ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 2014 թվականի N 107-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 75-րդ և 76-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարն ավելացնել 16,400.0 հազար դրամով,
2) ծախսերի գումարն ավելացնել 1,659,818.3 հազար դրամով,
3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարն ավելացնել 1,643,418.3 հազար դրամով:
2. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշմամբ հաստատված NN 1-7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:
3. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «4,924,972.8 հազար դրամ» բառերը փոխարինել «4,905,768.3 հազար դրամ» բառերով, 2-րդ ենթակետի «1,023,729.5 հազար դրամ» բառերը փոխարինել «1,020,997.1 հազար դրամ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
_________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում