(ուժը կորցրել է 17.04.00 թիվ 53 հրաման)
i
118.0261.160799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
16 հուլիսի 1999 թվականի թիվ 261
i
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 24.02.98 Թ. ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետի (ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի թիվ 345 որոշման խմբագրությամբ) պահանջները և ելնելով արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց որակավորման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 24.02.98 թ. թիվ 46 հրամանով հաստատված «Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. Կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է մասնակցել հաջորդ քննությանը նոր հայտ ներկայացնելու միջոցով` մուծելով պետական տուրքը»:
2. Կարգի 28-րդ կետի «առնվազն» բառը փոխարինել «ավելի քան» բառերով:
i
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16» 07 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899118