Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 315-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2014 թվականի N 137

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 315-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ` Պաշտպան), ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին' մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից քննարկելու ընթացքում դատական նիստի ձայնային արձանագրման իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում տրամադրելու խնդրանքով:

Պաշտպանի կարծիքով' տվյալ խնդրի կապակցությամբ պարզաբանման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից դատական նիստերի ձայնային արձանագրումը ոչ բոլոր դեպքերում է իրականացվում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված, օրինակ` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև քննչական գործողություններ կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննության կապակցությամբ իրականացվող դատական նիստերին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:

2. Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի համաձայն`

«1. Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

2. Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: (...)

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով: (...)»:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրում է, որ Պաշտպանի կողմից բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները դատարանների կողմից քննության առնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է ոչ միատեսակ իրավակիրառ պրակտիկա: Մասնավորապես, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում իրականացվող որոշ դատական նիստերի ընթացքը և արդյունքները չեն արձանագրվում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով սահմանված օրենսդրական պահանջն իր մեջ ներառում է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում իրականացվող բոլոր դատական նիստերի ընթացքի և արդյունքների արձանագրման պարտադիր լինելու պահանջը:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կարգավորող իրավական նորմերի 8-րդ բաժնում տեղակայված լինելու հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վերոհիշյալ հարաբերությունների նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ բաժնում տեղակայված 315-րդ հոդվածը չկիրառելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 23.1-րդ կետով` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների քննարկման ընթացքում դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրությունը պետք է վարվի դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով:

2. Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգի բացակայության դեպքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների քննարկման ընթացքում դատական նիստի արձանագրումը պետք է իրականացվի պարզ թղթային արձանագրման եղանակով:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն պաշտոնական պարզաբանումը որոշումը հրապարակվել է

միայն www.court.am կայք էջում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
17.02.2014
N 137
Որոշում