Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉ ...

 

 

115.0109.160999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

6 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 109-Պ

 

i

«ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉՎԱԾ ԵՎ ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոններում զինկոմիսարիատների միջոցով վարժական հավաքների կանչված և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների պատճառով հաշմանդամ ճանաչված զինապարտների կենսաթոշակային ապահովությունը միասնական կարգով կիրառելու նպատակով և հիմք ընդունելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ վարչապետի 1997թ. ապրիլի 9-ի թիվ 130 որոշմամբ հաստատված ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության 6 կետի «է» ենթակետը (ենթ. խմբ. 13.10.97թ. թիվ 470 որոշմամբ) և նախարարության 1998թ. օգոստոսի 5-ի Հ. 108-Պ հրամանը (պետական գրանցման համարը` 16980130)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Զինկոմիսարիատների միջոցով վարժական հավաքների կանչված և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների պատճառով հաշմանդամ ճանաչված զինապարտների կենսաթոշակային ապահովության մասին» մեթոդական նամակը (կցվում է):

2. Սույն մեթոդական նամակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը դնել կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ա. Ասատրյանի վրա:

 

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության

նախարարի 1999թ. 06 սեպտեմբերի

թիվ 109-Պ հրամանով

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱՄԱԿ «ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉՎԱԾ ԵՎ ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին բժշկա-սոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից հաշմանդամության պատճառական կապը որոշելու դեպքում, նրանց կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) հարցում անհրաժեշտ է ղեկավարվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16»  09  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11599147

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
06.09.1999
N 109-Պ
Հրաման