(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0125.281116
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 11 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2016 թվականի N 125-Ն
i
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով և 28-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները` Երևանում և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղեր ունեցող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կամ «Յունիբանկ» ՓԲԸ առևտրային բանկերից որևէ մեկում,
2) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչների, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների դիմումների դեպքում` թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների անվամբ բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում,
3) այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` ծառայություն) տեղեկանք են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:
Ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,
4) ծառայությունը համեմատում է բանկերից ստացված տվյալները ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի հավաստիությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք,
5) ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների հայտարարագրերը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ մյուս փաստաթղթերը ընտրական փաստաթղթերի հետ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի պետական արխիվ:
2. Սահմանել նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ հայտարարագիրը ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի
N 125-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման
___________________ __________________________________________
ընտրության անվանում թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն,
կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում
_______________________--________________________
հաշվետու ժամանակահատված
._____________________________________________________________________.
|Մուտքեր | Ծախսեր |
|_________________|___________________________________________________|
|Հիմնա- |Հիմնա- |ԸՕ 27-րդ |ԸՕ 27-րդ|Ծախսերի չափը |ԸՕ |ԸՕ |
|դրամի |դրամ |հոդվածի |հոդվածի |(ՀՀ դրամ) |27-րդ |27-րդ |
|մուծում-|մուծված |1-ին |1-ին |________________|հոդվածի|հոդվածի|
|ների |գումարի |մասով |մասով |Հիմնա- |ԸՕ |1-ին |1-ին |
|ժամանակա|չափ |նկարա- |նկարա- |դրամից |27-րդ |մասով |մասով |
|գրու- |(ՀՀ |գրված |գրված |կատար- |հոդվածի |նկարա- |նկարա- |
|թյուն |դրամ) |ապրանք- |ձեռք |ված |1-րդ |գրված |գրված |
| | |ների և |բերված |ծախսի |մասով |ապրանք-|ապրանք-|
| | |ծառայու- |ապրանք- |փաստացի|նկարա- |ների և |ների և |
| | |թյունների|ների և |չափը |գրված |ծառայու|ծառայու|
| | |ձեռքբեր- |ծառայու | |ապրանք- |թյուն- |թյուն- |
| | |ման |թյուն- | |ների և |ների |ների |
| | |ծախսերի |ների | |ծառայու-|ձեռք- |ձեռք- |
| | |ժամանակա-|անվա- | |թյուն- |բերման |բերման |
| | |գրու- |նում | |ների |համար |հետ |
| | |թյուն | | |շուկա- |կատար- |կապված,|
| | | | | |յական |ված |դեռ |
| | | | | |արժեքը |ծախսերի|չվճար- |
| | | | | | |կատա- |ված |
| | | | | | |րումը |դրա- |
| | | | | | |հավաս- |մական |
| | | | | | |տող |պարտա- |
| | | | | | |փաստա- |վորու- |
| | | | | | |թղթերի |թյուն- |
| | | | | | |տվյալ- |ների |
| | | | | | |ներ |չափը |
|________|________|_________|________|_______|________|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|________|________|_________|________|_______|________|_______|_______|
| | | | | | | | |
|________|________|_________|________|_______|________|_______|_______|
|Ընդամենը| | |Ընդամենը| | | | |
._____________________________________________________________________.
.__________________________.
|Հիմնադրամի | |
|միջոցներից | |
|կատարված և | |
|հայտարարագրման ոչ | |
|ենթակա ծախսերի | |
|ընդհանուր չափը | |
|__________________|_______|
|Հիմնադրամից | |
|կատարված բոլոր | |
|ծախսերի ընդհանուր | |
|չափը | |
.__________________________.
._________________.
|Հիմնա- | |
|դրամում | |
|մնացած | |
|գումարի | |
|չափ | |
._________________.
Հայտարարագիրը բաղկացած է ____ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:
_____________________________________________________________________
թեկնածուի ստորագրություն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի
լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն, օր,
ամիս, տարեթիվ
ՈՒՂԵՑՈՒՅՑ
նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման
հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների
1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.
1.1 Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ` նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
1.2 Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի վերաբերյալ:
1.3 Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն պարտավորված չէ բացել հիմնադրամ, հետևապես և ներկայացնել հայտարարագիր, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում է (կարող է օգտագործել) 500 000 դրամը չգերազանցող գումար:
2. Հայտարարագիրը կազմելու համար.
2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, թեկնածուն մասնակցում է:
2.2 «կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում, թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի դեպքում`թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը:
2.3 «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում` լրացվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ օրերի օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:
2.4 «Մուտքեր» մասի.
1) «Հիմնադրամի մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները,
2) «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը` ՀՀ դրամով,
3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
2.5 «Ծախսեր» մասի.
1) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում, լրացվում է «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ»,
2) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,
3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում երբ 4-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)»,
4) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 6» սյունակում նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 6-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 5-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը,
5) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն),
6) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 8» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը` եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»
7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը չափ 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:
3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստիև հայտարարագրի մյուս տողերում չներառված, ծախսերի ընդհանուր չափը:
4. «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը:
5. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակի ընդամենը տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ» տողի թվերի տարբերությանը:
6. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը:
Հայտարարագիրը ստորագրում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի դեպքում` թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը: