(ուժը կորցրել է 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)
i
600.0029.170315
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 03 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 մարտի 2015 թվականի N 29-Ն
i
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (բաշխող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (հաղորդող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված N 1
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2015 թվականի մարտի 4-ի
N 29-Ն որոշմամբ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԲԱՇԽՈՂ-ՀԱՂՈՐԴՈՂ)
____ _____________ 20_ թվական ք.__________________
____________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Բաշխող, ի դեմս_____________________________________________
_____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
_____________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Հաղորդող, ի դեմս ___________________________________________
___________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին` Կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն են.
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
2) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ` էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում,
3) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
4) Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
5) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողը Բաշխողից գնում է էլեկտրական էներգիա` համաձայն Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգի:
3. ՍԱԿԱԳԻՆԸ
3. Հաղորդողի կողմից վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի գնումը Բաշխողից իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա հաշվեկշիռը եզրափակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ): Էլեկտրական էներգիայի գնման գինն ամրագրվում է սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքերում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և Հանձնաժողովի իրավական ակտերով:
6. Բաշխողը պարտավորվում է`
1) ապահովել էլեկտրական էներգիայի հանձնումը Հաղորդողին արտահանման կետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը` այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ հաշիվ-ապրանքագիր ներկայացնել Հաղորդողին` սույն պայմանագրում սահմանված ժամկետում,
4) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող` սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
5) Հաղորդողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Հաղորդողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
7. Հաղորդողը պարտավորվում է`
1) գնել Բաշխողի հանձնած էլեկտրական էներգիան և վճարել դրա համար սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը` այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
4) Բաշխողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Բաշխողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Էլեկտրական էներգիան հաշվառում է Հաշվարկային կենտրոնը` Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
9. Հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվառքի սարքերի (հավելված N 2) տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա ____-ը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը Բաշխողը կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Հաղորդողին:
11. Հաղորդողը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ընդունում-հանձնումը Կողմերն իրականացնում են արտահանման կետում:
13. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել էլեկտրական էներգիայի արտահանումը` այդ մասին գրավոր տեղյակ պահելով Հաղորդողին, Բաշխողին և Հաշվարկային կենտրոնին` հետևյալ դեպքերում`
1) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտման առաջացման վտանգի դեպքում,
2) էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում:
14. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:
15. ____________________________________________________________ _________________________________________________________________:
8. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
16. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
17. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի ներկայացրած` վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Հաղորդողը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող Կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
18. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
19. Սույն պայմանագրի 11-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Բաշխողն իրավունք ունի Հաղորդողից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:
10. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
20. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբուքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
21. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև _________________________:
23. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
24. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (Բաշխող-Հաղորդող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
25. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերից յուրաքանչյուրի և Հանձնաժողովի համար:
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
26. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածներն են`
1) էլեկտրական էներգիայի գների մասին համաձայնագիրը (հավելված N 1),
2) էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի մասին համաձայնագիրը (հավելված N 2),
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3):
13. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բաշխող` Հաղորդող`
գտնվելու վայրը _________________ գտնվելու վայրը ________________
Հ/Հ _________________________ Հ/Հ _________________________
Հեռախոս ___________________ Հեռախոս ___________________
Ֆաքս ______________________ Ֆաքս ______________________
Գործունեության լիցենզիա N ______ Գործունեության լիցենզիա N ______
Ղեկավար _______________________ Ղեկավար _______________________
________________________________ ________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Գրանցված է ___ _____________20__թվականի
Գրանցման N _______
Կ.Տ.
Պատասխանատու ___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Հավելված N 1
Էլեկտրաէներգետիկական համակարգում
վթարային կամ անհաղթահարելի ուժի
հետևանքով առաջացած իրավիճակներում
արտահանման նպատակով էլեկտրական
էներգիայի առուվաճառքի (Բաշխող-Հաղորդող)
20__ թվականի ________ ____
N__ պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Հաղորդողը և Բաշխողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են Հաղորդողի կողմից Բաշխողից գնվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագինը` ___________ դրամ/կՎտժ:
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա հաշվեկշիռը եզրափակող կայանի համար սահմանված էլեկտրական էներգիայի
___________________________________________________________________________
(սակագնային դրույքն է (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինն է
(միադրույք սակագնային համակարգ)
___________ դրամ/կՎտժ:
ԲԱՇԽՈՂ ՀԱՂՈՐԴՈՂ
____________________________ ____________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ ________________ 20__ թվական ___ ________________ 20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
Հավելված N 2
Էլեկտրաէներգետիկական համակարգում
վթարային կամ անհաղթահարելի ուժի
հետևանքով առաջացած իրավիճակներում
արտահանման նպատակով էլեկտրական
էներգիայի առուվաճառքի (Բաշխող-Հաղորդող)
20__ թվականի ________ ____
N__ պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը.
.____________________________________________________________________.
|Առևտրային |Առևտրային |Հոսանքի և լարման|Վերստուգիչ|Հոսանքի և լարման|
|հաշվառքի |հաշվառքի |տրանսֆորմատորների|հաշվառքի |տրանսֆորմատորների|
|սարքերի |սարքերի |փոխարկման |սարքերի |փոխարկման |
|տեղադրման |համարը |գործակիցները |տեղադրման |գործակիցները |
|վայրերը |և տեսակը |_________________|վայրերը, |_________________|
| | |Kհտ |Kլտ |KհտxKլտ|համարը և |Kհտ |Kլտ |KհտxKլտ|
| | | | | |տեսակը | | | |
|__________|__________|____|____|_______|__________|____|____|_______|
|__________|__________|____|____|_______|__________|____|____|_______|
.____________________________________________________________________.
2. Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է__________ -ը:
3. Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է _________ -ը:
ԲԱՇԽՈՂ ՀԱՂՈՐԴՈՂ
____________________________ ____________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ ________________ 20__ թվական ___ ________________ 20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
Համաձայնեցված է
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ __________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
__ ______20 __թվական
Կ.Տ.
Հավելված N 3
Էլեկտրաէներգետիկական համակարգում
վթարային կամ անհաղթահարելի ուժի
հետևանքով առաջացած իրավիճակներում
արտահանման նպատակով էլեկտրական
էներգիայի առուվաճառքի (Բաշխող-Հաղորդող)
20__ թվականի ________ ____
N__ պայմանագրի
ԱԿՏ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաղորդող ________________________________________________________
Բաշխող _______________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան _ ___ 20__ թվականից մինչև _ ___ 20__թվականը
Բաշխողի կողմից Հաղորդողին վաճառված էլեկտրական էներգիայի քանակը` ____________ կՎտժ
Հիմքը _________________________________________________________
ԲԱՇԽՈՂ ՀԱՂՈՐԴՈՂ
____________________________ ____________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ ________________ 20__ թվական ___ ________________ 20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ _______________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
__ ______20 __թվական
Կ.Տ.
Հավելված N 2
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2015 թվականի մարտի 4-ի
N 29-Ն որոշմամբ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՀԱՂՈՐԴՈՂ-ԲԱՇԽՈՂ)
____ ___________ 20_ թվական ք.__________________
____________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Հաղորդող, ի դեմս ______________________________________
____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
____________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
Այսուհետ` Բաշխող, ի դեմս __________________________________________
____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին` Կողմ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն են.
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
2) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ` էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում,
3) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
4) Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
5) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողը Բաշխողին վաճառում է էլեկտրական էներգիա` համաձայն Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգի:
3. ՍԱԿԱԳԻՆԸ
3. Հաղորդողի կողմից վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում` էլեկտրական էներգիայի վաճառքը Բաշխողին իրականացվում է Հանձնաժողովի կողմից Հաղորդողի համար սահմանված ներկրման սակագնով: Էլեկտրական էներգիայի վաճառքի գինն ամրագրվում է սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքերում կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և Հանձնաժողովի իրավական ակտերով:
6. Հաղորդողը պարտավորվում է`
1) ապահովել էլեկտրական էներգիայի հանձնումը Բաշխողին ներկրման կետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը` այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ հաշիվ-ապրանքագիր ներկայացնել Բաշխողին` սույն պայմանագրում սահմանված ժամկետում,
4) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող` սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
5) Բաշխողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Բաշխողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
7. Բաշխողը պարտավորվում է`
1) գնել Հաղորդողի հանձնած էլեկտրական էներգիան և վճարել դրա համար սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում,
2) ստորագրել և ներկայացնել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը` այն ստանալուց հետո ___ օրվա ընթացքում,
3) իր միջոցներով իրականացնել իր սեփականությունը հանդիսացող սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, շահագործումը և պահպանումը,
4) Հաղորդողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Հաղորդողի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Էլեկտրական էներգիան հաշվառում է Հաշվարկային կենտրոնը` Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
9. Հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվառքի սարքերի (հավելված N 2) տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա ____-ը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հաղորդողը կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Բաշխողին:
11. Բաշխողը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ընդունում-հանձնումը Կողմերն իրականացնում են ներկրման կետում:
13. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:
14. _________________________________________________________________ _________________________________________________________________________:
8. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
15. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
16. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի ներկայացրած` վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Բաշխողը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող Կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
17. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
18. Սույն պայմանագրի 11-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում, Հաղորդողը իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով:
10. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
19. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են համարվում բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբուքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
20. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
21. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև _________________________:
22. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
23. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրման նպատակով էլեկտրական էներգիայի առուվաճառքի (Հաղորդող-Բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
24. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերից յուրաքանչյուրի և Հանձնաժողովի համար:
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
25. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածներն են`
1) էլեկտրական էներգիայի գների մասին համաձայնագիրը (հավելված N 1),
2) էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի մասին համաձայնագիրը (հավելված N 2),
3) վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3):
13. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հաղորդող` Բաշխող`
գտնվելու վայրը _________________ գտնվելու վայրը ________________
Հ/Հ _________________________ Հ/Հ _________________________
Հեռախոս ___________________ Հեռախոս ___________________
Ֆաքս ______________________ Ֆաքս ______________________
Գործունեության լիցենզիա N ______ Գործունեության լիցենզիա N ______
Ղեկավար _______________________ Ղեկավար _______________________
________________________________ ________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Գրանցված է ___ _____________20__թվականի
Գրանցման N _______ Կ.Տ.
Պատասխանատու ___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Հավելված N 1
Էլեկտրաէներգետիկական համակարգում
վթարային կամ անհաղթահարելի ուժի
հետևանքով առաջացած իրավիճակներում
արտահանման նպատակով էլեկտրական
էներգիայի առուվաճառքի (Հաղորդող-Բաշխող)
20__ թվականի ________ ____
N__ պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Հաղորդողը և Բաշխողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են Հաղորդողի կողմից Բաշխողին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագինը` ___________ դրամ/կՎտժ:
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Հաղորդողի համար սահմանված էլեկտրական էներգիայի ներկրման սակագինն է ____________ դրամ/կՎտժ:
ՀԱՂՈՐԴՈՂ ԲԱՇԽՈՂ
____________________________ ____________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ ________________ 20__ թվական ___ ________________ 20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
Հավելված N 2
Էլեկտրաէներգետիկական համակարգում
վթարային կամ անհաղթահարելի ուժի
հետևանքով առաջացած իրավիճակներում
արտահանման նպատակով էլեկտրական
էներգիայի առուվաճառքի (Հաղորդող-Բաշխող)
20__ թվականի ________ ____
N__ պայմանագրի
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը.
.____________________________________________________________________.
|Առևտրային |Առևտրային |Հոսանքի և լարման|Վերստուգիչ|Հոսանքի և լարման|
|հաշվառքի |հաշվառքի |տրանսֆորմատորների|հաշվառքի |տրանսֆորմատորների|
|սարքերի |սարքերի |փոխարկման |սարքերի |փոխարկման |
|տեղադրման |համարը |գործակիցները |տեղադրման |գործակիցները |
|վայրերը |և տեսակը |_________________|վայրերը, |_________________|
| | |Kհտ |Kլտ |KհտxKլտ|համարը և |Kհտ |Kլտ |KհտxKլտ|
| | | | | |տեսակը | | | |
|__________|__________|____|____|_______|__________|____|____|_______|
|__________|__________|____|____|_______|__________|____|____|_______|
.____________________________________________________________________.
2. Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է__________ -ը:
3. Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________ -ը:
ՀԱՂՈՐԴՈՂ ԲԱՇԽՈՂ
____________________________ ____________________________
(պաշտոն, ստորագրություն, (պաշտոն, ստորագրություն,
անուն, ազգանուն) անուն, ազգանուն)
___ ________________ 20__ թվական ___ ________________ 20__ թվական
Կ.Տ. Կ.Տ.
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ______________________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
__ ______20 __թվական
Կ.Տ.
Հավելված N 3
Էլեկտրաէներգետիկական համակարգում
վթարային կամ անհաղթահարելի ուժի
հետևանքով առաջացած իրավիճակներում
արտահանման նպատակով էլեկտրական
էներգիայի առուվաճառքի (Հաղորդող-Բաշխող)
20__ թվականի ________ ____
N__ պայմանագրի
ԱԿՏ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բաշխող _______________________________________________________
Հաղորդող ________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան _ ___ 20__ թվականից մինչև _ ___ 20__թվականը
Ընդամենը վաճառված էլեկտրական էներգիայի քանակը` ____________ կՎտժ
Հիմքը ______________________________________________________________