Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒ ...

 

 

110.0251.080799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

6 հուլիսի 1999 թ. թիվ 251-Մ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 1999 թվականի ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական

ուսումնական հաստատությունների 1999 թվականի ընդունելության

կանոնները:

2. Նախարարության իրավաբանական բաժնին` սահմանված կարգով փաստաթուղթը

ներկայացնել պետական գրանցման` ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ

Մ. Ստակյանին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 7-Ի Հ. 251-Մ ՀՐԱՄԱՆՈՎ

ԿՈԴ 110

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» հ. 36 որոշմամբ հաստատված Նախարարության կանոնադրության 1-ին և 2-րդ կետերի պահանջներին և 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները` քոլեջները և ուսումնարանները (այսուհետ` ՄՄՈՒՀ), մրցութային հիմունքներով ընդունելություն են կատարում ըստ առկա /ստացիոնար/ և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի` պետական պատվերով կամ վճարման հիմունքով (այլ պատվերով), Նախարարության հաստատած` ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկի և պայմանների համաձայն:

3. ՄՄՈՒՀ-ներ կարող են դիմել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, մասնագիտական տեխնիկական (պրոֆտեխնիկական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

4. ՄՄՈՒՀ-ներում ընդունելությունը պետական պատվերով ուսուցմամբ տեղերում կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա` սույն Կանոններով սահմանված մրցույթի պայմաններին համապատասխան:

Ընդունելությունը վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղերում, բացառությամբ Նախարարության կողմից ըստ ՄՄՈՒՀ-ների սահմանված` մանկավարժական, բժշկական, արվեստի, մարզական, ռազմական և ավիացիոն մասնագիտությունների, կատարվում է առանց ընդունելության քննությունների` Նախարարության կողմից որպես մրցութային` ըստ մասնագիտությունների սահմանած` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) առարկաների գնահատականների հիման վրա:

Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են ՄՄՈՒՀ-ներ ընդունվել միայն վճարովի հիմունքով` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

5. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են տվյալ ուսումնական հաստատությունում` պետական պատվերով ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար` 1999 թվականի հունիսի 20-ից մինչև 1999 թվականի օգոստոսի 7-ը, իսկ վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար (բացի սույն կանոնների 4-րդ կետով նախատեսված մասնագիտությունների)` 1999 թվականի հունիսի 20-ից մինչև 1999 թվականի օգոստոսի 22-ը:

Արվեստի և մարզական մասնագիտությունների գծով` 1999 թվականի հունիսի 20-ից մինչև 1999 թվականի հուլիսի 15-ը:

Բժշկական ՄՄՈՒՀ-ներում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են` պետական պատվերով ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար` 1999 թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 15-ը, իսկ վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար` 1999 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:

Գյուղատնտեսական մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 1999 թվականի սեպտեմբերի 10-ից դեկտեմբերի 1-ը:

6. Դիմորդը անձամբ ՄՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա/ դիմում,

բ/ կրթության մասին փաստաթղթի բնագիրը (պատճենը),

գ/ չորս լուսանկար (3 x 4 չափսի),

դ/ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդների համար, զինվորական գրքույկ, ՀՀ ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև),

ե) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

ՄՄՈՒՀ-ը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

7. ՄՄՈՒՀ-ի դիմորդը` ընդունելության կազմակերպման և անցկացման համար, տվյալ ուսումնական հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) դրամ:

Անկախ քննություններին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին ետ չի վերադարձվում:

8. Ընդունելության քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում, նախարարության հաստատած ժամանակացույցի համաձայն, 1999 թվականի օգոստոսի 10-ից օգոստոսի 22-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով` 1999 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը:

Բժշկական ՄՄՈՒՀ-ներում ընդունելության քննությունները կազմակերպվում են` պետական պատվերով ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար` 1999 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 25-ը, իսկ վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար` 1999 թվականի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 20-ը:

Գյուղատնտեսական մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ ընդունվելու համար ընդունելության քննությունները կազմակերպվում են 1999 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը:

9. Ընդունելության քննություններն անց են կացնում հաստատություններում ստեղծված առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, Նախարարության հաստատած համապատասխան ծրագրերի շրջանակներում:

ՄՄՈՒՀ-ի մասնաճյուղում քննություններն անց են կացնում ՄՄՈՒՀ-ի ստեղծած քննող հանձնաժողովները:

10. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կենտրոնացված կարգով 1999 թվականին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է ՄՄՈՒՀ-ում տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական, եթե նա չի ցանկանում տվյալ առարկայից հանձնել ընդունելության քննություն:

11. Մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների: Մրցույթի արդյունքները հրապարակվում են ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության քննությունների ավարտից 2 օր հետո:

12. Մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է այն դիմորդը, որն ունի մրցութային քննություններից ստացած գնահատականների առավելագույն գումար:

Մրցութային միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում`

ա/ քննական առարկաներից ստացած միավորները` քննությունների ցանկով սահմանված հաջորդականությամբ, իսկ վերջիններիս հավասարության դեպքում ոչ մրցութային առարկաներից ստացած (ունեցած) միավորները, այլ դեպքում` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) գնահատականների միջին թվաբանականը,

բ) մանկավարժական և բժշկական մասնագիտությունների համար` համապատասխան հիմնարկներում աշխատանքի ստաժը:

13. Սույն Կանոնների 4-րդ կետով սահմանված` առանց քննությունների ընդունելության դեպքում` առաջին հերթին ընդունվում է այն դիմորդը, որն ունի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների առավելագույն գումար:

Նշված գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում`

ա/ մրցութային առարկաների գնահատականները` Նախարարության կողմից սահմանված հաջորդականությամբ, իսկ վերջիններիս հավասարության դեպքում` մյուս առարկաների գնահատականների միջին թվաբանականը,

բ/ մանկավարժական և բժշկական մասնագիտությունների համար` համապատասխան հիմնարկներում աշխատանքի ստաժը:

Դիմորդի ցանկությամբ, մրցութային առարկաների գնահատականներ կարող են համարվել պետական պատվերով ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար համապատասխան առարկաներից հանձնված ընդունելության քննությունների միավորները:

14. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները «Հայոց լեզու» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաների քննությունը հանձնում են այդ դպրոցների համար սահմանված ծրագրով: Կրթության փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրանց ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում`

«Գործավարություն և արխիվավարություն»,

«Աշխատանքի ուսուցում»,

«Դասավանդում տարրական դասարաններում»,

«Դասավանդում տարրական դասարաններում և ռուսաց լեզու»,

«Դասավանդում տարրական դասարաններում և անգլերեն լեզու»,

«Նախադպրոցական դաստիարակություն»,

«Նախադպրոցական դաստիարակություն և օտար լեզու»,

«Նախադպրոցական դաստիարակություն և կերպարվեստ»,

«Արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանք»,

«Գրադարանային գործ»,

«Հայոց և օտար լեզուների դասավանդում» մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր կերպով հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից` հայկական դպրոցի ծրագրով:

15. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը, իսկ բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու քննող հանձնաժողովի նախագահին` առանց քննասենյակից դուրս գալու:

16. Ընդունելության քննությունները վերահանձնել չի թույլատրվում:

17. Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները ուսումնական հաստատությունում դեռևս չեն ավարտվել:

Քննությունների ժամանակացույցով նշանակված ժամկետին որևէ քննությանը անհարգելի պատճառով չներկայացած դիմորդի մասնակցությունը տվյալ առարկայի քննությանը չի թույլատրվում:

18. Պետական պատվերով հատկացված տեղերում ընդունվողների հրամանագրումը կատարվում է մինչև 1999 թվականի օգոստոսի 25-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով` մինչև 1999 թվականի օգոստոսի 8-ը:

Բժշկական ՄՄՈՒՀ-ներում պետական պատվերով հատկացված տեղերում ընդունվողների հրամանագրումը կատարվում է մինչև 1999 թվականի հուլիսի 28-ը:

Գյուղատնտեսական մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ ընդունվողների հրամանագրումը կատարվում է մինչև 1999 թվականի դեկտեմբերի 28-ը:

19. Պետական պատվերով հատկացված տեղերում ընդունելության մրցույթով չանցած դիմորդը պետական պատվերով ընդունվածների հրամանագրումից հետո երկու օրվա ընթացքում կարող է ներկայացնել դիմում` տվյալ մասնագիտության վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղերում ընդունելության մրցույթին մասնակցելու համար:

20. Վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղերում ընդունվողների հրամանագրումը կատարվում է սույն Կանոնների 19-րդ կետում նշված դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո երկու օրվա ընթացքում:

21. Թափուր տեղերի առկայության դեպքում ՄՄՈՒՀ մրցութային կարգով կարող է ընդունվել ընթացիկ տարում տվյալ ՄՄՈՒՀ-ի այլ մասնագիտության, ինչպես նաև այլ ՄՄՈՒՀ-ի կամ ԲՈՒՀ-ի մրցույթով չանցած այն դիմորդը, որը մինչև 1999 թվականի օգոստոսի 30-ը ներկայացնում են համընկնող քննական առարկաներից ստացած միավորների մասին սահմանված ձևի տեղեկանքներ:

22. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը կարգավորվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, տվյալ ուսումնական հաստատությունն անմիջականորեն կառավարող նախարարության (գերատեսչության) որոշումներով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «08»  07  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 110990114

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.07.1999
N 251-Մ
Հրաման