(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 1995 թվականի թիվ 508
i
ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՈՐՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող անասունների և թռչունների գույքահարկով չհարկվող նորմա` 10 պայմանական գլուխ:
2. Անասնատեսակները պայմանական գլխի վերածելու համար հիմք ընդունել գործակիցները, համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության 1995 թվականի
հուլիսի 6-ի թիվ 508 որոշման
ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
անասնատեսակները պայմանական գլխի վերածելու համար
Կով, արտադրող ցուլ, բանող եզ և ձի 1.0
Ջորի և ավանակ 0.8
Տավարի և ձիու մատղաշ 0.6
Ջորու և ավանակի մատղաշ 0.5
Խոզ 0.3
Ոչխար և այծ 0.1
Հասակավոր թռչուն 0.02
Թռչնի մատղաշ 0.002
Ճագար 0.02*)
Գազաններ`
ճահճակուղբ 0.02*)
ջրաքիս, արծաթափայլ սամույր 0.05*)
սևարծաթափայլ աղվես 0.1*)
Մեղվաընտանիք 0.2
----------------
*) Բոլոր հասակային խմբերի համար միջինացված գործակից