(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 1992 թ. թիվ 137
i
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Զվարթնոց», և «Էրեբունի» օդանավակայաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային տարածքի որոշ անցակետերում ստեղծել ժամանակավոր մաքսային կետեր`
ա) Աշոցքի շրջանում` Բավրա բնակավայրով անցնող ավտոմոբիլային ճանապարհի վրա.
բ) Տաշիրի շրջանում` Գոգարան և Պրիվոլնոյե բնակավայրերով անցնող ավտոճանապարհների վրա.
գ) Նոյեմբերյանի շրջանում` Բագրատաշեն բնակավայրով անցնող ավտոմոբիլային ճանապարհի վրա.
դ) Թումանյանի շրջանում` «Այրում» երկաթուղային կայարանում:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր մաքսային կետերի պահպանման ծախսերը կատարել հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը ենթակա մաքսային մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատել տարեկան 1782,0 հազ. ռուբլի:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մինչև 1992 թվականի մարտի 6-ը պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների, համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ որոշել նշված ուղղություններով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերի տարածքներն ու մաքսային վերահսկողության գոտիները և ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր մաքսային կետերի գործունեությունը: