Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԼՈՒԾԱՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈ ...

01.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.09.1999  -ից մինչեւ   01.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.08 թիվ 89-Ն հրաման)

i

114.0106.160899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

27 հուլիսի 1999 թվականի թիվ 106-Հ

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության որոշումներով լուծարված ընկերությունների գույքի պահպանման և օգտագործման գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «ՀՀ կառավարության որոշումներով լուծարված ընկերությունների գույքի պահպանման և օգտագործման գործընթացը կանոնակարգելու մասին» որոշումը (կցվում է):

 

ԿԱՐԳ

 

ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների

գույքի պահպանման և օգտագործման

 

Սույն կարգը ընդունված է ելնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998թ. հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 76 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի ե) ենթակետից:

1. ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում լուծարման վերաբերյալ գրառում կատարելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարի հրամանով` «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովը կատարում է ընկերության լուծարումից հետո մնացած գույքի ընդունում ՀՀ սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը և տվյալները ներկայացնում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության հաշվապահություն` համապատասխան ձևակերպումներ կատարելու համար:

2. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը լուծարված ընկերությունների գույքի պահպանումը իրականացնում է «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի միջոցով` կնքելով նրա հետ հանձնարարության պայմանագիր: Հանձնարարության պայմանագրով «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի կողմից գույքը պահպանելու համար ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից նախատեսված վճարները պետք է բովանդակեն սահմանված կարգով պահպանության ծախսերը` ներկայացված «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի կողմից և 10 օ/օ շահույթ:

3. «Շահագործման տնտեսություն» ՊՓԲԸ-ի ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի պահպանումը իրականացնում է լուծարված ընկերությունների կողմից նախօրոք փոխանցված դրամական միջոցների հաշվին, և ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում նախարարություն` դրամական միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ:

4. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը կարող է լուծարված ընկերությունների աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով լուծարված ընկերության գույքի առանձին տարրերը տրամադրել վարձակալության` որոշակի ժամկետով` մինչև ՀՀ կառավարության որոշմամբ այդ գույքի մասնավորեցումը կամ վարձակալության հանձնումը, միաժամանակ այդ ընկերությունների լուծարումից հետո մնացած երկարաժամկետ պահպանության համար ոչ պիտանի շրջանառու միջոցները վաճառել վարձակալին` շուկայական գներով:

5. Լուծարված ընկերությունների գույքը ՀՀ կառավարության որոշումներով մասնավորեցվելուց կամ վարձակալության հանձնելուց հետո, այդ գույքի պահպանման համար նախատեսված և տնտեսված գումարները կարող են օգտագործվել լուծարված այլ ընկերությունների գույքի պահպանման համար:

Գույքի պահպանման համար նախատեսված և չծախսված գումարները ենթակա են փոխանցման պետական բյուջեի համապատասխան հաշվին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

16. 08. 1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11499135

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
27.07.1999
N 106-Հ
Հրաման