Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԳՈՒ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 130

 

i

ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ (ԸՍՏ ԱՎԱՐՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ) ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի`

1. Հաստատել անավարտ (կիսակառույց) շինարարության օբյեկտները գույքահարկով հարկման նպատակով շինությունների շարքը (ըստ ավարտվածության աստիճանի) դասելու տեխնիկական չափանիշները (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքահարկով հարկման ենթակա շինությունների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի թիվ 306 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1995 թվականի

սեպտեմբերի 4-ի թիվ 130 որոշմամբ

 

Անավարտ (կիսակառույց) շինարարության օբյեկտները

գույքահարկով հարկման նպատակով շինությունների

շարքը (ըստ ավարտվածության աստիճանի) դասելու

տեխնիկական չափանիշները

 

Հայաստանի Հանրապետությունում առկա անավարտ (կիսակառույց) շինարարության օբյեկտները (սեփականություն հանդիսացող բնակելի տները, բնակարանները, ամառանոցները, ավտոտնակները, կացարանները, շինությունները և այլ կառույցներ) գույքահարկով հարկման նպատակով դասվում են (ըստ ավարտվածության աստիճանի) երեք կարգի`

I կարգին դասվում են այն անավարտ շինարարության օբյեկտները, որոնցում կատարված աշխատանքների ծավալները կազմում են շինության նախահաշվային արժեքի մինչև 50 տոկոսը կամ իրականացված են շինության հիմնական մասերը` պատերը, միջհարկային ծածկը (ծածկերը).

II կարգին դասվում են այն անավարտ շինարարության օբյեկտները, որոնցում կատարված աշխատանքների ծավալները կազմում են շինության նախահաշվային արժեքի 50-80 տոկոսը կամ կառուցված են հիմնահարկը (հիմնակմախքը), տանիքը.

III կարգին դասվում են այն անավարտ շինարարության օբյեկտները, որոնցում կատարված աշխատանքների ծավալները գերազանցում են շինության նախահաշվային արժեքի 80 տոկոսը կամ լիովին ավարտված չեն հարդարման և հարակից աշխատանքները:

Շինությունների ավարտվածության աստիճանի գործակիցը սահմանված է համաձայն հետևյալ աղյուսակի`

--------------------------------------------------------------------

   Շինության ավարտվածության                    Գործակիցը

աստիճանն ըստ կարգի

--------------------------------------------------------------------

          I                                       0

          II                                      0.3

          III                                     1.0

--------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.09.1995
N 130
Որոշում