600.0388.021215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 12 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2015 թվականի N 388-Ն
i
«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 224-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և հաշվի առնելով «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2015 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված ջերմային էներգիայի սակագների վերանայման հայտը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան, Վարուժանի, Իսահակյան, Քուչակի, Նարեկացու, Թումանյան թաղամասերի սպառողներին`
1) միադրույք սակագնային համակարգում`
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի սակագինը` 21.667 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 26.0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 1263.5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 1516.2 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) երկդրույք սակագնային համակարգում`
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի դրույքը` 17.333 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.8 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջեռուցման ամսական վճարը յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար` 43.825 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 52.59 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման դրույքը` 1010.833 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 1213.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
դ. տաք ջրի մատակարարման ամսական վճարը յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար` 23.367 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 28.04 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 26-ի «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան, Վարուժանի, Իսահակյան թաղամասերի սպառողներին վաճառվող ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» N 224-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: