Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՆԿ-63-Ա ԿԱՐԳԱ ...

 

 

031.0155.211015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՆԿ-63-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-63-Ա կարգադրության 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) կերպարվեստի հանձնախմբի կազմում Դավիթ Մինասյանի փոխարեն ընդգրկել Աշոտ Հարությունյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 3-րդ ենթակետում «Դավիթ Մինասյան» բառերը փոխարինել «Աշոտ Հարությունյան» բառերով.

2) թատերական արվեստի հանձնախմբի կազմում Նարինե Մալյանի և Արա Երնջակյանի փոխարեն ընդգրկել Կարինե Խոդիկյանին և Արմեն Խանդիկյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 4-րդ ենթակետում «Նարինե Մալյան» բառերը փոխարինել «Կարինե Խոդիկյան», իսկ «Արա Երնջակյան» բառերը` «Արմեն Խանդիկյան» բառերով.

3) կինոարվեստի հանձնախմբի կազմում Պերճ Զեյթունցյանի և Հովիկ Հախվերդյանի փոխարեն ընդգրկել Վրեժ Պետրոսյանին և Գևորգ Գևորգյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 5-րդ ենթակետում «Պերճ Զեյթունցյան» բառերը փոխարինել «Վրեժ Պետրոսյան», իսկ «Հովիկ Հախվերդյան» բառերը` «Գևորգ Գևորգյան» բառերով:

4) ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի կազմում Մհեր Չերքեզյանի, Լևոն Ղալումյանի և Մարիետտա Գասպարյանի փոխարեն ընդգրկել Լևոն Խրիստաֆորյանին, Ասլան Մխիթարյանին և Անուշ Տեր-Մինասյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 6-րդ ենթակետում «Մհեր Չերքեզյան» բառերը փոխարինել «Լևոն Խրիստաֆորյան», «Լևոն Ղալումյան» բառերը` «Ասլան Մխիթարյան», իսկ «Մարիետտա Գասպարյան» բառերը` «Անուշ Տեր-Մինասյան» բառերով.

5) ճշգրիտ և բնական գիտությունների հանձնախմբի կազմում Արկադի Բարխուդարյանի, Աշոտ Սաղիյանի և Հրաչյա Ներսիսյանի փոխարեն ընդգրկել Արսեն Հախումյանին, Գևորգ Դանագուլյանին և Կամո Աթայանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 7-րդ ենթակետում «Արկադի Բարխուդարյան» բառերը փոխարինել «Արսեն Հախումյան», «Աշոտ Սաղիյան» բառերը` «Գևորգ Դանագուլյան», իսկ «Հրաչյա Ներսիսյան» բառերը` «Կամո Աթայան» բառերով:

 

21 հոկտեմբերի 2015 թվականի

ՆԿ-155-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.10.2015
N ՆԿ-155-Ա
Կարգադրություն