ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2015 թվականի N 432-Ն
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի զարգացման 2016 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2016 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները` նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով` ընդհանուր 1000 տպաքանակներով:
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2015 թ. դեկտեմբերի 23-ի
N 432-ն որոշման
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն
Նախաբան
Երևանի զարգացման 2016թ. ծրագրի գերակայությունները
Քաղաքաշինություն և ճարտարապետություն
Արտաքին ձևավորում և գովազդ
Շինարարություն և բարեկարգում
Անշարժ գույքի կառավարում
Կոմունալ տնտեսություն
Առևտրի և սպասարկումների ոլորտ
Տրանսպորտ
Բնապահպանություն
Հանրակրթություն
Առողջապահություն
Սոցիալական ապահովություն
Մշակույթ
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
Երիտասարդության հետ տարվող աշխատանքներ
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ
Միջազգային համագործակցություն
Զբոսաշրջություն
Աջափնյակ վարչական շրջան
Ավան Վարչական Շրջան
Արաբկիր վարչական շրջան
Դավթաշեն վարչական շրջան
Էրեբունի վարչական շրջան
Կենտրոն վարչական շրջան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Նոր Նորք վարչական շրջան
Նորք-Մարաշ վարչական շրջան
Նուբարաշեն վարչական շրջան
Շենգավիթ վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը 2797 տարեկան է: Էրեբունի-Երևանը հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը մ.թ.ա. 782 թվականին: 2012թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանի տարածքը կազմում է 223 քառ. կմ, բնակչությունը 1076.5 հազ. մարդ: Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:
Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին: Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն:
Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, հանդիսանում է տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույց: Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1%-ը, շինարարության 53.9%-ը, մանրածախ առևտրի 82.6%-ը, ծառայությունների 85.5%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի 77.6%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների 33.2%-ը:
Երևանի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման գործում զգալի նշանակություն ունի նաև այն, որ այստեղ են գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը, ՀՀ բոլոր նախարարությունները և պետական կառավարման մարմինները, հասարակական և այլ կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, հանձնաժողովների, դատաիրավական մարմինների, զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը: Մայրաքաղաքում են գործում ՀՀ-ում միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակները, օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները, արտերկրյա ֆինանսական, հասարակական և մշակութային հաստատությունների հայաստանյան գրասենյակներ, Հայաստանում գործող բանկեր և ֆինանսական հաստատություններ:
Քաղաքում են գործում իր էությամբ եզակի հին ձեռագրերի կենտրոն Մատենադարանը, բազմաթիվ գիտական հաստատություններ, համալսարաններ և ինստիտուտներ, երկու տասնյակ թատրոն և մոտ 60 թանգարան, համերգասրահ և մարզական կենտրոն: Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը:
Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, Կայուն զարգացման ծրագիրը, բովանդակում է քաղաքային տնտեսության ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրում օգտագործված վիճակագրական տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նյութերից:
Ծրագրի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները Երևանի քաղաքապետը և ավագանին:
Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի լիարժեք իրականացումը հիմնարար նախադրյալներ կստեղծի մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման համար:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 20 16 Թ. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երևանի զարգացման ծրագրի գերակայություններն են
1. Երևանի տարածքային համաչափ, կայուն զարգացումը և պլանավորումը
2. բնակչության կենսական շահերի ապահովումը
3. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից բխող Երևանի բնակչության պաշտպանության և անվտանգության, հասարակական կարգի և համակեցության կանոնների պահպանության ապահովումը
4. կառավարման համակարգի բարեփոխումները և տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը այդ նպատակով իրավական դաշտի կատարելագործումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, հաղորդակցության ժամանակակից միջոցների կիրառումը և բնակչի հետ հետադարձ կապի ակտիվացումը ապահովելով վերջինիս լիարժեք մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում
5. քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ապահովումը
6. բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար այդ նպատակով հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը
7. բնակչության սակավաշարժ խմբերի համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը
8. 3-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի հիմնախնդիրների շարունակական լուծումը,
9. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը և որակի էական բարելավումը
10. էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործումը
11. Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության ապահովումը այդ նպատակով սոցիալական ծրագրերի իրագործումը նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ
12. կրթական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովումը
13. կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների շարունակականության, իսկ դրանցից ոմանց պարագայում (գրադարաններ, մշակույթի տներ և արվեստի կենտրոններ) ամբողջական հիմնանորոգման աշխատանքների ավարտի ապահովումը
14. համամարդկային և ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և պատշաճ ներկայացումը
15. առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը, բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակական բարելավման նպատակով քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները ժամանակակից բուժսարքավորումներով համալրելու գործընթացին աջակցումը, երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը
16. առողջ ապրելակերպի խրախուսումը այդ նպատակով նպաստավոր պայմանների ստեղծումը
17. մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակի բազմակողմ ու համակարգված բարելավումը
18. գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը
19. պետական, համայնքային և մասնավոր գործընկերության ակտիվացումը և արդյունավետության բարձրացումը
20. միջազգային համագործակցության ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» 2006-2020թթ. իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հ.1402-Ն որոշմանը համապատասխան, նախորդ տարիներին կազմակերպվել և հաստատվել են մի շարք քաղաքաշինական ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթեր:
Հիմնախնդիրներ
1. Երևանի գլխավոր հատակագծի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, վերլուծություն,
2. Գլխավոր հատակագծի իրականացման ծրագրերի մշակում,
3. Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորման համար անհրաժեշտ իրավական և նախագծային փաստաթղթերի մշակում,
4. Կայուն զարգացման «ՌԻՕ+20» գագաթաժողովի որոշումների իրագործմանն ուղղված «Կայուն քաղաքներ և կանաչ ճարտարապետություն» միջոցառումների իրականացում,
5. Երևան քաղաքի վարչական շրջանների կամ առանձին տարածքների գոտիավորման նախագծերի մշակում,
6. Երևան քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծում և ներդրում,
7. Քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքաշինական ներդրումային ծրագրերի մշակում բնակելի թաղամասերի վերակառուցման և ամբողջականացման, զբոսաշրջային ռեսուրսների զարգացման, հանգստի և ժամանցի նոր գոտիների ստեղծման նպատակով,
8. Նոր այգիների հիմնադրում, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնում,
9. Ճանապարհափողոցային ցանցի ընդլայնում, մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող, շրջանցող ճանապարհների, տրանսպորտային հանգույցների և նոր ուղեբաժանքների նախագծում և կառուցում,
10. Քաղաքաշինական միջավայրում հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժման մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում,
11. Նոր մանկական խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի նախագծում,
12. 3-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի հիմնախնդիրների շարունակական լուծում հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 26.08.2015թ. 2658-Ա որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի 3-րդ և 4-րդ կարգի վթարայնություն ունեցող բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրների լուծման ծրագրի հայեցակարգ»-ի դրույթները:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
. Կմշակվի Երևան քաղաքի 2005-2020թթ. Գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի մշակման աշխատանքների հայեցակարգը մինչև 2025 թ. զարգացման հեռանկարով,
. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մշակում,
. Երևան քաղաքում հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի մատչելիության ապահովման 2016 թվականի ծրագրի մշակում և իրականացում,
. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագծի մշակում,
. Աճուրդով օտարված կամ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներդրումային ծրագրերի, ճանապարհների և ինժեներական ցանցերի նախագծային աշխատանքներ,
Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 2016 թվականին կշարունակվեն մայրաքաղաքը շրջանցող ռազմավարական ճանապարհի Արգավանդ-Շիրակի փողոց, Դավթաշեն-Աշտարակ, Ա.Բաբաջանյան-Աշտարակ հատվածների կառուցման աշխատանքները:
Կշարունակվեն քաղաքային կախովի մարդատար ճոպանուղու ստեղծման ուսումնասիրության, հետիոտն փողոցների և հեծանվաուղիների ստեղծման հնարավոր տարբերակների հետազոտության աշխատանքները:
Կշարունակվի Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպման և զարգացման ծրագրերի իրականացումը:
Աշխատանքներ կիրականացվեն «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման նպատակով ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:
2016 թվականին նախատեսվում է ավարտել Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածի վերակառուցման աշխատանքները:
Կսկսվեն Ավան վարչական շրջանում ուսումնամարզական համալիրի շինարարական աշխատանքները, որի կազմում նախատեսվում է դպրոց, մանկապարտեզ, մարզաառողջարարական համալիր ունիվերսալ դահլիճով և մարզասրահով, փակ սահադաշտ, ստորգետնյա ավտոկայանատեղեր և զբոսայգի:
Նախատեսվում է նաև նոր հանգստի գոտիների հիմնադրում, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնում:
ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ
Գովազդ
Արտաքին ձևավորման և գովազդի ոլորտը կարգավորվում է 1996թ. ապրիլի 30-ին ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքով և Երևան քաղաքի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշմամբ:
Երևան քաղաքում իրականացվում է գովազդային վահանակների, շենք-շինություններին տեղադրված գովազդային մակերեսների գույքագրում, էլեկտրոնային բազայի ճշգրտում, համապատասխան հայեցակարգի մշակում: Մեծ չափերի գովազդային վահանակները փոխարինվում են քաղաքային չափերի վահանակներով:
Հիմնախնդիրներ
1. Շենք-շինություների, բազմաբնակարան շենքերի, դրանց տանիքների գովազդային մակերեսների, գովազդային վահանակների միասնական հայեցակարգի մշակում, շենք-շինությունների գովազդային անձնագրերի ստեղծում:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ:
2016 թվականին նախատեսվում է իրականացնել վարչական շրջաններում առկա գովազդային վահանակների, ցուցանակների արդիականացման, «Գովազդի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցման, քաղաքային չափերի գովազդային վահանակներով փոխարինման աշխատանքներ: 2015 թվականին ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում առկա գովազդային վահանակների հաշվառման, էլեկտրոնային կարգով թույլտվությունների տրամադրման աշխատանքները, որն իր հերթին կբարձրացնի գովազդի ոլորտի կառավարման արդյունավետությունը և կնպաստի տեղական տուրքերի հավաքագրմանը:
2016 թվականին շարունակվելու է աշխատանքը մասնագիտացված գովազդային կազմակերպությունների հետ գովազդային վահանակների արդիականացման, սոցիալական գովազդային ծրագրերի իրականացման և Երևան համայնքի հետ աշխատանքի որակի բարձրացման ուղղություններով:
Նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրեր մասնավոր հատվածի ներգրավմամբ որպես փոխհատուցում գովազդային մակերեսների տրամադրմամբ (քաղաքային կահույքի տեղադրում և այլն):
2016 թվականին նախատեսվում է ստեղծել Երևան քաղաքում առկա շենք-շինություններին տեղադրվող գովազդային վահանակների միասնական հայեցակարգ, որով կհստակեցվեն արտաքին գովազդի տեղադրման վայրերը, գունային լուծումները, ինչպես նաև գովազդային վահանակների արտաքին տեսքը:
Կշարունակվեն օրենքին չհամապատասխանող, ինքնակամ և ապօրինի տեղադրված գովազդային վահանակների հայտնաբերման և ապամոնտաժման աշխատանքները, որի արդյունքում կապահովվի գովազդի ոլորտի համապատասխանեցումը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին:
Ձևավորում
Արտաքին ձևավորման ոլորտում Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքներն ուղղված են Երևան քաղաքի բարեկարգման, համաչափ զարգացման, մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի և զբոսաշրջիկների համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն:
Աշխատանքներ են իրականացվում Երևանի տարբերանշանի ստեղծման ուղղությամբ հաշվի առնելով քաղաքային ձևավորման ոլորտում առկա փորձը և համաշխարհային զարգացման միտումները:
Հիմնախնդիրներ
1. Երևանյան կոլորիտին բնորոշ քաղաքային ձևավորման տարրերի առավել լայն կիրառում:
2. Քաղաքային ձևավորման ավանդույթների և ներկայիս զարգացման միտումների և ձևավորման ոլորտում առկա նորարարությունների համադրում:
3. Երևան քաղաքի բռենդբուքի մշակում, ստեղծում ու տարածում:
4. Վարչական շրջանների բակային տարածքների գեղագիտական ձևավորում:
5. Ֆասադային հատվածների, կամարանցումների վերանորոգում, գեղագիտական ձևավորում:
6. Տոնական ձևավորման հայեցակարգի և արտաքին ձևավորման գեղարվեստական բովանդակությանը վերաբերող ընդհանուր պահանջների մշակում:
2016 թ. թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թ. նախատեսվում է շարունակել նախորդ տարիներին վերանորոգված և գունազարդված կամարանցումների վնասված հատվածների նորոգման, թարմացման և թերությունների շտկման աշխատանքները: Նախատեսվում է վերանորոգել և գունազարդել մոտ 40 կամարանցում:
Ձևավորման ավանդական միջոցներին զուգահեռ կիրականացվեն մոտ 5 պանելային շենքի ֆասադների գունազարդման աշխատանքներ:
Շարունակվելու է վարչական շրջանների բակային տարածքների գեղագիտական ձևավորումը, որի շրջանակներում իրականացվելու են նկարազադման աշխատանքներ մոտ 280 բակային տարածքներում:
Լանդշաֆտային ձևավորման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տեղադրել նոր տիպի ծաղկամաններ, բազրիքներ, խոտածածկերի և ծառերի համար նախատեսված մետաղյա ցանկապատեր և այլն:
Երևան քաղաքի փողոցների, հրապարակների, այգիների կահավորման նպատակով, համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում, նախատեսվում է քաղաքային կահույքի արդիականացման աշխատանքներ, և շուրջ 400-ական նոր նստարանների ու աղբամանների տեղադրում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում հաշվի առնելով երևանյան ոճի տարրերը:
Կիրականացվեն մոտ 620 մետաղյա հենասյուների վերանորոգման և հատուկ պաշտպանիչ նյութով երեսպատման աշխատանքներ զերծ պահելով դրանք գրաֆիտիից, տարատեսակ ներկերից ու հայտարարություններ փակցնելուց, պահպանելով սյան արտաքին մակերեսը կորոզիայից, խոնավության, ագրեսիվ նյութերի և յուղերի ներթափանցումից:
Երևան քաղաքի բռենդբուքի ստեղծման ծրագրի շրջանակներում նախատեսվում է տարբերանշանի ընտրություն, լոգոտիպերի մշակում, տարբեր միջոցառումների ժամանակ քաղաքի տոնական ձևավորման վերաբերյալ մշակվելիք հայեցակարգի և գեղարվեստական բովանդակությանը վերաբերող ընդհանուր պահանջների կիրառում:
Նախատեսվում է շենք-շինությունների, բազմաբնակարան շենքերի արտաքին ձևավորման գովազդային վահանակների տեղադրման անձնագրերի կազմում:
Նախատեսվում է շարունակել տոնական միջոցառումների, թեմատիկ բաներների, հրավիրատոմսերի, շնորհակալագրերի, տաղավարների, ֆլայերների, ինստալյացիաների, ստիկերների ձևավորումն ու կազմումը:
Նախատեսվում է քաղաքային միջոցառումների շրջանակներում իրականացնել Երևան քաղաքում ձևավորման և դրոշակազարդման աշխատանքներ, այդ թվում նաև համայնք-մասնավոր համագործակցությամբ (Սուրբ Սարգիս, Մայիսի 1, Մայիսի 9, Մայիսի 28, Բանակի օր, Երեխաների պաշտպանության օր, Վերջին զանգ, Երևանյան ամառ, Էրեբունի-Երևան, Ամանորյա տոնակատարություններ, Սահմանադրության օր, Անկախության օր):
Նախատեսվում է իրականացնել նորաոճ նոր Մայր Տոնածառի ձեռքբերման, տոնական լուսավորման և ձևավորման աշխատանքներ:
Կիրականացվի նաև նոր փողոցային ուղենիշերի, ծառաբների մետաղական ծածկույթների, անվճար հայտարարությունների տախտակների, հեծանվային կանգառների, քաղաքային նշանակության միջոցառումների համար նորաոճ քաղաքային ինստալյացիաների և դրոշակահենքերի ձեռքբերման աշխատանքներ:
Օտարերկրյա նախագահների, պատվիրարկությունների պետական և պաշտոնական այցերի ժամանակ նախատեսվում է իրականացնել դրոշակազարդման աշխատանքներ:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Փողոցների բարեկարգում
Երևան քաղաքի փողոցների և հրապարակների ընդհանուր մակերեսը կազմում է 15.900 հազ. քմ, որից բարեկարգված է 15000,0 հազ. քմ, փողոցների քանակը շուրջ 1080, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 750 կմ:
Յուրաքանչյուր տարի կատարվում են փողոցների ասֆալտ-բետոնյա ծածկի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Սակայն մայրաքաղաքում տարեցտարի ավտոմեքենաների թվի աճի և մինչև 60 տ ծանրություն ունեցող մեքենաների երթևեկելու հետևանքով տարիների ընթացքում դրանք մաշվում և քայքայվում են, և առաջանում է հիմնանորոգման կարիք:
Աշխատանքները կատարվել են ինչպես փողոցներում, այնպես էլ բակային տարածքներում: Բացի այդ իրականացվել են նաև մայրաքաղաք մտնող մայրուղիների, հրապարակների և այլ անհրաժեշտ վերանորոգման կարիք ունեցող տարածքների ա/բ ծածկի վերանորոգման աշխատանքներ:
Հիմնախնդիրներ
1. Քաղաքային նշանակության մայրուղիների պատշաճ որակի ապահովում
2. Երևան քաղաքի փողոցների բարեկարգում, հիմնանորոգում
3. ժամանակակից չափանիշներին համապատասխանող ճանապարհների կառուցում
4. Հողային ծածկույթով (գրունտային) ճանապարհների վերակառուցում, ասֆալտապատում
5. Բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերականգնում
6. Մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թ. ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն 12 վարչական շրջանների փողոցներում, բակերում, մայթերում, ինչպես նաև առկա գրունտային ճանապարհներին:
Փողոցները պատշաճ մակարդակի պահպանելու նպատակով կշարունակվեն անհրաժեշտ ծավալի ճաքալցման և փոսային նորոգման աշխատանքները:
Հենապատերի նորոգում-վերականգնում
Երևան քաղաքում հաշվառված է շուրջ 120 հասցե, որտեղ անհրաժեշտ է կառուցել նոր հենապատեր, հիմնանորոգել կամ վերանորոգել առկա հենապատերը:
Հիմնախնդիրներ
1. Մայրաքաղաքի փողոցների բարեկարգ տեսքի ապահովման նպատակով քանդված և վնասված հենապատերի բացառում
2. Քայքայված, վթարային հենապատերի հիմնանորոգում, անվտանգության աստիճանի բարձրացում
3. Նոր հենապատերի կառուցում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Հենապատերի վերանորոգման աշխատանքների ծրագիրը շարունակական է այն կիրականացվի նաև 2016 թ.: Նախատեսվում է իրականացնել շուրջ 25 հենապատերի ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում և նորոգում
Մայրաքաղաքում հետիոտնի տեղաշարժն ավելի հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով կարևորվում է անհրաժեշտ վայրերում հետիոտնային անցումների կառուցումը, ինչպես նաև առկա անցումների վերանորոգումն ու շահագործման համար հարմար պայմանների ստեղծումը: Նոր անցումների ստեղծման վայրերն ընտրվում են ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները:
Երևանի քաղաքապետարանում հաշվառված է 65 անցում 26 վերգետնյա և 39 ստորգետնյա, որից 45-ը բավարար վիճակում են, 20-ում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ հիմնականում երեսապատման, հարդարման, ջրամեկուսացման, ջրահեռացման և լուսավորության ուղղությամբ:
Հիմնախնդիրներ
1. Հետիոտնի առավել մեծ կուտակումներ առաջացնող խաչմերուկներում ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում
2. Անցումների քանակի ավելացում բնակչության երթևեկի անվտանգության ապահովում
Հաշվառվել է 44 հասցե, որտեղ նպատակահարմար է կառուցել վերգետնյա անցում: Վարձակալությամբ տրված ստորգետնյա հետիոտն անցումներում կիրականացվեն ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ Երևանի քաղաքապետարան-վարձակալ համագործակցության շրջանակում:
Թեքահարթակների կառուցում
Տեղաշարժվելու դժվարություն ունեցող բնակիչների տեղաշարժը մատչելի դարձնելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ մասերում և հանգստի գոտիներում կառուցվում են թեքահարթակներ: Թեքահարթակների կառուցման տեղերը որոշելու նպատակով քննարկումներ են անցկացվում հաշմանդամների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:
Թեքահարթակների կառուցման ծրագրի շրջանակներում 2013-2015թթ. ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ, որից 630-ը կառուցվել է փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, շուրջ 300 թեքահարթակ էլ կառուցվել է մասնավոր ընկերությունների կողմից:
Թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակական է և կիրականացվի նաև 2016թ.` ընդգրկելով Երևանի բոլոր վարչական շրջանները: Նախատեսված է կառուցել 285 թեքահարթակ:
Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս մոտեցումը նպատակ ունի հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ապահովել մատչելի միջավայր, անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:
Մայթերի բազալտե և բետոնե ձևավոր սալիկների վերանորոգում
Մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում կատարվում են մայթերի և եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվում կամ փոխարինվում են նորերով մայթերի ձևավոր բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկները, վերանորոգվում բետոնե, փոխարինվում բազալտե եզրաքարերը:
2016թ. մայթերի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն մի շարք վարչական շրջաններում:
Կամրջային կառուցվածքների սպասարկում, շահագործում, վերականգնում ու ամրացում
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված են 33 կամուրջ և կամրջային կառուցվածք, ուղեանց և էստակադա:
Հիմնախնդիրներ
1. Կամրջային կառույցների հիմնանորոգում,
2. Ընթացիկ նորոգում, շահագործման բարելավում
Կամուրջների հիմնանորոգման նախագծեր կազմելիս հաշվի են առնվում ստացված առաջարկությունները, և կատարվող ուսումնասիրությունների արդյունքում, հնարավորության սահմաններում, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Երևան քաղաքում շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգում և քարերի մաքրում
Երևանի քաղաքապտարանի ծրագրերով մաքրվել, լվացվել և նորոգվել են 510 շենքերի ճակատային պատերը: Վերանորոգվել են շուրջ 300 շենքերի 600 պատշգամբներ:
Հիմնախնդիրներ
1. Շենքերի ճակատային մասերի մաքրում, լվացում, ներկում
2. Մայրաքաղաքի պատշաճ արտաքին տեսքի ապահովում
3. Պատշգամբների նորոգում
4. Անձրևատար խողովակների փոխարինում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. ծրագրերով կիրականացվեն շուրջ 15 շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգման և քարերի մաքրման աշխատանքներ, կվերանորոգվի շուրջ 200 պատշգամբ:
Հանգստի գոտիների ստեղծում, բակային տարածքների բարեկարգում
Բնակչության հանգստի կազմակերպման համար մայրաքաղաքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր հանգստի գոտիների ստեղծման և բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ:
Հիմնախնդիրներ
1. Նոր հանգստի գոտիների ստեղծում
2. Բակերի և այգիների բարեկարգում
3. Գործող զբոսայգիների բարեկարգում և տարածքի ընդարձակում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. նախատեսված է բարեկարգել Նուբարաշեն վարչական շրջանի Կենտրոնական զբոսայգին:
Մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծում
Բակերի բարեկարգման աշխատանքների, ինչպես նաև երիտասարդության ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մեծ ուշադրություն է հատկացվում մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծմանը: Ներկայում մայրաքաղաքում առկա է շուրջ 116 մինի ֆուտբոլի դաշտ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թ. ծրագրով կկառուցվի ևս 9 մինի ֆուտբոլի դաշտ.
. Աջափնյակ վարչական շրջան Շիրազի հ.38 շենքի բակ,
. Արաբկիր վարչական շրջան Ադոնցի հ.13 շենքի դիմաց,
. Դավթաշեն վարչական շրջան 4-րդ թաղ. հ.հ.38, 39, 40, 41, 42, 43, 44 շենքերի բակ,
. Էրեբունի վարչական շրջան Ավանեսովի հ.2 շենքի հարևանությամբ,
. Կենտրոն վարչական շրջան Դեմիրճյան հ. 29 շենքի բակում,
. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Անդրանիկի հ.34 շենքի բակ,
. Նոր Նորք վարչական շրջան Մոլդովական 6/1 և 6/2 շենքերի հարակից տարածք,
. Շենգավիթ վարչական շրջան Թադևոսյան 11 շենքի բակ,
. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Լեփսուսի փողոցի հ.41 շենքի բակ:
Կրթական, նախադպրոցական, արտադպրոցական և մարզական հաստատությունների հիմնանորոգում
2016թ. ծրագրով նախատեսվում է Երևանի ենթակայության 22 մանկապարտեզներում իրականացնել մասնակի նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն երաժշտական դպրոցներում, ստեղծագործական կենտրոններում և արվեստի դպրոցներում և մարզադպրոցներում:
Երևան քաղաքի ջրային կառույցների սպասարկման ու շահագործման ծառայությունների իրականացում
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում առկա է 33 ջրային կառույց:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Ջրային կառույցների վերականգնման ծրագիրը կրում է շարունակական բնույթ:
2016թ. շարունակվելու են մայրաքաղաքի ջրային կառույցների վերանորոգման, վերազինման, պահպանման և շահագործման աշխատանքները:
Նախատեսվում է համայնք-մասնավոր հատված շարունակական համագործակցության միջոցով իրականացնել բարեկարգման կարիք ունեցող շատրվանների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:
Հուշարձանների պահպանում (պատվանդանների վերանորոգում, կառուցում)
ՀՀ կառավարության 20.04.2002թ. հ.438 որոշման համաձայն Երևանի սեփականություն հանդիսացող 401 հուշարձանների պահպանումը, սպասարկումն ու պատվանդանների նորոգման աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Երևան համայնքի վարչական տարածքը կազմում է 22328 հա, որից պետական սեփականության հողերը 3397.3 հա, համայնքային սեփականության հողերը 10790.1 հա, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը համապատասխանաբար 5446.7 և 2679.0 հա, օտարերկրյա պետությունների սեփականությունը 14.9 հա:
Երևան քաղաքում դեռևս առկա են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող, պետական գրանցում ունեցող, հաշվառված, բայց չհասցեավորված, ինչպես նաև չհաշվառված շենք-շինություններ:
Բնակարանային շինարարություն իրականացնելու միջոցով 2015 թվականին ստեղծված նորակառույց Մարգարյան փողոցի հ.45, Շինարարների 15, Շինարարների 6/1 և Սիսակյան 16 հասցեներում գտնվող բնակելի ֆոնդի միջոցով 2015 թվականի տարեվերջին ամբողջությամբ լուծվել է 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի (Սիսակյան փողոցի հ.3, Արցախի 4-րդ նրբանցքի հ.10, Արցախի հ.10/2, Նոր-Արեշ 35-րդ փողոցի հ.127/1, Շինարարների փողոցի հ.35 /3 մուտքեր/, Բաղրամյան 4 նրբ.15, Բրյուսովի փողոցի հ.66, Հալաբյան փողոցի հ.3 շենքի /3-4-րդ մուտքեր/ և Տիգրան Մեծի հ.47) շուրջ 450 ընտանիքների վերաբնակեցման խնդիրները:
ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու» հ. 1517-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողմասերի մակերեսները ներկայացված են աղյուսակով:
._____________________________________________________________.
|Հողամասեր |Տարածքը, հա|
|_________________________________________________|___________|
|Պետական սեփականության հողամասեր | 11330.61|
|_________________________________________________|___________|
|որից` | |
|_________________________________________________|___________|
|Գյուղատնտեսական նշանակության | 3158.44|
|_________________________________________________|___________|
|Բնակավայրերի հողեր | 6278.40|
|_________________________________________________|___________|
|Արդյունաբերական, ընդերք-օգտագործման և այլ | 969.69|
|արտադրական նշանակության օբյեկտներ | |
|_________________________________________________|___________|
|Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ | 107.25|
|ենթակառուցվածքների օբյեկտներ | |
|_________________________________________________|___________|
|Հատուկ պահպանվող տարածքներ | 853.34|
|_________________________________________________|___________|
|Ջրային հողեր | 13.49|
._____________________________________________________________.
Հիմնախնդիրներ
1. Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված, ֆինանսական միջոցների բացակայության հետևանքով կրճատվել են շենքերի տեխնիկական պարամետրերի պահպանման աշխատանքների ծավալները, մեծացել է դրանց մաշվածությունը:
2. Շենքերի տեխնիկական վիճակի վրա բացասաբար ազդեցություն են ունեցել ներքին և արտաքին ջրակոյուղատար ցանցերի մաշվածությունը, տանիքների ջրամեկուսիչ շերտի վնասվածությունը:
3. Բնակիչների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի կողմից իրականացված վերակառուցումների, կրող կոնստրուկցիաների փոփոխության ենթարկելու, տարիներ շարունակ հիմնանորոգման և ամրացման աշխատանքներ չկատարելու պատճառով ներկայումս մի շարք բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր ունեն տարբեր աստիճանների վթարայնություն:
4. Դեռևս լուծման կարիք ունի Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված, նախկինում չսեփականաշնորհված, հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցերը:
5. Հստակեցման կարիք ունեն շենք, շինությունների և հողամասերի գործառական և նպատակային նշանակությունները, ինչը հնարավորություն կտա գույքահարկի բազայում կատարել համապատասխան փոփոխություններ գույքահարկի վճարի չափը համապատասխանեցնելով գույքի փաստացի օգտագործման նշանակությանը:
6. Երևանի սեփականություն համարվող գույքի կազմում առկա են այնպիսի շարժական և անշարժ գույքեր, որոնք տարիներ շարունակ ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի և նախկին թաղային համայնքների հաշվեկշռում, ենթարկվել են բարոյական և ֆիզիկական մաշվածության, ավելին դրանք պահանջում են լրացուցիչ չհիմնավորված ծախսեր կապված պահպանման, շահագործման հետ, ինչը ստիպում է իրականացնել այդպիսի անշարժ և շարժական գույքի առաջնահերթ մասնավորեցման գործընթաց:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թվականներին շարունակվելու է ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշման համաձայն զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին հաշվառման ընդունելու և ցուցակները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացնելու գործընթացը:
2016 թվականին նախատեսվում է շարունակել Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի (բնակելի տների) բնակիչների անվտանգության ապահովման, անկանխատեսելի հետևանքները բացառելու, դրանցում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու հետ կապված աշխատանքները:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, սակայն դեռևս չգրանցված գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպում:
Շարունակվելու է Երևան քաղաքի դեռևս չանվանակոչված և անվանափոխության ենթակա պողոտաների, փողոցների և հրապարակների անվանման գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու աշխատանքները: Ինչպես նաև շարունակել սեփականության վկայական ունեցող շենք, շինությունների և հողամասերի հասցեավորման գործընթացը:
2016 թվականին կշարունակվեն Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերում դեռևս չսեփականաշնորհված բնակարանների անհատույց մասնավորեցման գործընթացը:
Նախկինում սեփականաշնորհված, սակայն սահմանված կարգով իրավունքներ չձևակերպած հողամասերի հաշվառման, գույքագրման, դրանց նկատմամբ իրավունքի վերականգնման և ձևակերպման գործառույթները կշարունակվեն նաև 2016 թվականին:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի գործառնական նշանակությունների փոփոխում համապատասխան որոշումների միջոցով:
Վարձակալությամբ տրված տարածքների և հողամասերի պայմանագրերի ժամկետների վերանայում և վարձավճարների համապատասխանեցում Երևանի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերին:
Անշարժ գույքի կառավարման բազայի էլեկտրոնային ծրագրում նոր հայտնաբերված անշարժ գույքի միավորների մուտքագրում, բազայի հետևողական թարմացում` օտարված, փոխանակված, նվիրաբերված գույքերի մասով և վարձակալությամբ տրամադրված գույքերի դեպքում պայմանագրային պարտավորությունների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ավտոմատ ռեժիմով կառավարման հնարավորության ստեղծում:
Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումների ակտիվացման նպատակով համապատասխան ծրագրերի մշակման գործընթացին մասնակցություն:
Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ֆիզիկապես և բարոյապես մաշվածություն ունեցող և պահպանման համար չհիմնավորված ծախսեր պահանջող գույքերի օտարում:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց համապատասխան պայմանագրերի համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի օգտագործման դեպքերի հայտնաբերում և համապատասխան ձևակերպումների իրականացում:
Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերով, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում քաղաքաշինական ծրագրերի կազմման աշխատանքներում համապատասխան աջակցության ցուցաբերում:
Անշարժ գույքերի օտարման տարեկան ծրագրերի մշակում ելնելով նախորդ տարիների փորձից:
Տարեկան ծրագրին համապատասխան 2016թ. ընթացքում նախատեսվում է ակտիվ շահագործման փուլում չգտնվող համայնքային սեփականություն հանդիսացող օտարման համար առանձնացված գույքերի օտարում, ինչպես նաև Երևան համայնքի հաշվեկշռում գտնվող գույքերի վարձակալությամբ տրամադրում նպատակահարմարությունը նախապես ճշտելով համապատասխան ոլորտի պատասխանատու ստորաբաժանումների հանրակրթության, մշակույթի և առողջապահության վարչությունների հետ:
Քաղաքաշինության ոլորտում, ինչպես նաև ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթների մշակում, հողային հաշվեկշռի ամենամյա հաստատմանն ուղղած աշխատանքների իրականացում:
ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ջրամատակարարում և ջրահեռացում
«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործումն ու կառավարումը:
Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 1964 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 223.5 հազ. խմ տարողությամբ 23 օրվա կարգավորիչ ջրավազանների (ՕԿՋ) միջոցով:
Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգն ունի 9 ջրաղբյուր, 103 կապտաժային կառույց, 39 արտեզյան (ինքնաբուխ) հորատանցք, 5 խոշոր պոմպակայան, 29 խորքային հորատանցք և 803 կմ երկարությամբ մայրուղային ջրատար:
Հիմնախնդիրներ
1. Բնակիչ բաժանորդների սեփականությունը հանդիսացող, դեռևս 2003- 2005թթ.տեղադրված անհատական ժամկետանց, ցածրորակ և արդեն հնացած կամ անսարք ջրաչափերի փոխարինման նպատակով նոր ջրաչափերի գնման և տեղադրման համար անհրաժեշտ ներդրումային միջոցների ներգրավում
2. Ջրակորուստների կրճատում և համակարգում տեղ գտած ապօրինությունների ու խախտումների դեմ տարվող աշխատանքների խորացում
3. Բաժանորդներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում և սահմանված ստանդարտներին համապատասխան խմելու ջրի որակի ապահովում
4. Ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի հետագա շահագործման խնդիրների կարգավորում
Պայմանագրի իրականացման 9 տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, այն դարձել է արդյունավետ և կառավարելի: Լուրջ նվաճումներ են արձանագրվել հատկապես Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքների, ցանցի կառավարման բարելավման, վթարների, հուսակորուստների և ապօրինությունների կանխման և դրա շնորհիվ ջրամատակարարման շարունակականության ցուցանիշի բարելավման գործընթացում:
. Ջրամատակարարման շարունակականության արձանագրված առաջընթացի /1.28%/ պահպանման պարագայում, որը 9-րդ տարում կազմել է 97.13% /23.31 ժամ/, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 5.17%-ով նվազել է ջրարտադրությունը: Ընդ որում, այս նվազեցումն ապահովվել է հատկապես մեխանիկական եղանակով արտադրվող ջրաքանակի նվազեցման /17.69%-ով/ արդյունքում, որի շնորհիվ զգալիորեն /19.61%-ով/ նվազել է նաև էլեկտրաէներգիայի ծախսը: Այս առաջընթացը հնարավոր է դարձել ջրամատակարարման համակարգի կառավարման բարելավման, շահագործման արդյունավետության բարձրացման և ջրակորուստների կրճատման արդյունքում:
. 9-րդ պայմանագրային տարվա մայիսի 1-ից սկսած` Երևան քաղաքում բոլոր սպառողներին ցերեկային ժամերին 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման նվազագույն շեմը նախկին 12 ժամից հասցվել է առավելագույնի` 17 ժամի, ինչը էլ ավելի կբարձրացնի ջրամատակարարման միջին տևողությունը: Բաժանորդների մեծ մասի ջրի պահանջը բավարարված կլինի, եթե ջուր մատակարարվի 17 ժամ շարունակ վաղ առավոտից մինչև կեսգիշեր ընկած հատվածում: Երևանի բնակչության համար ծառայության այս մակարդակն ապահովվել է արդեն 2015թ. մայիս ամսին:
. Չհաշվառված ջրաքանակը կամ ընդհանուր ջրակորուստը /արտադրված և սպառված ջրաքանակների տարբերությունը/ նվազել է 8.19%-ով, որը արդյունք է ինչպես տեխնիկական ջրակորուստների նվազեցման, այնպես էլ ապօրինի ջրօգտագործումների դեմ ձեռնարկվող պայքարի ուժեղացման:
«Վարձակալության պայմանագրով» առաջին ինը տարիների
(01.06.2006-31.05.2016) համար «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրով» նախատեսված 9192960 հազ. ՀՀ դրամի /ԱԱՀ-ն ներառյալ/ դիմաց արդեն իսկ կատարվել են ջրային համակարգերի պահպանմանն ու վերանորոգմանն ուղղված 12783904 հազ. ՀՀ դրամի աշխատանքներ: Այն 2139424 հազ. ՀՀ դրամով գերազանցում է նաև Պայմանագրի 10 տարիների համար նախատեսված 10644480 հազ. ՀՀ դրամ ցուցանիշը:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Պայմանագրային 10-րդ տարում (01.06.2015թ.-31.05.2016թ.) շարունակվելու են ջրարտադրության, ջրատար համակարգերի և ջրամատակարարման բաշխիչ ցանցերի կառավարման բարելավմանը, ջրային համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության
կառավարությունների միջև 2007թ. մայիսի 27-ին կնքված Համաձայնագրի համաձայն` Ֆրանսիայի կառավարությունը Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի /ԵՋՋԾ/ իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է արտոնյալ պայմաններով վարկ Զարգացող Երկրների Պահուստային ֆոնդի /ԶԵՊՖ/ միջոցների հաշվին:
Ամբողջ գումարը կազմում է 27.3 մլն. եվրո, որից 24,9 մլն եվրոն տրամադրում է Ֆրանսիական կառավարությունը, իսկ 2.4 մլն եվրոն համաֆինանսավորման տեսքով հատկացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է.
- Երևան քաղաքի կեղտաջրերի մաքրման «Աէրացիա» կայանի վերականգնման աշխատանքներ, որոնք կիրականացվեն 2 փուլով.
ա) Կարճաժամկետ` մեխանիկական մաքրման համակարգի վերականգնում և առաջնային տիղմի մշակում բնապահպանական նորմերի պահանջները ժամանակավոր բավարարելու համար:
բ) Երկարաժամկետ, որը ենթադրում է կենսաբանական և ֆիզիկաքիմիական մաքրումներով ընդարձակել առաջնային մաքրումը միջազգային նորմերը բավարարելու համար:
Սույն ծրագրով նախատեսված է 10,186 մլն.եվրո գումարով սարքավորումների ու ապրանքանյութական արժեքների ձեռքբերման և շինարարական աշխատանքներ:
Կատարվում են ընդունման խցի, ճարպի հեռացման և ավազորսիչների կառուցվածքների հողային, հիմքերի ամրանավորման և բետոնացման աշխատանքներ, ենթակայանի կառուցման աշխատանքներ 228150 եվրո ընդհանուր արժողությամբ, ներմուծվել են 2166661 եվրո ընդհանուր արժողությամբ սարքավորումներ:
- Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերականգնման և բարելավման գծով 11.59 մլն. եվրո գումարի աշխատանքներ
Ծրագիրը ենթադրում է Երևան քաղաքում 18 կմ երկարությամբ ջրագծերի և կոյուղագծերի, 15 կմ երկարությամբ մայր ջրատարների վերակառուցման, ինչպես նաև առանձնատների 10000 միացումների փոխարինման աշխատանքներ:
Ֆրանսիական «Սադե ԲԸ» հայաստանյան մասնաճյուղի կողմից 2014թ. հուլիսի 1-ից աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի Նորագավիթ, Դավիթաշեն, Շահումյան /Ախպարաշեն/, Կիլիկիա և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերում:
Ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ ծրագրի և Կաթնաղբյուրի 2 ջրաղբյուրներից ջրառի ավտոմատացման 1.77 մլն եվրո գումարի աշխատանքներ
Ծրագրի նպատակն է «Երևան Ջուր» ՓԲԸ գրասենյակում ստեղծել ավտոմատ կառավարման հանգույց, որը հնարավորություն կտա ոչ միայն տեղեկատվություն ստանալ ջրամատակարարման ցանցում ջրի հոսքի և ճնշումների վերաբերյալ, այլև ավտոմատացված կերպով դրանք կառավարել:
Պայմանագրի շրջանակներում սարքավորումները ներկրվում են:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագիր
Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից նախատեսվում Է Վարկի տրամադրում Հայաստանի Հանրապետությանը (Վարկառուին) Երևանի ջրամատակարարման բարելավման համար անհրաժեշտ առաջնահերթ ներդրումների իրականացման նպատակով:
Ծրագրի իրականացման համար նախատեսված 21 մլն ԱՄՆ դոլար գումարը տրամադրվում է հետևյալ երեք ներդրողների կողմից.
. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ (ՎԶԵԲ) 7 մլն ԱՄՆ դոլար
. Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ) 7 մլն ԱՄՆ դոլար,
. ԵՄ հարևանության ներդրումային գործիք (ՀՆԳ) 7 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Ներդրումների ծավալների ուղղությունները որոշվել են այդ նպատակով ներգրավված
Տեխնիկական խորհրդատուի չեխական «Centroproject a.s.» ընկերության և
ենթախորհրդատու «Grant Thornton» ՓԲԸ-ի (Հայաստան) կողմից, որը ֆինանսավորվել է Չեխիայի հանրապետության կառավարության կողմից տրամադրված 275 հազ. ԱՄՆ դոլար դրամաշնորհի հաշվին:
Ծրագրում ներառվել են հետևյալ աշխատանքները.
. բակային նոր 30 պոմպակայանների կառուցում 1197000 ԱՄՆ դոլար արժեքով,
. ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 152 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների վերականգնում 10245000 ԱՄՆ դոլար արժեքով
. այդ հատվածներում առկա անհատական շուրջ 22 կմ ընդհանուր երկարությամբ միացումների փոխարինում 9487000 ԱՄՆ դոլար արժեքով:
Ծրագրի իրականացման արդյունքում
. առանձնատների թվով 39304 անհատական ջրաչափերի փոխարինում,
. ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնվող հատվածներում ջրի կորստի նվազեցում 30%-ով,
. էլեկտրաէներգիայի սպառման կրճատում,
. ջրամատակարարման տևողության ավելացում,
. անխափան ջրամատակարարման ապահովում և բաշխիչ ցանցում վթարների նվազեցում:
Միջազգային խորհրդատվական ընկերության ընտրության գործընթացն ավարտված է և պայմանագիրը ստորագրվել է: Պայմանագրի գումարը կազմում է 91719061 եվրո, որից 499609 եվրոն կֆինանսավորվի ՎԶԵԲ-ի հատուկ այդ նպատակների համար նախատեսված դրամաշնորհային միջոցներից, իսկ մնացած գումարը` ՎԶԵԲ-ի վարկային միջոցներից:
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների օգտագործումը կիրականացվի գանձապետական հաշիվ բացելուց հետո:
«Վարձակալության պայմանագրի» 10-րդ տարում (01.06.2015-31.05.2016) «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրով» նախատեսվում է կատարել 1853800 հազ. ՀՀ դրամի աշխատանքներ:
Միայն ջրամատակարարման բաշխիչ ցանցի և կոյուղագծերի բարելավման ու վերակառուցման համար ներկայացված առաջնահերթ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 794.8 մլն ՀՀ դրամ, այդ թվում բաշխիչ ցանցի համար 764 մլն ՀՀ դրամ, կոյուղու ցանցի համար 30 մլն ՀՀ դրամ:
Շարունակվելու են ջրային օբյեկտների սանիտարական գոտիների սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, բարելավման և անվտանգության ապահովման միջոցառումները: Այս նպատակների համար նախատեսվում է իրականացնել առնվազն 70 մլն ՀՀ դրամի աշխատանքներ:
Պայմանագրային 10-րդ տարում ջրային օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով նախատեսվում է.
- իրականացնել Գառնի սանիտարական գոտու կապտաժների վերանորոգման աշխատանքներ,
- բոլոր սանիտարական գոտիներում և պոմպակայաններում իրականացնել անհրաժեշտ կոսմետիկ վերանորոգումներ, սանիտարական մաքրություն և անհրաժեշտ այլ աշխատանքներ,
- շարունակել ջրատարների վրա հոսակորուստների հայտնաբերմանն ու դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ,
- ավարտել բոլոր ՕԿՋ-ների լվացման աշխատանքները:
Արտաքին լուսավորություն
Երևանում 2015թ. տարեսկզբից շահագործվում է 1456 կմ արտաքին լուսավորության ցանց, մասնավորապես` 1862 օբյեկտներ (փողոցներ, բակեր, այգիներ, արձաններ, և այլն), առկա են 62622 հատ տարբեր տիպի լուսատուներ, որոնք մոնտաժված են 38194 հատ հենասյուների վրա:
Կապիտալ ներդրումների հաշվին իրականացված աշխատանքների շնորհիվ շահագործվող արտաքին լուսավորության ցանցի երկարությունը վերջին տարիների ընթացքում զգալի աճել է:
Հիմնախնդիրներ
1. Չլուսավորվող փողոցների, նրբանցքների, բակերի և խաղահրապարակների լուսավորում
2. Ցանցի ավտոմատացման, նոր տրանսպորտատեխնիկական սարքավորումների, գործիքների և այլ տեխնիկական միջոցների ներդրում
3. Դիսպետչերական ծառայության ավտոմատացում, կապի և կառավարման համակարգի ներդրում
4. Լուսային ժամանակակից և խնայողական տարրերի կիրառում
«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիր: Ծրագրի նպատակն է նպաստել լուսավորության էներգաարդյունավետ սարքերի և տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը` այդպիսով նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր, որով նախատեսվում է Երևանի քաղաքային լուսավորության համակարգի էներգետիկ ներուժի գնահատում, քաղաքային լուսավորության համակարգի արդիականացման հայեցակարգի մշակում, պիլոտային ծրագրերի իրականացում: Պիլոտային ծրագրերի շրջանակում նախատեսվում է առկա էներգատար լուսատուները փոխարինել ժամանակակից, էներգաարդյունավետ և ավելի երկարակյաց լուսատուներով, որոնք աշխատում են լուսարձակման բարելավված ցուցանիշներով օժտված լուսադիոդներով: Նախատեսվող էներգաարդյունավետ փողոցային լուսավորության պիլոտային ծրագրի շրջանակում 2015թ. իրականացվել են Իսակովի պողոտայի և Թաիրովի փողոցի` մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ, արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ:
Հաղթանակի կամրջից մինչև օդանավակայանի խաչմերուկ հաշվառված 745 հատ նատրիումական լամպերով լուսատուները, ըստ նախագծի, փոխարինվել են 478 հատ 213 վտ և 100 վտ ավելի արդիական և էներգախնայող լուսադիոդային լուսատուներով: Իրականացվում է նաև նշված փողոցների գործող լուսավորության համակարգի մշտական մոնիտորինգ:
Պիլոտային ծրագրերի շրջանակում իրականացվել է նաև Երևանի կենդանաբանական այգու արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ, տեղադրվել են 39 Վտ հզորության 112 էներգաարդյունավետ լուսատուներ:
ՄԱԶԾ և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված «Մտադրությունների մասին հուշագրի» շրջանակներում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի հետագա զարգացման և ընդլայնման, դրանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների առավել լայն կիրառման նպատակով 2015թ. ստեղծվել է վերականգնվող նպատակային ֆինանսական ֆոնդ:
Ֆոնդի սկզբնական համալրումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի կողմից համատեղ իրականացվող փորձնական-ցուցադրական նախագծերի իրականացման շնորհիվ լուսավորության համակարգի շահագործման և պահպանման տարեկան ծախսերի նվազեցումից առաջացող խնայված միջոցների հաշվին: Առաջացող խնայողությունները կուտակվելու են հատուկ այդ նպատակի համար «Երքաղլույս» ՓԲԸ-ում բացված բանկային հաշվում:
Խնայված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել Մաշտոցի պողոտայի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները, որի առաջին փուլը Հաղթանակի կամրջից մինչև Խորենացի փողոցի խաչմերուկ ընկած հատվածն է:
2016թ. նախատեսվող աշխատանքներ
2016թ. նախատեսվում է իրականացնել 1496 կմ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքները: 2016թ. ընթացքում նախատեսվում է նաև իրականացնել արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ, որի շնորհիվ կվերականգնվի ևս 40 կմ արտաքին լուսավորության ցանց և տարեվերջին Երևան քաղաքի շահագործվող արտաքին լուսավորության ցանցի երկարությունը կկազմի 1536 կմ:
Նախատեսվում է շարունակել նաև բակային լուսավորության գործընթացը: 2016թ. նախատեսվում է շահագործման և պահպանման աշխատանքների կազմակերպման ներկա եղանակից անցնել շուրջօրյա շահագործման, ավելացնել սպասարկող անձնակազմի թիվը, կազմավորել հերթափոխեր, որոնք կիրականացնեն մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի շուրջօրյա շահագործումը և պահպանումը:
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվելու է Երևան քաղաքի թվով 30 փողոցների լուսավորության համակարգերի արդիականացումը: Նախատեսվում է, որ աշխատանքները կմեկնարկեն 2016թ.: Իրականացվող աշխատանքների արդյունքում նախատեսվում է`
- վերակառուցել վերը նշված փողոցների հենասյուները` հաշվի առնելով լուսադիոդային լուսատուների լուսատեխնիկական տվյալները.
- անհրաժեշտության դեպքում վերանայել հենասյուների բարձրությունը և տեղադրման հեռավորությունը` երթևեկելի և հետիոտնի համար նախատեսված վայրերում ապահովելով առանց ստվերի լուսավորություն.
- փոխարինել նատրիումային լուսատուները ժամանակակից և որակյալ լուսադիոդային լուսատուներով.
- իրականացնել գոյություն ունեցող մալուխային ցանցի անցկացումը ստորգետնյա խրամուղներով:
Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավմամբ:
«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում, 2016թ. ընթացքում նախատեսվում է ավարտել Մաշտոցի պողոտայի Հաղթանակի կամրջից մինչև Խորենացի փողոցի խաչմերուկ ընկած հատվածի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները, ինչպես նաև ծրագրի ընթացքում խնայված միջոցների հաշվին ավարտին հասցնել Մաշտոցի պողոտայի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները` Խորենացի փողոցի խաչմերուկից մինչև Մատենադարան հատվածում:
Բազմաբնակարան շենքերի կառավարում
Երևանում առկա 4878 բազմաբնակարան շենքերից 4575-ի կառավարումն իրականացվում է 191 համատիրության կողմից, 126-ը լիազորագրային կառավարիչների, 109-ը վարչական շրջանների ղեկավարների կողմից:
ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» հ.1161-Ն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանում մշակվել և կիրառվել են պարտադիր նորմերի վերահսկման մեխանիզմներ: Դրա արդյունքում բարելավել է կառավարման մարմինների հաշվետվողականությունը, պարտադիր նորմերի կատարումը, աշխատանքային կարգապահությունը:
«Համատիրությունների մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով սահմանված վերահսկողության մեխանիզմների ոչ հստակությունը որոշակի դժվարություններ է ստեղծում ֆինանսական միջոցների գանձման և ծախսման, ընդհանուր ժողովի հրավիրման, բյուջեների կազմման և հաստատման, կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար:
Ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվում է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
Ներկայումս մայրաքաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերի թվով 4551 վերելակները սպասարկվում և շահագործվում են վարչական շրջաններում կազմավորված վերելակային ծառայությունների ու համատիրությունների կողմից, որը հեշտացնում է սեփականատերերի և ծառայություններ մատուցողների միջև համագործակցությունը, ինչպես նաև արագ արձագանքման գործընթացը վթարների կամ վերելակների անսարքությունների դեպքում:
Հիմնախնդիրներ
1. Վերելակային տնտեսության կապիտալ վերանորոգման, շուրջօրյա դիսպետչերական ծառայության ստեղծման և կադրերի պատրաստման ու վերապատրաստման խիստ անհրաժեշտություն
2. Թեք տանիքների վերանորոգման անհրաժեշտություն
3. Ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման կարիք ունեցող շենքերի առկայություն
4. Բնակիչների իրազեկվածության և իրենց լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք իմացություն
5. Սեփականատերերի իրենց սեփականության պահպանման նկատմամբ պատասխանատվության ցածր մակարդակ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
. Կառավարման մարմիններին տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տրամադրում.
. «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» որոշման պահանջների վերահսկողության իրականացում
. Սպասարկման վարձավճարների գանձման համակարգի կատարելագործում
. Բազմաբնակարան շենքերի շուրջ 800 մուտքերի վերանորոգում
. Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 81000 քմ հարթ և 47000 քմ թեք տանիքների վերանորոգում
. Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի և ՀՀ Երևան համայնքի միջև 2014թ. փետրվարի 20-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգում:
. Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի հետ 2014թ. դեկտեմբերի 22-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում:
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում
Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով 2015 թվականի ընթացքում բանակցություններ են վարվել ՄԱԶԾ և Եվրոպական Ներդրումային բանկի հետ: Ծրագիրը կներառի շենքերի սեյսմակայունության ապահովման, արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման, մուտքի դռների և աստիճանավանդակների լուսամուտների փոխարինման, ջեռուցման/հովացման, օդափոխության և օդորակման համակարգերի, լուսավորության համակարգերի վերակառուցման և վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրման բաղադրիչները: Այս նպատակով ՄԱԶԾ հետ մշակվել և Կանաչ կլիմայի հիմնադրամին է ներկայացվել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրային փաստաթուղթը ֆինանսավորման նպատակով (դրամաշնորհ):
2016թ. ընթացքում նախատեսվում է ՄԱԶԾ և Եվրոպական Ներդրումային բանկի հետ Երևան քաղաքում համայնքային ենթակայության հանրային շենքերի, ինչպես նաև Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված իրագործելիության ծրագրի մշակում և իրականացում:
Աղբահանություն և սանիտարական մաքրում
Երևան քաղաքի սանիտարական մաքրման ենթակա փողոցների, հրապարակների, կամուրջների, մայթերի, բակային տարածքների և այլ կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 24.348.634 քմ:
Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում է մրցույթում հաղթող ճանաչված «Սանիթեք» ՍՊ ընկերության կողմից: Երևան քաղաքի տարածքից օրական հավաքվում և տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տ. կենցաղային աղբ, որից 750-800 տ. տեղադրվում է Նուբարաշենի քաղաքային աղբավայրում, իսկ մնացածը Աջափնյակ վարչական շրջանի, ինչպես նաև Ջրվեժի աղբավայրերում:
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գործարկվել է 1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա զբաղեցնելով շուրջ 52.3 հա տարածք:
Մայրաքաղաքի տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում տարեկան միջին հաշվով 290-295 հազ. տոննա կենցաղային աղբ:
Քաղաքային աղբավայրում ջերմային գազերի արտանետումը, ինքնաբռնկման երևույթները կանխելու նպատակով 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» ընկերության հետ կնքել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի իրականացման վերաբերյալ:
Պայմանագրի գործողության ժամանակահատվածում մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա CO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:
2015թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է կոշտ կենցաղային թափոնների ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխընմբռման հուշագիր:
Մայրաքաղաքում լիարժեք և արդյունավետ լուծում են ստացել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի (ներառյալ ձմռան ամիսներին) հիմնախնդիրները, ինչպես նաև ոլորտում ներդրվել է ժամանակակից կառավարման համակարգ ապահովելով եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ ծառայություններ:
Երևան քաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի խցանված աղբամուղերի մաքրման, ախտահանման, աղբընդունիչի վերանորոգման, շինարարական աղբի տեղափոխման, ինչպես նաև գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացման համար կնքվել է ծառայությունների գնման պայմանագիր 10 տարի ժամկետով:
Հիմնախնդիրներ
1. Նուբարաշենի քաղաքային աղբավայրը չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին:
2. Մայրաքաղաքում դեռևս առկա են չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքեր:
3. Մայրաքաղաքում դեռևս վերջնականապես լուծված չէ անվավոր կոնտեյներների հարթակների կառուցման խնդիրը:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Աշխատանքներ կիրականացվեն ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրած կոշտ կենցաղային թափոնների ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխընմբռման հուշագրով նախատեսված ծրագրի իրագործման ուղղությամբ որի արդյունքում նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ, ինչպես նաև կառուցել նոր սանիտարական աղբավայր գործող աղբավայրի հարևանությամբ:
Կշարունակվեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները չնախատեսվաած վայրերում աղբ տեղադրելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Նախատեսվում է վերջնականապես լուծել անվավոր կոնտեյներների հարթակների կառուցման խնդիրը:
«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում»:
ՄԱԶԾ/ԳԷՀ լայնածավալ այս ծրագրի տևողությունը 4 տարի է: Այն փաստացի մեկնարկել է 2015թ., իսկ հիմնական գործողությունները նախատեսվում է իրականցանել սկսած 2016թ.: Ծրագրի հիմնական նպատակն է տեղական և գլոբալ մակարդակներում մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչների և ժամկետնանց պեստիցիդների պաշարների ոչնչացման, ինչպես նաև աղտոտված տարածքների աղտազերծման միջոցով: Նախատեսվում է ծրագրում ներառել 1982 թվականից գործող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը:
Ծրագրով նախատեսվում է հետևյալ երեք բաղադրիչների իրականացումը
. ժամկետանց պեստիցիդների պաշարների և թափոնների հավաքում և կոնսերվացում,
. ժամկետանց պեստիցիդների պաշարների ու թափոնների ոչնչացում/չեզոքացում,
. կարգավորիչ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում քիմիկատներով աղտոտված տարածքների անվտանգ կառավարման նպատակով
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ
Երևան քաղաքում գործում են առևտրի 8532 օբյեկտներ, սպառողական ապրանքների 7, գյուղատնտեսական արտադրանքի 10, գյուղմթերքի փոքրածավալ 18 շուկաներ, տոնավաճառներ 5, առևտրի կենտրոններ 22, հանրային սննդի 1472 և կենցաղային ծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ:
Առևտրի օբյեկտների 61,9%-ը, հանրային սննդի կազմակերպման օբյեկտների 74%-ը և կենցաղային ծառայություններ մատուցող օբյեկտների 68.3%-ը կենտրոնացված են Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում:
Մայրաքաղաքի բնակչության սպառողական պահանջարկը հիմնականում բավարարվում է խանութներում և սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող մանրածախ առևտրի միջոցով: Եթե առևտրի այդ տեսակների շրջանառությունը մանրածախ առևտրի ողջ ծավալում 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում կազմել է 84.6%, ապա գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, տաղավարների ու կրպակների միջոցով կատարվող առևտրի շրջանառությունը ունի չնչին տեսակարար կշիռ և նշված ժամանակաշրջանում այն կազմում է ընդամենը 2.3%:
Երևանում առևտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին, չնայած նշված վարչական շրջաններում ապրում է քաղաքի բնակչության մոտ 60%-ը: Դա բացատրվում է այդ վարչական շրջաններում առևտրի խոշոր կազմակերպությունների առկայությամբ: Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առևտրի շրջանառությունը առանձին-առանձին վերցրած կազմում է ընդամենի 0.03%-ից մինչև 6.1%:
Առևտրի շրջանառության 52.3%-ը իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը փոքր և միջին բիզնեսի կողմից:
Չնայած Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի արգելմանը, դեռևս այն հսկողության ուժեղացման և կանոնակարգման կարիք ունի:
Անհավասարաչափ են տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի, սպասարկման ծառայություններ մատուցող և զվարճանքի օբյեկտները:
Չնայած Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում իրականացված ապամոնտաժումներին, որոշ կենտրոնական փողոցներին հարող տարածքներում տեղադրված կրպակները և տաղավարները, որոնցից շատերը կրպակաշարեր են, կարիք ունեն կանոնակարգման ու վերակառուցման:
Հիմնախնդիրներ
1. Երևան քաղաքում ուսումնասիրված չէ առևտրի և սպասարկման ծառայություններ մատուցող օբյեկտների տեղաբաշխումը և բացակայում են բնակչության առաջարկի և պահանջարկի տվյալները, որոնք հանգեցնում են շուկայի տարերային, առանց համակարգված մոտեցման ձևավորմանը:
2. Պիտանիության ժամկետներն անցած ապրանքների վաճառքը բացառելու նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը:
3. Բացօթյա առևտուրը պատշաճ կազմակերպելու, ապօրինի առևտուրն արգելելու և կանխարգելելու նպատակով դեռևս անհրաժեշտ է սահմանել մշտական հսկողություն: Երևանում գործող գյուղմթերքների արտադրանքի շուկաները աշխատում են թերծանրաբեռնվածությամբ, որոնց միջոցով իրականացվող առևտրի շրջանառության տեսակարար կշիռը 2014թ. կազմել է ընդամենը. 0.8%:
4. Ոլորտում առևտուրը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպելու գյուղատնտեսական արտադրանքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ նոր շուկաներ և անասնաշուկա:
5. Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտուրի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել մշտական հսկողություն:
6. Ապամոնտաժման կամ արդիականացման կարիք ունեն Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում տեղակայված կրպակների (տաղավարների), ինչպես նաև բացօթյա փոքրածավալ շուկաների ու տոնավաճառների մի մասը:
7. Հսկողության խստացման անհրաժեշտություն կա առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների առևտրի օբյեկտից դուրս ցուցադրումն արգելելու ուղղությամբ:
8. Քիչ են նաև հասարակական զուգարանները, ինչը հարիր չէ մայրաքաղաքի արդի և քաղաքակիրթ պատկերին:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
. Առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկությունների ձևավորում և ներկայացում:
. Առևտրի և ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների շրջանակներում համակարգված և արդյունավետ հսկողության իրականացում:
. Բացօթյա առևտուրի նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում և կանոնակարգում: Կշարունակվեն միջոցառումներ ձեռնարկվել Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի վերացման ուղղությամբ:
. Մայրաքաղաքում գյուղմթերքների առևտուրը կանոնակարգելու, արտադրող - սպառող անմիջական կապն ապահովելու, ազգաբնակչությանը թարմ ու որակյալ մթերքով ապահովելու նպատակով կշարունակվի վարչական շրջաններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների, տոնավաճառների կազմակերպման գործընթացը:
. Մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով դրանց տեղակայման վայրերի որոշում, քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցում:
. Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվությունների, տեղական տուրքերի մուտքերի նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում:
. Առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, արգելելու և կանխարգելելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:
. Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի նկատմամբ հսկողության իրականացում և կանոնակարգում:
. Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացում:
. Թափառող կենդանիների վնասազերծման ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորում («Կենդանիների մասին», Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման նպատակով առաջարկությունների ներկայացում):
ՏՐԱՆՍՊՈՐՏ
Երևան քաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոպոլիտենով:
Երևանի քաղաքային հասարակական տրանսպորտի համակարգն իր մեջ ներառում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» ՓԲ ընկերությունները և թվով 58 մասնավոր կազմակերպություններ, որոնք պայմանագրային հիմունքներով կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում:
Երթուղային ցանց
Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցը նպատակ է հետապնդել ամբողջովին վերանայելու Երևանի փոքր կենտրոնում ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, որոշակիորեն նվազեցնելու միկրոավտոբուսների քանակը, մեծացնելու մետրոպոլիտենի և տրոլեյբուսների դերը ներքաղաքային ուղևորափոխադրումներում, ինչպես նաև նախատեսելու ավտոբուսային նոր, արդյունավետ երթուղիներ:
2012 թվականից հետո ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի որոշումներով առանձին երթուղիներում կատարվել են ուղեգծերի և շարժակազմի քանակների փոփոխություններ, դադարեցվել են մի քանի ավտոբուսային երթուղիների աշխատանքը և անհրաժեշտություն էր առաջացել մասնակիորեն վերանայելու ու լրամշակելու Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը: Այն շարադրվել է նոր խմբագրությամբ և հաստատվել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի մարտի 11-ի հ.665-Ա որոշմամբ:
Նոր երթուղային ցանցով նախատեսված է 76 միկրոավտոբուսային (1568 միավոր շարժակազմ), 44 ավտոբուսային (593 միավոր շարժակազմ) և 10 տրոլեյբուսային երթուղի (108 միավոր շարժակազմ):
Ավտոբուսային փոխադրումներ
Երևան քաղաքի ավտոբուսային հավաքակազմը համալրված է տարբեր մակնիշների 669 ավտոբուսով: Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկվում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և 19 մասնավոր կազմակերպությունների կողմից:
Երևան քաղաքում փաստացի գործում են 39 ավտոբուսային երթուղիներ, որոնցում օրական միջին հաշվով շահագործվում է 430-440 միավոր շարժակազմ: 2015թ. ավտոբուսային մի քանի երթուղիների սպասարկման դադարեցումից հետո որոշակիորեն նվազել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը: Արդյունքում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում դեռևս մնում է ցածր կազմելով մոտ 35.0%:
Երևան քաղաքում դեռևս անբավարար է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը: Երթուղային ցանցում ներառված որոշ երթուղիներ չեն սպասարկվում, իսկ մի մասը համալրված է մասնակիորեն:
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար 2016թ. անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ավտոբուսային հավաքակազմը փոքր և միջին տեղատարողության քաղաքային ավտոբուսներով համալրելու և դրան զուգահեռ միկրոավտոբուսների քանակի հետագա կրճատման ուղղությամբ:
Միկրոավտոբուսային փոխադրումներ
Երևան քաղաքում փաստացի գործում է 81 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից 5- ը նոր երթուղային ցանցով նախատեսված է փոխարինել ավտոբուսային երթուղիներով, սակայն անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չլինելու պատճառով դրանք ներկայում դեռևս սպասարկվում են միկրոավտոբուսներով: Միկրոավտոբուսային երթուղիները համալրված են տարբեր մակնիշների մոտ 1600 միկրոավտոբուսներով, օրական երթուղիներ է դուրս բերվում միջին հաշվով 1250-1260 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 45 մասնավոր կազմակերպություններ:
Վերջին տարիներին միկրոավտոբուսների թվաքանակի կրճատման հետևանքով (մոտ 1000-ով) զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը: Չնայած դրան, այսօր մայրաքաղաքում ուղևորափոխադրումների հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 54.0%-ը:
Այս խնդրի լուծմանն ուղղված, նախատեսվում է 2016թ. ընթացքում ևս նվազեցնել փաստացի շահագործվող միկրոավտոբուսային երթուղիների քանակը (5-ով) դրանք փոխարինելով ավտոբուսային երթուղիներով:
Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում ավտոբուսային փոխադրումների տեսակարար կշռի ավելացումը, միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների քանակի կրճատումը, հնարավորություն կտան զգալիորեն բարելավելու մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման վիճակը և բարձրացնելու սպասարկման մակարդակը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն հետագայում միասնական տոմսային համակարգի անցման գործընթացի և անկանխիկ վճարման միջոցների ներդրման համար:
Վերգետնյա էլեկտրատրանսպորտ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը տեխօգնության): Ընկերության կողմից ներկայում սպասարկվում են 5 տրոլեյբուսային երթուղիներ, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 45-48 միավոր շարժակազմ:
Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը: 2015թ. ևս որոշակիորեն ավելացել է (0.5%-ով) տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը, և տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 2.6%:
Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը
նոր երթուղային ցանցով ավելացվել է տրոլեյբուսային երթուղիների քանակը հասցվելով 10- ի:
2016թ. նախատեսվում է շարունակել տրոլեյբուսների, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների հիմնանորոգման, հպակային ցանցի վերանորոգման, քարշի ենթակայանների վերակառուցման ու վերագործարկման, տրոլեյբուսային տնտեսության արտադրատեխնիկական վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենում առկա է 45 վագոն: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ):
Վերջին տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը պայմանավորված է նաև նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես, միկրոավտոբուսների քանակի կրճատմամբ: 2015թ. ևս արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալի որոշակի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով շուրջ 1.9%: Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում աճել է և կազմում է մոտ 7.7%:
Չնայած այդ հանգամանքին մետրոպոլիտենով իրականացվող
ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո:
2015թ. սկսվել է մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլը (ծրագրի ընդհանուր արժեքը 15,0 մլն եվրո), որն իր մեջ ներառում է վագոնների հիմնանորոգում և արդիականացում, դրենաժային թունելի կառուցում, գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայարանի կառուցում, հակահրդեհային միջոցների ձեռքբերում:
Մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծման, վագոնների լվացման կայարանի կառուցման, հակահրդեհային միջոցների ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են: Մնացած աշխատանքները կշարունակվեն 2016թ. ընթացքում:
Բացի այդ, ՎԶԵԲ-ի կողմից իրականացվել է մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ 2 նոր կայարանների կառուցման իրագործելիության նախնական ուսումնասիրություն:
Հասարակական տրանսպորտի կանգառներ
Երևան քաղաքում սահմանված է հասարակական տրանսպորտի թվով 810 կանգառ, որոնցից 348-ում տեղադրված են կանգառասրահներ և կանգառանշաններ, 349-ում միայն կանգառանշաններ:
Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների նոր կանգառների սահմանման ուղղությամբ նախկինում մեկնարկած աշխատանքները:
2015թ. Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով սահմանվել են թվով 21 նոր կանգառներ: Շարունակվում են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կահավորման աշխատանքները: 2015թ. ընթացքում կանգառները կահավորվել են միայն կանգառանշաններով, ընդհանուր առմամբ տեղադրվել են 120 հատ կանգառանշան:
Կանգառների կահավորման աշխատանքները կշարունակվեն նաև 2016 թվականին:
Ավտոկայանատեղեր
Մայրաքաղաքում կայանատեղերի ոլորտի կանոնակարգման նպատակով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի և դրա կիրարկման համար անհրաժեշտ բոլոր ենթաօրենսդրական ակտերի (ՀՀ կառավարության և Երևանի ավագանու համապատասխան որոշումներ) հիման վրա ներկայում ընթանում են գործնական միջոցառումներ հիշյալ նորմատիվ ակտերի դրույթների կիրառմամբ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում վճարովի կայանատեղերի կազմակերպման ու կահավորման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:
Մասնավորապես Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի հիման վրա, ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը ստանձնած ընկերությունների կոնսորցիումը շարունակում է կայանատեղերի կազմակերպման և կահավորման աշխատանքները: Գործընթացի սկզբից կազմակերպվել են տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղեր Երևանի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ավարտվել են դրանց կահավորման աշխատանքները:
Աշխատանքները կշարունակվեն նաև 2016թ., վճարովի կայանատեղեր կկազմակերպվեն մյուս վարչական շրջաններում:
Ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի շրջանակներում, Երևանի ավագանու համապատասխան որոշումներով, ընդհանուր առմամբ թվով 51 ճանապարհահատվածներում թվով 34 կազմակերպությունների թույլատրվել է կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղեր, ավարտվել է դրանց կահավորման աշխատանքները. տեղադրվել են համապատասխան նշաններ, ցուցանակներ և կատարվել է գծանշումներ:
Երևանի քաղաքապետի թվով 8 որոշումներով սահմանվել են թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլների 111 հատ կայանատեղ:
Հաշմանդամների տրանսպորտային սպասարկում
Հաշմանդամների տրանսպորտային սպասարկման ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիներում շահագործվում են թվով 10 «ՀԻԳԵՐ» մակնիշի ավտոբուսներ, որոնք կահավորված են հատուկ վերելակային հարմարանքներով հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկման նպատակով: Բացի այդ, թվով 2 «ԼԻԱԶ» մակնիշի տրոլեյբուս իրենց կառուցվածքով հարմարեցված են (կահավորված են թեքահարթակով) հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկումն իրականացնելու համար: Նմանատիպ թեքահարթակով կահավորված են նաև Երևան «Սիթի-Տուր» զբոսաշրջային ավտոբուսները:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցները մատչելի դարձնելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում 2015թ. Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսների վրա հատուկ վերելակային հարմարանքներ տեղադրելու համար, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության կողմից ներկայումս իրականացվում է վերելակների ներկրման աշխատանքները, որին կհետևի ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքները:
Կույր հաշմանդամների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովման նպատակով նախատեսվում է թվով 37 քաղաքային ավտոբուսների ուղևորասրահներում տեղադրել կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման սարքեր: Այդ նպատակով կայացած մրցույթում հաղթող ճանաչված «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից սկսվել է սարքերի ձեռք բերման և ներկրման նախապատրաստական աշխատանքները:
Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը մեկնարկել է և հետևողականորեն լուծում է ստանալու կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը: Այդ համատեքստում թվով 101 վճարովի կայանատեղերում, համապատասխան կահավորանքի միջոցով, առանձնացվել են տեղեր հաշմանդամների տրանսպորտային միջոցների համար:
Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի հ.190-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության կտրոնների տրամադրման և միաժամանակ Երևան համայնքային բյուջեից այդ անձանց համար ավտոկայանատեղի տուրքի վճարման գործընթացը: Գործընթացի սկզբից արդեն տրամադրվել է 139 հատ կտրոն:
2016թ. ընթացքում ևս նախատեսվում է իրականացնել ծրագրային միջոցառումներ ևս 5 ավտոբուսներ սայլակավոր հաշմանդամների սպասարկման համար հարմարեցնելու, ինչպես նաև ևս 36 ավտոբուսներում կանգառների բարձրաձայն հայտարարման սարքեր տեղադրելու համար:
Հիմնախնդիրներ
1. Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմը լիարժեքորեն համալրված չէ:
2. Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում դեռևս մեծ է միկրոավտոբուսների տեսակարար կշիռը:
3. Մայրաքաղաքի տրոլեյբուսային հավաքակազմը համալրված չէ:
4. Քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի տնտեսությունը գտնվում է անբավարար վիճակում:
5. ՈՒղևորների տրանսպորտային սպասարկման մակարդակը դեռևս բավարար չէ:
6. Միկրոավտոբուսների արտաքին տեսքի և ուղեսրահների հարդարանքի ընդհանուր վիճակը բավարար չէ:
7. Սահմանափակ են Երևանի մետրոպոլիտենի հնարավորությունները:
8. Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդրված չէ:
9. Ճանապարհատրանսպորտային գործոնների բնութագրիչներին դինամիկ զարգացումը թելադրում է ճանապարհային երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրավիճակային համապատասխանեցում:
10. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառները ամբողջությամբ բարեկարգված և կահավորված չեն:
11. Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկման մակարդակը դեռևս բավարար չէ:
2016թ. նախատեսվող աշխատանքներ
- Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շարունակում և դրա շրջանակներում ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակի կրճատման և դրանք ավտոբուսներով փոխարինման աշխատանքների իրականացում:
- Փոքր և միջին տեղատարողության նոր, քաղաքային ավտոբուսների ձեռքբերման աշխատանքների շարունակում հիմնականում մասնավոր կազմակերպությունների միջոցով:
- Երևանի քաղաքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նոր կանգառների սահմանման և կահավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում:
- Երթակարգավարական կետերի բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացում:
- Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգում և արդիականացում, մոտ 1 կմ երկարության դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում («Հանրապետության հրապարակ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների հատվածում), գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), շարժասանդուղքների հիմնանորոգում, ինչպես նաև մետրոպոլիտենի շահագործման և երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում տրոլեյբուսային տնտեսության, հպակային ցանցի բարելավում, առկա շարժակազմի հիմնանորոգում:
- Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» հ.561-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղերի կազմակերպմանն ու շահագործմանն ուղղված միջոցառումներ:
- Շահագրգիռ մարմիններից, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող առաջարկությունների համատեղ ուսումնասիրությունների արդյունքներով ճանապարհային երթևեկության կազմակերպչական լուծումների կիրառում:
- ՈՒղևորների տրանսպորտային սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս) ցուցահարթակների թարմացում և գրառումների վերանայում ոչ հայեցի բառերն ու տեղանունները բացառելու համար:
- Հասարակական տրանսպորտի շարժակազմերում հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հետ ուղևորների տեղերը նշելու նպատակով ուղեսրահներում համապատասխան ցուցանակների ապահովում:
- Միասնական տոմսային համակարգի անցման հնարավորության ուսումնասիրություն:
- Թվով 5 ավտոբուսների վերասարքավորում և հարմարեցում սայլակավոր հաշմանդամների տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար:
- Հասարակական տրանսպորտը կույր հաշմանդամներին մատչելի դարձնելու նպատակով թվով 36 ավտոբուսների ուղեսրահներում կանգառների հայտարարման սարքերի տեղադրում:
- Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիներում շարժակազմերի համալրման և փոխարինման աշխատանքների իրականացում:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Բնապահպանության ոլորտում քաղաքային իշխանությունների քաղաքականության հիմնական նպատակը բնապահպանական անվտանգության ապահովումն է, այդ թվում մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման նպատակով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների հետ կապված վտանգների գնահատումը, կանխատեսումն ու կանխարգելումը, ինչպես նաև շրջակա միջավայրի կանաչապատումն ու պահպանությունը:
Ներկայումս Երևան քաղաքի կանաչ տնկարկները կազմում են 6758,5 հա, որից 852,3 հեկտարն է ընդհանուր օգտագործման, իսկ յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է ընդամենը 7,6 մ2, որը դեռևս զիջում է միջազգային նորմերին:
Ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի կանաչ տնկարկների բարձր գեղազարդությունն ապահովելու համար անհրաժեշտ է ցուցաբերել տնկարկի գործառնական նշանակությանը համարժեք և ժամանակակից լանդշաֆտային դիզայնում ընդունված նորագույն մոտիվներ ու մտահղացումներ: Ներքաղաքային կանաչ տնկարկների շարքում առաջինն աչքի են ընկնում և տպավորվում փողոցային տնկարկները:
Վերջին տարիներին Երևան քաղաքի նորակառույց փողոցներում և քաղաքամերձ խճուղիներում (Իսակով-Լենինգրադյան, Սարալանջ, Թևոսյան, Դ. Բեկ, Եղվարդի, Սևանի, Արգավանդի, Աշտարակի խճուղիներ) օգտագործվել են հիմնականում ծառաբույսերի այնպիսի պարտիզայի`ն ձևեր, որոնք իրենց բարձր գեղազարդությամբ լիարժեք բավարարում են կանաչապատման պահանջները, մասնավորապես սաղարթի ծավալատարածական առումով, ուստի պետք է զարգացնել մայրաքաղաքի տնկանյութի տեսականին հաշվի առնելով վերոգրյալ առանձնահատկությունները:
Երևանում, որն ունի կտրտված, քարքարոտ ռելիեֆ, ինչպես նաև շոգ, չոր կլիմա, շինարարական, ճանապարհաշինական, կառուցապատման աշխատանքներից հետո հաճախ առաջանում են այնպիսի կտրված ժայռեր, անհրապույր լանդշաֆտներ (Սարալանջի, Մյասնիկյանի, Աթենքի փողոցներ, Կասկադ), որտեղ հնարավոր է և նպատակահարմար ուղղաձիգ կանաչապատում: Դրա շնորհիվ հողային փոքր տարածքներում կարելի է ստանալ անհամեմատ ընդարձակ մակերեսով կանաչ զանգված` շենքերի ու շինությունների ճակատային հատվածներում միաժամանակ ապահովելով գեղազարդություն և նպաստավոր միկրոկլիմա:
Այսպիսով, Երևան քաղաքի կանաչ տնկարկների բարելավման, գեղազարդության բարձրացման և դենդրոֆլորայի հարստացման համար անհրաժեշտ է կիրառել հատուկ տնկանյութի տեսականի, որոնք ունեն նպատակային ֆունկցիոնալ նշանակություն:
Հիմնախնդիրներ
1. Խորքային հորերի ստեղծում, նոր ոռոգման ցանցերի կառուցում:
2. Տարբեր ստանդարտի գեղազարդ ծառաբույսերի որակյալ տնկանյութի աճեցում տեղական տնկարանում:
3. Ներքաղաքային կանաչ տնկարկների գեղազարդ ծառաբույսերի տեսականու հարստացում չորադիմացկուն և ցրտադիմացկուն աբորիգեն գեղազարդ տեսակների ընդգրկմամբ:
4. ՈՒղղաձիգ կանաչապատման ընդարձակում բնափայտավոր լիանների գեղազարդ տեսակների ու դրանց պարտիզային ձևերի օգտագործմամբ:
5. Մայրաքաղաքի արվարձաններում և մերձակա տարածքներում բուֆերային ու ռեկրեացիոն կանաչ գոտիների ավելացում` հատկապես աբորիգեն ծառաբույսերի մասնակցությամբ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
. Գարնանային և աշնանային ժամանակահատվածում կձևավորվի շուրջ 26000 ծառ,
. Երևանում կրկնապատվի շուրջ 65000 ծառատեսակ,
. Կտնկվի շուրջ 40000 հատ ծառ և թուփ,
. Կիրականացվի 20000 հատ վարդի թփի տնկում,
. Կկատարվի 750000 հատ վարդակակաչի տնկում,
. Կտնկվեն 2700000 հատ ծաղկասածիլներ, որի արդյունքում ծաղկապատ տարածքը կկազմի 7.3 հա,
. Կտեղադրվեն թվով 96 հատ գեղարվեստական կոմպոզիցիաներ,
. Կներկրվի 12753 խմ բուսահող սիզամարգերի բարելավման նպատակով,
. Կհորատվեն թվով 2 խորքային հորեր, որոնց ջրերը կօգտագործվեն ոռոգման նպատակով
Կենտրոն վ.շ.- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակ, նոր հորի ստեղծում, Աջափնյակ վ.շ.-Ֆիզիկայի ինստիտուտի բակ, գոյություն ունեցող հորի վերաշահագործարկում:
. Կստեղծվեն նոր ոռոգման ցանցեր Կենտրոն վ.շ. - Դեմիրճյան փողոց` 1500 գծմ
Արաբկիր վ.շ. - Մամիկոնյանց փողոց /սնուցումը Գրիբոյեդով փողոցից/ - 1700 գծմ Մալաթիա-Սեբաստիա վ.շ. - Իսակովի պողոտա /ձախ հատված, դեսպանատան հատված/-3000 գծմ, Իսակով-Լենինգրադյան պողոտապոմպակայանի տեղադրում:
. կանաչապատման և սանիտարական մաքրման գործընթացում համագործակցություն ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ:
«Բնական միջավայրը և ես» ծրագիր
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ մեկնարկած «Բնական միջավայրը եվ ես» կրթական ծրագիրը իրականացվում է Երևան քաղաքի դպրոցներում սկսած 2014 թվականից: Ծրագրի նպատակն է աշակերտներին ներկայացնել երկրագնդի վրա տեղի ունեցող կարևոր էկոլոգիական գործընթացները և մարդու ազդեցությունը դրանց վրա: Աշակերտներին հնարավորություն կտրվի ավելի լայն պատկերացում կազմել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների բնապահպանական խնդիրների լուծման անհատական և խմբային ունակությունները: «Բնական միջավայրը և ես» խորագրով դասընթացներն արդեն իրականացվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների 6 դպրոցներում ներգրավվելով շուրջ 120 աշակերտ:
Հաշվի առնելով կլիմայի փոփոխությանը առնչվող խնդիրների կարևորությունը, ինչպես նաև «Բնական միջավայրը և ես» բնապահպանական կրթական ծրագրի հաջող իրականացումը 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում իրականացնել առավել ընդլայնված ծրագիր, որը բաղկացած կլինի հետևյալ երեք բաղադրիչներից
- ուսուցանողների/ուսուցիչների վերապատրաստում (բնապահպանական կրթության մեթոդաբանության և դրա կիրառման վերաբերյալ մասնագիտական վերապատրաստում/սերտիֆիկացում),
- «Սննդային շղթան դպրոցի բակում» պիլոտային ծրագիր, որի նպատակն է աշակերտներին գործնական աշխատանքների միջոցով ցույց տալ բնական միջավայրի դերը մեր կյանքում, ձևավորել պատասխանատու մոտեցում բնության և դրա ռեսուրսների նկատմամբ, ներկայացնել վերմիկոմպոստացման գործընթացը, ինչպես նաև սովորեցնել սիրել օրգանական և առողջ սնունդը:
- «Բնական միջավայրը և ես» խորագրով դասընթացներ տարբեր վարչական շրջաններում գտնվող ընտրված դպրոցներում:
«Քաղաքապետերի Դաշնագիր»
Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը Երևանը միացել է 2014թ. սեպտեմբերի 9-ին` որի նպատակն է մասնակից համայնքում «կանաչ տնտեսական զարգացման» խրախուսումը, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի բարելավումը ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով: Իր լիազորությունների շրջանակում քաղաքապետարանը, գործընկեր կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, նախատեսում է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համապատասխան գործողությունների ծրագրի մշակման և իրականացման միջոցով մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխաթթու գազի արտանետումները:
Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» (ԿԶԳԾ) և «Արտանետումների նախնական գույքացուցակների» մշակման համար հավաքագրվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների էներգիայի սպառման վերաբերյալ անհրաժեշտ ելակետային տվյալներ:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վերջինս տեխնիկական աջակցություն կցուցաբերի Երևանի քաղաքապետարանին «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում Երևանի համար ԿԶԳԾ մշակելու գործում:
Երևան քաղաքում ցածր ածխածնային և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես նաև «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսվում ՄԱԶԾ հետ համատեղ մշակել և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին ներկայացնել «Ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ դիմակայուն քաղաքների զարգացման խթանման» ծրագրային փաստաթուղթը:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարի մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթական համակարգի ստեղծումն է: Այն կապված է ՏՀՏ-ների արդյունավետ օգտագործման, դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակության բարելավման և այլ պահանջների հետ:
Առաջնային է Հայաստանի Հանրապետության քաղաքացու որակյալ և մրցունակ կրթության ապահովումը, սովորողին ազգային և համամարդկային արժեքներով դաստիարակելու խնդիրը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հիմնական կրթության ապահովումը:
Դպրոցական բաժին
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են թվով 159 հանրակրթական ուսումնական հաստատություններ: 2014-2015 ուսումնական տարում հիմնական դպրոցն ավարտել է 3061 աշակերտ, թվով 14 միջնակարգ դպրոցներն ունեցել են 445 շրջանավարտ: Հանրակրթության գլխավոր նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը, որոնց իրականացման համար շարունակվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումները: . Շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը: Ատեստավորվել են 1190-ը, հանրակրթական հաստատության ուսուցչի որակավորման 1-ին աստիճանի տարակարգ են ստացել 62 ուսուցիչներ: . «Սոցիալական մեդիան և թվային գործիքների կիրառումը ուսումնական գործընթացում» միջազգային ծրագրի փորձնական ներդրում է կատարվել մայրաքաղաքի թվով 20 դպրոցներում: . Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում ապահովելու նպատակով շարունակվել է ուսուցիչների և դպրոցների ղեկավար աշխատողների վերապատրաստումը կրթության ազգային ինստիտուտի համագործակցությամբ: . Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ թվով 87 կրթական հաստատություններ ևս համալրվել են համակարգիչներով, որոնց ընդհանուր թիվը դպրոցներում ներկայումս 3023 է: Ըստ առաջնահերթության ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացված վերանորոգման կարիք ունեցող դպրոցներից ընթացքի մեջ է հ.68 և հ.15 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի ստեղծումը: Իրականացվում են հհ.5, 22, 60, 69, 87, 100, 108, 160, 191 դպրոցների նորոգման և վերակառուցման աշխատանքները: Ճապոնիայի դեսպանատան համագործակցությամբ հատուկ դպրոցները գույքով համալրելու, վերանորոգելու բարեգործական ծրագրեր են իրականացվել: Համահայկական հիմնադրամը հ. 8 հատուկ կրթահամալիրում վերանորոգել և կահավորել է ժամանակակից տեխնիկայով խոհանոց, որտեղ հատուկ կարիքներով երեխաները ձեռք են բերում խոհարարական հմտություններ: Այլ ծրագրերով վերանորոգվել են հ.հ.77,147 դպրոցները: Շարունակվել է կրթության ազգային ինստիտուտի և աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությունը. ինստիտուտի, «Քայլառքայլ» ԲՀ- ի օժանդակությամբ կրթության կառավարման, ուսումնական գործընթացի արդիականացման ուղղությամբ կազմակերպվել է մեթոդական օժանդակություն` մանկավարժների վերապատրաստման դասընթացների միջոցով: Որակյալ և մրցունակ կրթության ապահովման նպատակով իրականացվում է հսկողություն դասավանդման բովանդակության, ուսումնադաստիարակչական աշխատանքները նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մեթոդների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ: Շարունակվում է աշխատակազմի հանրակրթության վարչության և «Դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգի» /dasaran.am/, yerevan.am, ktak.am և UCOM ՏՀՏ-ների համագործակցությունը դպրոցների գործունեության առավել թափանցիկության և հրապարակայնության ապահովման նպատակով: Ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան, որի մեկնարկային ծրագիրը Երևանի 10 դպրոցներում հաջողությամբ իրականացնելուց հետո 2015-2016 ուստարում շարունակվում է ևս 50 դպրոցում: Առարկան դասավանդելու իրավունք ունեն համապատասխան կրթությամբ և վերապատրաստված մասնագետները: Մեկնարկվել է համընդհանուր ներառական կրթության գործընթացը: Ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման, ուսուցիչների վերապատրաստման նպատակով համագործակցություն է իրականացվել Կրթության ազգային ինստիտուտի, ինչպես նաև «Հույսի կամուրջ», «ՎորլդՎիժըն», «Հավատ» հասարակական կազմակերպությունների, «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական գրասենյակի և «Աուտիզմի կենտրոնի հետ: Սովորողների արժեքային համակարգի ձևավորման գործում կարևորվում է դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակությունը: «Տարվա հոբելյաններ» շարքով կազմակերպվում են համաքաղաքային մրցույթներ ասմունք, շարադրություններ, աշակերտական գիտական ընթերցումներ: Համակարգվել է ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-ամյա տարելիցի դպրոցներում կազմակերպված միջոցառումները: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին: Կազմակերպվում և անցկացվում են ՀՀ անկախության տարեդարձին նվիրված Երևանի դպրոցականների մարզական և Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերը: Կազմակերպվում և անցկացվում Է դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադայի քաղաքային փուլը: Դպրոցականի և գրքի կապը ամրապնդելու նպատակով դպրոցներում և մշակութային օջախներում կազմակերպվում են գրողների, մշակույթի և գիտության գործիչների հանդիպումներ, բաց դասեր նվիրված պատմական իրադարձություններին, նշանավոր անհատներին: Առարկայական օլիմպիադաներում հաղթող և միջազգային փուլերին մասնակցող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է: Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ հ.հ 48, 78, 56 դպրոցներում ֆրանսերենի ուսումնասիրությունը իրականացվում է 2-րդ դասարանից խորացված: Ներկայումս ֆրանսերեն ուսումնասիրող դպրոցների թիվը 46 է: Սիրիահայ երեխաների կրթության և ինտեգրման գործընթացը շարունակվում է Երևանի իրենց բնակավայրերին մոտ տարբեր դպրոցներում ՀՀ կրթական ծրագրով /ներկայումս Երևանի դպրոցներում սովորում է 451 սիրիահայ երեխա/: Չնայած նախորդ ուսումնական տարում կատարված աշխատանքներին առկա են ներքոհիշյալ հիմնախնդիրները.
Հիմնախնդիրներ
1. Դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրման շարունակականության ապահովում:
2. Դպրոցական գույքի նորացում:
3. Դպրոցների մարզադահլիճների և սպորտհրապարակների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին ըստ առաջնահերթության:
4. Համընդհանուր ներառման ծրագրի իրականացման նպատակով դպրոցների, հատուկ դպրոցների շենքային պայմանների համապատասխանեցում սովորողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում:
5. Ներառական կրթություն իրականացնող դպրոցների և միջազգային կազմակերպությունների համագործակցության ընդլայնում:
6. Դպրոցների գրադարանային ֆոնդի համալրում գեղարվեստական, մեթոդական և մասնագիտական գրականությամբ:
7. Էլեկտրոնային գրադարանների ստեղծում:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
. Դպրոցների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում:
. Սովորողների և մանկավարժների համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացում որպես նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման հիմք:
. Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների որպես ուսուցման նոր միջոցի, ոչ ձևական օգտագործման ապահովում դասապրոցեսում: Ինտերակտիվ և համագործակցային ուսուցման մեթոդների կիրառում:
. Մանկավարժների խրախուսման նպատակով սահմանել Երևան քաղաքի «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթ, ինչպես նաև շարունակել «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», մրցույթի քաղաքային փուլի անցկացումը:
. ՀՀ անկախության հոբելյանին նվիրված մարզական, Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի անցկացում /քաղաքային, հանրապետական փուլեր/:
. Առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային փուլերի կազմակերպում և անցկացում, հանրապետական փուլին աջակցում:
. Անվանակիր դպրոցների անվանատուներին նվիրված շաբաթների, տասնօրյակների և միամսյակների, հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ քաղաքացու համակողմանի զարգացմանը նպաստող այլ միջոցառումների համակարգում:
. Ասմունքի, շարադրության, ինչպես նաև մտավոր առանձնահատուկ օժտվածությամբ դպրոցականների հայտնաբերման նպատակով մրցույթների կազմակերպում:
. Իրականացվող մարզական և այլ կարգի մրցույթներում սահմանափակ կարողություններով երեխաների ընդգրկում: Վերջիններիս համար մայրաքաղաքի մշակութային օջախներ այցելելու ծրագրերի իրականացում:
. Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ դպրոցի ծրագրի իրականացում:
Նախադպրոցական բաժին
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 մանկապարտեզ: Երեխայի ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, նրա ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը նախադպրոցական կրթության հիմնական նպատակներից են: Շարունակվում է մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման, կոշտ գույքի /զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և պահարաններ/, կենցաղային տեխնիկայի/սառնարան/ և համակարգչային տեխնիկայի նորացման, ինչպես նաև ինտերնետային կապի ստեղծման գործընթացը: 2015թ. Երևանի քաղաքապետարանի ևս թվով 31 մանկապարտեզներում իրականացվել են նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ/ հիմնանորոգում թվով 7 մանկապարտեզում, նորոգման աշխատանքներ թվով 24 -ում /տանիք, դահլիճ, սանհանգույց, դուռ-պատուհան, հատակ և այլն/: Կատարվում են նաև լուսավորության, ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխության, ջեռուցման համակարգի ապամոնտաժման և մոնտաժման, հատակի հարդարման աշխատանքներ: Երևանի մանկապարտեզները ապահովվում են հակահրդեհային միջոցներով: Մանկապարտեզների տնօրենների համար կազմակերպվում են սեմինարներ «Ղեկավարման և կառավարման նորմատիվ և այլ իրավական ակտերը /նոր/ նախադպրոցական կրթության ոլորտում» թեմայով և այլն: Վերապատրաստվում են մանկապարտեզների մանկավարժները ըստ վարչական շրջանների համապատասխան ժամանակացույցով: Երևանի բյուջեի միջոցների հաշվին բացվում են նոր խմբեր: 2014 թվականի «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերի» ծրագրով, քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար ստեղծված թվով 12 կրթական հաստատությունները 2015թ. համալրվել են ևս 3-ով: 2015 թվականին ստեղծվել է «Մանկապարտեզ» հերթագրման համակարգ, ըստ որի մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը, խմբերի համալրումը և հերթագրումը տեղադրված է վերոնշյալ համակարգում: Շարունակվում է վերահսկողությունը մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ: Գործընթացին մասնակցում են ծնողները: Երևանում գորշում են ներառական կրթություն իրականացնող թվով 8 մանկապարտեզներ: Երևան քաղաքում սիրիահայ ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է արտահերթ, նաև անվճար քաղաքապետարանի ֆինանսական ներդրմամբ: Երեխաների դպրոցական կրթության համար մեկնարկային հավասար պայմաններ ստեղծելը շարունակում է մնալ առաջնային խնդիր:
Հիմնախնդիրներ
1. Մանկապարտեզներում նորագույն տեխնոլոգիաների ներդրում:
2. Մանկապարտեզների շենքային պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին:
3. Մանկապարտեզների բակային խաղային միջոցների նորացում:
4. Ոռոգման ցանցի, կոյուղագծերի և դիտահորերի նորոգում:
5. Մանկապարտեզների շենքային պայմանների համապատասխանեցում ներառված սաների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում:
6. Երեխաների առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման ավելացում, երեխաների խնամքի ծառայությունների որակի բարելավում:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
. Մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում:
. Մինչև 5 տարեկան երեխաների օրենքով սահմանված կարգով նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը ընդլայնող ծրագրերի իրականացում:
. Դաստիարակների խրախուսման նպատակով կազմակերպել Երևան քաղաքի «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթ: Շարունակել «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլի անցկացումը:
. Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ մանկապարտեզի ծրագրի իրականացում:
. Մանկապարտեզների գործունեության առավել թափանցիկության և հրապարակայնության ապահովում
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության ոլորտի գերակայությունը առողջապահական համակարգի կառավարման արդյունավետության և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը, գույքի արդիականացումը, վերազինումը:
2015թ. Երևանի ենթակայությամբ գործող 32 առողջապահական կազմակերպություններից 4-ը բժշկական կենտրոն են (այդ թվում 1 մասնագիտացված հիվանդանոց, 2 ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց, 1 ծննդատուն), 2-ը դիսպանսեր, 1-ը շտապ բուժօգնության ծառայություն, 1-ը գիտահետազոտական ինստիտուտ - մասնագիտացված հիվանդանոց, 2-ը ծննդատուն և 22-ը պոլիկլինիկա: Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններից 25-ը մատուցում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն:
Երևան քաղաքի ազգաբնակչությանը որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման տեսանկյունից կարևոր հիմնախնդիր է հանդիսանում բուժհաստատությունների հագեցվածությունը: Երևանի ենթակայության գործող ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ԽՍՀՄ արտադրության բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումները փոխելու և արդի բուժման նոր մեթոդներին համապատասխանացնելու նպատակով 2013-2015թթ. ձեռք է բերվել և բուժհաստատություններին անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրվել է 88 ժամանակակից բուժսարքավորում, այդ թվում 2 ռենտգեն ապարատ:
Նշված սարքավորումների ձեռքբերումով հնարավոր եղավ ոչ միայն հզորացնել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների հագեցվածությունը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, այլ նաև ապահովել պետական պատվերի շրջանակներում չներառված վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների տևական աճ:
Բուժհաստատությունները նոր բուժսարքավումեներով հագեցնելու ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Ծրագրի իրականացման արդյունքում բուժհաստատությունները ստանում են լրացուցիչ եկամուտ, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել բուժհաստատությունների ընթացիկ գործունեությունը, այլև ստեղծել ֆոնդեր հետագա զարգացման համար:
Առողջապահության ոլորտի գերակա խնդիրներից է համարվում առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը: 2010-2015թթ ընթացքում իրականացվել է նշված գերակայության ապահովմանն ուղղված մի շարք գործողություններ (շենքերի մասնակի վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, թեքահարթակների կառուցում):
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտությունը շատ կարևոր է առանձին հիվանդությունների ախտորոշման և արդյունավետ բուժման կազմակերպման համար, իսկ պետության կողմից երաշխավորված թանկարժեք ու դժվարամատչելի հետազոտությունների ցանկում ներառված լինելը այն հասանելի չի դարձնում հասարակության լայն շերտերի համար, որն էլ կարևոր հիմնախնդիրներից մեկն է Երևան համայնքի բնակիչների համար բուժծառայությունների մատուցման մատչելիության ապահովման տեսանկյունից: Այս խնդրի կարգավորման նպատակով Երևան քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն, որից 2014 թվականից առ այսօր օգտվել է 390 քաղաքացի: Նշված ծառայության ձեռքբերումը հնարավորություն է տալիս որոշ չափով մեղմել սոցիալական լարվածությունը, ինչպես նաև ապահովել առանձին խմբերում ընդգրկված անձանց համար նշված ծառայության սպառումը:
Ամեն տարի արդեն ավանդական են դարձել «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով քաղաքապետարանի կողմից իրականացվող առողջապահական ակցիաները:
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակին նվիրված «Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակներում երևանաբնակ կանանց բացառապես անվճար մատուցվել են գինեկոլոգիական, ակնաբուժական և սրտաբանական ծառայություններ, ընդհանուր վիրաբուժություն: 2012-2015 թթ ակցիային մասնակցել է 74105 կին:
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի շրջանակներում բացառապես անվճար իրականացվում են սիրտ-անոթային, վահանաձև գեղձի և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ: 2013-2015 թթ ակցիային մասնակցել են 5736 քաղաքացի:
Հիմնախնդիրներ
1. Առողջապահության ծառայության որակի բարձրացում
2. Վիրահատական ծառայությունների մատչելիության ապահովում
3. Առողջապահական հաստատությունների հիմնանորոգում
4. Ջեռուցման համակարգերի ներդրում
5. Գույքի և բժշկական պարագաների արդիականացում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Որակյալ բուժծառայության մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններում 2016թ. նախատեսվում է ձեռք բերել նոր բուժսարքավորումներ, մասնավորապես
1. 10 լաբորատոր ցենտրիֆուգ
2. 2 տրեդմիլ
3. 1 ուլտրաձայնային դյուրակիր հետազոտման սարք
4. 7 ուլտրաձայնային դյուրակիր հետազոտման սարք
5. 15 էլեկտրասրտագրության (ԷՍԳ) երկարատև մոնիտորինգի կրովի համակարգ
6. 10 կուագուլոմետր
7. 10 բինոկուլյար մանրադիտակ
8. 5 ուլտրաձայնային թերապիայի սարքավորում
9. 5 լազերային թերապիայի սարքավորում
Երևանի սոցիալապես անապահով բնակչության համար վիրաբուժական ծառայությունների տրամադրման նպատակով 2016 թվականին նախատեսվում է ձեռք բերել գինեկոլոգիական թվով 166 հատ և աչքի կատարակտայի թվով 294 հատ վիրահատություններ:
Երևանի բնակչության համար ամեն տարի անցկացվող և արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» և «Երևանյան ամառ» առողջապահական ակցիաները կիրականացվեն նաև 2016թ.:
2016թ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 9 համաբուժարաններում նախատեսվում է անցկացնել ջեռուցման համակարգ, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր համաբուժարաններում ամբողջովին կլուծվի ջեռուցման ապահովման խնդիրը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ապահովության բնագավառում Երևանի քաղաքապետարանի ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանն ու իրականացմանը պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացմամբ, որը միտված է լինելու մայրաքաղաքի բնակչության սոցիալական ռիսկի խմբերի սոցիալական պաշտպանությանը, սոցիալական ռիսկերի աստիճանական կրճատմանը:
Հիմնախնդիրներ
1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում
2. Հաշմանդամների համար մատչելի միջավայրի ձևավորում և նրանց հասարակությանն աստիճանական ինտեգրում
3. Տարեցների շրջանում աղքատության հաղթահարում
4. Տարեցների, հաշմանդամների համար սոցիալ-վերականգնողական կենտրոնների ստեղծում
5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրների կարգավորում
6. Բազմազավակ ընտանիքների բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում
7. Անօթևան անձանց հիմնախնդիրների լուծում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Սոցիալական պաշտպանության համակարգը բազմաբնույթ է և ներառում է.
- Պետական սոցիալական օժանդակության ծրագրեր
Սոցիալական ոլորտում բարեփոխումների արդյունքում կներդրվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որը կնպաստի սոցիալական ծառայությունների մատուցման մատչելիությանը շահառուների համար, ինչպես նաև կմեծացնի հասցեականությունը:
2016թ. ընթացքում Երևան քաղաքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կփաստագրվեն շուրջ 17500 ընտանիք և կստանան պետական նպաստներ:
- Համայնքային սոցիալական աջակցության ծրագրեր
Հաշմանդամների և տարեցների համար սոցիալական սպասարկման ծրագրեր: Հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հավասար պայմանների ու հնարավորությունների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից է նաև տարեցների սոցիալական սպասարկման ծրագրերի իրագործումը ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո տուն-ինտերնատների միջոցով, նաև պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում:
Սոցիալական ապահովության ոլորտում Երևանի քաղաքապետարանի գործունեության կարևորագույն մասն են կազմում նաև սոցիալական խավերի համար իրականացվող միջոցառումները, որոնք որոշակիորեն մեղմում են քաղաքացիների սոցիալական դժվարությունները:
Մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպվեն միջոցառումներ նվիրված կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված և սոցիալական խմբեր ներկայացնող շուրջ 2000 կանանց համար այդ թվում Երևանում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին:
Ապրիլի 7-ին Մայրության օրվա կապակցությամբ մայրության խրախուսման նպատակով նորածին երեխաներ ունեցող կարիքավոր բազմազավակ մայրերին կտրամադրվի դրամական աջակցություն:
Եղեռնի 101-ամյակի կապակցությամբ ապրիլի 24-ին 8 վերապրած քաղաքացիների կտրամադրվի դրամական օգնություն:
Սոցիալապես անապահով Երևանաբնակ կարիքավոր շուրջ 2000-2500 ծնողների համար կկազմակերպվի տեսակցության ակցիա սահմանամերձ գոտիներում Տավուշի, Սյունիքի և Լեռնային Ղարաբաղի զորամասերում ծառայող իրենց զինվոր որդիների հետ/:
Սոցիալապես անապահով կարիքավոր, բազմազավակ ընտանիքների շուրջ 1200 երեխաներ /7-13 տարեկան/ իր ամառային հանգիստը կանցկացնի Ծաղկաձորի, Հանքավանի և այլ մանկական ճամբարներում:
Տարեցների օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 1) տարեցներին (մասնավորապես 100 և ավելի տարիք ունեցող) կտրամադրվի դրամական օգնություն:
Հաշվի առնելով հասարակական կառույցների մարդկանց աջակցելու յուրահատուկ փորձը, ինչպես նաև հենվելով սոցիալական գործընկերության սկզբունքի վրա, համատեղ կիրականացվեն սոցիալական ծրագրեր առկա ռեսուրսների նպատակային օգտագործմամբ և սոցիալական խնդիրների լուծմամբ:
Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կիրականացվեն միջոցառումներ, սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին համաքաղաքային նշանակության սոցիալական ծրագրերի իրականացման կամ համաֆինանսավորման նպատակով կցուցաբերվի դրամական օժանդակություն:
Կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախատեսվում են միջոցառումներ:
Սոցիալական կարիքի մեջ գտնվող երևանաբնակ քաղաքացիներին կցուցաբերվի դրամական օժանդակություն:
Կշարունակվի անօթևան անձանց ժամանակավոր կացարանում տեղավորման գործընթացը:
ՀՀ կառավարության 01.08.2013թ. հ. 894-Ն որոշմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) հաշվառման աշխատանքների իրականացում:
«Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների կատարելագործում» ծրագիր
Առկա վիճակը: Ներկայում, ելնելով անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման չափորոշիչներից, քաղաքացիները, ըստ իրենց կարիքների և տեսակների, դասվում են տարբեր սոցիալական խմբերի: Ըստ այդմ, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները մասնագիտացած են ըստ տրամադրվող անհատական սոցիալական ծառայությունների: Դրանք ունեն տարբեր ենթակայություններ, սոցիալական ծառայությունների տրամադրման տարբեր տրամաբանություն, աշխատանքի մոտիվացիա, սկզբունք և կազմակերպական ձև (ՍԱՏԲ-ներ, զբաղվածության տարածքային կենտրոններ, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ, սոցիալական ապահովության տարածքային բաժիններ): Տարբեր վարչական շրջաններում նշված ծառայությունները գտնվում են տարբեր վայրերում, տարբեր շենքային, գույքային և տեխնիկական հնարավորությունների պայմաններում, ինչը դժվարացնոմ է բնակչության շփումը տվյալ ծառայությունների հետ և բնականաբար ազդում նրան մատուցվող ծառայությունների որակի վրա:
Ծրագրի նպատակը ՀՀ-ում պետության կողմից սոցիալական սպասարկման կենտրոններում նախանշված բարեփոխումների իրականացումն է (ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» հ. 952-Ն որոշում), ինչպես նաև «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը վերը նշված կազմակերպությունները մեկ շենքում տեղակայելով: Ծրագիրն ուղղված է բարելավելու անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման մատչելիությունը և որակը, ստեղծելու տեղեկատվական բազաների միասնական կառավարման համակարգ:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է նոր որակի ծառայությունների տրամադրում, սոցիալական ծառայությունների մատչելի մատուցում, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակությունն ապահովող ինքնաշխատ ծրագրի կիրառում և հասցեականության մեծացում:
Ներկայում Երևան քաղաքում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ են ստեղծվել 5 վարչական շրջաններում Աջափնյակում, Ավանում, Նորք-Մարաշում, Նուբարաշենում, Դավթաշենում, մյուս վարչական շրջաններում համալիր կենտրոնների ստեղծման գործընթացը քննարկման փուլում է:
«Տարեցների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում, ցերեկային խնամքի կենտրոնների (բարեգործական ճաշարանների) գործունեության կազմակերպում» ծրագիր
Առկա վիճակը: Չնայած տարեցների նկատմամբ վարվող սոցիալական քաղաքականությանն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, դեռևս կան տարաբնույթ սոցիալական աջակցության, սոցիալական շփման և հոգածության կարիք ունեցող տարեցներ:
Ծրագրի նպատակը լրացուցիչ օգնության և հոգածության կարիք ունեցող տարեցներին պետության կողմից հասցեավորված սոցիալական աջակցությունից զատ, սոցիալական սպասարկման և աջակցության տրամադրումն է: Նրանք հիմնականում միայնակ, անժառանգ կամ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող տարեցներն են: Անհրաժեշտ տարաբնույթ սոցիալական աջակցության, կյանքի հարմարավետ հնարավոր պայմանների և ակտիվ երկարակեցության և ծերունական մեկուսացման կանխարգելման նպատակով մայրաքաղաքում անհրաժեշտ է ավելացնել տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բարեգործական ճաշարանների թիվը ապահովելով դրանց գործունեության շարունակականությունը:
Ծրագրի արդյունքում սոցիալապես անապահով տարեցներին կցուցաբերվի համապատասխան սոցիալական օգնություն և խնամք, ինչպես սոցիալական կենտրոններում, այնպես էլ տնային պայմաններում: Կապահովվի ակտիվ կենսակերպ:
«Հաշմանդամություն ունեցող աեձանց համար մատչելի միջավայրի ստեղծում, երանց աստիճանական ինտեգրում և սոցիալական աջակցություն» ծրագիր
Առկա վիճակը: Հաշմանդամների և հաշմանդամության ոլորտում տարվող քաղաքականությունը, նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանը, հավասար հնարավորությունների ապահովմանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական, համայնքային և ոչ պետական կառույցների ջանքերը զգալի դրական արդյունք են տվել: Կատարվել են օրենսդրական բարեփոխումներ: Հասարակական կյանքին հաշմանդամների ինտեգրմանն ուղղված աշխատանքներն ու ծրագրերը կրում են շարունակական բնույթ:
Ծրագրի նպատակը Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ կենսագործունեության, ինչպես նաև հասարակության մեջ վերջիններիս լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Երևանի քաղաքապետարանում ստեղծված է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի Երևանի քաղաքային հանձնաժողով», որը գործուն կառույց է և նպաստում է մայրաքաղաքում հաշմանդամների խնդիրների լուծմանը:
Ծրագրի արդյունքում կարիքավոր հաշմանդամներին կապահովվի տարաբնույթ սոցիալական աջակցությունների և ծառայությունների մատուցում, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների և սոցիալական ոլորտը սպասարկող հիմնարկներում կստեղծվեն հաշմանդամների համար հատուկ նշանակության պայմաններ, մատչելիության ապահովման նպատակով կտեղադրվեն սարքեր և սարքավորումներ:
Մայրաքաղաքի մարզամշակութային շենք-շինությունները կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց:
Հաշմանդամների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը, հաշմանդամների կողմից ներկայացված առաջնահերթությամբ, մայրաքաղաքի հանրային նշանակության տարբեր վայրերում կառուցում է թեքահարթակներ, աշխատանքներ են տարվում նաև հանրային տրանսպորտը վերջիններիս մատչելի դարձնելու ուղղությամբ:
Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկներում կտեղադրվեն ձայնային ազդանշաններով լուսակիրներ, երթուղիներում կգործարկվեն կանգառների ձայնային իրազեկման համակարգեր, իսկ տրանսպորտային միջոցներում սայլակավոր ուղևորների համար կտեղադրվեն վերելակներ: Սայլակավոր քաղաքացիների, ինչպես նաև նրանց փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների համար կառանձնացվեն գծանշված տարածքներ:
«Անօթևան անձանց և ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովում և սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում» ծրագիր
ա) Անօթևան անձանց ժամանակավոր կացարանում տեղավորում Առկա վիճակը: Ելնելով սոցիալական ծանր պայմաններից և անբարենպաստ այլ հանգամանքներից Երևանի փողոցներում և այլ վայրերում գիշերում են կացարան չունեցող անօթևան անձինք, որոնց թվում կան նաև ազատազրկման վայրերից վերադարձածներ: Այդ խմբերը ունեն սոցիալական աջակցության կարիք հասարակությանն առավել արագ ինտեգրվելու համար:
Ծրագրի նպատակը մայրաքաղաքի անօթևանների հավաքագրումն ու նրանց ժամանակավոր կացարանում տեղավորելն է ապահովելով շուրջօրյա խնամք, կենսակերպի փոփոխություն:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Երևանի քաղաքապետարանը հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ձևավորել է անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ մինչ 2015 թվականի սեպտեմբեր տեղափոխվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված (այդ թվում նաև ազատազրկման վայրերից վերադարձած) շուրջ 221 անօթևան:
Ծրագրի արդյունքում անօթևանների զգալի մասը լիարժեք ինտեգրվել է հասարակությանը:
բ) Բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում Առկա վիճակը: Վերջին 20 տարիներին համակարգային փոփոխությունների հետևանքով սոցիալապես անապահով, անօթևան շատ ընտանիքներ կանգնած են սոցիալական դժվարին խնդրի առաջ և ինքնուրույն ի վիճակի չեն հոգալու իրենց բնակապահովման խնդիրները:
Ծրագրի նպատակը պետական, ինչպես նաև ոչ պետական աջակցությամբ նպատակային ծրագրերի իրագործումն է: Պետության կողմից ընդունվելու է սոցիալական բնակարանաշինության զարգացման ծրագիր, որը կնախատեսի համապատասխան ընտանիքներին աստիճանաբար սոցիալական բնակարաններով ապահովումը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների աստիճանական կարգավորում:
«Բազմազավակ ընտանիքների բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործում» ծրագիր
Առկա վիճակը: Ծնելիության խնդիրը սոցիալական կարևորագույն խնդիրներից է, և ծնելիության ցածր մակարդակը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում դիտարկվում է ներքին սպառնալիքների ցանկում: Միայն պետական քաղաքականության շրջանակում հնարավոր չէ բավարարել նորածիններ ունեցող, հատկապես բազմազավակ ընտանիքների հոգսը:
Ծրագրի նպատակը Երևան քաղաքում կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին աջակցության ցուցաբերումը և վերջիններիս սատարումն է միավորելով նաև հասարակական կառույցների ջանքերը:
Ծրագրի արդյունքում ակնակալվում է կարիքավոր բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերի թեթևացում, բնակարանային խնդիրների աստիճանական կարգավորում, ծնելիության խրախուսում:
Մայրության օրվան կապակցությամբ բազմազավակ մայրերի համար խրախուսման նպատակով կկազմակերպվեն մեծարման միջոցառումներ, նրանց Երևանի բյուջեից կտրամադրվեն դրամական օժանդակություններ:
«Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հայրենական Մեծ և Աֆղանական պատերազմների վետերանների, ցեղասպանությունը վերապրած և աջակցության կարիք ունեցող այլ ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում» ծրագիր
Առկա վիճակը: Չնայած սոցիալական նշված խմբերի համար պետական ծրագրերի շրջանակում իրականացվող քաղաքականությանը անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նրանց սոցիալական խնդիրները:
Ծրագրի նպատակը նշված անձանց և նրանց ընտանիքներին սոցիալական հասցեական աջակցությունների ցուցաբերման շարունակականության ապահովումն է:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է վետերանների և նրանց ընտանիքների շրջանում աղքատության մակարդակի կրճատում, հարկային որոշակի պարտավորությունների նկատմամբ սահմանված արտոնությունների շարունակականության ապահովում, արժանապատիվ կենսակերպի ապահովում:
2016թ. Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հայրենական և Աֆղանական պատերազմների վետերանների համար կազմակերպվեն միջոցառումներ, կտրամադրվի դրամական աջակցություն:
«Կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում» ծրագիր
Առկա վիճակը: Վերջին տարիների ընթացքում վարչական շրջաններում կարիքավոր, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ իր ամառային հանգիստը անցկացրել է Ծաղկաձորի, Հանքավանի և ա]լ մանկական առողջարարական ճամբարներում:
Ծրագրի նպատակը կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային ակտիվ հանգստի կազմակերպումն է:
Ծրագրի արդյունքում որոշակի սոցիալական խմբեր ներկայացնող կարիքավոր ընտանիքների 7-13 տարեկան երեխաները հանգստացել են հանրապետության ճամբարներում:
«Սոցիալական գործընկերություն հասարակական կառույցների հետ» ծրագիր
Առկա վիճակը: Երևանի քաղաքապետարանը ակտիվ համագործակցում է սոցիալական հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների և կառույցների հետ:
Ծրագրի նպատակը սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում ոչ կառավարական և առևտրային կազմակերպությունների մասնակցության ձևերի ընդլայնումն է: Հաշվի առնելով հասարակական կառույցների մարդկանց աջակցելու յուրահատուկ փորձը, ինչպես նաև հենվելով սոցիալական գործընկերության սկզբունքի վրա, համատեղ կիրականացվեն սոցիալական ծրագրեր առկա ռեսուրսների նպատակային օգտագործմամբ:
Ծրագրի արդյունքում համատեղելով Երևանի քաղաքապետարանի և համապատասխան հասարակական կառույցների ջանքերը, առավել արդյունավետ ձևով կյանքի կկոչվեն սոցիալական ծրագրեր ուղղված հասարակության մեջ առկա սոցիալական խնդիրների լուծմանը:
Մշակույթի ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը նպատակ ունեն բարձրացնելու մշակույթի դերը, պահպանելու ազգային մշակութային ժառանգությունը, խթանելու անհատի և հասարակության ստեղծագործական ներուժը, ապահովելու ազգային մշակութային ավանդական ձևերի զարգացումը և ինտեգրումը միջազգային մշակութային կառույցներին:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 73 համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և մեկ փակ բաժնետիրական ընկերություն, որից 5 թանգարան Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 3 թատրոններ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 19 գրադարան, երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոց, 16 մշակույթի տներ, մշակույթի ստեղծագործության և գեղագիտական կենտրոններ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը, Երևանի կենդանաբանական այգին և «Հայ-Արտ մշակութային կենտրոն» ՓԲԸ-ն:
Մշակութային միջոցառումներ
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք պետական և ազգային տոներին նվիրված միջոցառումներ Ամանորին, Մայրության և գեղեցկության տոնին, Թատրոնի միջազգային օրվան, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, «Թանգարանների միջազգային օրվան», «Վերջին զանգ», Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան, Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա մրցույթ-փառատոնին, Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես-փառատոնին, Ջազի միջազգային օրվան, Երիտասարդության միջազգային օրվան, «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրին, «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, «Գրադարանավարի օրվան» և Հայ ականավոր գործիչների և մտավորականների հիշարժան տարեթվերին: Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ևս կիրականացվեն վերոնշյալ իրադարձություններին նվիրված թեմատիկ միջոցառումներ:
Տարվա ընթացքում մայրաքաղաքում կանցկացվեն նաև մի շարք միջազգային մշակութային միջոցառումներ «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Ռեանիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոն և այլն, որոնց իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է աջակցություն:
2016 թվականին Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համատեղ կիրականացվեն մշակութային ծրագրեր քարոզելով հայկական մշակույթը, որը կստեղծի համագործակցության նոր շրջանակներ: Կիրականացվեն ծրագրեր ուղղված Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկ ինքնության պաշտպանության ապահովմանն ու ինքնաարտահայտմանը, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ազգային փոքրամասնությունների մշակույթի դրսևորման համար:
Գրադարաններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 19 գրադարան: 2014թ. ընթացքում գրադարաններում ավելացել է գրքի ֆոնդը 13.1 հազար կտորով, 2013թ. կազմել է 1712.1, իսկ 2014թ.` 1725.2 հազ. կտոր:
Հիմնախնդիրներ
1. Տեղեկատվական-հաղորդակցական, նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը մշակույթի բնագավառում, մշակութային արժեքների թվայնացման գործընթացի խթանումը
2. Արդի գրականության համալրում
«Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագիր
«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը միացել է «Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագրին, որի շրջանակում ընդհանուր տեղեկատվական բազա է մուտքագրվում կենտրոնական գրադարանի գրքային ֆոնդը:
Երևանի «Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» հետ շարունակվում են «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի ընթերցողների էլեկտրոնային սպասարկման ծրագրի ներդրման և զարգացման աշխատանքները: Շարունակվում է էլեկտրոնային գրադարանի ֆոնդերը համալրելու և ֆոնդերի թվայնացման գործընթացը: Թվային բազայում տեղադրվում են նոր ծրագրեր: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Հատուկ խմբի համար /տեսողական խնդիրներ ունեցող/ տեղադրված է «ԱՐԵՎ» էլեկտրոնային-թվային համակարգը, իսկ լսողական խնդիրներ ունեցողների համար «ԷԼԳՐԱԴ»-ի թվային բազաների «Ոսկե շղթա 1,2,3» ծրագրերը:
Իրականացվում է ՀՈԱԿ-ի աշխատակազմի ուսուցում «ԱԼԵՖ» և «ԷԼԳՐԱԴ» ծրագրերով:
Կենտրոնական գրադարանում գործում է անվճար WI-FI անլար ինտերնետ կապ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Գրադարաններում կիրականացվեն գրական, գրական-երաժշտական երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ, Ազգային գրադարանային շաբաթ, կկազմակերպվեն հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ, կնշվեն անվանի մտավորականների հիշարժան տարեթվերը: Կկազմակերպվի գրադարանավարի օրվան նվիրված «Հանդիպման վայրը գրադարան» ամենամյա միջոցառումը:
Գրադարաններում նախատեսվում է տեղեկատվական-հաղորդակցական, նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրում, գրադարանային ֆոնդերի թվայնացման գործընթացի խթանում:
«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ում կշարունակեն գործել «Ամերիկյան անկյունը», «Ֆրանկոֆոնիայի կենտրոնը» և «Բրիտանական կենտրոնը», որոնք մշտապես համալրվում են բարձրարժեք գրականությամբ, տեղեկատվական կրիչներով, կահույքով: Կկազմակերպվեն ֆիլմերի անվճար ցուցադրություններ, դասախոսություններ, անգլերենի և ֆրանսերենի անվճար ուսուցման դասընթացներ տարիքային տարբեր խմբերի համար, ինչպես նաև կանցկացվի «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը:
Թանգարաններ
Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 5 թանգարան Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Թանգարանների թիվը 2014թ. համեմատ ավելացել է 1-ով: 2015թ.-ից հիմնադրվել և գործում է «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ-ը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանային հավաքածուներում ցուցանմուշների քանակը ավելացել է 0.4 հազ. ցուցանմուշով. 2013թ. կազմել է 114.7 հազ. ցուցանմուշ, 2014թ. 115.1 ցուցանմուշ, այցելուների թիվը ավելացել է 12.6 հազ. մարդով. 2013թ. 39.7 հազ. մարդ, 2014թ. 52.3 հազ. մարդ:
Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակներում Երևանի թանգարաններում մայիսի 18-ին անց է կացվում ամենամյա «Թանգարանային գիշեր» միջոցառումը: Թանգարանները հանդես են գալիս ցուցադրություններով, կազմակերպվում են բազմաթիվ ցուցահանդեսներ:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի վերակառուցման ծրագիր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» կողմից մշակվում է «Էրեբունի ամրոցի միջնաբերդի վերականգնում և հատվածաբար վերստեղծում» ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը:
Թանգարանի տարածքում կատարվում են պեղումներ և գիտական ուսումնասիրություններ:
Հիմնախնդիրներ
1. Թանգարանային նմուշների անվտանգ և անհրաժեշտ պայմանների ապահովում:
2016 թվականին նախատեսվող ծրագրեր
Թանգարաններում կկազմակերպվեն ցուցահանդեսներ և միջոցառումներ: Կանցկացվեն մի շարք միջոցառումներ նվիրված Թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական ժառանգության օրվան:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կկազմակերպի միջոցառումների շարք նվիրված Հուշարձանների միջազգային օրվան:
«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի վերակառուցման ծրագիրն ունի շարունակական բնույթ:
«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ում կշարունակվեն 3D պրոեկցիայով անիմացիոն ծրագրերի ցուցադրությունները:
Թատրոններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 3 թատրոն Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները:
2014թ. թատրոններում խաղացել են 419 ներկայացում, հանդիսատեսի թիվը կազմել է 78.3 հազար մարդ, թատրոնների խաղացանկը համալրվել է 10-ը նոր բեմականացումներով:
Հիմնախնդիրներ
1. Մատուցվող ծառայությունների որակի բարելավում
2. Նոր ստեղծագործություններով խաղացանկի համալրում
3. Երիտասարդ ստեղծագործական ներուժի ընդգրկում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Թատրոնների խաղացանկերը համալրելու նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվում է իրականացնել շուրջ 10-ը նոր բեմականացում:
Երաժշտական և արվեստի դպրոցներ
Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներն իրականացնում են արտադպրոցական գեղագիտական դաստիարակություն, նախնական մասնագիտական կրթություն. նախապատրաստում են օժտված և տաղանդավոր երեխաներին միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար:
Երևան քաղաքում գործում է երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոց: Աշակերտների թիվը 2013-2014թթ. կազմել է 10.265 աշակերտ, 2014-2015թթ.` 10.797 աշակերտ, ավելացել է 532 աշակերտով:
Հիմնախնդիրներ
1. Երաժշտական և արվեստի դպրոցների համալրում անհրաժեշտ գույքով և երաժշտական գործիքներով
2. Հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության մեծացման նպատակով կրթական և սոցիալական ծրագրերի ընդլայնում:
2016 թվականին նախատեսվող ծրագրեր
Երաժշտական և արվեստի դպրոցներում նախատեսվում է համերգների, հանրապետական ու միջազգային մրցույթների և փառատոների կազմակերպում և մասնակցություն: ՈՒսումնական տարվա վերջում կկազմակերպվի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն և հաշվետու համերգներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում է Ա.Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոն:
2016թ. կշարունակվի 2015թ. մեկնարկած «Բաց դաս» խորագրով ծրագրի իրականացումը: Մասնագետներն ու դպրոցի սաները կիրականացնեն բացօթյա հանրային դասընթացներ ներգրավելով հանրության լայն շերտեր հանրահռչակելով մշակութային մասնագիտական կրթությունը:
Շարունակվելու է երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցման ծրագիրը, որը միտված է մոռացվող ազգային նվագարանների և հայ երաժշտական ավանդույթների պահպանմանը, տարածմանը և հանրահռչակմանը:
Նախատեսվում է իրականացնել նաև գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերում երաժշտական և արվեստի դպրոցների համար, ինչն իր հերթին կնպաստի մշակութային կրթության գործընթացի բարելավմանը, սաների թվաքանակի ավելացմանը:
Մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 16 մշակույթի տուն և գեղագիտական, մշակութային կենտրոններ: 2015թ. հիմնադրվել է «Արաբկիր մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
2013թ. գործել է 256 խմբակ, իսկ 2014թ. գործում է 262 խմբակ:
Հիմնախնդիրներ
1. Մշակույթի օջախների շենքային պայմանների բարելավում
2. Անհրաժեշտ գույքի, սարքավորումների ապահովում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության մեծացման նպատակով նախատեսվում է կրթամշակութային և սոցիալական ծրագրերի իրականացում, տարբեր սոցիալական խմբերի համար մշակութային ծրագրերի մշակում և ընդլայնում:
Այլ մշակութային կազմակերպություններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա», «Երևան» փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ները և «Հայ-Արտ» մշակութային կենտրոն» ՓԲԸ-ն:
Մանկական ֆիլհարմոնիաները միավորում են երաժշտական, արվեստի դպրոցների երաժշտական բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին, օժանդակում են գործող երաժշտական և արվեստի դպրոցներում լավագույն ուժերի բացահայտմանը և նրանց ունակությունների զարգացմանը:
Հիմնախնդիրներ
1. Գույքի և անհրաժեշտ սարքավորումների ապահովում:
2016 թվականին նախատեսվող ծրագրեր
Նախատեսվում է ապահովել վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությունը համերգների, փառատոների, ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Երևանի կենդանաբանական այգի
Հայաստանի Հանրապետության միակ կենդանաբանական այգին գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ: Այգու նպատակը վայրի կենդանիների պահպանումն է, վերացող կենդանիների բազմացումն ու ցուցադրումը: Այգում աշխատանքներ են տանում կենդանիների բնական աճի ավելացման, նոր կենդանիների ձեռքբերման և փոխանակման հաշվին նոր տեսակներով ապահովելու նպատակով: Այգին նաև զբոսանքի և ժամանցի յուրատեսակ վայր է, որը հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալու վայրի բնաշխարհին, իրականացնում է մշակութային-լուսավորչական գործառույթ այցելուներին տալիս է ինչպես բնապահպանական դաստիարակություն, այնպես էլ ձևավորում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և մարդասիրական վերաբերմունք:
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիր
Քննարկվել է այգու զարգացման և արդիականացման ծրագրերը, ինչպես նաև նախապատրաստվել և համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացվել այգու հիմնանորոգման ծրագրերի նախագծային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքները գնման ընթացակարգն ապահովելու նպատակով:
Կազմակերպվել է Վարիների նոր կղզյակի աշխատանքները, այգու տարածքում արջերի և գայլերի նոր ազատավանդակի կառուցումը, այգու տարածքում մանկական այգու կառուցումը: Իրականացվել է Երևանի կենդանաբանական այգու փղի ազատավանդակի վերանորոգման, կարգաբերման և բացօթյա ազատավանդակի վերաձևափոխման աշխատանքներ, «Զոոկլինիկայի», «Երևանի կենդանաբանական այգու սիրամարգերի ազատավանդակը որպես կենդանիների ցուցադրման գոտու տոմսարկղի
վերակառուցման և նրան հարող լճակի մաքրման և բարեկարգման» և «մանկական զբոսայգու կառուցման» աշխատանքները:
ՄԱԶԾ և Երևանի քաղաքապետարանի համատեղ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում իրականացվել է Երևանի կենդանաբանական այգու արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ, տեղադրվել են 39 Վտ հզորության 112 էներգաարդյունավետ լուսատուներ:
Հիմնախնդիրներ
1. Այգու արդիականացում
2. Նոր ազատավանդակների կառուցում և տարածքի ընդլայնում
3. Այգու առկա ջրային ռեսուրսների վերամշակման և վերօգտագործման կենտրոնի ստեղծում
4. Կենտրոնացված ջեռուցման համակարգի ներդրում
5. Կերախոհանոցի կառուցում
6. Այգու սահմանագծով պարսպապատում
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: Ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքը կունենա արդի չափանիշներին համապատասխան կենդանաբանական այգի, որը իր նպաստը կբերի նաև Երևանյան տուրիզմի զարգացման և խթանման գործընթացին:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
Երևան քաղաքում տեղակայված է մարզական 4 միություն, մարզական 12 ակումբ, 14 լողավազան, ֆուտբոլի 11 մարզադաշտ, թենիսի 24 կորտ, 4 հրաձգարան, 5 ստադիոն, 37 մարզադահլիճ, 1 նետաձգարան, 1 աթլետիկական մանեժ, 1 հեծանվահրապարակ, թիավարության ու վինդսերֆինգի 3 ջրամբար, մարզամշակութային 2 կենտրոն, հավաքական թիմերի ուսումնամարզական 1 կենտրոն, 1 ձիարշավարան, բազմագործառութային 116 փոքր դաշտ և տարբեր գերատեսչական ենթակայության 57 մարզադպրոց:
Երևան քաղաքում նշանակալի մարզական կառույցներ են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Հրազդան» և Վ. Սարգսյանի անվան ստադիոնները, ֆուտբոլի ակադեմիան, «Հեծանվահրապարակը», Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տունը, «Դինամո» մարզահամալիրը: Երևան համայնքի ենթակայությամբ գործում են 35 մարզադպրոց:
Հանրապետությունում գործում են մարզական ֆեդերացիաներ գրեթե բոլոր մարզաձևերից, սակայն որպես ինքնուրույն կազմակերպություններ Երևանում գործում են շախմատի, ձյուդոյի, աթլետիկայի, վոլեյբոլի և հանդբոլի Երևան քաղաքի ֆեդերացիաներ:
Յուրաքանչյուր տարի անցկացվում են մոտ 40 մարզաձևերի Երևան քաղաքի առաջնություններ, 5 առողջարարական ու երիտասարդական միջոցառումներ, Երևանի քաղաքապետի մրցանակների համար 4 միջոցառումներ, Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար յոթ մարզաձևերից կազմված բակային փառատոն և ըմբշամարտի միջազգային մրցաշար:
Հիմնախնդիրներ
1. Պետական և համայնքային ենթակայության, հասարակական ու մասնավոր մարզական կազմակերպությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացում:
2. Առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորում, ֆիզիկական կուլտուրայի մասսայականացում:
3. Մարզադպրոցների կառուցում, ժամանակակից մարզագույքով ապահովում, բնակչության լայն զանգվածների համար դրանց մատչելիության ապահովում:
4. Տարածաշրջանային և միջազգային մարզական շարժումների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում:
5. Համայնքի ենթակայության մարզադպրոցներում մեթոդիստների, մարզիչների ու տեխնիկական և սպասարկող անձնակազմի հաստիքների ավելացման անհրաժեշտություն:
2016 թ. նախատեսվող աշխատանքներ
. «Երևանի սպորտ կոմիտե» կազմակերպության վերակազմակերպում «Բարձրագույն մարզական վարպետության մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, ինչպես նաև մի շարք այլ մարզական ՀՈԱԿ-ների վերակազմակերպում:
. Երևան-Ստեփանակերտ, Երևան-Մոսկվա քաղաքների համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքների զարգացում:
. Երևան քաղաքի հավաքական թիմերի երևանյան թիմերի ու մարզիկ-մարզուհիների մասնակցության ապահովում Հայաստանի հանրապետության առաջնություններում ու տեղական և միջազգային մրցաշարերում:
. Հանրապետական և միջազգային մրցաշարերին պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով երևանցի մարզիկների և Երևանի թիմերի համար ուսումնամարզական հավաքների կազմակերպում:
. «Առողջ սերունդ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի վերածում միջազգայինի համագործակցելով Երևանի քույր քաղաքների հետ:
. Հանրապետական, միջազգային մրցաշարերում, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի մարզիկների խրախուսում:
. Երևանի ենթակայության մարզական կազմակերպությունների տարածքների հիմնանորոգման և ժամանակակից մարզագույքով ապահովման աշխատանքների իրականացում:
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Երիտասարդության հարցերի ոլորտի միակ իրավական նորմատիվային փաստաթուղթը երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգն է, որը սահմանում է երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտները, քաղաքականության սկզբունքները, իրականացման նպատակներն ու հիմնական ուղղությունները: Մայրաքաղաքի երիտասարդական կյանքի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունեն հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական խորհուրդները: ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված ՀԿ-ների հիսուն տոկոսը երիտասարդական են կամ զբաղվում են երիտասարդության խնդիրներով, դրանց մեծամասնությունը գործում են Երևան քաղաքում:
Երևանի քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ.46-Ն որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Երևանի քաղաքապետարանում գործում է երիտասարդական կենտրոն սեմինարներ, քննարկումներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններով: Գործում է «Ընթերցասերի ակումբ», «Բանավեճի ակումբ», «Անգլախոսների ակումբ, ծրագրերի մշակման հանձնախումբ, PR հանձնախումբ, «Խոսենք ֆիլմից» և այլն:
Հիմնախնդիրներ
1. Մայրաքաղաքի երիտասարդների սոցիալ-տնտեսական, զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացում:
2016թ. նախատեսվող աշխատանքներ
. Արդյունավետ համագործակցության ծավալում մայրաքաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, սփյուռքի և հանրապետության մարզերի երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային երիտասարդական կառույցների հետ:
. Հաշմանդամ երիտասարդներին մայրաքաղաքի երիտասարդական կյանքին ինտեգրելու նպատակով սերտ համագործակցության ծավալում հաշմանդամ երիտասարդներին աջակցող կազմակերպությունների հետ:
. Մայրաքաղաքի երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի լայն տարածմանը նպատակաուղղված զանգվածային մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպում:
. Երիտասարդների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության մասին իրազեկության ապահովմանը և կանխարգելմանն ուղղված զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպում:
. Հաշմանդամություն ունեցող տաղանդավոր երիտասարդների ստեղծագործական ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպում:
. 2016 թվականին կշարունակվեն խորհրդի կողմից իրականացվող բոլոր միջոցառումները («Կամավորների բանկ», «Բանավեճի ակումբ», «Ընթերցասերների ակումբ», ծառատունկեր, շաբաթօրյակներ և այլն): Կիրականացվեն նաև նոր ծրագրեր:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
ՀՀ սահմանադրությանը, միջազգային պարտավորություններին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան պետությունն ապահովում է ընտանիքների ամրապնդման, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, երեխաների լիիրավ ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգևոր և սոցիալական զարգացման իրավունքների իրականացումը: 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Համաձայն օրենքի երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համալիր լուծման նպատակով փաստացի ստեղծված է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգը ազգային, մարզային և համայնքային: Մարզային մակարդակում 2006թ. ստեղծված Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կանոնադրույամբ ամրագրված կարևորագույն խնդիրներից է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը:
2002 թվականին ընդունվել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:
Համաձայն այդ օրենքի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու առաջնահերթությունը տրվում է ընտանիքներին:
2004 թվականին ընդունվել է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը, որով կարգավորվում են ընտանեկան իրավահարաբերությունները:
Երևան քաղաքում գործում են 3 մանկատներ, որոնցից մեկը բարեգործական: Գործում են նաև 7 հատուկ դպրոց, 4 հատուկ կրթահամալիր և երեխաների խնամքի և պաշտպանության 1 գիշերօթիկ հաստատություն:
Հիմնախնդիրներ
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը ընտանիքում կազմակերպելու առաջնահերթության ապահովում:
2. Հատուկ ուշադրության է արժանի երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության երևույթի կրճատման և հետագա կանխարգելման հարցը, որի լուծումը պահանջում է համալիր մոտեցում, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների միասնական գործողություններ:
3. Կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև ծննդյան վկայական չունեցող երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, կրթական համակարգում ընդգրկման, վկայականների ձեռքբերման ուղղությամբ համակարգային մոտեցման ցուցաբերում:
4. Մանկալքության դեպքերի կանխարգելման ուղղությամբ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ-բուժհիմնարկներ-մանկատներ եռակողմ համագործակցության անհրաժեշտության խնդիր:
5. Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ուղղված բազմամասնագիտական ծառայությունների զարգացման, տարբեր ծառայություններ
մատուցող կազմակերպությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների ցանցի ընդլայնման անհրաժեշտություն:
6. Հատուկ դպրոցների, երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատությունների և մանկատների հնարավոր բեռնաթափում:
7. Մանկատների բեռնաթափման նպատակով խնամատարության ինստիտուտի կայացմանն աջակցություն:
8. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին քաղաքային կրթամշակութային միջոցառումներին ընդգրկման ապահովում:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերում, հաշվառում, կարիքների գնահատում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման ապահովում:
. Հատուկ դպրոցների երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների և մանկատների հնարավոր բեռնաթափում
. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների մուտքագրում բազայում:
. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրում:
. Մանկատների բեռնաթափման նպատակով խնամատարության ինստիտուտի կայացմանն աջակցություն:
. Մանկատների բեռնաթափման, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման նպատակով որդեգրման հնարավորության մասին եզրակացության տրամադրման գործընթացի իրականացում:
. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տեղավորում խնամքի և պաշտպանության հաստատություններում:
. Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, բուժհաստատությունների և շահագրգիռ այլ կառույցների հետ համատեղ միջոցառումների իրականացում մանկալքության դեպքերը կանխելու համար:
. Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, ըստ անհրաժեշտության, մեթոդական և գործնական օգնության տրամադրում:
. Միջազգային և տեղական հասարակական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակում, համատեղ միջոցառումների իրականացում:
. Անչափահասների կողմից իրավախախտումների, մուրացիկության և թափառաշրջիկության կանխարգելման, հիմնախնդիրների առաջացման պատճառների ուսումնասիրման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման նպատակով ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների հետ համագործակցություն համատեղ նիստերի, շրջայցների կազմակերպում, հասցեական օգնության տրամադրում, երեխաների կողմնորոշում և տեղավորում:
. Շահագրգիռ կառույցների հետ համատեղ կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերում և նրանց կրթական համակարգում ընդգրկելու ուղղությամբ աշխատանքներ:
. Շահագրգիռ կառույցների հետ համատեղ ծննդյան վկայական չունեցող երեխաների տվյալների հավաքագրում, վկայականների ձեռքբերման գործընթացին աջակցում:
. Ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտում առկա խնդիրներին վերաբերվող սեմինարների, կլոր սեղանների, գործնական քննարկումների կազմակերպում:
. Վարչական շրջանների գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի հետ գենդերային խնդիրների շուրջ եռամսյակային քննարկումներ:
. ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 20-ի և հունիսի 17-ի նիստերի համապատասխանաբար հ.19 և հ.23 արձանագրային որոշումների հիման վրա մշակված Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության և սեռի հատկանիշով բռնության ծրագրերի իրականացման ապահովում Երևան քաղաքում:
. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ընտանիքներին աջակցություն
. Այցելություն Երևան քաղաքի հատուկ դպրոցներ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով:
. Թրաֆիքինգի վերաբերյալ դեպքերի քննարկում և ուղղորդում:
. Կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ սեմինար:
. Մարզամշակութային միջոցառում հատուկ դպրոցների երեխաների համար:
. Ընտանիքի օրվան նվիրված շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես «Իմ ընտանիքը» խորագրով:
. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այցելություն ծննդատներ հունիսի 1-ին ծնված երեխաներին նվերների տրամադրում:
. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված շրջիկ տիկնիկային թատրոնի մասնակցությամբ ներկայացում «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» և «Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ների երեխաների համար, նվերների տրամադրում:
. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հեքիաթի հերոսների, մանկական երաժշտական խմբերի մասնակցությամբ տոնական զվարճալի միջոցառում, որի ընթացքում երեխաներին կտրվեն խորհրդանշական նվերներ:
. Հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիրի և Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության հ.2 գիշերօթիկ հաստատության երեխաների համար այց-սեմինար կենդանաբանական այգի, ծանոթացում վայրի բնությանը, ոլորտի մասնագիտությունների ուսումնասիրում:
. Էրեբունի-Երևան տոնին ընդառաջ Հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիրի և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաների այցելության կազմակերպում թանգարաններ:
. Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված հաշմանդամություն ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում 8 միջազգային կազմակերպությունների` ունենալով լայն պայմանագրային դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր:
Ընդլայնվել կամ նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների և տարբեր կազմակերպությունների հետ` ԱՊՀ մայրաքաղաքների և խոշոր քաղաքների Միջազգային Ասամբլեայի, Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF), Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի (LUCI), Եվրոպական քաղաքների ասոցիացիայի (EUROCITIES), Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի, «Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի»,Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության, «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիայի /ICLEI/ և այլն:
Երևանը միացել և միանում է տարբեր ուղղվածություն ունեցող ծրագրերին /ACES Europe (Եվրոպական մայրաքաղաքների և քաղաքների սպորտային ֆեդերացիա), ինչպես նաև միջազգային նախաձեռնություններին և հռչակագրերին, մասնավորապես Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագրին»:
Համագործակցությունը ընթանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում:
Առավել ակտիվացել է փոխգործակցությունը հարևան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքների հետ:
Ընդլայնվել է համագործակցությունը ՌԴ քաղաքների հետ: Կատարվել են փոխայցելություններ տարբեր ձևաչափերով, ձեռք են բերվել կոնկրետ պայմանվորվածություններ, ծրագրային կոնկրետ աշխատանքներ են նախատեսվել իրականացնել համագործակցության տարբեր ոլորտներում:
Իրականացվել են նախապատրաստական և ընթացիկ աշխատանքներ «Քեմբրիջ-Երևան քույր-քաղաքներ» ասոցիացիայի հետ Երևան և Քեմբրիջ քաղաքների միջև առկա համաձայնագիրը թարմացնելու նպատակով:
Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ Երևանի և Ավստրիայի Վիեննա, Եգիպտոսի Կահիրե, Սլովենիայի Լյուբլյանա, Մոնտենեգրոյի Պոդգորիցա, Բելառուսի Մինսկ, Ղրղստանի Բիշկեկ, Թաջիկստանի Դուշանբե, Ղազախստանի Աստանա, Լիտվայի Վիլնյուս, Էստոնիայի Տալին, Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի, Օրլովի մարզի միջև համագործակցության համաձայնագրեր մշակելու ուղղությամբ:
Շարունակվում է ակտիվ համագործակցությունը Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և ՀՀ մարզերի միջև` վերջիններիս ցուցաբերելով տեխնիկական, սոցիալական, մեթոդական աջակցություն:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թ. շարունակական բնույթ է կրելու միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունը, տեխնիկական աջակցության տրամադրման ծրագրերի իրականացումը (մշակումը):
Քայլեր կձեռնարկվեն Երևան քաղաքի, ինչպես նաև գործարար միջավայրի և ներդրումային առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը միջազգային ցուցահանդեսներին, գիտաժողովներին ներկայացնելու ուղղությամբ:
Կակտիվացվեն աշխատանքները սփյուռքի կառույցների և ՀՀ դիվանագիտական հաստատությունների հետ քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ: Նպատակային ծրագրեր կիրականացվեն «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հետ:
Կկազմակերպվեն գործընկեր քաղաքների գործարար շրջանակների այցելություններ Երևան:
Մայրաքաղաքի տնտեսության զարգացմանն ուղղված նորագույն փորձի ուսումնասիրության նպատակով Երևանի վարչական շրջանների և գործընկեր քաղաքների կամ քաղաքների վարչական շրջանների միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: Քայլեր կձեռնարկվեն ԱՊՀ և եվրոպական մայրաքաղաքների հետ համագործակցության հաստատման ու ընդլայնման ուղղությամբ: Այս համատեքստում կապահովվի եղբայրության պուրակների և զբոսայգիների հիմնման շարունակականությունը:
2016թ. սպասվում է Փարիզ, Լիոն, Նիցցա, Լյուբլյանա, Թեհրան, Ալեքսանդրոպոլի և Պոդգորիցա քաղաքների քաղաքապետերի, Ստրասբուրգի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությունների այցը Երևան: 2016թ. ընթացքում նախատեսվում է վերակնքել Երևան-Լիոն համագործակցության գործողությունների ծրագիրը: 2016թ. Երևան և Թբիլիսի քաղաքների միջև համագործակցության ձևավորման 20-ամյակի առթիվ նախատեսվում է ստորագրել համագործակցության ծրագիր:
Բանակցություններ են ընթանում նաև «Եվրոսիթիս» ասոցիացիայի հետ Եվրամիության հարևանության քաղաքականություն և ընդլայնում» աշխատանքային խմբի հանդիպումը Երևան քաղաքում անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանը կշարունակի համատեղ ծրագրեր իրականացնել «Եվրոսիթիս» ասոցիացիայի շրջանակներում, ինչպես նաև քայլեր կձեռնարկվեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ներգրավվելու ուղղությամբ:
Նախատեսվում է վերակնքել Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև կազմակերպել Երևանի օրերը Ստեփանակերտում, մշակութային տարբեր միջոցառումներ, մասնագետների փոխայցելություններ:
Նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ նախաձեռնող խմբերի հետ բոլոր ուղղություններով:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
1. Երևանը որպես քաղաքային զբոսաշրջության կենտրոն ծրագրի հիմնական մոտեցումները:
Վերջին տարիներին զբոսաշրջությունը Երևանում մեծ վերելք է ապրում, հատկապես դրա միջոցառումային, փառատոնային բաղադրիչը և ներքին զբոսաշրջությունը, որին մեծապես նպաստում է Երևանի զարգացման քառամյա և տարեկան ծրագրերի գերակայություններ համարվող մայրաքաղաքի տարածքային համաչափ, կայուն զարգացման և քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Մյուս կողմից քաղաքային զբոսաշրջությունը մեծ դերակատարում ունի ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման, տնտեսական զարգացման, փոքր և միջին բիզնեսի ու համայնք-մասնավոր համագործակցության գործում: 21-րդ դարում քաղաքային զբոսաշրջության զարգացումը քաղաքային միջավայրի բարելավման և համայնքի տնտեսության զարգացման առաջնային գործոններից է, և սրընթաց զարգացման միտում ունի: Երևանը ևս, լինելով դինամիկ զարգացող քաղաք, բացառություն չէ:
Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների 2012թ. միջազգային զբոսաշրջիկների թիվը ոլորտում աննախադեպ աճ է գրանցել գերազանցելով մեկ միլիարդը: 2013թ. այդ ցուցանիշն աճել է 3.8%-ով:
Ընդհանուր առմամբ, քաղաքային զբոսաշրջության զարգացմանը նպաստող է քաղաքային համաչափ, կայուն զարգացումը, ի թիվս համընդհանուր ճանաչում ունեցող ցուցանիշների, ենթադրում է նաև տվյալ քաղաքի ճարտարապետության, դիզայնի, հուշարձանների պահպանման և վերականգնման, թանգարանների արդիականացման, հյուրանոցային տնտեսության բարելավման, զարգացած ենթակառուցվածքների ստեղծման, որակյալ սպասարկման առկայության ամբողջականություն:
Միևնույն ժամանակ, արագ զարգացող աշխարհում քաղաքը պետք է համաչափ քայլի արդի տեխնոլոգիական նվաճումների հետ, մատչելի ու հարմարավետ լինի ժամանակակից պահանջկոտ զբոսաշրջիկի համար, բայց միևնույն ժամանակ հաջողությամբ համադրի քաղաքային մթնոլորտն ու զբոսաշրջային քարտեզում դիրքավորի իր շահեկան կողմերը: Տեղեկատվական տեխնոլոգիաները կարևոր դեր են կատարում քաղաքային միջավայրում զբոսաշրջության զարգացման գործում: Այդ առումով Երևանն արդեն իսկ շահեկան դիրքում է հաշվի առնելով, որ քաղաքի գրեթե բոլոր խոշոր հրապարակներում, այգիներում, ինչպես նաև հասարակական տրանսպորտում ինտերնետը հասանելի է բոլորի, այդ թվում զբոսաշրջիկների համար:
Միևնույն ժամանակ Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, համարվում է բազային զբոսաշրջային քաղաք և իր մշակութային-զբոսաշրջային ռեսուրսներով լուրջ ներուժ ունի տարածաշրջանում դառնալու ակտիվ զբոսաշրջային կենտրոն:
Զբոսաշրջության ոլորտը մայրաքաղաքում կարևորվում է նաև նրանով, որ ներկայումս բարենպաստ ազդեցություն է ունենում համայնքի տնտեսության այնպիսի ոլորտների զարգացման գործում, ինչպիսիք են հյուրանոցային տնտեսությունը, սպասարկման և առևտրի ոլորտը, տրանսպորտը, կապը, հուշանվերների արտադրությունը, ցուցահանդեսային գործունեությունը, փառատոների և միջոցառումների կազմակերպումը:
Քաղաքային միջավայրում զբոսաշրջային ռեսուրսների ակտիվ զարգացումը նպաստում է համայնք-մասնավոր հատված գործակցության ակտիվացմանը, մայրաքաղաքի դիրքավորմանը որպես ժամանակակից զբոսաշրջային քաղաք, որն էլ իր հերթին կխթանի լրացուցիչ ներդրումների ներգրավմանը հատկապես զբոսաշրջության ոլորտում,և կնպաստի Երևանի, որպես ժամանակակից, դինամիկ զարգացող զբոսաշրջային քաղաքի դիմագծի ամրապնդմանն ու զարգացմանը:
1.2. Հյուրանոցային տնտեսություն
ՀՀ տարածքում գործում են 334 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ (հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան կամ մասնագիտացված տուն, զբոսաշրջային բնակատեղի, ճամբար (ըստ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տեսակների), որոնցից 36%-ը Երևանում և 64%-ը ՀՀ մարզերում:
Երևանում գործող 122 հյուրանոցային տնտեսության օբյեկտները մայրաքաղաքի հյուրերի համար ապահովում են 3436 համար և 6000 ննջատեղ:
Վերջին տարիներին հյուրանոցաշինությունը Երևանում զգալիորեն ակտիվացել է:
2013 թվականին Երևանում շահագործման է հանձնվել 5 տարբեր մեծության հյուրանոց (337 համար).
. «Իմպերիալպալաս» (IPH) հյուրանոց (77 համար),
. «Նացիոնալ» հյուրանոց (57 համար),
. «Նորդ Ավենյու» հյուրանոց (24 համար),
. «Ռոյալ Պլազա» հյուրանոց (84 համար),
. «Հայաթ Փլեյս Երևան» (95 համար):
2014 թվականին շահագործման է հանձնվել տարբեր մեծության 5 հյուրանոց`(290 համար).
. «Ռեպուբլիկա» հյուրանոց (56 համար),
. «Դայամոնդ հաուզ» հյուրանոց (38 համար),
. «Փարիզ» հյուրանոց Երևանում (65 համար),
. «Պանոռամա Ռեզորթ» հյուրանոց (12 համար),
. «Արցախ» հյուրանոց (36 համար)
Վերաբացվել է «Մինոտել» հյուրանոցը (50 համար), իսկ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը համալրվել է 33 համարով:
2015 թվականին շահագործման է հանձնվել խոշոր 2 հյուրանոց (282 համար).
. «Օպերա սուիթ» հյուրանոց (106 համար),
. Հիլտոն համաշխարհային ցանցի «Դաբըլ Թրի Բայ Հիլտոն» (176 համար):
Վերջին երեք տարիների (2013-2015թթ.) ընթացքում հյուրանոցաշինությունը
մայրաքաղաքում դինամիկ կերպով զարգացել է, և Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտն ավելացել է 910 համարով: 2015թ.Երևանի հյուրանոցային տնտեսությունում նվազագույնը 20 համար ունեցող օբյեկտների թիվը հասնում է 44-ի ապահովելով մայրաքաղաքում 2885 համար և 5405 ննջատեղ: Սա այն դեպքում, երբ 2000 թվականին, որը պայմանականորեն համարվում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության վիճակագրության համար մեկնարկային տարի, Երևանում գործում էր ընդամենը 3-4 հյուրանոց: Հարկ է նշել, որ չնայած դրան, զբոսաշրջային մեծ սեզոնին, որն ընդունված է համարել մայիս-հոկտեմբեր ամիսները, հյուրանոցների քանակը չի բավականացնում: Զբոսաշրջային ծառայությունների արագ աճող պահանջարկը վերջին երեք տարիներին հանգեցրեց հյուրանոցների թվի աճի, այդ թվում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցերի մուտքին Հայաստան (Արմենիա Մարիոթ, Բեսթ Վեսթեռն Կոնգրես, Ռոյալ Թյուլիփ Գրանդ Հոթել Երևան, Հայաթ Փլեյս Երևան, Դաբըլ Թրի Բայ Հիլտոն), ինչպես նաև նպաստեց տեղական հյուրանոցային ցանցերի ստեղծմանը (Թուֆենկյան): Մայրաքաղաքի ներդրումային ծրագրերից է նաև հանրահայտ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումը, ինչպես նաև «ՍանկտՊետերբուրգ» հյուրանոցային համալիրի կառուցումը: Առաջիկայում նախատեսվում է այնպիսի միջազգային օպերատորների մուտքը, ինչպիսիք են Վինդհըմ, Կեմպինսկի, Ռադիսոն Բլու:
1.3. Զբոսաշրջային վիճակագրությունը Երևանում
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 256.917 զբոսաշրջիկներ, կամ 2014թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով: Այցելուների 29.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ, 29.5%-ը` ԵՄ երկրներին և 41.1%-ը` այլ երկրներին:
Համեմատության համար պետք է նշել, որ 2014 թվականին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.203.746` 11.3%-ով ավելի, քան 2013 թվականին: 2013 թվականին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.084.188` 12.6%-ով ավելի, քան 2012 թվականին:
Այս ամենը, անշուշտ, ազդում է Երևանի զբոսաշրջային ոլորտի աշխուժացման վրա, քանի որ մայրաքաղաքը համարվում է զբոսաշրջային բազային քաղաք, և գրեթե բոլոր զբոսաշրջային փաթեթները կազմվում են ներառելով Երևանը: Երևանում հյուրընկալման հիմնական միջին տևողությունը կազմում է 2-3 օր:
2015թ. փետրվար-մայիս ամիսներին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, ինչպես նաև հունիս-հուլիս ամիսներին Երևանում կազմակերպված տարբեր փառատոներին, հոկտեմբերին «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի և վերջինիս շրջանակում կազմակերպված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգի մասնակցության նպատակով Երևան ժամանած զբոսաշրջիկների թվի աճը գրանցվել է 30-35%-ով:
Երևանի համար զբոսաշրջային սեզոն է համարվում ապրիլ-հոկտեմբեր ամիսները: Ի դեպ Երևանում նկատվել է ՌԴ և ԱՊՀ քաղաքներից զբոսաշրջիկների աննախադեպ աճ: Երևանը 2015թ. ընթացքում տարբեր ռուսական կայքերի կողմից ճանաչվել է գնային տեսանկյունից մատչելի զբոսաշրջային քաղաք, ինչպես նաև ամենահայտնին ԱՊՀ քաղաքների թվում, հատկապես Մարտի 8-ի ու մայիսյան տոների ընթացքում, իսկ ահա արդեն մայիսին Երևանն առաջատար զբոսաշրջային քաղաք հայտարարվեց մի շարք միջազգային պարբերականների կողմից /Թելեգրաֆ, Գարդիան, Թայմս, Դեյլիմեյլ և այլն/:
Հիմնախնդիրներ
Երևանը զբոսաշրջային կենտրոն դառնալու ճանապարհին դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ
- Սպասարկման ոլորտի ոչ բավարար վիճակ պայմանավորված մասնագետների պակասով,
- Միջին դասի հյուրանոցների պակաս, ինչը բացասական է անդրադառնում զբոսաշրջային փաթեթների արժեքի վրա;
- Զբոսաշրջային արդյունքի ոչ բավարար ներկայացում ու գովազդում միջազգային շուկայում,
- Երևան ժամանող զբոսաշրջիկների ոչ բավարար տեղեկատվական սպասարկում /բացակայում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները/,
- Մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների և հետաքրքրություն ներկայացնող վայերի ոչ բավարար հագեցվածություն միջազգային զբոսաշրջիկների պահանջներին համահունչ:
2. Զբոսաշրջային ծրագրի նպատակներն ու խնդիրները
Ծրագրի նպատակն է Երևանում զբոսաշրջության կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորումը ուղղված մրցակցային դաշտի ձևավորմանը և համայնքային տնտեսության մեջ զբոսաշրջային ոլորտի դիրքերի ամրապնդմանը, ինչը կապահովի քաղաքի հյուրի պահանջների բավարարման լայն հնարավորություններ, կբարձրացնի զբաղվածության ցուցանիշը, կնպաստի բնակչության հանգստի բարելավմանը և բարեկեցությանը, կպահպանի Երևանի պատմամշակութային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավորությունը:
Ծրագրի խնդիրներն են Երևան քաղաքի զբոսաշրջային մրցունակության բարձրացումը, որպես զբոսաշրջային քաղաք դրական կերպարի ձևավորումը,
- Սեզոնայնության ազդեցության նվազեցումը /ձմռանն ավելի պասիվ է մայրաքաղաքում, քան ամռանն ու աշնանը/,
- Երևանում տարբեր զբոսաշրջային բաղադրիչների զարգացման նպատակով որոշակի ծրագրերի իրականացումը, որոնք կխրախուսեն զբոսաշրջիկներին կրկին վերադառնալ Երևան,
- Զբոսաշրջիկների անվտանգության ծրագրի կատարելագործումը,
- Մայրաքաղաքում զբոսաշրջային և հարակից ծառայությունների որակի բարձրացումը,
- Երևանի զբոսաշրջային գրավիչ կողմերը բացահայտելու և զարգացնելու նպատակով գիտական և հետազոտական աշխատանքների կատարման խրախուսումը,
- Համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում քաղաքային զբոսաշրջային երթուղիների մշակումը, թանգարանների, մշակութային կենտրոնների նորովի մատուցումը, զբոսաշրջային կենտրոնների հիմնումը,
- ՀՀ մարզերի, Արցախի շրջանների, ինչպես նաև քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ակտիվացումը զբոսաշրջության գրավչությունը բարձրացնելու նպատակով սոցիալական գովազդի տեղադրման, փոխայցելությունների կազմակերպման, համատեղ զբոսաշրջային ինդուստրիայի մասնակցությամբ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
3. Ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները
3.1. Երևանում զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում
Սույն ուղղությունն իր մեջ ներառում է Երևան քաղաքում զբոսաշրջային ինդուստրիայի հետ համագործակցության միջոցով Երևանը, որպես զբոսաշրջային արդյունք գովազդելն ու ներկայացնելը, մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը ներկայացնող նյութերի, քարտեզների, բուկլետների, ուղեգրքերի, հեռախոսային հավելվածների, ֆիլմերի, գովազդային հոլովակների պատրաստումն ու գովազդումը, Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համատեղ միջոցառումների, հանդիպումների, ճանաչողական այցերի իրականացումը, զանգվածային լրատվամիջոցներում /հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ/ և համացանցում Երևանը որպես զբոսաշրջային քաղաք ներկայացնող նյութերի պատրաստումն ու ներկայացումը,մասնավոր ոլորտի հետ համատեղ Երևան քաղաքի զբոսաշրջային դիմագծի դիրքավորման և գովազդման նպատակով լրագրողական և մասնագիտական խմբերի այցերի կազմակերպումը, օդանավակայանում, Երևանի մետրոյում և քաղաքի մուտք համարվող խոշոր մայրուղիներում սոցիալական գովազդի պատրաստումն ու տեղադրումը: Այս մեթոդի հիմնական նպատակն է քաղաքի դրական նկարագրի ստեղծումն ու պահպանումը, որի միջոցով մարդիկ կբացահայտեն ժամանակակից Երևանը իր զբոսաշրջային ծառայություններով ու նորարարություններով:
3.2. Երևանում միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, ինչպես նաև Երևանը, որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու նպատակով կոնկրետ միջոցառումների իրականացում
Այս նպատակով նախատեսվումէ զարգացնել «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում արդեն ավանդական են դարձել Երևանի գարեջրի փառատոնը, Երևան Տարազֆեստը, մշակութային, գործարար բացօթյա ցուցահանդեսները, թեմատիկ տոնավաճառները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող սեզոնային փառատոները, համերգները: Նշված միջոցառումները կխթանեն տարածաշրջանում, հատկապես ամառվա ընթացքում, Երևանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունն ու կապահովեն կազմակերպված խմբերի ու պատվիրակությունների այցելությունների աճ:
Երևան քաղաքի զբոսաշրջային դիրքավորման ամրապնդմանն ուղղված քայլերից կարևորվում է յուրաքանչյուր տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության կանոնավոր կազմակերպումն ու իրականացումը:
Սույն ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև
. զբոսաշրջային միջոցառումների օրացույցի պատրաստում, ինչը կբարձրացնի մայրաքաղաքի զբոսաշրջային ինդուստրիայի շրջանում իրազեկվածության աստիճանը քաղաքային միջոցառումների վերաբերյալ,
. Երևանի զբոսաշրջային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ մոնիտորինգի անցկացում հարցման միջոցով,
. գործարար հանդիպումների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում մայրաքաղաքի զբոսաշրջային շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ միասնական քաղաքականության մշակման նպատակով, ինչպես նաև առկա խնդիրների տարեկան գույքագրման և հնարավոր լուծումների նախանշման համար:
3.3. Երևան այցելող զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցման, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրերի իրականացումը
Սույն ծրագիրը նախատեսում է Երևանի վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստում /բուկլետներ, կատալոգներ, քարտեզներ քաղաքի, էքսկուրսիոն երթուղիների քարտեզներ, լուսանկարների ալբոմ, էլեկտրոնային կրիչներով Երևանը ներկայացնող նյութեր/ ինչպես հայերեն, այնպես էլ բոլոր այն լեզուներով, որոնք օգտակար կլինեն թիրախային լսարանի համար: Տվյալ նյութերը նախատեսվում է իրացնել մայրաքաղաքի զբոսաշրջային ինդուստրիայի /հյուրանոցներ, զբոսաշրջային ընկերություններ, թանգարաններ, զբոսաշրջային ավտոբուսներ, օդանավակայան, մետրո և այլն/ Երևան այցելող գործարար պատվիրակությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, կազմակերպությունների շրջանում, ինչպես նաև միջազգային և տեղական զբոսաշրջային ցուցահանդեսներին, միջոցառումներին: Զգալի ուշադրություն է դարձվելու նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Երևանի զբոսաշրջային արդյունքի առաջխաղացմանը միտված ծրագրերի իրականացմանը հեռախոսային հավելվածների ստեղծում, www.myyerevan.am զբոսաշրջային կայքի զարգացում, www.yerevan.am Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի զբոսաշրջային բաժնի համալրում:
Երևան այցելող զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ստեղծման ծրագրի շրջանակում նախատեսվում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնադրում ու դրա շուրջ աշխատանքների իրականացում, ինչը հնարավորություն կտա քաղաքի մարդաշատ, զբոսաշրջային վայրերում լուծելու այցելուների տեղեկատվական և հաղորդակցման աջակցման խնդիրը /խորհրդատվություն, ժամանցի կազմակերպում, ուղղորդում/: Այդ նպատակով նախատեսվում է նաև Երևանում կամավոր երիտասարդ - զբոսավարների ծրագրի փորձարկումը /արդեն իսկ մշակվել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը/, որի շրջանակում փողոցում քայլող զբոսաշրջիկներին կտրվի տեղեկատվական աջակցություն: Ծրագիրը միտված է բազմակողմանի կերպով աջակցելու քաղաքի օտարերկրյա հյուրերին և քաղաքի կողմից հոգատար վերաբերմունքի դրսևորման արտահայտություն է: Նախատեսվում է նաև իրականացնել զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ծրագիր ոստիկանության բաժանմունքների հետ համագործակցությամբ:
Երևան ժամանող զբոսաշրջիկների հարմարավետության բարձրացման նպատակով նախատեսվում է մայրաքաղաքի բանուկ, մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող հատվածներում, կայարանում, մետրոյում, ավտոկայաններում, քաղաքի մեծ մասշտաբի քարտեզների տեղադրում/ ռուսերեն և անգլերեն լեզուներով/, արդեն իսկ մշակվել է «Դու այստեղ ես» ծրագիրը /քարտեզը իր մեջ կընդգրկի հասարակական տրանսպորտի հիմնական ցանցը ռուսերեն, անգլերեն լեզուներով, թեժ գծի հեռախոսահամարներով, զբոսաշրջիկի ինքնակողմնորոշման համար անհրաժեշտ տվյալներով/:
3.4. Երևանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացում
Սույն ծրագրի նպատակն է Երևանում զարգացնել էքսկուրսիոն ուղղությունը: Այդ նպատակով նախատեսվում է
. զբոսավարների ասոցիացիայի, շահագրգիռ կրթական հաստատությունների հետ առկա կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
. «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու ամենամյա կատարելագործում ու արդիականացում,
. դաշտում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ քաղաքին վերաբերող ծրագրերի մշակում,
. քաղաքային երթուղիների մշակում քայլող-էքսկուրսիոն ծրագրերի համար,
. քաղաքապետարանի ենթակա թանգարանների մասնակցությամբ ծրագրերի կազմակերպում,
. Երևան քաղաքի այցեքարտ համարվող վայրերի գույքագրում և դրանց զարգացման նպատակով ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակում /այդ նպատակով արդեն իսկ ավարտվել է Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի առաջին փուլը/, նախատեսվում է արդիականացման ծրագիր իրականացնել նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում,
. ՀՀ ոստիկանության հետ համագործակցելով Երևան քաղաքում տեղադրված ցուցանակների գույքագրում և անհրաժեշտության դեպքում արդիականացում:
3.5. Միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում
Սույն ուղղությունը ենթադրում է տարաբնույթ միջոցառումների մշակում և իրականացում հաշվի առնելով բոլոր այն համաձայնագրերը, որ Երևանի քաղաքապետարանը ստորագրում է քույր և գործընկեր քաղաքների հետ; գործարար հանդիպումների, ճանաչողական այցերի, փորձի փոխանակման, սեմինարների, կոնֆերանսների, կլոր-սեղանների կազմակերպում պետական և մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:
4. Ծրագրի իրականացման սպասվող արդյունքները
Ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է զբոսաշրջիկների այցելությունների և հյուրընկալման տևողության աճ մայրաքաղաքում, սպասարկման ոլորտի ծառայությունների ընդլայնում, քաղաքի զբոսաշրջային և ներդրումային ոլորտների զարգացում, համայնքային բյուջեի ավելացում /հյուրանոցային հարկի ինտեգրման պարագայում/, աշխատաշուկայի աշխուժացում զբոսաշրջային սեզոնի ընթացքում, պետության ներսում մայրաքաղաքի զբոսաշրջային արդյունքի հանդեպ հետաքրքրություն, զբոսաշրջային ինդուստրիայի մրցակցայիան պայմանների ապահովում:
Կարևոր է նաև ծրագրի սոցիալական ազդեցությունը, որ կարտահայտվի մայրաքաղաքի բնակչության շրջանում հանգստյան օրերին, և հատկապես զբոսաշրջային սեզոնին քաղաքային առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու, ժամանցը կազմակերպելու, երիտասարդ սերնդի մոտ քաղաքի հանդեպ հոգատար վերաբերմունքի դրսևորում, զբաղվածություն արձակուրդային շրջանում, սեփական քաղաքի մասին ճանաչողականության բարձրացում:
Ծրագրի սոցիալական բաղադրիչ է հանդիսանում նաև տարվա ընթացքում տարեցների, սոցիալապես անապահով խմբերի, դպրոցականների, բազմազավակ ընտանիքների, հաշմանդամների, սիրահայերի համար «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու, Երևանի քաղաքապետարանի ենթակա թանգարաններ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև ամառվա շրջանում երեխաների բակային ճամբարների, բացօթյա միջոցառումների կազմակերպման ծրագրի իրականացումը:
Ծրագրի իրականացումը հնարավորության կտա ապահովելու զբոսաշրջային ինդուստրիայի ներդրումը Երևանի տնտեսական զարգացման գործում համապարփակ և փոխկապակցված քայլերի միջոցով, կբարձրացնի համայնքային տնտեսության մրցունակությունը հատկապես զբոսաշրջային ծառայությունների շրջանում, կբարելավի Երևանի միջազգային դիրքը, որպես ժամանակակից, դինամիկ զարգացող, անվտանգ, ներդրումների համար գրավիչ, հարմարավետ և բարեկարգ քաղաք:
ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Աջափնյակ վարչական շրջանը զբաղեցնում է 2582 հա տարածք: Այն սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերին, Դավիթաշեն, Արաբկիր, Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 109.4 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործությունների կենտրոնի հիմնանորոգում
2. Ա. Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի, Ա. Ցիցիկյան անվան երաժշտական դպրոցի, «Զարթոնք» գեղագիտական կենտրոնի մասնակի վերանորոգում, մանկապարտեզների վերանորոգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնական և մասնակի վերանորոգում, կոյուղագծերի և նստած դիտահորերի նորոգում
3. Նոր մարզադպրոցի կառուցում
4. Շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական, բնակարանային-կոմունալ, կենցաղային պայմանների բարելավում
5. 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման, բնակիչների վերաբնակեցման և 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման աշխատանքների իրականացում
6. Արտաքին լուսավորության ապահովում, վթարային հենասյուների փոխարինում
7. Շենքերի խմելու ջրի և կոյուղու ջրագծերի հիմնանորոգում
8. Կանաչ տարածքների ընդլայնում, ոռոգման ցանցի կապիտալ վերանորոգում և նորերի անցկացում
9. Հարթ և թեք տանիքների վերանորոգում
10. Բազմաբնակարան շենքերում բնակֆոնդի պահպանման, վերանորոգման աշխատանքների իրականացման ուղղված աջակցության ապահովում
11. Էլեկտրական մալուխների վերակառուցում` ներառյալ բակերը և բազմաբնակարան շենքերը
12. Վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
13. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
14. Գյուղատնտեսական մթերքների շուկայի կառուցում և արդյունաբերական ապրանքների տոնավաճառի կազմակերպում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Աջափնյակ վարչական շրջանում գործում է 16 մանկապարտեզ, 20 հանրակրթական դպրոց /4 ավագ, 1 միջնակարգ, 15 հիմնական/, 3 ԲՈԻՀ, 1 արհեստագործական ուսումնարան, 2 մասնավոր վարժարան, 1 արտադպրոցական կազմակերպություն` ՄՊՍԿ, 2 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 1 շախմատի դպրոց, 2 գեղագիտական դաստիարակության կենտրոն, 1 մշակութային կենտրոն, 1 գրադարանային կենտրոնացված համակարգ /3 մասնաճյուղով/, 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց, 4 գիտահետազոտական ինստիտուտ:
2016 թվականին նախատեսվող ծրագրեր
2016թ. Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է կազմակերպել 20 կրթական, մշակութային միջոցառումներ` նվիրված տոների և հիշատակի օրերին: Կկազմակերպվեն 7 մարզական միջոցառումներ, մասնավորապես, բակային փառատոներ, ավանդական մրցաշարեր:
Առողջապահություն և սոցիալական ապահովություն
Շրջանի տարածքում գործում է հանրապետական նշանակության 6 հիվանդանոց, 2 ամբուլատոր պոլիկլինիկա:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության բարեգործական ճաշարանը սպասարկում է շրջանի շուրջ 120 սոցիալապես անապահով շահառուների:
2016 թվականին նախատեսվող ծրագրեր
2016 թվականին առողջապահության բնագավառում կշարունակվի սոցիալապես անապահով բնակիչներին պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժսպասարկման աջակցությունը:
Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կիրականացվեն տարատեսակ սոցիալական ծրագրեր ի նպաստ սոցիալապես խոցելի խմբերի, մասնավորապես, ուղղված Աջափնյակ վարչական շրջանում գործող բարեգործական ճաշարանի շահառուների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը և բարելավմանը:
Նախատեսվում է վարչական շրջանում գործող բարեգործական ճաշարանի մոտ 140 շահառուների և սոցիալապես անապահով ընտանիքների համար կազմակերպել տոնական միջոցառումներ Ամանորի, Սուրբ Հարության, Խաղողօրհնեքի և Տարեցների օրվա կապակցությամբ տոնական ճաշկերույթի տեսքով:
Ընտանիքի օրվա, Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կկազմակերպվի Էքսկուրսիա սոցիալապես անապահով ընտանիքների համար: Միջոցառումներ կկազմակերպվեն Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ:
Կկազմակերպվի «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին աջակցելու համար: Ֆինանսական աջակցություն կհատկացվի սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքներին:
Ամանորյա տոների կապակցությամբ վարչական շրջանի առավել կարիքավոր 3500 ընտանիքների կհատկացվեն սննդի փաթեթներ:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Վարչական շրջանի ճանապարհային ցանցը 78.3 կմ է, մակերեսը 1250 հազ. քմ: Շրջանի տարածքում հաշվառված են 427 բազմաբնակարան բնակելի շենքեր, որտեղ կա 323 վերելակ: Շրջանում ընդհանուր կանաչ տարածքը կազմում է 686.2 հա, ծառերի քանակը 32900 հատ: Ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը 39.000 կմ է:
2016 թվականին նախատեսվող ծրագրեր
2016 թվականին նախատեսվում է կատարել թվով 10 այգիների Բաշինջաղյան 1 փ. 5 և 7, Մարգարյան 29/1 և 29/2, Բաշինջաղյան 173, Հալաբյան 5, Հալաբյան 45, Հալաբյան 47, Լենինգրադյան 4, Բաշինջաղյան 2 նրբ. 10, Շինարարների 28 շենքերի բակային տարածքների և Հասմիկի 11 հասցեի հարևանությամբ գտնվող տարածքի բարեկարգման աշխատանքներ: Շարունակական կլինեն վերելակների նորոգման աշխատանքները: Նախատեսվում է իրականացնել 5000 քմ հարթ և 5600 քմ թեք տանիքների նորոգում:
Կիրականացվեն վարչական շրջանի բակային տարածքների ասֆալտ-բետոնե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման և պահպանման աշխատանքներ /6100 քմ/: Կիրականացվի նախադպրոցական հաստատությունների շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում:
2016 թվականին վարչական շրջանում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները, մասնավորապես խիտ բնակեցված թաղամասերում, կիրականացվի բակային այգիների վերանորոգում, գազոնային տարածքի վերականգնում, ծաղկային տարածության ընդարձակում: Նախատեսվում է նաև չոր և առավել վտանգավոր ծառերի հատում: Սիզամարգերի մակերեսը կհասցվի 31.0 հա:
ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Ավան վարչական շրջանը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջանների և Կոտայքի մարզի հետ:
Ավան վարչական շրջանի տարածքը կազմում է 726 հա, բնակչությունը 53.3 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Նոր բակային տարածքների ստեղծում, բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. Հանգստի գոտիների ստեղծում, կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում
4. Ինքնավար ոռոգման համակարգի ստեղծում
5. Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. Բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկվող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում գույքի արդիականացում վերազինում
7. Վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
8. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում, կրթօջախների բակերի ոռոգման ցանցերի վերանորոգում և կանաչապատում
9. Հարթ և թեք տանիքների վերանորոգում, վերելակների հիմնանորոգում, շենքերի ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում
10. Շենքերի մուտքերի, մուտքերի դռների վերանորոգում
11. Բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և թափանցիկության ապահովում
12. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում:
Կրթություն, մշակույթ, սպորտ
Ավան վարչական շրջանում գործում է 7 մանկապարտեզ, 5 հիմնական, 1 միջնակարգ, 1 ավագ և 2 հատուկ դպրոց, 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 մշակույթի տուն, 1 արվեստի դպրոց, 1 շախմատի մասնագիտացված մարզադպրոց:
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2016 թ. նախատեսվող աշխատանքներ
Նախատեսվում է հիմնովին վերանորոգել «Երևանի Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է վերանորոգել վարչական շրջանի թվով 7 մանկապարտեզների սանհանգույցները:
Շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների անցկացումը:
Կշարունակվի հսկողությունը մանկապարտեզներում սննդի որակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Վերահսկողություն կիրականացվի ուսումնական հաստատությունների հարակից տարածքների սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նկատմամբ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Ավան վարչական շրջանում գործում է 11 բուժհաստատություն:
Գործում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ 1 ճաշարան, «Փիլատելփիա», «Արևիկ», «Տաթև» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպություններ, «Խութ» բարեգործական հիմնադրամ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Բնակչության սոցիալական պաշտպանվածության խնդիրներ իրականացնող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, ինչպես նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ կիրականացվեն տեղական նշանակության բարեգործական ծրագրեր:
Թիվ 12 պոլիկլինիկայի հետ համատեղ կազմակերպվող «Բաց դռների օրեր»-ի շրջանակում կիրականացվեն խորհրդատվություններ, լաբորատոր և դժվարամատչելի հետազոտություններ, դասախոսություններ կանանց կոնսուլտացիայում գործող «Մայրության դպրոցում»:
Կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների 90 դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը հանրապետության ճամբարներում:
Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին կտրամադրվեն պայուսակներ և գրենական պիտույքներ:
Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող և կարիքավոր ընտանիքների 20 երեխա կազատվի ուսման վարձավճարից:
Կշարունակվի համագործակցությունը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ (1 բարեգործական ճաշարան շուրջ 150 շահառու), «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կիրականացվեն սոցիալական տարբեր ծրագրեր:
ՀՀ տոն և հիշատակի օրերի կապակցությամբ դրամական, նյութական աջակցություն կցուցաբերվի պատերազմի, աշխատանքի, ոստիկանության վետերանների, միայնակ տարեցների, չորս և ավելի երեխաներ ունեցող, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքների, զոհված, վիրավոր և մասնակից ազատամարտիկների և ՀԿ-ներին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սոցիալապես անապահով 1000 ընտանիք կստանա սննդի փաթեթ, իսկ երեխաներին կհատկացվեն կոնֆետի փաթեթներ:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն
Ավան վարչական շրջանում հաշվառված է 237 բազմաբնակարանային շենք, որից 20 բարձրահարկ և 28 մինչև 6 հարկանի: Առկա է 330 վերելակ:
Կիրականացվեն հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ ընդհանուր 5000 քմ մակերեսով համաձայն բնակիչների կողմից տրված դիմումների: Նախատեսվում է նաև թեք տանիք ունեցող բնակելի շենքերի տանիքների` 1 հատ 750 քմ մակերեսով վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է 56 մուտքերի «6 վերելակների վերանորոգման աշխատանքներ:
Կիրականացվեն խաղահրապարակների, զբոսայգիների, բակերի,
աստիճանավանդակների, բազրիքների ընթացիկ նորոգման և այլ աշխատանքներ: Շրջանի տարածքում կկառուցվեն նոր խաղահրապարակներ և պուրակներ` թվով 8 հատ:
Կբարեկարգվեն փողոցները, մայթերը և եզրաքարերը: Վերանորոգման աշխատանքները կատարվելու են մասնակի, փողոցների և թաղամասերի տարբեր հատվածներում:
Կիրականացվեն մայթերի և փողոցների ասֆալտապատման աշխատանքներ` 10.000 քմ ընդհանուր մակերեսով:
Վարչական շրջանի բոլոր թաղամասերում և փողոցների հարակից տարածքներում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները: Անհրաժեշտ է խիտ բնակեցված թաղամասերում բարեկարգել բակային այգիները, տեղադրել մանկական խաղեր և մետաղական նստարաններ, իրականացնել ծառատունկ, թփերի տնկում, ծառերի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում:
ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Արաբկիր վարչական շրջանը զբաղեցնում է 1329 հա տարածք, որտեղ բնակվում է 116.2 հազ.մարդ: Վարչական շրջանն իր սահմաններով հարում է Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին և Կոտայքի մարզին:
Հիմնախնդիրներ
1. Նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների շենքային պայմանների բարելավում հիմնանորոգում, վերանորոգում, գույքի թարմացում,
2. Բազմաբնակարանային բնակելի շենքերի մուտքերի, թեք և հարթ տանիքների, վերելակների, պատշգամբների, ներքին ցանցի վերանորոգում,
3. Բակերի բարեկարգում, զրուցարանների, նստարանների տեղադրում, մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծում,
4. Փողոցների ասֆալտ-բետոնե ծածկի, եզրաքարերի, ստորգետնյա և վերգետնյա անցումների նորոգում, կայանատեղիների ստեղծում,
5. Կանաչապատ տարածքների, այգիների, պուրակների, ջրային գոտիների ավելացում, գոյություն ունեցողների բարելավում,
6. Ոռոգման ցանցի վերանորոգում, նորի կառուցում,
7. Մինի շուկաների ստեղծում
8. Երթևեկության թեթևացման նպատակով նոր ճանապարհների ստեղծում: Կրթություն, մշակույթ, սպորտ
Արաբկիր վարչական շրջանում գործում է 13 մանկապարտեզ, 21 հանրակրթական դպրոց (4-ը ավագ), 4 մարզադպրոց, 1 շախմատի դպրոց, 2 գրադարան և 2 երաժշտական դպրոց:
«Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը տեղափոխվել է նոր մասնաշենք, իսկ «Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը ստացել է նոր գույք և ներառվել 2016թ. հիմնանորոգման ծրագրում:
2016 թ. նախատեսվող աշխատանքներ
2016 թ. անցկացվելու են մշակութային 16 և սպորտային 21 միջոցառումներ նվիրված հիշատակի և տոն օրերին:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Արաբկիր վարչական շրջանում գործող բարեգործական ճաշարանների ծառայություններից օգտվում են 281 կարիքավոր բնակիչներ («Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ», «Արաբկիր» և գերմանական Կարմիր խաչի «Գթության խոհանոց»):
Վարչական շրջանի տարածքում գործում են 567 հասարակական կազմակերպություններ, 3 պոլիկլինիկաներ և 3 հիվանդանոցներ, որոնց միջոցով իրականացվում է շրջանի բնակչության բժշկական սպասարկումը, ինչպես նաև բազմաթիվ այլ բժշկական ծառայություններ մատուցող կառույցներ:
2016 թ. նախատեսվող աշխատանքներ
Սոցիալական աջակցության համակարգը ներառում է տարբեր սոցիալական ծրագրեր ի նպաստ համայնքի սոցիալապես խոցելի խմբերի: 2016թ. նախատեսվում է դրամական, նյութական աջակցություն ցուցաբերել տոն և հիշատակի օրերի կապակցությամբ:
Գերմանական Կարմիր Խաչի, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցության շրջանակներում ապահովվելու է բարեգործական ճաշարանների գործունեությունը, ինչպես նաև կշարունակվի համագործակցությունը այլ հասարակական կազմակերպությունների հետ:
Կազմակերպվելու է դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը հանրապետության տարբեր ճամբարներում, երեխաները կապահովվեն սնունդով, հագուստով և հիգիենայի պարագաներով, ինչպես նաև սեպտեմբերի 1-ի առթիվ ապահովվելու են գրենական պիտույքներով:
Անցկացվելու են տոնական միջոցառումներ, այդ թվում Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ, կկազմակերպվեն համերգներ, էքսկուրսիաներ:
Առողջապահական հիմնարկների հետ համագործակցությամբ սոցիալապես անապահով խավերին անվճար բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ միջնորդագրերով պետական պատվերի շրջանակներում կկազմակերպվի բնակիչների բժշկական հետազոտությունը, բուժումը և վիրահատությունը, բժշկական հաստատություններում կկազմակերպվի «Բաց դռների օրեր»:
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Եղեռնը վերապրած 2 բնակիչներին կցուցաբերվի դրամական աջակցություն:
Աջակցություն կցուցաբերվի անօթևաններին ժամանակավոր կացարաններում բնակվելու հարցում:
Դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և ընտանիքների պաշտպանության և սոցիալական աջակցության նպատակով համագործակցություն կծավալվի ՀՀ ոստիկանության հետ, կանցկացվեն սեմինարներ:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն
Վարչական շրջանում հաշվառված են 692 բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնցից 392-ն ունեն թեք լանջավոր, իսկ 300-ը` հարթ տանիքներ: Շենքերն ունեն 1978 մուտքեր և գործում են 450 վերելակներ:
Արաբկիրում առկա է 1 խոշոր կամուրջ «Լամբադա», 3 վերգետնյա, 6 ստորգետնյա անցումներ և 1 էստակադա:
Վարչական շրջանի ասֆալտապատ տարածքը կազմում է 1674000 քմ, իսկ եզրաքարերը` 240300 գծմ, հաշվառված են 117 փողոցներ` 85642 կմ երկարությամբ 1308164 քմ մակերեսով, որից երթևեկելի մաս 949878 քմ:
2016 թ. նախատեսվող աշխատանքներ
Վարչական շրջանում 2016թ. ընթացքում նախատեսված է իրականացնել շենքերի 13 թեք և 4500 քմ հարթ տանիքների, 42 մուտքերի, 20 վերելակների, 64 կախովի պատշգամբների, 21 ներքին ջրագծերի վերանորոգում: Ձեռք են բերվելու նյութեր (ալիքավոր ցինկապատ թիթեղ-1400 քմ, ցինկապատ հարթ թիթեղ-150 քմ, ազբոթիթեղ-80 հատ) թեք տանիքների նորոգման համար: 19 բակեր բարեկարգվելու են, իսկ 7-ը ընթացիկ վերանորոգվելու, տեղադրվելու են թվով 75 նստարաններ և 1 զրուցարան, կառուցվելու են նոր խաղահրապարակներ, զբոսայգիներ և 1 մինի ֆուտբոլի դաշտ:
Նախատեսվում է վերանորոգել և հիմնանորոգել 11140 քմ ա/բ ծածկույթ և 145 գծմ եզրաքար:
Սիստեմատիկ կատարվելու են շենքերի դեռատիզացիոն, դեզինֆեկցիոն, աղբախցերի լվացման և մշակման աշխատանքներ:
Բնապահպանություն
Վարչական շրջանում հաշվառված է 77 հա կանաչապատ տարածք, որից մշտապես մշակվում է 53 հա, այդ թվում` 2.9 հա` պուրակ, 5 հա` այգի, 8.4 հա` սիզամարգ, 36.7 հա` անտառ-պուրակ: Ծառերի թիվը կազմում է ավելի քան 810000, իսկ թփերինը` 72000 հատ: Ոռոգման ցանցի երկարությունը 71000 գծմ է:
2016 թ. նախատեսվող աշխատանքներ
Հիմնանորոգվելու է 1000 գծմ գործող ոռոգման ցանց և կառուցվելու է նորը 1500 գծմ երկարությամբ:
Մշտապես բարեկարգվելու է Հրազդանի կիրճը և 53 հա կանաչապատ տարածությունը` անտառ-պուրակները հասցնելով 45 հա:
Շրջակա միջավայրի պահպանության համար տնկվելու է ևս 3000 հատ ծառեր և 3000 հատ թուփ:
ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Դավթաշեն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին, արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Դավթաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 647 հա, բնակչությունը 42.6 հազ. մարդ (2015թ. հուլիսի 1-ի դրությամբ):
Հիմնախնդիրներ
1. Հանգստի գոտիների ստեղծում
2. Բակային տարածքների բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
3. Գրունտային ճանապարհների ասֆալտապատում
4. Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասի բարեկարգում
5. Տ. Պետրոսյան և Ս.Ծռեր փողոցների խաչմերուկից Աղաբաբյան փողոց տանող ճանապարհի կառուցում
6. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
7. Ձոր-1 թաղամասում կոյուղատար համակարգի կառուցում
8. Ձոր-2 թաղամասում ասֆալտապատում, կոյուղատար համակարգի կառուցում, լուսավորության ցանցի ամբողջականացում
9. Մելքումովի փողոցի և 1-ին, 2-րդ թաղամասերի աճուրդային հողերում կոյուղատար համակարգի կառուցում, ասֆալտապատում, գիշերային լուսավորության անցկացում
10. Կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում
11. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
12. Անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների կառուցում
13. Վերելակների նորոգում
14. Հարթ տանիքների վերանորոգում
15. Մուտքերի նորոգում
16. Մանկապարտեզների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, ենթակառուցվածքների նորոգում, գույքի թարմացում
17. Բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում
18. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և առավել արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Դավթաշեն վարչական շրջանում գործում է 5 մանկապարտեզ, 6 հանրակրթական դպրոց (1 միջնակարգ, 4 հիմնական և 1 ավագ), Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան և 1 շախմատի դպրոց:
Դավթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են: Իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ տարեցտարի լուծելով առկա հիմնախնդիրները:
2016թ. շարունակական բնույթ են կրելու մշակութային և սպորտային ծրագրերը, միջոցառումները: Ծրագրերն ուղղված են բնակիչների ակտիվ հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև տոն և հիշատակի օրերի հետ կապված տարատեսակ միջոցառումների իրականացմանը: Ծրագրերում ներառված են մանկապարտեզները, դպրոցները, Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցը, հ.40 գրադարանը, Դավթաշենի շախմատի դպրոցը:
Ֆրանսիայի Անտոնի քաղաքի հետ 2015թ. կնքված եռակողմ հուշագրի շրջանակում ապահովվելու է ակտիվ համագործակցությունը, որն ուղղված է լինելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Դավթաշեն վարչական շրջանի տարածքում է գործում հ.20 ամբուլատոր բժշկական կենտրոնը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թ. կշարունակվեն պետպատվերի, պարենային օգնության և ֆինանսական աջակցության ծրագրերը: Ծրագիրը ներառում է պարտադիր իրականացվող 13 միջոցառում, ինչպես նաև համագործակցության և բարեգործական ծրագրեր:
Ծրագրերն ուղղված են Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների, մասնավորապես սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների, սիրիահայ ընտանիքների աջակցմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, սոցիալապես անապահով երեխաների տոնական օրերին մասնակցության ապահովմանը:
2016 թ. կշարունակվի «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ համագործակցությունը ուղղված բարեգործական ճաշարանի շահագործմանը և շահառուներին համապատասխան ծառայությունների մատուցմանը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանի հետ համատեղ:
2016 թ. միջոցառումներ կիրականացվեն Ամանորի, Սուրբ Ծննդյան, Մայրության և գեղեցկության տոնի, Հայրենական Մեծ պատերազմի, ՀՀ անկախության օրվա կապակցությամբ: Ծրագրերում ընդգրկվելու են նաև Արցախյան պատերազմում զոհված ընտանիքները, երկարակյացները, հաշմանդամները:
Այս ծրագրերի շրջանակում նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին (շուրջ 100 երեխա) հատկացնել պայուսակներ և գրենական պիտույքներ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Որպես շարունակական ծրագիր իրականացվելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպումը:
Շարունակվելու է համագործակցության ծրագրերը Դավթաշեն վարչական շրջանի և ՀՀ մարզերի (Շիրակի մարզ ք. Արթիկ) և ԼՂՀ շրջանների (ք. Ստեփանակերտ, ք. Մարտակերտ) համագործակցության ծրագրերի իրականացումը: Ծրագրերը ներառում են ինչպես բարեգործական միջոցառումներ, այնպես էլ մշակութային և այլ:
Բնակարանային-կոմուեալ տնտեսություն և բարեկարգում
Դավթաշեն վարչական շրջանում հաշվառված է 192 բնակելի բազմաբնակարան շենք, 394 վերելակ:
Կանաչապատման կազմակերպության կողմից սպասարկվում է շրջանի 18 հա տարածքը (կանաչապատ տարածք, ծաղկապատ տարածք, այգի, պուրակ, ոռոգման ցանց):
2016թ. կշարունակվեն բնակելի շենքերի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքները: Նախատեսվում է վերանորոգել 10550 քմ մակերես:
Վերելակների անխափան գործնեությունն ապահովելու համար նախատեսվում է ձեռքբերել վերելակների նորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր, որոնք ըստ բնակիչների դիմումների և մասնագիտական հետազոտության կօգտագործվեն վերելակների նորոգման ընթացքում:
Բակային տարածքների բարեկարգումը ևս շարունակական բնույթ է կրելու: Նախատեսվում է բարեկարգել 4 բակ:
Դավթաշեն վարչական շրջանում կշարունակվեն գույքի համալրման աշխատանքները, մասնավորապես նախատեսվում է տեղադրել 5 զրուցարան, 10 նստարան, 36 աղբաման:
Դավթաշեն վարչական շրջանում կշարունակվեն գույքի համալրման աշխատանքները, մասնավորապես նախատեսվում է տեղադրել 9 զրուցարան, 21 նստարան, 26 աղբաման:
2016թ. կշարունակվի բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման ծրագիրը: Նախատեսվում է նորոգել շուրջ 15 մուտք:
Բազմաբնակարան շենքերում առկա խնդիրների լուծմանն ուղղված կիրականացվեն աշխատանքներ համատիրությունների հետ համատեղ:
Կիրականացվեն փողոցների երթևեկելի հատվածի և մայթերի ասֆալտե ծածկույթի ընթացիկ և կապիտալ նորոգման աշխատանքներ, կնորոգվեն փողոցների եզրաքարերը: Բարեկարգման ծրագրերի շրջանակում կիրականացվեն մայթերի սալահատակի, դիտահորերի, ինչպես նաև կվերանորոգվեն հենապատերի նորոգման աշխատանքներ:
Կանաչապատման աշխատանքների շրջանակներում կիրականացվի կանաչ տարածքի և ընդլայնված կանաչ գոտու խնամք, բարեկարգում և պահպանում, ոռոգման ցանցի նորոգում: Նախատեսվում է ծառերի էտ և երիտասարդացում:
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Էրեբունի վարչական շրջանը սահմանակից է Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերին:
Էրեբունի վարչական շրջանի տարածքը կազմում է 4749 հա, բնակչությունը 126.7 հազ. մարդ (2015 թ. հուլիսի 1-ի դրությամբ):
Հիմնախնդիրներ
1. Արտաքին լուսավորության ապահովում չլուսավորվող փողոցներում և տարածքներում
2. Հանգստի նոր գոտիների ստեղծում
3. Նոր կանաչ տարածքների ընդլայնում
4. Բակային նոր տարածքների բարեկարգում, միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
5. Ճանապարհների վթարային հատվածների նորոգում
6. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում, նոր թեքահարթակների կառուցում
7. Անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
8. Հարթ և թեք տանիքների վերանորոգում
9. Վթարային շքապատշգամբների բարեկարգում
10. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում, գույքի թարմացում, ընթացիկ նորոգում և հիմնանորոգում
11. Բնակչությանը սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
12. Վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի էական բարելավում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Էրեբունի վարչական շրջանի տարածքում գործում է 22 հանրակրթական դպրոց (3 ավագ, 16 հիմնական, 3 միջնակարգ), Երևանի ենթակայության 12 մանկապարտեզ, 4 գրադարան, 1 մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 մարզադպրոց,1 շախմատի դպրոց, 1 մարզատրամաբանական խաղերի մարզադպրոց:
Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կիրականացվեն տոներին և հիշատակի օրերին նվիրված մշակութային, սպորտային միջոցառումներ:
Վարչական շրջանի մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին կտրամադրվեն պայուսակներ` գրենական պիտույքներով:
Նախատեսվում է շարունակել հիմնանորոգման աշխատանքները հ. 71 մանկապարտեզում:
2016 թ. նախատեսվում է ևս 2 մանկապարտեզների տանիքի վերանորոգում:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Էրեբունի վարչական շրջանի տարածքում գործում են հանրապետական նշանակության «Էրեբունի» և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնները, որոնք ընդգրկում են 2 ծննդատուն, 6 ամբուլատոր պոլիկլինիկա, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը, ատամնաբուժարաններ, շտապօգնության ենթակայան:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակիչների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսվում է դրամական և նյութական աջակցություն, մասնավորապես, բազմազավակ անապահով ընտանիքների, Հայրենական պատերազմի վետերանների, միայնակ տարեցների, զոհված և վիրավոր ազատամարտիկների գույքահարկի, աղբահանության գումարների զիջում, ձմռան վառելիքի, բուժօգնության և սոցիալական բնույթի այլ աջակցության տրամադրում: Կշարունակի գործել բարեգործական ճաշարանը:
Սոցիալական տարբեր խմբերի համար կկազմակերպվեն միջոցառումներ նվիրված տոներին և հիշատակի օրերին: Կշարունակվի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:
Բնակչության շրջանում առողջապահական խնդիրների լուծման նպատակով առողջապահական կազմակերպությունների հետ կիրականացվեն ծրագրեր: Սայլակների ձեռքբերման գործում աջակցություն կցուցաբերվի տեղաշարժման սահմանափակ կարողություններով կարիքավոր բնակիչներին:
Հունիս-օգոստոս ամիսներին վարչական շրջանի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական այլ խմբերի 7-13 տարեկան շուրջ 110 դպրոցականներ ամառային արձակուրդի 20-օրյա հանգիստը կանցկացնեն մանկական առողջարարական ճամբարում:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն
Էրեբունի վարչական շրջանում առկա է 261 բազմաբնակարան շենք, որում գործում է 209 վերելակ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. նախատեսվում է Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի հարթ /3.290 քմ./ և թեք /1.000 քմ./ լանջավոր տանիքների, 44 շքամուտքերի /մինչև 5-րդ հարկ/ վերանորոգում, ինչպես նաև վերելակների ընթացիկ նորոգում:
Հուշարձանների վերանորոգման և պահպանման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
Բարեկարգում
Էրեբունի վարչական շրջանում ճանապարհային ցանցը 41.5 կմ է:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կիրականացվի ճանապարհների շուրջ 90.000-100.000 քմ ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, փողոցների, բակերի լուսավորության ցանցի նորոգում և շահագործում: Կբարեկարգվեն նոր բակային տարածքներ: Կտեղադրվեն նստարաններ:
Նախատեսվում է կառուցել ոռոգման ցանց, վերականգնել և ընդլայնել վարչական շրջանի կանաչ տարածքները:
Էրեբունի վարչական շրջանի բնակչության հանգիստը կազմակերպելու համար «Լիոնի այգի» և «Մանկական» զբոսայգիները նախատեսվում է համալրել ժամանցի ժամանակակից միջոցներով:
2016թ. նախատեսվում է ստեղծել նոր հանգստի գոտի` Ավանեսովի և Նոր Արեշի 41-րդ փողոցների հատման մասում, հիմնանորոգել 5 բակ, իրականացնել ծառատունկ /2000 հատ/, այգիների և այգու շատրվանների նորոգում, մինի ֆուտբոլի դաշտի կառուցում:
ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Կենտրոն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին: Կենտրոն վարչական շրջանի տարածքը կազմում է 1335 հա, բնակչությունը 126.1 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Հանգստի գոտիների ստեղծում
2. Արտաքին լուսավորության ապահովում, վթարային հենասյուների փոխարինում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
4. Կանաչ տարածքների ընդլայնում, սանմաքրման և աղբահանության որակի բարելավում
5. Մայթերի մասնակի և կապիտալ վերանորոգում
6. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
7. Անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
8. Բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
9. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում, հիմնանորոգում, գույքի թարմացում, բակերի ոռոգման ցանցերի վերականգնում և կանաչապատում
10. Բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում
11. Բազմաբնակարան շենքերում բնակֆոնդի պահպանման, վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղված աջակցության ապահովում
12. Էլեկտրական մալուխների վերակառուցում` ներառյալ բակերը և բազմաբնակարան շենքերը
13. Կոյուղագծերի նորոգում
14. Վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
15. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում:
16. Սիրիահայերի համար մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում և աշխատանքի տեղավորում
17. Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության ցուցաբերում: Կրթություն, մշակույթ, սպորտ
Կենտրոն վարչական շրջանում գործում է 34 մանկապարտեզ (Երևանի ենթակայության 21), 31 դպրոց (6 ավագ, 25 հիմնական), 23 բուհ, արվեստի և երաժշտական 7 դպրոց (Երևանի ենթակայության 2), միջնակարգ մասնագիտական 2 ուսումնարան, 4 գրադարան (Երևանի ենթակայության 1), կրթական-մշակութային 9 հաստատություն (Երևանի ենթակայության 1), 2 մարզադպրոց, 19 թատրոն, 5 մշակութային կենտրոն, 31 թանգարան և ցուցասրահ: Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2016թ. շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին, ինչպես նաև առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված միջոցառումները: Կկազմակերպվեն 33 մշակութային, 16 կրթական և 8 սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բակային ճամբարներ:
Թիվ 17 և 3 մանկապարտեզներում և Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ: Մշտական հսկողություն կիրականացվի շրջանի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Կենտրոն վարչական շրջանում գործում է 29 առողջապահական կազմակերպություն (Երևանի ենթակայության 5):
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թ. շարունակական են լինելու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը (մարդասիրական օգնությունների ստացում և բաշխում, առողջապահական, ուսուցողական ծրագրերի իրականացում):
Նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել 2 հասարակական կազմակերպությունների (ՀՄՊ մասնակիցների միություն և Մանկավարժ վետերանների միություն), շրջանի կարիքավոր 720 ընտանիքի:
Մարտի 8-ի կապակցությամբ աջակցություն կստանան 80 զոհված ազատամարտիկների կանայք: Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պայուսակներ և գրենական պիտույքների հավաքածուներ կստանան 850 ընտանիքի 1-4-րդ դասարանների երեխաներ: Հունիսի 1 կապակցությամբ 400 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կհատկացվեն կոնֆետի փաթեթներ: Աջակցություն կստանան 120 միայնակ անժառանգ ծերեր: Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 200 խիստ կարիքավոր 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամների կտրամադրվեն սննդի փաթեթներ: ՀՀ բանակի օրվա կապակցությամբ նվերներ կստանան նորակոչիկները, աջակցություն կստանան բազմանդամ ընտանիքների երեխաները, բազմազավակ ընտանիքների երեխաները կայցելեն կենդանաբանական այգի, 50 լսողական խնդիրներ ունեցող հաշմանդամների կհատկացվեն ձմեռային ծածկոցներ, 90 տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամներին կհատկացվեն անկողնային պարագաներ: Աջակցություն կցուցաբերվի ՀՄՊ 90 մասնակցի և Արցախյան ազատամարտի 67 հաշմանդամի: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սոցիալապես անապահով 5200 ընտանիք կստանա սննդի փաթեթ, իսկ մանկապարտեզների 3200 երեխաների կհատկացվեն կոնֆետի փաթեթներ: Կկազմակերպվի սոցիալապես անապահով 110 երեխաների ամառային հանգիստը Հանքավանի և Սևանի ճամբարներում: Գերմանական կարմիր խաչի հետ համագործակցությունը շարունակական է, և նախատեսվում է կազմակերպել 80 կարքավոր բնակչի սննդի ապահովումը:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Կենտրոն վարչական շրջանում հաշվառված է բնակելի 807 շենք, 825 վերելակ,: Բազմաբնակարանային շենքերի կառավարումն իրականացվում է 42 համատիրությունների և 28 լիազորագրային կառավարման միջոցով: Բակերում կա 120 խաղահրապարակ, մինի ֆուտբոլի 12 դաշտ: Կենտրոն վարչական շրջանն ունի 22 զբոսայգի` 78.4 հա մակերեսով, 16 խաղահրապարակ (զբոսայգիներում): Կանաչ տարածությունները 241.9 հա են, մերձակա անտառային գոտին 120 հա, սիզամարգերի մակերեսը 17.5 հա:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Նախատեսվում է իրականացնել 11500 քմ բակերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանք, կվերանորոգվի թվով 5 հենապատ, կիրականացվեն 8 բակային տարածքների, խաղահրապարակների, 4 աստիճանների վերանորոգման և 1 ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ: Կիրականացվի բազմաբնակարան շենքերի 6500 քմ հարթ և 2200 քմ թեք տանիքի հիմնանորոգում: Վերելակների, շքամուտքերի, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերանորոգման, մուտքերի դռների և պատուհանների, մալուխների վերանորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, իրականացվելու են Կենտրոնում գործող համատիրությունների միջոցներով: Աջակցություն կցուցաբերվի համատիրություններին: Կկատարվեն դեռատիզացիոն աշխատանքներ: Կիրականացվեն կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման և ոռոգման ցանցերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, այդ թվում ծառատունկ (7500 ծառ և թուփ), ծաղկապատում, սիզամարգերի բարեկարգում և ջրագծերի վերականգնում: Աշխատանքներ կիրականացվեն 46 հուշարձանների պահպանման ուղղությամբ:
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքը կազմում է 2516 հա, բնակչությունը 136.1 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Նոր հանգստի գոտիների ստեղծում:
2. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների ասֆալտապատում:
3. Միջբակային անցուղիների աստիճանների վերանորոգում, վերակառուցում:
4. Կանաչ տարածքների ընդլայնում:
5. Գույքի (նստարաններ, աղբամաններ, մանկական խաղային սարքեր և զրուցատաղավարներ) ձեռքբերում բակային տարածքներում և այգիներում տեղադրելու համար
6. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներն ու բակային տարածքները:
7. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում:
8. Նոր անցումների կառուցում և ընթացիկ նորոգում:
9. Բնակչության առողջապահական սպասարկման որակի բարձրացում, սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, տեխնիկայի վերազինում:
10. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում:
11. Բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում:
12. Ջրամատակարարման և ջրահեռացման, ներքին ցանցերի հիմնանորոգում:
13. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և հողօգտագործման արդյունավետության բարձրացում:
Կրթություն, մշակույթ, սպորտ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 23 հանրակրթական դպրոց (4 ավագ, 1 միջնակարգ, 14 հիմնական, 1 կրթահամալիր, 3 մասնավոր), 26 մանկապարտեզ, 1 գրադարանային համակարգ` 2 մասն աճյուղով, 4 մարզադպրոց, 2 մշակութային կենտրոն, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, մեկ համալսարան, 1 հատուկ դպրոց: Շրջանի տարածքում է գործում Երևանի հեծանվահրապարակը, նորաբաց շախմատի դպրոցը:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Հիմնանորոգում կիրականացվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոցում:
Հ. 89 մանկապարտեզում կիրականացվեն դռների և պատուհանների փոխման, խոհանոցի վերանորոգման աշխատանքներ:
Կվերանորոգվի հ.97 մանկապարտեզի հարթ տանիքը և հ. 96 մանկապարտեզի բակային տարածքը:
Վարչական շրջանում կկազմակերպվեն տոն և հիշատակի օրերին նվիրված մարզամշակութային միջոցառումներ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 4 պոլիկլինիկա, 2 ծննդատուն, «Մալաթիա» բժշկական կենտրոնը, «Արմենիկում» կլինիկական կենտրոնը, «Սեբաստիա» բժշկական կենտրոնը, մեծահասակների «Նելադենտ» ՍՊԸ և մանկական «Հ.4 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՍՊԸ ստոմատոլոգիական պոլիկլինիկաները:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Սոցիալական աջակցության շրջանակներում վարչական շրջանի սոցիալապես անապահով բնակիչներին նախատեսվում է աջակցել հետևյալ ուղղություններով.
նպաստառու, բազմազավակ, հաշմանդամ, զոհվածի ընտանիքների 1-4 դասարանի 400 երեխա «Գիտելիքի օրվա» կապակցությամբ կտրամադրվի աշակերտական պայուսակ գրենական պիտույքների փաթեթներով:
«Սուրբ Սատիկի» տոնի կապակցությամբ նախատեսվում է 1500 անապահով ընտանիքների տրամադրել բնամթերային օգնություն:
«Երեխաների պաշտպանության օրվա» կապակցությամբ կազմակերպել միջոցառում: «Ընտանիքի միջազգային օրվա» կապակցությամբ 4 անապահով ընտանիքների կտրամադրվի աջակցություն:
«Գեղեցկությունը տարիք չի հարցնում» և «Դուք մենակ չեք» ծրագրերով միջոցառում կկազմակերպվի միայնակ տարեցների համար:
Սոցիալական աջակցություն կտրամադրվի սիրիահայ ընտանիքներին:
«Կանանց միամսյակին» մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կկազմակերպվի միջոցառում:
Երեխաների ամառային հանգստի կազմակերպում:
Կկազմակերպել միջոցառում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և նրանց հավասարեցված անձանց տոնի կապակցությամբ և ՀՊՄ մասնակիցներին կտրամադրվի դրամական աջակցություն:
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 57 տարեցների կտրամադրվեն նվերներ, դրամական աջակցություն և կկազմակերպվի ճաշկերույթ:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 100 հաշմանդամի կտրամադրվի նվերներ:
Ամանորի կապակցությամբ 3000 անապահով ընտանիքների և 5300 երեխաների կտրամադրվի սննդային փաթեթներ:
«Վ.Զատիկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անապահով ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն:
Հաշմանդամների տեղաշարժն ապահովելու նպատակով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ճանապարհներին և վարչական շենքերի մուտքերում կավելացվեն թեքահարթակները:
Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով կշարունակվի համապատասխան ծրագրերի իրականացումը սոցիալապես անապահով ընտանիքներին տարբեր պարագաների և տեխնիկական միջոցների տրամադրման նպատակով (հաշմանդամների շարժասայլակների, լսողական սարքերի տրամադրում և այլն): Կշարունակվի նաև տարբեր հիմնադրամներից սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակության ցուցաբերման գործընթացը:
Բնակարանայիե-կոմուեալ տնտեսություն և բարեկարգում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կա 583 բազմաբնակարան բնակելի շենք, որից 494-ը բարձրահարկ, 986 վերելակ, որից 897-ը` մարդատար: Վարչական շրջանի 122 փողոցների երկարությունը կազմում է 97,787 կմ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. նախատեսվում է 7223 քմ հարթ և 913 քմ թեք լանջավոր տանիքների վերանորոգում, ինչպես նաև 35 հասցեներում վերելակի հակակշռի զսպանակների տեղադրում, 24 հասցեներում վերելակների շարժիչների վերանորոգում, 20 հասցեում վերելակի հակակշռի ճոպանների փոխարինում, 20 հասցեում հարկային շեմի տեղադրում, շենքերի մուտքերի վերանորոգում, վերելակի հորանների մաքրում, շենքերի ներքին ցանցի խողովակների վերանորոգման աշխատանքներ:
Կվերանորոգվեն և կվերականգնվեն բազմաբնակարան բարձրահարկ շենքերի անձրևատար խողովակները և կոյուղու ներքին ցանցը:
Կիրականացվեն բազմաբնակարան բարձրահարկ շենքերի կախովի աղբախցիկներ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:
2016թ. կշարունակվեն ասֆալտ-բետոնե ծածկի 7400 քմ ընթացիկ նորոգման աշխատանքները: Կիրականացվի փողոցների 100 գծմ եզրաքարերի վերանորոգում և 42 գմ նոր եզրաքարերի տեղադրում:
Կիրականացվեն 6 բակային տարածքների, այգիների և խաղահրապարակների բարեկարգում:
Կվերանորոգվեն, կվերակառուցվեն հետիոտների անցուղիների 6 աստիճանավանդակներ:
Շենքերի բակերում և այգիներում կտեղադրվեն 130 հատ նստարաններ, 57 հատ աղբամաններ, 32 հատ մանկական համալիր խաղեր և 4 հատ զրուցատաղավարներ:
Կվերանորոգվեն բակերի և այգիների անսարք մանկական խաղային համալիրները, վնասված նստարանները:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 78 հա կանաչ տարածքների` անտառ-պուրակների, այգիների, սիզամարգերի խնամքի, բարեկարգման և ընդլայնման աշխատանքներին զուգընթաց խիտ բնակեցված թաղամասերում նախատեսվում է ստեղծել 1 հա նոր այգի, պուրակներ, վերանորոգել սիզամարգային տարածքները, տնկել 15000 հատ ծառ, 1000 հատ թուփ և 5000 հատ վարդի թփեր: Կվերանորոգվեն մինի ֆուտբոլի դաշտերը:
Նախատեսվում է նոր ոռոգման ցանցի անցկացում - 4000 գմ, 2 պոմպակայանների կառուցում, ինչպես նաև կվերանորոգվի ոռոգման ցանցի անսարք հատվածը:
ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Նոր Նորք վարչական շրջանը սահմանակից է Ավան, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին:
Նոր Նորք վարչական շրջանի տարածքը կազմում է 1411 հա, բնակչությունը` 130.6 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Հանգստի գոտիների ստեղծում
2. Կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում
3. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
4. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
5. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. Անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. Բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. Մարզահրապարակների կառուցում
10. Հարթ և թեք տանիքների վերանորոգում
11. Վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
12. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում:
Կրթություն, մշակույթ և սպորտ
Վարչական շրջանում գործում է 22 մանկապարտեզ, 20 հանրակրթական դպրոց (5 ավագ, 15 հիմնական), Ա.Շիրակացու անվան ճեմարանը, ՃՇՀԱՀ-ի միջին մասնագիտական և տարածաշրջանային հ.2 քոլեջները, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցը, Անտիկյան կրթահամալիր միջնակարգ մասնագիտական դպրոցը, հ.17 հատուկ դպրոցը և հ.4 արհեստագործական ուսումնարանը:
Նոր Նորք վարչական շրջանում գործում է 1 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 1 ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն, 1 գրադարան և 1 մշակույթի կենտրոն, 4 մարզադպրոց:
Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. իրականացվելու են Երևանի հհ.99, 102 մանկապարտեզների տանիքների հիմնանորոգման, նոր դռների, լուսամուտների տեղադրման աշխատանքներ, ինչպես նաև նախատեսվում են մասնակի վերանորոգումներ մի շարք մանկապարտեզներում:
Հիմնանորոգվելու է Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն ՀՈԱԿ-ը, «Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, «Նոր Նորքի ուսումնամեթոդական գիտարտադրական կենտրոն» ՀՈԱԿ-ը
2016թ. Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կշարունակվի գույքի արդիականացման և խոհանոցային պարագաների համալրման գործընթացը:
Շարունակական բնույթ են կրելու ՀՀ ազգային տոներին և հիշատակի օրերին նվիրված միջոցառումները:
Կշարունակվի հսկողությունը մանկապարտեզներում սննդի որակի, ժամկետների պահպանման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Վերահսկողություն կիրականացվի ուսումնական հաստատությունների հարակից տարածքների սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նկատմամբ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Նոր Նորք վարչական շրջանում գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 5 ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկ, 6 բարեգործական ճաշարան:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կիրականացվեն սոցիալական ծրագրեր` ուղղված Նոր Նորք վարչական շրջանի սոցիալապես խոցելի խմբերի, մասնավորապես բարեգործական ճաշարանների շահառուների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը և բարելավմանը:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված է 665 բազմաբնակարան շենք, որից բարձրահարկ 301: Գործում է 589 վերելակ: Կա 4 գետնանցում, 3 լողավազան, 20 մարզահրապարակ և 3 բաղնիք:
Կանաչ տարածքների մակերեսը կազմում է 399,18 հա, այդ թվում 17 այգի ու 5 պուրակ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Նախատեսվում է իրականացնել վարչական շրջանի փողոցների երթևեկելի մասի և մայթերի, բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ 120000 քմ:
Կիրականացվեն 5 վերելակների հիմնանորոգման աշխատանքներ:
Բնակֆոնդի պահպանման նպատակով ձեռք կբերվի ազբոշիֆեր, ջրթափ խողովակներ, ինչպես նաև տարբեր տեսակի շինարարական նյութեր` ցեմենտ, ներկ, կվերանորոգվի մոտ 8000 քմ հարթ տանիք` իզոգամ տիպի նյութով:
Նախատեսվում է ձեռք բերել մանկական խաղեր 8 հատ, զրուցարաններ 8 հատ, նստարաններ 80 հատ` բակային տարածքներում և այգիներում տեղադրելու համար:
Նախատեսվում է կառուցել և վերակառուցել 4 խաղահրապարակներ ու մարզահրապարակներ, ստեղծել և բարեկարգել հանգստի գոտիներ 2, շարունակել 6-րդ զանգվածի կասկադատիպ համալիրի վերակառուցում աշխատանքները, հիմնանորոգել վարչական շրջանի տարածքում առկա քայքայված աստիճանները:
Նախատեսվում է իրականացնել 50 շքամուտքերի, զրուցարանների, մանկական խաղերի և բազալտե եզրաքարերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
Վարչական շրջանի տարածքում կիրականացվեն 37.58 հա կանաչ տարածքների պահպանման աշխատանքներ:
2016թ. շրջանում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները: Անհրաժեշտ է խիտ բնակեցված թաղամասերում բարեկարգել բակային այգիները, տեղադրել մանկական խաղեր և մետաղական նստարաններ, իրականացնել ծառատունկ, թփերի տնկում, ծառերի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում:
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Նորք-Մարաշ վարչական շրջանը սահմանակից է Կենտրոն, Էրեբունի և Նոր-Նորք վարչական շրջաններին:
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքը կազմում է 476 հա, բնակչությունը մոտ 11.9 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. Հանգստի գոտիների ստեղծում
4. Կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում
5. Տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. Անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. Բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. Կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. Բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում
10. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում է 4 մանկապարտեզ, 4 դպրոց, 2 հատուկ նշանակության դպրոց «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների գիշերօթիկ» և «Թիվ 2 օժանդակ դպրոց», 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 երաժշտական դպրոց:
Նորք-Մարաշ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Բոլոր կրթօջախները ջեռուցվում են: Բոլոր մանկապարտեզները հիմնանորոգված են:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանի 2016թ ծրագրով նախատեսվում է շարունակական նորոգման աշխատանքներ իրականացնել վարչական շրջանում գործող միակ մարզադպրոցում` «Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում: Նորք-Մարաշ վարչական շրջանի մշակութային կյանքի պահպանման և աշխուժացման նպատակով` նախատեսվում է մշակութային (պետական, ժողովրդական և ավանդական տոներ) միջոցառումների անցկացման քանակը ավելացնել` ներգրավելով ողջ բնակչությանը: 2016թ. նախատեսվում է իրականացնել 21 միջոցառում:
Առողջ ապրելակերպի քարոզման նպատակով` 2016թ. նախատեսվում է իրականացնել և մասնակցել շուրջ 26 սպորտային միջոցառման և մարզական խաղերի:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Վարչական շրջանում գործում են Մանկան տունը, Նորքի տուն-ինտերնատը /ծերանոց/:
Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում են հետևյալ 6/վեց/ առողջապահական հիմնարկները.
. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը /սրտաբանական/
. Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը
. «Նորք» ինֆեկցիոն հանրապետական կենտրոնը
. «Հովարդ Կարագյոզյան» մանկական ատամնաբուժական կենտրոնը
. «Սբ. Մարիամ» առողջապահական կենտրոնը
. Թիվ 5 պոլիկլինիկան
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կիրականացվեն մի շարք ծրագրեր սոցիալապես խոցելի խավերին տարատեսակ օգնության տրամադրման ուղղությամբ, մասնավորապես թոշակառուներին և հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար (պետ պատվերով) բուժման համար կտրամադրվեն միջնորդագրեր պետպատվերի շրջանակում, երեխաների ամառային հանգստի կազմակերպման նպատակով ըստ առաջնայնության, կիրականացվեն սոցիալապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաների ճամբարներում հանգստի կազմակերպման աշխատանքներ:
Նախատեսվում է 2016 թ. շարունակել մայրաքաղաքում գործող թատրոնների և մշակույթի տների հետ համագործակցությունը ծրագրերի իրականացմանը մասնակից դարձնելով տարբեր հովանավոր կազմակերպությունների և անհատ բարերարների` վարչական շրջանում բնակվող կարիքավոր ընտանիքներին հասարակությանն ինտեգրելու նպատակով մասնակից դարձնելով թատերական և համերգային ծրագրերի: Ամանորի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին, ՀՄՊ և Արցախյան պատերազմի մասնակից վետերաններին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների շուրջ 650 ընտանիքի, կհատկացվի օգնություն բնամթերքի տեսքով: Սոցիալապես անապահով ընտանիքներին հուղարկավորության ծախսերի մասնակի աջակցության նպատակով 2016թ. նախատեսվում է աջակցություն ցուցաբերել մոտ 20 ընտանիքի:
Բնակարանային-կոմուալ տնտեսություն և բարեկարգում
Նորք-Մարաշ վարչական շրջանի փողոցների թիվը 25-ն է, որոնց երկարությունը կազմում է մոտ 22,5 կմ: Փողոցների մակերեսը կազմում է 438309 քմ, որից ասֆալտապատ մակերեսը` 424057 քմ, գրունտային ծածկույթով մակերեսը` 14252 քմ:
Գործող ոռոգման ցանցի երկարությունը կազմում է 14817 գծմ:
Նորք-Մարաշ վարչական շրջանում օրական մաքրվում է մոտ 420.0 հազար քմ տարածք, որին ներգրավված են ժամանակակից մեքենա-մեխանիզմներ: Տեղադրված են նոր աղբամաններ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքները
Նորք-Մարաշ վարչական շրջանում 2016թ. նախատեսվում է իրականացնել 5000 քմ փողոցների և մայթերի ա/բ ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ, իսկ Երևանի քաղաքապետարանի ծրագրով` մոտ 15.0 հազ.քմ:
Նախատեսվում է կանաչապատ տարածքների մակերեսը հասցնել 1.0 հա:
Կանաչ տարածքների խնամքն ու պահպանումն ապահովելու համար` կիրականացվեն 390 գծմ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
2016 թվականին նախատեսվում է Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան փողոցում կառուցել հասարակական նշանակության հանգստի վայր: Հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով կհիմնանորոգվի Նորքի 7 փողոցից դեպի Նորքի 5 փողոց տանող հետիոտն անցումը, որի երկարությունը կազմում է մոտ 70 գծմ:
ՆՈԻԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Նուբարաշեն վարչական շրջանը սահմանակից է Կոտայքի և Արարատի մարզերին, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններին:
Նուբարաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 1724 հա, բնակչությունը 9.8 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Կենտրոնական զբոսայգու վերանորոգում
2. Ոռոգման ցանցի ընդլայնում
3. Բազմաբնակարան շենքերի և սեփական հատվածի բակերում նոր բարեկարգ բակային տարածքների ստեղծում, բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
4. Նորաստեղծ թաղամասերում, ինչպես նաև չլուսավորվող փողոցներում և տարածքներում արտաքին լուսավորության ապահովում
5. Նուբարաշեն վարչական շրջանի Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ և Է թաղամասերի խմելու ջրի մատակարարման համակարգի ստեղծում, կոյուղու կառուցում
6. Բնակչության համար հանգստի գոտիների ստեղծում
7. Կանաչապատ տարածքների ավելացում, նոր պուրակների ստեղծում
8. Սակավաշարժ խմբերի հասանելիությունն ապահովելու նպատակով ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
9. Բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգում
10. Վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
11. Քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում գործում է 1 մանկապարտեզ (հ. 125), 1 նախակրթարան, 2 հանրակրթական դպրոց (թիվ 95 և 175), 1 երաժշտական դպրոց, 1 մարզամշակութային կենտրոն, 1 գրադարան (թիվ 34), Երեխաների խնամքի և պաշտպանության հ.2 գիշերօթիկ հաստատությունը, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.11 օժանդակ (գիշերօթիկ) դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը:
Նուբարաշեն վարչական շրջանի մանկապարտեզում և նախակրթարանում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Շարունակական բնույթ են կրելու բնակչության համար մշակութային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների կազմակերպումը և անցկացումը: Կիրականացվեն ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիությանը նպաստող ծրագրեր:
Աշխատանքներ կիրականացվեն երաժշտական դպրոցի, մշակույթի կենտրոնի և գրադարանի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ` կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, վարպետաց դասեր, հանդիպումներ գրողների, հայտնի երաժիշտների, պարարվեստի բնագավառի ճանաչված գործիչների, ազգագրական խմբերի և այլ: 2016 թվականին նախատեսվում է կազմակերպել բյուջեով նախատեսված 6 և բյուջեով չնախատեսված 19 մշակութային միջոցառում: Ամառային արձակուրդները վարչական շրջանում անցկացնող երեխաների համար «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն 9 բակային ճամբարներ:
Կշարունակվեն համագործակցության ծրագրերը վարչական շրջանի դպրոցների և ՀՀ մարզերի կամ արտերկրի դպրոցների հետ, կկազմակերպվեն կրթական միջոցառումներ, ասմունքի երեկոներ և այլն: Կկատարվեն աշխատանքներ դպրոցների շրջակա տարածքների բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ, աջակցություն կցուցաբերվի դպրոցներում մասնակի վերանորոգման աշխատանքներին:
Վարչական շրջանում բնակչության համար կկազմակերպվեն
մարզաառողջարարական միջոցառումներ ընդգրկելով տարբեր տարիքային խմբերի անձանց, և սպորտլանդիաներ հանրակրթական դպրոցների սաների մասնակցությամբ: Կկազմակերպվի վարչական շրջանի մարզական օրացուցային պլանով նախատեսված 5 սպորտային միջոցառում, կապահովվի վարչական շրջանի թիմերի մասնակցությունը համաքաղաքային միջոցառումներին:
Նախատեսվում է մարզամշակութային կենտրոնում ընդլայնել սպորտային և մշակութային խմբակները:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Նուբարաշեն վարչական շրջանում գործում է Հանրապետական հոգեբուժական հիվանդանոցը, «Նուբարաշենի պոլիկլինիկա» ՓԲԸ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Շարունակական բնույթ են կրելու անապահով բնակչության համար կազմակերպվող ծրագրերը:
Ծնողազուրկ և անապահով ընտանիքների 12 երեխաների համար ապահովվելու է ընդգրկվածությունը Նուբարաշեն վարչական շրջանում գործող կրթամշակութային օջախների խմբակներում: Աջակցություն կցուցաբերվի 70 միայնակ տարեցների, փախստականների, կենսաթոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց:
Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով 250 ընտանիքներին, ինչպես նաև սոցիալական խոցելի այլ խմբերին կցուցաբերվի դրամական և նյութական աջակցություն:
Կկազմակերպվի դպրոցահասակ 60 երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարման ճամբարում երեխաներին ապահովելով սննդով, հագուստով և հիգիենայի պարագաներով:
Սոցիալապես անապահով ընտանիքների 40 դպրոցահասակ երեխաների կտրամադրվեն պայուսակներ և գրենական պիտույքներ:
Կշարունակվի համագործակցությունը տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի հետ:
Անապահով բնակիչներին կտրամադրվեն բուժզննության, բուժման և վիրահատության 50 ուղեգրեր պետպատվերի շրջանակում, կապահովվեն դեղորայքով:
Կշարունակվի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Սոցիալապես անապահով ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ կտրամադրվեն սննդի 150 փաթեթներ:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Նուբարաշեն վարչական շրջանում հաշվառված է 1058 սեփական տնտեսություն, 36 բազմաբնակարան շենք: Գործում է հիմնանորոգված 6 վերելակ:
Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 4,7 հա, որից փողոցների սիզամարգերը` 0,3 հա, զբոսայգիները` 3,0 հա, պուրակները` 0,13 հա:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. Նուբարաշեն վարչական շրջանում փողոցների ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Կիրականացվի 2500 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Աջակցություն կցուցաբերվի Բ, Գ, Դ, Ե, Զ, Է թաղամասերում բնակիչների խմելու ջրի խողովակների վերանորոգման աշխատանքներին:
Նախատեսվում է զբոսայգիներում, պուրակներում, ինչպես նաև կենտրոնական փողոցներում տնկել թվով 504 տնկիներ, ձևավորել ծաղկային տարածքները:
2016թ. կիրականացվեն խաղահրապարակների, զբոսայգիների, բակերի, ընթացիկ նորոգման այլ աշխատանքներ:
Վարչական շրջանի տարածքում կկառուցվեն 2 նոր խաղահրապարակներ Նուբարաշեն 11 փողոց 8-րդ և 9-րդ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում:
Նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Նուբարաշենի կենտրոնական զբոսայգում: Զբոսայգիներում կտեղադրվեն 3 մանկական խաղեր, 3 սպորտային խաղեր, 3 զրուցարաններ: Կտեղադրվեն 25 նստարաններ, 20 աղբամաններ: Աշխատանքներ կիրականացվեն կանաչ տարածքների ընդլայնման, խնամքի ու պահպանության ուղղությամբ:
Կիրականացվի կենտրոնական զբոսայգու ոռոգման ցանցի ընդլայնում, կտեղադրվեն նոր աղբամաններ:
Տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու համար կկառուցվեն թեքահարթակներ:
Կիրականացվի նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ: Կհիմնանորոգվի երկու բազմաբնակարան շենքի թեք տանիք: Կվերանորոգվեն բազմաբնակարան շենքերի 2 շքամուտքեր:
ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Շենգավիթ վարչական շրջանը սահմանակից է Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններին և Արարատի մարզին:
Շենգավիթ վարչական շրջանի տարածքը կազմում է 4060 հա, բնակչությունը 139.4 հազ. մարդ:
Շրջանն ընդգրկում է Խարբերդ, Չարբախ, Ն.Չարբախ, Վ.Շենգավիթ, Ն.Շենգավիթ, Աէրացիա, Նորագավիթ թաղամասերը, Գ. Նժդեհ, Բագրատունյաց, Արշակունյաց, Արտաշիսյան և հարակից փողոցներով ճյուղավորված բնակելի զանգվածները:
Հիմնախեդիրներ
1. Բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում,
2. Արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում,
3. Հանգստի գոտիների ստեղծում,
4. Կանաչ տարածքների ընդլայնում,
5. Անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում,
6. Բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների, շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում, կենսաթոշակային բարեփոխումներ, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրում և երեխաների, տարեցների ու հաշմանդամների իրավունքների պաշտպանություն
7. Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգում, Երևանի մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ընթացիկ նորոգում, գույքի թարմացում, նոր գույքի ձեռքբերում, գրադարաններում գրքային ֆոնդի թարմացում,
8. Վթարային շքապատշգամբների բարեկարգում, քաղաքաշինական միջավայրի բարելավում և առավել արդյունավետ հողօգտագործման ապահովում
9. Շրջակա միջավայրի պահպանում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Շենգավիթ վարչական շրջանում գործում է 29 դպրոց և 22 մանկապարտեզ, 4 գրադարան, 3 մարզադպրոց, 2 երաժշտական և 3 կրթամշակութային հիմնարկ, Պատանեկության ստեղծագործական կենտրոն և տեխնիկական ստեղծագործական կենտրոն:
Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թվականին նախատեսվում են շինարարական և բարեկարգման աշխատանքներ հ.հ. 126 և 138 մանկապարտեզներում: Վերանորոգվելու են նաև շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնը, Հ.18 գրադարանը, «Երևանի մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր» մարզադպրոցը: Կիրականացվեն սանհանգույցների, կոյուղագծերի, ինչպես նաև ջրագծերի նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ:
Միջոցներ կձեռնարկվեն լուծելու և բարելավելու մշակութային հիմնարկների շենքային պայմանները:
Կանցկացվեն տոներին և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ: Աշխատանքներ կիրականացվեն գրադարանների ընթերցասրահները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով` կապահովեն համակարգչային տեխնիկայով, համացանցով, տեսակապի միջոցներով, նոր գույքով, գրքային ֆոնդով:
Արտաքին մշակութային կապերը կբարելավվեն, համագործակցություն կիրականացվի մարզերի դպրոցների, մշակութային կենտրոնների և մանկապարտեզների հետ:
Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված` կկազմակերպվեն մարզական միջոցառումներ, ֆլեշմոբեր, սպորտլանդիաներ, մրցումներ:
Քայլեր կձեռնարկվեն մարզադպրոցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Կիրականացվեն ազգային, մշակութային և արվեստին հաղորդակցվելու մատչելիությանը նպաստող ծրագրեր, հանդիպումներ, այցելություններ համապատասխան կենտրոններ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Վարչական շրջանի տարածքում գործում է 11 առողջապահական կազմակերպություն, այդ թվում` 3 բժշկական կենտրոն, 5 պոլիկլինիկաներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության: Պոլիկլինիկաներից 2-ն ունեն մասնաճյուղեր` Ն.Չարբախում և Նոր Խարբերդում: Վարչական տարածքում գործում են նաև 2 ատամնաբուժական պոլիկլինիկաներ և Հակահիգիենիկ հակահամաճարակային կենտրոնը:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
Սոցիալական ապահովության ոլորտի 2016թ. իրականացվելիք աշխատանքների հիմնական նպատակն է նպաստել բնակչության աղքատության նվազեցմանն ու հաղթահարմանը, ծրագրերի հասցեականության մեծացման ու նպատակային միջոցառումների իրականացման միջոցով մեծացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Կարևորելով առողջապահության ոլորտի դերը սոցիալ-տնտեսական զարգացման ասպարեզում 2016թ. առաջնային խնդիրներից է նաև առողջապահական ծառայությունների մատչելիության և որակի համաչափ բարձրացումը:
Բնակարանայիե-կոմուեալ տնտեսություն և բարեկարգում
Շենգավիթ վարչական շրջանն ունի 636 բազմաբնակարան բնակելի շենք, 138-ը բարձրահարկ (9-16 հարկանի), 272 վերելակ:
Հաշվառված է 5 գետնանցում, 2 վերգետնյա անցում: Փողոցների թիվը 137, երկարությունը 99,5 կմ, մակերեսը 2130,2 հազ. քմ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 120.0 հազ. քմ ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է 1000 գծմ եզրաքարերի հիմնանորոգում և վերանորոգում:
Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու է 10 բակային տարածքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
2016թ. նախատեսվում է իրականացնել 2858 քմ հարթ և 6000 քմ թեք տանիքների, 2500 գծմ անձրևատար խողովակների վերանորոգման աշխատանքներ:
2016թ. նախատեսվում է իրականացնել 6 բակի բարեկարգման աշխատանքներ, կտեղադրվեն 10 մանկական և 60 սպորտային խաղ, 10 զրուցատաղավար, 40 նստարան:
Շենգավիթ վարչական շրջանի շենքերի շքամուտքերի բարեկարգման աշխատանքների շրջանակում կտեղադրվի 120 դուռ: Կիրականացվի շենքերի գեղարվեստական ձևավորում:
Կստեղծվի անտառ-պուրակ Կարմիր բլուր հնավայրին կից (500 քմ) և Շիրակի փողոց հատվածում (700 քմ): Նախատեսվում է բարեկարգել Կոմիտասի անվան զբոսայգին` 4.7 հա:
2016թ. նախատեսվում է շրջանում ընդարձակել կանաչ տարածքները, ստեղծել սիզամարգեր, անտառ-պուրակներ, ընդլայնել ոռոգման ցանցը: Այդ նպատակով նախատեսվում է ոռոգման ցանցի ընդլայնում հետևյալ փողոցներում Նիզամի փողոց 750 գծմ, Շիրակի փողոց 350 գծմ, Մանանդյան փողոց 400 գծմ, իսկ սիզամարգերի մակերեսը կհասցվի, համապատասխանաբար, 870 քմ, 700 քմ, և 1650 քմ, ինչպես նաև նախատեսվում է Չեխովի փողոցում սիզամարգերի տնկում 2780 քմ:
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը սահմանակից է Արաբկիր, Կենտրոն, Նոր-Նորք, Ավան վարչական շրջաններին: Վարչական շրջանի տարածքը կազմում է 773 հա: Բնակչությունը կազմում է 74.4 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեցող անձանց համար թեքահարթակների կառուցում:
2. Սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքների բնակարանային-կոմունալ, կենցաղային պայմանների բարելավում:
3. Պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավում, բժշկական սարքավորումների արդիականացում և վերազինում:
7. Թեք և հարթ տանիքների հիմնանորոգում, կոյուղագծերի փոխարինում, ջրահեռացում, վերելակների փոխարինում նորերով:
8. Մանկապարտեզներում հերթագրված երեխաների մեծ թիվ
9. Մանկապարտեզների ոռոգման ցանցի, տարածքների բարեկարգման, ինչպես նաև խաղահրապարակների խիստ կարիք:
10. Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական և Ս.Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցների հիմնանորոգում:
11. Համայնքի որոշ փողոցներում և պուրակներում /Ազատության պող., Դրո փող, Զ.Սարկավագ փող, Մ.Ավետիսյան պուրակ, Պ.Սևակ պուրակ, Հ.Պարոնյան պուրակ, Հաղթանակ զբոսայգի/ սիզամարգերի և անտառային տարածքների ոռոգման համար ցնցուղացման համակարգերի տեղադրման անհրաժեշտություն:
Կրթություն, մշակույթ, սպորտ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործում է թվով 15 մանկապարտեզ, որից մեկը քաղաքային ենթակայության, 9 հիմնական դպրոց, 3 ավագ դպրոց, 1 հատուկ դպրոց խոսքի ծանր խանգարումներով երեխաների համար, 1 հատուկ ֆիզմաթ դպրոց, 1 կրթահամալիր և ՌԴ ՊՆ դպրոց, 1 կերպարվեստի դպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 կենտրոնացված գրադարանային համալիր` 2 մանսնաճյուղով, 1 մարզադպրոց, 1 մշակութային կենտրոն, 2 մանկատուն, 5 բարձրագույն, 1 մասնագիտական ուսումնական հաստատություններ և 1 տուն-թանգարան:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին, ինչպես նաև առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված միջոցառումները: Կկազմակերպվեն 17 մշակութային և 5 սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բակային ճամբարներ: Թիվ 148, 149, 152, 159, մանկապարտեզներում կիրականացվեն կապիտալ վերանորոգման, իսկ 157, 158, 160, 161 մանկապարտեզներում մասնակի վերանորոգման աշխատանքներ, թիվ 162 մանկապարտեզում կիրականացվի ներքին հարդարում և խոհանոցի վերանորոգում: Նախատեսվում է կաթսայատների կառուցում 156 մանկապարտեզի մասնաշենքերի մոտ:
Ա.Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտական դպրոցում նախատեսվում է պատուհանների փոխում և հատակի վերանորոգում, կիրականացվի նաև տանիքի կապիտալ վերանորոգում: Նախատեսվում է վերանորոգել Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցը,իսկ «Զեյթուն» մշակ. Կենտրոնում կիրականացվի դրսի պատի ջրամեկուսացում:
Մշտական հսկողություն կիրականացվի շրջանի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ:
Բնակարանայիե կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ունի 359 բազմաբնակարան բնակելի շենք, որում գործում է 216 վերելակ:Վարչական շրջանն ունի 78 փողոց 68,6 կմ երկարությամբ:
Վարչական շրջանում առկա է 21070 գծմ ոռոգման ջրագիծ /ներառյալ «Հաղթանակ» զբոսայգին/:
Վարչական շրջանում իրականացվում է կանաչ տարածքների խնամք, պահպանում և նոր կանաչ տարածքների ստեղծում: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 52 հա, որից` փողոցների սիզամարգեր-6.94 հա, զբոսայգիներ-27 հա, սարալանջ-13 հա, պուրակներ-4,8 հա, ծաղկանոցներ 2600 քմ:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016թ. նախատեսվում է իրականացնել թվով 7 բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: Կասֆալտապատվի մոտ 4000 քմ մակերես:
Շարունակական բնույթ են կրելու շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման, բազմաբնակարան շենքերի թեք տանիքի (720 քմ) հիմնանորոգման և հարթ տանիքների (2000 քմ) մասնակի վերանորոգման աշխատանքները: Կտեղադրվեն շվաքարաններ, զրուցարաններ, նստարաններ:
2016թ.նախատեսվում է ստեղծել 700 քմ սիզամարգ և 80 քմ ծաղկային տարածք /Զ. Սարկավագ փող./, վերանորոգել 1500 քմ սիզամարգ /Պ. Սևակ և Կ. ՈՒլնեցի փող./, ստեղծել և լրացնել վարդանոցներ 300 քմ. /Դ. Անհաղթ փող. և Հաղթանակ զբոսայգի/:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Վարչական շրջանում գործում է երեք բարեգործական ճաշարան Գերմանական Կարմիր Խաչի «Գթության խոհանոց» բարեգործական ճաշարան (250 շահառու), «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի բարեգործական ճաշարան (110 շահառու) և Հայ Առաքելական եկեղեցու «Արաբկիրի Հայորդաց տան» բարեգործական ճաշարան (110 շահառու): Վարչական շրջանում է գտնվում նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Սոցիալական տունը, որտեղ ժամանակավոր կացարան է հատկացվել անօթևաններին:
Վարչական շրջանը բարեգործական կազմակերպությունների (Վորլդ Վիժն Հայաստան, ՍՕՍ-մանկական գյուղեր ՀԲՀ, ԱՌԴԱ ԲՀ ԳԿԽ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, UMCOR Հայաստան և IRD Միջազգային օգնություն և զարգացում ՀԿ-ները և այլն) հետ համատեղ իրականացնում է տեղական նշանակության բարեգործական ծրագրեր:
Վարչական շրջանի տարածքում գործում են 15 առողջապահական կազմակերպություն (Երևանի քաղաքապետարանի ենթակայության 5): Շրջանի բնակչության առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական), արտահիվանդանոցային բժշկական օգնությունը մատուցվում է «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից:
2016 թվականին նախատեսվող աշխատանքներ
2016 թ. ՀՀ պետական և եկեղեցական տոների (Ամանոր և Սուրբ Ծննդյան տոն, Կանանց միջազգային տոն, Սուրբ Զատիկ) կապակցությամբ շրջանում գործող բարեգործական ճաշարաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
Նախատեսվում է Հայրենիքի պաշտպանի օրվա, մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ թվով 185 ՀՄՊ վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և հաշմանդամ ազատամարտիկներին ցուցաբերել դրամական պարգևներ: Կշարունակվի դրամական աջակցության ցուցաբերումը սոցիալապես անապահով ընտանիքներին, սիրիահայերին, 1-ին խմբի հաշմանդամներին, կերակրողին կորցրած ընտանիքներին, ինչպես նաև վարչական շրջանում համատեղ ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին: Կարիքավոր ընտանիքների համար կիրականացվի հուղարկավորության ծախսերի մասնակի փոխհատուցում, անվճար բաղնիքի ծառայության մատուցում ու վառելափայտի տրամադրում:
Ընտանիքի օրվա, հաշմանդամների միջազգային օրվա և Ամանորի կապակցությամբ նախատեսվում է բազմազավակ, հաշմանդամներ ունեցող և կարիքավոր շուրջ 1500 ընտանիքի սննդի փաթեթների տրամադրում:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքների 50 երեխաների կտրամադրվեն նվերներ:
Գիտելիքի օրվա կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքների մոտ 300 երեխաների կհատկացվի պայուսակ և գրենական պիտույքներ: Կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների 290 երեխաների ամառային հանգիստը Ծաղկաձորում և բակային ճամբարներում:
2016 թ. շարունակական կլինեն ՀԿ-ների հետ համատեղ ծրագրերի իրականացումը ուղղված կարիքավոր ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը:
2016 թ. կշարունակվեն միջնորդագրերի տրամադրումը բուժումը պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար: