Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱ ...

 

 

108.0096.061099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

22 հունիսի 1999 թվականի թիվ 96-ԶԴ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ 50 ՀՑ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱԿՏԻՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՏՏ-ԺԱՄԵՐԻ ՍՏԱՏԻԿ ՀԱՇՎԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար թույլատրվող 50 հց փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ ժամերի ստատիկ հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պահանջները» (կցվում է):

2. Տեխնիկական պահանջները ներկայացնել համաձայնեցման ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն և ՀՀ էներգետիկայի հանձնաժողով:

3. Համաձայնեցված տեխնիկական պահանջները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

     Համաձայնեցված է`                            Հաստատված է`

 

ՀՀ կառավարությանն առընթեր                 ՀՀ էներգետիկայի նախարարության

ստանդարտացման, չափագիտության և            22.06.1999 թ.

սերտիֆիկացման վարչության պետ              թիվ 96-ԴԶ հրամանով

                 Ա. ԱԶԻԶՅԱՆ

29.09.1999 թ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ Վ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

29.09.1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ 50 ՀՑ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱԿՏԻՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՏՏ-ԺԱՄԵՐԻ ՍՏԱՏԻԿ ՀԱՇՎԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն տեխնիկական պահանջները մշակվել և հաստատվել են ի կատարումն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի դրույթների:

(1-ին կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

i

2. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համար կարող է թույլատրվել փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի այն ստատիկ հաշվիչների կիրառումը (այսուհետ` հաշվիչներ), որոնք բավարարում են սահմանված տեխնիկական պահանջներին:

(2-րդ կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

 

II. ՀԱՇՎԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

3. Ըստ ճշտության դասի թույլատրվում է կիրառել հաշվիչների հետևյալ հինգ տեսակները`

- ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ ոչ վատ քան 1,0 S ճշտության դասի,

- մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման

բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

- 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային

միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

- 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման

բազմաֆազ 0,2 S ճշտության դասի,

- 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման

ռեվերսային բազմաֆազ 0,2 S ճշտության դասի:

(3-րդ կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

4. Ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ ոչ վատ քան 1,0 S ճշտության դասի, մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի, ինչպես նաև 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի հաշվիչների ճշտությանը և ճշտության ստուգմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) և ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտներին, իսկ մնացած պահանջները` կիրառման ոլորտը տերմինները և սահմանումները, տեխնիկական պահանջները, փորձարկումներն ու փորձարկումների պայմանները, անվտանգության պահանջները, ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) ստանդարտին:

5. Տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի հաշվիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտի պահանջներին:

6. Նշված տեսակների բոլոր հաշվիչների համար, բացի վերը նշված ստանդարտների պահանջներից, սահմանվում են հետևյալ լրացուցիչ պահանջները.

6.1. Էլեկտրաէներգիայի հիմնական չափման միավոր է սահմանվում կիլովատտ-ժամը` ցուցանակի վրա ամբողջական ու տասնորդական մեծությունների պարտադիր արտապատկերմամբ: Ստուգաչափման ժամանակ տվյալները պետք է ֆիքսվեն 0.01 կիլովատտ-ժամի ճշտությամբ:

i

6.2. Բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում` ըստ օրվա ժամերի սահմանված առնվազն չորս սակագներով:

(6.2-րդ կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

6.3. Բոլոր տեսակի հաշվիչները պետք է ավտոմատ կերպով ֆիքսեն և արտապատկերեն տեղեկատվությունը իրենց պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին:

i

6.4. Բոլոր տեսակի հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է ունենան ազդանշանիչներ` անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության դեպքերում ազդանշանելու համար:

(6.4-րդ կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

6.5. Հաշվիչների անկախ սնուցման աղբյուրի փոխարինման գործընթացը չպետք է ազդի հաշվիչի ոչ մի ցուցմունքի վրա:

i

6.6. Հաշվարկային ամիսը սահմանվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0-ից մինչև վերջին օրվա ժամը 24-ը:

(6.6-րդ կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

6.7. Հաշվիչների լուսատախտակի վրա անընդհատ, որոշակի պարբերությամբ, բայց ոչ ավելի քան 5 րոպեն մեկ անգամ, և յուրաքանչյուրը 10 վրկ ոչ պակաս տևողությամբ, պետք է ապահովվի հետևյալ տեղեկատվության արտապատկերումը`

- թվականը և ժամը (ժամացույցի աշխատանքի ստուգման համար),

- հաշվիչի ցուցմունքները ըստ սակագների,

- նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը ըստ սակագների:

i

6.8. Տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է արտապատկերեն 6.7 կետի տվյալները ըստ հզորության հոսքերի ուղղությունների:

(6.8-րդ կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

6.9. Ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչները հեռաչափման և (կամ) տեղում տվյալների ավտոմատացված ընթերցման ժամանակ պետք է տան հետևյալ տեղեկատվությունը.

- հաշվիչի նույնացման համարանիշը,

- թվականը և ժամը,

- ընթացիկ ցուցմունքները ըստ սակագների,

- նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը ըստ սակագների,

- պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին տեղեկատվությունը,

- հաշվիչի անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության ազդանշանը:

i

6.10. Տրանսֆորմատորային միացման հաշվիչները բացի 6.9 կետի տվյալներից պետք է տան նաև բեռնվածքի գրաֆիկները (ակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար:

(6.10-րդ կետը փոփ. 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

6.11. Տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները 6.9 և 6.10 կետերի տվյալները պետք է տան ըստ հզորության հոսքերի ուղղությունների:

6.12. Բոլոր տեսակի հաշվիչները, ինֆորմացիայի կենտրոնացված հաշվառումն ու մշակումն ապահովելու նպատակով, պետք է օժտված լինեն ելքային հանգույցով` դեպի հաշվառման կենտրոն ինֆորմացիայի փաթեթային ռեժիմում հաղորդման և (կամ) տեղում էլեկտրոնային-թվային ընթերցման համար և առանձին ելքով` հաշվիչների ստուգաչափման համար:

6.13. Բոլոր տեսակի հաշվիչները տարբեր մակարդակի նշանաբաններով պետք է պաշտպանված լինեն չարտոնագրված մուտքերից:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 16.06.03 թիվ 34-ԱՄ հրաման)

i

8. Բոլոր տեսակի հաշվիչների ծառայության հաշվարկային ժամկետը պետք է լինի 20 տարուց ոչ պակաս:

9. Բոլոր տեսակի հաշվիչների ծառայության երաշխիքային ժամկետը պետք է լինի 2 տարուց ոչ պակաս:

10. Հաշվիչների եզրաչափքերը, տեղակայման չափերը, զանգվածը և բոլոր այլ անհրաժեշտ պահանջները պետք է սահմանվեն հաշվիչների տեխնիկական պայմաններով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«06» «10» 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10899153

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
22.06.1999
N 96-ԴԶ
Հրաման