Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մ ...

01.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.1999  -ից մինչեւ   01.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.08 թիվ 89-Ն հրաման)

i

114.0097.120799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

28 հունիսի 1999 թվականի թիվ 97-Հ

 

i

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 669 որոշմամբ հաստատված «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգ»-ի 5-րդ կետով նախատեսված պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգելու նպատակով

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգ»-ը:

 

Հաստատված է

ՀՀ սեփականաշնորհման նախարարի

1999թ-ի հունիսի 28-ի թիվ 97հ հրամանով

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային

մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման

նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի

գործունեության

 

Հաստատված է

ՀՀ սեփականաշնորհման նախարարի

1999թ-ի հունիսի 28-ի թիվ 97հ հրամանով

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարի հրամանով, եթե մրցույթով մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ հանձնաժողովի կազմը սահմանված չէ:

1.2. Հանձնաժողովի կազմը սահմանվում է առնվազն 5 անձից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև մասնավորեցվող օբյեկտի պետական բաժնեմասը տնօրինող պետական կառավարման մարմնի (մարմինների) և պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ(ներ):

1.3. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով, մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշումներով, «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին») ՀՀ կառավարության 1998թ.-ի հոկտեմբերի 29-ի թիվ 669 որոշմամբ հաստատված «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգ»-ով և սույն կանոնակարգով:

 

9. Մրցութային առաջարկների ընդունում

 

2.1. Մրցութային առաջարկը, որը ներառում է ՀՀ կառավարության «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» որոշման 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը (այդ թվում հայտ` ձև 1), փակ ծրարով ներկայացվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության ընդհանուր բաժին` մինչև մրցույթի մասին հրապարակված տեղեկատվության մեջ նշված ժամկետի ավարտը:

2.2. Մրցութային առաջարկների ընդունման համար սահմանված վերջին ժամկետից հետո ներկայացվող առաջարկները չեն ընդունվում:

2.3. Մրցութային առաջարկները կարող են ընդունվել նաև ֆաքսիմիլային կապով: Ստացված փաստաթղթերը ՀՀ սեփականաշնորհման նախարարության ընդհանուր բաժնում դրվում են ծրարի մեջ և փակվում:

2.4. Ներկայացված ծրարները ընդհանուր բաժնի կողմից կնքվում և մուտքագրվում են:

2.5. Ծրարը պետք է հասցեագրված լինի մրցութային հանձնաժողովին` նշելով մասնավորեցվող օբյեկտի անվանումը:

2.6. Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերեն լեզվով, իսկ օտար լեզուներով գրված փաստաթղթերը կարող են ուղեկցվել թարգմանություններով: Թարգմանությունների բացակայության դեպքում փաստաթղթերը կթարգմանվեն հանձնաժողովի կողմից:

2.7. Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են տպագիր կամ պարզ ընթեռնելի ձեռագրով:

2.8. Մրցութային պայմանների համար մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքներից, եթե դրանք սահմանված են:

2.9. Մինչև մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետը դիմողները կարող են գրավոր դիմում ներկայացնել հանձնաժողովին մրցույթին չմասնակցելու համար: Սահմանված ժամկետից ուշ ներկայացրած դիմումները չեն դիտարկվում հանձնաժողովի կողմից:

2.10. Մրցույթի կանխավճարի գումարը ընդգրկվում է օբյեկտի գնի և մրցույթում չհաղթելու կամ մինչև մրցույթի անցկացման ժամկետը մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում ետ է վերադարձվում:

 

3. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի կազմակերպում

 

3.1. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում հանձնաժողովը կարող է իրականացնել մասնակիցների նախնական որակավորում, որում հաշվի են առնվում տվյալ բնագավառում համապատասխան փորձի առկայությունը, համապատասխան արտադրական, շինարարական հզորությունների, նյութատեխնիկական միջոցների, մասնագիտացված կադրերի առկայությունը, ֆինանսական վիճակը և երկարաժամկետ ֆինանսատնտեսական ծրագրի առկայությունը:

3.2. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում, կամ մրցույթից առնվազն 30 օր առաջ հանձնաժողովն ապահովում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով մրցույթի մասին տեղեկատվության հրապարակումը:

3.3. Մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ մրցութային պայմանների նվազագույն արժեքներ և մրցութային պայմանների գնահատման կշռային գործակիցներ սահմանված լինելու դեպքում դրանք հրապարակվում են մրցույթի մասին տեղեկատվության մեջ:

3.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի, կամ մասնավորեցվող գույքի գնահատված արժեքի 5 (հինգ) տոկոսի չափով, եթե հանձնաժողովն այլ բան չի նախատեսել: Մրցույթի կանխավճարի չափը հրապարակվում է մրցույթի մասին տեղեկատվության մեջ:

3.5. Ծրարները հանձնաժողովի կողմից բացվում են մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետին հրավիրված նիստում:

3.6. Մրցույթին առաջարկներ ներկայացրած մասնակիցներին և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչներին, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպություններին ներկայացնող պաշտոնական դիտորդներին հնարավորություն է տրվում ներկա լինել ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը` հանձնաժողովի թույլտվությամբ: Առաջարկությունների քննարկմանը, որոշման կայացմանը բացի հանձնաժողովի անդամներից այլ անձինք չեն մասնակցում:

3.7. Ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի մասնակցի, կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից` ծրարի ամբողջականությունը ստուգելու նպատակով, եթե մրցույթի մասնակցի կողմից եղել է առարկություն: Առարկություններ չլինելու դեպքում ծրարը բացվում է և ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

3.8. Ծրարում առկա անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտը ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ոչ լրիվ լինելու դեպքում մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից` համապատասխան նշում կատարելով արձանագրության մեջ:

3.9. Հանձնաժողովի անդամներն առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմել մրցույթի մասնակիցներին` իրենց առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:

3.10. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին որոշում է կայացնում ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում:

3.11. Մրցույթի արդյունքների հաստատված արձանագրության (ձև 3) մեկական օրինակ 10-օրյա ժամկետում տրվում է հաղթողին և ՀՀ սեփականաշնորհման նախարարության պայմանագրերի և վճարումների բաժնին: Մրցույթի մյուս մասնակիցները կարող են ստանալ արձանագրության պատճենները:

 

4. Մրցութային առաջարկությունների գնահատում

 

4.1. Եթե ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են համապատասխան մրցույթի պայմանների նվազագույն արժեքներ և կշռային գործակիցներ, ապա մրցութային առաջարկների գնահատման համար հանձնաժողովի կողմից հաշվարկվում են մրցույթի հաղթողի որոշման պայմանների վերաբերյալ մասնակիցների կողմից ներկայացված արժեքների և նրանց համապատասխան նվազագույն արժեքների տարբերությունները (շեղումներ): Ընտրվում են այդ շեղումների առավելագույն արժեքներն ըստ մասնակիցների:

4.2. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են շեղումների և դրանց առավելագույն արժեքների հարաբերությունները, որպեսզի յուրաքանչյուր պայմանի համար գնահատվի նրա շեղման միավորը նվազագույն արժեքից:

4.3. Ստացված միավորները բազմապատկվում են մրցութային պայմանների համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կշռային միջին գործակիցներով:

4.4. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է բոլոր պայմանների միավորների հանրագումարը:

4.5. Հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստանում է հաշվարկված հանրագումարի ամենաբարձր միավորը (ձև 2):

4.6. Միայն մեկ առաջարկ լինելու դեպքում հանձնաժողովի կողմից ստուգվում են միայն առաջարկում ներկայացված ցուցանիշների համապատասխան նվազագույն արժեքներից փոքր չլինելը:

4.7. ՀՀ կառավարության որոշմամբ, մրցույթի պայմանների նվազագույն արժեքներ և (կամ) միջին կշռային գործակիցներ սահմանված չլինելու դեպքում հանձնաժողովը մրցույթի հաղթողին որոշում է քվեարկությամբ, եթե հանձնաժողովի կողմից այլ բան չի նախատեսված:

4.8. Քվեարկությամբ որոշումներ ընդունելիս հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

 

Հաստատված է

ՀՀ սեփականաշնորհման նախարարի

1999թ.-ի հունիսի 28-ի թիվ 97հ հրամանով

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

 

մրցույթով (միջազգային մրցույթով) մասնավորեցմանը մասնակցելու

 

__________________________________________________

(հայտը ներկայացնող կազմակերպության  (անձի)

 

__________________________________________________

լրիվ անվանումը  (անունը),  հասցեն, հեռախոս)

 

1. Ծանոթանալով 199___ թ.-ի _______________ -ին կայանալիք մրցույթում վաճառվող օբյեկտի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել

 

_________________________________________________________________________

                   (օբյեկտի լրիվ անվանումը, հասցեն)

 

__________________________________________________________ -ի մրցույթին:

 

2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ) մրցույթի արձանագրությունը ստանալուց հետո ______ օրվա ընթացքում վճարել առաջարկված գինը և ______ օրվա ընթացքում կնքել մասնավորեցման պայմանագիր:

3. Համաձայն ենք (եմ), որ համապատասխան վճարումները չկատարելու և պայմանագիրը չկնքելու դեպքում մուծված կանխավճարը չվերադարձվի:

4. Անձնագրային տվյալներ ______________________________________________

5. Ռեկվիզիտներն են`

 

___________________________________________________________________

                           (հաշվի համարը, բանկը)

 

6. Կից ներկայացվում են

 

- գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ.

- կանխավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

- գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց

համար).

- մրցույթի մասնակցի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին

ներկայանում է լիազորված անձը).

- գործարար ծրագիր հետմասնավորեցման ______ տարվա համար:

 

Մրցույթի մասնակից (լիազորված ներկայացուցիչ) ___________________

(ստորագրություն)

 

«_____» ___________ 199 ___ թ.

 

Հաստատված է

ՀՀ սեփականաշնորհման նախարարի

1999թ.-ի հունիսի 28-ի թիվ 97հ հրամանով

 

Ձև 2

 

__________________________________________

(մրցույթով մասնավորեցվող օբյեկտի անվանումը)

 

Աղյուսակ

մրցույթի հաղթողի որոշման

 

._________________________________________________________________________.

|Թիվ|Պայ-|Նվա- |Կշռա-|     1. Մասնակից      |    2. Մասնակից       |Առավե-|

|   |ման-|զա-  |յին  |______________________|______________________|լա-   |

|   |ներ |գույն|գոր- |առա- |շե- |X-M|    X-M|առա- |շե- |X-M|    X-M|գույն |

|   |    |գին  |ծա-  |ջարկ-|ղում|___|K x ___|ջարկ-|ղում|___|K x ___|շեղում|

|   |    |     |կից- |վող  |    | Y |     Y |վող  |    | Y |     Y |      |

|   |    |     |ներ  |գու- |X-M |   |       |գու- |X-M |   |       |  Y   |

|   |    |     |     |մար  |    |   |       |մար  |    |   |       |      |

|   |    |     |     |     |    |   |       |     |    |   |       |      |

|   |    |M    | K   |X    |    |   |       | X   |    |   |       |      |

|___|____|_____|_____|_____|____|___________|_____|____|___|_______|______|

| 1 |    |     |     |     |    |    |      |     |    |   |       |      |

|___|____|_____|_____|_____|____|____|______|_____|____|___|_______|______|

| 2 |    |     |     |     |    |    |      |     |    |   |       |      |

|___|____|_____|_____|_____|____|____|______|_____|____|___|_______|______|

| 3 |    |     |     |     |    |    |      |     |    |   |       |      |

.____________________________________|______|______________|_______|______.

Ընդամենը                           |      |              |       |

.______.              ._______.

 

  Մրցութային հանձնաժողովի նախագահ        Անդամներ`

                                                   ________    __________

 

    ______________________                  __________      __________

 

Հաստատված է

ՀՀ սեփականաշնորհման նախարարի

1999թ. հունիսի 28-ի թիվ 97հ հրամանով

 

Ձև 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

____________________________________ -ի

(օբյեկտի անվանումը)

 

մրցույթով (միջազգային մրցույթով) մասնավորեցման արդյունքների

 

Մրցույթի անցկացման ամսաթիվը ________________________________ Անցկացման վայրը ____________________________________________ Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ

____________________________________________________________

 

Մրցութային հանձնաժողովի կազմը.

____________________________________________________________

____________________________________________________________

 

Մրցույթին ներկայացված օբյեկտի

անվանումը _______________________________________________

 

   հասցեն    _______________________________________________

 

Մրցույթի կանխավճարի չափը ___________________________________

 

Ստացվել են ___________ հայտ.

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|     Տեղեկություններ հայտեր    |       Ներկայացված փաստաթղթերի           |

|        ներկայացրածների        |    համապատասխանությունը մրցույթի        |

|            մասին              |            պահանջներին                  |

|_______________________________|_________________________________________|

| 1                             |                                         |

|_______________________________|_________________________________________|

| 2                             |                                         |

|_______________________________|_________________________________________|

| 3                             |                                         |

._________________________________________________________________________.

 

Արդյունքում մրցույթի մասնակցի կարգավիճակ ստացել են.

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

| Մասնակիցների       |               Առաջարկություններ                    |

| անվանումները       |         (ըստ համապատասխան պայմանների)              |

|                    |____________________________________________________|

|                    | 1             |  2            |  3                 |

|____________________|_______________|_______________|____________________|

| 1                  |               |               |                    |

|____________________|_______________|_______________|____________________|

| 2                  |               |               |                    |

|____________________|_______________|_______________|____________________|

| 3                  |               |               |                    |

._________________________________________________________________________.

 

Հանձնաժողովը հաստատեց մրցույթի հետևյալ արդյունքները.

 

Աղյուսակ 3

 

._________________________________________________________________________.

|       Օբյեկտի     | Վաճառքի |Ներդրում-| Սոցիալա-  | Այլ    |  Մրցույթի  |

|   անվանում, հասցե |   գին   |ներ      | կան երաշ- | պայման-|  հաղթողի   |

|                   |         |         | խիքներ    | ներ    |  անվանում, |

|                   |         |         |           |        |  հասցե     |

|___________________|_________|_________|___________|________|____________|

|                   |         |         |           |        |            |

|                   |         |         |           |        |            |

|                   |         |         |           |        |            |

._________________________________________________________________________.

 

Մրցույթի հաղթողը նաև պարտավորվում է.

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Մրցութային հանձնաժողովը որոշեց.

 

_________________________________________________________________________

 

     Մրցութային հանձնաժողովի նախագահ           __________________

 

                       անդամներ`               __________________

                                               __________________

                                               __________________

                                               __________________

 

               Մրցույթի հաղթող`                __________________

 

Լրացվել է «_____» __________ թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12. 07. 1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 114990115

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
28.06.1999
N 97-Հ
Հրաման