Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.08.2015  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0038.050815

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        08            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2015 թվականի N 38-Ն

 

i

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 11-րդ և 15-րդ կետերով, 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում,

2) քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բացում է ժամանակավոր հատուկ հաշիվ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում,

3) ՀՀ կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական գործողությունների` ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ,

4) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը համեմատում է ՀՀ կենտրոնական բանկից ստացված տվյալները ներկայացված հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում է կատարված ծախսերի հավաստիությունը և հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք,

5) հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը և մյուս կից փաստաթղթերը հանրաքվեի փաստաթղթերի հետ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ:

2. Սահմանել հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հայտարարագիրը ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2015 թ. հուլիսի 20-ի

N 38-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման

 

____________________________________________________

          [նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը]

 

___________________________________________________________________

Քարոզչություն կատարելու իրավունք ունեցող սուբյեկտի անվանում (անձի

դեպքում` անուն, հայրանուն, ազգանուն)

 

_______________________________________________

                         հաշվետու ժամանակահատված

 

._____________________________________________________________________.

|    Մուտքեր         |                      Ծախսեր                    |

|____________________|________________________________________________|

|Հիմնադրամի|Հիմնադրամ|Հիմնա-   |Հիմնա-   |Հիմնա-    |Հիմնա-  |Ապրանք- |

|մուծում-  |մուծված  |դրամից   |դրամի    |դրամից    |դրամից  |ների    |

|ների      |գումարի  |կատարված |միջոց-   |կատարված  |կատար-  |(նյու-  |

|ժամանակա- |չափ (ՀՀ  |ծախսերի  |ներով    |ծախսի չափը|ված     |թերի) և |

|գրություն |դրամ)    |ժամանակա-|ձեռք     |(ՀՀ դրամ) |ծախսերի |ծառայու-|

|          |         |գրություն|բերված   |          |կատա-   |թյուն-  |

|          |         |         |ապրանք-  |          |րումը   |ների    |

|          |         |         |ների     |          |հավաստող|ձեռքբեր-|

|          |         |         |(նյու-   |          |փաստա-  |ման հետ |

|          |         |         |թերի) և  |          |թղթերի  |կապված, |

|          |         |         |ծառայու- |          |տվյալներ|դեռ     |

|          |         |         |թյունների|          |        |չվճարված|

|          |         |         |անվանում |          |        |դրամական|

|          |         |         |         |          |        |պարտա-  |

|          |         |         |         |          |        |վորու-  |

|          |         |         |         |          |        |թյուն-  |

|          |         |         |         |          |        |ների    |

|          |         |         |         |          |        |չափը    |

|__________|_________|_________|_________|__________|________|________|

|     1    |    2    |    3    |    4    |    5     |    6   |   7    |

|__________|_________|_________|_________|__________|________|________|

|__________|_________|_________|_________|__________|________|________|

|__________|_________|_________|_________|__________|________|________|

|__________|_________|___________________|__________|________|________|

|Ընդամենը  |         |                   |Ընդամենը  |        |        |

|մուծումներ|         |                   |ծախսեր    |        |        |

.____________________.                   .____________________________.

 

._______________________________________________________.

|Հիմնադրամում մնացած գումարի չափ|                       |

._______________________________________________________.

 

Հայտարարագիրը բաղկացած է ____ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:

________________________ ________________________ _________________

    Հիմնադրամ բացելու գրավոր   անուն, հայրանուն,        օր, ամիս,տարեթիվ

    դիմում տված անձի               ազգանուն,

ստորագրություն,

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների

1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.

1.1 Հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ) կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) հիմնադրամ բացելու գրավոր դիմում տված անձի կողմից ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո` 3-րդ օրը:

1.2 Հայտարարագիրը ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

1.3 Հայտարարագիրը ներկայացվում է հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման նպատակով կատարված ծախսերի վերաբերյալ, հայտարարագրին կցվում են այդ նպատակով կնքված պայմանագրերը:

2. Հայտարարագիրը կազմելու համար.

2.1 «[հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը]» տողում լրացվում է հանրաքվեի անվանումը,

2.2 «Քարոզչություն կատարելու իրավունք ունեցող սուբյեկտի անվանում (անձի դեպքում` անուն, հայրանուն, ազգանուն)» տողում լրացվում է հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցության (պատգամավորական խմբի), կուսակցության և հասարակական կազմակերպության անվանումը, իսկ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը,

2.3 «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում` լրացվում է հանրաքվեի քարոզչությունը սկսելու օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար քվեարկության օրվանից 20 օր և 10 օր առաջ օրերի օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:

2.4 «Մուտքեր» մասի.

1) «Հիմնադրամի մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները,

2) «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը` ՀՀ դրամով,

3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:

2.5 «Ծախսեր» մասի.

1) «Հիմնադրամից կատարված ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը,

2) «Հիմնադրամի միջոցներով ձեռք բերված կատարված ապրանքների (նյութերի) և ծառայությունների անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության անվանումը,

3) «Հիմնադրամից կատարված ծախսի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման համար կատարած ծախսի չափը,

4) «Հիմնադրամից կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ 6» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն),

5) «Ապրանքների (նյութերի) և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման մասով, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը` եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ապրանքի (նյութի) և ծառայության ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»,

6) «Ընդամենը ծախսեր» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի չափը 5» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:

3. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակի ընդամենը տողի և «Ընդամենը ծախսեր» տողի թվերի տարբերությանը:

4. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը: Հայտարարագիրը ստորագրում է հիմնադրամ բացելու գրավոր դիմում տված անձը:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
20.07.2015
N 38-Ն
Որոշում