Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.06.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 1995 թվականի թիվ 382

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի մասին» որոշմամբ նախատեսված ոչ հարկային եկամուտների լրիվ և ժամանակին գանձման ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի մասին» որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել համապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից կատարվող մասհանումների հաշվարկման ու վճարման կարգը և այն կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

/1-ին կետն ուժը կորցրել է 07.07.97 թիվ 242 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների հաշվարկման և վճարման կարգ` ըստ դրանց առանձին տեսակների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտները ժամանակին բյուջե չվճարելու դեպքում վճարողներից գանձվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ` չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով:

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների հաշվարկման և վճարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.1995
N 382
Որոշում