Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱ ...

 

 

124.0010.310899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

27 հուլիսի 1999 թվականի թիվ 01/10

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը (կցվում է):

 

       Հաստատված է           Համաձայնեցված է          Համաձայնեցված է

 

       ՀՀ պետական            ՀՀ ֆինանսների            ՀՀ էկոնոմիկայի

       եկամուտների           նախարարության            նախարարության

       նախարարի              հետ                      հետ

1999թ.

հուլիսի 27-ի

 

Թիվ 01/10

հրամանով

 

       ___________           ______________            _____________

       ___________           ______________            _____________

 

               Համաձայնեցված է         Համաձայնեցված է

 

               ՀՀ կենտրոնական        ՀՀ արդյունաբերության

               բանկի հետ                  և  առևտրի

                                     նախարարության հետ

 

               _______________       _____________________

               _______________       _____________________

 

ՀՐԱՀԱՆԳ

«Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար

թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման»

կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

«Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման» կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Կանոնների 1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) առևտրական գործարքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամանակ դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի միջոցով:

Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկները իրականացնում են միայն սահմանված կարգով ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների միջոցով»:

2. Հանել կանոնների 2.2 կետը:

i

3. Կանոնների 2.3 կետում`

i

- «նորոգվող ՀԴՄ-ի» բառերից հետո ավելացնել «նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո ՀԴՄ-ի» բառերը,

- կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնները յուրաքանչյուր եռամսյակի համար ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից իրականացված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների մասին»:

i

4. Կանոնների 3.1 կետից հանել «հսկիչ ժապավենի սկզբնամասում գրանցել տվյալ ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման և գործարանային համարները, հերթական համարը, թվագրել տվյալ օրը, ամիսը, ամսաթիվը և ժամը» բառերը:

i

5. Կանոնների 4.1 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարը ստանալու պահին սպառողին տրամադրել դրամարկղային չեկ»:

6. Կանոնների 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.2. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ձևակերպումներ:

4.2.1. Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարման ենթակա գումարների գրանցման պահին, մինչև գնման չեկի փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ են համարում: Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ:

4.2.2. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ժամանակ տնտեսավարող սուբյեկտները վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի հիման վրա կազմում են վաճառված ապրանքների ետ ընդունման ակտ (հավելված թիվ 7):

4.2.3. Գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ, որը պարունակում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքների ետ ընդունման գինը, ամսաթիվը, ժամը, ինչպես նաև «վերադարձ» նշագրումը:

Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները ետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների ետ ընդունման ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:

4.2.4. Եթե ետ է ընդունվում գնման չեկով գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը տպվում է ետ ընդունվող ապրանքների գումարի չափով: Տնտեսավարող սուբյեկտի մոտ պահպանվում է գնման չեկի պատճեն: Գնման չեկի բնօրինակի և պատճենի վրա ետ ընդունված ապրանքների գումարների դիմաց կարմիր գույնով կատարվում է «վերադարձված է» նշագրումը:

4.2.5. Դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի հիման վրա լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը (հավելված թիվ 8) և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպելով վերադարձի չեկ:

Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:

4.2.6. Ետ ընդունված ապրանքների գնման, սխալմամբ գրանցված գումարների և վերադարձի չեկերը ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:

4.2.7. Տնտեսավարող սուբյեկտները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար ներկայացնում են տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանք (հավելված թիվ 9):

4.2.8. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ակտերում նշված գումարները չեն ներառվում տնտեսավարող սուբյեկտի իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են տնտեսավարող սուբյեկտի իրացումից հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`

- բացակայում է համապատասխան ակտը, կամ ակտի տվյալներից որևէ մեկը.

- հարկային տեսչության մարմնին չի ներկայացվել կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանքը (հավելված թիվ 9).

- չեղյալ համարման, վերադարձի, սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված տեղեկանքում»:

i

7. Կանոնների 5.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրվա (հերթափոխի) ավարտից հետո կանխիկ դրամը սահմանված կարգով մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ»:

8. Կանոններում և կանոնների թիվ 1, 5 և 6 հավելվածներում «զրոյացում» բառերը փոխարինել «չեղյալ համարում» բառերով:

9. Հանել կանոնների թիվ 2 հավելվածը:

i

10. Կանոնները լրացնել թիվ 7, թիվ 8 և թիվ 9 հավելվածներով (կցվում են):

 

i

Հավելված թիվ 7

 

ԱԿՏ ԹԻՎ

 

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՏ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

.________________________________.     ._________________________________.

|            Վաճառող             |     |           Գնորդ  2              |

|                                |     |                                 |

|                                |     |                                 |

|1. Անվանումը 1 _________________|     |1. Անվանումը 1 __________________|

|                                |     |                                 |

|                                |     |                                 |

|2. ՀՎՀՀ        .________________|     |2. ՀՎՀՀ        ._________________|

|               .________________|     |               ._________________|

|                                |     |                                 |

|                                |     |                                 |

|3. Հասցե       _________________|     |3. Հասցե       __________________|

|                                |     |                                 |

|                                |     |                                 |

|________________________________|     |_________________________________|

|                                |     |                                 |

.________________________________.     ._________________________________.

 

Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի`

 

Գործարանային համարը  .________________.  Հարկային        ._____________.

.________________.  մարմիններում    ._____________.

                                         գրանցման

                                         համարը

 

Ապրանքի վերադարձի (չփոխարինելու)

պատճառը             ____________________________

 

Ետ ընդունված ապրանքների

 

._________________________________________________________________________.

| Թիվ 3 | Անվանումը|     Քանակը      | Միավորի գինը   |    Գումարը        |

|_______|__________|_________________|________________|___________________|

|       |          | թվերով |տառերով |թվերով| տառերով | թվերով| տառերով   |

|_______|__________|________|________|______|_________|_______|___________|

| 1     |          |        |        |      |         |       |           |

|_______|__________|________|________|______|_________|_______|___________|

| 2     |          |        |        |      |         |       |           |

|_______|__________|________|________|______|_________|_______|___________|

|_______|__________|________|________|______|_________|_______|___________|

|_____________________________________________________|_______|___________|

|                          Ընդամենը                   |       |           |

._________________________________________________________________________.

 

Ետ ընդունված ապրանքների .____________.  Տպման ամսաթիվը .______________.

գնման չեկի համարը       .____________.   և  ժամը         .______________.

 

Ձևակերպված      ._____________.     Տպման ամսաթիվը   ._______________.

վերադարձի չեկի  ._____________.     և  ժամը          ._______________.

համարը

 

             Վաճառող`                               Գնորդ`

 

Ղեկավար  (անհատ ձեռներեց)  ________________       ________________

                           (ստորագրություն)       (ստորագրություն)

 

Գլխ. հաշվապահ              ________________

                           (ստորագրություն)

 

«_______» ____________ թ.

 

_______________________________________

1 -  Եթե սուբյեկտը անհատ ձեռներեց է,

լրացվում է նրա անունը և ազգանունը

 

2 - Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը

չի լրացվում

 

3 - Տողերի քանակը` ըստ ապրանքների

տեսակների

 

Հավելված թիվ 8

 

ԱԿՏ ԹԻՎ

 

ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

Տնտեսավարող սուբյեկտ

 

Անվանումը *

_______________________

 

ՀՎՀՀ         ._________________.

._________________.

 

Հասցե        ________________________

 

Օգտագործվող ՀԴՄ-ի`

 

Գործարանային համարը              ._____________________.

._____________________.

 

Հարկային մարմիններում            ._____________________.

գրանցման համարը                  ._____________________.

 

Սխալ գումարով տպված չեկի`

 

Համարը .________________.    Տպման ամսաթիվը և  ժամը  ._________________.

.________________.                            ._________________.

 

Սխալմամբ գրանցված գումարը       .________________.   ._______.

.________________.   ._______.

                                     թվերով           տառերով

 

Ձևակերպված վերադարձի չեկի`

 

Համարը ._________________. Տպման ամսաթիվը և ժամը ._________________.

._________________.                          ._________________.

 

Տնտեսավարող սուբյեկտի

 

Ղեկավար  (անհատ ձեռներեց)       ____________________

                                  (ստորագրություն)

 

Գլխ. հաշվապահ                   ____________________

                                  (ստորագրություն)

 

«________» ______________ թ.

 

________________________________________

* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է,

լրացվում է նրա անունը և ազգանունը

 

Հավելված թիվ 9

 

ՀՀ պետական եկամուտների նախարարության  .__________________________.

տարածքային հարկային       | Փաստաթղթի հերթական       |

____________   տեսչություն             | համարը                   |

| թիվ ___________________  |

|        (լրացվում է       |

|       հարկային մարմնի    |

|          կողմից)         |

.__________________________.

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

թ. ____________ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների,

 

վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին

 

ՀԴՄ օգտագործող տնտեսավարող սուբյեկտի տվյալները

 

       Անվանումը*                      ____________________________

                                       ____________________________

 

Հարկ Վճարողի Հաշվառման Համարը (ՀՎՀՀ) .____________________________.

.____________________________.

 

       Հասցե                          ____________________________

 

       Հեռախոս                        ____________________________

 

Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները

 

       Գործարանային համարը            ___________________________

 

Հարկային մարմնում

       գրանցման համարը                ___________________________

 

Չեղյալ համարումների

 

               քանակը                       ընդհանուր գումարը

 

.______________________.         ._________________________.

.______________________.         ._________________________.

 

Կատարված վերադարձերի

 

               քանակը                       ընդհանուր գումարը

 

.______________________.        .__________________________.

.______________________.        .__________________________.

 

Սխալմամբ գրանցված

 

          դեպքերի քանակը                       ընդհանուր գումարը

 

.______________________.          ._________________________.

.______________________.          ._________________________.

 

Տնտեսավարող սուբյեկտի

 

Ղեկավար (անհատ ձեռներեց) __________________

(ստորագրություն)

 

       Գլխ. հաշվապահ              __________________

                                   (ստորագրություն)

 

«_________» ________________ թ.

 

_____________________________________

* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է,

լրացվում է նրա անունը և ազգանունը

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «31»  08  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12499141

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
27.07.1999
N 01/10
Հրաման