(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 1995 թվականի թիվ 509
i
ՀՀ-ՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿ) ՎՃԱՐՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ (եկամտահարկ) վճարող արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկությունների ցանկը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկությունների որոշման չափանիշները, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել իրենց համակարգում, շրջանի (քաղաքի) տարածքում գործող արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող բոլոր ձեռնարկությունների ցանկը` առանձնացնելով այն ձեռնարկությունները, որոնք չեն ազատվում շահութահարկից (եկամտահարկից):
3. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` նշված ցանկերն ստանալուց և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ ցանկի նախագիծը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով նախատեսված արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկությունների ցանկի կազմման, դրանց հաշվառման, ցանկում ընդգրկման և ցանկից հանման կարգի վերաբերյալ:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 Թ.
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 5Օ9 ՈՐՈՇՄԱՆ
Ց Ա Ն Կ
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿ) ՎՃԱՐՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Թռչնաբուծական ֆաբրիկաներ
Էջմիածնի շրջանի Ջրառատի թռչնաբուծական ֆաբրիկա
Կապանի շրջանի Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկա
Արտաշատի շրջանի Արտաշատի թռչնաբուծական ֆաբրիկա
Շահումյանի շրջանի Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա
Նաիրիի շրջանի Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա
Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա
Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա
Եղեգնաձորի շրջանի Եղեգնաձորի թռչնաբուծական ֆաբրիկա
2. Ինկուբատորային կայաններ
Գորիսի ինկուբատորային կայան
Դիլիջանի ինկուբատորային կայան
Երևանի Բալահովտի ինկուբատորային կայան
Թալինի ինկուբատորային կայան
Թումանյանի ինկուբատորային կայան
Արզնու ինկուբատորային կայան
3. «Հայանասնահամալիր» ՀԱԱԿ-ի տնտեսություններ
Բաղրամյանի թիվ 1 խոզաբուծական համալիր
Բաղրամյանի տոհմային խոզաբուծական տնտեսություն
Շահումյանի շրջանի Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկա
Ապարանի խոզաբուծական տնտեսություն
Գուգարքի գազանաբուծական տնտեսություն
4. «Հայջերմարդ»-ի համակարգ
Երևանի ջերմատնային կոմբինատ