Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98Թ ...

11.04.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.10.1999  -ից մինչեւ   11.04.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)

i

103.0154.270999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

13 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 154

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. սեպտեմբերի 10-ի թիվ 9 որոշումը

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 575 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացում (ցանկը կցվում է):

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`

2.1. Ցանկի լրացումը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Հաստատված է

ՀՀ արդյունաբերության

և առևտրի նախարարության

1999 թ. սեպտեմբերի 13-ի

թիվ 154 հրամանով

 

     Համաձայնեցված է`        Համաձայնեցված է`        Համաձայնեցված է`

     ՀՀ ֆինանսների        ՀՀ պետական եկամուտների     ՀՀ փոստի և

     նախարարություն       նախարարություն             հեռահաղորդակցության

                                                     նախարարություն

«16» սեպտեմբերի 1999 թ.  «15» սեպտեմբերի 1999 թ.

«17» սեպտեմբերի 1999 թ.

 

           Համաձայնեցված է`                Համաձայնեցված է`

         ՀՀ կենտրոնական բանկ          ՀՀ կառավարությանն առընթեր

                                      ստանդարտացման, չափագիտության

      «20» սեպտեմբերի 1999 թ.       և  սերտիֆիկացման վարչություն

 

«15» սեպտեմբերի 1999 թ.

 

Ց Ա Ն Կ

 

i

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 43 ՏՈՂՈՎ, ՀԵՏԵՎՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`

 

.________________________________________________________________________.

|   |                 |       |            Կիրառման ոլորտները            |

|   |                 |       |__________________________________________|

|հ/հ| ՀԴՄ-ի մոդելների |Խումբը |Առևտուր |Սպասարկումներ|Նավթա-|Հյուրանոցներ|

|   |    անվանումը    |       |        |             |մթերքի|և  հանրային |

|   |                 |       |        |             |վաճառք|սննդի       |

|   |                 |       |        |             |      |ձեռնարկու-  |

|   |                 |       |        |             |      |թյուններ    |

|___|_________________|_______|________|_____________|______|____________|

|43 |DATECS MP-5000   |Պասիվ  |   +    |      +      |  +   |     +      |

.________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«27» «09» 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10399151

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
13.09.1999
N 154
Հրաման