Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Հ ...

 

 

010.0206.221214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը «ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածում`

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի հասկացությունը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակները, վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման պայմաններն ու կարգը:».

2) 2-րդ մասի «դրամական և նյութական բավարարումները» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձին մայրության նպաստի տրամադրման, նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2-րդ հոդվածում`

i

1) վերնագրի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների» բառերով.

2) 1-ին մասի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստին» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին» բառերով, իսկ «սույն օրենքով» բառը փոխարինել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 3-րդ հոդվածում`

i

1) վերնագիրը «տեսակները» բառից հետո լրացնել «, մայրության նպաստի հասկացությունը» բառերով.

2) 1-ին մասից հանել «կամ ամբողջությամբ» բառերը.

3) 2-րդ մասից հանել «(այսուհետ` նպաստ)» բառերը.

4) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 4-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «Նպաստի» բառը փոխարինել «Սույն օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ)» բառերով, իսկ նույն մասի 1-ին կետը «ֆիզիկական անձինք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների» բառերով.

2) 2-րդ մասի «նպաստի» բառը փոխարինել «սույն օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի «բառերով.

3) 3-րդ մասի «նպաստները» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները» բառերով, իսկ «դրանց ստանալու իրավունքն» բառերը` «ժամանակավոր անաշխատունակությունն» բառերով.

4) 4-րդ մասում`

ա. «ժամանակահատվածի» բառը փոխարինել «, իսկ մայրության նպաստը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի» բառերով, իսկ «(աշխատանքից ազատվելը),» բառերը` «(աշխատանքից ազատվելը` անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում` գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:».

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`

i

1) «Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը» բառերը փոխարինել «Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով, իսկ «երեք» բառը` «հինգ» բառով.

2) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):»:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 7-րդ հոդվածում, 11-րդ հոդվածի վերնագրում «հղիության ու ծննդաբերության» բառերը փոխարինել «մայրության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «հղիության ու ծննդաբերության նպաստը» բառերը փոխարինել «մայրության նպաստը» բառերով.

2) 1-ին և 2-րդ մասերի, 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների «հղիության ու ծննդաբերության նպաստ» բառերը փոխարինել «մայրության նպաստ» բառերով.

3) 1-ին մասի, 2-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների, 3-րդ մասի «աշխատանքային օրերի» բառերը փոխարինել «օրացուցային օրերի» բառերով.

4) 5-րդ մասի «աշխատանքային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում` մինչև 110 օրական դառնալը)» բառերը փոխարինել «օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում` մինչև 110 օրական դառնալը)» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում» բառերով, իսկ «նպաստը» բառը` «ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «աշխատողին նպաստ» բառերը փոխարինել «աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «աշխատանքային օրերի» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հղիության և ծննդաբերության» բառերը փոխարինել «մայրության» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «հղիության ու ծննդաբերության» բառերը փոխարինել «մայրության» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 22. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ (ԵԿԱՄՈՒՏԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:

3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:

4. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքի հիման վրա: Սույն մասով սահմանված դեպքում այլ գործատուի վճարած եկամուտը և սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը միջին ամսական աշխատավարձում հաշվառելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

10. Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

12. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:

16. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:»:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 25-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «11-րդ մասով» բառերով.

2) 2-րդ մասի «դեպքում նպաստի» բառերը փոխարինել «դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքում վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «նկատմամբ» բառը փոխարինել «նկատմամբ, այդ թվում` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մայրության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «8-րդ և 10-րդ մասերով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքն առաջացել է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո):

2. Եթե ժամանակավոր անաշխատունակությունը (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքը) առաջացել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա ժամանակավոր անաշխատունակության (մայրության նպաստը) և նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով):

 

22 դեկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-206-Ն

 

 

pin
ՀՀ 01.12.2014
N ՀՕ-206-Ն օրենք