Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ...

 

 

124.0006.300799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

9 հուլիսի 1999 թվականի թիվ 01/6

 

i

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ»-Ի ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. հունիսի 10-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 419 որոշման 6-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ»-ի ձևը:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`

                                        ______________     Ս. ԱՅՎԱԶՅԱՆ

                                              ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 01/6

                                            «9» ՀՈՒԼԻՍԻ 1999 Թ.

 

Իրավաբանական և ֆիզիկական անձանց .__________________________________.

բնապահպանական  և   բնօգտագործման  |    Փաստաթղթի հերթական համարը     |

վճարների հաշվարկ           |              թիվ ...........     |

|(լրացվում է պետեկամուտնախի մարմնի |

|            կողմից)               |

.__________________________________.

 

.________________________________________________________________________.

| [1] Հաշվետու ժամանակաշրջանը           .............. 199 ... թ.        |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

| Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)| [2]      |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________|__________________________________|

| Իրավաբանական անձի անվանումը կամ     | [3]                              |

| ֆիզիկական անձի անունը, հայրանունը,  |__________________________________|

| ազգանունը                           |__________________________________|

|_____________________________________|__________________________________|

| Վճար վճարողի հասցեն (գտնվելու վայրը)| [4]                              |

| հեռախոսը                            |__________________________________|

.________________________________________________________________________.

 

հազ.դրամ

.________________________________________________________________________.

| Ը.|     ՑՈՒՑԱՆԻՇԸ               |              ՀԱՇՎԱՐԿՎԱԾ Է            |

| Կ.|                             |______________________________________|

|   |                             |«1» գործակցով |»3» գործակցով| Ընդամենը|

|___|_____________________________|______________|_____________|_________|

|1. |Օդային ավազան վնասակար       |   [5]        |  [6]        | [7]     |

|   |նյութերի արտանետման համար    |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|2. |Ջրային ավազան վնասակար       |   [8]        |  [9]        | [10]    |

|   |նյութերի և  միացությունների  |              |             |         |

|   |արտանետման համար             |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|3. |Շրջակա միջավայր արտադրության |   [11]       |  [12]       | [13]    |

|   |և  սպառման թափոնների         |              |             |         |

|   |տեղադրման համար              |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|4. |Շրջակա միջավայրին վնաս       |   [14]       |  [15]       | [16]    |

|   |պատճառող ապրանքների համար    |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|5. |Ջրօգտագործման համար          |   [17]       |  [18]       | [19]    |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|6. |Օգտակար հանածոների           |   [20]       |  [21]       | [22]    |

|   |արդյունահանված պաշարների     |              |             |         |

|   |համար                        |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|7. |Կենսապաշարների օգտագործման   |   [23]       |  [24]       | [25]    |

|   |համար                        |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|8. |Հաշվարկված վճարի եռամսյակային|   [26]       |  [27]       | [28]    |

|   |գումարը                      |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|9. |Վճարի գծով արտոնություններ   |   [29]       |  [30]       | [31]    |

|   |գումարը                      |              |             |         |

|___|_____________________________|______________|_____________|_________|

|10.|Հաշվետու եռամսյակի համար     |   [32]       |  [33]       |  [34]   |

|   |բյուջե վճարման ենթակա գումարը|              |             |         |

.________________________________________________________________________.

 

Վճարողի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Կ.Տ.

տնօրեն ...............................

 

հաշվապահ ........... 199 ... թ........

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ»-Ի ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ*

 

Հաշվարկի տողերի թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության մարմնի կողմից: [1]. Նշվում է այն հաշվետու եռամսյակը կամ տարին, որի համար կազմվում է հաշվարկը (2-րդ եռամսյակ 1999 թ., 3-րդ եռամսյակ 1999 թ. և 4-րդ եռամսյակ 1999 թվական` նշումով «տարեկան»): [2]. Նշվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը: [3]. Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը: [4]. Նշվում է վճար վճարողի իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) և հեռախոսը: [5], [8], [11], [14], [17], [20], [23], [26], [29] և [32] վանդակներում լրացվում են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` օրենքի) 20 հոդվածի 1-ին կետով սահմանված վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների ՀՀ կառավարության 25.05.99 թ. թիվ 340 որոշմամբ սահմանված չափաքանակները չգերազանցող մասի համար հաշվարկված վճարները: [6], [9], [12], [15], [18], [21], [24], [27], [30] և [33] վանդակներում լրացվում են օրենքի 20 հոդվածի 1-ին կետով սահմանված վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների ՀՀ կառավարության 25.05.99 թ. թիվ 340 որոշմամբ սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար հաշվարկված վճարները: [5] և [6] վանդակներում լրացվում են ՀՀ կառավարության 31.12.98 թ. «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշմամբ (այսուհետև` ՀՕՈ-3 որոշմամբ) հաստատված դրույքաչափերի (հետագա փոփոխություններով և լրացումներով) I բաժնով սահմանված վնասակար նյութերի արտանետման համար վճարների գումարները: Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար (ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված դրույքաչափերով հաշվարկված) վճարը հանրագումարում չի ընդգրկվում: [7]. Նշվում է [5] և [6] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [8] և [9] վանդակներում լրացվում են ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները: [10]. Նշվում է [8] և [9] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [11] և [12] վանդակներում լրացվում են ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի II բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները: [13]. Նշվում է [11] և [12] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [14] և [15] վանդակներում լրացվում են ՀՀ-ում արտադրված և իրացված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար, ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի III բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները: Շրջակա միջավայրին վնաս պատճառող ՀՀ ներմուծվող ապրանքների համար վճարը հանրագումարում չի ընդգրկվում: [16]. նշվում է [14] և [15] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [17] և [18] վանդակներում լրացվում են ՀՀ կառավարության 30.12.98 թ. «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» թիվ 864 որոշմամբ (այսուհետև` թիվ 864 որոշմամբ) հաստատված դրույքաչափերի (հետագա փոփոխություններով և լրացումներով) I բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները: [19]. Նշվում է [17] և [18] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [20] և [21] վանդակներում լրացվում են թիվ 864 որոշմամբ հաստատված դրույքաչափերի II բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները: [22]. Նշվում է [20] և [21] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [23] և [24] վանդակներում լրացվում են թիվ 864 որոշմամբ հաստատված դրույքաչափերի III բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները: [25]. Նշվում է [23] և [24] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [26]. Նշվում է [5], [8], [11], [14], [17], [20] և [23] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [27]. Նշվում է [6], [9], [12], [15], [18], [21] և [24] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [28]. Նշվում է [7], [10], [13], [16], [19], [22] և [25] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը: [29] և [30] վանդակներում արտացոլվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարի գծով վերապահված արտոնությունների եռամսյակային գումարները: [31]. Նշվում է [29] և [30] վանդակներում արտացոլված վճարային արտոնությունների հանրագումարը: [32]. Նշվում է [26] և [29] վանդակներում արտացոլված մեծությունների տարբերությունը: [33]. Նշվում է [27] և [30] վանդակներում արտացոլված մեծությունների տարբերությունը: [34]. Նշվում է [28] և [31] վանդակներում արտացոլված մեծությունների տարբերությունը:

 

* Հաշվարկ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար իրենց պատկանող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման մասով և այն ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռներեցների), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև 1 տարի ժամկետով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30»  07  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12499123

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
09.07.1999
N 01/6
Հրաման