Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Հ ...

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2014 թվականի N 3611-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 8-րդ կետը.

1. Երևան քաղաքում ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը սահմանել ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման համապատասխան` ըստ տվյալ գերեզմանատան` գերեզմանատեղիի (դրանով զբաղեցված հողամասի) գտնվելու վայրի համար սահմանված տարածագնահատման գոտիականության գործակիցների:

2. Ընդունել ի գիտություն, որ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող վճարովի հողատարածքի հատկացումն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 1-ին կետի «Է)» ենթակետով սահմանված կարգին համապատասխան, իսկ սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի արժեքը վճարվում է Երևան համայնքի բյուջե:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի վրա:

 

 

pin
Երևանի քաղաքապետ
22.09.2014
N 3611-Ն
Որոշում