ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2014 թվականի N 162-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 272-Ն որոշումը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարն ավելացնել 2,000,000.0 հազար դրամով,
2) ծախսերի գումարն ավելացնել 1,750,000.0 հազար դրամով,
3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը նվազեցնել 250,000.0 հազար դրամով:
2. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշմամբ հաստատված NN 1-7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
_________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում