ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 1995 թվականի թիվ 507
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի առանձին տեսակները գույքահարկից ազատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում (ցանկը կցվում է) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն 3 հոդվածի «բ» ենթակետով սահմանված հարկման ենթակա օբյեկտները 1995-1996 թվականներին ազատել գույքահարկից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հուլիսի 6-ի թիվ 507 որոշմամբ
ՑԱՆԿ
ՀՀ սահմանամերձ այն բնակավայրերի, որտեղ քաղաքացիներին
սեփականության իրավունքով պատկանող և «Գույքահարկի
մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի «բ» ենթակետով սահմանված
հարկման ենթակա օբյեկտները 1995-1996 թվականներին
ազատվում են գույքահարկից
--------------------------------------------------------------------
Սահմանամերձ շրջանի Բնակավայրի
անվանումը անվանումը
--------------------------------------------------------------------
1 2
--------------------------------------------------------------------
Նոյեմբերյանի Դովեղ գ.
Ոսկեպար գ.
Բարեկամավան գ.
Կողբ գ.
Տաուշի Այգեպար գ.
Ներքին Կարմիրաղբյուր գ.
Չինարի գ.
Մոսեսգեղ գ.
Կոթի գ.
Բերդավան գ.
Պառավաքար գ.
Այգեձոր գ.
Չորաթան գ.
Այգեհովիտ գ.
Սարիգյուղ գ.
Կայան գ.
Իջևանի Կիրանց գ.
Բերքաբեր գ.
Վազաշեն գ.
Ծաղկավան գ.
Կրասնոսելսկի Արծվաշեն գ.
Վահան գ.
Ճամբարակ գ.
Վարդենիսի Դարանակ գ.
Գեղամասար գ.
Ավազան գ.
Արփունք գ.
Կուտական գ.
Թթուջուր գ.
Արտանիշ գ.
Ջիլ գ.
Սոթք գ.
Ծափաթաղ գ.
Փամբակ գ.
Արարատի Երասխ ավ.
Արմաշ գ.
Սևակավան գ.
Զանգակատուն գ.
Եղեգնաձորի Խաչիկ գ.
Վայքի Խնձորուտ գ.
Նոր Ազնաբերդ գ.
Բարձրունի գ.
Սերս գ.
Սիսիանի Շաղատ գ.
Մուցք գ.
Գորիսի Կոռնիձոր գ.
Տեղ գ.
Խնկածախ գ.
Խոզնավար գ.
Խնձորեսկ գ.
Ներքին Խնձորեսկ գ.
Արավուս գ.
Կապանի Դավիթ-Բեկ գ.
Եղվարդ գ.
Ագարակ գ.
Սրաշեն գ.
Ներքին Հանդ գ.
Մեղրու Նյուվադի գ.
Որոտան գ.
Ծուռնուխ գ.
Բարձրավան գ.
Վաղատուր գ.
Հարթաշեն գ.
Կաղնուտ գ.
Ճակատեն գ.
Շիկահող գ.
Կուրիս գ.
Գուդեմնիս գ.
Վահրավար գ.
Լեհվազ գ.
Շվանիձոր գ.
/լրաց. 05.03.96 թիվ 72 որոշում/