Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10 ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.07.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 574

 

i

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ, 14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՉԱՓԻ ԵՎ 10 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետով նախատեսվածի համար տարվա ընթացքում ստացված եկամուտների չափ սահմանել նվազագույն աշխատավարձի 960-ապատիկը, իսկ նույն օրենքի 14 հոդվածի 1-ին կետով նախատեսվածի համար` 480-ապատիկը:

2. Հաստատել գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների հրատարակում, կատարում, թարգմանություն կամ այլ օգտագործում իրականացնող ֆիզիկական անձանց, հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաները, համաձայն հավելվածը:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1995 թվականի

հուլիսի 6-ի թիվ 574 որոշման

 

Նորմաներ

 

գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների

հրատարակում, կատարում, թարգմանության կամ այլ օգտագործում

իրականացնող ֆիզիկական անձանց, հայտնագործությունների,

գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների`

փաստաթղթերով չհաստատված ծախսերի

 

-------------------------------------------------------------------------

                                        (տոկոսներով` հաշվարկված

                                        պարգևատրումների գումարի

                                        նկատմամբ)

-------------------------------------------------------------------------

Գրականության ստեղծագործությունների ստեղծում

այդ թվում` թատրոնի, կինոյի, էստրադայի և

    կրկեսի համար                                             20

 

Գեղարվեստագրաֆիկական ստեղծագործությունների, տպագրության համար լուսանկարչական աշխատանքների,

ճարտարապետական և  դիզայնի գործերի ստեղծում                   30

 

Քանդակագործության, մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության, զարդարարակիրառական և ձևավորման արվեստի, հաստոցային և գեղանկարչության կինոզարդարարական արվեստի և տարբեր միջոցներով

գրաֆիկայի գործերի ստեղծում                                   40

 

Ձայնատեսողական (տեսաֆիլմերի, հեռուստաֆիլմերի

և  կինոֆիլմերի) գործերի ստեղծում                             30

 

Երաժշտաբեմական ստեղծագործությունների (օպերայի, բալետի, երաժշտական կոմեդիայի), սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործությունների, փողային նվագախմբի համար ստեղծագործությունների, կինոյի, հեռուստաֆիլմերի, տեսաֆիլմերի և թատերական բեմադրությունների համար երաժշտության

ստեղծում                                                     40

 

Այլ ստեղծագործություններ

այդ թվում`

    հրատարակման համար                                        25

    գիտական գործերի համար                                    20

 

Արդյունաբերական նմուշների ստեղծում և  գյուտեր                50

 

Գրականության և արվեստի ստեղծագործությունների

կատարում                                                     20

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 574
Որոշում