(ուժը կորցրել է 11.05.02 թիվ 498 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1991թ. թիվ 167
i
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության <գյուղացիական և="" գյուղացիական="" կոլեկտիվ="" տնտեսությունների="" մասին=""> օրենքի և հանրապետության հողային պաշարների արդյունավետ օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Սահմանել, որ Արարատի, Արտաշատի, Ախուրյանի, Աշտարակի, Բաղրամյանի, Էջմիածնի, Մասիսի, Նաիրիի, Հոկտեմբերյանի, Երևան քաղաքի Շահումյանի շրջանների բնակավայրերում որպես սեփականություն տրամադրված գյուղատնտեսական օգտագործելի հողեր ունեցող գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական արտադրական նշանակություն ունեցող շինությունները կառուցում են միայն տնամերձ հողամասերի վրա:
գյուղացիական>