(ուժը կորցրել է 30.11.2018 թիվ 77-Ն որոշում)
603.0022.021215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 12 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60315470
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2015 թվականի թիվ 22-Ն
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2015 թվականի նոյեմբերի 13-ի
թիվ 22-Ն որոշման
ՁԵՎ 3-Ֆ (տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թ. հունվար-դեկտեմբեր
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` ոչ ուշ, քան հաշվետու տարվան |
|հաջորդող տարվա ապրիլի 30-ը: |
| |
|Ներկայացնում է _________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը ____________________________________I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը__________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը/Վարչական շրջանը ________________________________I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________ |
|___________________________________________ I___I___I___I___I___I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
I Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները
Հազար դրամ (ամբողջ թվերով)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Նախորդ|Հաշվետու|
| |ծածկա- |տարվա |տարվա |
| |գիրը |վերջին|վերջին |
|____________________________________________|________|______|________|
| Ա | Բ | 1 | 2 |
|____________________________________________|________|______|________|
|Միջոցների կազմը | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ |01 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ |02 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, այդ թվում` |03 | | |
|____________________________________________|________|______|________|
|Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ |03.1 | | |
|ներդրումներ չկապակցված | | | |
|կազմակերպություններում և կապակցված | | | |
|կազմակերպությունների կանոնադրական | | | |
|կապիտալում (ներառյալ` արժեզրկումը), որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |03.1.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |03.1.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |03.1.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական |03.2 | | |
|ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող | | | |
|երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք | | | |
|համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած | | | |
|ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և | | | |
|անհավաքագրելիությունը), որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |03.2.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |03.2.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |03.2.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական |03.3 | | |
|վարձակալության գծով ստացվելիք համախառն | | | |
|մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական | | | |
|եկամուտը և անհավաքագրելիությունը), որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |03.3.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |03.3.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |03.3.3 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |03.3.4 | | |
|____________________________________________|________|______|________|
|Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ |03.4 | | |
|ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |03.4.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, որից` |04 | | |
|____________________________________________|________|______|________|
|Հետաձգված հարկային ակտիվներ |04.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք |04.2 | | |
|բերելու համար, այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |04.2.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |04.2.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |04.2.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |04.2.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ | | | |
|առևտրային կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |04.2.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը |05 | | |
|(տող 01+տող 02+տող 03+տող 04) | | | |
|____________________________________________|________|______|________|
|Պաշարներ և կենսաբանական ակտիվներ |06 | | |
|____________________________________________|________|______|________|
|Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական |07 | | |
|պարտքեր, այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական |07.1 | | |
|պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր | | | |
|կորուստների պահուստը), այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |07.1.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |07.1.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |07.1.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |07.1.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |07.1.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով |07.2 | | |
|(ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |07.2.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |07.2.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |07.2.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |07.2.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |07.2.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր |07.3 | | |
|վճարների գծով | | | |
|____________________________________________|________|______|________|
|Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի |07.4 | | |
|հարկեր | | | |
|____________________________________________|________|______|________|
|Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ |07.5 | | |
|աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով| | | |
|պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը), | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |07.5.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |07.5.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |07.5.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |07.5.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |07.5.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ |08 | | |
|արժեզրկումը (անհավաքագրելիությունը), | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով |08.1 | | |
|չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ | | | |
|ֆինանսական ակտիվներ, որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |08.1.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |08.1.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |08.1.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |08.1.4 | | |
|____________________________________________|________|______|________|
|Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ |08.2 | | |
|ներդրումների և փոխառությունների գծով | | | |
|ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման | | | |
|ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և | | | |
|փոխառությունների գծով ստացվելիք համախառն | | | |
|մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած| | | |
|ֆինանսական եկամուտը), որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |08.2.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |08.2.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |08.2.3 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |08.2.4 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք |08.3 | | |
|համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ | | | |
|չվաստակած ֆինանսական եկամուտը), որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |08.3.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ |08.4 | | |
|ֆինանսական ակտիվներ, որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |8.4.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Դրամական միջոցներ, որից` |09 | | |
|____________________________________________|________|______|________|
|Դրամարկղ, այդ թվում` |09.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|դրամով |09.1.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|արտարժույթով |09.1.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Հաշվարկային հաշիվ |09.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Արտարժութային հաշիվ, որից` |09.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|ոչ ռեզիդենտ բանկերում |09.3.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Այլ հաշիվներ բանկերում, այդ թվում` |09.4 | | |
|____________________________________________|________|______|________|
|դրամով |09.4.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|արտարժույթով |09.4.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|որից` ոչ ռեզիդենտ բանկերում |09.4.2.1| | |
|____________________________________________|________|______|________|
|Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական |09.5 | | |
|փաստաթղթեր, այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|դրամով |09.5.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|արտարժույթով |09.5.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում` |10 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |10.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |10.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |10.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |10.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |10.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ընթացիկ ակտիվներ, ընդամենը |11 | | |
|(տող 06+տող 07+տող 08+տող 09+տող 10) | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ակտիվներ, ընդամենը (տող 05+տող 11) |12 | | |
|____________________________________________|________|______|________|
|Միջոցների գոյացման աղբյուրները | | | |
|____________________________________________|________|______|________|
|Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ, |13 | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |13.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |13.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |13.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |13.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |13.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Վերագնահատումից և վերաչափումից |14 | | |
|տարբերություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական արդյունք |15 | | |
|____________________________________________|________|______|________|
|Չբաշխված շահույթ (չծածկված վնաս) |16 | | |
|____________________________________________|________|______|________|
|Սեփական կապիտալի այլ հոդվածներ |17 | | |
|____________________________________________|________|______|________|
|Սեփական կապիտալ, ընդամենը |18 | | |
|(տող 13+տող 14+տող 15+տող 16+տող 17) | | | |
|____________________________________________|________|______|________|
|Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, |19 | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և |19.1 | | |
|ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք | | | |
|համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային | | | |
|ծախսեր երկարաժամկետ վարկերի, | | | |
|փոխառությունների և ֆինանսական | | | |
|վարձակալության գծով), այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|դրամով, որից` |19.1.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |19.1.1.1| | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |19.1.1.2| | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |19.1.1.3| | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|արտարժույթով, որից` |19.1.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |19.1.2.1| | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |19.1.2.2| | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |19.1.2.3| | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |19.1.2.4| | |
|____________________________________________|________|______|________|
|Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ |19.2 | | |
|ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`| | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |19.2.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ, որից` |20 | | |
|____________________________________________|________|______|________|
|Հետաձգված հարկային պարտավորություններ |20.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Սահմանված հատուցումների պլանների գծով |20.2 | | |
|պարտականության ներկա արժեքը, որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |20.2.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը |21 | | |
|(տող 19+տող 20) | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ստացված կարճաժամկետ փոխառություններ և |22 | | |
|վարկեր, հեջավորման գործիքներ, այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և |22.1 | | |
|ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք | | | |
|համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, | | | |
|փոխառությունների և ֆինանսական | | | |
|վարձակալության գծով վճարվելիք համախառն | | | |
|գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած | | | |
|տոկոսային ծախսեր), այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|դրամով, որից` |22.1.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |22.1.1.1| | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |22.1.1.2| | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |22.1.1.3| | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |22.1.1.4| | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|արտարժույթով, որից` |22.1.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |22.1.2.1| | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |22.1.2.2| | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |22.1.2.3| | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |22.1.2.4| | |
|____________________________________________|________|______|________|
|Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով |22.2 | | |
|չափվող ընթացիկ ֆինանսական | | | |
|պարտավորություններ, որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |22.2.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ |22.3 | | |
|ֆինանսական պարտավորություններ, որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |22.3.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական |23 | | |
|պարտքեր, այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և |23.1 | | |
|ստացված կանխավճարներ, այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |23.1.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |23.1.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |23.1.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |23.1.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |23.1.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի |23.2 | | |
|և այլ պարտադիր վճարների գծով) | | | |
|____________________________________________|________|______|________|
|Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և |23.3 | | |
|աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների | | | |
|գծով, որից` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |23.3.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ |23.4 | | |
|շահաբաժինների և աշխատակիցներին այլ | | | |
|գործառնությունների գծով պարտքերը), | | | |
|այդ թվում` | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |23.4.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |23.4.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |23.4.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |23.4.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |23.4.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում` |24 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ֆինանսական կազմակերպություններ |24.1 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ֆինանսական կազմակերպություններ |24.2 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պետական կառավարման մարմիններ |24.3 | | |
|____________________________________________|________|______|________|
|Տնային տնտեսություններ և տնային |24.4 | | |
|տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային | | | |
|կազմակերպություններ | | | |
|____________________________________________|________|______|________|
|Ոչ ռեզիդենտներ |24.5 | | |
|____________________________________________|________|______|________|
|Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը |25 | | |
|(տող 22+տող 23+տող 24) | | | |
|____________________________________________|________|______|________|
|Պարտավորություններ, ընդամենը (տող 21+տող 25)|26 | | |
|____________________________________________|________|______|________|
|Պարտավորություններ և սեփական կապիտալ, |27 | | |
|ընդամենը (տող 18+տող 26) | | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|II Կազմակերպության ֆինանսական արդյունքը | |Հազար դրամ |
| | |(ամբողջ թվերով)|
|____________________________________________|________|_______________|
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Նախորդ|Հաշվետու|
| |ծածկա- |տարի |տարի |
| |գիրը | | |
|____________________________________________|________|______|________|
| Ա | Բ | 1 | 2 |
|____________________________________________|________|______|________|
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, 28
ծառայությունների իրացումից հասույթ (առանց
ԱԱՀ և ակցիզային հարկի)
|____________________________________________|________|______|________|
Իրացված արտադրանքի, ապրանքների, 29
աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք
|____________________________________________|________|______|________|
Իրացման ծախսեր 30
|____________________________________________|________|______|________|
Վարչական ծախսեր 31
|____________________________________________|________|______|________|
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, 32
ծառայությունների իրացումից շահույթ, վնաս (-)
(տող 28-տող 29-տող 30-տող 31)
|____________________________________________|________|______|________|
Գործառնական այլ եկամուտներ 33
|____________________________________________|________|______|________|
Գործառնական այլ ծախսեր 34
|____________________________________________|________|______|________|
Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ 35
|____________________________________________|________|______|________|
Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր 36
|____________________________________________|________|______|________|
Շարունակվող գործունեության շահույթ, վնաս (-) 37
|____________________________________________|________|______|________|
Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս(-) 38
|____________________________________________|________|______|________|
Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, 39
կորուստներ (-)
|____________________________________________|________|______|________|
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում 40
ճանաչվող շահույթ, վնաս (-)
|____________________________________________|________|______|________|
Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+) 41
|____________________________________________|________|______|________|
Զուտ շահույթ, վնաս (-) շահութահարկի գծով 42
ծախսի նվազեցումից հետո (տող 32+տող 33-տող
34+տող 35-տող 36+տող 37+տող 38+տող 39+տող
40-տող 41)
|____________________________________________|________|______|________|
Մեկնաբանություններ`
Ղեկավար _____________________ ___________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ___________________ ___________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
«____»_______ 20 ___ թ.
(լրացման ամսաթիվը)
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2015 թվականի նոյեմբերի 13-ի
թիվ 22-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև 3-Ֆ) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տվյալ հաշվետվության համար ստեղծված վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
2. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:
3. Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
4. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություններ գործունեության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:
5. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:
6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից`
1) «Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները»,
2) «Կազմակերպության ֆինանսական արդյունքը»:
9. Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:
10. Հաշվետվության այն տողերում, որտեղ ակտիվները, պարտավորությունները կամ սեփական կապիտալը պահանջվում է ներկայացնել ըստ տնտեսության հատվածների.
1) կազմակերպության ակտիվների մնացորդները պետք է ներկայացնել ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն, իսկ
2) պարտավորությունների մնացորդները` ըստ տեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական ակտիվ:
11. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների:
12. Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:
13. Հատվածները ինստիտուցիոնալ միավորների խմբեր են: Յուրաքանչյուր ինստիտուցիոնալ միավոր ընդհանուր առմամբ պետք է վերաբերի այս կամ այն հատվածին:
14. Ոչ առևտրային կազմակերպությունները իրավաբանական անձինք կամ հասարակական կազմակերպություններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակը ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, և որոնք դրանց հիմնադիրների, վերահսկող կամ ֆինանսավորող միավորների համար չեն կարող հանդիսանալ եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական օգուտների ստացման աղբյուր:
15. Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:
16. Տնային տնտեսություններն անձանց խումբ է, որոնք ապրում են միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք): Դրանք գործատուներն են, ինքնազբաղված անձինք, վարձու աշխատողները կամ սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները:
17. Ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է:
18. Ֆինանսական կազմակերպությունները այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունները: Ֆինանսական կազմակերպություններ են. կենտրոնական բանկը, ավանդային կազմակերպությունները, դրամական շուկայի հիմնադրամները, ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամները, այլ ֆինանսական միջնորդները, օժանդակ ֆինանսական կազմակերպությունները, փոխկապակցված ֆինանսական հաստատությունները, տոկոսառուները, ապահովագրական կազմակերպությունները և կենսաթոշակային հիմնադրամները:
19. Պետական կառավարման մարմինները քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված իրավաբանական անձինք են, որոնք տվյալ տարածքի սահմաններում գտնվող այլ ինստիտուցիոնալ միավորների հետ հարաբերություններում օժտված են օրենսդրական, դատական կամ գործադիր իշխանությամբ: Ներառում է կենտրոնական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կենտրոնական կառավարության մաս կազմող բոլոր ինստիտուցիոնալ միավորները և կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող ոչ շուկայական ՊՈԱԿ-ները:
I. Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները
20. Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 2) մնացորդները:
21. «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» տողում (01) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվների (այսուհետև` հաշիվներ) 11 և 12 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:
22. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ» տողում (02) ցույց է տրվում 13-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
23. «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03) ցույց է տրվում 14-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, որից առանձնացվում են.
24. «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ արժեզրկումը)» տողում (03.1) ցույց է տրվում 141 և 142 հաշիվների մնացորդների հանրագումարի և 1491 և 1492 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
25. «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը)» տողում (03.2) ցույց է տրվում 143 և 144 հաշիվների մնացորդների և 1471 և 1493 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
26. «Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր, ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը)» տողում (03.3) ցույց է տրվում 145 և 146 հաշիվների մնացորդների և 1472, 1473, 1494 և 1495 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
27. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03.4) ցույց է տրվում 148 հաշվի մնացորդը:
28. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» տողում (04) ցույց է տրվում 15-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
29. «Հետաձգված հարկային ակտիվներ» տողում (04.1) ցույց է տրվում 151 հաշվի մնացորդը:
30. «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» տողում (04.2) ցույց է տրվում 152 հաշվի մնացորդը:
31. «Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը» տողում (05) ցույց է տրվում ոչ ընթացիկ ակտիվների հանրագումարը:
32. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (06) ցույց է տրվում 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
33. «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» տողում (07) ցույց է տրվում 22-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
34. «Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը),)» տողում (07.1) ցույց է տրվում 221 և 224 հաշիվների մնացորդների և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:
35. «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.2) ցույց է տրվում 222 հաշվի մնացորդի և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:
36. «Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով» տողում (07.3) ցույց է տրվում 225 և 227 հաշիվների մնացորդների հանրագումարը:
37. «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» տողում (07.4) ցույց է տրվում 226 հաշվի մնացորդը:
38. «Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.5) ցույց է տրվում 228 և 229 հաշիվների մնացորդների հանրագումարը:
39. «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը))» տողում (08) ցույց է տրվում 23-24 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարի և 241 հաշվի մնացորդի տարբերությունը:
40. «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.1) ցույց է տրվում 231 և 232 հաշիվների մնացորդների հանրագումարը:
41. «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.2) ցույց է տրվում 233, 234, 235 և 236 հաշիվների մնացորդների հանրագումարի և 2381, 2382, 2383, 2384 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
42. «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.3) ցույց է տրվում 237 հաշվի մնացորդի և 2385 ենթահաշվի մնացորդի տարբերությունը:
43. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.4) ցույց է տրվում 239 հաշվի մնացորդը:
44. «Դրամական միջոցներ» տողում (09) ցույց է տրվում 25 խմբի հաշիվների մնացորդները:
45. «Դրամարկղ» տողում (09.1) ցույց է տրվում 251 հաշվի մնացորդը:
46. «Հաշվարկային հաշիվ» տողում (09.2) ցույց է տրվում 252 հաշվի մնացորդը:
47. «Արտարժութային հաշիվ» տողում (09.3) ցույց է տրվում 253 հաշվի մնացորդը:
48. «Այլ հաշիվներ բանկերում» տողում (09.4) ցույց է տրվում 254 հաշվի մնացորդը:
49. «Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր» տողում (09.5) ցույց է տրվում 255 և 256 հաշիվների մնացորդների հանրագումարը:
50. «Այլ ընթացիկ ակտիվներ» տողում (10) ցույց է տրվում 26 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
51. «Ընթացիկ ակտիվներ, ընդամենը (տող 06+տող 07+տող 08+տող 09+տող 10)» տողում (11) ցույց է տրվում ընթացիկ ակտիվների հանրագումարը:
52. «Ակտիվներ, ընդամենը (տող 05+տող 11)» տողում (12) ցույց է տրվում ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հանրագումարը:
Միջոցների գոյացման աղբյուրները
53. «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» տողում (13) ցույց է տրվում 31 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
54. «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» տողում (14) ցույց է տրվում 32 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
55. «Ֆինանսական արդյունք» տողում (15) ցույց է տրվում 33 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
56. «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» տողում (16) ցույց է տրվում 34 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
57. «Սեփական կապիտալի այլ հոդվածներ» տողում (17) ցույց է տրվում 35 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
58. «Սեփական կապիտալ, ընդամենը (տող 13+տող 14+տող 15+տող 16+տող 17)» տողում (18) ցույց է տրվում սեփական կապիտալի հաշիվների մնացորդների հանրագումարը:
59. «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» տողում (19) ցույց է տրվում 41 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
60. «Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով)» տողում (19.1) ցույց է տրվում 411, 412 և 413 հաշիվների մնացորդների հանրագումարի և 4141, 4142, 4143 ենթահաշիվների մնացորդների տարբերությունը:
61. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (19.2) ցույց է տրվում 415 հաշվի մնացորդը:
62. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» տողում (20) ցույց է տրվում 42 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
63. «Հետաձգված հարկային պարտավորություններ» տողում (20.1) ցույց է տրվում 422 հաշվի մնացորդը:
64. «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» տողում (20.2) ցույց է տրվում 426 հաշվի մնացորդը:
65. «Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող 19+տող 20)» տողում (21) ցույց է տրվում ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
66. «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» տողում (22) ցույց է տրվում 51 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
67. «Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր)» տողում (22.1) ցույց է տրվում 511, 512, 513, 514 և 515 հաշիվների մնացորդների հանրագումարի և 5161, 5162, 5163, 5164 և 5165 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
68. «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.2) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:
69. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.3) ցույց է տրվում 518 հաշվի մնացորդը:
70. «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» տողում (23) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:
71. «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ» տողում (23.1) ցույց է տրվում 521 և 523 հաշիվների մնացորդների հանրագումարը:
72. «Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)» տողում (23.2) ցույց է տրվում 524 և 525 հաշիվների մնացորդների հանրագումարը:
73. «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (23.3) ցույց է տրվում 527 հաշվի մնացորդը:
74. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը)» տողում (23.4) ցույց է տրվում 528, 529 և 531 հաշիվների մնացորդների հանրագումարը:
75. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (24) ցույց է տրվում 54 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
76. «Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող 22+տող 23+տող 24)» տողում (25) ցույց է տրվում ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
77. «Պարտավորություններ, ընդամենը (տող 21+տող 25)» տողում (26) ցույց է տրվում ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
78. «Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը (տող 18+տող 26)» տողում (27) ցույց է տրվում ընդամենը պարտավորությունների և սեփական կապիտալի հանրագումարը:
II. Կազմակերպության ֆինանսական արդյունքը
79. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (28) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը առանց անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի) (611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի զուտ կրեդիտային շրջանառությունը, որն իրենից ներկայացնում է 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի կրեդիտային շրջանառության և 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշվի դեբետային շրջանառության տարբերությունը):
80. «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» տողում (29) ցույց է տրվում 711 հաշվի զուտ դեբետային շրջանառությունը:
81. «Իրացման ծախսեր» տողում (30) ցույց է տրվում 712 հաշվի դեբետային շրջանառությունը:
82. «Վարչական ծախսեր» տողում (31) ցույց է տրվում 713 հաշվի դեբետային շրջանառությունը:
83. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս (-)» տողը (32) հավասար է տող 28-տող 29-տող 30-տող 31:
84. «Գործառնական այլ եկամուտներ» տողում (33) ցույց է տրվում 614 հաշվի կրեդիտային շրջանառությունը:
85. «Գործառնական այլ ծախսեր» տողում (34) ցույց է տրվում 714 հաշվի դեբետային շրջանառությունը:
86. «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» տողում (35) ցույց է տրվում 615 հաշվի կրեդիտային շրջանառությունը:
87. «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» տողում (36) ցույց է տրվում 715 հաշվի դեբետային շրջանառությունը:
88. «Շարունակվող գործունեության շահույթ, վնաս (-)» տողում (37) ցույց է տրվում 62 և 72 խմբերի հաշիվների տարբերությունը:
89. «Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս (-)» տողում (38) ցույց է տրվում 63 և 73 խմբերի հաշիվների տարբերությունը:
90. «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ (-)» տողում (39) ցույց է տրվում 64 և 74 խմբերի հաշիվների տարբերությունը:
91. «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս (-)» տողում (40) ցույց է տրվում 67 և 77 խմբերի հաշիվների տարբերությունը:
92. «Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+)» տողում (41) ցույց է տրվում 75 խմբի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը:
93. «Զուտ շահույթ, վնաս (-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո» տողը (42) հավասար է տող 32+տող 33-տող 34+տող 35-տող 36+տող 37+տող 38+տող 39+տող 40-տող 41: