Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

03 ապրիլի 2002 թվականի N 47

 

i

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական գործերով դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքը պաշտպանելիս մեղադրողներն ավանդույթի ուժով դատարանին միջնորդություն են ներկայացնում ամբաստանյալների նկատմամբ որոշակի պատժատեսակ և պատժաչափ կիրառելու մասին: Մինչդեռ, մեղադրողն այդպիսի միջնորդություն ներկայացնելու լիազորությամբ օժտված չէ ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306 հոդվածի համաձայն մեղադրողը «դատարանում մեղադրանքը պաշտպանող» դատախազն է, «պաշտպանում է մեղադրանքը», իսկ մեղադրանքը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6 հոդվածի, սույն օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորում է` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով արգելված կոնկրետ արարքի կատարման մասին, այսինքն` մեղադրանքի հասկացությունը չի ներառում հանցագործության համար նախատեսված պատժի տեսակն ու չափը:

ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդն արձանագրում է, որ նման պրակտիկան հակասում է գործող օրենսդրությանը, խախտում է օրենքի և դատարանի առջև կողմերի իրավահավասարության սկզբունքը և կարող է կասկած հարուցել դատարանի անկախության նկատմամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306 հոդվածի տարակարծիք մեկնաբանումը բացառելու և միասնական դատական պրակտիկա վարելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի պահանջներով, ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդն

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Դատարաններին պարզաբանել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306 հոդվածով սահմանված այն դրույթը, որ «դատախազը պաշտպանում է մեղադրանքը», նշանակում է` մեղադրանքը պաշտպանելիս դատախազը միայն պետք է հիմնավորի որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով արգելված կոնկրետ արարքի կատարման հանգամանքը, իսկ որոշակի պատժատեսակ և պատժաչափ առաջարկելու լիազորությամբ օժտված չէ:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է միայն www.court.am կայք

էջում

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
03.04.2002
N 47
Որոշում