Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2013 թվականի N 85-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով` ընդհանուր 1000 տպաքանակներով:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

N 85-Ն որոշման

 

Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագիր

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները

Քաղաքաշինություն և ճարտարապետություն

Արտաքին ձևավորում և գովազդ

Շինարարություն և բարեկարգում

Անշարժ գույքի կառավարում

Կոմունալ ոլորտ

Առևտրի և սպասարկումների ոլորտ

Տրանսպորտ

Բնապահպանություն

Հանրակրթություն

Առողջապահություն

Սոցիալական ապահովություն

Մշակույթ

Երեխաների իրավունքների պաշտպանություն

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

Երիտասարդության հետ տարվող աշխատանքներ

Միջազգային համագործակցություն

Զբոսաշրջություն

Կառավարման տեխնոլոգիաներ

Աջափնյակ վարչական շրջան

Արաբկիր վարչական շրջան

Ավան վարչական շրջան

Դավթաշեն վարչական շրջան

Էրեբունի վարչական շրջան

Կենտրոն վարչական շրջան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Նոր Նորք վարչական շրջան

Նորք-Մարաշ վարչական շրջան

Նուբարաշեն վարչական շրջան

Շենգավիթ վարչական շրջան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը 2795 տարեկան է:

Էրեբունի-Երևանը հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը մ.թ.ա. 782 թվականին:

1918 թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է, Հայաստանի պատմության մեջ 13-րդը: 2012թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Երևանի տարածքը կազմում է 223 քառ.կմ, բնակչությունը 1127.3 հազ. մարդ:

Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:

Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին: Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, հանդիսանում է տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույց: Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.4%-ը, շինարարության 54.7%-ը, մանրածախ առևտրի 83.8%-ը, ծառայությունների 86.4%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի 85,4%-ը, հյուրանոցային տնտեսության 32.2%-ը, տրանսպորտի ծառայությունների 87.9%-ը:

Երևանի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման գործում զգալի նշանակություն ունի նաև այն, որ այստեղ են գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու կառավարությունը, բոլոր նախարարությունները և պետական կառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը:

Քաղաքում են գործում իր էությամբ եզակի հին ձեռագրերի կենտրոն Մատենադարանը, տասնյակ գիտական հաստատություններ, շուրջ 70 համալսարան և ինստիտուտ, երկու տասնյակ թատրոն և մոտ 60 թանգարան, համերգասրահ, մարզական կենտրոն, 21 եկեղեցի: Մայրաքաղաքում են գտնվում օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները, արտերկրյա ֆինանսական, հասարակական և մշակութային հաստատությունների հայաստանյան գրասենյակներ, Հայաստանում գործող բանկեր և ֆինանսական հաստատություններ:

Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը:

Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, Կայուն զարգացման ծրագիրը, բովանդակում է քաղաքային տնտեսության ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրում օգտագործված վիճակագրական տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նյութերից:

Ծրագրի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները Երևանի քաղաքապետը և ավագանին:

Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի լիարժեք իրականացումը հիմնարար նախադրյալներ կստեղծի մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման համար:

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017ԹԹ. ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի հիմնական գերակայություններն են

1. Երևանի տարածքային համաչափ, կայուն զարգացումը և պլանավորումը

2. բնակչության կենսական շահերի ապահովումը

3. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից բխող Երևանի բնակչության պաշտպանության և անվտանգության, հասարակական կարգի և համակեցության կանոնների պահպանության ապահովումը

4. կառավարման համակարգի բարեփոխումները և տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը այդ նպատակով իրավական դաշտի կատարելագործումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, հաղորդակցության ժամանակակից միջոցների կիրառումը և բնակչի հետ հետադարձ կապի ակտիվացումը ապահովելով վերջինիս լիարժեք մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում

5. քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ապահովումը

6. 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի գույքագրում և դասակարգում ըստ առաջնահերթության

7. անավարտ շինությունների գույքագրում, համապատասխան հայեցակարգի մշակում

8. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը և որակի էական բարելավումը

9. բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար այդ նպատակով հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը

10. էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործումը

11. Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության ապահովումը այդ նպատակով սոցիալական ծրագրերի իրագործումը նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ

12. կրթական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովումը

13. համամարդկային և ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և պատշաճ ներկայացումը

14. առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը

15. երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը

16. առողջ ապրելակերպի խրախուսումը այդ նպատակով նպաստավոր պայմանների ստեղծումը

17. գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը

18. պետական, համայնքային և մասնավոր գործընկերության ակտիվացումը և արդյունավետության բարձրացումը

19. միջազգային համագործակցության ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի 2006-2020թթ. իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հ.1402-Ն որոշմանը համապատասխան կազմակերպվել և հաստատվել են մի շարք քաղաքաշինական ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթեր:

Քաղաքի զարգացման գերակա խնդիրներից է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներին և գոտիավորման նախագծերում ամրագրված պահանջներին համապատասխան քաղաքի կառուցապատման ամբողջականացումն ու արդիականացումը:

 

Գերակայություն

 

1. Երևանի գլխավոր հատակագծի իրագործմանն ուղղված միջոցառումների իրականացում, այդ թվում ընթացքի ուսումնասիրություն, հաշվառում, անհրաժեշտ ճշգրտումներ, համապատասխան ծրագրերի մշակում

2. Փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորման համար անհրաժեշտ իրավական և նախագծային փաստաթղթերի սահմանված կարգով մշակում

3. 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի գույքագրում և դասակարգում ըստ առաջնահերթության և հնարավորության

4. անավարտ շինությունների գույքագրում, համապատասխան հայեցակարգի մշակում

5. Երևան քաղաքի վարչական շրջանների կամ առանձին տարածքների գոտիավորման նախագծերի մշակում

6. Երևան քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծում և ներդրում

7. քաղաքաշինական ներդրումային ծրագրերի մշակում

8. նոր այգիների և հանգստի գոտիների հիմնադրման և կանաչ տարածքների վերականգնման և ընդլայնման նախագծերի մշակում

9. ճանապարհափողոցային ցանցի կատարելագործում, մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույցների, նոր ուղեբաժանքների և ավտոկայանատեղերի նախագծում

10. համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում նոր քաղաքաշինական ծրագրերի մշակում

11. բնակելի թաղամասերի բակային տարածքների բարելավման նախագծերի մշակում

12. քաղաքաշինական միջավայրում հաշմանդամների տեղաշարժման մատչելիության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի մշակում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

 

2009-2013թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքի Գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների մշտադիտարկում, որով վերահսկվել և ամրագրվել է նախանշված միջոցառումների կատարման ընթացքը:

2009թ. իրականացվել է Երևանի Գլխավոր հատակագծի նախագծի իրացման վերլուծություն: Արդյունքում 2010-2011թթ. մշակվել է Երևան քաղաքի Գլխավոր հատակագծի ճշգրտման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը:

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 31-րդ և 32-րդ կետերի համաձայն քարտեզների տեսքով մշակվել և սահմանվել են «Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտին» և «Երևան քաղաքի քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին»:

2013թ. իրականացվել են Երևանի գլխավոր հատակագծի իրագործման ընթացքի ուսումնասիրության, հաշվառման և հետազոտության աշխատանքներ:

2013թ. նախատեսվում է ավարտվել Երևանի «Կոնդ» թաղամասի կառուցապատման հայեցակարգային էսքիզային նախագիծը:

Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում անհատական բնակելի տների կառուցապատման նպատակով կատարվել են սխեմաների մշակման աշխատանքներ` աճուրդային կարգով հողամասերի վաճառք իրականացնելու համար:

Երևանի ճանապարհափողոցային ցանցի կատարելագործման նպատակով նախագծվել և ավարտվել են Գ.Նժդեհ փողոցի էստակադա-ուղետարը, Ծիծեռնակաբերդի խճուղին և Դավիթ Բեկ փողոցը (Սարի-Թաղի խաչմերուկից մինչև Ռոստովյան փողոց հատվածը):

Ճանապարհների բեռնաթափմանն ուղղված մեծածավալ ծրագրերը կրում են շարունակական բնույթ: Համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում 2013թ. վերջին շահագործման կհանձնվի Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղին, ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցները միացնող ավտոճանապարհը:

Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ծրագրով նախատեսված է երկու տրանսպորտային հանգույցների մասնակի լուծում Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներով: Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցը ապահովում է տրանսպորտային միջոցների ընթացքն առանց երթևեկության հատումների, ստեղծում տրանսպորտային կապ Ծովակալ Իսակովի պողոտայի և նոր մայրուղու միջև: Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում:

2013թ. մշակվել է Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա քաղաքային մայրուղու կառուցման նախագիծը:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման համալիր ծրագրի շրջանակում 2010 թվականին հանայնք-մասնավոր համագործակցության շրջանակում Ազատության հրապարակում կառուցվեց և շահագործման հանձնվեց 500 ավտոմեքենայի համար նախատեսված եռահարկ ավտոկայանատեղին:

Հետիոտնի տեղաշարժման անվտանգության և տրանսպորտային միջոցների անարգել երթևեկության ապահովման նպատակով քաղաքի բանուկ հատվածներում նախագծվել են վերգետնյա և հետիոտն անցումներ:

Լայնածավալ աշխատանք է կատարվել նոր այգիների հիմնադրման, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնման ուղղությամբ: Մշակվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցին հարող «Փարոսի» այգու մարզական հրապարակի, Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման նախագծերը: 2013թ. կավարտվեն Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծային աշխատանքները:

Ավարտվել են Աջափնյակ վարչական շրջանի զբոսայգիների կառուցման, Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում հանգստի գոտու կազմակերպման, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Տիգրան Մեծի այգու բարեկարգման, Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի և Նոր Արեշի 22-րդ փողոցի հատման մասում հանգստի գոտու ստեղծման, Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 12,14 շենքերի միացյալ բակում հանգստի գոտու շինարարական, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Իրականացվել են Գլխավոր պողոտայի` Ե. Կողբացու փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման աշխատանքներ:

2013թ. կավարտվեն Կոմիտասի անվան պանթեոնին կից տարածքում Կոմիտասի թանգարան-մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքները:

Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ մշակվել և քննարկվում են Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագրերը:

Բակային տարածքների բարելավման և բնակչության հանգստի համար պայմանների ստեղծման նպատակով մշակվել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, այդ թվում մարզական և այլ խաղահրապարակների նախագծեր:

Երևան քաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով նախագծվել և կառուցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում 2 բազմաբնակարան բնակելի շենք: Նույն նպատակով կառուցվել և 2013թ. շահագործման է հանձնվել Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան փողոցի հ.22 շենքը:

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժի մատչելիության ապահովման ուղղությամբ մշակվել են մայթերում և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի շենքերի մուտքերի թեքահարթակների կառուցման նախագծեր:

Նախագծվել և իրականացվել են մայրաքաղաքի ինժեներական ենթակառուցվածքների և ստորգետնյա հաղորդակցուղիների վերականգնման և արդիականացման ծրագրեր, այդ թվում Սիլիկյան թաղամասի կոյուղու 2-րդ հերթի կառուցում, ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման մայրուղագծեր ու այլ առանձին հատվածներ:

2009-2012թթ. պետական, համայնքային և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ շահագործման են հանձնվել քաղաքաշինական նորմերի պահպանմամբ կառուցված Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքը, Մատենադարանի նոր մասնաշենքը, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, Արտակարգ իրավիճակների նախարարության նոր մասնաշենքը, Գլխավոր պողոտային կից հատվածի բազմաֆունկցիոնալ շենքերը, նոր հեծանվահրապարակը, «Գրանդ Սպորտ» համալիրը, «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017 թթ. ընթացքում նախատեսվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, հաշվառում և անհրաժեշտության դեպքում` ճշգրտման նախագծի, ինչպես նաև քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծման և ներդրման ուղղությամբ տեխնիկական նախագծի մշակում:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ուղղությամբ նախատեսվում է.

Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանների, ինչպես նաև Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների չմշակված որոշ հատվածների գոտիավորման նախագծերի մշակում,

Երևանի վարչական շրջանների հասարակական և հանգստի գոտիների զարգացման ծրագրերի կազմում,

Երևանի Կոնդ թաղամասի կառուցապատման և վերակառուցման նախագծի մշակում,

Տիչինայի թաղամասի կառուցապատման ծրագրի մշակում,

«ՈՒսանողական Երևան» ավանի նախագծի մշակում,

Իսակովի-Լենինգրադյան և Աթենքի փողոցներով պարփակված տարածքների գոտիավորման և կառուցապատման նախագծերի մշակում:

2014-2017թթ. ՀՀ կառավարության, Երևան համայնքի և մասնավոր հատվածի համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել անավարտ շինությունների գույքագրում, հետազոտություն, հայեցակարգի մշակում և կառուցապատում:

2014-2017թթ. ՀՀ կառավարության, Երևան համայնքի և մասնավոր հատվածի համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել գույքագրված 4-րդ կարգի վթարային շենքերի հիմնախնդրի լուծում:

Նախատեսվում է Երևանում գեղասահքի մարզադպրոցի, Երևանի Կենդանաբանական այգու ամբողջական վերակառուցման, Երևանի կենտրոնի բնակելի թաղամասերի բարեկարգման, չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար նոր բազմաբնակարան շենքերի նախագծում, հաշմանդամների ազատ տեղաշարժմանն ուղղված քաղաքաշինական ծրագրերի մշակում և իրականացում, նոր մանկական խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի նախագծում:

Համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում 2014-2017թթ. նախատեսվում է իրականացնել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցապատման քաղաքաշինական նախագծերը ըստ մշակված և հաստատված ներդրումային ծրագրերի:

2014-2017թթ. կշարունակվեն մայրաքաղաքը շրջանցող ռազմավարական ճանապարհի կառուցման աշխատանքներն Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ: Այս ծրագիրը փուլային է, որի առաջին փուլում շահագործման կհանձնվի Արտաշատի խճուղի-Շիրակի փողոց միջպետական մայրուղին, Շիրակի փողոցը Արգավանդի ճանապարհային հանգույցին միացնող վերակառուցված ճանապարհը: Երկրորդ փուլում կիրականացվի Արգավանդի ճանապարհային հանգույցից Րաֆֆու և Տիչինայի փողոցներով մինչև Երևանի հյուսիսարևմտյան մուտք հանդիսացող Աշտարակի խճուղի ձգվող ճանապարհային հատվածի նախագծումն ու շինարարությունը:

Կավարտվեն Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա-Արտաշատի խճուղի քաղաքային ճանապարհային հանգույցի մանրամասն ճարտարագիտական նախագծերը, միաժամանակ կպատրաստվեն շինարարական աշխատանքների կապալառու կազմակերպության մրցութային փաստաթղթերը: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին փուլի շրջանակում կիրականացվեն շինարարական աշխատանքներ:

Կիրականացվեն Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա քաղաքային նշանակության մայրուղու շինարարական աշխատանքները, որը կենտրոնը շրջանցող կապուղի է և հանդիսանում է կառուցված Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող մայրուղու անմիջական շարունակությունը:

Ճանապարհափողոցային ցանցի կատարելագործման, տրանսպորտային հանգույցների, նոր ուղեբաժանքների և տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցների և հետիոտն անցումների մասով կշարունակվի հետազոտական և նախագծային աշխատանքների իրականացումը, մասնավորապես`

- Շերամի փողոցի վերակառուցում (Տիչինայի փողոցի հատման կետից մինչև Րաֆֆու փողոց),

- Տիչինայի փողոցից մինչև Սիլիկյան թաղամաս ավտոմայրուղի,

- Սիլիկյան թաղամասից մինչև Աշտարակի խճուղի,

- Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույց,

- Ագաթանգեղոսի, Արշակունյաց և Գրիգոր Լուսավորիչի փողոցների հատման մասում տրանսպորտային հանգույց (Կրկեսի խաչմերուկ),

- Արշակունյաց և Գ. Նժդեհի փողոցների հատման մասում տրանսպորտային հանգույցի արդիականացում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ)

- Բաղրամյան - Սայաթ Նովա - Մաշտոցի պողոտա (Ֆրանսիայի հրապարակ) տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույց,

- Հետիոտն փողոցների և հեծանվաուղիների ապահովման հետազոտություն:

Կշարունակվի Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպման և զարգացման ծրագրերի իրականացումը: Նախատեսվում է Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման, Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման շինարարական աշխատանքներ, նոր այգիների հիմնադրում, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնում:

Կավարտվեն Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի, Հայոց ցեղասպանության թանգարանի-ինստիտուտի վերակառուցման և ընդարձակման, Կաթողիկե եկեղեցու համալիրի և Արաբկիր վարչական շրջանում եկեղեցու կառուցման աշխատանքները:

 

ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

 

Գովազդ

Մշակվել և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հավանությանն է արժանացել «Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունները և համաչափությունները» հայեցակարգային ուղեցույցը: Դրանով կանոնակարգվել են արտաքին գովազդի վահանակների և կրիչների տեղադրման չափորոշիչները, տառատեսակները, համաչափությունները, դրանց վրա կրվող դեկորատիվ տարրերը, դրանց տեղադրման վայրերը: Կազմակերպություններին տրամադրվել են գովազդային վահանակների տեղադրման դիզայներական և խորհրդատվական ծառայություններ:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում` շենք-շինությունների արտաքին տեսքը խաթարող ոչ արդիական գովազդային միջոցների, ինչպես նաև ապօրինի տեղադրված և «Գովազդի մասին» ՀՀ օրենքին հակասող գովազդային վահանակների ապամոնտաժման ուղղությամբ:

Արտաքին ձևավորում

Մայրաքաղաքում տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների ժամանակ իրականացվում են վարչական շրջանների արտաքին ձևավորման աշխատանքներ համապատասխան տարրերի կիրառմամբ:

Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա նախագահների պետական և պաշտոնական այցերի, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների այցերի ժամանակ իրականացվել են դրոշակազարդման աշխատանքներ:

Երևան քաղաքում 2009-2012թթ. իրականացվել է դրոշների սպասարկման ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների առջև տեղադրվել է 500 դրոշակահենակ (10մ և 20մ):

«Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի շրջանակում նստարաններին տեղադրվել են հայ մեծանուն արվեստագետների արձանները, որոնք իրենց հերթին հասցրել են դառնալ երևանցիների և քաղաքի հյուրերի լուսանկարվելու սիրելի վայրեր:

Գովազդային հանրության հետ համատեղ կազմակերպվել է «Պոպոք» միջազգային գովազդի փառատոնը, որին մասնակցել են գովազդային և դիզայներական կազմակերպություններ ավելի քան 15 երկրներից և Հայաստանից: Փառատոնի շրջանակում հայտարարվեց միջազգային բաց մրցույթ «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի պատրաստում», «Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի մշակում», «Երևան քաղաքի գովազդային հայեցակարգի մշակում» անվանակարգերում:

Մրցույթում ներկայացված հայտերն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնք միջազգային «Ինսթիդ» բրենդինգային ընկերության համակարգմամբ մշակում են վերը նշված հայեցակարգերը: Արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013 թվականի աշնանը, որից հետո նշված փաստաթղթերով կիրականացվի ոլորտի զարգացման հետագա քաղաքականությունը:

Երևանում գործող հաստատությունների տեղեկատվական ցուցանակների արտաքին տեսքի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության շուրջ 30 բժշկական կազմակերպությունների, դեսպանատների, դրամատների և կազմակերպությունների տեղեկատվական ցուցանակների նախագծում և ձևավորում: Պուրակների և այգիների մոտ տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ:

Քաղաքային կահավորանք

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են քաղաքային կահավորանքի տարրերով համալրման աշխատանքներ: Սա նպատակ ունի ինչպես բանուկ հատվածները, այնպես էլ հանգստի համար նախատեսված վայրերը ապահովել անհրաժեշտ գույքով նստարաններ, աղբամաններ, հայտարարությունների վահանակներ, ժամացույցներ, լապտերներ, մշակութային միջոցառումների մասին ազդարարող գովազդակիրներ և այլ տարրեր: Ծրագիրը շարունակական է և իրականացվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության միջոցով:

Լայն կիրառություն են ստացել հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակները, որի նպատակն էր Երևանում քաղաքացիներին հնարավորություն տալ տեղադրել անվճար հայտարարություններ միաժամանակ նպաստելով շենքերի պատերին և էլեկտրասյուներին փակցված հայտարարությունների նվազեցմանը, այնուհետև վերացմանը:

Երևանի բնակիչների և հյուրերի երեկոյան հանգիստը առավել հետաքրքիր դարձնելու նպատակով ջրային էկրաններ են տեղադրվել Կարապի լճում և Հանրապետության հրապարակի շատրվաններում (2011-2013թթ.), որոնց միջոցով ցուցադրվում էին հայկական ֆիլմեր, համերգային ծրագրեր, ինչպես նաև լուսաբանվում էին տարատեսակ համաքաղաքային և մշակութային միջոցառումներ:

Քաղաքի ձևավորման տարրեր

Երեխաների շրջանում շախմատի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ինչպես նաև նրանց ժամանցը հետաքրքիր դարձնելու նպատակով Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել է քաղաքային ձևավորման տարր հանդիսացող ինտերակտիվ շախմատային հարթակ:

2012թ. Երևանի ավագանու որոշմամբ ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը:

Միասնական մոտեցում է սահմանվում շինհրապարակների պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատման նկատմամբ` օգտագործելով Երևանի զինանշանի և «Ավելի բարեկարգ Երևան» մակնշումով պաստառներ, ինչպես նաև տրվել է շինհրապարակների սահմանազատման այլընտրանքային հնարավորություն: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն:

Բակային տարածքների և կամարանցումների նկարազարդման աշխատանքներ

Ելնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվում են նաև պատերի նկարազարդման և գեղագիտական ձևավորման աշխատանքներ: Նկարազարդման աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել նաև կամավորները: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

2011-2013թթ. ընթացքում, բակային տարածքների նկարազարդմանը զուգընթաց, իրականացվել է կամարանցումների վերանորոգման, գունազարդման և լուսավորման ծրագիր: Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում վերանորոգվել և գունազարդվել է շուրջ 180 կամարանցում:

Մյասնիկյան պողոտան Սարալանջի խճուղուն կապող թունելի կողային պատերի ձևավորման նպատակով իրականացվել է գունազարդման աշխատանքներ:

«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում, բացի դրոշակազարդման աշխատանքներից, վարչական շրջանների շենքերի պատերին տեղադրվել են թեմատիկ ուրվանկարներ, ինչպես նաև մի շարք կամարանցումներում հայտնի գրողների պատկերներով նկարազարդման աշխատանքներ են կատարվել գրաֆիտի եղանակով:

Մայրաքաղաքում առկա մի շարք շենքերի արտաքին տեսքի բարելավման նպատակով իրականացվել է շենքերի ճակատային հատվածների մաքրման և գունավորման աշխատանքներ: Այս խնդրի լուծման ուղղություններից մեկը քաղաքային միջավայրի գեղագիտական տարր հանդիսացող կերամիկական խճանկարի կիրառումն է: Բացի բարեկարգման միջոց լինելուց, այն ունի ուսուցողական նշանակություն: Վերջինիս միջոցով ներկայացվում են հայ նկարիչների հայտնի ստեղծագործությունների նմուշները:

Համայնք-մասնավոր հատվածի համագործակցության «Երազանքների պատ» ծրագրի շրջանակում 2012թ. Շառլ Ազնավուրի անվան հրապարակում արտասահմանցի մասնագետի կողմից ներկայացվել է առաջին եռաչափ նկարը սալահատակին: Կազմակերպված դասընթացների և սեմինարների արդյունքում երկրորդ եռաչափ պատկերը սալահատակին նկարվեց արդեն հայ մասնագետների կողմից Կարապի լճի հարևանությամբ: 2013թ. «Երևանյան ամառ» ծրագրով Ազատության հրապարակում եռաչափ նոր նկարներ են պատկերվել:

Կանգառասրահներ

Կանգառասրահների արտաքին տեսքի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով 2013թ. իրականացվել են նոր կանգառասրահների էսքիզային տարբերակների մշակման և ձևավորման նախագծեր: Երևանում հեծանվորդների համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար մշակվել են նաև հեծանվականգառների էսքիզներ, որոնց հիման վրա կառուցվում են անհրաժեշտ հեծանվականգառները: Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ 2013թ. «Երևանյան ամառ» ծրագրով Երևանում կկահավորվի 17 կանգառ:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում տեղադրվել է 21 էլեկտրոնային չվացուցակ տրանսպորտային միջոցների ժամանումը կանգառասրահներում պատշաճ իրազեկելու նպատակով: Մինչև 2013թ. ավարտը կտեղադրվի ևս 30 չվացուցակ: Նախատեսվում է նմանատիպ չվացուցանակներ տեղադրել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների կանգառներում: Այս ծրագրով առավել դյուրին է դառնում քաղաքացիների կողմից հասարակական տրանսպորտից օգտվելը:

Փողոցային ցուցանակներ

Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի մի շարք փողոցներում տեղադրվել են նոր ոճի, քաղաքային կահույքի միասնական հայեցակարգին համապատասխանող ճանապարհային կողմնորոշիչ ցուցանակներ մայրաքաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների կողմնորոշումը տեղանքում հեշտացնելու համար: Աշխատանքները կշարունակվեն նաև 2013 և 2014 թվականներին:

«Գեղեցիկ Երևան» ծրագիր

«Գեղեցիկ Երևան» ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև 2011թ. կնքված համաձայնագրի հիման վրա: «Գեղեցիկ Երևան» ծրագրի նպատակն է երիտասարդացնել մայրաքաղաք Երևանը: Ծրագիրը կոչված է նպատակային միջամտություններով նպաստել մայրաքաղաքում պատմամշակութային ժառանգության պահպանմանը, զբոսաշրջության զարգացմանը և բարելավմանը` դարձնելով այն ավելի գրավիչ վայր ապրելու, աշխատելու և ներդրումներ կատարելու համար:

Լանդշաֆտային ձևավորման տարրեր

Կանաչապատման և ձևավորման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով 2013թ. կազմվել են նոր լանդշաֆտային ձևավորման էսքիզներ: Երևանի բոլոր վարչական շրջաններին տրամադրվել են նմանատիպ էսքիզներ, որոնց հիման վրա իրականացվել են վարչական շրջանների համապատասխան տարածքների և հրապարակների կանաչապատման ձևավորման աշխատանքները:

Համաձայն լանդշաֆտային ձևավորման էսքիզների իրականացվել են Հանրապետության հրապարակի, Ռուսաստանի հրապարակի, Ֆրանսիայի հրապարակի, ՈՒրուգվայի հրապարակի, Աբովյանի պուրակի կանաչապատման աշխատանքները:

Կանաչապատման աշխատանքներում որպես ձևավորման միջոց օգտագործվել են մի շարք դեկորատիվ տարրեր` նոր տիպի ծաղկամաններ, բազրիքներ, խոտածածկերի և ծառերի համար նախատեսված մետաղյա ցանկապատեր և այլն: Օգտագործվել են

ծառարմատները պաշտպանող երկաթյա հիմքեր, որոնք ֆունկցիոնալ նշանակությունից զատ հանդիսանում են արտաքին ձևավորման յուրահատուկ տարր: 2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Կենտրոն վարչական շրջանում ժամանակակից գովազդային կրիչների տեղադրման համար պայմաններ ստեղծելու նպատակով 2013-2014թթ. նախատեսվում է մեծ և միջին չափերի գովազդային վահանակային կայանքների փոխարինում քաղաքային ֆորմատի վահանակային կայանքներով:

2014-2017թթ. աշխատանքներ կիրականացվեն հեռացնելու առանցքային փողոցների երթևեկելի մասի վրա տարածվող, վարորդների տեսողական ընկալումը խոչընդոտող գովազդային վահանակները և տեղադրելու քաղաքային ֆորմատի վահանակային կայանքներ: Աշխատանքները կիրականացվեն 11 վարչական շրջաններում:

2014թ. գովազդային վահանակների տարերայնորեն տեղադրումը կանխելու և շենքերի համար գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունները և համաչափությունները սահմանելու նպատակով կմշակվի շենք-շինությունների վրա տեղադրվող գովազդային վահանակների հայեցակարգ:

Քաղաքային նշանակության ներդրումային ծրագրերի իրականացում գովազդային տարածքների տրամադրմամբ (վերգետնյա անցումների կառուցում, Էլեկտրոնային չվացուցակների համակարգի ներդրում, հեծանվային կանգառների տեղադրում):

Երևանի բրենդի մշակման և տեղայնացման աշխատանքներ:

Տոնական ձևավորման նոր հայեցակարգի մշակում: Կսահմանվեն տոն օրերին արտաքին ձևավորման ընդհանուր կանոնները, կմատնանշվեն այն հիմնական վայրերը, որոնք ենթակա են ձևավորման, ինչպես նաև կորոշվեն արտաքին ձևավորման գեղարվեստական բովանդակությանը վերաբերող ընդհանուր պահանջները:

Օտարերկրյա հյուրերի պաշտոնական և պետական այցերի ժամանակ ձևավորման նոր հայեցակարգի մշակում: Դրանով կսահմանվեն պետական և պաշտոնական այցերի ժամանակ մայրաքաղաքի ձևավորման ընդհանուր կանոնները, կմատնանշվեն այն հիմնական վայրերը, որոնք ենթակա են ձևավորման:

Ճանապարհային ցուցանակների, մշակութային կենտրոնների ցուցանակների և շենքերի համարակալման համար նախատեսված ցուցանակների միասնական ձևի մշակում և տեղադրում:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում կիրականացվեն քաղաքային կահույքի արդիականացման աշխատանքներ, որում հաշվի կառնվեն երևանյան ոճի տարրերը:

Ձևավորման նոր տարրերի օգտագործում շենքերի ճակատային մասերի ձևավորում բուսականությամբ և խճանկարներով, շքամուտքերի ձևավորում բրենդային ոճի լապտերներով, սթրիթ արթի զարգացում, եռաչափ նկարների իրականացում և այլն:

«Մշակութային Հայաստան մեկ վայրում» նախագծի իրականացում, որը հնարավորություն կտա հայկական մշակութային հայտնի կոթողների փոքր տարբերակները համախմբել մեկ վայրում: Այն կունենա ճանաչողական, տեղեկատվական զբոսաշրջային նշանակություն:

Ձևավորման լոկալ լուծումներ հրապարակներում, այգիներում, զբոսաշրջային կենտրոններում: Յուրաքանչյուր վայրին հատուկ ձևավորման աշխատանքների իրականացում, որոնք առավել գրավիչ կդարձնեն այն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար:

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

 

Փողոցների բարեկարգում

 

Հիմնախնդիրներ

 

1. Երևան քաղաքի փողոցների բարեկարգում, հիմնանորոգում

2. Հուսալի և ժամանակակից ճանապարհների կառուցում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Մայրաքաղաքի փողոցների մեծածավալ հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել էին «Լինսի» հիմնադրամի միջոցներով, անհրաժեշտություն էր առաջացել առավել ծանրաբեռնված կենտրոնական փողոցներում կատարել հիմնանորոգում:

2009-2013թթ. վերանորոգվել է մոտ 7.4 մլն քմ փողոցի և մայթի ասֆալտ-բետոնե ծածկ, որից 2.5 մլն քմ բակային տարածքներում: Իրականացվել է բակային տարածքների 70%-ի ասֆալտապատման աշխատանքներ: Վերակառուցվել և հիմնանորոգվել է ավելի քան 60 խճուղի, պողոտա և փողոց հիմնականում իրենց մայթերով, եզրաքարերով և դիտահորերով:

Աջափնյակ վարչական շրջան Լենինգրադյան փողոց (Գր. Հասրաթյան փ.-ից Շինարարների փողոց), Շիրազի փողոց, Գր. Հասրաթյան փողոց, Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհ, Ֆուչիկի փողոց (Բեկնազարյան փող. - Մարգարյան փող. հատված), Մելքումովի փող. (Գ. Չաուշի փող. - Բեկնազարյան Ֆուչիկի փող. խաչմ.), Հալաբյան փողոց:

Ավան վարչական շրջան Աճառյան փողոց, Երիտասարդական փողոց, Բաբաջանյան

փողոց:

Արաբկիր վարչական շրջան Թբիլիսյան խճուղի, Հր. Քոչարի փողոց, Ն. Զարյան փողոց, Փափազյան փողոց, Կիևյան փողոց, Գուլակյան փողոց, Բրայսի փողոց:

Դավթաշեն վարչական շրջան Եղվարդի խճուղի, Հալաբյան փող. մինչև Դավթաշենի կամուրջ (հատված):

Էրեբունի վարչական շրջան Տիտոգրադյան փողոց, Այվազովսկու փողոց, Ռոստովյան փողոց, Էրեբունի փողոց, Դավիթ Բեկի փողոց:

Նոր-Նորք վարչական շրջան, Թևոսյան փողոց (հատված), Դավիթ Բեկի փողոց (Հ. Ավետիսյան փողոցի խաչմերուկից), Բ. Մուրադյան փողոց (Վ. Սարգսյանի անվ. ռազմ. ակադ-ից մինչև Թևոսյան փ. և Գայի պող.), Քոչարյան փողոց, Բագրևանդի փողոց:

Նորք-Մարաշ վարչական շրջան Արմենակյան փողոց:

Կենտրոն վարչական շրջան Ծիծեռնակաբերդի խճուղի, Պռոշյան փողոց, Պարոնյան փողոց, Ե. Կողբացու փողոց, Մյասնիկյան պողոտա, Խորենացու փողոց, Մաշտոցի պողոտա, Խանջյան փողոց, Բաղրամյան պողոտա, Վազգեն Սարգսյան, Շահումյան հրապարակ, Սարյան փողոց, Աթենքի փողոց, Գլխավոր պողոտա, Ամիրյան փողոց (Հանր. հրապարակ - Մաշտոցի պող. հատված), Տիգրան Մեծի պողոտա (Հանր. հրապարակ - Կ/թ Այրարատ), Նար-Դոսի փողոց, Հերացու փողոց, Չարենցի փողոց, Կորյունի փողոց, Հանրապետության փողոց, Աբովյան փողոց և պուրակ, Նալբանդյան փողոց, Արշակունյաց պողոտա, Սայաթ-Նովա պողոտա, Թումանյան փողոց, Վարդանանց փողոց, Հրազդանի կիրճ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Բաբաջանյան փողոց: Սեբաստիա փողոց:

Շենգավիթ վարչական շրջան Գ. Նժդեհի փողոց (Արշակունյաց-Գ.Նժդեհի ուղետար), Բագրատունյաց փողոց:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Ռուբինյանց փողոց:

Մայրաքաղաքի փողոցների շահագործման ժամկետները երկարաձգելու նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվում են ինչպես ընթացիկ նորոգման աշխատանքներ, այնպես էլ վերին շերտի նորոգման, ճաքալցման, եզրաքարերի փոխարինման, անհրաժեշտության դեպքում, նաև դիտահորերի ծածկի սալերի և ջրընդունիչ ցանցի նորոգման աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. ծրագրերի կազմման ժամանակ կներառվեն 12 վարչական շրջանների փողոցների, բակերի, մայթերի, ինչպես նաև առկա գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Կնախատեսվեն նաև հիմնանորոգման կարիք ունեցող փողոցներն ու ճանապարհները:

Երևանի բյուջեի միջոցների սահմաններում նախատեսվում է տարեկան իրականացնել 1 կամ 2 փողոցի ամբողջական նորոգման աշխատանքներ:

2014-2017թթ. կշարունակվեն անհրաժեշտ ծավալի ասֆալտապատման աշխատանքները փողոցները ձեռքբերված մակարդակի պահպանելու:

Բակային տարածքների ասֆալտապատման ծրագիրը ավարտին հասցնելու նպատակով կիրականացվեն բակային տարածքների ասֆալտ-բետոնե ծածկի ամբողջական վերականգնման, ինչպես նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ:

 

Հենապատերի նորոգման-վերականգնման աշխատանքների իրականացում

 

Երևան քաղաքում առկա են նորոգման ենթակա հենապատեր, որոնք տեղ-տեղ փլվել են, բացակայում են երեսապատման սալերը և թասակները: Դա վթարավտանգ իրավիճակ է ստեղծում բնակչության և տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

 

Հիմնախնդիրներ

 

1. քայքայված, վթարային հենապատերի ամրացում, անվտանգության աստիճանի բարձրացում

2. նոր հենապատերի կառուցում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. ընթացքում հենապատերի նորոգման և նոր հենապատերի կառուցման աշխատանքներ են իրականացվել.

2009թ. Աճառյան, Մյասնիկյան, Հալաբյան, Լենինգրադյան, Թևոսյան, Թոթովենց, Մոլդովական, Դեմիրճյան, Հրազդանի փողոցներում, Ծիծեռնակաբերդի և Սարալանջի խճուղիներում.

2010թ. Բաբաջանյան, Սարյան, Լեո փողոցներում, Օրբելի 8 շենքի մոտ, Նոր Նորքի 9- րդ զանգվածի հ.48 շենքի մոտ, ՀՀ Նախագահի նստավայրին հարող հատվածում.

2011թ. Ն. Նուբարյանի անվան պուրակում, Խորենացի հ.104 տան մոտ, Սվաճյան փողոցում, Նոր-Արեշի 15-րդ փողոցում, Արամի նրբանցքում (Կոմպոզիտորների տան մոտ), «Զեյթուն» մշակութային կենտրոնի շենքի մոտ, Պարույր Սևակ փողոցի հ.2 և 1բ շենքերի մոտ.

2012թ. Խորենացի-Գլինկա, Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկներում, Անդրանիկի 25, Հալաբյան 19, Հերացի 10 շենքերի մոտ, Հերացի փողոցի կամուրջը ամրացնող հատվածը, Դուրյան թաղամասի հ.հ.43, 48, Դավթաշենի 1-ին թաղամասի հ.41, Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.2բ և 3ա շենքերի մոտ, Սար-Թաղի 5-րդ փողոցում, Աթենքի փողոցում, Մյասնիկյան պողոտայում և Հերացի փողոցից դեպի Կենդանաբանական այգի, Հերացի փողոցի կամրջից դեպի Ազատության պողոտա հատվածներում:

2013թ. Ավան-Առինջ 2-րդ մկշ. հ.2/7 շենքի մոտ, Խուդյակովի հ.68 շենքի մոտ, Սայաթ-Նովա թաղամասի հ.հ.5 և 8 շենքերի մոտ, Թամրուչի փողոցում, Հովհաննիսյան թաղամասի հ.28 և Թումանյան թաղամասի հ.11 շենքերի մոտ, Ն.Զարյան հ.21 շենքի մոտ, Մամիկոնյանց հ.37 շենքի մոտ, Կիևյան հ.11 շենքի մոտ, Նոր-Արեշի 33-րդ փողոցի հ.24 տան մոտ, Բուռնազյան 2-րդ նրբանցքում, Սարալանջի մայրուղում, Թումանյան 2-րդ նրբանցքի հ.1 շենքի մոտ, Մալաթիա-Սեբաստիայի հ.184 դպրոցի մոտ, Նոր Նորքի 1-ին զանգվ. Լվովյան

հ.հ.21, 23 շենքերի մոտ, Նոր Նորքի հ.118 ՆՈԻՀ-ի մոտ, Նոր Նորքի 7-րդ զանգվածի հ.42 շենքի մոտ, Նոր նորքի 9-րդ զանգվածի հ.20 շենքի մոտ և Նոր Նորքի 9-րդ զանգվածի հ.67/1 շենքի մոտ:

Քարաթափումներից կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով մինչև աշխատանքների սկսվելը կատարվել են ուսումնասիրություններ, հանվել վտանգ ներկայացնող քարերը, որից հետո ցանկապատվել է մետաղական ցանցով: Նմանատիպ աշխատանքներ են կատարվել 2012թ. Մյասնիկյան պողոտայում Հերացի փողոցից դեպի Կենդանաբանական այգի ճանապարհի աջակողմյան հատվածի վերանորոգման աշխատանքների ժամանակ:

Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Սարալանջի խճուղում քանդվել և կառուցվել են շեպեր վտանգ ներկայացնող հատվածների քարերը և առկա հենապատերի վրա տեղադրվել երկաթ-բետոնե պատեր:

 

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Երևան քաղաքում հաշվառված է վերանորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև նոր հենապատերի կառուցման անհրաժեշտություն ունեցող շուրջ 130 հասցե: Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել վթարային հենապատերի վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կլրացվեն թափված սալերը և պոկված թասակները:

 

Երևան քաղաքում վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում և

նորոգում

 

Մայրաքաղաքում հետիոտնի տեղաշարժն ավելի հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով կարևորվում է անհրաժեշտ վայրերում հետիոտնային անցումների կառուցումը, ինչպես նաև առկա անցումների վերանորոգումն ու շահագործման համար հարմար պայմանների ստեղծումը: Նոր անցումների ստեղծման վայրերն ընտրվում են ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները:

Երևանի քաղաքապետարանում հաշվառված է 58 անցում 19 վերգետնյա և 39 ստորգետնյա, որից 36-ը բավարար վիճակում են, 22-ում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, հիմնականում երեսապատման, հարդարման, ջրամեկուսացման, ջրահեռացման և լուսավորության գծով:

 

Հիմնախնդիրներ

1. Հետիոտնի առավել մեծ կուտակումներ առաջացնող խաչմերուկներում ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Պահպանելով համաչափ զարգացման սկզբունքը 2009-2012թթ. ընթացքում 13 վերգետնյա անցում է կառուցվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում Արշակունյաց պողոտայում, Սեբաստիա և Առնո Բաբաջանյան փողոցներում, Շիրազի, Ազատության և Դավիթ Անհաղթ փողոցներում, Խանջյան փողոցում, Լենինգրադյան և Հալաբյան փողոցներում, Աճառյան փողոցում, Իսակովի պողոտայում:

2013թ. կառուցվում է ևս 7 նոր վերգետնյա հետիոտնային անցում:

Մասնակի վերանորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի ստորգետնյա հետիոտնային անցումը:

 

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. համայնք-մասնավոր հատված շարունակական համագործակցության միջոցով կկառուցվեն նոր վերգետնյա անցումներ: Երևանի քաղաքապետարանում հաշվառվել են հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել շուրջ 40 վերգետնյա անցում: Վարձակալությամբ տրված ստորգետնյա հետիոտն անցումներում կիրականացվեն ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ Երևանի քաղաքապետարան-վարձակալ համագործակցության շրջանակում:

 

Թեքահարթակների կառուցում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2011 թվականից մայրաքաղաքում կառուցվում են թեքահարթակներ տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող բնակիչների տեղաշարժը մատչելի դարձնելու համար: Թեքահարթակների կառուցման տեղերը որոշելու նպատակով քննարկումներ են անցկացվում հաշմանդամների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

2012թ. առողջապահական օբյեկտներում կառուցվել է 18 թեքահարթակ: Թեքահարթակներ են կառուցվել մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Նմանատիպ աշխատանքներ են կատարվել ներառական կրթություն իրականացնող 35 դպրոցներում: Ծրագրի նախագծի քննարկմանը մասնակցել են շահագրգիռ հասարակական կազմակերպություններ և անհատներ:

2013թ. մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում և բանուկ հատվածներում կառուցվել է շուրջ 70 թեքահարթակ (Երևանի բյուջե), իսկ հիմնանորոգվող փողոցներում ավելի քան 130 թեքահարթակ:

Թեքահարթակների կառուցման աշխատանքներն իրականացնելիս ապահովվել է չափորոշիչներով նախատեսված թեքահարթակի թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի

շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:

Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս մոտեցումը նպատակ ունի հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ապահովել անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:

 

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակական է և կիրականացվի նաև առաջիկա տարիներին` ընդգրկելով Երևանի բոլոր վարչական շրջանները:

Նախատեսվում է մինչև 2017թ. Երևան քաղաքի փոքր կենտրոնը, ինչպես նաև գլխավոր փողոցները առավելագույնս մատչելի դարձնել սակավաշարժ և հաշմանդամ քաղաքացիների տեղաշարժի համար:

 

Մայթերի բազալտե և բետոնե ձևավոր սալիկների վերանորոգում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2011 թվականից մայրաքաղաքում կատարվում են մայթերի և եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ. վերանորոգվում կամ փոխարինվում են նորերով մայթերի ձևավոր բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկները, վերանորոգվում են բետոնե եզրաքարերը, քանդվում ու փոխարինվում են բազալտե եզրաքարերը: 2011թ. վերանորոգվել է 19320քմ մայթ, 2012թ. 10300քմ, 2013թ. 16320քմ և Շառլ Ազնավուրի հրապարակն ու Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածքը:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Ծրագիրը շարունակական է. մայթերի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն բոլոր վարչական շրջաններում:

 

Կամրջային կառուցվածքների սպասարկման, շահագործման և վերականգնման

ու ամրացման աշխատանքների իրականացում

 

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված են 27 կամուրջ և կամրջային կառուցվածք, ուղեանց և էստակադա:

 

Հիմնախնդիրներ

 

1. Կամրջային կառույցների հիմնանորոգում, շահագործման բարելավում 2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. վերանորոգվել է Դավթաշենի կամուրջը և Քրիստափորի փողոցի («Փեթակ» առևտրի կենտրոնին կից) մետրոյի կամուրջը, վերակառուցվել Գ. Նժդեհի փողոցի ուղետարը:

Կամուրջների հիմնանորոգման նախագծեր կազմելիս հաշվի են առնվում ստացված ահազանգերը և առաջարկությունները, և կատարվող ուսումնասիրությունների արդյունքում, միջոցների հնարավորության սահմաններում, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. տարեկան ծրագրերի կազմման ժամանակ կքննարկվի հիմնանորոգման կարիք ունեցող կամրջային կառուցվածքների աշխատանքների ներառումը, ինչպես նաև կշարունակվեն կամուրջների և կամրջային կառուցվածքների սպասարկման և շահագործման աշխատանքները: Առկա գույքագրման արդյունքներով առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Արարատյան, Գալշոյան փողոցների ուղետարները և Շիրակի փողոցի հ.1 և հ.2 ուղետարները:

Երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի վերականգնման-ամրացման աշխատանքներ

1993 թվականից բազմաբնակարան շենքերի սեփականաշնորհման գործընթացի հետ մեկտեղ նվազել և 1996թ. դադարեցվել են Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, որի հետևանքով զգալիորեն կրճատվել են շենքերի տեխնիկական չափորոշիչների պահպանման աշխատանքների ծավալները, մեծացել է շենքերի մաշվածությունը:

Շենքերի տեխնիկական վիճակի վրա բացասաբար են ազդել ներքին և արտաքին ջրակոյուղատար ցանցերի մաշվածությունը, հարթ և լանջավոր տանիքների ջրամեկուսիչ շերտի քայքայվածությունը, ինչպես նաև բնակիչների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի կողմից իրականացված վերակառուցումների ընթացքում կառույցը կրող կոնստրուկտիվ տարրերի նկատմամբ թույլ տրված անհարկի միջամտությունները (անթույլատրելի չափերի իջեցումներ, վերակառուցումներ, ոչ ճիշտ կցակառույցներ և այլն), որոնք պատճառ են հանդիսացել շենքերի սեյսմակայունության և հուսալիության մակարդակի կտրուկ նվազեցման: Ֆինանսական միջոցների սղության պատճառով շենքերի գերակշռող մասում հիմնանորոգման և ամրացման աշխատանքներ գրեթե չեն կատարվել:

Վերականգնման-ամրացման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ծրագրերով սկսվել են 2004 թվականից:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի վերականգնման-ամրացման աշխատանքներն իրականացվել են մինչև 2010թ.: Ամրացվել է 53 շենք:

2011-2013թթ. շենքերի ամրացման աշխատանքներ չեն իրականացվել ֆինանսական միջոցների սղությունից պատճառով: Հիմք ընդունելով մասնագիտական եզրակացությունները Երևանի քաղաքապետարանում հաշվառվել է 91 երրորդ աստիճանի:

Կգնահատվեն 3-րդ աստիճանի վնասվածության շենքերի ամրացման արժեքների և իրականացման արդյունավետությունը: Կամրացվեն բոլոր այն 3-րդ աստիճանի վթարայնության շենքերը, որոնք ժամանակի և գնի համադրությամբ կգնահատվեն արդյունավետ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Վնասվածություն ունեցող շենքերի վերականգնման-ամրացման աշխատանքների ծրագրերի նախատեսման դեպքում կքննարկվի ամրացման աշխատանքների իրականացման նպատակահարմարության հարցը տեխնիկատնտեսական տեսանկյունից:

 

Երևան քաղաքում շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգման և

քարերի մաքրման աշխատանքներ

 

Երևանում առկա են 1930-60-ական թվականներին կառուցված շենքեր, որոնք երբեք չէին մաքրվել: 2009 թվականից իրականացվում են շենքերի ճակատային մասի ընթացիկ նորոգման, քարերի մաքրման և լվացման և հարդարման ու ներկման աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

1. մայրաքաղաքի պատշաճ արտաքին տեսքի ապահովում

2. պատշգամբների, տանիքների մուտքերի նորոգում

3. շենքերի ճակատային մասերի մաքրում, լվացում, ներկում

4. կամարանցումների վերանորոգում, գունազարդում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երևան քաղաքի շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգման և քարերի մաքրման աշխատանքները 2009թ. սկսել են Փոքր կենտրոնից, ապա ծրագրի մեջ ընդգրկվել են նաև մյուս վարչական շրջանների շենքերը:

Կամարանցումների բարեկարգման ծրագիրը սկսվել է 2011 թվականից: 2011-2013թթ. կատարվել է շուրջ 180 կամարանցումների վերանորոգման և գունազարդման աշխատանք: 2013թ. ավարտել է ծրագիրն ավարտվել է:

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերով 2013թ. սկսել է կախովի պատշգամբների վերանորոգման ծրագիրը: Այս ծրագրում ընդգրկվել են առավել վաղ կառուցված և արդեն վթարավտանգ պատշգամբները:

Ընդհանուր առմամբ հաշվառված է վերանորոգման կարիք ունեցող շուրջ 900 պատշգամբ, որից 2013թ. վերանորոգվել է 76-ը:

 

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Մշակվել է 70 շենքերի ճակատային մասերի լվացման և մաքրման աշխատանքների նախագծեր: Հաշվառվել է շուրջ 30 շենք: Հաշվի առնվել համատիրություններից և բնակիչներից ստացված առաջարկները: Ծրագիրը շարունակական է, և նախատեսվում է ավարտին հասցնել գլխավոր և կենտրոնական փողոցների վրա գտնվող շենքերի մաքրման և սվաղման ու ներկման աշխատանքները:

 

Շենքերի ճակատային մասի նորոգում (շենք)

2014-2017թթ. կշարունակվեն հաշվառված, վերանորոգման կարիք ունեցող շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքները հնարավորության շրջանակում ընդգրկելով բոլոր վթարային պատշգամբները:

 

Հանգստի գոտիների ստեղծման, բակային տարածքների բարեկարգման

աշխատանքներ

 

Բնակչության հանգստի կազմակերպման համար մայրաքաղաքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր հանգստի գոտիների ստեղծման և բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

1. բնակչության համար նոր հանգստի գոտիների ստեղծում

2. բակերի և այգիների բարեկարգում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում հանգստի գոտիների ստեղծման ծրագրի շրջանակում 2012թ. կառուցվել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի հանգստի գոտին, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշի 9-րդ և 7-րդ փողոցների հատման մասում և «Շողակաթ» հեռուստաընկերությանը հարակից այգիները:

2013թ. այգիների ստեղծման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի և Նոր Արեշի 22-րդ փողոցի հատման մասում (Էրեբունի վարչական շրջան), Տիգրան Մեծի այգում (Նոր Նորք վարչական շրջան) և Շիրակի փողոցի հ.հ. 12, 14 շենքերի միացյալ բակում (Շենգավիթ վարչական շրջան), Աճառյան և Մյասնիկյան փողոցների հատման մասում (Ավան վարչական շրջան):

Մեծածավալ աշխատանքներ են կատարվել բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման ուղղությամբ:

 

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Ծրագիրը նախատեսվում է որպես առաջնային գերակայություն, և 2014-2017թթ. նախատեսվում է հնարավորության շրջանակում բազմաբնակարան շենքերի բոլոր բակային տարածքներում իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Միաժամանակ զարգացման տարեկան ծրագրերով կնախատեսվի 2-3 նոր այգիների և հանգստի գոտիների ստեղծում:

 

Մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծում

 

Բակերի բարեկարգման աշխատանքների, ինչպես նաև երիտասարդության ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մեծ ուշադրություն է հատկացվում մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծմանը: Ներկայում մայրաքաղաքում առկա է շուրջ 90 մինի ֆուտբոլի դաշտ:

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանի զարգացման տարեկան ծրագրերով կառուցվել է մինի-ֆուտբոլի 45 խաղադաշտ, որից 19-ը 2013թ: Մինչև 2009թ. մինի-ֆուտբոլի 45 դաշտ կառուցվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աջակցությամբ և վարչական շրջանների միջոցներով:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ, և նախատեսվում է բոլոր վարչական շրջանների համապատասխան տարածքներում կառուցել նոր մինի ֆուտբոլի դաշտեր, ինչպես նաև վերանորոգվել նախկինում կառուցված դաշտերը:

 

Առողջապահական հաստատությունների նորոգում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանի ծրագրերով առողջապահական հաստատություններում կատարվել են վերանորոգման (դռների և լուսամուտների փոխարինման) աշխատանքներ: Նոր-Արեշի, հ.հ. 9, 12, 17 և «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքում կատարվել են ջեռուցման համակարգերի տեղադրման և գազիֆիկացման աշխատանքներ, հիմնանորոգվել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի շենքը:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում նախատեսվում է իրականացնել ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ, ինչպես նաև, անհրաժեշտությունից ելնելով, կիրականացվեն դռների և լուսամուտների փոխարինման և նորոգման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցներում հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով:

 

Կրթական, արտադպրոցական, նախադպրոցական հաստատությունների

հիմնանորոգում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2010 թվականից մայրաքաղաքի կրթական հաստատություններում մեկնարկեց ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը: 2012 թվականին ծրագիրն ավարտվեց, և ներկայում Երևանի բոլոր կրթական հաստատություններն ապահովված են ջեռուցման համակարգերով:

թվականից սկսած մասնակի վերանորոգվել և հիմնանորոգվել է շուրջ 86 մանկապարտեզ, այդ թվում 2011 թ 33, 2012թ. 25 և 2013թ. 28:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. Երևանի ենթակայության բոլոր նախադպրոցական հաստատություններում նախատեսվում է իրականացնել մասնակի նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ, իսկ այլ կրթօջախներում նորոգման աշխատանքներ կիրականացվեն հնարավորությունների շրջանակում:

 

Մշակութային, արտադպրոցական և մարզական կենտրոնների հիմնանորոգում

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

թվականից սկսվել են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մշակույթի տների, գրադարանների, մարզական և երաժշտական դպրոցների ջեռուցման և

վերանորոգման աշխատանքները: Հիմնանորոգվել է «Զեյթուն» մշակույթի տունը, Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տունը և «Հայ Արտ» մշակութային կենտրոնը:

2013թ. մայրաքաղաքի բոլոր գրադարաններն ապահովվել են ջեռուցման համակարգերով: Ջեռուցվել են նաև 3 երաժշտական դպրոց, 2 թանգարան «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանը և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը, վերանորոգվել է Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահի տանիքը:

 

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է նորոգել բոլոր գրադարանները, յուրաքանչյուր վարչական շրջանում ունենալ առնվազն մեկ հիմնանորոգված երաժշտական դպրոց, ավարտին հասցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության սպորտային օբյեկտների ջեռուցման ապահովման աշխատանքները և, բյուջեի հնարավորության սահմաններում, մարզական կառույցներում իրականացնել մասնակի նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

 

Երևան քաղաքի ջրային կառույցների սպասարկման ու շահագործման  ծառայությունների իրականացում

 

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում առկա է 33 ջրային կառույց, որոնց մեծ մասն ունի վերանորոգման և հիմնանորոգման կարիք:

20009-2013թթ. իրականացված ծրագրեր

2009-2013թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցների» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի ջրային կառույցների սպասարկման և շահագործման ծրագրերի համար բյուջեով նախատեսված գումարների շրջանակում իրականացվել են Օղակաձև այգու 6-րդ, 5-րդ և 4-րդ հատվածների ջրավազանների, Նոր Նորքի 2-րդ զանգվածի գեղարվեստական շատրվանների ջրավազանների վերանորոգման, Թումանյան-Աբովյան խաչմերուկի շատրվանի վերականգման աշխատանքները:

Համայնք - մասնավոր հատված համագործակցության շրջանակում 2012թ. վերանորոգվել և վերագործարկվել է մայրաքաղաքի 4 շատրվան Օղակաձև զբոսայգում, Գարեգին Նժդեհի հրապարակում, «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում և Շառլ Ազնավուրի հրապարակում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Ջրային կառույցների վերականգնման ծրագիրը կրում է շարունակական բնույթ, և 2014-2017թթ. շարունակվելու է մայրաքաղաքի ջրային կառույցների վերանորոգման, վերազինման, պահպանման և շահագործման աշխատանքները:

Նախատեսվում է համայնք-մասնավոր հատված շարունակական համագործակցության միջոցով իրականացնել բարեկարգման կարիք ունեցող շատրվանների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

 

Հուշարձանների պահպանում

(պատվանդանների վերանորոգում, կառուցում)

 

ՀՀ կառավարության 20.04.2002թ. հ.438 որոշման համաձայն Երևանի սեփականություն հանդիսացող 401 հուշարձանների պահպանումը, սպասարկումն ու պատվանդանների նորոգման աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2011թ. ծրագրով իրականացվել է Վ. Մամիկոնյանի հուշարձանի պատվանդանի և Չարենցի հուշահամալիրի վերանորոգման, ինչպես նաև Շառլ Ազնավուրի թանգարանի շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքները:

Վերջին տարիներին տեղադրվել են Օգյուստ Ռոդենի նկարիչ Ժույլ Բաստիեն Լեպաժին պատկերող քանդակը, Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը, Նանսենի հուշարձանը, «Վարք հավերժության» քանդակը, «Կռունկներ» հուշարձանը, Վահրամ Փափազյանի կիսանդրին, Մշո Ճառընտիրը, «Գիրք գրքոց» հուշարձանը:

Օղակաձև զբոսայգում հիմնվել է Հայ բարերարների ճեմուղին հայ բարերարների քանդակներով: 2013թ. իրականացվեցին հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Միացյալ Խաչ հուշարձանի պատվանդանի կառուցման աշխատանքները:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. նախատեսվում է բարեկարգել վերանորոգման կարիք ունեցող հուշարձանները, ինչպես նաև իրականացնել պատվանդանների կառուցման, վերանորոգման աշխատանքներ: 2013թ. ընթացքում հուշարձանների մաքրման և լվացման աշխատանքներ իրականացվել են նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Երևան համայնքի վարչական տարածքը 2013թ. հունվարի դրությամբ կազմում է 22328 հա, որից պետական սեփականության հողերը 3369.7 հա, համայնքային սեփականության հողերը 11031.65հա, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը 7913.7հա, օտարերկրյա պետությունների սեփականությունը 12.95հա:

Երևանում հաշվառված է 4876 բազմաբնակարան բնակելի շենք, որից 4-րդ աստիճանի վթարայնության, քանդման ենթակա 5, հանրակացարանային 3 շենք 414 բնակարանով:

Գծապատկեր. 4-րդ աստիճանի վթարայնության քանդման ենթակա բնակելի շենքերն ըստ վարչական շրջանների

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու» հ. 1517-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է 11330.61 հա տարածք:

 

Գծապատկեր. Երևան համայնքին անհատույց սեփականության իրավունքով

փոխանցված տարածքները.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Հիմնախնդիրներ

1. Առկա են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող, պետական գրանցում ունեցող, հաշվառված, բայց չհասցեավորված, ինչպես նաև չհաշվառված շենք-շինություններ:

2. Լուծման կարիք ունի Երևան քաղաքի մի շարք թաղամասերում 1991 թվականին որպես տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված, նախկինում սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցը:

3. Առկա է բարոյական և ֆիզիկական մաշվածությամբ շարժական և անշարժ գույք, որն անհրաժեշտ է ընդգրկել մասնավորեցման գործընթացում արդյունավետ կառավարում ապահովելու համար:

4. Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի մաշվածություն: Շենքերի տեխնիկական վիճակի վրա բացասաբար ազդեցություն են ունեցել ներքին և արտաքին ջրակոյուղատար ցանցերի մաշվածությունը, տանիքների ջրամեկուսիչ շերտի վնասվածությունը:

5. Առկա են վթարային բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2010 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի հ.604-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.1047-Ն որոշումը, որով սահմանվել է սեփականության իրավունքով Երևան քաղաքին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը:

Երևանի բյուջեի միջոցների հաշվին լուծվել են սողանքի հետևանքով վթարային և բնակության համար ոչ պիտանի դարձած Սարի Թաղի 18-րդ փողոցի հ.հ. 33, 35, 37, 39 և 41 հասցեներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները, որոնք ըստ ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի հ.204-Ն որոշման ենթակա են վերաբնակեցման:

2009-2013 թվականներին շարունակվել և ավարտին է հասցվել Աէրացիա 7, Մարգարյան 45 և 37, Շինարարների հ.15, Ֆուչիկի հ.12 հասցեների շենքերի 230 ընտանիքների վերաբնակեցման գործընթացը:

Վերաբնակեցումը կազմակերպելու համար օգտագործվել է Քանաքեռի 14-րդ և Բաբաջանյան փողոցներում շահագործման հանձնված բնակելի շենքերը, ինչպես նաև Սիսակյան փողոցի հ.22 հասցեում նոր կառուցված բազմաբնակարան շենքը:

Երևան համայնքի հաշվեկշռում առկա անմխիթար վիճակում գտնվող գույքի արդյունավետ կառավարման նպատակով մշակվել են ներդրումային փաթեթներ, որոնք ներկայացվում են շահագրգիռ սուբյեկտներին ներդրումների ներգրավման նպատակով:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017 թվականներին կշարունակվի ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշման համաձայն, զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին հաշվառման ընդունելու և ցուցակները ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու գործընթացը:

2014-2017թթ. նախատեսվում է շարունակել Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի (բնակելի տների) բնակիչների անվտանգության ապահովման, անկանխատեսելի հետևանքները բացառելու, դրանցում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու հետ կապված աշխատանքները:

2014-2017թթ. նախատեսվում է առկա բնակարանային ֆոնդի և կառուցվող բազմաբնակարան շենքերի միջոցով լուծել Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (5), Նոր-Արեշի հ.35 փողոցի հ.127/1, Հալաբյան հ.3 շենքի 3-4 մուտքերի, Շինարարների հ.35 շենքի (3-րդ մուտքի), Բաղրամյան 4-րդ նրբանցքի հ.15, Բրյուսովի փողոցի հ.66 և Տիգրան Մեծ պողոտայի հ.47, ինչպես նաև համաֆինանսավորման միջոցով Սիսակյան փողոցի հ.3 շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրները:

Նոր Խարբերդի այգեգործական տնտեսությունների հողօգտագործման իրավունքների ձևակերպումները կատարելու, տարածքում առկա կարգավիճակը չճշտված գույքերի նկատմամբ իրավունքի ձևակերպման նպատակով 2014-2017 թվականներին կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

2014-2017թթ. կշարունակվի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերում դեռևս չսեփականաշնորհված բնակարանների անհատույց մասնավորեցման գործընթացը:

Կկազմակերպվեն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, սակայն դեռևս չգրանցված գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները:

Բնակարանային շինարարության իրականացման առկա փորձի վերլուծության արդյունքներից ելնելով հնարավոր միջոցներ կձեռնարկվեն վթարային, քանդման ենթակա շենքերից բնակիչների վերաբնակեցման նպատակով բնակարանային շինարարությունը տվյալ վարչական շրջանի սահմաններում իրականացնելու համար:

Կշարունակվեն Երևան քաղաքի դեռևս չանվանակոչված և անվանափոխության ենթակա պողոտաների, փողոցների և հրապարակների անվանման, ինչպես նաև սեփականության վկայական ունեցող շենք-շինությունների և հողամասերի հասցեավորման գործընթացները:

Նախկինում սեփականաշնորհված, սակայն սահմանված կարգով իրավունքներ չձևակերպած հողամասերի հաշվառման, գույքագրման, դրանց նկատմամբ իրավունքի վերականգնման և ձևակերպման գործառույթները կշարունակվեն նաև 2014-2017 թվականներին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և Երևանի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2013 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.580-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի արդյունավետ կառավարման նպատակով կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխում համապատասխան որոշումների միջոցով: Անշարժ գույքի կառավարման էլեկտրոնային ծրագրի մշակում և ներդրում, որը հնարավորություն կտա ավտոմատ ռեժիմով կառավարել գույքը, այդ թվում վարձակալությամբ տրամադրված պայմանագրային պարտավորությունների նկատմամբ իրականացնելով առավել արդյունավետ հսկողություն:

Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ֆիզիկապես և բարոյապես մաշված և պահպանման համար չհիմնավորված ծախսեր պահանջող գույքի օտարում ներդրումային ծրագրերի իրականացման համար: 2014-2017թթ. ընթացքում, ըստ տարեկան ծրագրերի, նախատեսվում է ակտիվ շահագործման փուլում չգտնվող համայնքային սեփականություն հանդիսացող օտարման համար առանձնացված գույքերի օտարում, ինչպես նաև Երևան համայնքի հաշվեկշռում գտնվող գույքերի վարձակալությամբ տրամադրում նպատակահարմարությունը նախապես ճշտելով համապատասխան ոլորտի պատասխանատու ստորաբաժանումների հանրակրթության, մշակույթի և առողջապահության վարչությունների հետ:

Անշարժ գույքի օտարման տարեկան ծրագրերի մշակում հաշվի առնելով նախորդ տարիների փորձը:

Քաղաքաշինության ոլորտում, ինչպես նաև ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթների մշակում, հողային հաշվեկշռի ամենամյա հաստատմանն ուղղված աշխատանքների իրականացում:

Գույքի կառավարման միասնական քաղաքականության մշակման և իրականացման նպատակով նախատեսված է 2013 - 2017թթ. կատարել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի, բաժնետոմսերի (բաժնեմասերի), ոչ նյութական ակտիվների ամբողջական գույքագրում, դրանց հաշվառման համակարգի կատարելագործում:

2014-2017թթ. նախատեսվում է քաղաքացիների դիմումների առկայության դեպքում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ավարտել նախկինում պետական ակտերով կամ սեփականաշնորհման այլ փաստաթղթերով գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ փաստաթղթերի տրամադրումը:

 

ԿՈՄՈՒՆԱԼ ՈԼՈՐՏ

 

Ջրամատակարարում և ջրահեռացում

 

«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործումն ու կառավարումը:

Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 1964 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 223,5 հազ. խմ տարողությամբ 23 Օրվա կարգավորիչ ջրավազանների (ՕԿՋ) միջոցով:

Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգն ունի 9 ջրաղբյուր, 103 կապտաժային կառույց, 39 արտեզյան (ինքնաբուխ) հորատանցք, 5 խոշոր պոմպակայան, 29 խորքային հորատանցք և 700 կմ մայրուղային ջրատար:

 

Հիմնախնդիրներ

1. ջրակորուստների կրճատում

2. ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի ընդլայնում

3. ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի հետագա շահագործման խնդիրների կարգավորում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

«Վարձակալության պայմանագրի» իրականացման նպատակով անհրաժեշտ կապիտալ ներդրումների համար «Երևան Ջուր» ՓԲԸ-ին տրամադրվել էին Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» «ԵՋՋԾ հիմնադրամ» բաղադրիչով նախատեսված 18.75 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային միջոցներ:

ԵՋՋ վարկային ծրագրի նպատակը Երևան քաղաքում անվտանգ և շարունակական ջրամատակարարման ապահովումն էր միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: «ԵՋՋԾ հիմնադրամ» բաղադրիչի միջոցները պետք է նպատակաուղղվեին «Էներգիայի խնայողություն», «Ջրամատակարարման հուսալիության բարձրացում և շահագործման վերահսկում» և «Շրջակա միջավայրի աղտոտման կրճատում» կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը:

Ծրագիրն ավարտվել է «Վարձակալության պայմանագրի» 6-րդ տարում` 2011թ. վերջին: Այն իր էական ազդեցությունն է ունեցել «Վարձակալության պայմանագրի» 6 տարիների ընթացքում արձանագրված ջրամատակարարման ծառայությունների զգալի բարելավումների հարցում:

Պայմանագրային 6-րդ տարվա ընթացքում տնտեսված գումարների հաշվին մրցույթների միջոցով իրականացվել են հետևյալ շինարարական աշխատանքները.

. Ք. Եղվարդ, Նատի թաղամասի ջրագծերի վերակառուցում,

. Նար-Դոս և Սաֆարյան փողոցների, Կոմիտաս փողոցից մինչև Զաքարյան փողոց ջրագծերի վերակառուցում,

. Խարբերդ այգեգործական թաղամասի ջրագծերի վերակառուցում,

. Մուշ և Նոյ թաղամասերի կոյուղագծերի վերակառուցում:

. ԵՋՋԾ հիմնադրամի ներքո 2009-2011թթ. իրականացվել են հետևյալ աշխատանքները.

. շուրջ 40 կմ ջրագծի վերակառուցում,

. շուրջ 5.4 կմ կոյուղագծի վերակառուցում,

. թվով 165 բակային պոմպակայանների վերակառուցում և ժամանակակից պոմպերի տեղադրում,

. Մարաշ, Լուկաշին, Էլեկտրալամպեր և Քանաքեռ Վերին ՕԿՋ-ների վերանորոգում և վերակառուցում,

. թվով 9 քլորակայանների վերակառուցում և քլորացման նոր սարքավորումների տեղադրում:

Տնտեսական տեսանկյունից ԵՋՋ ծրագրով լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել հատկապես էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման առումով: «Էներգիայի խնայողություն» կատեգորիայով նախատեսված էր մեխանիկական ջրառը հնարավորինս փոխարինել ինքնահոսով, հնարավորության դեպքում ավելացնել ինքնահոս եղանակով ջրարտադրությունը, վերանորոգել գոյություն ունեցող պոմպակայանները, աստիճանաբար շահագործումից հանել հին և անարդյունավետ պոմպակայանները: Այս բաղադրիչով իրականացվել են 8 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ, որոնք ակներևորեն տվել են զգալի արդյունք: էլեկտրաէներգիայի ծախսը 2006թ. (Ելակետային տարվա) տարեկան 119 մլն կվտ.ժ-ից 2011թ. հասցվեց 45 մլն կվտ.ժ-ի, այսինքն` ապահովվեց 62 %-ի խնայողություն:

Ծրագրի իրականացման արդյունքում լուրջ նվաճումներ են արձանագրվել նաև Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքների, ցանցի կառավարման բարելավման, վթարների, հոսակորուստների և ապօրինությունների կանխման և դրա շնորհիվ` ջրամատակարարման շարունակականության ցուցանիշի բարելավման գործընթացում: Ներդրումային գումարներից միայն 4.5 մլն ԱՄՆ դոլարը նպատակաուղղվել է Երևան քաղաքի առանձին թաղամասերի ջրամատակարարման բաշխիչ ցանցերում գոտիավորման ծրագրերի իրականացմանը, որի շնորհիվ բարելավվել է ցանցի կառավարելիությունն ու արդյունավետությունը: Աշխատանքների կատարման արդյունքում ավելացել են շուրջօրյա ջրամատակարարում ունեցող գոտիները, իսկ օրվա ընթացքում (7:00- 24:00-ն ընկած ժամանակահատվածում) բոլոր բաժանորդներին ապահովվող ջրամատակարարման նվազագույն ժամերի թիվը հասցվել է 12-ի:

Ընդհանուր առմամբ, վարկային ծրագրի շրջանակում կառուցվել և վերակառուցվել են 50-800մմ տրամագծի 45 կմ ընդհանուր երկարությամբ ջրագիծ և 200-1200մմ տրամագծի 5.4 կմ ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ:

Ներդրումային ծրագրի ավարտին հիմնական ցուցանիշների գծով արձանագրվել է հետևյալ առաջընթացը.

. ջրամատակարարման շարունակականությունը (օրվա ընթացքում ջրամատակարարման ժամերի միջին տևողությունը) հասել է 94 %-ի` Վարկային ծրագրով նախատեսված 85.9%-ի փոխարեն.

. ջրարտադրությունը կազմել է 9889 լիտր/վրկ (312.72 մլն խմ/տարի)` 10452 լիտր/վրկ-ի (329.6 մլն խմ/տարի) փոխարեն, ընդ որում, մեխանիկական և ինքնահոս եղանակով մատակարարվող ջրաքանակների հարաբերակցությունը կազմել է 23.5%/76.5%` նախատեսված 35%/65%-ի փոխարեն.

. ջրի սպառումը միջին հաշվով կազմել է 167.05 հազ.խմ/օր (61.14 մլն խմ/տարի)` նախատեսված 162.47 հազ.խմ/օր-ի (59.3 մլն խմ/տարի) փոխարեն.

. ջրի ընդհանուր կորուստը (արտադրված և սպառված ջրաքանակների տարբերությունը) կազմել է 7956 լիտր/վրկ (251.58 մլն խմ/տարի)` նախատեսված 8571 լիտր/վրկ-ի (270.3 մլն խմ/տարի) փոխարեն.

. ջրաչափեր ունեցող բնակիչ բաժանորդները կազմել են 97.33%` նախատեսված 96%-ի փոխարեն.

. էլեկտրաէներգիայի սպառումը միջին հաշվով կազմել է 140.22 հազ. կվտ.ժ/օր-ի (44.92 մլն կվտ.ժ/տարի)` նախատեսված 257.5 հազ. կՎտժ/օր-ի (94 մլն կՎտ.ժ/տարի) փոխարեն.

. ջրային ավազաններ կեղտաջրերի առկա արտանետման տեղերի թիվը (17) կրճատվել է 11-ով` նախատեսված 8-ի փոխարեն:

Պահպանման և վերանորոգման ընդլայնված (ՊՎԸԱԾ) աշխատանքների իրականացված ծրագրեր

«Վարձակալության պայմանագրով» Վարձակալը պարտավոր է պայմանագրային յուրաքանչյուր տարվա համար կազմել և իրականացնել «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագիր» (ՊՎԸԱԾ): Ծրագիրն իրականացվում է ջրի վարձավճարների հավաքման միջոցների հաշվին, որի նպատակն ընդունման պահին գույքի վիճակի զուտ պահպանումից բացի, դրա վիճակի որոշ չափով բարելավումն է:

Ծրագրով պայմանագրային 10 տարիների ընթացքում պետք է կատարվեն 17.6 մլն եվրո գումարի աշխատանքներ:

«Վարձակալության պայմանագրերով» առաջին յոթ տարիների /01.06.2006- 31.05.2013թթ/ համար «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրով» նախատեսված 6,29 մլրդ ՀՀ դրամի դիմաց պայմանագրային վեց և կես տարիների ընթացքում /01.06.2006-30.11.2012թթ/ արդեն իսկ կատարվել են ջրային համակարգերի պահպանմանն ու վերանորոգմանն ուղղված 7,95 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

«Վարձակալության պայմանագրի» 8-րդ տարում (01.06.2013-31.05.2014թթ.) «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրով» նախատեսված է կատարել 1,920,000,000 ՀՀ դրամի (ներառյալ ԱԱՀ) աշխատանքներ:

Միայն ջրամատակարարման բաշխիչ ցանցի և կոյուղագծերի բարելավման ու վերակառուցման համար «Երևան Ջուր» ՓԲԸ-ի շահագործման պատասխանատուների կողմից ներկայացված առաջնահերթ աշխատանքների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 1436.4 մլն ՀՀ դրամ, այդ թվում բաշխիչ ցանցի համար 1110.0 մլն ՀՀ դրամ, կոյուղու ցանցի համար 326.4 մլն ՀՀ դրամ:

«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերից բացի, որոնք հիմնականում ֆինանսավորվում են երկու աղբյուրից` Ընկերության սեփական ֆինանսական միջոցների հաշվին (Պահպանման և վերանորոգման ընդլայնված ծրագրի շրջանակներում, որպես Վարձակալության պայմանագրի պարտավորություն) և Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին (Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շրջանակներում` ԵՋՋԾ), Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է արտոնյալ պայմաններով վարկ Զարգացող Երկրների Պահուստային Ֆոնդի (ԶԵՊՖ) միջոցներից:

ԶԵՊՖ-ի տրամադրած ֆոնդի ամբողջ գումարը կազմում է 27,3 մլն եվրո, որից 24,9 մլն եվրոն տրամադրում է Ֆրանսիան, իսկ 2,4 մլն եվրոն համաֆինանսավորման տեսքով հատկացնում է Հայաստանի Հանրապետությունը:

Ներդրումային ծրագրի ընդհանուր նպատակը ջրամատակարարման, կեղտաջրերի հավաքման և մաքրման համակարգերի բարելավումն է:

Երևան քաղաքի կեղտաջրերի մաքրման «Աէրացիա» կայանի վերականգնում ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 փուլով`

Կարճաժամկետ, որի ընթացքում նախատեսվում է մեխանիկական մաքրման համակարգի վերականգնում և առաջնային տիղմի մշակում ժամանակավոր բնապահպանական նորմերի պահանջները բավարարելու համար:

Երկարաժամկետ, որը ենթադրում է կենսաբանական և ֆիզիկաքիմիական մաքրումներով ընդարձակել առաջնային մաքրումը միջազգային նորմերը բավարարելու համար:

Այս ծրագիրը նախատեսված է միայն 1-ին փուլի իրականացման համար 10.27 մլն եվրո արժեքով:

Հիմնական կոյուղագծերի վերականգման ծրագիր - 1.83 մլն եվրո արժեքով: 2014-2017թթ. ընթացքում նախատեսվում է Երևան քաղաքում վերականգնել 4150 գծմ երկարությամբ 150-1400 մմ տրամագծով ջրահեռացման կոլեկտորները:

ԵՋՓԲԸ-ի առաջնահերթ լուծում պահանջող տեխնիկական խնդիրները խիստ մեծածավալ են: Հրատապ վերանորոգման կարիք ունեն ընդհանուր 139 կմ երկարությամբ տարբեր տրամագծերի խմելու ջրի խողովակաշարերը, որոնց ընդհանուր ներդրումային պահանջարկը կազմում է 20 մլն եվրո, սակայն սույն ծրագրի ֆինանսավորման շրջանակում հնարավոր կլինի փոխարինել մոտ 43կմ կամ 31%, որի նախնական արժեքը կկազմի մոտ 5.7 մլն եվրո, քանի որ ԶԵՊՖ-ով նախատեսված բյուջեն չի բավարարում ամբողջ ծավալն ընդգրկելու համար:

Կեղտաջրերի հեռացման համակարգում առկա խնդիրները կուտակվել են տարիների ընթացքում, քանի որ վերջին տասնամյակում տարբեր ֆինանսավորման աղբյուրներից ստացված միջոցները հիմնականում ուղղվել են ջրամատակարարման համակարգերի բարելավմանը` խիստ սահմանափակ ծավալի աշխատանքներ կատարելով կեղտաջրերի հեռացման համակարգում:

 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագիր

 

Ծրագրի նպատակն է Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից նախատեսվում է Վարկի տրամադրում Հայաստանի Հանրապետությանը (Վարկառուին)` Երևանի ջրամատակարարման բարելավման համար անհրաժեշտ առաջնահերթ ներդրումների իրականացման նպատակով:

Ծրագրի իրականացման համար նախատեսված 21 մլն ԱՄՆ դոլար գումարը տրամադրվում է հետևյալ երեք ներդրողների կողմից.

. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ (ՎԶԵԲ)` 7 մլն ԱՄՆ դոլար, վարկը կտրամադրվի 2014 թվականից,

. Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ)` 7 մլն ԱՄՆ դոլար վարկը կտրամադրվի 2014 թվականից,

. ԵՄ հարևանության ներդրումային գործիք (ՀՆԳ)` 7 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Ներդրումների ծավալների ուղղությունները որոշվել են այդ նպատակով ներգրավված

Տեխնիկական խորհրդատուի` չեխական «Centroproject a.s.» ընկերության և ենթախորհրդատու «Grant Thornton» ՓԲԸ-ի (Հայաստան) կողմից, որը ֆինանսավորվել է Չեխիայի հանրապետության կառավարության կողմից տրամադրված 275 հազ. ԱՄՆ դոլար դրամաշնորհի հաշվին:

Խորհրդատուի կողմից ուսումնասիրվել է Երևանի ջրամատակարարման ողջ համակարգը (ջրաղբյուրներից մինչև ջրամատակարարման անհատական ցանց)` տեխնիկական, բնապահպանական, սոցիալական և ֆինանսական տեսակետներից: Արդյունքում, հաշվի առնելով համակարգերի բարելավման առանձնակի առաջնահերթությունն ու տնտեսական կենսունակությունը կազմվել է «Առաջնահերթ ներդրումային ծրագիր» (ԱՆԾ):

ԱՆԾ-ում ներառվել են հետևյալ աշխատանքները.

. բակային նոր 30 պոմպակայանների կառուցում` 1197000 ԱՄՆ դոլար արժեքով,

. ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 152 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների վերականգնում` 10245000 ԱՄՆ դոլար արժեքով

. այդ հատվածներում առկա անհատական շուրջ 22 կմ ընդհանուր երկարությամբ միացումների փոխարինում` 9487000 ԱՄՆ դոլար արժեքով:

Ծրագրի իրականացման արդյունքում

. առանձնատների թվով 39304 անհատական ջրաչափերի փոխարինում,

. ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնվող հատվածներում ջրի կորստի նվազեցում `30%-ով,

. էլեկտրաէներգիայի սպառման կրճատում,

. ջրամատակարարման տևողության ավելացում,

. անխափան ջրամատակարարման ապահովում և բաշխիչ ցանցում վթարների նվազեցում:

«Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի» իրականացման նպատակով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կազմում ստեղծվում է «Ծրագրի իրականացման խումբ»: Վերջինիս աշխատանքներին աջակցելու նպատակով մրցութային կարգով կներգրավվի միջազգային Խորհրդատվական կազմակերպություն, որը կիրականացնի Ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծումը, աշխատանքների և ապրանքների գնման մրցույթների իրականացումը,պայմանագրերի վերահսկողությունը, ինչպես նաև պայմանագրերի հետ կապված ֆինանսական գործառույթները:

Ակնկալվում է ծրագիրն ավարտին հասցնել մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ր: «Երևան ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ կմշակվի կոյուղագծերի կառուցման ծրագիր այն թաղամասերում, որտեղ դրանք բացակայում են:

 

Աղբահանություն և սանիտարական մաքրում

 

2013թ. Երևան քաղաքի սանիտարական մաքրման ենթակա փողոցների, հրապարակների, կամուրջների, մայթերի, բակային տարածքների և այլ կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 24.348.634քմ:

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն առայժմ իրականացվում է թվով 12 մասնագիտացված ընկերությունների շուրջ 1600 աշխատակիցների և շուրջ 410 միավոր հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների միջոցով: Երևան քաղաքի տարածքից օրական հավաքվում և տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տ. կենցաղային աղբ, որից 750-800տ. տեղադրվում է Նուբարաշենի քաղաքային աղբավայրում, իսկ մնացածը Աջափնյակ վարչական շրջանի, ինչպես նաև Ջրվեժի և Մասիսի աղբավայրերում:

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գործարկվել է 1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա զբաղեցնելով շուրջ 52.3 հա տարածք:

Մայրաքաղաքի տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում տարեկան միջին հաշվով 290-295 հազ. տոննա կենցաղային աղբ:

Քաղաքային աղբավայրում ջերմային գազերի արտանետումը, ինքնաբռնկման երևույթները կանխելու նպատակով 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» ընկերության հետ կնքել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի իրականացման վերաբերյալ:

Պայմանագրի գործողության ժամանակահատվածում մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա CO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:

 

Հիմնախնդիրներ

 

1. մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համակարգը (նաև առկա աղբավայրերը) չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին

2. սանիտարական մաքրման ընկերությունների կողմից շահագործվող հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների ֆիզիկական մաշվածություն և անբավարար թվաքանակ

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների բարելավման նպատակով Երևանի քաղաքապետի 17.07.2009թ. հ.85-Ա կարգադրությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի անդամները ամենօրյա ստուգայցեր են անցկացնում բոլոր վարչական շրջանների տարածքներում:

2010թ. մայրաքաղաքի վարչական տարածքում տեղադրվել է թվով 1300 աղբաման, 2011թ. դրանք համալրվել են միջազգային չափանիշներին համապատասխանող ևս 4000 հատ 60 լիտրանոց աղբամաններով, իսկ 2012-2013թթ. ընթացքում Երևանի փողոցներում, կանգառներում, պուրակներում և այլ մարդաշատ վայրերում տեղադրվել է 911 աղբաման:

Աշխատանքները բարելավելու նպատակով 2011թ. Երևան քաղաքի սանիտարական մաքրման ընկերությունների շարժակազմը համալրվել է 27 միավոր հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմով:

Երևանի աղբահանության աշխատանքները համապատասխան կարգով վերահսկելու համար մեքենաների վրա փորձնական կարգով տեղադրվել են GPS համակարգեր:

Հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, պարբերաբար կազմակերպվել են համաքաղաքային շաբաթօրյակներ:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 23.06.2011թ. ընդունվեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքը, որով աղբահանության վարձավճարը դարձել է պարտադիր գանձույթ: Սույն օրենքը կարգավորում է աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

Երևանի սանիտարական մաքրման և աղբահանության /ներառյալ ձմռան ամիսների/ աշխատանքների իրականացման վերաբերյալ խորհրդատվական աջակցություն ստանալու նպատակով 2010թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվեց Integrated Skills Limited ընկերությունը (Մեծ Բրիտանիա):

Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով տվյալ ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև հիմնվելով Integrated Skills Limited ընկերության խորհրդատվական աջակցության վրա, մշակել է նոր տեխնիկակական բնութագիր և անցկացրել համապատասխան ծառայությունների գնման միջազգային մրցույթ:

Գնահատելով ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտում ունեցած փորձը և առկա խնդիրները նպատակահարմար է գտնվել Երևան քաղաքի սանմաքրման և աղբահանության դաշտը բաժանել արևելյան և արևմտյան հատվածների

Սա նպատակ է հետապնդում ազատ մրցակցային դաշտ ստեղծել հնարավոր շահագրգիռ օպերատորների համար մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) ոլորտում առկա հիմնախնդիրները լիարժեք և արդյունավետ լուծելու, ինչպես նաև ոլորտում ժամանակակից չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ ներդնելու և որակյալ ծառայություններ ապահովելու համար:

Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներում նոր օպերատորների ներգրավումը նպատակ ունի.

. ներգրավել ոլորտում մասնավոր ներդրումներ

. ներդնել միջազգային ժամանակակից փորձը

. արդիականացնել և հագեցնել նոր մեքենա-մեխանիզմներով

. ներդնել կառավարման և վերահսկման արդի համակարգեր

. ապահովել տեղեկատվության մատչելիություն կիրառելով նորագույն սարքավորումներ

Նախագծի իրագործման արդյունքում կապահովվի ծառայությունների որակյալ և օպերատիվ մատուցում:

Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսների, ծառայությունների ձեռքբերումը խմբավորվել է 2 չափաբաժիններով.

1) Աղբահանության և սանիտարական մաքրում, ներառյալ ձմռան ամիսներին Երևան քաղաքի արևելյան հատվածում (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ).

2) Աղբահանության և սանիտարական մաքրում, ներառյալ ձմռան ամիսներին Երևան քաղաքի արևմտյան հատվածում (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ):

Գնման ընթացակարգի գնման հանձնաժողովի որոշմամբ 1-ին չափաբաժնի մասով ընտրված մասնակից է ճանաչվել «Էկոգրուպ» ՍՊԸ և «ԼԼ Միլյոքոնսուլտ ԱԲ» ընկերության կոնսորցիումը, իսկ 2-րդ չափաբաժնի մասով «Սանիտեկ» ընկերությունը (Լիբանան):

Երևանի քաղաքապետարանը վերոնշյալ ընկերությունների հետ կնքել է 10 (տասը) տարի ժամկետով պայմանագրեր:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Համաձայն կնքված պայմանագրերի մոբիլիզացիոն ժամկետի

(նախապատրաստական աշխատանքներ) ավարտից հետո 2014թ. ապրիլի 1-ից կմեկնարկեն նոր օպերատորների կողմից Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսների) ծառայությունների մատուցման աշխատանքները, որի արդյունքում Երևան քաղաքի վարչական տարածքում կապահովվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական մաքրում և աղբահանություն, կապահովվի համապատասխան տեխնիկայով, մայրաքաղաքի հանրային և բակային տարածքներում կտեղադրվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբամաններ:

Աշխատանքներ կիրականացվեն Նուբարաշենի քաղաքային աղբավայրի վիճակը բարելավելու նպատակով

Կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ աղբի վերամշակման տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ ներգրավելով միջազգային խորհրդատվական ընկերությունների: Արդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման գործարաններ:

 

Բազմաբնակարան շենքերի կառավարում

 

Երևան քաղաքի բազմաբնակարան բնակարանային ֆոնդը հանդիսանում է առանցքային ակտիվներից մեկը: Ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ոլորտում գերակշռում է մասնավոր սեփականության ձևը: Ներկայում բնակարանային ֆոնդի շուրջ 98% հանդիսանում է մասնավոր սեփականություն:

Երևանում առկա 4876 բազմաբնակարան շենքերից 4613-ի կառավարումն իրականացվում է 220 համատիրության կողմից, 193-ը լիազորագրային կառավարիչների, 70-ը վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Երևանի քաղաքապետարանում ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի հ.1161-Ն «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» որոշման հիման վրա մշակվել և կիրառվել են պարտադիր նորմերի վերահսկման մեխանիզմներ: Դրա արդյունքում բարելավել է կառավարման մարմինների հաշվետվողականությունը, պարտադիր նորմերի կատարումը, աշխատանքային կարգապահությունը:

2009թ. համեմատությամբ կառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման ծավալը ավելացել է 40%-ով:

«Համատիրությունների մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով սահմանված վերահսկողության մեխանիզմների ոչ հստակությունը որոշակի դժվարություններ է ստեղծում ֆինանսական միջոցների գանձման և ծախսման, ընդհանուր ժողովի հրավիրման, բյուջեների կազմման և հաստատման, կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար:

Ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագիրը:

Վերելակային ծառայության ապակենտրոնացումը դժվարացրեց բնակելի շենքերի վերելակների պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնների կիրառումը: Ներկայում բարձրահարկ բնակելի շենքերի վերելակային տնտեսությունում առկա է 4551 վերելակ, որից 2739-ը սպասարկվում և շահագործվում է մասնագիտացված վերելակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, իսկ մնացած 1812-ը լիցենզիա ունեցող անհատ մասնագետների կողմից:

Նախկինում գործող 92 դիսպետչերական կետերից և հենակետերից գործում են 11-ը: Մասնագետների պակասի հետևանքով յուրաքանչյուր մասնագետին բաժին է ընկնում սպասարկելու 40-50 վերելակ:

 

Հիմնախնդիրներ

 

1. Թեք և հարթ տանիքների, ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման կարիք ունեցող շենքերի առկայություն

2. բնակիչների իրազեկվածության և իրենց լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք իմացություն

3. վերելակային տնտեսության կապիտալ վերանորոգման, շուրջօրյա դիսպետչերական ծառայության ստեղծման և կադրերի պատրաստման և վերապատրաստման խիստ անհրաժեշտություն

4. սեփականատերերի իրենց սեփականության պահպանման նկատմամբ պատասխանատվության ցածր մակարդակ

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Գովազդային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում բազմաբնակարան շենքերի մուտքերում փակցվել են շինությունների սեփականատերերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկման պաստառներ:

Կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների արդյունքում շուրջ 152 համատիրություն միավորվել է կազմելով 220:

Գույքագրվել է բազմաբնակարան շենքերի թվով 847 վթարային շքապատշգամբ աշխատանքային ծրագրերում դրանք ընդգրկելու համար: Վերանորոգվել է 3430 շքամուտք: Ընթացիկ վերանորոգման է ենթարկվել թվով 950 վերելակ:

2009-2012թթ. ընթացքում վերանորոգվել է 1575 հարթ և մասնակի վերանորոգվել 1076 թեք տանիք: Վերանորոգվել է 74 շքերթային պատշգամբ:

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիր Ընդհանուր ծրագրի նպատակն է նվազեցնել էլեկտրական և ջերմային էներգիայի սպառումը միաժամանակ նվազեցնելով դրանց հետ կապված ջերմոցային գազերի արտանետման ծավալները նորակառույց և/կամ գոյություն ունեցող բնակելի շենքերում:

Ծրագրի բաղադրիչներից մեկի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև 23.11.12թ. ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ իրագործվող ծրագրի շրջանակում նախատեսվում է ցուցադրել էներգաարդյունավետ շենքերի էներգախնայողության ներուժը, նպաստել նմանատիպ նախագծերի իրականացման փորձի տարածմանը բարձրացնելով բնակչության իրազեկվածությունը:

2012-2013թթ. ընթացքում ծրագրի նպատակների իրագործման համատեքստում ընտրվել է կենտրոնացված ջեռուցման համակարգին միացված ՏՇԿ սերիայի շենք, իրականացվել է շենքի տեխնիկական վիճակի գնահատում, ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի և համատիրության կողմից համատեղ բնակիչների շրջանում անց է կացվել հարցում, որի համաձայն շենքի բնակիչները համաձայնություն են տվել փորձնական ծրագրի իրականացմանը:

Բնակարանների սեփականատերերի շրջանում իրականացվել են իրազեկման միջոցառումներ ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրագործվող փորձնական ծրագրում ներգրավելու դեպքում բնակիչների պարտավորությունների վերաբերյալ, այնուհետև ՄԱԶԾ կողմից կազմվել են էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների նախագծման, ինչպես նաև շինարարական աշխատանքների տեխնիկական առաջադրանքները և հայտարարվել են համապատասխան մրցույթները: Ծրագրով նախատեսվող փորձնական շենքի ջերմամեկուսացման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2013թ. 4-րդ եռամսյակում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

. Կառավարման մարմիններին տեղեկատվական և խորհրդատվական օգնության տրամադրում:

. Իրականացնել «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» որոշման պահանջների վերահսկողություն:

. Կառավարման մարմինների կադրերի պատրաստում և վերապատրաստում:

. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի աջակցման համալիր ծրագրի մշակում:

. Սպասարկման վարձավճարների գանձման համակարգի կատարելագործում:

. Շենքերի ջերմամեկուսացում, էներգաօգտագործման արդյունավետության բարձրացում:

. Բազմաբնակարան շենքերի մուտքերի, տանիքների հիմնանորոգման և վերանորոգման շարունակականության ապահովում:

. Շքերթային պատշգամբների վերանորոգում:

. Ամբողջությամբ ավարտել Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքները:

. Գույքագրել վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան շենքերի թեք տանիքները և, առաջնահերթությունից ելնելով, իրականացնել դրանց վերանորոգման աշխատանքները:

Նախատեսվում է մշակել Երևանի վերելակային տնտեսության շահագործման հայեցակարգ» Հայեցակարգով կներկայացվի վերելակների փոխարինման համար անհրաժեշտ միջոցառումները:

Վերելակային տնտեսության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, համակարգը նոր վերելակներով համալրելու, վերազինելու, արդիականացնելու նպատակով համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բանակցություններ են վարվում մասնավոր ընկերությունների հետ Երևան քաղաքի վերելակային տնտեսությունը հավատարմագրային կառավարման հանձնելու ուղղությամբ: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը ներգրավել է խորհրդատվական ընկերությունների` վերելակային տնտեսությունը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով տեխնիկական բնութագիր կազմելու համար: Աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:

 

Արտաքին լուսավորություն

 

Երևանում ներկայում շահագործվում է 1401 կմ արտաքին լուսավորության ցանց: Շահագործվող արտաքին լուսավորության ցանցի երկարությունը վերջին տարիների ընթացքում, կապիտալ ներդրումների հաշվին զգալի աճել է շուրջ 64%-ով:

 

Հիմնախնդիրներ

 

1. չլուսավորվող փողոցների, նրբանցքների, բակերի և խաղահրապարակների լուսավորում

2. ցանցի ավտոմատացման, նոր տրանսպորտատեխնիկական սարքավորումների, գործիքների և այլ տեխնիկական միջոցների ներդրում

3. դիսպետչերական ծառայության ավտոմատացում, կապի և կառավարման համակարգի ներդրում

4. լուսային ժամանակակից և խնայողական տարրերի կիրառում

Հիմնախնդիրների լուծումը նախատեսում է արտաքին լուսավորության ցանցում առկա սնդիկային լամպերի օգտագործման բացառում, բակային տարածքներում գոյություն ունեցող լուսատուների փոխարինում էներգախնայող լուսատուներով: Այս աշխատանքների կիրառումը թույլ կտա կատարել էլեկտրաէներգիայի և հետևաբար ֆինանսական միջոցների զգալի խնայողություն:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Մինչև 2013թ. ավարտը նախատեսվում է վերականգնողական աշխատանքների շնորհիվ ավելացնել արտաքին լուսավորության ցանցի երկարությունը:

2009-2013թթ. ընթացքում իրականացվել են փողոցների, բակերի, այգիների, խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցի պահպանման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ` փողոցների, կամուրջների, բակային տարածքների և այգիների, ինչպես նաև արձանների ու շենքերի ճակատային հատվածների գիշերային լուսավորությունն ապահովելու նպատակով:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվել է Մաշտոցի պողոտայի, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքի ծառերի գունազարդ լուսավորությունը:

2013թ. ավարտվել է «Քաղաքային կանաչ լուսավորություն» լայնամասշտաբ ծրագրի նախապատրաստական փուլը, որի նպատակն էր ԳԷՖ-ի ուղեցույցի համաձայն մանրամասն մշակել ծրագրի խնդիրները, հիմնավորումները, ծրագրի տեխնիկական, ֆինանսական, ինստիտուցիոնալ շրջանակները, ծրագրի համաֆինանսավորման հնարավոր ծավալները, ծրագրի մասնակից կողմերի պատասխանատվության, ինչպես նաև փորձնական ծրագրերի շրջանակները:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է իրականացնել բոլոր բազմաբնակարան շենքերի բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցի վերականգնման, երկրորդական փողոցների լուսավորության ցանցի նորոգման աշխատանքները, իսկ սեփական սեկտորի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացնել ըստ հատկացվող ֆինանսական միջոցների:

Նախատեսվում է իրականացնել դիսպետչերական ծառայության արդիականացման աշխատանքներ` GPRS համակարգի ներդրմամբ, որն իր մեջ կներառի նաև էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրումը: Մոնիթորների միջոցով նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի վիզուալ վերահսկողություն:

 

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ՄԱԶԾ-ԳԷՖ

Գլոբալ էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) կողմից համաֆինանսավորվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի նպատակը լուսավորման էներգաարդյունավետ սարքերի և տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումն է` այդպիսով նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Ծրագրի հիմնական թիրախը քաղաքային լուսավորության սեկտորն է: Ծրագիրն իրականացվելու է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համակարգման ներքո:

Ծրագրի տևողությունը 48 ամիս է: Ծրագրի փոխկապակցված բաղադրիչներն են

. քաղաքային կանաչ լուսավորության համար գիտելիքների և կարողությունների ստեղծում

. քաղաքային կանաչ լուսավորությանը նպաստող քաղաքականության և կարգավորիչ դաշտի մշակում

. քաղաքային կանաչ լուսավորության համար ֆինանսական և ինստիտուցիոնալ մոդելների առաջարկում

. էներգաարդյունավետ լուսավորության փորձնական (պիլոտային) ծրագրերի իրականացում:

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

 

Երևան քաղաքում գործում է առևտրի 8253 օբյեկտ, սպառողական ապրանքների 27, գյուղատնտեսական արտադրանքի 11 շուկա, հանրային սննդի 1203 և կենցաղային ծառայություններ մատուցող 1871 օբյեկտ:

Առևտրի օբյեկտների 60,5%-ը, հանրային սննդի կազմակերպման օբյեկտների 71.1%-ը և կենցաղային ծառայություններ մատուցող օբյեկտների 59%-ը կենտրոնացված են Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում:

Երևանում առևտրի շրջանառության ծավալի մոտ 90.2%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին: Դա բացատրվում է այդ վարչական շրջաններում առևտրի խոշոր կազմակերպությունների առկայությամբ:

Հիմնախնդիրներ

1. գյուղատնտեսական, արտադրանքի մեծածախ և մանրածախ նոր շուկաների և անասնաշուկայի կազմակերպում

2. ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի կանոնակարգում

3. Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում տեղակայված հողի վարձակալության ժամկետները լրացած կրպակների (տաղավարների) ապամոնտաժում

4. շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառքի կանոնակարգում

5. հասարակական զուգարանների անբավարար քանակ

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. ընթացքում կանոնակարգվել է օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ծաղիկների վաճառքը հիմնականում իրականացվում է բաց տաղավարներում:

Երևան քաղաքի գյուղատնտեսական արտադրանքի բոլոր շուկաներում կատարվել են վերանորոգման և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման աշխատանքներ: Արդյունքում, բացօթյա ապօրինի առևտրով զբաղված անձանց զգալի մասը տեղափոխվել է գործող շուկաներ:

Համայնք - մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի վարչական շրջաններում ստեղծվել են փոքրածավալ շուկաներ, որոնց ստեղծման նպատակը բնակչությանը հարմարավետ պայմաններում մատչելի գնումներ կատարելու հնարավորություն ընձեռելն է: Ստեղծվել է 19 փոքրածավալ շուկա Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ, որոնք գործում են շաբաթ և կիրակի օրերին: Նմանատիպ տոնավաճառներ կան Խորենացի փողոցի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ միջանկյալ հատվածում, Կասյան փողոցում, Մաշտոցի պուրակում: Գյուղմթերքի շուկաների առկայությունը մայրաքաղաքում հնարավորություն է ընձեռում գյուղացիներին առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին երևանցիներին ապահովում է առավել մատչելի գներով գյուղացիական արտադրության բնամթերքի ձեռքբերում:

Մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ Մաշտոցի պողոտայում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես-վաճառք:

Բոլոր վարչական շրջաններում իրականացվել են առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների հաշվառման աշխատանքներ: Ստեղծվել է տվյալների էլեկտրոնային շտեմարան: Նպատակը օբյեկտների նկատմամբ հսկողության ուժեղացումն ու աշխատանքների արդյունավետության բարձրացումն է:

Աշխատանքներ են տարվել նաև առևտրի և սպասարկման ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված առաջարկությունների հիման վրա «Առևտրի և ծառայությունների մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են ոլորտի արդյունավետ կառավարմանը:

Երևան քաղաքի ավագանու 24.11.2011թ. N 312-Ն որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնների նախագիծը:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. ծրագրերն ուղղված են լինելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես, շրջիկ առևտրի կանոնակարգմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործում, ինչպես նաև հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում գործունեության կանոնների մշակում:

Բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Մայրաքաղաքում գյուղմթերքների առևտուրը կանոնակարգելու, արտադրող-սպառող անմիջական կապն ապահովելու նպատակով կշարունակվի վարչական շրջաններում շաբաթ, կիրակի և տոն օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների և տոնավաճառների կազմակերպման գործընթացը:

Մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով կիրականացվի վայրերի ընտրություն, քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցում:

Ելնելով Երևան քաղաքում կենդանիների վաճառքը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունից նախատեսվում է նմանատիպ շուկայի կառուցում:

Հասարակական զուգարանների քանակն ավելացնելու նպատակով նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների:

Թափառող կենդանիների վնասազերծման արդյունավետ մեխանիզմների մշակում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորում («Կենդանիների մասին», «Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման նպատակով առաջարկությունների ներկայացում):

Երևան քաղաքում թափառող կենդանիների կացարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և կացարանի կառուցում:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

Երթուղային ցանց

 

Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցը, ինչը նպատակ է հետապնդում ամբողջովին վերանայելու Երևանի փոքր կենտրոնում ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, որոշակիորեն նվազեցնելու միկրոավտոբուսների քանակը, մեծացնելու մետրոպոլիտենի և տրոլեյբուսների դերը ներքաղաքային ուղևորափոխադրումներում, ինչպես նաև նախատեսելու ավտոբուսային նոր, արդյունավետ երթուղիներ:

Նոր երթուղային ցանցով նախատեսված է 76 միկրոավտոբուսային (1565 միավոր շարժակազմ), 68 ավտոբուսային (939 միավոր շարժակազմ) և 10 տրոլեյբուսային երթուղի (108 միավոր շարժակազմ):

Ներկայումս ընթացքի մեջ է նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, որի շրջանակում, հաստատված ժամանակացույցի համաձայն, անց են կացվել Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթներ: Այն երթուղիների համար, որոնց մրցույթները համարվել են չկայացած, պարբերաբար հայտարարվում և անց են կացվում նոր մրցույթներ:

 

Ավտոբուսային փոխադրումներ

 

Երևան քաղաքի ավտոբուսային հավաքակազմը համալրված է տարբեր մակնիշների 669 ավտոբուսով: Երևան քաղաքում փաստացի գործում են 47 ավտոբուսային երթուղիներ, որոնցում օրական միջին հաշվով շահագործվում է 430-440 միավոր շարժակազմ: Չնայած ավելացել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում` այն դեռևս մնում է ցածր կազմելով մոտ 32.5%: Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկվում են 18 մասնավոր կազմակերպությունների, «Ավտոբուս» ՓԲԸ-ի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից:

Երևան քաղաքում դեռևս անբավարար է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը. անհրաժեշտ քանակի ավտոբուսների բացակայության պատճառով երթուղիների մի մասը չի սպասարկվում, իսկ մի մասը համալրված է մասնակիորեն:

Երթուղիների համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում անհրաժեշտ է առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաք ներկրել (մասնավոր կազմակերպությունների կողմից) մոտ 150-200 քաղաքային ավտոբուս:

Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար 2014-2017թթ. անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ավտոբուսային հավաքակազմը փոքր և միջին տեղատարողության քաղաքային ավտոբուսներով համալրելու և դրան զուգահեռ միկրոավտոբուսների քանակի հետագա կրճատման ուղղությամբ:

 

Միկրոավտոբուսային փոխադրումներ

 

Երևան քաղաքում փաստացի գործում է 86 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից 10- ը նոր երթուղային ցանցով նախատեսված է փոխարինել ավտոբուսային երթուղիներով, սակայն անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չլինելու պատճառով դրանք ներկայումս սպասարկվում են միկրոավտոբուսներով: Միկրոավտոբուսային երթուղիները համալրված են տարբեր մակնիշների մոտ 1800 միկրոավտոբուսներով, օրական երթուղիներ են դուրս բերվում միջին հաշվով 1350-1400 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 44 մասնավոր կազմակերպություններ:

Վերջին տարիներին միկրոավտոբուսների թվաքանակի կրճատման հետևանքով զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը: Չնայած դրան, այսօր մայրաքաղաքում ուղևորափոխադրումների հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 58.0%-ը:

Որոշակիորեն բարելավվել է միկրոավտոբուսային երթուղիների որակական կազմը: 2012-2013թթ. ընթացքում անցկացված մրցույթների, երթուղիների շարժակազմերի համալրման (փոխարինման) գործընթացների արդյունքում ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիներում ներգրավվել են հիմնականում «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսներ, որոնք հիմնականում փոխարինել են հին «ՌԱՖ» և «ԵՐԱԶ» մակնիշների միկրոավտոբուսներին: Դադարեցվել է բոլոր «ՌԱՖ» և «ԵՐԱԶ» մակնիշների միկրոավտոբուսների շահագործումը ներքաղաքային կանոնավոր երթուղիներում:

Նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում արդեն իսկ կրճատվել է 3 միկրոավտոբուսային երթուղի, իսկ 5 միկրոավտոբուսային երթուղիների շահագործումը դադարեցվել է, 16 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով, ևս 10 միկրոավտոբուսային երթուղի նախատեսվում է փոխարինել ավտոբուսայինով, որի արդյունքում միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը կնվազի և կկազմի ընդհանուրի մոտ 41.0%-ը:

Չնայած միկրոավտոբուսների քանակի զգալի կրճատմանը (մոտ 750-ով), միկրոավտոբուսային երթուղիների աշխատանքների կազմակերպման գործընթացում արձանագրված դրական տեղաշարժերին այդուհանդերձ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է հիմնականում միկրոավտոբուսներով:

Այս խնդրի լուծմանն ուղղված, ինչպես նաև Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխան նախատեսվում է 2014-2017թթ. ընթացքում նվազեցնել միկրոավտոբուսային երթուղիների քանակը, դրանով իսկ կրճատելով ներգրավված շարժակազմի թվաքանակը հասցնելով 700-900 միավորի, դրան զուգահեռ ավելացնելով ավտոբուսների թվաքանակը: Այդ նպատակով անհրաժեշտություն կառաջանա վերանայելու և լրամշակելու Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը:

Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացում ավտոբուսային փոխադրումների տեսակարար կշռի ավելացումը, միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների քանակի կրճատումը, հնարավորություն կտան զգալիորեն բարելավելու մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման վիճակը և բարձրացնելու սպասարկման մակարդակը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն միասնական տոմսային համակարգի անցման գործընթացի և անկանխիկ վճարման միջոցների ներդրման համար:

 

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ

 

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը տեխօգնության): Ընկերության կողմից ներկայում սպասարկվում են 5 տրոլեյբուսային երթուղիներ, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 50-52 միավոր շարժակազմ:

Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը: Չնայած այդ հանգամանքին, դեռևս ցածր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմելով մոտ 2.5%:

Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը նոր երթուղային ցանցով ավելացվել է տրոլեյբուսային երթուղիների քանակը հասցնելով 10- ի:

2014-2017թթ. նախատեսվում է ըստ հնարավորության համալրել վերգետնյա էլեկտրատրանսպորտի հավաքակազմը մոտ նոր 40 տրոլեյբուսներով և ձեռնարկել միջոցներ երթուղային ցանցով նախատեսված, ներկայումս չսպասարկվող երթուղիները գործարկելու ուղղությամբ, որի համար անհրաժեշտ կլինի վերակառուցել հպակային ցանցի որոշ նոր հատվածներ: Բացի այդ, նախատեսվում է իրականացնել տրոլեյբուսների, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների հիմնանորոգման, հպակային ցանցի վերանորոգման, քարշի ենթակայանների վերակառուցման ու վերագործարկման, տրոլեյբուսային տնտեսության արտադրատեխնիկական վերազինման

(ավտոաշտարակների, ավտոկռունկի ձեռքբերում և այլն), ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

 

Մետրոպոլիտեն

 

Երևանի մետրոպոլիտենում առկա է 45 վագոն: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ):

Վերջին երկու տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը պայմանավորված է նաև նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես, միկրոավտոբուսների քանակի կրճատմամբ: 2012թ. հոկտեմբերից արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալի աճ, մասնավորապես, 2013թ. առաջին կիսամյակում աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 7.0%: Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում աճել է և կազմում է մոտ 7.0%:

Չնայած այդ հանգամանքին մետրոպոլիտենով իրականացվող

ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո:

Ավարտվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 1-ին փուլը, որը նպատակ է հետապնդել բարելավելու Երևանի մետրոպոլիտենի ծառայությունների անվտանգ և ապահով իրագործումը: Ծրագիրը բաղկացած էր հետևյալ ներդրումային բաղադրիչներից շարժակազմի արդիականացում, ռելսային գծերի վերականգնում, էլեկտրասնուցման վերականգնում և վերանորոգում, սպասարկման ծառայությունների և ենթակառուցվածքների արդիականացում, ջրի ներհոսքի վերացում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15.0 մլն եվրո:

Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլը (ծրագրի ընդհանուր արժեքը 15,0 մլն եվրո) իր մեջ ներառում է 81-717 մակնիշի թվով 8 վագոնների հիմնանորոգում և մոդեռնիզացում, դրենաժային թունելի կառուցում, գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայարանի կառուցում, հակահրդեհային միջոցների ձեռքբերում:

Բացի այդ ՎԶԵԲ-ը իր միջոցներով պատրաստ է իրականացնել վերականգնման ծրագրի 3-րդ փուլի դեպի Աջափնյակ 2 նոր կայարանների կառուցման իրագործելիության նախնական ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա և ՀՀ կառավարության աջակցությամբ 2014-2017թթ. ընթացքում հնարավոր կլինի սկսել մետրոպոլիտենի գծի երկարացման, նոր կայարանների նախագծման և կառուցման աշխատանքները:

 

Հասարակական տրանսպորտի կանգառներ

 

Ընթացիկ տարում զգալիորեն վնասվել են Երևանի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների գոտիների սահմանազատման նպատակով 2011թ. տեղադրված ռետինե ուղղորդիչները, շատ կանգառներում նաև կանգառանշաններն ու կանգառասրահները:

Անհրաժեշտություն է առաջացել նաև գործող շինարարական նորմերով ու կանոններով, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված պահանջներին համապատասխանեցնել նախկինում տեղադրված որոշ կանգառների տեղերը հաշվի առնելով նաև միջկանգառային հեռավորությունները:

Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների նոր կանգառների սահմանման ուղղությամբ նախկինում մեկնարկած աշխատանքները:

2014-2017թթ. ընթացքում նախատեսվում է կանգառների կահավորման աշխատանքներ տարեկան 10-15 կանգառասրահների պատրաստում և տեղադրում:

 

Ավտոկայանատեղեր

 

Մայրաքաղաքում կայանատեղիների ոլորտի կանոնակարգման նպատակով մշակվել և ընդունվել են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման համար անհրաժեշտ բոլոր ենթաօրենսդրական ակտերը, այդ թվում ՀՀ կառավարության և Երևանի ավագանու համապատասխան որոշումները:

Ներկայում ընթանում են գործնական միջոցառումներ հիշյալ նորմատիվ ակտերի դրույթների կիրառմամբ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում կայանատեղերի կազմակերպման ու կահավորման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:

Մասնավորապես Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի հիման վրա, ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը ստանձնած ընկերությունների կոնսորցիումը սկսել է կայանատեղերի կահավորման առաջին փուլը, որի շրջանակում կահավորվելու են 10 000 ավտոտրանսպորտային միջոցի համար նախատեսված ավտոկայանատեղեր: Առաջին փուլը մեկնարկել է քաղաքի փոքր կենտրոնից և մոտենում է ավարտին: 2014 թվականից աշխատանքները կշարունակվեն, իսկ երկրորդ փուլով կկահավորվեն ևս 10 000 ավտոտեղից ոչ պակաս թվով տարողությամբ կայանատեղեր:

Նոր ավտոկայանատեղերի ստեղծման կարիքի դեպքում, դրանց կահավորումը կիրականացվի հաջորդ տարիներին, նույն պայմանագրի շրջանակներում քաղաքապետարանի հետ ժամանակացույցի համաձայնեցմամբ:

Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը քննարկվում է և առաջիկա տարիներին հետևողականորեն լուծում է ստանալու կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը, որը դեռևս նախադեպ չունի և մեծամասամբ պայմանավորված է այդպիսի տրանսպորտային միջոցների կայանման համար տեղերի պահանջարկի ուսումնասիրության արդյունքներից և հիմնական ձգողականության կետերի որոշումից:

 

Հաշմանդամների տրանսպորտային սպասարկում

 

Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիներում շահագործվում է ընդամենը 2 «ԼԻԱԶ» մակնիշի տրոլեյբուս, որոնք իրենց կառուցվածքով հարմարեցված են (կահավորված են թեքահարթակով) հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկումն իրականացնելու համար: Նմանատիպ թեքահարթակով կահավորված են նաև Երևան «Սիթի-Տուր» զբոսաշրջային ավտոբուսները:

Հաշմանդամների տրանսպորտային սպասարկման ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները դեռևս անբավարար են: Ստեղծված վիճակի բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանը ներկայում սկսել է համագործակցությունը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ/առնապ» հիմնադրամի հետ, որի աջակցությամբ, փորձնական տարբերակով, չինական «Հայգեր» մակնիշի մեկ ավտոբուսի վրա կտեղադրվի սայլակավոր հաշմանդամների նստեցման և իջեցման համապատասխան հարմարանք (վերելակ), որի փորձարկումների դրական արդյունքների դեպքում աշխատանքներն այդ ուղղությամբ կշարունակվեն:

2014-2017թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ծրագրային միջոցառումներ հաշմանդամների սպասարկման համար հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակն ավելացնելու, հաշմանդամների (այդ թվում կույր և խուլ հաշմանդամների) համար դրանք մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով:

Հիմնախնդիրներ

1. վերջնականապես համարված չէ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմը

2. ներքաղաքային երթուղիներում դեռևս մեծ քանակ են կազմում միկրոավտոբուսները

3. համարված չէ քաղաքի տրոլեյբուսային հավաքակազմը

4. քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի տնտեսությունը գտնվում է անբավարար վիճակում

5. սահմանափակ են Երևանի մետրոպոլիտենի հնարավորությունները

6. հասարակական տրանսպորտում ներդրված չէ միասնական տոմսային համակարգ

7. փոփոխությունների և որոշակի ճշգրտումների կարիք ունի քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտը

8. ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառներում բարեկարգման և կահավորման կարիք կա

9. հաշմանդամների տրանսպորտային սպասարկման մակարդակը անբավարար է

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երևանի քաղաքային ավտոբուսային հավաքակազմի համալրման գործընթացի շրջանակում նվիրատվության կարգով Չինաստանի կառավարության կողմից տրամադրվել է 249 «Հայգեր» մակնիշի ավտոբուս: Ավտոբուսային հավաքակազմը համալրվել է 116 «Հունդաի», 15 «Բոգդան», 10 «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներով, որոնք ներկրվել են մասնավոր կազմակերպությունների կողմից:

2012-2013թթ. ընթացքում, հաստատված ժամանակացույցի համաձայն, անց են կացվել Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների մրցույթներ, որոնց արդյունքում զգալիորեն կրճատվել է միկրոավտոբուսների քանակը (մոտ 750-ով), դադարեցվել է բոլոր «ՌԱՖ» և «Երազ» մակնիշների միկրոավտոբուսների շահագործումը, ավելացել է սպասարկվող ավտոբուսային երթուղիների քանակը 31-ից հասնելով 47-ի:

Մշակվել է Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգ: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կահավորման նպատակով, ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ուսումնասիրվել է կանգառների վիճակը, և ներկայացված առաջարկների հիման վրա աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից մշակվել է 460 կանգառների հատակագիծ-սխեմա, որոնց ցանկերը հաստատվել է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով:

Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներում տեղադրված թվով 7 կանգառասրահները 2013թ. փոխարինվել են նոր տիպի կանգառասրահներով, իսկ ապամոնտաժվածները տեղադրվել են այլ կանգառներում:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը իրականացնում է ցանկերում ընդգրկված կանգառներում կանգառանշաններ տեղադրելու և գծանշումներ կատարելու աշխատանքները:

Ամբողջովին վերանորոգվել և բարեկարգվել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում 2006-2008թթ. ընթացքում տեղադրված 298 կանգառասրահ:

ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրվել է երթևեկության կազմակերպման վիճակը մայրաքաղաքի կենտրոնում: Ելնելով երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նկատառումներից էական փոփոխություններ են կատարվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ֆրանսիայի հրապարակի հարակից փողոցների, Մաշտոցի պողոտայի մի հատվածի և Նալբանդյան, Պուշկինի, Իսահակյան փողոցների երթևեկության կազմակերպման սխեմաներում:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մշակվեցին և Երևանի ավագանու հաստատմանը ներկայացվեցին օրենքի կիրարկումն ապահովող համապատասխան իրավական ակտերի նախագծերը, այդ թվում «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին», «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղից հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին», «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշումների նախագծերը:

Նշված որոշումների ընդունմանը հաջորդեցին «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն կայանատեղերը շահագործելու համար կազմակերպության ընտրության գործընթացը, որի արդյունքում մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից մեկնարկել են կայանատեղերի կահավորման աշխատանքները:

Մետրոպոլիտենի 10 վագոն հիմնանորոգվել և արդիականացվել է, 60 անվասայլակ, 76 խորքային պոմպ և 34.6 կմ ընդհանուր երկարությամբ բարձրավոլտ մալուխներ փոխարինվել են նորերով:

Կոմիտասի պողոտայում կառուցվել է տրոլեյբուսային նոր հպակային ցանց, Մյասնիկյան, Գայի պողոտաներում, Բագրատունյաց, Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի փողոցներում հպակային ցանցի բանվորական լարերը փոխարինվել են նորերով, հիմնանորոգվել են վերգետնյա էլեկտրատրանսպորտի հ.հ.14, 18 քարշի ենթակայանների տանիքները:

Հասարակական տրանսպորտի կանգառներում շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս) աշխատանքը կանոնակարգելու, դրանց համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով շուրջ 310 կանգառներում ռետինե արհեստական անհարթությունների (բարձակների) կիրառմամբ և համապատասխան գծանշմամբ առանձնացվել են կանգառագոտիները:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, հասարակական տրանսպորտի առավել ծանրաբեռնված կանգառներում տեղադրվել է շուրջ 60 տեսախցիկ հասարակական տրանսպորտի աշխատանքը վերահսկելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հետ համատեղ ձեռնարկվել են միջոցներ Երևան քաղաքի վարչական տարածքում միջմարզային երթուղիների աշխատանքը կանոնակարգելու ուղղությամբ: Արդյունքում, մայրաքաղաքի կենտրոնում գործող միջմարզային երթուղիների մի քանի երթակարգավարական կետեր (կ/թ «Այրարատ», Աբովյան պուրակ, Պարոնյան, Սարյան փողոցներ) հանվել և տեղափոխվել են, վերանայվել և մասնակիորեն փոփոխվել են մայրաքաղաքի կենտրոնով շահագործվող միջմարզային երթուղիների ուղեգծերը:

Մայրաքաղաքի կենտրոնում ստեղծվել և համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորվել է առաջին հեծանվային արահետը շուրջ 2.5կմ երկարությամբ:

Մշակվել է Երևանի «Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսների համար նախատեսված երթուղի, որի համար առանձնացվել են համապատասխան գծանշմամբ կայանատեղեր:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

. Փոքր և միջին տեղատարողության նոր, քաղաքային ավտոբուսների ձեռքբերում հիմնականում մասնավոր կազմակերպությունների միջոցով:

. ՈՒղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի աշխատանքների ավարտ, այդ նպատակով ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման լրացուցիչ մրցույթների կազմակերպում և անցկացում, արդյունքում միկրոավտոբուսների քանակի վերջնական կրճատում և սահմանված քանակի ավտոբուսային երթուղիների սպասարկման ապահովում:

. Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում նոր տրոլեյբուսների ձեռք բերում, տրոլեյբուսային տնտեսության, հպակային ցանցի բարելավում, առկա շարժակազմի հիմնանորոգում.

. Երևանի քաղաքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նոր կանգառների սահմանման և կահավորման (մասնավորապես նոր կանգառասրահներով) ուղղությամբ աշխատանքների իրականացում:

. Երթակարգավարական կետերի բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացում:

. Երևանի հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների տեղադրում:

. Երևանի մետրոպոլիտենի գործող գծի զարգացման, նոր կայարանների (առաջնահերթ կարգով դեպի Աջափնյակ 2 կայարանների մասով) նախագծման և կառուցման նախապատրաստական փուլի աշխատանքների իրականացում:

. Մետրոպոլիտենի 8 վագոնների արդիականացում, մոտ 1 կմ երկարության դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում («Հանրապետության հրապարակ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների հատվածում), թունելների հակակոռոզիոն մշակում, շարժասանդուղքների հիմնանորոգում, ինչպես նաև մետրոպոլիտենի շահագործման և երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

. Մայրաքաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացում:

. Ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտում ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան լուծումների կիրառմամբ վիճակի բարելավման արդյունքների ստացում:

. ՈՒղևորների սպասարկման որակի բարձրացմանն ուղարկված միջոցառումների իրականացում:

. Միասնական տոմսային համակարգի անցման գործընթացի շրջանակներում ուղեվարձի գանձման ավտոմատացված սարքերի հնարավոր ներդրման աշխատանքների նախատեսում:

. Ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներում հաշմանդամների նստեցման և իջեցման համար վերասարքավորված տրանսպորտային միջոցների ներառում, ինչպես նաև մայրաքաղաք ներկրված ավտոբուսների վերասարքավորում և հարմարեցում հաշմանդամների տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար:

. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիներում շարժակազմերի համալրման և փոխարինման աշխատանքների իրականացում:

. Երթուղային ցանցի վերանայում և լրամշակում: Երևանի 2006-2020թթ. զարգացման գլխավոր հատակագծով նախատեսված նոր կառուցվող շրջանցիկ, տարանցիկ ճանապարհներով ավտոբուսային երթուղիների նախատեսում:

. Ավտոբուսների ընդհանուր թվաքանակի ավելացում դրան զուգահեռ միկրոավտոբուսների քանակի կրճատում, երթուղիները (հիմնականում միկրոավտոբուսային) սպասարկող կազմակերպությունների թվի կրճատում և միասնական տոմսային համակարգին անցնելու նախադրյալների ապահովում:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բնապահպանության ոլորտում քաղաքային իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմնական նպատակը բնապահպանական անվտանգության ապահովումն է, այդ թվում մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովման նպատակով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների հետ կապված վտանգների գնահատումը, կանխատեսումն ու կանխարգելումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունն ու բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը:

Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 2013թ. 1-ին կիսամյակին կազմել են 842 հա, որից զբոսայգիները 153 հա, պուրակները 36.9 հա, անտառ-պուրակները 497.5 հա, փողոցների սիզամարգերը 147.9 հա, ծաղկային մակերեսը 6.5 հա:

 

Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը, օդային ավազան

 

Ներկայում Երևան քաղաքում հաշվառված է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող մոտ 420 կազմակերպություն: Մայրաքաղաքի բնակելի շենքերը, տները, հիմնարկները հիմնականում գազաֆիկացված են: Դրանք Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են:

Շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունները նվազեցնելու նպատակով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակում 2010 թվականից Երևան համայնքը մայրաքաղաքի տարածքում գործող 6 խոշոր աղտոտող գործարաններից («Մաքուր երկաթ», «Արմենիա մոլիբդեն պրոդակշն», «Գաջեգործ», «Գաջ», «Երևան ՋԷԿ» և «Նաիրիտ») հավաքագրվող բնապահպանական վճարների միջոցով իրականացնում է կանաչ (հանգստի) գոտիների վերականգնման և ընդլայնման ծրագիր:

 

Հիմնախնդիրներ

1. կանաչ տարածքների հետևողական ընդլայնում և վերականգնում

2. տնկարանային և ջերմային տնտեսության ընդլայնում

3. բակերի բարեկարգում և կանաչապատում

4. հեծանվային արահետների ընդլայնում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Բնապահպանական վճարների հավաքագրված միջոցներով իրականացվել են Շողակաթ հեռուստաընկերության հարակից զբոսայգու (Շենգավիթ վարչական շրջան) և Մանկական զբոսայգու (Էրեբունի վարչական շրջան) բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Ծրագրի անվանումը: Կանաչ տարածքների շարունակական վերականգնում և ընդլայնում (ծառատունկ, սիզամարգերի ստեղծում և բարելավում, ծաղկապատում և ծաղկային տարածքների ընդլայնում)

2009-2013թթ. ոռոգման ցանցի ընդլայնման և վերանորոգման ծրագրին զուգընթաց փողոցներում, այգիներում, պուրակներում և անտառ-պուրակներում իրականացվել են կանաչապատման (ծառատնկման) և գեղագիտական ծաղկապատման լայնածավալ աշխատանքներ:

Ծրագրի արդյունքում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները ներկայում կազմում են 842.0 հա:

2009-2013թ. ստեղծվել և վերականգնվել է մոտ 20 հա սիզամարգ ճանապարհների միջնաշերտերին, մայթեզրերին, այգիներում և պուրակներում օդից փոշին կլանելու նպատակով (60կգ փոշի 1 հա-ից սեզոնի ընթացքում):

Վերականգնված և նորաստեղծ այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 190 հա:

2013թ. գարնանային ծառատունկի ընթացքում բացառապես ոռոգելի տարածքներում տնկվել է շուրջ 30000 ծառ և 10000 թուփ: Ծառերի կպչողականությունը կազմել է 72%:

Ծառերի տեսականին (կաղնի, սոսի, հացենի, թխկի, վայրի խնձորենի, վայրի տանձենի, գնդաձև ակացիա, նոճի) ընտրվել է բնապահպանության հանձնաժողովի կողմից մշակված ցանկով: Դրանք համապատասխանում են Երևան քաղաքի հողակլիմայական և էկոլոգիական առանձնահատկություններին, բացի այդ ունեն գեղագիտական նշանակություն:

Ծրագրի շրջանակում տնկվել է շուրջ 2 մլն ծաղկասածիլ, 12000 վարդի թուփ: 2013թ. սիզամարգերի վերականգնման և նորերի ստեղծման շնորհիվ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի մակերեսը կկազմի 850.0 հեկտար:

Ծրագրի անվանումը: Անտառ-վերականգնում «Եռաբլուր», «Փարոսի», «Ծիծեռնակաբերդի» «Հաղթանակ զբոսայգու» անտառ-պուրակներում

Քայքայված ոռոգման ցանցի, էներգետիկ ճգնաժամի ժամանակաշրջանում մասսայական ծառահատումների, էկոլոգիական այլ բացասական գործոնների հետևանքով Երևան քաղաքի բուֆերային գոտիներ համարվող անտառ-պուրակները որպես էկոհամակարգեր կորցրեցին իրենց կայունությունը և գործառույթը:

Համեմատաբար փոքր տարածքում արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների մեծ թիվը զգալիորեն վատթարացրել են Երևան քաղաքի և նրա շրջակա տարածքի օդային ավազանի և հողերի վիճակը:

Իրավիճակի բարելավմանը նպաստում է կանաչ տնկարկների հիմնումը, ընդլայնումը և վերականգնումը հետևյալ վայրերում Եռաբլուր (2014թ.), «Փարոսի» անտառ-պուրակ, «Հաղթանակ» զբոսայգի (2015թ.), Կարմիր բլուր, Ծիծեռնակաբերդ (2016թ.), շրջանցիկ թունելի հարակից անտառ-պուրակ, Սարալանջ (2017թ.):

 

Ծրագրի նպատակը

. ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը հասցնել 880 հեկտարի

. մթնոլորտային ավազանի և հողերի աղտոտվածության, ինչպես նաև անթրոպոգեն գործունեության հետևանքով այլ վնասակար ազդեցությունների մեղմացման, կենսաբազմազանության ավելացման և ազգաբնակչության առողջության բարելավման նպատակով կանաչ տնկարկների հիմնում, ընդլայնում և պահպանում

. 1 շնչին բաժին ընկնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների բարձր ցուցանիշի գրանցում 12 -14քմ/ մարդ առկա 7.8 քմ-ի փոխարեն

. սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանների բարելավում

. կանաչապատման միջոցով գեղագիտական ձևավորում

 

Ջրային ավազան

 

Երևանում բնական ջրավազանների (Հրազդան, Գետառ) աղտոտման հիմնական պատճառը տնտեսաֆեկալային և արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ ոչ բավարար մաքրված, ինչպես նաև հարող տարածքներից անկազմակերպ արտահոսքերով աղտոտումն է: Քաղաքի սահմաններում գործնականում մակերևութային ջրերի միակ աղբյուրը Հրազդան գետն է, որի աղտոտվածությունը համարվում է քաղաքի հրատապ էկոլոգիական հիմնախնդիրներից մեկը:

 

Հիմնախնդիրներ

1. ոչ բավարար պայմաններում է Երևանյան լիճը

2. 40 տարիների ընթացքում հիմնանորոգման չի ենթարկվել

3. բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր տնատերերի կենցաղային և շինարարական աղբը, կեղտաջրերը լցվում են ջրամբար

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Կատարվել են Երևանյան լճի հայելու և ափամերձ տարածքի մաքրման և Գետառի հունի մաքրման աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ և իրականացվում են քաղաքային իշխանությունների, հասարակական

կազմակերպությունների, ուսանողների մասնակցությամբ:

 

Ոռոգման ցանց

 

Երևան քաղաքում կանաչ տարածքները ստեղծվել են բացառապես արհեստական ճանապարհով, ոռոգովի պայմաններում:

Տասնյակ տարիներ առաջ անցկացված ոռոգման ցանցի քայքայման, 1990-ականների էներգետիկ ճգնաժամի, մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի և քաղաքաշինության տեմպերի մեծացման հետևանքով Երևանը կորցրեց ժամանակին ձևավորված էկոհամակարգերի կայունությունը և կենսաբազմազանության որակը և քանակը: Երևանի ոռոգման ցանցը և կանաչ տարածքները, հետևաբար, ունեն ճիշտ պլանավորման, կառավարման, պահպանման և ընդլայնման անհրաժեշտություն:

 

Հիմնախնդիրներ

1. կանաչ տարածքների պահպանման նպատակով ոռոգման ցանցի վերանորոգում և վերականգնում

2. նոր կանաչ տարածքների հիմնման նպատակով ոռոգման ցանցի ընդլայնում

Ծրագրի անվանումը: Ոռոգման ցանցի ընդլայնում և վերանորոգում

 

2009-2013թթ. վերանորոգվել և անցկացվել է ավելի քան 75 կմ ոռոգման ցանց:

2010թ. - Իսակով պողոտա, Սևանի խճուղի, Եղվարդի խճուղի, Մյասնիկյան-Աճառյան փողոցներ, Էստոնական, Արզումանյան, Բագրատունյաց, Մայիսի 9 փողոցներ, Ազատության հրապարակ (ընդամենը 12կմ):

2011թ. - Էրեբունի փողոց, Իսակով պողոտա, Հովհաննիսյան, Թումանյան, Իսահակյան թաղամասեր (Ավան), Բաբաջանյան փողոց (Մալաթիա-Սեբաստիա), Սարալանջի փողոց (Արաբկիր), Երևան-Սևան խճուղի (Ավան), Արգավանդի խճուղի (Մալաթիա-Սեբաստիա), Երևան-Աշտարակ խճուղու միջնաշերտ, Բաբաջանյան փողոց (Մալաթիա-Սեբաստիա), Մյասնիկյան պողոտային հարող տարածքի միջնաշերտ (ընդամենը 18.5կմ):

2012թ. - Իսահակյան, Սարյան, Տիգրանյան, Բաշինջաղյան, Ռուբինյանց, Դ. Վարուժան, Բաբաջանյան (Ավան), Դ.Բեկի փողոցներ, 16-րդ թաղամասի 2-րդ և 3-րդ շղթաներ, Կոմիտասի անվ. զբոսայգի, Բագրատունյաց պող. (6-րդ հիվ. տարածք), Շախմատի ակադեմիայի տարածք, Եռաբլուր (ընդամենը 20 կմ):

2013թ. ավարտվել են աշխատանքները Նանսենի, Ընտանիքի, Քանաքեռ-ՀԷԿ-ի այգիներ, Բրյուսովի, Քուչակի և Նարեկացու թաղամասեր, Արզումանյան և Էստոնական փողոցներ հասցեներում:

«Հաղթանակ» զբոսայգում, «Փարոսի» անտառ-պուրակում, Սայաթ-Նովա պողոտայում և Արշակունյաց պողոտայում ոռոգման ցանցի ընդլայնման և վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են:

2014-2017թթ. ծրագրով նախատեսվող աշխատանքներն իրականացվելու են հետևյալ հասցեներում

2014թ. - Օգանով, Բաբաջանյան, Արտաշիսյան, Բագրատունյաց (Նժդեհի հրապարակ-Արշակունյաց) փողոցներ, Գայի, Իսակովի, Արշակունյաց պողոտաներ, Սիլիկյան թաղամաս: 2015թ. - Միկոյանի, Մուրացանի, Այվազովսկու, Խաղաղ-Դոնի, Գլինկայի, Դեմիրճյան, Զաքյան փողոցներ, Դավթաշենի կենտրոնական զբոսայգի:

2016թ. - Սևակի, Սարկավագի, Ռուբինյանցի, Գրիբոյեդովի, Վրացական փողոցներ: 2017թ. - Թումանյան, Ա. Մանուկյան, Պարոնյան-Պռոշյան փողոցներ, Մյասնիկյան պողոտա:

Ծրագրի նպատակը

Կիսաանապատային գոտում, որտեղ գտնվում է Երևանը, բավականին բարդ է կանաչ տարածքների հիմնման և վերականգնման ծրագրերի իրականացումը: Նշված գոտում հողերը, որպես կանոն, անջրդի պայմաններում էռոզացված են և ունեն ոչ բավարար ջրաֆիզիկական հատկություններ: ՈՒստի մայրաքաղաքի ոռոգման ցանցի ընդլայնման միջոցով հնարավոր է ստեղծել նոր սիզամարգեր, պուրակներ, զբոսայգիներ և անտառ-պուրակներ:

Ակնկալվող արդյունքը

. Նշված հասցեներում ավելի քան 60կմ երկարությամբ ոռոգման ցանցի առկայությունը հնարավորություն կտա պահպանել, խնամել և բարելավել շուրջ 75 հեկտար նախկինում անջրդի հողեր և կանաչ տարածքներ:

. Կանաչապատման և մայրաքաղաքի էկոլգիական հիմնախնդիրների լուծում:

 

Բնապահպանական համագործակցություն

 

Քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցությամբ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է բնապահպանական ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր:

Կարևորվում է հասարակության իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների ու գործունեության վերաբերյալ, ինչպես նաև բնապահպանական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ընդգրկումը բնապահպանական խնդիրների լուծման գործում:

2009-2013 թվականների ընթացքում այդ ուղղությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ համաքաղաքային ծառատունկեր և շաբաթօրյակներ, որոնց բնակչության, պետական և մասնավոր, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությունը տարեցտարի ընդլայնվում է:

«Երևան. բիզնես-վազք» ծրագիր

2012 և 2013 թվականներին իրականացվել է «Երևան. բիզնես-վազք» ծրագիրը, որի նպատակն է հասարակության և մասնավոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել առողջ ապրելակերպին և բնապահպանական խնդիրներին: Միջոցառումից ստացված հասույթն ուղղվում է մայրաքաղաքում կանաչ գոտիների ստեղծմանը:

Հեծանվային արահետ

Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը և բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատմամբ պահանջը` 2012թ. բացվեց փորձնական առաջին հեծանվուղին: Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք:

Հեծանվային երթևեկության մշակույթի զարգացմանը զուգընթաց հետագայում մայրաքաղաքում կառանձնացվեն նոր հեծանվուղիներ:

Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետի 27.07.2012թ. հ. 5488-Ա որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի բնապահպանության հանձնաժողովը, որտեղ ընդգրկված են բնապահպանական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության աշխատակիցներ:

Հանձնաժողովի կարևոր աշխատանքներից մեկը Երևան քաղաքի հողակլիմայական և էկոլոգիական պայմաններին համապատասխան ծառերի և թփատեսակների ցանկի մշակումն է: Արդյունքում Երևան քաղաքում ծառերի տեսականին ընտրվում է բացառապես այդ ցանկին համապատասխան:

Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» 02.12.2009թ. հ.48-Ն որոշումը և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունները ապահովում են մասնավոր հատվածի ներգրավումը ընդհանուր օգտագործման հարակից կանաչ տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման գործընթացում:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ կարևորվում է գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին` ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրմամբ: Ելնելով այս պահանջից առաջնային է Հայաստանի Հանրապետության քաղաքացու որակյալ կրթության, ազգային և համամարդկային արժեքներով դաստիարակության ապահովումը:

 

Նախադպրոցական կրթություն

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 161 մանկապարտեզ: Ավագանու` 08.02.2011թ. հ.182-Ն որոշմամբ մանկապարտեզների ղեկավարումը պատվիրակվել է վարչական շրջանների ղեկավարներին վերահսկողության գործառույթը վերապահելով քաղաքապետին:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 161 համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախում է շուրջ 31 հազ. երեխա, մանկավարժների թիվը կազմում է 1670 մարդ:

Շուրջ 60-ի է հասնում մայրաքաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը:

Երևանի քաղաքապետի 31.03.2011թ. հ.1101-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում Երևան քաղաքում հաշվառված ծնողների երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է անվճար:

 

Հիմնախնդիրներ

 

1. նորագույն տեխնոլոգիաների ներդրում մանկապարտեզներում

2. մանկապարտեզների շենքերի վերանորոգում և հիմնանորոգում

3. գույքի արդիականացում

4. մանկապարտեզներում հերթագրված երեխաների մեծ թիվ

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Ամբողջովին լուծվել է նախադպրոցական հաստատությունների ջեռուցման ապահովման խնդիրը: Ներկայում մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները ջեռուցվում են: Վերապատրաստվել են մանկապարտեզների դաստիարակները:

Մանկապարտեզները ապահովվել են ուսումնամեթոդական գրականությամբ և իրավատեղեկատվական ձեռնարկներով, անհրաժեշտ գույքով:

Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզների 50%-ը 2011-2013 թվականների ընթացքում վերանորոգվել է: Այդ թվում հիմնանորոգվել է թվով 12 մանկապարտեզ:

Շարունակվում է վերահսկողությունը մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ: Գործընթացին մասնակցում են ծնողները:

Ներառական կրթություն է իրականացնում Երևանի 6 մանկապարտեզներում: Ներառական կրթությամբ երեխաներ ունեցող կրթհաստատությունները հիմնականում ապահովված են թեքահարթակներով:

Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցներով նորացվել է մանկապարտեզների գույքը: Մանկապարտեզներին հատկացվել են էլեկտրական մսաղացներ, սառնարաններ, էմալապատ և ալյումինե կաթսաներ, սալօջախներ, զգեստապահարաններ, սեղաններ, մահճակալներ և աթոռներ:

2013թ. միայն սեպտեմբեր ամսին հնարավորություն է ընձեռվել մանկապարտեզներում լրացուցիչ 1300 երեխայի ընդունելության:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Մանկավարժների խրախուսման նպատակով ՀՀ կառավարության կողմից «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների քաղաքային փուլերի անցկացում:

Մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների շարունակականության ապահովում:

Նախադպրոցական կրթության մատչելիության առավել ապահովում:

Կմշակվի բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ մանկապարտեզի ծրագիր:

Գործող նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնում:

Նախատեսվում է մշակել Երևան քաղաքի ծայրամասային հատվածների մանկապարտեզային տարիքի երեխաների նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման ծրագիր:

 

Դպրոցական կրթություն

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 դպրոց, որից 145-ը հիմնական, 10-ը միջնակարգ, 1-ը կույրերի երեկոյան, 2-ը հատուկ հանրակրթական դպրոց, 2-ը կրթահամալիր: Դպրոցներում ուսուցիչների թիվը 6327 է, իսկ աշակերտներինը 78956:

Երևանում ոչ պետական լիցենզավորված ուսումնական հաստատությունների թիվը 46 է:

Երևանի քաղաքապետարանի դպրոցներն ապահովված են համակարգչային տեխնիկայով և ինտերնետային կապով, համակարգիչների ընդհանուր թիվը դպրոցներում 3023 է: Դպրոցներում առկա են էլեկտրոնային գրադարաններ` 19 էլեկտրոնային ձեռնարկներով: էլեկտրոնային գրատախտակների թիվը կազմում է շուրջ 50:

Դպրոցները համալրվել են բնագիտական առարկաների լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև տեխնիկական միջոցներով:

Պետբյուջեի միջոցներով և տարբեր ծրագրերով իրականացվում է դպրոցների նորոգում և գույքի նորացում:

 

Հիմնախնդիրներ

1. հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին

2. դպրոցների մարզադահլիճների և սպորտհրապարակների համապատասխանեցում արդի պահանջներին

3. ներառական կրթություն իրականացնող դպրոցների, հատուկ դպրոցների, մանկապարտեզների շենքային պայմանների համապատասխանեցում սովորողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև վերոնշյալ հաստատությունների մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում

4. նորագույն տեխնոլոգիաների ներդրում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Հանրակրթական դպրոցներում կիրարկվում են «Հանրակրթության պետական կրթակարգի» պահանջները:

Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից է եղել անցումը 12-ամյա կրթական համակարգին: 2009-2010 ուսումնական տարվանից Երևանում մեկնարկել և 2012 թվականին ավարտվել է առանձին գործող եռամյա ավագ դպրոցի իրականացման ծրագիրը: Արդյունքում քաղաքապետարանի դպրոցներից 32-ը դարձել է ավագ դպրոց, որի լիազոր մարմինը, համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԳ նախարարությունն է:

Երևանի քաղաքապետի, ՀՀ ԿԳ նախարարի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր «Դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգի» (dasaran.am) ներդրման նպատակով, որի շնորհիվ վերահսկելի է աշակերտ-ուսուցիչ-ծնող կապը: Դպրոցի կառավարումը դարձել է առավել թափանցիկ:

ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է 22 դպրոց: Հանրակրթական բոլոր դպրոցները ապահովված են ջեռուցման համակարգերով:

Կարևորելով դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակությունը ավանդական է դարձել «Մշակութային գարուն» ծրագրի կազմակերպումը:

Դպրոցականներին մշակութային կյանքին մասնակից դարձնելու նպատակով իրականացվում է թատրոններ, թանգարաններ, ֆիլհարմոնիա, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ, Մատենադարան այցելության ծրագիրը:

Դպրոցականի և գրքի կապն ամրապնդելու նպատակով իրականացվում են.

ա) «Ժամանակ մի կորցրու,կարդա «ավանդական դարձած մրցույթ:

բ) Գրողներին, մշակույթի և գիտության գործիչներին, պատմական իրադարձություններին նվիրված մրցույթներ, հանդիսություններ, աշակերտական և ուսուցչական գիտական ընթերցումներ:

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի աջակցությամբ Երևանի հհ. 48, 78 դպրոցներում վերանորոգվել են ֆրանսերենի կաբինետները, նշված, ինչպես նաև հհ. 56 և 66 դպրոցների 6-9-րդ դասարաններում իրականացվում է երկլեզվյա ուսուցում:

Երևանի Նար-Դոսի անվան հ.14 դպրոցում Երևանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաների համար ստեղծվել է դպրոց (1-9-րդ դասարան, 320 երեխա) սիրիական կրթական ծրագրով: 2013-2014 ուսումնական տարում սկսվել է արաբերենի և արևմտահայերենի ուսումնասիրման գործընթաց:

Իրականացվում է դպրոցների և մանկապարտեզների բակերի բարեկարգում, կանաչապատում շաբաթօրյակների, ծառատունկերի միջոցով:

Մանկավարժների խրախուսման նպատակով իրականացվում են ՀՀ կառավարության կողմից «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», ինչպես և Վեհափառ Հայրապետի հովանավորությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», բնագիտական առարկաների ուսուցիչների մրցույթների քաղաքային փուլերը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար ներառական կրթություն է իրականացվել մայրաքաղաքի 45 դպրոցներում, որտեղ աշխատում են շուրջ 250 հատուկ մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան և լոգոպեդ:

Քաղաքապետարանի և UCOM ծրագրի համագործակցությամբ Երևանի 15 դպրոց հնարավորություն է ստացել իրականացնել հեռուստակամուրջ-հայրենագիտության դաս սփյուռքի դպրոցների հետ: Ծրագիրը շարունակական է:

Հաջողությամբ ավարտվել է շախմատի մուտքը դպրոց, աշակերտները ապահովված են դասագրքով, դպրոցները համապատասխան գույքով:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

. Երևանի քաղաքապետարանի հանրակրթական հաստատություններում կրության որակի բարելավման և մրցունակության ապահովում:

. Երևանը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի կենտրոնի վերածման գործընթացի աջակցություն:

. Դպրոցների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների մասնակցություն:

. Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների որպես ուսուցման նոր միջոցի, ոչ ձևական օգտագործման ապահովում դասապրոցեսում: Ինտերակտիվ և համագործակցային ուսուցման մեթոդների կիրառում:

. Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում դպրոցների տարիֆիկացիաների լրացման գործընթացում:

. Սահմանել հսկողություն ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի, դպրոցներում կնքվող պայմանագրերի օրինականության, ինչպես նաև հաստիքացուցակների և աշխատողների համապատասխանության պահպանման նկատմամբ:

. Նախապատրաստվել դպրոցների վարկանիշավորման գործընթացին:

. Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովում:

. Սահմանել հսկողություն ուսումնական հաստատության և ծնողների միջև կնքվող պայմանագրերի պայմանների կատարման նկատմամբ:

. Ըստ դպրոցների` ԳԹԿ-ի կողմից կատարվող ընթացիկ գնահատման արդյունքների վերլուծություն:

. Հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթական ծրագրերի վերահսկում:

. Դպրոցների տնօրենների կողմից ներկայացված զարգացման ծրագրերի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նկատմամբ վերահսկողություն:

. Ներառական դպրոցներում բազմամասնագիտական թիմի անդամների մասնագիտական կրթության համապատասխանության նկատմամբ հսկողության ապահովում:

. Դպրոցներում իրականացվող հիմնանորոգումների և համապատասխան գույքի ձեռք բերման ժամանակ տեղաշարժվելու դժվարություն ունեցող սովորողների համար առանձնահատուկ պայմանների ստեղծման ու պահանջվող նորմերին նրանց համապատասխանության ապահովում:

. Մանկավարժների խրախուսման նպատակով «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլի անցկացում, սովորողների մարզական, Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի անցկացում (քաղաքային, հանրապետական փուլեր):

. Առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային և հանրապետական փուլերի կազմակերպում և անցկացում:

. Անվանակիր դպրոցների անվանատուներին նվիրված շաբաթների, տասնօրյակների և միամսյակների, ինչպես նաև ՀՀ քաղաքացու համակողմանի զարգացմանը նպաստող այլ միջոցառումների կազմակերպում:

. Ասմունքի, շարադրության, ինչպես նաև մտավոր առանձնահատուկ օժտվածությամբ դպրոցականների հայտնաբերման նպատակով մրցույթներ:

. Իրականացվող մարզական և այլ կարգի մրցույթներում սահմանափակ կարողություններով երեխաների ընդգրկում: Վերջիններիս համար մայրաքաղաքի մշակութային օջախներ այցելելու ծրագրերի իրականացում:

. Կմշակվի բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ դպրոցի ծրագիր:

. «Դասը վարում է մտավորականը» ծրագրի մշակում և հանդիպումների շարքի իրականացում ըստ համացանցում տեղադրված ժամանակացույցի:

. «Դպրոցական տաք սնունդ» ծրագրի իրականացման օժանդակում:

. ՈՒսումնասիրել և մշակել մինչև 5 տարեկան երեխաների օրենքով սահմանված կարգով նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծելու ծրագիր:

. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատավարձի վերանայում` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

. Վերահսկել մանկապարտեզների տնօրենների, մանկավարժների և սպասարկող անձնակազմի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքին:

. Շարունակել մանկապարտեզների մանկավարժների վերապատրաստումը սահմանված կարգով և ժամկետներում:

. Մանկապարտեզներին հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում ստեղծել համապատասխան պայմաններ մանկապարտեզների կրթական ծրագրերի իրականացման համար:

. Իրականացնել մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքների հաշվառման, գույքագրման և դրանք մանկապարտեզներին աստիճանական վերադարձման գործընթացը:

. Պարբերաբար բարելավել Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ժողովրդավար կառավարման գործընթացը:

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Երևան քաղաքի ազգաբնակչության առողջության պահպանման և բարելավման նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության, դեղորայքային և բնակչության հիգիենիկ ու համաճարակային անվտանգության ապահովման ինչպես հանրապետական, այնպես էլ համայնքային նպատակային ծրագրեր:

Երևանի ենթակայության 34 առողջապահական հաստատություններից 27-ը մատուցում են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ:

2012թ. Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն», «Սուրբ Աստվածամայր» և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնների վերակազմակերպման արդյունքում Երևանի ենթակայության առողջապահական հաստատություններն ավելացել են 10-ով դառնալով 34, այդ թվում 4 բազմապրոֆիլ և 2 մասնագիտացված բուժկենտրոններ, 1 ծննդատուն, 22 պոլիկլինիկա, 2 դիսպանսեր, բուժսանմաս, հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ ու շտապբուժօգնության ծառայություն:

Առողջության առաջնային պահպանման օղակի բուժսպասարկումը բնակչության սոցիալական բոլոր խմբերի համար կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում բժշկի ազատ ընտրության սկզբունքով:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծննդօգնության ու սպասարկման ծրագիրը ըստ հավաստագրերի:

Ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը:

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Երևանի առողջապահական հաստատություններում վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություն, ինչպես նաև ուռուցքաբանական, արյունաբանական և մաշկավեներական բուժօգնություն պահանջող իրավիճակներում, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց, կիրառվում է համավճարի սկզբունքը:

2013 թվականի առողջապահության ոլորտի ծախսերի կառուցվածքը (%)

 

2013թ. ընթացքում գործելու է տեղամասատարածքային սկզբունքը, իսկ 2014թ. հունվարի 1-ից արտահիվանդանոցային բժշկական օգնության ծավալները հաշվարկվելու են տվյալ առողջապահական կազմակերպության տարածքում նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված բնակչության թվի հիման վրա:

ՀՀ կառավարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրի» համաձայն, համաբուժարաններում գործում են տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներ, ինչը թույլ է տալիս իրականացնել բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդների վաղ հայտնաբերում և համակարգված բուժում:

 

Հիմնախնդիրներ

1. առողջապահության ծառայության որակի բարձրացում

2. ախտորոշիչ ծառայությունների մատչելիության ապահովում

2. առողջապահական հաստատությունների հիմնանորոգում

4. ջեռուցման համակարգերի ներդրում

5. գույքի և բժշկական պարագաների արդիականացում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009թ. Երևան քաղաքի թվով 25 առողջապահական հաստատություն ստացավ համայնքային կարգավիճակ:

Երևանի զարգացման 2010-2013թթ. ծրագրի շրջանակում իրականացվել են «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ի համար մասնաշենքի կառուցման, «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վերանորոգման աշխատանքները, բարելավվել է շենքերի արտաքին տեսքը, մուտքերի դռները հիմնանորոգվել են:

«Նոր Արաբկիր ԱԿ», «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա», «Նոր Արեշ պոլիկլինիկա», «Թիվ 12 պոլիկլինիկա» և «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներում Երևան քաղաքի բյուջեով նախատեսված գումարներով ներդրվել են լոկալ ջեռուցման համակարգեր:

Պետական ծրագրի շրջանակում (Չինաստանի կառավարության դրամաշնորհի ծրագրով) նորացվել է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի շտապօգնության մեքենաների ավտոմոբիլային պարկը համալրվելով 10 ռեանիմոբիլով և շտապբուժօգնության գծային 25 մեքենաներով:

Իրականացվել են «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն ենթակայանի հիմնանորոգման աշխատանքները: Ներդրվել է կանչերի ընդունման GPS համակարգ միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում առողջապահական հաստատությունները համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով, մասնավորապես, Երևանի ենթակայության 9 կազմակերպության տրվել է 37.0 մլն դրամ արժողությամբ բժշկական սարքավորում:

2011թ. «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ իրականացվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ակնաբուժական կլինիկայի վերազինման ծրագիրը 60.0 մլն դրամ արժողությամբ: Ձեռք են բերվել արդի ախտորոշիչ սարքավորումներ:

Երևանի ենթակայության առողջապահական հաստատություններում սահմանափակ կարողություններով անձանց համար կառուցվել են թեքահարթակներ, հաշմանդամների հարմարավետ բուժսպասարկումն իրականացնելու համար պոլիկլինիկաների առաջին հարկերում առանձնացվել են հարմարեցված բուժսենյակներ:

Մշտական ուշադրության կենտրոնում են ազգաբնակչության շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման խնդիրները: Համագործակցելով առողջապահական ոլորտի տարբեր կենտրոնների, ընկերությունների և արտերկրից ժամանած մասնագետների հետ իրականացվում են բաց դռների օրեր, սկրինինգային ծրագրեր, սեմինար-պարապունքներ, ներդրվում են բուժման նոր մեթոդներ, հրավիրված մասնագետները կատարում են բարձր տեխնոլոգիական բարդ վիրահատություններ:

«ՁԵԶ ՀԱՄԱՐ, ԿԱՆԱՅՔ» ծրագիրը գործում է մարտի 8-ից ապրիլի 7-ը: Իրականացվում են կանանց միամսյակին նվիրված առողջապահական ակցիաներ:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սահմանված կարգով Երևան քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվում է առողջարանների վերականգնողական առողջարանային բուժման ուղեգրեր:

Երևան քաղաքի վարչական տարածքում ձևավորվել են ընտանեկան բժշկության անհատական (խմբային) պրակտիկայի երկու գրասենյակ Ջրվեժի «Մայակ» և Շենգավիթ վարչական շրջանի «Խարբերդ» թաղամասերում: Նախատեսվում է շարունակել Երևանի տարածքային առումով առանձնացված թաղամասերում ընտանեկան բժշկության գրասենյակների ստեղծումը, որոնց համար հիմք կարող են հանդիսանալ նաև գործող համաբուժարանները: Ըստ սպասարկվող բնակչության թվի ֆինանսավորման, ռեսուրսների անկախ տնօրինման և բուժօգնության կազմակերպման գործում ինքնուրույն որոշումներ ընդունելու սկզբունքների այդ գրասենյակները աստիճանաբար կարող են ստանալ ինքնուրույն կարգավիճակ:

Երևանի ենթակայության առողջապահական ընկերություններում կառավարման, ֆինանսատնտեսական գործունեության բարելավման, ինչպես նաև մասնավոր ներդրումների ապահովման նպատակով Երևան քաղաքի ավագանու որոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» ՓԲԸ-ն տրվել է հավատարմագրային կառավարման:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Երևան քաղաքի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի շրջանակներում համայնքային քաղաքականության գերակայություն են առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության աստիճանի բարձրացումն ու բուժծառայությունների որակի շարունակական բարելավումը: Հիվանդանոցային և առաջնային բուժօգնության շրջանում գերակա են մոր և մանկան առողջության պահպանումը և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը:

Առողջապահական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, պայմանների և մատչելիությանն ուղղված ծրագրեր.

. Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների տեղային

ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքների ավարտ. Տ Առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավում,

կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ. Տ Առաջնային օղակի առաջնահերթ համարվող բժշկական սարքավորումների

արդիականացում. Տ Առողջապահական հաստատությունների գույքի նորացում.

. Երևան քաղաքի առողջապահության համակարգի կառավարման

արդյունավետության բարձրացում: Երևան քաղաքի բնակչության առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր

. Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման նպատակով քաղաքային միջոցառումների իրականացում (հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում, սկրինինգ ծրագրեր)

. Մոր և մանկան առողջության պահպանմանն ու վերարտադրողական առողջության բարելավման ծրագրեր

. Երեխաների և դեռահասների առողջության պահպանմանն ուղղված քաղաքային ծրագրերի իրականացում

. Վարակիչ հիվանդությունների (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի) դեմ պայքար և դրանց կանխարգելում

. Բնակչության սոցիալապես անապահով խմբերի անձանց համար բուժօգնության, հետազոտությունների տրամադրման կազմակերպում

. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում Երևան քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրում

. Առողջ ապրելակերպի քարոզչության խրախուսում և առողջության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված քաղաքային ծրագրերի իրականացում

. Բուժօգնության առաջնային օղակի 2014-2017թթ. զարգացումը շարունակելու է մնալ առողջապահական ոլորտի գործունեության հիմնական թիրախը, քանի որ աղքատության հաղթահարման և անհավասարության մեղմման ու կայուն զարգացման տեսանկյունից ունի կարևոր դերակատարություն:

Շարունակվելու է ԱԱՊ առողջապահական հաստատությունների առողջապահական ոլորտի տարբեր կենտրոնների, ընկերությունների հետ համագործակցությունը բաց դռների օրեր, սկրինինգ ծրագրեր, սեմինար-պարապմունքներ իրականացնելու, բուժման նոր մեթոդներ ներդնելու ուղղությամբ: ԶԼՄ-երի միջոցով իրականացվելու է հանրության իրազեկման բարձրացում ուղղված տարբեր հիվանդությունների ռիսկի գործոնների ճիշտ գնահատման, հիվանդությունների կանխարգելման նպատակով, առողջ ապրելակերպի քարոզչություն և այլն:

Շարունակվելու են Երևան քաղաքի համաբուժարաններում տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետների գործունեության օպտիմալացման, ինչպես նաև բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզով (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի) հիվանդների վաղ հայտնաբերման և բուժման աշխատանքների իրականացումը:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

Սոցիալական ապահովության բնագավառում Երևանի քաղաքապետարանի ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանն ու իրականացմանը, պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացմամբ սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը և դրանց նվազեցմանը և հանդիսանում է նպատակային սոցիալական քաղաքականության ազդեցիկ գործիք մայրաքաղաքի բնակչության կենսամակարդակի բարձրացման համար:

Հաշվի առնելով, որ հասարակության կարիքավոր խավը, որպես կանոն, ավելի շատ է ենթակա ռիսկերի, քանի որ դրանց դիմակայելու համար չունի անհրաժեշտ չափով ռեսուրսներ, ուստի Երևանի զարգացման 2014-2017թթ. ծրագրում նախատեսված միջոցառումները նպատակաուղղված են ռիսկերի կանխարգելմանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները հաղթահարելուն կամ մեղմելուն:

Ոլորտի 2014-2017թթ. ռազմավարությունը մայրաքաղաքում կայուն սոցիալական միջավայրի ձևավորման նպատակադրումն ունի:

Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության իրականացման ընթացքում ուշադրության կենտրոնում պահվելու են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, աղքատ ընտանիքների, բազմազավակ ընտանիքների, պատերազմի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, տարեցների և հաշմանդամների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, բնակարան չունեցող ընտանիքների և անօթևան անձանց սոցիալական պաշտպանության խնդիրները:

 

Հիմնախնդիրները

Սոցիալական ապահովության համակարգը գտնվում է բարեփոխումների շրջանում: Սոցիալական ապահովության ոլորտի պետական և Երևանի քաղաքային բյուջեի ֆինանսավորման ծավալների աստիճանական աճը և իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացումը դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր, որը նպատակաուղղվելու է առկա, ներքոհիշյալ հիմնախնդիրների լուծմանը

1. պետական նպաստների հասցեականության մեծացում, աղքատության գնահատման չափորոշիչների կատարելագործում, մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավում

2. տարեցների և հաշմանդամների շրջանում աղքատության և սոցիալական մեկուսացման հաղթահարում նրանց հասարակությանն աստիճանական ինտեգրում

3. տարեցների, հաշմանդամների համար սոցիալ-վերականգնողական կենտրոնների ստեղծում

4. անօթևան անձանց հիմնախնդիրների լուծում

5. բնակարան չունեցող կարիքավոր, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքների, հաշմանդամներից կազմված և երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների աստիճանական լուծում

Սոցիալական պաշտպանության համակարգը բազմաբնույթ է և ներառում է.

Պետական սոցիալական օժանդակության ծրագրեր.

Դրամական վճարումների ձևով (ընտանեկան նպաստներ, հրատապ օգնություններ): 2012 թվականի տարեվերջի դրությամբ ընտանեկան նպաստ և հրատապ դրամական օգնություն ստացող ընտանիքները 17.891 են, որից նպաստառու 16.331, հրատապ դրամական օգնություն ստացող 1560 ընտանիք.1:

___________________

1 ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, Երևան, 2013թ., էջ 152:

 

Պետական սոցիալական ապահովության ծրագրեր.

Կենսաթոշակներ.

2012 թվականի տարեվերջի դրությամբ Երևան քաղաքում կենսաթոշակառուների թիվը 176.782 է, նրանցից 161.732-ը ապահովագրական, 14.325-ը սոցիալական, 1539-ը զինծառայության հետ կապված կենսաթոշակառու են: Կերակրողին կորցնելու հիմքով 2-րդ կենսաթոշակ ստացողների թվաքանակը մայրաքաղաքում 814 է: Կենսաթոշակի միջին չափը կազմել է 31.936 դրամ.2:

_____________________

2. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, Երևան, 2013թ., էջ 150:

 

Զբաղվածության ծրագրեր.

Գործազուրկների վերապատրաստում և աշխատանքի տեղավորում ներառյալ գործազրկության նպաստները.

2012 թվականի տարեվերջի դրությամբ Երևան քաղաքում պաշտոնապես գրանցվել են 22.100 աշխատանք փնտրող, որից 19.800-ը գործազուրկ են (այդ թվում նպաստառու գործազուրկ 10.200-ը): Գործազրկության նպաստի միջին չափը 2012թ. դեկտեմբերի դրությամբ կազմել է 16.881 դրամ.3:

_____________________

3. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, Երևան, 2013թ., էջ 82, 84:

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից գործազուրկների զբաղվածության կարգավորման նպատակով կազմակերպվում են մասնագիտական ուսուցման դասընթացներ, աշխատանքի տոնավաճառներ:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2012 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 134.214 դրամ.4:

_____________________

4. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, Երևան, 2013թ., էջ 97:

 

Հաշմանդամների և տարեցների համար սոցիալական սպասարկման ծրագրեր.

Հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հավասար պայմանների ու հնարավորությունների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

2012 թվականի տարեվերջի դրությամբ Երևան քաղաքում պաշտոնապես գրանցվել է 59 516 հաշմանդամ, որից 1-ին խումբ` 4505, 2-րդ խումբ` 28570, 3-րդ խումբ` 24 138: Հաշմանդամ երեխաների թիվը 2303 է.5:

_____________________

4. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին, Տեղեկատվական ամսական զեկույց, Երևան, 2013թ., էջ 89:

 

Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից է նաև տարեցների սոցիալական սպասարկման ծրագրերի իրագործումը ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո տուն-ինտերնատների միջոցով, նաև պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Սոցիալական ապահովության ոլորտում Երևանի քաղաքապետարանի գործունեության կարևորագույն մասն են կազմում նաև սոցիալական խավերի համար իրականացվող միջոցառումները, որոնք որոշակիորեն մեղմում են քաղաքացիների սոցիալական դժվարությունները.

1. Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հունվարի 28-ին, ինչպես նաև 2013թ. օգոստոսի 9-10-ը տեսակցություն է կազմակերպվել Տավուշի, Սյունիքի և Լեռնային Ղարաբաղի զորամասերում երևանաբնակ զինվորների և նրանց ծնողների միջև: Ծրագիրն ընդգրկել է կարիքավոր ընտանիքներին: Ծրագրի շրջանակում տվյալ զորամասերին նվիրաբերվել են երաժշտական գործիքներ և անհրաժեշտ այլ պարագաներ:

2. Կանանց միջազգային օրվա մարտի 8-ի կապակցությամբ 2010-2013թթ. կազմակերպվել են միջոցառումներ նվիրված կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված և սոցիալական խմբեր ներկայացնող կանանց համար:

3. Սուրբ Զատիկի կապակցությամբ 2010 թվականին երկկողմանի ծնողազուրկ, հարազատների խնամակալության ներքո գտնվող երեխաների համար Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվել է Զատկական տոն, կատարվել է մանուկների օրհնության կարգ և Զատկական ճաշկերույթ երեխաների համար:

4. Մայրության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ 2010-2013թթ. մայրության խրախուսման նպատակով կազմակերպվել են Արցախյան պատերազմում զոհվածների մայրերի, կանանց, ինչպես նաև 4 և ավելի երեխաներ ունեցող, նաև հղի մայրերի մեծարման միջոցառումներ: Ծրագրի շրջանակում տրամադրվել են նվերներ:

5. Ապրիլի 24-ին հիշատակի օրվա առիթով, 2010, 2011, 2013թթ. Եղեռնը վերապրած քաղաքացիներին տրամադրվել է օգնություն:

6. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվան և Շուշիի հերոսամարտին նվիրված միջոցառումների շրջանակում.

6.1. 2010թ. Հայրենական պատերազմի վետերանների համար կազմակերպվել է հանգստի ծրագիր Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում, 2011-2013թթ. կազմակերպվել են միջոցառումներ, տրամադրվել է աջակցություն:

6.2. 2010, 2011, 2013թթ. Արցախյան պատերազմի մասնակիցների համար կազմակերպվել են միջոցառումներ, տրամադրվել է օգնություն:

7. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին, 2010-2013թթ. կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների բազմաթիվ երեխաներ այցելել են Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ նրանց համար կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ:

8. Ծնելիության խրախուսման և նորածիններ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով 2011թ. կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել են մանկական քայլասայլակներ:

9. Տարեցների օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 1)` 2009-2013թթ. տարեցներին (մասնավորապես 100 և ավելի տարիք ունեցող) տրամադրվել է օգնություն:

10. Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ (դեկտեմբերի 3) 2009-2013թթ. այցելություններ են կատարվել Հայաստանի կույրերի և խուլերի միավորումներ, լսողության խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրացիոն կենտրոն: Ծրագրի շրջանակում տրամադրվել են համակարգիչներ և դրամական աջակցություն:

11. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 2010-2013թթ. կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվել են միջոցառումներ, տրամադրվել են տոնական նվերներ:

12. Սոցիալական աջակցություն սիրիահայերին. 2013թ. Երևանում բնակություն հաստատած սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվել է առաջնահերթ օգնություն, տրամադրվել են տարաբնույթ սոցիալական աջակցություններ:

13. Թատերական անվճար ներկայացումներ կարիքավոր ընտանիքների համար. 2009-2012թթ. մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու նպատակով անապահով ընտանիքների համար Հ. Պարոնյանի, Գ. Սունդուկյանի, Ստանիսլավսկու անվան թատրոնների հետ համատեղ իրականացվել են անվճար ներկայացումների մասնակցության ծրագրեր:

 

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրագործումից բացի 2014- 2017թթ. նախատեսվում է իրականացնել սոցիալական բնույթի մի շարք ծրագրեր ինչպես պետական, այնպես էլ քաղաքային սոցիալական ծրագրային միջոցառումների

շրջանակներում, որոնք նպաստելու են քաղաքացիների սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացմանը, ժամանակակից, որակյալ և մատչելի սոցիալական ծառայությունների մատուցմանը:

Ծրագրի անվանումը: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների կատարելագործում:

Առկա վիճակը: Ներկայում, ելնելով անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման չափորոշիչներից, քաղաքացիները, ըստ իրենց կարիքների և տեսակների, դասվում են տարբեր սոցիալական խմբերի: Ըստ այդմ, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները մասնագիտացած են ըստ տրամադրվող անհատական սոցիալական ծառայությունների: Դրանք ունեն տարբեր ենթակայություններ, սոցիալական ծառայությունների տրամադրման տարբեր տրամաբանություն, աշխատանքի մոտիվացիա, սկզբունք և կազմակերպական ձև (ՍԾՏԲ-ներ, զբաղվածության տարածքային կենտրոններ, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ, սոցիալական ապահովության տարածքային բաժիններ): Տարբեր վարչական շրջաններում նշված ծառայությունները գտնվում են տարբեր վայրերում, տարբեր շենքային, գույքային և տեխնիկական հնարավորությունների պայմաններում, ինչը դժվարացնում է բնակչության շփումը տվյալ ծառայությունների հետ և բնականաբար ազդում նրան մատուցվող ծառայությունների որակի վրա:

Ծրագրի նպատակը ՀՀ-ում պետության կողմից սոցիալական սպասարկման կենտրոններում նախանշված բարեփոխումների իրականացումն է (ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» հ. 952-Ն որոշում), ինչպես նաև «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը վերը նշված կազմակերպությունները մեկ շենքում տեղակայելով: Ծրագիրն ուղղված է բարելավելու անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման մատչելիությունը և որակը, ստեղծելու տեղեկատվական բազաների միասնական կառավարման համակարգ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է նոր որակի ծառայությունների տրամադրում, սոցիալական ծառայությունների մատչելի մատուցում, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակությունն ապահովող ինքնաշխատ ծրագրի կիրառում և հասցեականության մեծացում:

Ներկայում Երևան քաղաքում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ են ստեղծվել 6 վարչական շրջաններում Աջափնյակում, Ավանում, Նորք-Մարաշում, Նուբարաշենում, Դավթաշենում և Էրեբունիում, իսկ առաջիկա տարիներին մնացած վարչական շրջաններում ևս կձևավորվեն նմանատիպ կենտրոններ:

Ծրագրի անվանումը: Տարեցների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում, ցերեկային խնամքի կենտրոնների (բարեգործական ճաշարանների) գործունեության կազմակերպում:

Առկա վիճակը: Չնայած տարեցների նկատմամբ վարվող սոցիալական քաղաքականությանն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, դեռևս կան տարաբնույթ սոցիալական աջակցության, սոցիալական շփման և հոգածության կարիք ունեցող տարեցներ:

Ծրագրի նպատակը լրացուցիչ օգնության և հոգածության կարիք ունեցող տարեցներին պետության կողմից հասցեավորված սոցիալական աջակցությունից զատ, սոցիալական սպասարկման և աջակցության տրամադրումն է: Նրանք հիմնականում միայնակ, անժառանգ կամ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող տարեցներն են: Անհրաժեշտ տարաբնույթ սոցիալական աջակցության, կյանքի հարմարավետ հնարավոր պայմանների և ակտիվ երկարակեցության և ծերունական մեկուսացման կանխարգելման նպատակով մայրաքաղաքում անհրաժեշտ է ավելացնել տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բարեգործական ճաշարանների թիվը ապահովելով դրանց գործունեության շարունակականությունը:

Ծրագրի արդյունքում կարիքավոր տարեցներին կցուցաբերվի համապատասխան սոցիալական օգնություն և խնամք, ինչպես սոցիալական կենտրոններում, այնպես էլ տնային պայմաններում: Կապահովվի ակտիվ կենսակերպ, սոցիալական շփում, օրական մեկանգամյա տաք ճաշի մատուցում:

Ծրարի անվանումը: Հաշմանդամների սոցիալական աջակցության ծրագրեր: Առկա վիճակը: Հաշմանդամների և հաշմանդամության ոլորտում տարվող քաղաքականությունը, նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանը, հավասար հնարավորությունների ապահովմանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական, համայնքային և ոչ պետական կառույցների ջանքերը զգալի դրական արդյունք են տվել: Կատարվել են օրենսդրական բարեփոխումներ: Հասարակական կյանքին հաշմանդամների ինտեգրմանն ուղղված աշխատանքներն ու ծրագրերը կրում են շարունակական բնույթ:

Ծրագրի նպատակը Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ կենսագործունեության, ինչպես նաև հասարակության մեջ վերջիններիս լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Երևանի քաղաքապետարանում ստեղծված է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի Երևանի քաղաքային հանձնաժողով», որը գործուն կառույց է և նպաստում է մայրաքաղաքում հաշմանդամների խնդիրների լուծմանը:

Ծրագրի արդյունքում կարիքավոր հաշմանդամներին կապահովվի տարաբնույթ սոցիալական աջակցությունների և ծառայությունների մատուցում, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների և սոցիալական ոլորտը սպասարկող հիմնարկներում կստեղծվեն հաշմանդամների համար հատուկ նշանակության պայմաններ, մատչելիության ապահովման նպատակով կտեղադրվեն սարքեր և սարքավորումներ:

Հաշմանդամների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը, հաշմանդամների կողմից ներկայացված առաջնահերթությամբ, մայրաքաղաքի հանրային նշանակության տարբեր վայրերում կկառուցի թեքահարթակներ, աշխատանքներ կտարվեն նաև հանրային տրանսպորտը վերջիններիս մատչելի դարձնելու ուղղությամբ:

Ծրարի անվանումը: Անօթևան անձանց և ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովում և սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում

ա) Անօթևան անձանց ժամանակավոր կացարանում տեղավորում Առկա վիճակը: Ելնելով սոցիալական ծանր պայմաններից և անբարենպաստ այլ հանգամանքներից Երևանի փողոցներում և այլ վայրերում գիշերում են կացարան չունեցող անօթևան անձինք, որոնց թվում կան նաև ազատազրկման վայրերից վերադարձածներ: Այդ խմբերը ունեն սոցիալական աջակցության կարիք հասարակությանն առավել արագ ինտեգրվելու համար:

Ծրագրի նպատակը մայրաքաղաքի անօթևանների հավաքագրումն ու նրանց ժամանակավոր կացարանում տեղավորելն է ապահովելով շուրջօրյա խնամք, կենսակերպի փոփոխություն:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Երևանի քաղաքապետարանը հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ձևավորել է անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ մինչ 2013 թվականի հուլիսը տեղափոխվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված (այդ թվում նաև ազատազրկման վայրերից վերադարձած) շուրջ 180 անօթևան:

Ծրագրի արդյունքում անօթևանների զգալի մասը լիարժեք ինտեգրվել է հասարակությանը:

բ) Բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում Առկա վիճակը: Վերջին 20 տարիներին համակարգային փոփոխությունների հետևանքով սոցիալապես անապահով, անօթևան շատ ընտանիքներ կանգնած են սոցիալական դժվարին խնդրի առաջ և ինքնուրույն ի վիճակի չեն հոգալու իրենց բնակապահովման խնդիրները:

Ծրագրի նպատակը պետական, ինչպես նաև ոչ պետական աջակցությամբ նպատակային ծրագրերի իրագործումն է: Պետության կողմից ընդունվելու է սոցիալական բնակարանաշինության զարգացման ծրագիր, որը կնախատեսի համապատասխան ընտանիքներին աստիճանաբար սոցիալական բնակարաններով ապահովումը:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների աստիճանական կարգավորում:

Ծրագրի անվանումը: Նորածին երեխաներ ունեցող, բազմազավակ ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում:

Առկա վիճակը: Ծնելիության խնդիրը սոցիալական կարևորագույն խնդիրներից է, և ծնելիության ցածր մակարդակը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում դիտարկվում է ներքին սպառնալիքների ցանկում: Միայն պետական քաղաքականության շրջանակում հնարավոր չէ բավարարել նորածիններ ունեցող, հատկապես բազմազավակ ընտանիքների հոգսը:

Ծրագրի նպատակը Երևան քաղաքում նորածիններ ունեցող կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին աջակցության ցուցաբերումը և վերջիններիս սատարումն է միավորելով նաև հասարակական կառույցների ջանքերը:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է նորածին երեխաներ ունեցող կարիքավոր ընտանիքների սոցիալական հոգսերի թեթևացում, ծնելիության խրախուսում:

Ծրագրի անվանումը: Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հայրենական Մեծ և Աֆղանական պատերազմների վետերանների, ցեղասպանությունը վերապրած և աջակցության կարիք ունեցող այլ ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում:

Առկա վիճակը: Չնայած սոցիալական նշված խմբերի համար պետական ծրագրերի շրջանակում իրականացվող քաղաքականությանը անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նրանց սոցիալական խնդիրները:

Ծրագրի նպատակը նշված անձանց և նրանց ընտանիքներին սոցիալական հասցեական աջակցությունների ցուցաբերման շարունակականության ապահովումն է:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է վետերանների և նրանց ընտանիքների շրջանում աղքատության մակարդակի կրճատում, հարկային որոշակի պարտավորությունների նկատմամբ սահմանված արտոնությունների շարունակականության ապահովում, արժանապատիվ կենսակերպի ապահովում:

Ծրագրի անվանումը: Կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում:

Առկա վիճակը: Վերջին տարիներին զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու կարիքավոր բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 850 երեխա ամառային հանգիստն է անցկացրել Ծաղկաձորի և Հանքավանի մանկական առողջարարական ճամբարներում:

Ծրագրի նպատակը կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային ակտիվ հանգստի կազմակերպումն է:

Ծրագրի արդյունքում որոշակի սոցիալական խմբեր ներկայացնող կարիքավոր ընտանիքների 7-13 տարեկան երեխաները հանգստացել են հանրապետության ճամբարներում:

Ծրագրի անվանումը: Սոցիալական գործընկերություն հասարակական կառույցների հետ

Առկա վիճակը: Երևանի քաղաքապետարանը ակտիվ համագործակցում է սոցիալական հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների և կառույցների հետ:

Ծրագրի նպատակը սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում ոչ կառավարական և առևտրային կազմակերպությունների մասնակցության ձևերի ընդլայնումն է: Հաշվի առնելով հասարակական կառույցների մարդկանց աջակցելու յուրահատուկ փորձը, ինչպես նաև հենվելով սոցիալական գործընկերության սկզբունքի վրա, համատեղ կիրականացվեն սոցիալական ծրագրեր առկա ռեսուրսների նպատակային օգտագործմամբ:

Ծրագրի արդյունքում, համատեղելով Երևանի քաղաքապետարանի և համապատասխան հասարակական կառույցների ջանքերը, առավել արդյունավետ ձևով կյանքի կկոչվեն

սոց    իալական ծրագրեր ուղղված հասարակության մեջ առկա սոցիալական խնդիրների

լուծմանը:

 

ՄՇԱԿՈՒՅԹ

 

Մշակույթի ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը նպատակ ունեն բարձրացնելու մշակույթի դերը, պահպանելու ազգային մշակութային ժառանգությունը, խթանելու անհատի և հասարակության ստեղծագործական ներուժը, ապահովելու ազգային մշակութային ավանդական ձևերի զարգացումը և ինտեգրումը միջազգային մշակութային կառույցներին:

 

Մշակութային միջոցառումներ

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2012թ. Յունեսկոյի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ:

2009-2013թթ. մայրաքաղաքում անցկացվել են մի շարք միջազգային մշակութային միջոցառումներ Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոն, «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոն, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն, «Վերածնունդի հեռանկարներ» միջազգային փառատոն և այլն:

Մշակութային արժեքների հետ առնչվելու և արվեստի նկատմամբ սեր սերմանելու նպատակով իրականացվել է ամենամյա միջոցառում «Մշակութային գարուն աշակերտներին» խորագրով: Հանրակրթական դպրոցների աշակերտներն այցելել են թատրոններ, թանգարաններ, համերգային և մշակութային այլ կազմակերպություններ: Ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ:

Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համատեղ իրականացվել են մշակութային ծրագրեր, որոնք նպատակաուղղված են մշակութային համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

Յուրաքանչյուր տարի կազմակերպվել են պետական և ազգային տոներին, հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ Ամանոր, Մայրության և գեղեցկության տոն, Թատրոնի միջազգային օր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Սուրբ Զատիկ, Վերջին զանգ, Երեխաների իրավունքների պաշտպանության օր, ՈՒսուցչի օր, Գրադարանավարի օր, ՀՀ անկախության օր, «Էրեբունի-Երևան» և այլ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. պետական և ազգային տոներին, հիշատակի օրերին նվիրված միջոցառումները կունենան շարունակական բնույթ: Ավանդական միջոցառումներից բացի նախատեսվում են ազգային տոների վերականգնմանն ու անցկացմանն ուղղված մի շարք նախագծեր: Կկազմակերպվեն շքերթներ, դիմակահանդեսներ, կապահովվի բնակչության անմիջական մասնակցությունը մշակութային միջոցառումներին:

Նախատեսվում է արտերկրի քաղաքների հետ մշակութային երկխոսության ընդլայնում, սփյուռքի ակտիվ ներգրավում Երևանի մշակութային կյանքին, արտերկրում հայկական մշակույթին նպատակաուղղված ծրագրի մշակում ու իրագործում: Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համատեղ կիրականացվեն մշակութային ծրագրեր, որոնք խթան կհանդիսանան մշակութային համագործակցության շրջանակների ընդլայնման համար:

Կիրականացվեն ծրագրեր ուղղված Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկ ինքնության պաշտպանության ապահովմանն ու ինքնաարտահայտմանը, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ազգային փոքրամասնությունների մշակույթի դրսևորման համար: 2014-2017թթ. նախատեսվում է մշակել Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ համալիր ծրագիր:

 

Գրադարաններ

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 19 գրադարան: 2010-2012թթ. ընթացքում գրադարաններում գրքի ֆոնդն ավելացել է շուրջ 30.1 հազ. գրքով 2012թ. կազմելով 1695.7 հազ. կտոր, իսկ ընթերցողների թիվն ավելացել է 5432-ով կազմելով 90697 ընթերցող:

Հիմնախնդիրներ

1. գրադարանների նյութատեխնիկական հենքի վերազինում

2. արդի գրականության համարում

3. նորագույն տեխնոլոգիաների ներդրում և կիրառում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Գրադարաններում անցկացվել են գրական, գրական-երաժշտական, հուշ-երեկոներ, կազմակերպվել են հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ, իրականացվել են գրքերի շնորհանդեսներ, մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ, Ազգային գրադարանային շաբաթ:

«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ում գործում է «Ամերիկյան անկյունը» և «Բրիտանական կենտրոնը», որոնք մշտապես համալրվում են բարձրարժեք գրականությամբ, տեղեկատվական կրիչներով, կահույքով: Կազմակերպվում են ֆիլմերի անվճար ցուցադրություններ, դասախոսություններ, անգլերենի անվճար ուսուցման դասընթացներ տարիքային տարբեր խմբերի համար:

2012թ. մայիս և սեպտեմբեր ամիսներին Կենտրոնական գրադարանում և Կենտրոնական գրադարանի արվեստի գրականության բաժնում բացվել են գրախանութներ: «Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագիր

«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը 2004թ. միացել է «Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագրին, որի շրջանակում 2012թ. հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր տեղեկատվական բազա է մուտքագրվել կենտրոնական գրադարանի ամբողջ գրքային ֆոնդը, իսկ 2012թ. հունվարից սկսել է մուտքագրել ՀՈԱԿ-ի մասնաճյուղերի և արվեստի գրականության բաժնի ֆոնդերը: Աշխատանքները շարունակական բնույթ են կրում: WI-FI ծառայություններ

2011թ. մայիսից կենտրոնական գրադարանում բացվել է գրադարանային ինտերնետ սրահը` անվճար WI-FI հնարավորություններով: «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» ծրագիր

«Ֆրանկոֆոնիայի կենտրոն» ստեղծելու նպատակով 2012թ. Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ին հատկացվել է 11000 եվրո: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ. սեպտեմբերին: Դրամաշնորհային ծրագրի գումարներով ձեռք է բերվել կահույք, տեխնիկա և գրականություն:

2014-2017թթ. նախատեսվող ծրագրեր

Գրադարաններում կիրականացվեն գրական, գրական-երաժշտական երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ, Ազգային գրադարանային շաբաթ, կկազմակերպվեն հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ: Գրադարաններում նախատեսվում է տեղեկատվական-հաղորդակցական, նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրում, գրադարանային ֆոնդերի թվայնացման գործընթացի խթանում:

Նախատեսվում է 20 գրադարանների և մասնաճյուղերի շենքերի հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ: Մինչև 2017թ. ամբողջապես կլուծվի գրադարանների ջեռուցման խնդիրը:

 

Թանգարաններ

 

Երևան քաղաքում գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 4 թանգարան Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի թանգարանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանային հավաքածուներում ցուցանմուշների ծավալն ավելացել է 13.9 հազարով 2012թ. կազմելով 113.7 հազ. ցուցանմուշ:

 

Հիմնախնդիրներ

1. թանգարանների շենքերի վերանորոգում

2. մշտական ցուցադրությունների կազմակերպում

3. ցուցասրահներում և ֆոնդապահոցներում տեխնիկական չափորոշիչներին համապատասխան անհրաժեշտ պայմանների ապահովում

4. թանգարանային նմուշների անվտանգության ապահովում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակներում Երևանի թանգարաններում մայիսի 18-ին անց է կացվում ամենամյա «Թանգարանային գիշեր» միջոցառումը: Թանգարանները հանդես են գալիս ցուցադրություններով, կազմակերպվում են բազմաթիվ ցուցահանդեսներ:

2012թ. ավարտվել է Ժամանակակից արվեստի թանգարանի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները

«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի վերակառուցման ծրագիր

Ծրագրի շրջանակում 2010-2013թթ. իրականացվել են բարեկարգման, վերանորոգման և ջրամատակարարման համակարգերի կարգավորման աշխատանքներ:

Տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար թանգարանից օգտվելու նպատակով կառուցվել են թեքահարթակներ:

Ավարտվել է «Պատանի հնագետի դպրոցի» համար նախատեսված պեղումների հրապարակի կառուցումն ու ձևավորումը:

Դեպի միջնաբերդ տանող ուղիներում և թանգարանին հարակից տարածքում կառուցվել է հսկիչ անցակետ:

Թանգարանի տարածքում կատարվում են պեղումներ և գիտական ուսումնասիրություններ: Էրեբունի ամրոցի Խալդ աստծո տաճարում և հարակից տարածքում պեղման աշխատանքներ է իրականացրել հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը:

2014-2017թթ. նախատեսվող ծրագրեր

Թանգարաններում կանցկացվեն միջոցառումներ նվիրված Թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական ժառանգության օրվան և այլն:

«Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ը 2014թ. կկազմակերպի Փարաջանովի 90-ամյակին նվիրված ծրագիր: 2017թ. կկազմակերպվեն ցուցահանդեսներ նվիրված Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 45-ամյակին և Հենրիկ Իգիթյանի 85-ամյակին:

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ը կկազմակերպի եռաչափ պրոեկցիայով անիմացիոն ծրագրի շնորհանդես նվիրված Երևանի 2795-ամյակին: 2014- 2017թթ. հրատարակության կպատրաստվի «Հնագույն զարդերի հավաքածուն մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-միջնադար», «Գրաֆիկական աշխատանքների հավաքածուն», «Մետաղի հավաքածուն» կատալոգները:

«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի վերակառուցման ծրագիր

Ծրագիրը կշարունակվի 2014-2017թթ.: Նախատեսվում է իրականացնել հնավայրի ցանկապատման, միջնաբերդի վերականգնման աշխատանքներ: Սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հնավայրում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ:

Ծրագրով նախատեսվում է միջնաբերդի բլրի լանջին կառուցել ամֆիթատրոն: Կիրականացվի «Էրեբունի» թանգարանի շենքի վերակառուցում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը յուրաքանչյուր տարի կազմակերպում է միջոցառումների շարք նվիրված Հուշարձանների միջազգային օրվան:

 

Թատրոններ

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 3 թատրոն Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները: 2012թ. թատրոններում խաղացել են 423 ներկայացում, պատրաստվել է 9 նոր բեմադրություն, հանդիսատեսի թիվը կազմել է 79133 մարդ:

 

Հիմնախնդիրներ

1. արդի նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում ու համալրում

2. մատուցվող ծառայությունների որակի բարելավում

3. պետական պատվերների և ստեղծագործությունների գնման համակարգի կատարելագործում

4. նոր ստեղծագործություններով խաղացանկի համալրում

5. երիտասարդ ստեղծագործական ներուժի ներգրավում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երևանի թատրոններում բեմադրվել են ժամանակակից և դասական լավագույն ներկայացումներ, որոնք հանրությանը հաղորդակից են դարձնում հայ և համաշխարհային ստեղծագործություններին:

Անցկացվել են հանրապետական և միջազգային թատերական փառատոներ, որոնք աշխուժացնում են թատերական կյանքը:

2014-2017թթ. նախատեսվող ծրագրեր

Թատրոնների խաղացանկերը համալրելու նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվում է բեմադրել 9-10 նոր ներկայացում:

 

Երաժշտական և արվեստի դպրոցներ

 

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներն իրականացնում են արտադպրոցական գեղագիտական դաստիարակություն, նախնական մասնագիտական կրթություն. նախապատրաստում են օժտված և տաղանդավոր երեխաներին միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար:

Երևան քաղաքում գործում է երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոց: Աշակերտների թիվը 2012թ. կազմել է 8999, որը 2010թ. համեմատ ավելացել է շուրջ 20%-ով:

Հիմնախնդիրներ

1. երաժշտական և արվեստի դպրոցների շենքերի հիմնանորոգում

2. ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում

3. հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության մեծացման նպատակով կրթական և սոցիալական ծրագրերի ընդլայնում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների լավագույն սաները մասնակցել են միջազգային և հանրապետական մրցույթների, փառատոների, ինչպես նաև ցուցահանդեսների ցուցաբերելով լավագույն արդյունքներ: Մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում անցկացվում է ամենամյա մրցույթ-փառատոն, որին մասնակցում են երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները:

2012թ. Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից «Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» և «Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ներին հատկացվել է 11000-ական եվրո: Ծրագրով նախատեսված աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ. սեպտեմբերին:

Մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում ջեռուցման համակարգերի տեղադրման ծրագրի շրջանակում նախատեսվում է 2013թ. ավարտել դպրոցների ջեռուցման ծրագիրը, որը մեկնարկել էր 2009 թվականին:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Երաժշտական և արվեստի դպրոցներում յուրաքանչյուր տարի նախատեսվում է համերգների, հանրապետական ու միջազգային մրցույթների և փառատոների կազմակերպում և մասնակցություն: Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում կազմակերպվում է երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում է Ա.Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոն:

2014-2017թթ. նախատեսվում է 17 երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացնել վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

 

Մշակույթի աներ և գեղագիտական կենտրոններ

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 14 մշակույթի տուն և գեղագիտական կենտրոն: Գործում է 244 խմբակ, որտեղ ընդգրկված է 5465 մարդ:

Հիմնախնդիրներ

1. մշակույթի օջախների շենքային պայմանների բարելավում

2. հիմնանորոգում և ընթացիկ նորոգում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Հիմնանորոգվել է «Զեյթուն» մշակույթի տունը:

2010թ. «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ը, Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ, կազմակերպել է Մեծ Հայրենական պատերազմի 65-ամյակին և Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումներ: 2011թ. ՀՈԱԿ-ը «Տոսկանիայի շաբաթ» հայ-իտալական ծրագրի շրջանակում կազմակերպել է Է.Շերվինոյի պատմական հագուստների ցուցադրություն, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:

2013թ. կազմակերպվել է Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության մեծացման նպատակով նախատեսվում է կրթամշակութային և սոցիալական ծրագրերի իրականացում, տարբեր սոցիալական խմբերի համար մշակութային ծրագրերի մշակում և ընդլայնում:

2014-2017թթ. նախատեսվում է հիմնանորոգել 8 մշակույթի տուն և գեղագիտական կենտրոն:

 

Այլ մշակութային կազմակերպություններ

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա», «Երևան» փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ները և «Հայ-Արտ» մշակութային կենտրոն» ՓԲԸ-ն:

Մանկական ֆիլհարմոնիաները միավորում են երաժշտական, արվեստի դպրոցների երաժշտական բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին, օժանդակում են գործող երաժշտական և արվեստի դպրոցներում լավագույն ուժերի բացահայտմանը և նրանց ունակությունների զարգացմանը:

 

Հիմնախնդիրներ

1. շենքային պայմանների բարելավում

2. հիմնանորոգում և ընթացիկ նորոգում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան մասնակցել է միջազգային մրցույթների և փառատոների, նվաճել մրցանակային տեղեր: «Փոքրիկ երգիչները» 2001 թվականից կրում է «Մշակույթի դեսպան» տիտղոսը, որը շնորհել է երիտասարդական երգչախմբերի եվրոպական ֆեդերացիան:

2003թ. սկսած Յու.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան յուրաքանչյուր տարի մասնակցում է Ղրիմում կայացող Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների մանկական ստեղծագործության փառատոնին և արժանացել է մրցանակների:

«Հայ-Արտ» մշակութային կենտրոն» ՓԲԸ-ում կազմակերպվել են միջոցառումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ, մշակութային գործիչներին նվիրված երեկոներ:

Իրականացվում են «Հայ Արտ» մշակութային կենտրոնի վերանորոգման աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությունը համերգների, փառատոների, ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 

Երևանի կենդանաբանական այգի

 

Հայաստանի Հանրապետության միակ կենդանաբանական այգին գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ: Այգու նպատակը վայրի կենդանիների պահպանումն է, վերացող կենդանիների բազմացումն ու ցուցադրումը: Այգում յուրաքանչյուր տարի ավելանում է ինչպես կենդանիների տեսականին, այնպես էլ գլխաքանակը: Ավելացումը տեղի է ունենում բնական աճի, նոր կենդանիների ձեռքբերման և փոխանակման հաշվին: Այգին նաև զբոսանքի վայր է, որը հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալու վայրի բնաշխարհին, իրականացնում է մշակութային-լուսավորչական գործառույթ այցելուներին տալիս է ինչպես բնապահպանական դաստիարակություն, այնպես էլ ձևավորում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և մարդասիրական վերաբերմունք:

 

Հիմնախնդիրներ

1. նոր ազատավանդակների կառուցում և տարածքի ընդլայնում

2. այգու տարածքի ցանկապատում

3. ամբողջական ջրագծերի և ոռոգման ցանցի կառուցում

4. ամբողջ մակերեսով էլեկտրական ցանցի համակարգի կառուցում

5. անտառապատում և անցուղիների կառուցում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիր

Ծրագրի շրջանակում իրականացվել են բարեկարգման և նորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կառուցվել են սիրամարգերի ամառային ազատավանդակները, թռչունների լճի աստիճանավանդակը և շվաքարանը, գայլերի և վագրերի ճաղավանդակների արգելապատնեշները, բորենու, արջերի, գայլերի և վագրերի նոր ազատավանդակները, կրիաների ազատավանդակը, զոոկլինիկան, վերանորոգվել և հիմնանորոգվել են փղի ձմեռանոցը, վիվարիումի շենքը, գետաձիու ձմեռանոցի հատակը, ցանկապատվել է գիշատիչ թռչունների մեծ ազատավանդակը, ընդլայնվել է մուֆլոնի տարածքը և ցանկապատվել է էլեկտրահովիվով:

Շինարարական աշխատանքներ են ընթացել վարչական շենքերում, կատարվել են ջրագծերի, ջրային համակարգերի և կոյուղիների, ջեռուցման անցկացման աշխատանքներ, կանաչապատվել և ստեղծվել են հանգստյան գոտիներ: Իրականացվել են անվտանգության համակարգի տեղակայման աշխատանքներ:

Գործարկվել է նոր էլեկտրոնային կայքը, թողարկվում է «Զու» ամսագիրը, բնապահպանական թեմաներով երեխաների համար կազմակերպվել են մի շարք մրցույթներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիր (շարունակություն)

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և ուղղված է լինելու առկա հիմնախնդիրների լուծմանը: 2014-2017թթ. նախատեսվում է իրականացնել առյուծների և վագրերի ազատավանդակի կառուցում, այգու ամբողջական տարածքի ցանկապատում, ջրագծերի և ոռոգման ցանցի կառուցում, էլեկտրական ցանցի նոր համակարգի կառուցում: Ծրագրի առանցքային կետերից է այգու տարածքի անտառապատումը, ճանապարհների և անցուղիների կառուցումը: Նախատեսվում է նաև կերախոհանոցի վերանորոգում:

Ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքում կունենանք արդի չափանիշներին համապատասխան կենդանաբանական այգի:

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, միջազգային

պարտավորություններին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան պետությունը ապահովում է երեխաների լիիրավ ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգևոր և սոցիալական զարգացման իրավունքների իրականացումը:

Համաձայն ՄԱԿ-ի կողմից ընդունված երեխայի իրավունքների հռչակագրի «Երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական և մտավոր անհասությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հոգատարության, ներառյալ պատշաճ իրավական պաշտպանությունը: Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու երեխայի պաշտպանությունը առաջնահերթ ուշադրություն դարձնելով երեխայի լավագույն շահերին»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր գործունեությունը սկսել է 2006 թվականից և իրականացնում է երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված գործառույթներ և ապահովում այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացումը և համայնքային խնդիրների լուծումը: Բաժնում գործում է բազմամասնագիտական թիմ հատուկ մանկավարժ, հոգեբան, մանկավարժ, իրավաբան և սոցիալական աշխատող:

Երևան քաղաքում գործում է 3 մանկատուն, որոնցից մեկը բարեգործական: Գործում են նաև 7 հատուկ դպրոց, 4 հատուկ կրթահամալիր և երեխաների խնամքի և պաշտպանության 2 գիշերօթիկ հաստատություն:

Համաձայն բաժնում առկա տեղեկատվական բազայի Երևան քաղաքում հաշվառված է կյանքի դժվար իրավիճակում գտնվող 642 երեխա, որոնց մի մասը բնակվում է ընտանիքներում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշված երեխաներին նշանակված են խնամակալներ և հիմնականում լուծված են նրանց սոցիալական պաշտպանության առաջնահերթ խնդիրները, սակայն կարիք կա բազմամասնագիտական ծառայությունների մատուցման (սոցիալական, հոգեբանական, մանկավարժական):

 

Հիմնախնդիրներ

1. երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության երևույթի կրճատում

2. միածնող ընտանիքների թվի ավելացումը, որոշակի թվով ընտանիքների մշտական բնակության վայր չունենալը

3. կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ուղղված բազմամասնագիտական ծառայությունների զարգացում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների ցանցի ընդլայնում

4. հատուկ դպրոցների, երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատությունների և մանկատների հնարավոր բեռնաթափում:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների շահերի պաշտպանության նպատակով իրականացվել են բազմաթիվ տունայցեր, ուսումնասիրվել են սոցիալապես անապահով ընտանիքներում գտնվող, տարբեր խնդիրներ ունեցող երեխաների կենսապայմանները, անհրաժեշտ մասնագիտական օգնություն է տրամադրվել, գնահատվել է նրանց կարիքները, կազմվել են անհատական վերականգնողական ծրագրեր և հսկողություն է իրականացվել դրանց կատարման նկատմամբ:

Շուրջ 4 տարի է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի կողմից իրականացվում է դժվար իրավիճակներում գտնվող երեխաների համար տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծման, տեղեկատվության պարբերաբար համալրման ծրագիրը:

Որոշակի աշխատանք է կատարվել նաև կրթական համակարգում չընդգրկված երեխաներին հայտնաբերելու և ընդգրկելու ուղղությամբ:

Աշխատանքներ են տարվել նաև Երևան քաղաքում մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության հետ համատեղ, «Երևան Սիթի տուր» ծրագրի շրջանակներում կամզակերպվել է անչափահաս իրավախախտների այցելությունը Երևանի պատմության թանգարան և Երևան քաղաքի այլ տեսարժան վայրեր:

ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության հետ համատեղ կազմակերպվել է ֆուտբոլի մրցաշար Հանրապետական հ.1 կրթահամալիրի սաների և ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների միջև:

Հետևողական աշխատանք է տարվել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հայտնաբերման, հաշվառման և նրանց կարիքի վկայագրման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ:

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կազմակերպվել է Ամանորյա միջոցառում, որի ընթացքում երեխաներին տրամադրվել են ամանորյա նվերներ:

Երևանի քաղաքապետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի և վարչական շրջանների գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի մասնակցությամբ կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ գենդերային քաղաքականության, մեր երկրում գենդերային ներառյալ ընտանեկան բռնության առանձնահատկությունների, ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված կարևոր դրույթների, գենդերային բռնության կանխման, կանխարգելման, ճանաչման, ուղղորդման անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման, համալրման աշխատանքների անհրաժեշտության վերաբերյալ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Երևան քաղաքի հատուկ դպրոցների 77 երեխայի համար ապրիլին կազմակերպվել և իրականացվել է ֆուտբոլի մրցաշար առողջ ապրելակերպի ձևավորման և հասարակությանն ինտեգրման նպատակով:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել են զանազան միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաները:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերում, հաշվառում, կարիքների գնահատում, վերականգնողական ծրագրերի կազմում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման ապահովում:

. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին ուղղված բազմամասնագիտական ծառայությունների զարգացում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների ցանցի ընդլայնում:

. Խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների և մանկատների հնարավոր բեռնաթափում:

. Մանկատներում, գիշերօթիկ խնամքի հաստատություններում, հատուկ դպրոցներում աղքատության պատճառով տեղավորված երեխաների ընտանիքներին նպատակային օգնության կազմակերպում սոցիալական վիճակի բարելավման, ընտանեկան խնդիրների լուծման, աշխատանքով ապահովման, առողջական խնդիրների կարգավորման, իրավական խորհրդատվության միջոցով:

. Մանկատների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով խնամատարության ինստիտուտի կայացմանն աջակցություն:

. Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, առողջապահական հաստատությունների և շահագրգիռ այլ կառույցների հետ համատեղ միջոցառումների իրականացում մանկալքության դեպքերը կանխելու համար:

. Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում թրաֆիքինգի, թմրամոլության հետևանքների, առողջ ապրելակերպի, գենդերային հավասարության, ծնողավարման հմտությունների վերաբերյալ սեմինարների կազմակերպում:

. Միջազգային և տեղական հասարակական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակում, համատեղ միջոցառումների իրականացում:

. Շահագրգիռ կառույցների հետ համատեղ կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթական համակարգում ընդգրկում:

. Համագործակցություն կանանց հիմնահարցերով զբաղվող կառույցների հետ գենդերային խտրականության, բռնության և թրաֆիկինգի կանխարգելման նպատակով

. Վարչական շրջանների գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի անդամների վերապատրաստումներ գենդերային քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ:

. Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին առաջնային օգնություն տրամադրելու նպատակով ֆոնդի ստեղծում:

. Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպում:

. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Երևան քաղաքի հատուկ դպրոցների սաների համար ֆուտբոլի մրցաշարի կազմակերպում առողջ ապրելակերպի և հասարակության մեջ ինտեգրման նպատակով:

. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումների կազմակերպում:

. Բակային ճամբարների և միջոցառումների կազմակերպում:

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ

 

Երևան քաղաքում տեղակայված են մարզական 4 միություն և 12 ակումբ, 14 լողավազան, ֆուտբոլի 11 մարզադաշտ, թենիսի 24 դաշտ, 3 հրաձգարան, 5 ստադիոն, 37 մարզադահլիճ, 1 նետաձգարան, 1 աթլետիկական մանեժ, 1 հեծանվահրապարակ, թիավարության ու վինդսերֆինգի 3 ջրամբար, մարզամշակութային 2 կենտրոն, հավաքական թիմերի ուսումնամարզական 1 կենտրոն, 1 ձիարշավարան, բազմագործառութային 50 փոքր դաշտ, շուրջ 120 պարզ տիպի մարզահրապարակ և 52 մարզադպրոց:

Երևան քաղաքում նշանակալի մարզական կառույցներ են «Մարզահամերգային համալիրը, «Հրազդան» և «Հանրապետական» ստադիոնները, Տ.Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տունը:

Երևանում գործում են Երևան քաղաքի ֆեդերացիաներ աթլետիկա և վոլեյբոլ մարզաձևերից:

Յուրաքանչյուր տարի անցկացվում են Երևան քաղաքի առաջնություններ 40 մարզաձևերի և 4 զանգվածային լայնամասշտաբ միջոցառում (յուրաքանչյուր եռամսյակում մեկ միջոցառում), առողջարարական ու երիտասարդական 5 միջոցառում, Երևանի քաղաքապետի մրցանակների համար 4 միջոցառում ու Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար յոթ մարզաձևերից կազմված 1 բակային փառատոն:

 

Հիմնախնդիրներ

1. առկա մարզաբազաների հիմնանորոգում

2. «Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ն ունի հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն

3. համայնքի ենթակայության մարզադպրոցները կարիք ունեն մասնագիտական և սպասարկող անձնակազմի հաստիքների ավելացման

4. մայրաքաղաքում մարզական ոլորտի միասնական կառավարման քաղաքականության մշակում

5. նոր մարզաբազաների կառուցում և ժամանակակից մարզագույքով ապահովում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. իրականացվել են մարզաառողջարարական միջոցառումներ Երևանի զբոսայգիներում, ինչպես նաև մարզաառողջարարական ու ճանաչողական հետիոտն արշավներ ՀՀ մարզերում ու ԼՂ Հանրապետությունում:

Անցկացվել են Երևան քաղաքի առաջնություններ աթլետիկա, շաշկի, շախմատ, ռենձյու, վոլեյբոլ, հանդբոլ, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, ձյուդո, առագաստային սպորտ, թիավարություն, հեծանվավազք, հրաձգություն, բադմինթոն, ակրոբատիկ, գեղարվեստական և սպորտային մարմնամարզություն և այլ մարզաձևերից, պարալիմպիկ սպարտակիադա հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդես 12 վարչական շրջաններում հաղթած մանկապարտեզների թիմերի մասնակցությամբ, Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար «Առողջ սերունդ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոն Ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, մարզատրամաբանական խաղեր, հեծանվավազք մարզաձևերից, որին մասնակցել են Երևանի 12 վարչական շրջանների թիմերը, ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մարզական ստուգատեսի երևանյան փուլի անցկացում և փուլի հաղթողների մասնակցության ապահովում հանրապետական եզրափակիչ փուլին:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

. Նախատեսվում է Երևանի բակերում պարզ տիպի խաղահրապարակների և արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցում:

. Համայնքի 25 մարզադպրոցներից 4-ի ապահովում ժամանակակից մարզագույքով և վերածում «Ավագ մարզադպրոց» ՀՈԱԿ-ների («Խաղային», «Մենապայքարային», «Զանգվածային» և «Մարզատրամաբանական»):

. Հրազդանի կիրճի «Հրազդան» մարզադաշտից «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում խաղային մարզաձևերի խաղահրապարակներով, թիավարության ջրուղով, ժայռամագլցման ուղիով և այլ ենթակառուցվածքներով մարզաառողջարարական համալիր կենտրոնի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում:

. Երևանի քաղաքապետի գավաթի համար միջազգային մրցաշարի կազմակերպում մեկ մարզաձևից:

. Հանրապետական և միջազգային մրցաշարերին պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով երևանցի մարզիկների և Երևանի թիմերի համար բարձրակարգ մարզաբազաներում ուսումնամարզական հավաքների կազմակերպում:

. «Առողջ սերունդ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի վերածում միջազգայինի համագործակցելով Երևանի քույր քաղաքների հետ:

. Երևան քաղաքում ռազմավարության տեսակետից անհրաժեշտ մարզաբազաների կառուցման համար պահանջվող նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Երիտասարդության հարցերի ոլորտի միակ իրավական նորմատիվային փաստաթուղթը «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգն» է, որը սահմանում է քաղաքականության սկզբունքները, սուբյեկտները, իրականացման նպատակներն ու ուղղությունները: Մայրաքաղաքի երիտասարդական կյանքի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունեն հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական խորհուրդները: ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված ՀԿ- ների հիսուն տոկոսը երիտասարդական են կամ զբաղվում են երիտասարդության խնդիրներով, դրանց մեծամասնությունը գործում են Երևան քաղաքում:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով 2012 թ. ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, ինչպես նաև երիտասարդական հասարակական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նպատակներն են`

. ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը Երևան համայնքի քաղաքականության մշակման և իրականացման գործում

. Երևան քաղաքում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը նպաստելը քաղաքացիների և հասարակական միավորումների ակտիվ մասնակցության խթանմամբ

. Հանրության և փորձագիտական շրջանակների այլընտրանքային մոտեցումների ու դիրքորոշումների միջոցով հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող խնդիրների վրա Երևանի քաղաքապետի ուշադրության հրավիրումը

. Երևան քաղաքի բնակիչների համար ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում ապահովել հանձնաժողովի ակտիվ մասնակցությունը հաշվի առնելով բնակիչների կարիքներն ու պահանջները:

Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է երիտասարդական կենտրոն սեմինարներ, քննարկումներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններով: Գործում է «Ընթերցասերի ակումբ», «Բանավեճի ակումբ», ծրագրերի մշակման հանձնախումբ, PR հանձնախումբ և այլն:

 

Հիմնախնդիրներ

1. մայրաքաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, հաշմանդամ երիտասարդներին աջակցող կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, սփյուռքի և հանրապետության մարզերի երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային երիտասարդական կառույցների հետ արդյունավետ համագործակցության ծավալում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. կազմակերպվել և իրականացվել են երիտասարդական միջոցառումներ ՀՀ անկախության, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակներում:

«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառման շրջանակում անցկացվել է «Երիտասարդական կամավորական շարժում» թեմայով երիտասարդական ֆորում, կազմակերպվել է ծառատունկ հայ-ռուսական համալսարանի պուրակում հիմնելով «Բարեկամության ծառուղի»: Մոսկվա և Երևան քաղաքների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են «Երիտասարդական դիվանագիտության զարգացումը խաղաղ ապագայի երաշխիք» խորագրով երիտասարդական հանդիպման ծրագրով նախատեսված միջոցառումներ /կլոր սեղան Մոսկվայի տանը, համերգային ծրագիր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան և այլն/:

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառման շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը անցկացվել է շախմատի մրցաշար, վարպետության դաս:

Արդեն իսկ հաջողությամբ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանը մեր տունն է» ուսուցողական, ժամանցային երիտասարդական ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների և վարչական շրջանների ակտիվ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցում են 16-30 տարեկան երիտասարդներ: Բաղադրիչներից մեկը «Լավ եմ ճանաչում արդյոք իմ մայրաքաղաքը» մշակութային ճանաչողական ծրագիրն է: 2013թ. նախատեսվում է ծրագրում ընդգրկել նաև հաշմանդամների` նրանց հասարակությանն առավել ակտիվ ինտեգրելու, առկա խնդիրները վեր հանելու նպատակով:

ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը: Տեղադրված տաղավարի միջոցով յուրաքանչյուրը կարող էր գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել: Ծրագրի նպատակը հանրության ուշադրությունը գրքին ու ընթերցանությանը ևս մեկ անգամ սևեռելն է, ինչպես նաև հասարակության շրջանում ամրապնդել գիրք նվիրելու մշակույթն ու աջակցել գրադարանների զարգացմանը: Ծրագրի շրջանակում բնակիչների կողմից նվիրաբերվել է 6000-ից ավելի գիրք: Հավաքված գրականությունը փոխանցվել է ՀՀ և ԼՂՀ համայնքային գրադարաններին և ՀՀ զորամասերին:

Համագործակցություն է հաստատվել ՀՀ սփյուռքի նախարարության «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի հետ:

«Երևանը մեր տունն է» ծրագրի շրջանակում իրականացվում են շաբաթօրյակներ, հասարակական այլ աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրով մարզամշակութային միջոցառումներ, համերգային փոքրիկ ծրագրեր են անցկացվել Երևանի զբոսայգիներում, այգիներում, հրապարակներում, ինչպես նաև կենտրոնական փողոցներում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

. Երևանում երիտասարդական թաղամասի կառուցում ապագա բնակիչների աշխատուժի օգտագործմամբ: Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է տարածքի հատկացման, ֆինանսական աղբյուրների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ քննարկումներ, թաղամասի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:

. Երևանի վարչական շրջաններում երիտասարդական կենտրոնների հիմնում:

. Հաշմանդամ երիտասարդներին մայրաքաղաքի երիտասարդական կյանքին ինտեգրելու նպատակով կշարունակվի համագործակցությունը հաշմանդամ երիտասարդներին աջակցող կազմակերպությունների հետ:

. Համամարդկային և ազգային մշակույթին երիտասարդների հաղորդակցության մատչելիությունն ապահովող միջոցառումների իրականացում, ճանաչողական երիտասարդական ծրագրերի մշակում:

. Մայրաքաղաքի երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը նպատակաուղղված զանգվածային մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպում:

. Երիտասարդների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության մասին իրազեկության ապահովմանը և կանխարգելմանն ուղղված զանգվածային մարզական, մշակութային միջոցառումների, քարոզարշավների, կլոր սեղանների կազմակերպում, տեղեկատվական ծրագրերի մշակում:

. Տաղանդավոր երիտասարդների ստեղծագործական ցուցահանդեսների, համերգների կազմակերպում:

. Երևանի, քույր քաղաքների և Հայաստանի Հանրապետության այլ համայնքների երիտասարդների համատեղ մասնակցությամբ մարզամշակութային միջոցառումների կազմակերպում:

Նախատեսվում է իրականացնել համատեղ միջոցառումներ Երևանի քույր և գործընկեր քաղաքների մասնակցությամբ, մասնավորապես երիտասարդական ծրագրերի վերաբերյալ փորձի փոխանակում, հանդիպում-քննարկումների կազմակերպում, պատմահայրենասիրական նյութերի փոխանակումներ այդ թվում նաև համացանցի միջոցով և այլն:

2014թ. նախատեսվում է կազմակերպել լուսանկարչական մրցույթ «Երևանը երեկ, այսօր և վաղը» խորագրով, որի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ Երևանի զարգացման դինամիկան, ինչու չէ նաև վեր հանել առկա խնդիրները:

Նախատեսվում է կազմակերպել նաև ճանաչողական այցեր, արշավներ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև երիտասարդական հիմնախնդիրների վերաբերյալ սոցիալական տեսահոլովակների նկարահանում:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում է 7 միջազգային կազմակերպությունների` ունենալով լայն պայմանագրային դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր:

Ներկայում միջազգային համագործակցությունն իրականացվում է պրագմատիկ ձևով, և առաջնային է համարվում երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, որը նպատակաուղղվում է Երևանում կոնկրետ ծրագրերի իրականացմանը և ռեսուրսների ներգրավմանը: Այս ուղղությամբ կարևորվում է արտերկրի մայրաքաղաքների հետ եղբայրացման համաձայնագրերի ստորագրումը, համագործակցության կոնկրետ ուղղություններով պայմանավորվածությունների ձեռքբերումը և բազմակողմ համագործակցության ընդլայնումը:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թ. ընթացքում ընդլայնվել կամ նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների և տարբեր կազմակերպությունների հետ` ԱՊՀ մայրաքաղաքների և խոշոր քաղաքների Միջազգային Ասամբլեայի, Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF), Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի (LUCI), Եվրոպական քաղաքների ասոցիացիայի (EUROCITIES), Եվրոպական Հանձնաժողովի կողմից իրականացվող CIUDAD ծրագրի GOSPEL ենթածրագրի, Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի, «Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի», Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության և այլն:

Երևանը միանում է տարբեր ուղղվածություն ունեցող միջազգային նախաձեռնություններին և հռչակագրերին: Համագործակցությունն ընթանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում:

Առավել ակտիվացել է համագործակցությունը հարևան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքների հետ:

Ակտիվացել է նաև համագործակցությունը Ֆրանսիայի մի շարք քաղաքների հետ մասնավորապես Մարսելի, Փարիզի, Լիոնի, Նիցցայի, Պլեսի-Ռոբինսոնի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ:

Այս համատեքստում կարևոր է անմասն չմնալ եվրաինտեգրման գործընթացներից և ընդգրկվել եվրոպական կառույցների կողմից իրականացվող և ֆինանսավորվող տարբեր ծրագրերում` ապահովելով ուրույն տեղ եվրոպական քաղաքների ընտանիքում:

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ, «Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, «Ա.Սպենդիարյանի անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց» մշակութային հաստատություններին հատկացվել է 33 000 եվրոյի ֆինանսական աջակցության:

Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող CIUDAD Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն/ ծրագրի GOSPEL (Սպորտի կառավարումը որպես սոցիալական կապ) ենթածրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են մի շարք տեխնիկական աշխատանքային հանդիպումներ, քննարկվել է Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի վերանորոգման հետ կապված պիլոտային ծրագիրը: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է հիշյալ դպրոցի բազմաֆունկցիոնալ մարզադաշտը, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2013թ. հուլիսի 2-ին:

Արտաքին կապերի ոլորտում վերջին տարիների ընթացքում ակտիվացել են նաև երկկողմ փոխայցելությունները տարբեր ձևաչափերով: Ակտիվ հարաբերությունների վկայություններից մեկն է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանող պատվիրակությունների թիվը: Ամենակարևորն այն է, որ միջազգային համագործակցությունը ընդլայնվել է ինչպես բովանդակային մասով, այնպես էլ աշխարհագրությամբ:

2009-2013թթ. Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված և իրականացված խոշոր միջոցառումներից կարելի է առանձնացնել

. 2010թ. հոկտեմբերի 7-8-ը ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովը Երևանում,

. 2011թ. հոկտեմբերի 24-27-ը Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովի նիստը Երևանում,

. 2012թ. ապրիլի 5-7-ը և 25-28-ը համապատասխանաբար Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգ քաղաքի օրերը Երևանում,

. 2012թ. ապրիլի 20-23-ը Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումը Երևանում:

. 2013թ. հուլիսի 3-5-ը կայացան Երևանի օրերը Սանկտ-Պետերբուրգում, իսկ նոյեմբերի վերջին նախատեսվում է անցկացնել Մոսկվայում Երևանի օրերը:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

. Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի օրերի անցկացումը Մոսկվայում:

. Մասնակցություն Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված Քեմբրիջում կայանալիք միջոցառումներին:

. Ակտիվ մասնակցություն «Եվրոսիթիս» ասոցիացիայի աշխատանքներին, ինչպես նաև հնարավոր ներգրավում Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերին:

. Մասնակցություն CASCADE ծրագրի շրջանակում իրականացվող փորձի փոխանակման հանդիպումներին:

. Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև 2012-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես Երևանի օրերը Ստեփանակերտում, մշակութային տարբեր միջոցառումներ, մասնագետների փոխայցելություններ:

. Երևանի քաղաքապետարանի և Լիոնի քաղաքապետարանի ու Մեծ Լիոնի միջև կնքված 2012-2014թթ. համագործակցության համաձայնագրով նախատեսվում է փորձի փոխանակում իրականացնել քաղաքային ծառայությունների, տրանսպորտի, զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում:

. 2013թ. ընթացքում նախատեսվում է Թեհրանի քաղաքապետի պաշտոնական այցը Երևան, որի ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր:

. 2013թ. հոկտեմբերին նախատեսվում է Երևանում անցկացնել Եվրոպայի խորհրդի մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանս:

. 2013թ. հոկտեմբերի 15-18-ը Ֆրանսիայի Վալանս քաղաքում գումարվելու է Հայ-ֆրանսիական երկրորդ ապակենտրոնացված համաժողովը, որի նախապատրաստման և իրականացման գործում ակտիվ դերակատարում ունի Երևանի քաղաքապետարանը:

. 2013թ. հոկտեմբերի վերջին սպասվում է Մարսելի քաղաքապետի պաշտոնական այցը Երևան:

. 2013թ. նոյեմբերի 14-16-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր ասամբլեան:

. ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս գործող միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից տեխնիկական օժանդակության տրամադրման վերաբերյալ բանակցությունների վարում:

. Ներդրումային միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում:

. Գործընկեր քաղաքներում ներդրումային նախագծերի շնորհանդեսների կազմակերպման աջակցություն:

. Համագործակցություն միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակում:

. Սփյուռքի կառույցների և ՀՀ դիվանագիտական հաստատությունների հետ կոնկրետ ծրագրերի շրջանակում աշխատանքների ակտիվացում:

. Տնտեսապես հզոր գործընկեր քաղաքներից դեպի Երևան գործարար շրջանակների ճանաչողական այցերի կազմակերպման ակտիվացում:

. Երևան քաղաքի` իբրև մշակութային խոշոր կենտրոնի ներկայացումը համաշխարհային հանրությանը:

. Եղբայրության պուրակների և զբոսայգիների ծրագրերի լայն ներդրում (2011թ. բացված Լիոնի այգու օրինակով, Բուենոս-Այրեսի այգի, Հնդկաստանի այգի):

. Վարչական շրջանների և գործընկեր քաղաքների կամ քաղաքների վարչական շրջանների միջև համագործակցության խրախուսում և ընդլայնում:

. Համագործակցության ակտիվացում «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հետ:

. Համագործակցության ակտիվացում արդեն իսկ կնքված համագործակցության համաձայնագրերի շրջանակներում (Լոս Անջելես, Վենետիկ, Սոֆիա, Աթենք, Բեյրութ, Պոդգորիցա, Լիոն և այլն):

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զբոսաշրջությունը ճանաչվել է որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:

Հայաստանում զբոսաշրջությունը իր զարգացման տեմպերով և արդյունքներով հանրապետության առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 843330 զբոսաշրջիկ, կամ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3 %:

2012 թվականը նշանավորվեց նրանով, որ հոկտեմբերի 19-ին Երևանում կայացած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովի ընթացքում ընդունվեց «Երևանյան հռչակագիրը», որն ուղղված է զբոսաշրջության միջոցով միջմշակութային երկխոսության ամրապնդմանը, էթիկայի արժեքների հանդեպ հարգանքի խրախուսմանը և այլն: Երևանյան հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն կունենա Հայաստանի համար և մեր երկիրն ավելի ճանաչելի կդարձնի արտերկրում:

Այսօր Երևանում գործում է շուրջ 167 զբոսաշրջային ընկերություն, որից 99-ն ավիագործակալություններ են, ինչպես նաև 55 հյուրանոց և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ (հոսթել, զբոսաշրջային տուն և այլն): Հյուրանոցների միաժամանակյա տարողությունը Երևան քաղաքում կազմում է 3223 տեղ (մահճակալ):

Երևան քաղաքը օժտված է ռեսուրսային հզոր ներուժով, որը կարող է ներազդել զբոսաշրջության կայուն զարգացման վրա, հետևաբար Երևան քաղաքի որպես մասնագիտացված, զարգացած և ակտիվ զբոսաշրջային կենտրոնի ձևավորման վրա:

Ներկայացնելով Երևան քաղաքի ռեսուրսային ներուժը, կարելի է ասել, որ այստեղ զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը հանդիսանում է պատմամշակութային զբոսաշրջությունը, որի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի քաղաքային մշակութային ժառանգությանը և կյանքին, տեսարժան վայրերին, ազգային առանձնահատկություններին, յուրօրինակ խոհանոցին և այլն:

Երևանում զբոսաշրջության զարգացումը մեծապես կողմնորոշված է ոլորտի ընդհանուր ենթակառուցվածքով, որի բարելավումը պահանջում է հիմնականում պետական նախաձեռնությամբ ներդրումային ծրագրերի իրականացում:

Կարևորելով Երևան քաղաքի, որպես ՀՀ զբոսաշրջության կենտրոնի դերը մեծ ուշադրություն է դարձվում Երևանը որպես բրենդ աշխարհին հասանելի և ընկալելի դարձնելու անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել են մի շարք միջոցառումներ ուղղված քաղաքի բարեկարգմանը և քաղաքային բրենդի ձևավորմանը:

Այս ոլորտում հաջողությունների հասնելու համար մեծածավալ աշխատանքներ են տարվել բնական և մշակութային լանդշաֆտների ներուժը գնահատելու և բացահայտելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակում բարեկարգվել են մայրաքաղաքի այգիների և զբոսայգիների տարածքները, որոնք ապահովվել են անվճար wi-fi ծածկույթով: Պատմամշակութային շենք-շինություններին, կամուրջներին և հուշարձաններին տրվել են գեղագիտական լուսավորվածության լուծումներ և տեղադրվել տեղեկատվական եռալեզու ցուցանակներ համապատասխան QR կոդերով: Բարեկարգվել և նորովի գեղարվեստական լուսավորության լուծումներ են տրվել մայրաքաղաքի շատրվաններին: Մայրաքաղաքում ընթացել են լայնածավալ կանաչապատման և դեկորատիվ ծաղկապատման աշխատանքներ: Երևան քաղաքի վարչական շրջանները զարգացած չեն զբոսաշրջության տեսանկյունից, հետևաբար վերոնշյալ միջոցառումները նպաստում են նաև քաղաքի վարչական շրջանների զարգացմանը, որը հիմք կհանդիսանա նաև ապակենտրոնացվածության ու տարածքների համաչափ զարգացմանը:

 

Հիմնախնդիրներ

1. միջին կարգի հյուրանոցների սակավություն

2. հյուրանոցների սեզոնային բարձր գներ

3. PR գործոնի պակասը, Երևանի բրենդինգի բացակայություն

4. զբոսաշրջային ենթակառուցվածքների թերի զարգացած լինել

5. սպասարկման ոլորտի ցածր մակարդակ

6. հանգստի գոտիների ոչ պատշաճ մակարդակ

7. տեղեկատվական միասնական կենտրոնի /i-pointe-երի/բացակայություն

8. զբոսաշրջիկին անհրաժեշտ տեղեկատվության մատչելիության խնդիր. տուրիստական քարտեզների բացակայություն

9. մշակութային միջոցառումների կազմակերպման և տարածման մասին տեղեկատվության պակաս

10. մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղեկացվածության և տեղանքում ինքնակողմնորոշման հնարավորությունների բացակայություն (ճանապարհային տեղեկատվական նշանների բացակայություն)

11. Երևանը Հայաստանի սահմաններից դուրս պատշաճ մակարդակով ներկայացման բացակայություն

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2011թ. ապրիլի 18-19-ը Երևանի քաղաքապետարանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Երևան քաղաքի տաղավարով մասնակցել է առաջին Հայ-ռուսական միջտարածաշրջանային արդյունաբերական նորարարությունների էքսպո-ցուցահանդեսին:

2011թ. մայիսին կազմակերպվել է Երևանի քաղաքապետի, շուրջ 90 զբոսաշրջային ընկերությունների, հյուրանոցների և հյուրանոցային տների տնօրենների հանդիպումը Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումները, ծրագրերը քննարկելու նպատակով:

2011թ. Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային կայքում /www.yerevan.am/ ստեղծվել է զբոսաշրջային բաժին և մշակվել է զբոսաշրջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

2011թ. մայիսի 25-26-ը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվել է CTS ամենամյա 11-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում կազմակերպվել է հանդիպում Երևանի քաղաքապետի և ցուցահանդեսին մասնակից Վրաստանի, Աջարիայի և Հնդկաստանի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

2011թ. սեպտեմբերի 17-ին Երևանում զբոսաշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկրվել է երկու զբոսաշրջային ավտոբուս,մշակվել է»Երևան Սիթի տուր» զբոսաշրջային ծրագիրը, որն աուդիոգիդ համակարգով հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին վեց լեզուներով /հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն/ լսել էքսկուրսիոն ծրագիրը:

2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից առաջին անգամ մշակվել և տպագրվել են զբոսաշրջիկների համար նախատեսված քաղաքային /իմիջային/ և ժամանցային երիտասարդական ուղեցույցներ:

2012թ. մարտ-ապրիլ ամիսներին արտերկրյա շուկաներում Երևանի զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու նպատակով «Tour Info», «Welcome to Georgea', «Czech airlines», տուրիստական ամսագրերում տպագրվել են հոդվածներ Երևան քաղաքի զբոսաշրջության վերաբերյալ:

2012թ. մարտ-ապրիլ ամիսներին «Վեստնիկ Մագ» և «Financial Times» ամսագրերի համար պատրաստվել է անհրաժեշտ տեղեկատվություն Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ:

2012թ. մարտին «Զվարթնոց» հիմնադրամի հետ համատեղ մշակվել և տպագրվել է «Երևան» լուսանկարներով խաղային քարտեզ դպրոցահասակ երեխաների գիտելիքների զարգացման ու տեղեկացվածության բարձրացման համար:

2012թ մարտին youtube.com ինտերնետային ցանցում ստեղծվել է yerevantourism ալիքը, որտեղ պարբերաբար զետեղվում են Երևան քաղաքի տուրիզմի զարգացմանը վերաբերող նյութեր:

2011թ. Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Yerevan Citi Tour» էջը,որտեղ լուսաբանվում է երթուղու աշխատանքները:

2012թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել են հանդիպումներ Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի, ՌԴ, Եգիպտոսի, ֆրանսիական մի շարք քաղաքների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հյուրերին ներկայացվել է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու ընթացիկ տարում զբոսաշրջային առումով հետաքրքրություն ներկայացնող մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումները:

2012թ. հոկտեմբերի 12-13-ը Երևանի քաղաքապետարանը մասնակցել է «ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2012» ցուցահանդեսին «Իմ սրտի մայրաքաղաք» տաղավարով:

2012թ. հոկտեմբերին ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով, որը նախատեսում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում մասնավորապես մշակույթի և զբոսաշրջության ոլորտում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն: Այս համագործակցության շրջանակում տրվել են հստակ ծրագրային առաջարկներ,որոնք կկատարվեն 2013-2014թթ.:

2012թ. հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է հանդիպում «Արենի գինու փառատոն 2012» կազմակերպիչների և հյուրերի հետ: Կարևորելով այս փառատոնի դերն ու նշանակությունը զբոսաշրջության զարգացման գործում կողմերը ցանկություն են հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ միջոցառումների անցկացման, մասնավորապես տարեկան միջոցառումների օրացույց ունենալու անհրաժեշտության վերաբերյալ:

2012թ. հոկտեմբերին Երևանի քաղաքապետարանը սկսել է համագործակցել Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատուների հետ, որի ընթացքում ձեռք է բերվել մի շարք պայմանավորվածություններ մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և հնարավոր համագործակցության եզրերի վերաբերյալ:

2012թ. հոկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում «Թանգարան և գրավոր հաղորդակցություն.ավանդույթ և նորարարություն» խորագրով մայրաքաղաքում անցկացվող Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM)

Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի(CECA) 41-րդ գիտաժողովի մասնակիցներին:Այս միջոցառումը ևս հնարավորություն տվեց աշխարհի շուրջ 35 երկրներից ժամանած հյուրերին ներկայացնել և ծանոթացնել Հայաստանի 2794-ամյա մայրաքաղաք Երևանը:

2012թ. հոկտեմբերի 25-29-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մի շարք տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական այցով գտնվել է Սանկտ-Պետերբուրգում և տեղի զբոսաշրջային ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հետ մասնակցել զբոսաշրջային կլոր սեղան - համաժողովի, որի ընթացքում ներկայացվել են երկկողմ զբոսաշրջային ռեսուրսային ներուժը, արդյունքը, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար:

2012թ. Երևանի քաղաքապետարանի կողմից շարունակվել են «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրի աշխատանքները: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են «Արի տուն» ծրագրի շրջանակում Երևան ժամանած երեխաներին ու պատանիներին մայրաքաղաքի տեսարժան վայրերին ծանոթացնելու նպատակով զբոսաշրջային էքսկուրսիաներ, ինչպես նաև իրականացվել են անվճար ակցիաներ` 130 սիրիահայ մանուկների և պատանիների (օգոստոսի 12), Մարի Իզմիրյանի անվան մանկատան երեխաների (սեպտեմբերի 2), ուսանողների (նոյեմբերի 17), տարեցների (հոկտեմբերի 1) և հաշմանդամների (դեկտեմբերի 3) համար:

2012թ. զբոսաշրջության ոլորտի նորությունները ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ ներգրավելու նպատակով «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ պատրաստվել է քաղաքային զբոսաշրջային պորտալը-www.myyerevan.am, որտեղ այսուհետ կարելի է գտնել այն ամենը, ինչ վերաբերում է քաղաքային զբոսաշրջության ոլորտին:

2012թ. նոյեմբերին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸի հետ համատեղ Երևանում գործարկվել է պիլոտային ծրագիր Երևանի եռաչափ քարտեզի կիրառմամբ, որի նպատակն է ինտերակտիվ տեղեկատվական համակարգի միջոցով զբոսաշրջիկներին և քաղաքացիներին ներկայացնել Երևանի մշակութային և ժամանցային սպասվող իրադարձությունների մասին տեղեկատվություն:

2012թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը անցկացրեց բաց մրցույթ «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» անվանակարգում: Մրցույթի արդյունքները ամփոփվեցին 2013թ. հունիսի 28-ին: Այդ ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցել է մարքեթինգային կազմակերպությունների և դիզայներների հետ:

Երևան քաղաքի տարածքային բրենդի մշակում (Yerevan Brand):

Երևանի բրենդավորման նախագիծը, որը կրում է շարունակական բնույթ և իրականացվում է INSTID միջազգային ընկերության կողմից, տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է: Ընկերության ներկայացուցիչը Հայաստանում «Մաևտիկա» բրենդինգային գործակալությունն է: Երևանի բրենդի մշակման աշխատանքները նախատեսված են ավարտել 2013թ. հոկտեմբերին և «Էրեբունի - Երևան» տոնակատարություններին ընդառաջ ներկայացնել հանրությանը:

Նախագծի նպատակը Երևանի առանցքային գաղափարի ձևակերպումն ու մայրաքաղաքի ապագայի տեսլականի մշակումն է ամրապնդված երևանյան կենսակերպի և ավանդույթների յուրահատկություններով: Նախագծի շրջանակում մշակվելու է նաև Երևան քաղաքի արտաքին տեսքի միասնական մոտեցումը, որը հիմք կծառայի քաղաքի ձևավորման հետագա քայլերի համար, Երևանը ճանաչելի կդարձնի արտաքին աշխարհի համար համահունչ մայրաքաղաքի բնակիչների Երևանի մասին ունեցած պատկերացումներին:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. նախատեսվում է մշակել Երևան քաղաքի զբոսաշրջության հայեցակարգ:

Երևան քաղաքի զբոսաշրջային գլխավոր պլանի (Master Plan) մշակում:

Այն իրենից ներկայացնելու է Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման առաջիկա 3-5 տարիների տեսլականը: Աշխատանքների իրականացման հարցում նախատեսվում է ներգրավել միջազգային փորձագետների, որի շրջանակում նախնական փուլում կանցկացվի հետազոտություն: Արդյունքում կդիտարկվի Երևանի զբոսաշրջային մրցունակության ներուժը, զարգացման միտումներն ու դրան ուղղված քայլերը: Այս ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի զբոսաշրջության շրջանային խորհուրդը համագործակցության փորձ ունեն:

Միջազգային ցուցահանդեսներում Երևան քաղաքի մասնակցություն: Այս ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է շահագրգիռ սուբյեկտների ներգրավում (պետական-մասնավոր հատված համագործակցություն), ինչը կնպաստի Երևանի զբոսաշրջային արդյունքի ներկայացմանն ու խթանմանը արտերկրյա շուկայում: Տեղեկատվական կենտրոնի ստեղծում:

Առկա հիմնախնդիրը լուծելու նպատակով նախատեսվում է հիմնել զբոսաշրջային մեկ միասնական տեղեկատվական կենտրոն, որը զբոսաշրջիկներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ճանապարհորդության տարբեր հարցերի, երթուղու, զբոսաշրջավայրերի վերաբերյալ և այլն: Տեղեկատվական կենտրոնի ստեղծումը կնպաստի Երևան այցելած զբոսաշրջիկների իրազեկության բարձրացմանը և ինքնակողմնորոշմանը: Գովազդային հոլովակ (ֆիլմ):

Երևանի զբոսաշրջային գրավչությունները պահանջարկի շուկաներում ներկայացնելու և զբոսաշրջիկներին անհրաժեշտ ու ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու գովազդելու նպատակով նախատեսվում է պատրաստել գովազդային հոլովակներ (ֆիլմ) և ընդլայնել դրանց տարածման աշխարհագրությունը:

Երևան քաղաքի զբոսաշրջային քարտեզների և բուկետների ստեղծում: Ինչպես ներքին, այնպես էլ ներգնա զբոսաշրջության ծառայությունների առկա մակարդակը բարձրացնելու և տեղեկատվությունը զբոսաշրջիկին մատչելի դարձնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել զբոսաշրջային քարտեզների և բուկլետների տպագրություն: Զբոսաշրջային արդյունքը կիրացվի թիրախային կետերում (օդանավակայան, հյուրանոցներ, դեսպանատներ, սրճարաններ, ռեստորաններ և այլն) և կապահովի ցանկալի արդյունք:

Երևան քաղաքի իմիջային և երիտասարդական ուղեգրքեր

2011թ. Երևանի քաղաքապետարանի կողմից տպագրած Երևան քաղաքի իմիջային և ժամանցային երիտասարդական պաշտոնական ուղեգրքերի զբոսաշրջային տարբերակները մեծ հետաքրքրություն էին առաջացրել շուկայում: Կարևորելով ուղեգրքերի նշանակությունը և հիմնվելով առկա պահանջարկի վրա Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև լեզվաբանական ծրագրի համագործակցության շրջանակում նախատեսվում է համատեղ իրականացնել վերոնշյալ ուղեգրքերի ֆրանսերեն թարգմանությունը և ներկայացումը: Այս ծրագրի իրականացումը կնպաստի ֆրանսախոս երկրներում Երևանի վերաբերյալ տեղեկատվության պատշաճ մատուցմանը և Երևան քաղաքի գովազդի տարածմանը:

Զբոսաշբջիկների տեղեկացվածության և տեղանքում ինքնակողմնորոշման հնարավորությունների բարելավում:

Զբոսաշրջիկի տեղանքում ինքնակողոմնորոշումը բարձրացնելու, քաղաքային անհրաժեշտ ենթակառուցվածքներից օգտվելու մատչելիությունը ապահովելու համար կտեղադրվեն ճանապարհային և տեղեկատվական նշաններ Երևան քաղաքում և հարակից վայրերում:

Շարունակական բնույթ է կրելու «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագիրը: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես մայրաքաղաքի հյուրերի, այնպես էլ բնակիչների շրջանում: Էքսկուրսիոն ծրագիրը նախատեսված է հասարակության լայն շերտի համար, քանի որ ավտոբուսներում գործով աուդիոգիդ համակարգը (6 լեզուներով) հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին և քաղաքացիներին միաժամանակ ծանոթանալու Երևանի տեսարժան վայրերին իրենց նախընտրած լեզվով: Տոն և հիշատակի օրերին նվիրված, ինչպես նաև առանձին դեպքերում, պարբերաբար կանցկացվեն անվճար ակցիաներ մասնակից դարձնելով երեխաներին, սոցիալապես անապահով խավերին և հաշմանդամներին:

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Երևան քաղաքի բանուկ փողոցներում, հասարակական նշանակության վայրերում տեղադրվել է շուրջ 70 տեսախցիկ: Տեսախցիկների միջոցով մշտական հսկողություն է իրականացվում հասարակական կարգի պահպանման նկատմամբ: Այն գործիք է հասարակական տրանսպորտի երթևեկությանը հետևելու և վերահսկելու, ավտովթարների դեպքերը հայտնաբերելու և արագ արձագանքելու, ինչպես նաև քաղաքում ընթացող այլ գործընթացները և միջադեպերը տեսահսկելու համար: Ստեղծվել է կառավարման կենտրոն, որտեղ հավաքագրվում և արխիվացվում են քաղաքի տարբեր փողոցներում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրությունները, որն էլ նպաստում է քաղաքի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Աշխատանքները շարունակական են:

Արտակարգ իրավիճակների կառավարման տեղեկատվական համակարգի նախագծի մշակում, համակարգի ստեղծում, սպասարկում

Արտակարգ իրավիճակների կառավարման տեղեկատվական համակարգը հանդիսանում է միասնական միջավայր` տարածքային առումով սփռված աղբյուրներից, արտակարգ իրավիճակների դեպքերի վայրերից և այլ տեղեկատվական համակարգերից արտակարգ իրավիճակներին առնչվող բազմաֆորմատ տվյալների հոսքերի կուտակման, մշակման, ներկայացման և վերլուծությունների համար: Ծրագիրը շարունակական է: Բնակիչ - Երևանի քաղաքապետարան կապ

«Մեկ պատուհան» գրասենյակների սպասարկման որակը բարձրացնելու, ինչպես նաև գործունեության թափանցիկությունը ապահովելու նպատակով տեղադրվել են տեսախցիկներ, և ուղիղ միացումով եթեր են տրվում www.yerevan.am կայքից:

«Էլփաս» համակարգի արդիականացում: Այն շարունակական գործընթաց է, որն ուղղված է Երևանի քաղաքապետարանում և ենթակա կառույցներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի սպասարկմանը և զարգացմանը: «Էլփաս» համակարգը նախատեսված է «Մեկ պատուհան» գրասենյակից քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ստացված դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային շրջափուլն ապահովելու և կատարման սահմանված ժամկետները վերահսկելու համար:

Թեժ գիծ: Բնակչության հետ կապն առավել արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև քաղաքացիներից տարաբնույթ տեղեկատվություն և առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին, պահանջներին ու բողոքներին, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ կարծիքներն առավել լսելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործում է «Թեժ գիծ»: Բնակչի հետ առավել ակտիվ և արդյունավետ շփվելու, ինչպես նաև քաղաքի խնդիրների վերհանմանը և լուծմանը նրանց մասնակից դարձնելու նպատակով օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները:

Ստեղծվել են կայքեր Երևան քաղաքի բոլոր ոլորտների, այդ թվում քաղաքաշինական, ճանապարհային, ինչպես նաև հասարակական խնդիրների հայտնաբերման, բնակիչների և քաղաքապետարանի փոխադարձ երկխոսությունը առավել մատչելի դարձնելու, քաղաքապետարանի կողմից կատարվող ծրագրերը հասարակությանը առավել մատչելի կերպով ներկայացնելու, կազմակերպվող մրցույթներին բնակչությանը և գործարարներին տեղեկացնելու, քաղաքին վերաբերող տարբեր քննարկումներ կազմակերպելու նպատակով:

Գործում է «Թեժ գծի» բոլոր զանգերի վերահսկման միասնական համակարգ` բնակչի հետ կապը բարելավելու համար:

Երևան քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) արդիականացում: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը ներկայացնում է քաղաքային բոլոր ոլորտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, իրավական ակտեր, նորություններ, հայտարարություններ և այլ էլեկտրոնային ծառայություններ:

www.iyerevan.am կայք: Կայքը շահագործման է հանձնվել 2012 թվականին: Ստեղծվել է «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում որպես քաղաքային իշխանությունների և բնակիչների միջև երկխոսության նոր ձևաչափ: Այն նոր հարթակ է մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների առաջարկներին, տեսակետներին ու կարծիքներին ծանոթանալու համար:

www.myyerevan.am կայք: Ցանցային այս հարթակն ստեղծված է Երևան քաղաքի անցուդարձի և միջոցառումների մասին տեղեկացնելու, մշակութային ու պատմական իրադարձությունները, քաղաքային նորությունները լուսաբանելու, քաղաքի online տեսախցիկները առցանց ռեժիմով հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Քաղաքի տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս առցանց դիտել մայրաքաղաքի հրապարակները, պուրակները և տեսարժան վայրերը: Կայքում տեղադրված է նաև Երևան քաղաքի բազմագործառույթ ինտերակտիվ քարտեզը:

www.ognirdprocid.am և www.ognirmankapartezid.am կայք: Այս կայքերի ստեղծումը նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրել մայրաքաղաքի կրթօջախներում առկա խնդիրներին, ինչպես նաև մասնակից դարձնել դրանց համատեղ լուծմանը: Նվիրաբերությանը մասնակցել է շուրջ 9400 մարդ: Հավաքագրված միջոցներն ուղղվել են դպրոցների և մանկապարտեզների բարեկարգմանը և այլ խնդիրների լուծմանը:

Maps.yerevan.am կայք: Այն տուրիստական տարածական տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկանալ քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին քարտեզի վրա և տարածել դրանք սոցիալական ցանցերով, տալ իրենց գնահատականը, ինչպես նաև հայտնել սեփական կարծիքը:

WiFi համակարգ: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով, ելնելով Երևանի համաչափ զարգացման հիմնադրույթներից, գրադարաններում, մարդաշատ վայրերում այգիներում, հանգստի վայրերում, հասարակական տրանսպորտում և կանգառներում, նաև մետրոպոլիտենի կայարաններում ապահովվել է անվճար ինտերնետային հասանելիություն (WiFi): Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և իրականացվում է համայնք-մասնավոր հատվածի (տեղական կապի օպերատորների) համագործակցության միջոցով:

Ծրագիրը Երևան քաղաքի զարգացման գործընթացի և տեղեկատվության հասանելիության համար կարևորագույն խթան է հանդիսանում:

Հասարակական տրանսպորտի վերահսկողության համակարգ

Տեսախցիկներով և Էլեկտրոնային չվացուցակների համակարգում ընդգրկված ավտոբուսներում տեղադրված GPS սարքավորումների միջոցով երթուղիների կատարման վերահսկում, մոնիթորինգ: Ծրագիրը շարունակական է:

Էլեկտրոնային չվացուցակների համակարգ: Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում Էլեկտրոնային չվացուցակներ են տեղադրվել հասարակական տրանսպորտի կանգառասրահներում: Դրանք հնարավորություն են տալիս ուղևորներին տեղեկանալու ավտոբուսի ժամանման սպասվող ժամանակի և երթուղու ուղեգծի վերաբերյալ: Չվացուցակները քարտեզի միջոցով նաև այլ տեղեկատվություն են հաղորդում մասնավորապես հյուրանոցների, բանկերի, դեղատների, թատրոնների վերաբերյալ:

Էլեկտրոնային չվացուցակների կիրառումն ուղղված է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի բարելավմանը, ուղևորափոխադրումների կանոնակարգմանը:

Ավիաինֆոտել ՓԲԸ ընկերության հետ համատեղ իրականացվել հասցեների փնտրողական համակարգի փորձնական կիրառման, պանորամային նկարների փորձնական ցուցադրման (maps.yerevan.am կայքում), տրանսպորտային ցանցերի անալիտիկ համակարգի փորձնական կիրառման, Երևանի դպրոցներում էլեկտրոնային գրադարանի փորձնական ներդրման և այլ աշխատանքներ:

Քաղաքաշինության վերահսկողության տեղեկատվական համակարգի նախագծի մշակում, համակարգի ստեղծում, սպասարկում:

Համակարգը ստեղծվել է քաղաքաշինական փաստաթղթերի դիմումների առցանց ընդունման, շինթույլտվությունների ժամկետների վերահսկման, տեղեկատվության արխիվացման և օպտիմալ որոնման համակարգի ստեղծման, տարածական վերլուծություններ ստանալու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատանքն առավել արդյունավետ, արագ և համակարգված դարձնելու նպատակով: Ծրագիրը շարունակական է:

2008թ. հունիսի 10-ին ընդունված «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի շրջանակում արբանյակային լուսանկարի հիման վրա տրամադրվում են տեղեկանքներ կառույցի կարգավիճակի մասին: Մինչ օրս տրամադրվել է շուրջ 15000 տեղեկանք: Աշխատանքները շարունակվում են:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով 2014-2017թթ նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը.

. Հասարակական տրանսպորտում միասնական տոմսերի համակարգի ներդրում

. Լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդրում

. Վերելակների կառավարման համակարգի ներդրում

. Աղբահանության վերահսկման համակարգի ներդրում

. Շինբարեկարգման աշխատանքների տեղեկատվական համակարգի ներդրում

. Հանրակրթական հաստատությունների միասնական տեղեկատվական համակարգի ներդրում

. Առողջապահական հաստատությունների միասնական տեղեկատվական համակարգի ներդրում

. Համատիրությունների աշխատանքի միասնական տեղեկատվական համակարգի ներդրում

. Էլեկտրոնային շինթույլտվության համակարգի ներդրում

. Բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների տրամադրում

 

Գիշերային լուսավորության ցանցի կառավարման ինտելեկտուալ համակարգ:

Արտաքին լուսավորության ցանցի արդյունավետ կառավարման նպատակով մշակվում է գիշերային լուսավորության ցանցի ինտելեկտուալ համակարգ, որի ներդրումը հնարավորություն կտա

. լուսավորության ցանցի անընդհատ հեռահար հսկում և ճկուն կառավարում

. քաղաքի մասշտաբային քարտեզի վրա լուսավորության ընթացիկ վիճակի ներկայացում

. հզորության չափումով վառված լամպերի քանակի անուղղակի հսկում

. վթարների վայրերի դուրսբերում քարտեզի վրա, շահագործման պատմության վերլուծություն

. լուսավորության ցանցի հատվածների էլեկտրաէներգիայի հեռահար հաշվարկ ըստ ֆազային խմբերի

. սովորական և էկոնոմ ռեժիմների խմբերի ստեղծում և դրանց ավտոմատ կառավարում

. ծախսված էլեկտրաէներգիայի սակագնային հաշվարկ (գիշերային/ցերեկային ռեժիմներում):

«Երևան» էլեկտրոնային կառավարման համակարգի նախագծի մշակում

Համակարգն ուղղված է քաղաքի ենթակառուցվածքների նկարագրության միասնական միջավայրի ստեղծմանը: «ԵՐԵՎԱՆ» համակարգը, որպես տարբեր խնդիրներին ծառայող մոդուլների ինտեգրման հենակետ, տարածական հարցումներով հաշվետվություններ ստանալու հնարավորություն կընձեռնի:

Ինտերակտիվ-տեղեկատվական համակարգի մշակում, փորձնական ներդրում Գիշերային Երևանում կյանքի կոչվեց մի ծրագիր, որով առանց ֆիզիկական շփման ու մեծ ջանքերի, յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա տեղեկանալ մշակութային ավանդույթներով հարուստ մայրաքաղաքի մշակութային առօրյային:

Սարքը հանդիսանում է Microsoft Kinect սարքավորման և Երևանի եռաչափ քարտեզի կիրառմամբ տեղեկատվական հարթակ, որի կազմում մտնում են համակարգիչ, պրոեկտոր և ցանցային հանգույցներ:

Համատիրությունների վերահսկողության համակարգ:

Համատիրությունների կատարած աշխատանքների փաստագրում և հսկում, լուսաբանում

Դպրոցների կառավարման միասնական համակարգի նախագծի մշակում

Երևանի դպրոցներում մոտ 106 հազար երեխայի 12 տարիների ընթացքում դասավանդում է մոտ 8 000 ուսուցիչ: Հաշվի առնելով տարիների ընթացքում աշակերտների և անձնակազմի տեղաշարժերը, ինչպես նաև դասավանդվող առարկաների լայն շրջանակը և դասընթացների որակյալ կազմակերպման համար անհրաժեշտ գույքի բազմազանությունը առանձնապես կարևոր է դառնում կրթական համակարգի ճկուն և արագագործ կառավարումը: Կառավարման էլեկտրոնային մեթոդների կիրառությունը հնարավորություն կստեղծի օպտիմալ լուծել խնդիրը` կենտրոնացնելով վերահսկման և կառավարման լծակները Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում միևնույն ժամանակ ապահովելով գործող օղակների ինքնուրույնություն:

 

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Աջափնյակ վարչական շրջանը սահմանակից է Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:

Աջափնյակ վարչական շրջանի տարածքը կազմում է 2582 հա, բնակչությունը 108,8 հազ. մարդ:

Աջափնյակ վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

 

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների ստեղծում

4. կանաչ տարածքների ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. նոր մարզադպրոցի կառուցում

10. գյուղատնտեսական մթերքների շուկայի կառուցում և արդյունաբերական ապրանքների տոնավաճառի կազմակերպում

11. հարթ և թեք տանիքների վերանորոգում

12. շենքերի խմելու ջրի և կոյուղու ջրագծերի հիմնանորոգում

13. վարչական շրջանի ջեռուցման համակարգի վերականգնում, մասնավորապես Բաշինջաղյան փողոցի չգազաֆիկացված 4 շենքերում (Բաշինջաղյան 188շ, 192շ, 196շ, 198շ.)

14. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազ մհետադարձ կապի և առավել թափանցիկության ապահովում

15. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գործում է 20 հանրակրթական դպրոց (4 ավագ, 1 միջնակարգ, 15 հիմնական), 3 բուհ, արհեստակցական 1 ուսումնարան, մասնավոր 2 վարժարան, 16 մանկապարտեզ, արտադպրոցական 1 կազմակերպություն` ՄՊՍԿ, 2 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 2 գեղագիտական դաստիարակության կենտրոն, 1 մշակութային կենտրոն, 1 գրադարանային կենտրոնացված համակարգ (3 մասնաճյուղերով), 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց, 4 գիտահետազոտական ինստիտուտ:

Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպվել և իրականացվել են զանգվածային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է յուրաքանչյուր տարի կազմակերպել մշակութային և մարզական միջոցառումներ: Կկազմակերպվեն տարբեր բնույթի սպարտակիադաներ, բակային փառատոներ, ավանդական մրցաշարեր:

2014-2017թթ. նախատեսվում են ամառային բակային ճամբարների կազմակերպում, ժամանցային (մշակութային շոու ծրագրեր 15 բակային տարածքներում) և մարզական միջոցառումներ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Վարչական շրջանի տարածքում գործում են հանրապետական նշանակության 6 հիվանդանոց, 2 ամբուլատոր պոլիկլինիկա:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Աջափնյակ վարչական շրջանում իրականացվել են տարբեր սոցիալական ծրագրեր` ուղղված վարչական շրջանի սոցիալապես խոցելի խմբերին, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը և բարելավումը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Սուրբ Աստվածածնի վերափոխման և Տարեցների օրվա կապակցությամբ անցկացվել են տոնական ճաշկերույթներ վարչական շրջանում գործող բարեգործական ճաշարանի շահառուների և սոցիալապես անապահով ընտանիքների համար:

«Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագրի շրջանակում վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 750 երեխայի տարեկան հատկացվել է դպրոցական պայուսակ և գրենական պիտույքների հավաքածու:

Ամանորյա տոների կապակցությամբ վարչական շրջանի առավել կարիքավոր ընտանիքներին հատկացվել են սննդի փաթեթներ:

Բարեգործական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել են սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված տարատեսակ սոցիալական ծրագրեր և միջոցառումներ:

Կատարվել է դպրոց չհաճախող, թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հաշվառում, ինչպես նաև իրականացվել են ակտիվ աշխատանքներ անօթևանների հայտնաբերման և համապատասխան հաստատություններում տեղավորելու նպատակով:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է կազմակերպել և իրականացնել սոցիալապես անապահով բնակչության բուժման և բուժսպասարկման, ինչպես նաև դեղորայքի ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն: Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գործող առողջապահական հաստատությունների հետ համատեղ կիրականացվեն սանիտարահիգիենիկ հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների ծրագրեր: 2014-2017թթ. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ կշարունակի բարեգործական ճաշարանի գործարկման ծրագիրը` Աջափնյակ վարչական շրջանի թվով 150 սոցիալապես անապահով բնակիչների համար: Կկազմակերպվեն տոնական միջոցառումներ բարեգործական ճաշարանների շահառուների և սոցիալական առավել խոցելի խմբերի համար:

«Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագրի շրջանակում վարչական շրջանի մանկապարտեզների ավագ խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների 1-3-րդ դասարաններում սովորող 1300 երեխայի տարեկան կհատկացվեն դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքների հավաքածու:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանի ճանապարհային ցանցը 78,5կմ է: Աջափնյակ վարչական շրջանում առկա է 427 բազմաբնակարան շենք: 154-ը բարձրահարկ է (9-16 հարկանի): Առկա 315 վերելակներից հիմնական վերանորոգման կարիք ունի 43-ը, իսկ ընթացիկ վերանորոգման` 127-ը:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Գազամատակարարման բնագավառում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն արդեն ավարտել է վարչական շրջանի այն թաղամասերի գազիֆիկացումը, որտեղ գերակշռում են սեփական տները (Անաստասավան, Լուկաշին, Սիլիկյան): Աջափնյակ վարչական շրջանի ցածրահարկ և բարձրահարկ բնակելի շենքերում գազամատակարարման ապահովման աշխատանքները նախատեսվում է շարունակել նաև 2013թ. ընթացքում:

2009-2013թթ. քանդվել է 4-րդ կարգի վթարային 4 շենք (Շինարարների 15շ., Ֆուչիկի 12շ., Մարգարյան 37շ., Մարգարյան 45շ.): Ամրացման աշխատանքներ են կատարվել վարչական շրջանի երրորդ կարգի վթարային 4 շենքերում:

2009-2013թթ. իրականացվել է շքապատշգամբների և շքամուտքերի ծածկասալերի վերանորոգում:

Աջափնյակ վարչական շրջանում 2009-2012թթ. ընթացքում իրականացվել են 212 հարթ և 488 թեք տանիքների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. վարչական շրջանի հիմնական նպատակներն ու խնդիրներն են մշակել նոր մոտեցումներ վարչական շրջանի անավարտ բնակելի շենքերի կառուցապատման և առանձին շենքերի շահագործման համար, շարունակել վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման, բնակիչների վերաբնակեցման և 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման աշխատանքները ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Կշարունակվի բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացումը:

Նախատեսվում է կատարել Հալաբյան - Լենինգրադյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի ամրացման աշխատանքներ:

2014-2017թթ. կիրականացվեն շենքերի թեք և հարթ տանիքների վերանորոգման և վերելակների ընթացիկ և կապիտալ նորոգման աշխատանքներ:

Բարեկարգում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. իրականացվել է փողոցների երթևեկելի և մայթերի, բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ և կապիտալ նորոգման աշխատանքներ յուրաքանչյուր տարի 60.0 հազ.քմ:

2009-2013թթ. յուրաքանչյուր տարի վերանորոգվել է 450 գծմ եզրաքար:

2009-2012թթ. իրականացվել է 42 բակային տարածքների բարեկարգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքներ: 2013թ. կավարտվեն 12 բակային տարածքների և խաղահրապարակների կառուցման աշխատանքները: 2009-2013թթ. իրականացվել է կառուցապատման աշխատանքներ` 17600քմ մակերեսով:

Երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով կառուցվել է 8 մինի ֆուտբոլի դաշտ, իսկ 2013 թվականին նախատեսվում է ավարտել ևս 2-ի կառուցումը:

Ստեղծվել է 2 հանգստի գոտի Հալաբյան-Մարգարյան փողոցների հատման տարածքում, 16 թաղ. 3-րդ շղթայում: Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում վերագործարկվել են շատրվանները:

Բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում 2009-2012թթ. ընթացքում իրականացվել է 42116քմ տարածքի ասֆալտապատման աշխատանք:

2013թ. կավարտվի վթարային շենքերի բնակիչների համար նախատեսված Սիսակյան 22շ. և Մարգարյան 37շ. նոր կառուցվող շենքերի շինարարությունը:

Հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով Շիրազի, Հալաբյան և Լենինգրադյան փողոցներում կառուցվել է 3 վերգետնյա անցում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Էստոնական 12/3 հասցեում գործող մարզադպրոցի հարակից շուրջ 4000քմ մակերեսով հողատարածքում նախատեսվում է կառուցել նոր մարզադպրոցի շենք:

Ստորգետնյա կամ վերգետնյա անցումների կառուցում`

. Հասրաթյան փողոցի զինվորական մասի հատվածում,

. Մարգարյան փողոց,

. Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում,

. Ստորգետնյա անցումներ Շիրազի-Սիլիկյան նոր խճուղու Գ.Չաուշի-Մազմանյան փողոցների խաչմերուկում:

Տրանսպորտային երթևեկությունը կանոնակարգելու նպատակով Լենինգրադյան-Սեբաստիա-Հասրաթյան փողոցների հատման մասում կկառուցվի ավտոճանապարհային էստակադա:

Փլուզումների վտանգը կանխելու համար Աջափնյակ վարչական շրջանի տարածքում մետրոպոլիտենի կառուցման ստորգետնյա հորատանցումներում կիրականացվեն բետոնացման աշխատանքներ:

Նախատեսվում է Գ-1, Գ-3, Հ/Ա Վ-3, Տիչինա-Լուկաշին, Սիլիկյան «Մուշ» թաղամասերի կոմունիկացիոն գծերի (ջրամատակարարում, կոյուղի,

էլեկտրամատակարարում, գազաֆիկացում, հեռախոսի գծերի) անցկացում, միջթաղամասային ճանապարհների կառուցում:

2014-2017թթ. նախատեսվում է իրականացնել վարչական շրջանի փողոցների երթևեկելի և մայթերի, բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ և կապիտալ նորոգման աշխատանքներ տարեկան մոտ 90,0 հազ. քմ ընդհանուր մակերեսով, վերանորոգել և ուղղել փողոցների եզրաքարերը տարեկան մոտ 6000 գծմ:

Այգիների և պուրակների ստեղծման նպատակով Աջափնյակ վարչական շրջանում կիրականացվեն կառուցապատման աշխատանքներ` մոտ 35 հազ. քմ: Կկառուցվեն նոր այգիներ Հասրաթյան փ. 6 շենքի բակում 650քմ, Էստոնական փ. 6 շենքի բակում 650քմ, Շինարարների փ. 2-4 շենքերի բակում 1350քմ,. Շիրազի փ. 22-30 շենքերի բակում 3700քմ, Շիրազի փ. 18 շենքի բակում 2880քմ, Էստոնական փ. 7-9 շենքերի բակում 5850քմ, Գ-3 թաղ. ծառուղի 7100քմ, Գ-3 թաղ. 16-18 շենքերի և 21-22 շենքերի բակում 1390քմ, Շահումյանի այգի 4680քմ, Մարգարյան 2 նրբ. 9 շենքի բակում 285քմ, Բաշինջաղյան փ. 173 շենքի բակում 675քմ, Ֆուչիկի 1 նրբ. 9 շենքի բակում 1300քմ, Մարգարյան 2 նրբ. 11-13 շենքերի բակում 850քմ, Լենինգրադյան փ. 28-30 շենքերի բակում 2800քմ և Մարգարյան նրբ. 7 շենքի բակում 530քմ մակերեսներով:

Կանաչ տարածքների պահպանման և նոր մակերեսների ավելացման նպատակով կիրականացվեն ոռոգման համակարգի պահպանման և ընդլայնման աշխատանքներ:

Կանաչապատման աշխատանքների շրջանակում կիրականացվեն փողոցների գազոնային տարածքի վերականգնման, ծաղկապատ տարածքների ընդարձակման աշխատանքներ, ծառատունկ, թփերի տնկում, ծառերի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում:

 

ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Արաբկիր վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

Արաբկիր վարչական շրջանի տարածքը կազմում է 1329 հա, բնակչությունը 130,3 հազ. մարդ:

Արաբկիր վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

 

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների և ջրավազանների ստեղծում

4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. հարթ և թեք տանիքների վերանորոգում

10. շքապատշգամբների ընթացիկ և հիմնանորոգում

11. հեղեղատարների վերանորոգում և նորերի կառուցում

12. հենապատերի ընթացիկ և հիմնական նորոգում

13. Դավթաշենի և Քոչար փողոցի կամուրջների հիմնանորոգում

14. տրանսպորտային նոր հանգույցների ստեղծում

15. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում

16. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Արաբկիր վարչական շրջանում գործում է 13 մանկապարտեզ, 21 հանրակրթական դպրոց (4-ը ավագ), 4 մարզադպրոց, 2 գրադարան և 2 երաժշտական դպրոց:

«Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը գազաֆիկացված է և հիմնանորոգված, մյուսներն ունեն վերանորոգման կարիք:

Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Արաբկիր վարչական շրջանի «Թիվ 34 մանկապարտեզ» և «Թիվ 5 գրադարան» ՀՈԱԿ-ներում տեղադրվել է ջեռուցման համակարգ: Վերանորոգվել են հ.հ. 27, 28 և 31 մանկապարտեզները, հ.25 մանկապարտեզում փոխվել են դռներն ու պատուհանները, իսկ հ.22 մանկապարտեզում դռների, պատուհանների տեղադրման և տանիքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2013թ.:

Արաբկիր վարչական շրջանում կազմակերպվել են կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ, «Կինոաշուն» փառատոնը (2012թ.), Արաբկիրի և մյուս վարչական շրջանների պատանիների միջև վոլեյբոլի բաց առաջնությունը (2012թ. սեպտեմբերի 25-30-ը) և այլն: Հանրակրթական դպրոցների 21-րդ մարզական խաղերի, «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» միջբակային փառատոնի և «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցներին Արաբկիր վարչական շրջանը նվիրել է մարզագույք և մարզահագուստ:

2010թ. «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ն ապահովվել է մարզահագուստով, իսկ «Երևանի Արաբկիրի մենապայքարային մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը` արտադրատնտեսական գույքով:

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում կկազմակերպվեն մշակութային և սպորտային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Արաբկիր վարչական շրջանում գործում է «Արաբկիր» բարեգործական հիմնադրամը, որն օժանդակում և աջակցում է կարիքավոր ընտանիքներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բնակչության սոցիալապես անապահով խավերին տրամադրելով դրամական միջոցներ:

Արաբկիր վարչական շրջանում գործում է 2 բարեգործական ճաշարան` «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» և «Արաբկիր», որոնց ծառայություններից օգտվում է 284 կարիքավոր բնակիչ:

Վարչական շրջանում գործում է 3 պոլիկլինիկա և 5 առողջապահական կազմակերպություն: Գործում են բժշկական ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ, այդ թվում հետազոտական, ակնաբուժական, ատամնաբուժական:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր սոցիալապես անապահով բնակչությանը, կարիքավոր ընտանիքներին աջակցելու ուղղությամբ: 2009-2013թթ. սեպտեմբերի 1-ի կապակցությամբ դպրոցահասակ երեխաներին հատկացվել են գրենական պիտույքներ, կատարվել է կարիքավոր ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Բարեգործական ճաշարաններում միջոցառումներ են կազմակերպվել նվիրված տոն օրերին: Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն է ցուցաբերվել:

Անապահով ընտանիքներին ցուցաբերվել է դրամական և այլ աջակցություն:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Կշարունակվի համագործակցությունը Կարմիր Խաչի, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ բարեգործական ճաշարանների գործունեության ապահովման ուղղությամբ:

Կկազմակերպվի դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը Հայաստանի տարբեր ճամբարներում երեխաներին ապահովելով սննդով, հագուստով և հիգիենայի պարագաներով: Երեխաների ժամանցը և ամառային հանգիստը բակերում կազմակերպելու համար կստեղծվեն բակային ճամբարներ:

Արաբկիր վարչական շրջանում բնակվող անապահով ընտանիքներին, ինչպես նաև սոցիալական խոցելի այլ խմբերին կցուցաբերվի դրամական և նյութական աջակցություն, մասնավորապես ՀՀ տոն և հիշատակի օրերի կապակցությամբ: Կարիքավոր ընտանիքներին կտրամադրվի վառելափայտ:

Սահմանափակ կարողություններով երեխաներին հասարակությանն ինտեգրելու նպատակով համագործակցություն կծավալվի հասարակական կառույցների հետ:

Սոցիալապես անապահով, ինչպես նաև հաշմանդամության կարգ ունեցող բնակիչներին կտրամադրվեն առողջարանային կենտրոնների ուղեգրեր:

Վարչական շրջանի անօթևաններին ժամանակավոր կացարաններ տեղավորելու ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Անապահով բնակիչներին կտրամադրվեն բուժզննության, բուժման և վիրահատության ուղեգրեր պետպատվերի շրջանակում, կապահովվեն դեղորայքով: Առողջապահական կազմակերպություններում կկազմակերպվեն «Բաց դռների» օրեր:

 

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանում հաշվառված է 692 բազմաբնակարան բնակելի շենք: Բազմաբնակարան շենքերից 392-ը թեք, իսկ 300-ը` հարթ տանիքներով: Գործում է 450 վերելակ:

Արաբկիրում առկա է 1 խոշոր կամուրջ, 1 վերգետնյա, 6 ստորգետնյա անցում և 1 էստակադա:

Վարչական շրջանում 117 փողոցների երկարությունը կազմում է 85642 կմ:

 

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. իրականացվել է 195696քմ ասֆալտ-բետոնե ծածկի և 3747գծմ եզրաքարերի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

2009-2013թթ. իրականացվել են 73 հարթ և 50 թեք տանիքների, 12 կախովի պատշգամբի, 521 մուտքի, 51 վերելակի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

2009-2012թթ. իրականացվել են 90280քմ բակային տարածքի և մայթի ասֆալտապատման աշխատանքներ:

2009-2012թթ. բարեկարգվել է 49 բակային տարածք և խաղահրապարակ, իսկ 2013թ. 22: Կառուցվել է 5 մինի ֆուտբոլի դաշտ:

Բնակիչների համար հանգստի գոտիներ ստեղծելու նպատակով կառուցվել է 1 այգի, վերագործարկվել 2 շատրվան (Վ. Դավթյանի այգում և Փափազյան 21 հասցեում): Մարդաշատ վայրերում տեղադրվել են աղբամաններ և նստարաններ:

Իրականացվել են բարեկարգման աշխատանքներ Հրազդանի կիրճում: Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու նպատակով Ազատության պողոտայում (հ.128 դպրոցի դիմաց) կառուցվել է վերգետնյա անցում:

Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար գետնանցումներում կառուցվել է 4 թեքահարթակ:

Կառուցվել է 3 փոքրածավալ շուկա վարչական շրջանում առևտուրը կանոնակարգելու նպատակով:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքերի 300 թեք և 200 հարթ տանիքների, 1000 մուտքի, 100 վերելակի վերանորոգում: Վերանորոգվելու է նաև 350 կախովի պատշգամբ:

Բակերի բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսվում է 95 բակերի բարեկարգման և նոր խաղահրապարակների կառուցման աշխատանքներ: Կկառուցվի 12 մինի ֆուտբոլի դաշտ:

Ասֆալտ-բետոնե ծածկի և եզրաքարի ընթացիկ նորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու::

Վերանորոգվելու է նաև ջրահեռացման և ջրամատակարարման ներքին ցանցի 35000 գծմ-ը:

Համայնք-մասնավոր համագործակցության միջոցով 2014-2017թթ. նախատեսվում է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

Տրանսպորտի աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար կկառուցվի Հ.Էմին և Արղության փողոցները իրար միացնող տրանսպորտային հանգույցը, կվերակառուցվի Արաբկիր վարչական շրջանը Կոտայքի մարզին միացնող շրջանցիկ թունելը:

Բարեկարգում

Արաբկիր վարչական շրջանում կանաչապատ տարածքը կազմում է 77 հա: Պուրակները կազմում են 2.9, այգիները 5, սիզամարգերը 8.4, անտառ-պուրակները 36.7 հա: Ծառերի թիվը ավելի քան 800000 է, իսկ թփերինը`70000:

Շրջանում գործող ոռոգման համակարգի երկարությունը 71000 գծմ է:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Արաբկիր վարչական շրջանի 53հա կանաչ տարածքների պահպանումն ու նոր ծառերի ու թփերի ավելացումը շարունակական բնույթ են կրում: Ոռոգման ցանցի աշխատանքների բարելավման համար վերանորոգվել է 25000գծմ երկարությամբ խողովակաշար:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Աշխատանքներ կիրականացվեն կանաչ տարածքների պահպանության ուղղությամբ: Կընդլայնվեն կանաչապատ տարածքները` անտառ-պուրակները հասցնելով 70հա: Ծառատունկի շրջանակում կտնկվեն ևս 30000 ծառ և 15000 թուփ:

Կհիմնանորոգվի գործող 30000 գծմ ոռոգման ցանցը և կընդլայնվի 10000 գծմ-ով:

 

ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Ավան վարչական շրջանը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջաններին և Կոտայքի մարզին:

Ավան վարչական շրջանի տարածքը կազմում է 726 հա, բնակչությունը 53.2 հազ.

մարդ

Ավան վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

 

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. հանգստի գոտիների ստեղծում

3. կանաչ տարածքների ընդլայնում

4. ինքնավար ոռոգման համակարգի ստեղծում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. հարթ և թեք տանիքների վերանորոգում

10. վերելակների վերանորոգում

11. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում

12. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Ավան վարչական շրջանում գործում է 7 մանկապարտեզ, 5 հիմնական, 1 միջնակարգ, 1 ավագ և 2 հատուկ դպրոց, 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 մշակույթի տուն, 1 արվեստի դպրոց, 1 շախմատի մասնագիտացված մարզադպրոց:

Ավան վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Ավան վարչական շրջանում իրականացվել են միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

«Ավանի մշակույթի տուն», «Ավանի թիվ 1 գրադարան», «Երևանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Ավանի մանկապատանեկան մարզադպրոց», «Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց» և «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգերով:

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Ավանի մշակույթի տանը նախատեսվում է ստեղծել խեցեգործության խումբ անհրաժեշտ միջոցներով: Նախատեսվում է հետնաբեմի կառուցում:

Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում, հաշվի առնելով աշակերտների մեծ թիվը, նախատեսվում է վերանորոգել դպրոցի նկուղային հարկը (420քմ) հետագա օգտագործման նպատակով:

«Երևանի Ավան համայնքի թիվ 1 գրադարան» ՀՈԱԿ-ը նախատեսվում է վերազինել համակարգիչներով` էլեկտրոնային գրադարան ստեղծելու նպատակով:

Նախատեսվում է «Երևանի Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը վերազինել համակարգչային տեխնիկայով և մարզական նոր գույքով:

Նախատեսվում է վերանորոգել «Երևանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, ավելացնել խմբերի քանակը, վերազինել համակարգչային տեխնիկայով, նոր շախմատներով ու էլեկտրոնային ժամացույցներով:

Երկու մանկապարտեզներում նախատեսվում է իրականացնել խմբասենյակների վերանորոգման աշխատանքներ և բակային խաղերի թարմացում: 7 մանկապարտեզներում նախատեսվում է իրականացնել փափուկ և կոշտ գույքի արդիականացում:

Ավան վարչական շրջանում կիրականացվեն միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Ավան վարչական շրջանում գործում է 11 առողջապահական կազմակերպություն: Գործում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական 2 ճաշարան, «Փիլատելփիա», «Արևիկ» և «Տաթև» հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպություններ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Կանանց մեկամսյակի կապակցությամբ կազմակերպվել է Ավան վարչական շրջանի մանկավարժների առաջնային բուժհետազոտություն, խորհրդատվություն, ստացիոնար բուժում:

250 բնակչի համար կազմակերպվել է ստոմատոլոգիական անվճար բուժում և պրոթեզավորում Ջ.Աճեմյանի անվան ատամնաբուժական կլինիկայում:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում հետազոտվել է 2897 երեխա: Տեսողական խնդիրներ ունեցող 206 երեխա ստացել է հետագա բուժում: Հետազոտվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, նպաստառու ընտանիքների անդամներ, որոնց տրամադրվել է 104 ակնոց:

Թիվ 12 պոլիկլինիկայի տարածքում գործում է շտապ օգնության կայան` երկու շարժական անձնակազմով:

Յուրաքանչյուր տարի ՀՀ տոն և հիշատակի օրերին կազմակերպվել են տոնական միջոցառումներ, տրվել են նվերներ «Արևիկ», «Տաթև», «Փիլատելփիա» հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպություններին (200 երեխա) և երկու բարեգործական ճաշարանների 200 շահառուի և 100 փախստականի:

«Խութ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են հետևյալ աշխատանքները` Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց հաճախող անապահով ընտանիքների 20 երեխա ազատվել է վարձավճարից: Կազմակերպվել է սոցիալական ռիսկի խմբի 70 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում: Անապահով ընտանիքների 540 դպրոցական ստացել է պայուսակ և գրենական պիտույք:

Դրամական աջակցության ծրագրերում ընդգրկվել են Արցախյան պատերազմում զոհվածների և մասնակիցների 121 ընտանիք, զինծառայողներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ:

Սննդի փաթեթներ են տրվել անապահով ընտանիքներին Ամանորի և Սբ.Զատկի կապակցությամբ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Թիվ 12 պոլիկլինիկայի հետ համատեղ կազմակերպվող «Բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում կիրականացվեն խորհրդատվություններ, մասնակի հետազոտություններ:

Պետպատվերի շրջանակներում կկազմակերպվեն սիրտանոթային և բարդ այլ հիվանդությունների վիրահատություններ, ինչպես նաև կտրամադրվի դեղորայք:

Ավան վարչական շրջանի սոցիալապես անապահով և հաշմանդամության կարգ ունեցող բնակիչներին կտրամադրվեն ՀՀ-ում գործող առողջարանների ուղեգրեր:

Բնակչության սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, ինչպես նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ կիրականացվեն բարեգործական ծրագրեր:

Կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը հանրապետության տարբեր ճամբարներում, կտրամադրվեն գրենական պիտույքներ:

Աջակցություն կցուցաբերվի Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող և կարիքավոր ընտանիքների 24 երեխայի ուսման վարձավճարից մասնակի ազատելու հարցում:

Կշարունակվի համագործակցությունը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ (2 բարեգործական ճաշարան շուրջ 200 շահառու):

ՀՀ տոն և հիշատակի օրերի կապակցությամբ դրամական, նյութական աջակցություն կցուցաբերվի պատերազմի, աշխատանքի, ոստիկանության վետերանների, միայնակ տարեցների, զոհված և վիրավոր ազատամարտիկների, հաշմանդամ երեխաների միություններին և նման այլ կազմակերպություններին:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Ավան վարչական շրջանում հաշվառված է 237 բազմաբնակարանային շենք, որից 20 բարձրահարկ և 28 մինչև 6 հարկանի: Առկա է 330 վերելակ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. իրականացվել են 157 բազմաբնակարան շենքերի բարեկարգման և 435 մուտքերի վերանորոգման աշխատանքներ, վերանորոգվել է 237 հարթ տանիք և 12 վերելակ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Կիրականացվեն հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ համաձայն բնակիչների կողմից տրված դիմումների: Նախատեսվում է նաև շրջանում առկա թեք տանիք ունեցող բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ:

Բաբաջանյան փողոցում հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար կկառուցվի վերգետնյա անցում:

 

Բարեկարգում

Ավան վարչական շրջանի կանաչ գոտին կազմում է 37 հա, այդ թվում Երևանի Բուսաբանական այգին, զբոսայգիները, սիզամարգերը, այգիները, բակ-պուրակները և ուղետարները:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Ավան վարչական շրջանում 2009-2013թթ. ընթացքում իրականացվել են 57372քմ մակերեսով ներհամայնքային փողոցների, բակային տարածքների և մայթերի ասֆալտապատման աշխատանքներ.

2009-2013թթ. կառուցվել է 10 խաղահրապարակ և զբոսայգի` Ավան-Առինջ 1-ին մկր. 1/2շ., 5շ., 38շ., Ավան-Առինջ 2-րդ մկր. 2/10շ., Քուչակ թաղ. 15շ., 48շ., Բաբաջանյան փող. 38շ., 39շ., Չարենց թաղ. 12շ., 14շ., Դուրյան թաղ. 43շ., Բրյուսով թաղ. 69շ., Խուդյակով փող. 84/4շ. հասցեներում:

2009-2013թթ. իրականացվել է 26 բակային տարածքների և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, 14 այգիների և հանգստի գոտիների ստեղծման աշխատանքներ:

Կառուցվել է 20 մինի ֆուտբոլի դաշտ:

2009-2013թթ. վարչական շրջանի տարածքում շահագործման են հանձնվել հետևյալ կանաչ տարածքները` Իսահակյան թաղ. այգի-պուրակ, Դ.Վարուժան թաղ. այգի-պուրակ, Սայաթ-Նովա թաղ. այգի-պուրակ, Քուչակ թաղամասի այգի-պուրակ, Չարենց թաղամասի այգի-պուրակ, Չարենց 10 շենքի բակ-պուրակ, Դուրյան 38 շենքի բակ-պուրակ, Ավան-Առինջ 2-րդ մկր. բակ-պուրակ, Բրյուսով թաղամասի բակ-պուրակ, Թումանյան թաղ. բակ-պուրակ, Բաբաջանյան 38-39 շենքերի բակ-պուրակ, Նարեկացի թաղ. բակ-պուրակ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. կիրականացվեն խաղահրապարակների, զբոսայգիների, բակերի, աստիճանավանդակների, բազրիքների ընթացիկ նորոգման այլ աշխատանքներ: Կկառուցվեն նոր զբոսայգիներ:

Ավան վարչական շրջանի մի քանի փողոցներում և թաղամասերում առկա են վերանորոգման կարիք ունեցող հենապատեր: Վերանորոգումն իրականացվելու է մասնակի հատվածներով պահպանելով նախկին տեսքը:

Կբարեկարգվեն փողոցները, մայթերը և եզրաքարերը: Վերանորոգման աշխատանքները կատարվելու են մասնակի, փողոցների և թաղամասերի տարբեր հատվածներում:

Վարչական շրջանի բոլոր թաղամասերում և փողոցների հարակից տարածքներում կավելացվեն կանաչ գոտիները, կկառուցվեն նոր այգի-պուրակներ:

 

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Դավթաշեն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին, արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

Դավթաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 647 հա, բնակչությունը 41.3 հազ. մարդ:

Դավթաշեն վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

 

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների ստեղծում

4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների կառուցում

7. վերելակների ընթացիկ և հիմնական նորոգում

8. հարթ տանիքների վերանորոգում

9. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

10. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

11. մարզամշակութային դպրոցի կառուցում

12. բեմահարթակի և հրապարակի կառուցում

13. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազ մհետադարձ կապի ապահովում և թափանցիկության ապահովում

14. քաղաքաշինական միջավայրի բարելավում և առավել արդյունավետ հողօգտագործման ապահովում

15. Դավթաշեն վարչական շրջանի 16-րդ թաղամասի դիմաց, Ազատամարտիկների, Ձոր-1, Ձոր-2, Ձոր-3 թաղամասերի 3-րդ թաղամասի մասնավոր սեկտորի կոյուղու կոլեկտորի կառուցում և ճանապարհների ասֆալտապատում

16. Դավթաշեն վարչական շրջանի` 1-ին և 2-րդ թաղամասերի կոմունիկացիոն ցանցի (ջուր, կոյուղի հոսանք և այլն) անցկացում և ճանապարհների ասֆալտապատում

1. Դավթաշեն 2-րդթաղամասի վերջնամասի ճանապարհի կառուցում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Դավթաշեն վարչական շրջանում գործում է 5 մանկապարտեզ, 6 հանրակրթական դպրոց (1 միջնակարգ, 4 հիմնական և 1 ավագ), Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան և 1 շախմատի դպրոց:

Դավթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2010թ. ջեռուցվել են հ.հ. 58, 60, 61, 62 մանկապարտեզները,2012թ. հ.հ. 59-ը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ 2012թ. 5 մանկապարտեզներում կատարվել են վերանորոգման և տանիքների նորոգման աշխատանքներ: Հ.62 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ.:

Մանկապարտեզների բարեկարգման աշխատանքների շրջանակում իրականացվել են հ.հ. 60 և 61 մանկապարտեզների բակերի ասֆալտապատման (2013թ.) աշխատանքները, տեղադրվել են նստարաններ:

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2012թ. իրականացվել է հ.40 գրադարանը ջեռուցման ապահովման աշխատանքներ: Նվիրատվությունների հաշվին կատարել է գրադարանային ֆոնդի համալրում: Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից 2012-2013թթ. Ավ. Տերտերյանի անվան արվեստի դպրոցին տրամադրվել է գույք և տեխնիկա 11 երաժշտական գործիք, 2 համակարգիչ, 1 տպիչ սարք, 1 տեսախցիկ, 1 լուսանկարչական սարք, 1 պայուսակ ֆոտոխցիկով, 1 պատվանդանով, 1 ուժեղացուցիչ, 1 բարձրախոս, 7 մոլբերտ: 2013թ. Դավթաշեն վարչական շրջանում բացվել է շախմատի դպրոց: Իրականացվել են կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

2014-2017թթ. նախատեսվող ծրագրեր

Մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների շրջանակում 2014-2017թթ. հ.հ. 58, 60, 61 և 59 մանկապարտեզներում կիրականացվեն սանհանգույցների վերանորոգման, իսկ 2013թ. հ. 62 մանկապարտեզում նաև ջրահեռացման աշխատանքներ:

Տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների իրականացումը կրելու է շարունակական բնույթ: Կկազմակերպվեն բակային ճամբարներ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Դավթաշեն վարչական շրջանի տարածքում է գործում հ.20 ամբուլատոր բժշկական կենտրոնը:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Իրականացվել է սոցիալապես անապահով ընտանիքների հաշվառում և տվյալների բազայի թարմացում:

Վարչական շրջանի տարածքում կառուցվում է «Հույսի ավան» թաղամասը: Այն զբաղեցնելու է 15.9 հա տարածք: Ներկայում թաղամասի 78 առանձնատներում ապրում են 5-ից ավելի երեխա ունեցող բազմազավակ, սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքներ: Նախատեսվում է կառուցապատումը շարունակել քոթեջային տիպի ցածրահարկ շենքերով: Թաղամասը բաղկացած է լինելու 200 1-2 հարկանի տներից, սոցիալ-մշակութային, առևտրի և հանգստի օբյեկտներից: Մինչև 2017թ. նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտել:

Սոցիալապես խոցելի խմբերին 2009-2013թթ. տրամադրվել են ֆինանսական և պարենային օգնություն, անհրաժեշտությունից ելնելով, բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տրամադրվել են բժշկական ուղեգրեր:

«Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագրի շրջանակում դպրոցահասակ երեխաներին տրամադրվել է 2009թ.` 100, 2010թ.`200, 2011թ. `300, 2012`300, 2013թ`400 պայուսակ և գրենական պիտույք:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. պարենային ծրագրի շրջանակում սոցիալապես անապահով խմբերին կտրամադրվեն ամանորյա փաթեթներ, պարենային օգնություն: Դրամական պարգևատրում կտրվի բազմազավակ մայրերին (մարտի 8), Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին,

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին (սեպտեմբերի 21), երկարակյացներին (հոկտեմբերի 1), հաշմանդամություն ունեցող անձանց (դեկտեմբերի 3):

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն: Նախատեսվում է Գիտելիքի օրվա կապակցությամբ սոցիալապես անապահով դպրոցահասակ երեխաներին տրամադրել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Ֆինանսական աջակցություն կստանան կարիքավոր ընտանիքները առաջնային սոցիալական կամ առողջական խնդիրների լուծման համար:

 

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

 

Դավթաշեն վարչական շրջանում հաշվառված է 188 բնակելի և 4 նորակառույց բազմաբնակարան շենք, 394 վերելակ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Դավթաշեն վարչական շրջանում 2010-2012թթ. իրականացվել է 36434 քմ փողոցների երթևեկելի հատվածի ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ, նորոգվել է 458 գծ/մ փողոցների եզրաքար:

Մարդաշատ վայրերում տեղադրվել են զրուցարաններ, մանկական խաղեր, նստարաններ և աղբամաններ:

Իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 166 շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ:

Դավթաշեն վարչական շրջանում 2009-2012թթ. ընթացքում իրականացվել է 117 հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ:

2009-2012թթ. իրականացվել է 16809 քմ բակային տարածքների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Դավթաշեն վարչական շրջանի առաջին և երկրորդ թաղամասերի միջև գտնվող այգում իրականացվել են բարեկարգման, գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ:

2009-2012թթ. իրականացվել է 16, իսկ 2013թ. կավարտվեն ևս 10 բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման և կառուցման աշխատանքները: Տեղադրվել են մանկական խաղեր, սպորտային մարզագույք:

2009-2013թթ. կառուցվել է 5 մինի ֆուտբոլի դաշտ:

Նոր կանաչ գոտիներ և մանկական խաղահրապարակներ են ստեղծվել նախկինում բնակիչների կողմից զբաղվեցրած տարածքները:

Հիմնանորոգվել են Փիրումյան /2012թ./, Ա.Միկոյան / 2013թ./ և Մելքումովի /2013թ./ փողոցները, Միկոյան փողոցի հիմնանորոգման հետ միաժամանակ կիրականացվեն նոր հեղեղատարների համալրման աշխատանքներ: Գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Փիրումյաններ փողոցից դեպի 4-րդ թաղամասի 15 շենք տանող ճանապարհահատվածում, Դավթաշեն սեփական սեկտորի 7-րդ փողոցի վերջնամասից դեպի Մելքումովի փողոց տանող ճանապարհահատվածում:

Դավթաշեն վարչական շրջանի 6 բակերում, Դավթաշենի սեփական սեկտորի (գյուղի) 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներում, 1-ին փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներում անցկացվել է արտաքին լուսավորության ցանց: Կենտրոնական այգում և գլխավոր փողոցներում իրականացվել են նոր անցուղիների սալիկապատման աշխատանքներ:

Փիրումյաններ փողոցում իրականացվել է նոր անձրևատար ցանցի կառուցում: Իրականացվել է Դավթաշեն 4-րդ թաղամասի 27 շենքի դիմացի արտաքին կոյուղագծի փոխարինում:

Ստեղծվել են հանգստի գոտիներ Կաղնուտի այգի և Կենտրոնական այգի: 2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Բնակարանային ֆոնդի պահպանումը, շահագործումը և նորոգումը վարչական շրջանում իրականացնում են համատիրությունները: Շարունակվելու է համատիրությունների խոշորացման ծրագիրը, որը թույլ կտա խնդիրները լուծել օպտիմալ և արդյունավետ: Քայլեր կձեռնարկվեն բնակելի ֆոնդի պահպանումն ու շահագործումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Շարունակական աշխատանքներ կիրականացվեն բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, վերելակների վերանորոգման և հիմնանորոգման, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի, ջրամատակարարման և կոյուղու ներքին ցանցերի վերանորոգման ուղղությամբ:

Նախատեսվում է իրականացնել սեփական սեկտորի անձրևատարի և 2-րդ թաղամասի վերջնամասի հեղեղատարի կառուցումը:

Դավթաշեն վարչական շրջանի բարեկարգման կարիք ունեցող բակային տարածքները կվերանորոգվեն և կհիմնանորոգվեն, ինչպես նաև ամբողջությամբ կապահովվեն արտաքին լուսավորությամբ:

Կապահովվի Դավթաշենի սեփական սեկտորի (գյուղի) 10-րդ փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի 16-րդ թաղամասի դիմաց, Ազատամարտիկների, Ձոր-1, Ձոր-2, Ձոր-3 թաղամասերի, 3-րդ թաղամասի մասնավոր սեկտորի արտաքին լուսավորությունը:

Կիրականացվեն փողոցների երթևեկելի հատվածի և մայթերի ասֆալտ-բետոնե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ, կնորոգվեն փողոցների եզրաքարերը, մայթերի սալահատակը, դիտահորերը, կբարեկարգվեն մայթերին հարող սիզամարգերը:

 

Բարեկարգում

Վարչական շրջանում առկա է 18 հա տարածքը (կանաչապատ տարածք, ծաղկապատ տարածք, այգի, պուրակ, ոռոգման ցանց):

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Դավթաշեն վարչական շրջանում իրականացվում է 18 հա կանաչ տարածքի պահպանում և խնամք: Առկա է 15280 գծմ ոռոգման ցանց: Կատարվել է սիզամարգերի վերականգնում, ծառատնկում, ծառերի երիտասարդացում, թփերի տնկում, ծաղկային տարածության ընդարձակում, ծառերի և թփերի բուժում: Կազմակերպվել է ծառատունկ

Դավթաշեն վարչական շրջանի 1-2-րդ թաղամասերի վերջնամասում և Եղվարդի խճուղու որոշ հատվածներում:

Կամրջի ուղեկապի հատվածում վերականգնվել է մոտ 3000քմ կանաչ տարածք: Իրականացվում են դեկորատիվ ձևավորում: Հիմնովին նորոգվել է Ա. Միկոյան փողոցի միջնաշերտը:

Իրականացվել են լայնածավալ ծառատնկման աշխատանքներ բակային տարածքներում, կենտրոնական փողոցներում, կենտրոնական այգում, Ա. Միկոյան փողոցի միջնաշերտում և Դավթաշեն կամուրջի ուղեկապի հանգույցում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է մինչև 2017թ. կանաչապատ տարածքների մակերեսը հասցնել 19հա: Այդ նպատակով թաղամասերում կստեղծվեն նոր այգիներ, կվերականգնվեն սիզամարգային տարածքները: Կիրականացվեն ծառատնկման, թփերի տնկման, ծաղկային տարածության ընդարձակման աշխատանքներ: Նախատեսվում է ոռոգման գործող ցանցի վերանորոգում և ընդլայնում:

Կազմվել է 58 բակային տարածքների բարեկարգման, մանկական խաղահրապարակների կառուցման, աղբամանների, նստարանների և զրուցարանների տեղադրման նախագծանախահաշվային փաստաթղթեր:

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Էրեբունի վարչական շրջանը սահմանակից է Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Կոտայքի և Արարատի մարզերին:

Էրեբունի վարչական շրջանի տարածքը կազմում է 4749 հա, բնակչությունը 123.5 հազ. մարդ:

Էրեբունի վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

 

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. սողանքների հետևանքով առաջացած ճանապարհների վթարային հատվածների նորոգում

3. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

4. հանգստի գոտիների ստեղծում

5. կանաչ տարածքների ընդլայնում

6. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

7. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

8. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

9. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

10. շենքերի գեղարվեստական ձևավորում, ներառյալ վթարային շքապատշգամբների բարեկարգում

11. հարթ և թեք տանիքների վերանորոգում

12. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում

13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Էրեբունի վարչական շրջանի տարածքում գործում է Երևանի ենթակայության 12 մանկապարտեզ, 22 հանրակրթական դպրոց (3 ավագ, 17 հիմնական, 2 միջնակարգ), 4 գրադարան, 1 մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 մարզադպրոց:

Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. Էրեբունի վարչական շրջանում անցկացվել են տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ:

2010թ. 9 նախադպրոցական հաստատություններում (հհ 64, 65, 66, 68, 69, 70, 71, 74, 75) անցկացվել է ջեռուցման համակարգ:

Հիմնանորոգվել է հ.68 մանկապարտեզը:

Հիմնանորոգվել են հհ 69, 73, մասնակի վերանորոգվել հ.հ. 66, 67 և 72 մանկապարտեզների տանիքները:

Վերանորոգվել է հ. 66 մանկապարտեզի երաժշտության դահլիճը և խոհանոցը, հ. 67 մանկապարտեզի խոհանոցը և 1 խմբասենյակ, հ. 69 մանկապարտեզի սանհանգույցները, հիմնովին փոխվել են ջրագծերը, փոխվել են խոհանոցի պատուհանները և դուռը: Հ.հ. 74 և 75 մանկապարտեզներում փոխվել են խմբասենյակների և ննջարանների պատուհանները և դռներ:

«Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրի շրջանակում հ.72 մանկապարտեզում մասնակի վերանորոգվել է 6 խմբասենյակ, փոխվել են դռներ, վերաբացվել է սպորտային դահլիճը, վերանորոգվել է երաժշտական դահլիճը, ասֆալտապատվել է մանկապարտեզի բակը: Նույն ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաև տնտեսական գույք:

Անցկացվել է ջեռուցման համակարգ հ.հ. 3 և 11 գրադարաններում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ուսումնական մասում, Տ. Չուխաջյանի անվան երաժշտական և Ա.Մալունցյանի անվան արվեստի դպրոցներում:

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. կիրականացվեն մշակութային, սպորտային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

Մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին և վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին կտրամադրվեն պայուսակներ` գրենական պիտույքներով:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Էրեբունի վարչական շրջանի տարածքում գործում են հանրապետական նշանակության «Էրեբունի» և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնները, որոնք ընդգրկում են 2 ծննդատուն, 6 ամբուլատոր պոլիկլինիկա, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը, ատամնաբուժարաններ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. Էրեբունի վարչական շրջանի սոցիալապես անապահով 500-ից ավելի բնակչի տրամադրվել են պետական պատվերի շրջանակում վիրահատվելու և բուժվելու միջնորդագրեր:

Սոցիալապես անապահով 700 ընտանիքի տրամադրվել է դեղորայք, 200 քաղաքացու ակնոցներ: «Ձեզ համար կանայք» ակցիայի շրջանակում վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 100 կին ստացել է անվճար բուժօգնություն:

2010թ. «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպությունը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում անվճար ծառայություններ է մատուցել Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների երեխաներին, դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտներին, վետերաններին, հաշմանդամներին, ազատամարտիկներին, ինչպես նաև հետազոտվել է վարչական շրջանի 6396 բնակիչ:

2009-2010թթ. «Աճեմյան ատամնաբուժական կլինիկա» բարեգործական ծրագրի շրջանակում վարչական շրջանի սոցիալապես անապահով բնակիչները ստացել են անվճար բուժօգնություն:

Սոցիալապես անապահով 125 անձանց տրամադրվել է դրամական օգնություն:

2010թ. ապրիլ-հունիս ամիսներին Էրեբունի վարչական շրջանում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակում իրականացվել է «Էրեբունու թանգարանի համալիրի և հարող տարածքի բարեկարգման, կանաչապատման տարածքների խնամքի և պահպանման օժանդակ աշխատանքներ» ծրագիրը:

«Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական օրերին աջակցություն» ծրագրի շրջանակում տոն օրերին կազմակերպվել են միջոցառումներ:

2009-2013թթ. հուլիս-օգոստոս ամիսներին Էրեբունի վարչական շրջանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով և բազմազավակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան 240 դպրոցական իրենց ամառային արձակուրդի 20-օրյա հանգիստն անցկացրել են Կոտայքի մարզի Մարմարիկի «Հեքիաթների կիրճ» մանկական առողջարարական ճամբարում:

«Գիտելիքի օր» միջոցառման շրջանակում վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 600 դպրոցահասակ երեխաների տրամադրվել են պայուսակներ` գրենական պիտույքներով:

Ամենամսյա դրամական օգնություն է տրամադրվել սոցիալապես անապահով 20 ընտանիքի: Անապահով ընտանիքները ստացել են հագուստ, վառելափայտ, վառարան, շինանյութ: 150 ընտանիքի տրամադրվել է ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանից օգտվելու միջնորդություն: 30 հաշմանդամ երեխաների տրվել են սայլակներ: Վարչական շրջանի տարածքում հայտնաբերված անօթևանները տեղափոխվել են «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների կենտրոն:

Կանանց մեկամսյակի շրջանակում 7200 կանանց, այդ թվում սայլակավոր հաշմանդամ, պատերազմի և աշխատանքի կին վետերաններին, զոհված ազատամարտիկների կանանց և մայրերին, ինչպես նաև «Երևանի մանկավարժ-վետերանների ակումբ» ՀԿ-ի կին անդամներին բաժանվել են նվերներ:

2009-2013թթ. հայ-շվեդական «Նունյուս» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացներին ընդգրկվել են 70-ից ավելի երեխաներ: Հ.3 ՄՊՍԿ-ում գործող տարբեր խմբակների պարապմունքներին հաճախել է անապահով ընտանիքների 100 երեխա:

Մայիսի 9-ին Էրեբունի վարչական շրջանի Լիոնի այգում Շուշիի ազատագրման և Մեծ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ կազմակերպվել է միջոցառում վետերանների, «Զոհված ազատամարտիկների ընտանիքներ» ՀԿ-ի անդամների համար և տրվել են դրամական պարգևներ:

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում 2009-2013թթ. Էրեբունի վարչական շրջանի 183 ընտանիք ներկայացրել է հայտ` սփյուռքահայ երեխաներին հյուրընկալելու համար:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Զոհված և վիրավոր ազատամարտիկների, բազմազավակ անապահով ընտանիքներին, Հայրենական պատերազմի վետերաններին, միայնակ տարցներին և բնակչության սոցիալապես անապահով այլ խավերին կցուցաբերվի դրամական և նյութական աջակցություն:

Առողջապահության ոլորտում 2014-2017թթ. նախատեսվում է աջակցել բնակչության առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներին: Կանցկացվեն բնակչությանն առողջացման ծրագրեր` «առողջ կենսաձև», «պայքար ծխելու և հարբեցողության դեմ» և այլն:

Բնակչության շրջանում առողջապահական խնդիրների լուծման նպատակով ծրագրեր կիրականացվեն առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև Կարմիր խաչի ուսումնադաստիարակչական կենտրոնի հետ` արտակարգ իրավիճակներում առաջին օգնության կազմակերպման դասընթացներ անցկացնելու գործում:

Կկազմակերպվի Էրեբունի վարչական շրջանի` տեսողության հետազոտման կարիք ունեցող անապահով բնակիչների աչքերի անվճար ստուգում և ատամնաբուժական

ծառայությունների մատուցում` շրջանի տարածքում գործող առողջապահական կազմակերպությունների միջոցով: Կցուցաբերվի աջակցություն տեղաշարժման սահմանափակ կարողություններով կարիքավոր բնակիչներին` սայլակների ձեռքբերման գործում:

Սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակիչների համար նախատեսվում է դրամական օգնություն, գույքահարկի զիջում, ձմռան վառելիքի, բուժօգնության և սոցիալական բնույթի այլ աջակցության տրամադրում: Կշարունակի գործել բարեգործական ճաշարանը:

2014-2017թթ. հուլիս-օգոստոս ամիսներին վարչական շրջանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով և բազմազավակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան 240 դպրոցական իրենց ամառային արձակուրդի 20-օրյա հանգիստը կանցկացնեն մանկական առողջարարական ճամբարում:

Բեակարայիե-կոմունալ տնտեսություն

Էրեբունի վարչական շրջանում առկա է 261 շենք, որում գործում է 209 վերելակ: 200009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. իրականացվել են հեղեղատար ցանցի և գետերի հուների (5.200 գծմ) մաքրման աշխատանքներ:

2009-2012թթ. վերանորոգվել է շենքերի և շինությունների 122 հարթ և 6 թեք տանիք, նորոգվել 201 շքամուտք, ապակեպատվել 6.380 քմ տարածք: Նորոգվել է 10.228 գծմ ջրագիծ և կոյուղագիծ:

Իրականացվել են 138 վերելակների վերանորոգման աշխատանքներ: 2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Էրեբունի վարչական շրջանի բնակարանային ֆոնդի պահպանման և շահագործման ուղղությամբ 2014-2017թթ. նախատեսվում է բազմաբնակարան շենքերի հարթ և թեք լանջավոր տանիքների, շքամուտքերի վերանորոգում, ինչպես նաև վերելակների ընթացիկ նորոգում:

Շարունակական բնույթ է կրելու հուշարձանների վերանորոգման և պահպանման աշխատանքները:

 

Բարեկարգում

Էրեբունի վարչական շրջանում ճանապարհային ցանցը 41.5 կմ է:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2010-2012թթ. վերանորոգվել է շուրջ 181 հազ. քմ ճանապարհ:

Էրեբունի վարչական շրջանում նորոգվել է փողոցների և բակերի լուսավորության 15.500 գծմ հատված:

2011-2012թթ. իրականացվել է շուրջ 15495քմ բակային տարածքի և մայթի ասֆալտապատում:

2009-2013թթ. ստեղծվել է 5.8 հա կանաչ գոտի, տնկվել է 150 հազ. ծաղկասածիլ, մշակվել է 37.4 հա կանաչ գոտի:

Հանգստի գոտիների և զբոսայգիների նորոգման աշխատանքների շրջանակում վերակառուցվել են Մանկական զբոսայգին (Ազատամարտիկների փողոցին հարող տարածք) և Լիոնի այգին: Մանկական զբոսայգում վերագործարկվել են առկա շատրվանները: Կառուցվել է 4 մինի ֆուտբոլի դաշտ:

2009-2013թթ. վարչական շրջանում բարեկարգվել է 22 բակային տարածք և խաղահրապարակ:

Խաղաղ Դոնի և Տիտոգրադյան փողոցի հատման մասում և Նոր Արեշի 3-րդ փողոցում կազմակերպվել են գյուղմթերքների շուկաներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. ավելի քան 60 փողոցներում կիրականացվի ճանապարհների շուրջ 60 000քմ ընթացիկ վերանորոգման աշխատանք, և փողոցների ու բակերի լուսավորության ցանցի շուրջ 50000գծմ նորոգում և շահագործում:

Բակային տարածքների բարեկարգումը շարունակական բնույթ է կրելու: Կտեղադրվեն նստարաններ:

Նախատեսվում է վերականգնել և ընդլայնել վարչական շրջանի կանաչ տարածքները (Էրեբունի արգելոց թանգարանի այգին, կենտրոնական փողոցներին հարող կանաչ տարածքները), որի համար անհրաժեշտ է վերականգնել ոռոգման ցանցի 60-70%-ը:

«Վարդավառ» և «Մանկական» զբոսայգիները նախատեսվում է համալրել ժամանցի ժամանակակից միջոցներով` Էրեբունի վարչական շրջանի բնակչության հանգիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: 2014-2017թթ. կանաչ տարածքների պահպանման և նոր կանաչ գոտիների ստեղծման համար կիրականացվի ոռոգման ցանցի մոտ 10000գծմ նորոգման աշխատանքներ, ծառատունկ (2000 հատ), այգիների և այգու շատրվանների նորոգում:

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Կենտրոն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին:

Կենտրոն վարչական շրջանի տարածքը կազմում է 1335 հա, բնակչությունը 131.6 հազ. մարդ:

Կենտրոն վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների ստեղծում

4. կանաչ տարածքների ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. հարթ և թեք տանիքների վերանորոգում

10. կոյուղագծերի նորոգում

11. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի և առավել թափանցիկության ապահովում

12. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Կենտրոն վարչական շրջանում գործում է Երևանի ենթակայության 20 մանկապարտեզ, 32 դպրոց (6 ավագ, 26 հիմնական), 23 բուհ, արվեստի և երաժշտական 7 դպրոց (Երևանի ենթակայության 2), միջնակարգ մասնագիտական 2 ուսումնարան, 4 գրադարան (Երևանի ենթակայության 1), կրթական-մշակութային 9 հաստատություն (Երևանի ենթակայության 1) 2 մարզադպրոց, 19 թատրոն, 5 մշակութային կենտրոն, 31 թանգարան և ցուցասրահ:

Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. ընթացքում վերանորոգվել են բոլոր մանկապարտեզների դարպասները, ցանկապատները և տաղավարները:

Հ.2 մանկապարտեզում վերանորոգվել են խմբասենյակները, փոխվել են դռները, պատուհանները և սանհանգույցները:

Հ. 3 մանկապարտեզում վերանորոգվել են սանհանգույցները: Հ.7 մանկապարտեզում փոխվել են դռները, պատուհանները, կառուցվել է կաթսայատուն և լվացվել են շենքի արտաքին պատերը:

Հ. 8 մանկապարտեզի բակը բարեկարգվել է, կառուցվել կաթսայատուն: Հ. 19 մանկապարտեզում վերանորոգվել է տանիքը, փոխվել են պատուհանները և դռները:

Հ. 17 մանկապարտեզում վերանորոգվել է ոռոգման ցանցը, սանհանգույցը և պատուհանները:

Հ. 20 մանկապարտեզում վերանորոգվել են բազրիքները, փոխվել են պատուհանները և դռները:

Հ. 15 մանկապարտեզում վերանորոգվել է սանհանգույցը, փոխվել են պատուհանները, դռները: Բացի հ.հ. 4, 12 և 20 մանկապարտեզներից, մնացած բոլոր մանկապարտեզները համալրվել են գույքով, խոհանոցային սպասքով և տեխնիկական միջոցներով: Հիմնանորոգվել է հ.4 մանկապարտեզը:

Մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաներին հատկացվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

Վերանորոգվել են շրջանի տարածքում գործող հ.հ. 29, 2, 1 և 71 դպրոցները: Դպրոցների բակերում իրականացվել են հողային և կանաչապատման աշխատանքներ:

Հանրակրթական դպրոցների շնորհալի աշակերտները (10-18 երեխա) իրենց ամառային հանգիստն են անցկացրել Մոսկվայի «Դրուժբա» ճամբարում:

2013թ. մանկապարտեզներում իրականացվել է գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

Մշակույթի, կրթության և սպորտի բնագավառներում իրականացվել են միջոցառումներ և սպորտլանդիաներ` նվիրված տոն և հիշատակի օրերին:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. շարունակական բնույթ կկրեն տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումները:

Երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի Հայաստանի տարբեր ճամբարներում, ինչպես նաև կկազմակերպվեն բակային ճամբարներ:

Կհիմնանորոգվեն վարչական շրջանի մանկապարտեզները, կկահավորվեն համապատասխան գույքով, խաղալիքներով և բակային խաղամիջոցներով, երաժշտական գործիքներով:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Կենտրոն վարչական շրջանում գործում է 29 առողջապահական կազմակերպություն (Երևանի ենթակայության 5):

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. կազմակերպվել է սոցիալապես անապահով բնակիչների անվճար բուժօգնությունը (վիրահատություններ, ստացիոնար բուժում):

Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին և Արցախյան ազատամարտի հաշմանդամներին հաղթանակի օրվա կապակցությամբ հատկացվել են դրամական պարգևներ:

Տոն և հիշատակի օրերի կապակցությամբ անապահով ընտանիքներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների կանանց, հաշմանդամներին տրամադրվել են դրամական օգնություն, սննդային փաթեթներ, իսկ անապահով ծերերին տրամադրվել են նաև հանգստյան տների ուղեգրեր:

1-4-րդ դասարանների սոցիալապես անապահով ընտանիքների 1600 երեխա յուրաքանչյուր տարի ստացել է պայուսակ և գրենական պիտույք: 2013թ. պայուսակներ և գրենական պիտույքներ են ստացել նաև Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաները:

Յուրաքանչյուր տարի Հանքավանի «Հասմիկ» ճամբարում իրենց ամառային հանգիստն է անցկացրել շրջանի անապահով ընտանիքների 50 երեխա:

2009-2013թթ. բարեգործական կազմակերպությունների հետ համագործությամբ ցուցաբերվել է նյութական աջակցություն սոցիալական համապատասխան խմբերին, այդ թվում տրամադրվել են հաշմանդամի սայլակներ, հանգստյան տան ուղեգրեր և այլն:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Շարունակվելու է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ` վերջիններիս ներգրավելով առկա սոցիալական խնդիրների լուծմանը (մարդասիրական օգնությունների ստացում և բաշխում, առողջապահական, ուսուցողական ծրագրերի իրականացում):

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Կենտրոն վարչական շրջանում հաշվառված է բնակելի 693 շենք, 574 վերելակ: Բազմաբնակարանային շենքերի կառավարումն իրականացնում է 15 համատիրություններ և 10 լիազորագրային կառավարման միջոցով: Առանձնատների թիվը 8330 է: Բակերում կա 112 խաղահրապարակ, մինի ֆուտբոլի 9 դաշտ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. իրականացվել են փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, բակերի խաղահրապարակների հիմնանորոգման, հենապատերի վերանորոգման, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման, փողոցների և բակերի արտաքին լուսավորության վերանորոգման և անցկացման, զրուցատաղավարների և ծաղկամանների տեղադրման աշխատանքներ:

Կենտրոն վարչական շրջանում 2009-2013թթ. իրականացվել է շուրջ 159220 քմ ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանքներ:

Իրականացվել է 43 բակային տարածքների բարեկարգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքներ: 2009-2013թթ. կատարվել է շուրջ 34465քմ բակային տարածքների և մայթերի ասֆալտապատում:

2009-2013թթ. իրականացվել են բազմաբնակարան շենքերի 38 թեք և 84 հարթ տանիքների, 295 շքամուտքերի, ինչպես նաև վերելակների, ջրթափ խողովակների վերանորոգման աշխատանքներ:

Իրականացվել է 5 վերգետնյա անցումների (2 անցում` Խանջյան փող., 2` Հերացի և 1` Արշակունյաց), մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման (8), Հրազդանի կիրճի բարեկարգման, հենապատերի վերանորոգման, շենքերի ճակատային մասերի մաքրման և ներկման, կախովի պատշգամբների վերանորոգման աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. նախատեսվում է իրականացնել փողոցների, բակերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ: Կտեղադրվեն մանկական խաղեր, սպորտային մարզագույք: Կիրականացվեն փողոցների և բակերի լուսավորության աշխատանքներ: Բակերում կվերանորոգվեն առկա աստիճանները, կվերագործարկվեն ջրավազանները:

Շարունակական բնույթ են կրելու բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման, վերելակների, շքամուտքերի, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերանորոգման, մուտքերի դռների և պատուհանների, մալուխների վերանորոգման աշխատանքները:

Նախատեսվում է լուծել Կենտրոն վարչական շրջանում առկա վերանորոգման ենթակա հենապատերի խնդիրը:

Հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով նախատեսվում է անցումների վերանորոգման և նորերի կառուցման աշխատանքներ:

Կենտրոն վարչական շրջանում կիրականացվեն շքապատշգամբների վերանորոգման, ինչպես նաև շենքերի և արձանների գեղարվեստական լուսավորության աշխատանքներ:

 

Բարեկարգում

Կենտրոն վարչական շրջանում առկա է 21 զբոսայգի (68.4 հա) և 16 խաղահրապարակ: Կանաչ տարածությունը 230.4 հա է, մերձակա անտառային գոտին 120 հա, սիզամարգերի մակերեսը 13 հա:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. Կենտրոն վարչական շրջանի տարածքում իրականացվել են ծաղկապատման և կանաչապատման աշխատանքներ, ծառատունկ: Վերանորոգվել և ընդլայնվել է ոռոգման ցանցը:

Կատարվել է Գետառի հունի և Հրազդանի կիրճի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Կենտրոն վարչական տարածքում կշարունակվեն կանաչ տարածքների ընդլայնման (Իսակովի, Մյասնիկյան, Արշակունյաց պողոտաներ, Ալ. Մանուկյան, Դեմիրճյան, Զաքիյան, Թումանյան, Խանջյան, Պարոնյան և Պռոշյան փողոցներ) գործընթացը, պահպանման և նոր ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները:

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքը կազմում է 2516 հա, բնակչությունը 142.6 հազ. մարդ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

 

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների ստեղծում

4. կանաչ տարածքների ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. մարզադպրոցի ջեռուցման ապահովում

10. հարթ և թեք տանիքների վերանորոգում

11. ջրամատակարարման և ջրահեռացման, ներքին ցանցերի հիմնանորոգում

12. բնակչության, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի և առավել թափանցիկության ապահովում

13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 23 հանրակրթական դպրոց (4 ավագ, 1 միջնակարգ, 14 հիմնական, 1 կրթահամալիր, 3 մասնավոր), 26 մանկապարտեզ, 1 գրադարանային համակարգ` 2 մասնաճյուղով, 3 մարզադպրոց, 3 մշակութային կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, մեկ համալսարան, 1 հատուկ դպրոց: Շրջանի տարածքում են գործում Երևանի հեծանվահրապարակը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2013թթ. իրականացված աշխատանքներ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տոն և հիշատակի օրերին նվիրված անցկացվել են մարզամշակութային միջոցառումներ:

2013թթ. զգալի աշխատանքներ են իրականացվել մանկապարտեզների ոչ միայն ջեռուցման, այլև բարեկարգման և կահավորման ուղղությամբ:

2010թ. մասնակի վերանորոգվել է հ. 86 մանկապարտեզի տանիքը:

2012թ. հ. 83 մանկապարտեզում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, փոխվել են դռներն ու պատուհանները, հ.77 մանկապարտեզում վերանորոգվել է տանիքը:

2013թ. տանիքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հ.հ. 93, 83, 85, 95 մանկապարտեզներում:

«Օգնիր մանկապարտեզիդ» կայքով հավաքագրված միջոցների հաշվին ձեռք է բերվել կոշտ գույք, սարքավորումներ, ինչպես նաև իրականացվել են մասնակի բարեկարգման աշխատանքներ:

2013թ. մանկապարտեզներում իրականացվել է գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. նախատեսվում է հիմնանորոգել հ.92 մանկապարտեզի հենապատը և հ.հ. 82, 86 մանկապարտեզները:

Տանիքի վերանորոգում կիրականացվի հ.հ. 78, 87, 89, 92, 97, 80, 90 (2014թ.), 76, 84, 88,

96 (2015թ.), 77, 81 (2016թ.), 79, 94 (2017թ.) մանկապարտեզներում:

Նախատեսվում է ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերանորոգում հ.հ. 89, 87, 79, 96 (2014թ.), 77, 93, 80, 97 (2015թ.), 94, 76, 81, 84 (2016թ.), 85, 88, 91, 92, 95 (2017թ.) մանկապարտեզներում:

2014թ. նախատեսվում է հ.16 մարզադպրոցն ապահովել ջեռուցման համակարգով: Կիրականացվեն դռների, պատուհանների փոխում հ.հ. 89, 80, 85, 84, 94 (2014թ.), 93, 76,

79, 91 (2015թ.), 95, 97, 96, 90, 88 (2016թ.), 81, 87, 77, 78 (2017թ.):

Ոռոգման ցանցի տեղադրման աշխատանքներ կիրականացվեն հ.հ. 78, 79, 87, 89, 92, 94 (2014թ.), 81, 82, 83, 85, 82 (2015թ.), 77, 88, 93, 95, 97 (2016թ.), 76, 84 (2017թ.):

Բակերի բարեկարգում կիրականացվի հ.հ. 77, 78, 79, 84 (2014թ.), 83, 85, 87, 96 (2015թ.), 88, 92, 93, 97 (2016թ.), 82, 95 (2017թ.) մանկապարտեզներում:

Հ.հ. 82 և 86 մանկապարտեզները հիմնանորոգման ծրագրում չընդգրկվելու դեպքում ենթակա են մնացած բոլոր ծրագրերում ընդգրկվելու:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 4 պոլիկլինիկա, 2 ծննդատուն և «Մալաթիա» բժշկական կենտրոնը:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. նպաստառու, բազմազավակ, հաշմանդամ, զոհվածի ընտանիքների 1-4 դասարանի 1700 երեխա Գիտելիքի օրվա կապակցությամբ ստացել է աշակերտական պայուսակ գրենական պիտույքների փաթեթներով:

7-14 տարեկան 400 երեխա իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի «Արագած» առողջարարական ճամբարում:

Ամանորի և Սբ. Զատիկի տոնի կապակցությամբ անապահով ընտանիքներին տրամադրվել են սննդային փաթեթներ, ծրագրին մասնակցել են նաև մասնավոր ընկերություններ:

Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և նրանց հավասարեցված անձանց տոն օրերի կապակցությամբ տրվել է դրամական օգնություն, կազմակերպվել է միջոցառում-ճաշկերույթ:

«Վ.Զատիկյան» բարեգործական հիմնադրամից շրջանի անապահով բնակիչներին տրամադրվել է դրամական օգնություն:

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 300 հաշմանդամ ստացել է նվեր:

Հաշմանդամություն ունեցող 11 բնակչի «Փյունիկ» ՀԿ-ի կողմից տրամադրվել է անվասայլակ և ԵՔՊ-ի միջնորդությամբ 3 հաշմանդամի տրամադրվել է լսողական ապարատ:

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 165 տարեցների տրամադրվել են նվերներ և դրամական աջակցություն:

Հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում 337 ընտանիք ստացել է անհրաժեշտ պարագաներ, զոհված ազատամարտիկների 31 ընտանիքի տրամադրվել է գազի վառարան:

«Աճեմյան» բարեգործական ատամնաբուժարանի և «Մալաթիա-Նատալի-Ֆարմ» բկ-ի աջակցությամբ բնակիչներին մատուցվել է ատամնաբուժական ծառայություններ: 252 քաղաքացու տրամադրվել է բուժօգնության ուղեգիր:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Հաշմանդամները, տարեցները, Հայրենական Մեծ պատերազմի վետերանները կմասնակցեն ավանդաբար կազմակերպվող միջոցառումներին, կստանան տարբեր նվերներ: Ամանորի կապակցությամբ սոցիալական խոցելի խմբերի բնակիչներին կտրամադրվեն բնամթերային փաթեթներ:

Հաշմանդամների տեղաշարժն ապահովելու նպատակով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ճանապարհներին և վարչական շենքերի մուտքերում կավելացվեն թեքահարթակները:

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով կշարունակվի համապատասխան ծրագրերի իրականացումը սոցիալապես անապահով ընտանիքներին տարբեր պարագաների և տեխնիկական միջոցների տրամադրման նպատակով (հաշմանդամների շարժասայլակների, լսողական սարքերի, գազի վառարանների տրամադրում և այլն): Կշարունակվի նաև տարբեր հիմնադրամներից սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակության ցուցաբերման գործընթացը:

 

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կա 586 բազմաբնակարան բնակելի շենք, որից 494-ը բարձրահարկ, 961 վերելակ:

Վարչական շրջանի 121 փողոցի երկարությունը կազմում է 91,69 կմ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2010-2012թթ. բազմաբնակարան շենքերում իրականացվել է 458 հարթ տանիքի, 298 վերելակի և 469 շքամուտքի վերանորոգման աշխատանքներ:

Բարեկարգվել է 63 բակ, որից 37-ը համայնք-մասնավոր հատված համագործակցության միջոցով: 2009-2012թթ. իրականացվել է 82346քմ բակային տարածքների և մայթերի ասֆալտապատման աշխատանքներ:

2010-2013թթ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվել է 117003քմ ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանքներ:

Կառուցվել է 13 մինի ֆուտբոլի դաշտ:

Հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով կառուցվել են վերգետնյա անցումներ Սեբաստիա, Բաբաջանյան փողոցներում և Իսակովի պողոտայում:

Իրականացվել է 21.2 հազ. գծմ եզրաքարի, 250քմ բետոնե սալիկի, 2500քմ անցուղիների ասֆալտապատման, խաղահրապարակների ցանկապատման և այլ աշխատանքներ: Րաֆֆու փողոցի վրա վերանորոգվել, սալիկապատվել է 110քմ հետիոտնային անցումը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ 16 փողոցներում տեղադրվել է 169 լուսատու, Մեծարենցի փողոցին հարակից «Ստորին Հրազդան» ջրանցքի վրա կառուցվել է հետիոտն կամուրջ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. շարունակական բնույթ են կրելու բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների, վերելակների, շքամուտքերի և աստիճանավանդակների վերանորոգման, ինչպես նաև շենքերի արտաքին տեսքի, մասնավորապես երեսպատման սալիկների վերականգնման աշխատանքները:

Կվերանորոգվեն և կվերականգնվեն բազմաբնակարան բարձրահարկ շենքերի անձրևատար խողովակները և կոյուղու ներքին ցանցը:

Կիրականացվեն բազմաբնակարան բարձրահարկ շենքերի աղբատար խողովակների աղբապատուհանների (աղբալցման կետերի) վերանորոգման և նորերի տեղադրման աշխատանքներ, ինչպես նաև կախովի աղբախցիկների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:

2014թ. կշարունակվեն ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքները: Կիրականացվեն մայթերի ասֆալտապատման և սալապատման, ինչպես նաև հենապատերի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ: Կիրականացվի փողոցների եզրաքարերի վերանորոգում:

Կիրականացվի Վեգների փողոցի վրա գտնվող հետիոտնային կամրջի վերակառուցում և Մեծարենցի փողոցի կամրջի վերանորոգում: Տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցողների տեղաշարժն ապահովելու համար կկառուցվեն թեքահարթակներ հետիոտնային անցումների մոտ:

Բարեկարգում

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Վերանորոգվել են շենքերի բակերում գտնվող անսարք խաղային համալիրները, վնասված նստարանները, տեղադրվել են նոր նստարաններ:

Վերանորոգվել է Սեբաստիա փողոցին կից ՀՄՊՀ-ի 40-ամյակի անվան այգու դիմացի հենապատը, շարվել են նոր բազալտե սալիկներ: Ընթանում են Րաֆֆու փողոցի սիզամարգի (Անդրանիկի փողոցից մինչև Շերամի փողոց) վերանորոգման աշխատանքները:

Իրականացվել է 78 հա անտառ-պուրակների, այգիների, սիզամարգերի խնամք, բարեկարգում և պահպանում: Շրջանի կանաչ տարածքները ընդարձակվել են 1հա-ով, ավելացել են բարեկարգված բակերի կանաչ տարածքները` 5800քծմ, վերանորոգվել են գործող ոռոգման ցանցերը` 4240գծմ, անց են կացվել նոր ոռոգման ցանցեր` 11200գծմ, վերանորոգվել են սիզամարգային տարածքներ, տնկվել են 16000 հատ ծառ և թուփ, ծաղկային տարածությունները ընդարձակվել են 9500քմ, իրականացվել է 8500 ծառի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի փողոցների և բակերի արտաքին լուսավորության ցանցը երկարացվել է 5720 մետրով և կազմում է 88,06կմ, հենասյուների քանակը ավելացել է 211-ով` կազմելով 2715, իսկ լուսատուները 3595:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. ընթացքում նախատեսվում է «Մալաթիա» պուրակում Նարեկացու հուշարձանից դեպի Ռ. Մելիքյանի փողոց տանող հետիոտն ճանապարհի կառուցում, ՀՄՊ 40-ամյակի այգու բարեկարգում, վերանորոգում և վերակառուցում:

Բազմաբնակարան շենքերի 30 բակերում նախատեսվում է իրականացնել եզրաքարերի շարում (1350գմ), անցուղիների ասֆալտապատում (2400քմ), խաղահրապարակների ցանկապատում և միջբակային 21 անցուղիների վերանորոգման և կառուցման աշխատանքներ, ինչպես նաև կվերանորոգվեն անսարք խաղային համալիրները, կոտրված նստարանները: Փողոցների և բակերի ասֆալտապատման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Շենքերի բակերում կտեղադրվեն մանկական խաղեր և 40 համալիր: Նախատեսվում է այգիներում և բակերում առկա 5 շատրվանների վերանորոգում և վերագործարկում:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 80 հա կանաչ տարածքների` անտառպուրակների, այգիների, սիզամարգերի խնամքի, բարեկարգման և ընդլայնման աշխատանքներին զուգընթաց խիտ բնակեցված թաղամասերում նախատեսվում է ստեղծել 6 հա նոր այգիներ, պուրակներ, վերանորոգել սիզամարգային տարածքները, տնկել 4800 ծառ և թուփ: Կանաչ տարածքները կընդլայնվեն 10 հա-ով:

«Վ.Զատիկյանի» և «Մայրության» այգիներում կկառուցվեն փակ զրուցատաղավարներ:

Կվերանորոգվեն մինի ֆուտբոլի դաշտերը:

Նախատեսվում է նոր ոռոգման ցանցի անցկացում (8500գծմ) կանաչ տարածքների այն հատվածներում, որտեղ ընդլայնման աշխատանքներ են ընթանալու (նաև շենքերի բակային տարածքներում), ինչպես նաև կվերանորոգվի ոռոգման ցանցի անսարք հատվածը:

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Նոր Նորք վարչական շրջանը սահմանակից է Ավան, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին:

Նոր Նորք վարչական շրջանի տարածքը կազմում է 1411 հա, բնակչությունը 148.6 հազ. մարդ:

Նոր Նորք վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների ստեղծում

4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. լողավազանի և ֆուտբոլի դաշտի կառուցում

10. հարթ և թեք տանիքների վերանորոգում

11. սեփական տների ինժեներական կոմունիկացիաների անցկացում

12. գործող համատիրությունների վերակազմավորում և խոշորացում

13. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում

14. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Վարչական շրջանում գործում է 22 մանկապարտեզ, 20 հանրակրթական դպրոց (5 ավագ, 15 հիմնական), Ա.Շիրակացու անվան ճեմարանը, ԵՃՇՊՀ-ի միջին մասնագիտական, տարածաշրջանային հ.2 քոլեջը, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցը, հ.17 հատուկ դպրոցը և հ.4 արհեստագործական ուսումնարանը:

Նոր Նորք վարչական շրջանում գործում է 1 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 1 ուսումնամեթոդական գիտաարտադրական կենտրոն, 1 գրադարան և 1 մշակույթի կենտրոն, 3 մարզադպրոց:

Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2009-2013թթ. հ.112 մանկապարտեզում վերանորոգվել է 1 խումբ և 1 սանհանգույց, հ.111 մանկապարտեզում սանհանգույցները, հ.101-ում` պատուհանները:

Համայնք-մասնավոր համագործակցությամբ հ. 104 մանկապարտեզում իրականացվել է 6 սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ: Ավարտվել են հ. 116 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, իսկ հ. 108 մանկապարտեզում հիմնովին փոխվել են դռներն ու պատուհանները:

Նոր Նորք վարչական շրջանի «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

2009-2013թթ. ընթացքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում իրականացվել են միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. Նոր Նորք վարչական շրջանում կիրականացվեն մշակութային և սպորտային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

Շարունակական բնույթ են կրելու կրթօջախների ընթացիկ և կապիտալ վերանորոգման, գույքի արդիականացման աշխատանքները:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Նոր Նորք վարչական շրջանում գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 5 ամբուլատոր պոլիկլինիկա, 6 բարեգործական ճաշարան:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. առողջապահության բնագավառում սոցիալապես անապահով քաղաքացիների տրամադրվել է շուրջ 665 միջնորդագիր: Իրականացվել է սրտի արատով, պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների ցուցակների կազմման և ճշտման, ինչպես նաև այդ հիվանդներին համապատասխան դեղորայքով ապահովելու գործընթացը:

2009-2013թթ. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող 6 բարեգործական ճաշարաններից տարեկան օգտվել է շուրջ 635 սոցիալապես անապահով անձ:

Վարչական շրջանի խոցելի խմբերին սոցիալապես անապահով բնակչությանը, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ու բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվել է աջակցություն, մասնավորապես տրամադրվել են սննդային փաթեթներ: Անհրաժեշտությունից ելնելով առավել կարիքավոր ընտանիքների տրամադրվել է միանվագ օգնություն, վառելափայտ և այլն: Միայնակ և հաշմանդամ ընտանիքների տրամադրվել են գազի վառարաններ և էլեկտրական հաշվիչներ:

23 միայնակ ծեր թոշակառու ներառվել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի տնային սպասարկման ծրագրում: 10 անօթևան տեղավորվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարան: Նոր Նորք վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը կազմակերպվել է Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում: Դպրոցահասակ երեխաներին տրամադրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. կշարունակվի մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների հաշվառման գործընթացը, իսկ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցողներին կտրամադրվեն անվասայլակներ:

Կիրականացվեն սոցիալական ծրագրեր` ուղղված համայնքի սոցիալապես խոցելի խմբերի, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում գործող բարեգործական ճաշարանների շահառուների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը և բարելավմանը:

 

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված է 665 բազմաբնակարան շենք, որից բարձրահարկ 301: Գործում է 589 վերելակ: Կա 4 գետնանցում, 3 լողավազան, 20 մարզահրապարակ և 3 բաղնիք:

Նոր Նորք վարչական շրջանի կանաչ տարածքների մակերեսը կազմում է 399,18 հա, այդ թվում 17 այգի ու 5 պուրակ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. Նոր Նորք վարչական շրջանում հիմնանորոգվել է 58 վերելակ: Կատարվել է 39 շքամուտքերի ընթացիկ նորոգման աշխատանքներ, 34657քմ հարթ և թեք տանիքների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանք:

2009-2013թթ. Նոր Նորք վարչական շրջանում կառուցվել է 9 ֆուտբոլի մինի դաշտ, բարեկարգվել և վերակառուցվել 34 բակային տարածք և խաղահրապարակ:

Վերականգնվել է Տորք Անգեղ արձանի պղնձե հատվածները և բարեկարգվել տարածքը: Վարչական շրջանի մարդաշատ վայրերում տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, մանկական ճոճանակներ:

Նոր Նորք վարչական շրջանում 2009-2012թթ. կատարվել է 92369քմ ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանք:

Իրականացվել է 6 այգիների և հանգստի գոտու ստեղծման և վերակառուցման աշխատանքներ:

2009-2013թթ. տնկվել է 8620 հատ մրգատու, դեկորատիվ և մշտադալար ծառ, 7569 տարբեր տեսակի թուփ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում կիրականացվեն 37.58 հա կանաչ տարածքների պահպանման աշխատանքներ: Կանաչ տարածքների պահպանման նպատակով 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներում կընդլայնվի ոռոգման ցանցը վերագործարկելով խորքային հորը և ջրավազանը:

Փողոցների երթևեկելի մասի և մայթերի, բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ և հիմնական նորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

 

Նախատեսվում է հիմնանորոգել Նանսենի անվան մանկական այգին, վերանորոգել և վերագործարկել շատրվանները, բարեկարգել շատրվանների և Գայի ու Հայկ Նահապետի արձանների շրջակայքը: Բակային տարածքներում և այգիներում կտեղադրվեն մանկական խաղեր, զրուցարաններ, նստարաններ:

Կիրականացվեն Գայի պողոտայի Էրեբունի շարվածքով հենապատերի հիմնանորոգման աշխատանքներ:

2014-2017թթ. կմաքրվի և կարգի կբերվի Գետառ և Ջրվեժ գետերի հուները: Նախատեսվում է նորոգել փողոցների բետոնե և բազալտե եզրաքարերը, աստիճանները, կառուցել և բարեկարգել շուրջ 60 բակային տարածք և մարզահրապարակ: Կիրականացվի շուրջ 40 վերելակների հիմնանորոգման աշխատանքներ:

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Նորք-Մարաշ վարչական շրջանը սահմանակից է Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին:

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքը կազմում է 470 հա, բնակչությունը 11.3 հազ. մարդ:

Նորք-Մարաշ վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների ստեղծում

4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում

10. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում է 4 մանկապարտեզ, 4 դպրոց, 2 հատուկ նշանակության դպրոց «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների գիշերօթիկ» և «Թիվ 2 օժանդակ» դպրոցները, 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 երաժշտական դպրոց:

Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Նորք-Մարաշ վարչական շրջանում հիմնանորոգվել են հ.հ. 121 և 122 մանկապարտեզների շենքերը, 2013թ. կավարտվեն հ.հ. 123 և 124 մանկապարտեզի շենքերի նորոգման աշխատանքները:

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

Մանկապարտեզներում խիստ հսկողություն է իրականացվում սննդի որակի, սննդամթերքի պահպանման պայմանների և ժամկետների վրա:

Նորք-Մարաշ վարչական շրջանում անցկացվել են մշակութային և սպորտային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014թ. նախատեսվում է հիմնանորոգել Նորք-Մարաշ վարչական շրջանի երաժշտական դպրոցը` միաժամանակ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ այլ արվեստի և մշակույթի խմբակների ստեղծման համար: 2015-2016թթ. նախատեսվում է արդիականացնել

դպրոցի գույքը:

2015թ. նախատեսվում է հիմնանորոգել վարչական շրջանի մարզադպրոցը` միաժամանակ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ այլ մարզաձևերի խմբակների ստեղծման համար: 2016-2017թթ. կիրականացվի դպրոցի գույքի արդիականացում:

Մշակութային և սպորտային միջոցառումների ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում է 6 առողջապահական ընկերություն, Մանկան տունը, Նորքի տուն-ինտերնատը:

2009-2013թթ իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. իրականացվել են մի շարք ծրագրեր սոցիալապես խոցելի խավերին տարբեր տեսակի օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Թոշակառուներին և հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել են միջնորդագրեր պետպատվերի շրջանակում, ինչպես նաև ցուցաբերվել է դրամական աջակցություն: Յուրաքանչյուր տարի Ամանորյա տոների կապակցությամբ շուրջ 600 սոցիալապես անապահով ընտանիք, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի մասնակից վետերաններ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ ստացել են սննդային փաթեթներ:

Յուրաքանչյուր տարի վարչական շրջանում բնակվող շուրջ 60 երեխա մեկնել է ճամբար` ամառային հանգստի նպատակով: Գիտելիքի օրվա կապակցությամբ անապահով ընտանիքների երեխաներին տրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

Համագործակցելով մայրաքաղաքում գործող թատրոնների և մշակույթի տների հետ, ինչպես նաև ծրագրերի իրականացմանը ընդգրկելով տարբեր հովանավոր կազմակերպությունների և անհատ բարերարների` վարչական շրջանում բնակվող տարբեր կարիքավոր ընտանիքներ մասնակցել են կազմակերպված թատերական և համերգային ծրագրերին:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. շարունակական բնույթ են կրելու սոցիալապես խոցելի խավերին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի մասնակիցներին աջակցելուն ուղղված ծրագրերը, մասնավորապես պետպատվերի շրջանակում կտրամադրվեն միջնորդագրեր, կտրվեն սննդային փաթեթներ:

Երեխաների ամառային հանգստի կազմակերպման նպատակով` կիրականացվեն ըստ առաջնայնության խոցելի խմբերի, վետերանների և այլ ընտանիքների երեխաների ճամբարներում հանգստի կազմակերպման աշխատանքներ:

2014-2017թթ. կշարունակվի մայրաքաղաքում գործող թատրոնների և մշակույթի տների հետ համագործակցությունը ուղղված կարիքավոր ընտանիքներին թատերական և համերգային ծրագրերին մասնակից դարձնելուն:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Նորք-Մարաշ վարչական շրջանի 25 փողոցների երկարությունը կազմում է մոտ 22,5կմ: Ոռոգման ցանցի երկարությունը 14817գծմ է:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2010-2012թթ. վարչական շրջանում ասֆալտապատվել և բարեկարգվել է 77462քմ ճանապարհ:

Նորք-Մարաշ վարչական շրջանի հասարակական գոտիների և սեփական տնատիրությունների ոռոգման ջրի ցանցի նորոգման աշխատանքների շրջանակում 2009- 2013թթ. հիմնանորոգվել է մոտ 2950գծմ խողովակաշար:

2009թ. համեմատությամբ 2013թ. կանաչապատման ենթակա տարածքներն ավելացել են ավելի քան երկու անգամ` 0.3 հա-ից կազմելով 0.77 հա: 2011թ. վերանորոգվել են 2 հետիոտն անցում:

Կառուցվել է 2 մինի ֆուտբոլի դաշտ Նորքի 54 և Նորքի 5 փող. 51 հասցեներում: Նորքի 13 փողոցի ֆուտբոլի դաշտում կառուցվել է հանդերձարան:

2012-2013թթ. ընթացքում վարչական շրջանի հասարակական տրանսպորտի ծառայությունների բարելավման նպատակով տեղադրվել է 4 նոր հարմարավետ կանգառասրահ:

Այգիների և պուրակների ստեղծման աշխատանքների շրջանակում կառուցվել և ծաղկապատվել է Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից այգին:

2009-2013թթ. իրականացվել է Ա. Արմենակյան 272 և Նորքի 5-րդ փողոց 91 տարածքների բարեկարգում և խաղահրապարակների կառուցում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում 2014-2017թթ նախատեսվում է շարունակել փողոցների և մայթերի ընթացիկ նորոգման աշխատանքները: Կվերանորոգվեն առկա վնասված հենապատերը:

Նախատեսվում է 2014-2017թթ. կանաչապատ տարածքների մակերեսը հասցնել 1.0 հա:

Հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով կիրականացվեն անցումների կառուցման աշխատանքներ:

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Նուբարաշեն վարչական շրջանը սահմանակից է Կոտայքի և Արարատի մարզերին, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններին:

Նուբարաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 1731 հա, բնակչությունը 9.8 հազ. մարդ:

Նուբարաշեն վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. Նուբարաշեն վարչական շրջանի Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ և Է թաղամասերի խմելու ջրի մատակարարման համակարգի ստեղծում, կոյուղու կառուցում

4. հանգստի գոտու ստեղծում

5. կանաչ տարածքների ընդլայնում

6. մինի ֆուտբոլի դաշտի կառուցում

7. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

8. սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում

9. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

10. շախմատի դպրոցի կառուցում

11. հարթ և թեք տանիքների նորոգում

12. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում

13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում գործում է 1 մանկապարտեզ (հ. 125), 2 հանրակրթական դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 մարզամշակութային կենտրոն, 1 գրադարան (թիվ 34), Երեխաների խնամքի և պաշտպանության հ.2 գիշերօթիկ հաստատությունը, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.11 օժանդակ (գիշերօթիկ) դպրոց, «Փոքր Մհեր» կրթահամալիրը:

Նուբարաշեն վարչական շրջանի մանկապարտեզում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2013թ. իրականացվել է մանկապարտեզում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

Նուբարաշեն վարչական շրջանի հ.125 մանկապարտեզը հիմնանորոգվել է, տեղադրվել է ջեռուցման համակարգ, տրամադրվել է նոր գույք: Ասֆալտապատվել է բակը, տեղադրվել են խաղեր, տաղավարներ:

Իրականացվել են միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին: Կազմակերպել է մարզական և զանգվածային սպորտային միջոցառումներ: Աջակցություն է ցուցաբերվել լավագույն ցուցանիշներ ունեցող մարզիկներին:

Նուբարաշեն վարչական շրջանի դպրոցներում կազմակերպվել են սպորտլանդիաներ: Բազմաֆունկցիոնալ դաշտերում և կենտրոնական զբոսայգում կազմակերպվել են բացօթյա սպորտային ցուցադրական դասեր:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. նախատեսվում է իրականացնել գրադարանի, երաժշտական դպրոցի, հ. 95 դպրոցին հարող տարածքի ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքներ: Կկազմակերպվեն միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Նուբարաշեն վարչական շրջանում գործում է Հանրապետական հոգեբուժական հիվանդանոցը, «Նուբարաշեն» պոլիկլինիկան:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թ. առողջական խնդիրներ ունեցող և սոցիալապես անապահով անձանց տրամադրվել է ֆինանսական օգնություն` հետվիրահատական շրջանում կոնսերվատիվ բուժում իրականացնելու համար:

Վարչական շրջանի տարածքում գործող թիվ 21 պոլիկլինիկայի հետ համատեղ շաքարային դիաբետով և այլ հիվանդություններով տառապող, ինչպես նաև միայնակ և անժառանգ հիվանդներին տրամադրվել է դեղորայք: Սոցիալապես անապահով բնակիչներին, ըստ անհրաժեշտության, տրամադրվել են ակնոցներ:

Գույքի արդիականացման աշխատանքների շրջանակում պոլիկլինիկային տրամադրվել է ուլտրաձայնային սարք: Վարչական շրջանին տրամադրվել է շտապ օգնության մեքենա:

Շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ամառային հանգիստը կազմակերպվել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

2009-2013 թվականներին Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով բնակչությանը, հաշմանդամության կարգ ունեցողներին, ինչպես նաև զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ու բազմազավակ ընտանիքների տրամադրվել է օգնություն սննդի տեսքով և դրամական աջակցություն:

1-4-րդ դասարանի դպրոցահասակ երեխաներին տրամադրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ: Միայնակ և հաշմանդամ 2 ընտանիքի տրամադրվել է հեռուստացույց և հաշմանդամի սայլակ:

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ սոցիալապես անապահով բնակիչներին տրամադրվել է հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, ինչպես նաև վառելափայտ, գազի վառարաններ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին տրամադրվել է դպրոցական համազգեստ և գրենական պիտույք:

Հրդեհից տուժած 2 ընտանիքի հատկացվել է հագուստ, սնունդ, շինանյութ, կենցաղային պարագաներ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. շարունակական բնույթ են կրելու անապահով բնակչության սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը: Անհրաժեշտությունից ելնելով կտրամադրվի ֆինանսական և նյութական աջակցություն համապատասխան անձանց:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Նուբարաշեն վարչական շրջանում հաշվառված է 1047 սեփական տնտեսություն, 36 բազմաբնակարան շենք: Գործում է հիմնանորոգված 6 վերելակ:

Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 4,7 հա, որից փողոցների սիզամարգերը` 0,3 հա, զբոսայգիները` 3,0 հա, պուրակները` 0,13հա:

2013թթ. իրականացված աշխատանքներ

2013թթ. Նուբարաշեն վարչական շրջանում հիմնանորոգվել է 4 վերելակ, վերանորոգվել 2 հարթ տանիք, տեղադրվել է բազմաբնակարան շենքի մուտքի 6 երկաթյա դուռ:

2011թ. «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել են Նուբարաշեն վարչական շրջանի Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ և Է թաղամասերի խմելու ջրի մատակարարման համակարգի մասնակի կառուցման աշխատանքները:

Տեղադրվել են նոր աղբամաններ:

«Ա» թաղամասում տեղադրվել է 300գծմ պոլիէթիլենային ջրատար խողովակ:

2010-2012թթ. իրականացվել է 1943,5քմ ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանքներ:

Բակերում տեղադրվել է 4 մանկական խաղ: Վերագործարկվել է 6 ցայտաղբյուր: Կառուցվել է 35 բազմաբնակարան շենքերի բակերի լուսավորության ցանցը: Ստեղծվել է գյուղմթերքների արտադրանքի մինի շուկա:

2009-2013թթ. իրականացվել են կանաչ տարածքների խնամքի և պահպանության աշխատանքներ: Հիմնվել է նոր պուրակ հ.6 փողոցի սկզբնամասում: Կանաչապատման աշխատանքների շրջանակում իրականացվել է ծառատունկ և ծաղկապատում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

«Երևան-Ջուր» ՊՓԲԸ-ի և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ կլուծվի նորակառույց թաղամասերի, ինչպես նաև Զինավանի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցման հիմնահարցը:

Ոռոգման ջրով կապահովվեն հ.հ. 4, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20 փողոցները, հ.11 փողոցին հարող այգին և հարակից տարածքը:

Կընդլայնվի 1-ին փողոցի ջրահեռացման համակարգը ընդգրկելով «Է» թաղամասի տարածքը:

Կիրականացվեն Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է թաղամասերի չգազաֆիկացված տների գազամատակարարման աշխատանքները:

Շարունակական բնույթ կկրեն բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները:

Կբարեկարգվեն հ.11 փողոցին և հ.9 փողոցին հարող զբոսայգիները: Զբոսայգիներում կտեղադրվեն մանկական խաղեր, զրուցարաններ:

Աշխատանքներ իրականացվեն կանաչ տարածքների ընդլայնման, խնամքի ու պահպանության ուղղությամբ, ինչպես նաև կվերանորոգվի ու կընդլայնվի ոռոգման ցանցը:

Տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու համար կկառուցվեն թեքհարթակներ:

Կկառուցվեն և կբարեկարգվեն բակային խաղահրապարակները:

Նուբարաշեն վարչական շրջանում ասֆալտ-բետոնե ծածկի, եզրաքարերի վերանորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Կիրականացվի նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում: 2014-2017թթ. նախատեսվում է Նուբարաշեն վարչական շրջան մտնող հ.6 փողոցի սկզբնամասում նոր ծառուղու ստեղծում, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնում սիզամարգերի ստեղծում, ծաղկապատում:

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Շենգավիթ վարչական շրջանը սահմանակից է Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններին և Արարատի մարզին:

Շենգավիթ վարչական շրջանի տարածքը կազմում է 4060 հա, բնակչությունը 148.6 հազ. մարդ:

Շենգավիթ վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների ստեղծում

4. կանաչ տարածքների ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. շենքերի գեղարվեստական ձևավորում, ներառյալ վթարային շքապատշգամբների բարեկարգում

10. հարթ և թեք տանիքների վերանորոգում

11. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և թափանցիկության ապահովում

12. քաղաքաշինական միջավայրի բարելավում և առավել արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Վարչական շրջանում գործում է 29 դպրոց և 22 մանկապարտեզ, 4 գրադարան, 3 մարզադպրոց, 2 երաժշտական և 3 կրթամշակութային հիմնարկ, պատանեկան ստեղծագործական կենտրոն և տեխնիկական ստեղծագործական կենտրոն:

Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2013թ. իրականացվել է մանկապարտեզներում գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2009-2013թթ. իրականացվել են կրթօջախների կապիտալ վերանորոգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ:

Հսկողություն է իրականացվել սննդի որակի, ճաշացանկի համապատասխանության և դրա կազմակերպման խնդիրների վրա:

Մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաներին տրամադրվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Մշակութային օջախների ջեռուցման աշխատանքների շրջանակում Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը ապահովվել է ջեռուցման համակարգով, իսկ բարեկարգման աշխատանքների շրջանակում փոխարինվել են մուտքի դռները, ամբողջությամբ վերանորոգվել են թատերական ստուդիայի և պարի խմբասենյակները: Համալրվել են երաժշտական գործիքները և տեխնիկան:

Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը նույնպես լուծվել է, վերանորոգվել է փոքր դահլիճը, ամբողջությամբ փոխարինվել են էլեկտրական մալուխները, հիմնանորոգվել են ջրագծերը, ջերմամեկուսացման նպատակով փոխարինվել է դռների և պատուհանների 60%-ը: Համալրվել են երաժշտական գործիքները:

Պատանեկության ստեղծագործական կենտրոնն ապահովվել է ջեռուցման համակարգով, վերանորոգվել է մարզադահլիճը, փոխարինվել են էլեկտրական մալուխները, գույքը համալրվել է համակարգչային տեխնիկայով:

Հ.5 մշակույթի կենտրոնում անցկացվել է ջեռուցման համակարգ, իրականացվել է 4 խմբասենյակների ներքին հարդարման աշխատանքներ:

Տեխնիկական ստեղծագործական կենտրոնում հիմնանորոգվել են ջրագծերը և փոխարինվել են էլեկտրական մալուխները:

Ա. Տիգրանյանի անվան և Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցների սաները 2011-2013թթ. մասնակցել են տարբեր միջազգային, հանրապետական մրցույթ-փառատոնների արժանանալով 8 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալների և այլ մրցանակների: Վարչական շրջանի զբոսայգիներում, պուրակներում, հրապարակներում և բակերում երեխաների ամառային հանգիստը հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվել են բակային ճամբարներ:

Կազմակերպվել և անցկացվել են պետական տոներին, հիշատակի օրերին, պետական խորհրդանիշերին, ինչպես նաև եկեղեցական տոներին նվիրված համերգային ծրագրեր, երթեր, բաց դասեր և այլ միջոցառումներ:

Հայրենասիրական ոգու բարձրացման, պետականությանը, բանակին, ազգի հերոսներին փառաբանելու նպատակով մշտապես իրականացվել են համերգային ծրագրեր, այցելություններ հուշահամալիրներ, թանգարաններ, զորամասեր: Սերտ համագործակցություն է իրականացվել համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ:

2009-2013թթ. ընթացքում լուծվել է հ.17 և հ.18 գրադարանների ջեռուցման խնդիրը: Գրադարանների ընթերցողների և պատանի ընթերցող-դերասանների մասնակցությամբ կազմակերպվել են թատերական բեմականացումներ, հայրենասիրական դասեր, գրական-երաժշտական ցերեկույթներ, ֆլեշմոբեր:

Գրադարան-ընթերցող կապի ամրապնդմանն ուղղված կազմակերպվել են տարբեր էքսկուրսիաներ դեպի Մատենադարան, տուն-թանգարաններ և այլն:

2009-2013թթ. սեղանի թենիսի մրցաշարերին, մասնավորապես` Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցած մարզիկները համալրել են մեդալների հավաքածուն` 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներով:

Ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի սաները 2009-2013թթ մասնակցել են տարբեր միջազգային և հանրապետական մրցումների: Հանրապետական մրցումներին մասնակցության արդյունքում պարգևատրվել են 15 ոսկե, 21 արծաթե և 27 բրոնզե մեդալներով:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Կշարունակվեն փափուկ և կոշտ գույքով խմբասենյակների ապահովման աշխատանքները: Մանկապարտեզների բակերը կհամալրվեն մանկական խաղերով:

Միջոցներ կձեռնարկվեն լուծելու և բարելավելու մշակութային հիմնարկների շենքային պայմանները` առաջնային ուշադրություն դարձնելով տանիքի, ջրագծերի և կոյուղագծերի ներքին ցանցի և ջերմամեկուսացման և էներգախնայող համակարգերին:

Աջակցություն կցուցաբերվի փողային նվագախումբ ստեղծելու աշխատանքներին.

Աշխատանքներ կտարվեն պահպանելու այն երաժշտական գործիքների խմբերը, որոնք ներկայում սակավ կիրառում ունեն (քամանչա, ուդ, տրոմբոն, հոբոյ, գալարափող):

Պետական, համայնքային հիմնարկների բյուջեների ու դոնոր կազմակերպությունների, անհատների միջոցների ներգրավմամբ կհամալրվի երաժշտական գործիքակազմը և կլրացվի ուսումնաօժանդակ նյութերի պակասը.

Կկազմակերպվեն և կիրականացվեն մշակույթին, հայրենասիրական դաստիարակությանը, պետականությանը, ազգային և պետական խորհրդանիշերին, ավանդույթներին, կրոնին, տոների և հիշատակի օրերին նվիրված տարատեսակ միջոցառումներ:

2014-2017թթ. միջոցներ կձեռնարկվեն հ.16 և հ.32 գրադարանների ջեռուցման խնդիրը լուծելու համար: Աշխատանքներ կիրականացվեն գրադարանների շենքերի ջերմամեկուսացման ապահովման ուղղությամբ:

Ընթերցասրահները կհամալրվեն համակարգչային տեխնիկայով, կապահովվեն համացանցով, հարմարավետ գույքով:

Կմշակվեն և կիրականացվեն հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ մարզական ծրագրեր:

Մարզական գույքի արդիականացմանն ուղղված աշխատանքների իրականացում. Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Վարչական շրջանի տարածքում գործում է 12 առողջապահական կազմակերպություն, Երևանի ենթակայության 5 պոլիկլինիկա:

Շենգավիթ վարչական շրջանի տարածքում տեղակայված սոցիալական և զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական կառույցներն են` սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության տարածքային բաժինները, Շենգավիթի տարածքային զբաղվածության կենտրոնը, իսկ ոչ պետական կազմակերպություններն են` «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Զանգակատուն» ԲՀԿ սոցիալական ծառայության կենտրոնը,» Փրկություն» ՀԿ ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոնը, «Ալեքս», «Հույսի թևեր» հասարակական կազմակերպությունները:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում 2013թ. 1-ին կիսամյակում հաշվառված ընտանիքների և/կամ անձանց համար «Շենգավիթ» հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Բազմազավակ մայրերի աջակցություն», «Սեյվ դը չիլդրն», «Առդա», «Սարդարապատ», «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն ԲՀԿ, «Վորլդ Վիժն», «Հանս Քրիստիան Կոֆոյեդ», «Լայթհաուզ», «Թուֆենկյան», «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են դրամական, նյութական, պարենային, վերականգնողական, զբաղվածության և այլ տիպի աջակցության ծրագրեր:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. դրամական աջակցություն է ցուցաբերվել Շենգավիթ վարչական շրջանի սոցիալապես անապահով խավին, մասնավորապես տարեցներին, հաշմանդամներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, մանկավարժ վետերաններին, Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին, ԵԿՄ տարածքային բաժանմունքում հաշվառված Արցախյան պատերազմի մասնակից և զոհված ազատամարտիկների ընտանիքներին և նրանց երեխաներին:

Կազմակերպվել են ճամբարներ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

Հաշվառվել է սիրիահայ 40 ընտանիք, որոնց ցուցաբերվել է դրամական և նյութական աջակցություն:

Փախստականներին աջակցություն ցուցաբերելու նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել «Սեյվ դը չիլդրն» հասարակական կազմակերպության հետ: «Առդա» ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում վարչական շրջանի խոցելի խմբերը ներառվել են պարենային աջակցություն ստացողների ցանկում:

2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով աշխատանքի է տեղավորվել շուրջ 250 բնակիչ, որոնց մի մասն աշխատակազմի ուղղորդմամբ: Սոցիալական աջակցության ծրագրերը շարունակական բնույթ են կրում:

Շենգավիթ վարչական շրջանի միջնորդությամբ 2009-2013թթ. պետպատվերի շրջանակում բժշկական օգնություն ու սպասարկում է ստացել շուրջ 150 մարդ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. սոցիալական աջակցության ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նախատեսվում է ծրագրերի շրջանակի ընդլայնում հասարակական կազմակերպությունների, գործարար ոլորտի հետ համագործակցության արդյունքում:

Պետպատվերի շրջանակում բուժօգնության միջնորդագրեր կտրամադրվեն սոցիալական համապատասխան խմբերին:

Նախատեսվում է Ներքին Չարբախի պոլիկլինիկայի շենքային և գույքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Շենգավիթ վարչական շրջանն ունի 636 բազմաբնակարան բնակելի շենք, 138-ը բարձրահարկ (9-16 հարկանի), 272 վերելակ:

Հաշվառված է 5 գետնանցում, 1 վերգետնյա անցում:

Փողոցների թիվը 137, երկարությունը 99,5 կմ, մակերեսը 2130,2 հազ. քմ:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Վերանորոգվել է «Շողակաթ» հ/ը հարևանությամբ գտնվող այգին: Կառուցվել է Սևանի փողոցի հենապատը: Բարեկարգվել են փողոցները և միջբակային տարածքները: Իրականացվել է մանկապարտեզների տարածքների և դպրոցի հարակից ճանապարհների բարեկարգում: Հիմնանորոգվել են փողոցների եզրաքարերը:

Ասֆալտապատվել է Նոր Խարբերդ թաղամասի հիմնական փողոցը, ինչպես նաև վերանորոգվել է արտաքին լուսավորության ցանցը:

Կատարվել են բնակարանային ֆոնդի պահպանման աշխատանքներ: 2009-2012թթ. ընթացքում վերանորոգվել է 102 հարթ տանիք և 320 թեք տանիք:

2009-2012թթ. բակային տարածքների և մայթերի բարեկարգման աշխատանքների շրջանակում իրականացվել են 22687քմ ասֆալտապատման աշխատանքներ:

2009-2012թթ. կառուցվել է 3 մինի ֆուտբոլի դաշտ Շիրակի փող. հ.հ. 2, 4 և Արարատյան փողոցի հ.հ. 64 և 66 միացյալ բակում, Մայիսի 9-ի փող. հ. 51 շենքի բակում և Շարուրի հ.հ. 25, 27, 29, 33 շենքերի բակում:

Արշակունյաց պողոտայում կառուցվել է 1 վերգետնյա անցում:

Բակային տարածքների բարեկարգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքներ են իրականացվել 26 բակերում:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. Արշակունյաց պող. և Գարեգին Նժդեհի փողոցի, Արշակունյաց պող. և Բագրատունյաց փողոցի խաչուղիների ճանապարհային հանգույցների կարգաբերում: Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ 1-ին փողոց գնացող ճանապարհահատվածում կամուրջի վերակառուցում:

Գ. Նժդեհի հրապարակի և ստորգետնյա անցման վերակառուցում և տարածքի նպատակային ու արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցների ձեռնարկում:

Ծայրամասային թաղամասերում Ն. Շենգավիթում, Աէրացիայում «փոքր կենտրոնների» հայեցակարգի մշակում:

2014-2017թթ. նախատեսվում է շրջանում ընդարձակել կանաչ տարածքները և ընդլայնել ոռոգման ցանցը, սիզամարգերը, անտառ-պուրակները: Կարմիր բլուր հնավայրին կից նախատեսվում է ստեղծել 4 հա անտառ-պուրակ: Այդ նպատակով կիրականացվեն`

 

.___________________________________________________________.

|Հասցեները                  |Ոռոգման ցանցի     |Սիզամարգերի |

|                           |երկարությունը, գմ |մակերեսը, քմ|

|___________________________|__________________|____________|

|Չեխովի փողոց               |3240              |2775.6      |

|___________________________|__________________|____________|

|Բագրատունյաց փողոց         |1100              |1007        |

|___________________________|__________________|____________|

|Եղ. Թադևոսյան  փողոց       |500               |1782        |

|___________________________|__________________|____________|

|Մանանդյան փողոց            |1000              |1657.6      |

|___________________________|__________________|____________|

|Եղբայրության փողոց         |600               |3872.6      |

|___________________________|__________________|____________|

|Շիրակի փողոց (սկսած        |                  |            |

|(սկսած Երևանյան  լճից)     |8000              |4024        |

|___________________________|__________________|____________|

|Արտաշիսյան փողոց           |                  |            |

|(սկսած Երևանյան  լճից)     |4400              |3335.1      |

.___________________________________________________________.

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը սահմանակից է Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններին:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքը կազմում է 773 հա, բնակչությունը 79.9 հազ. մարդ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զարգացման միտումները պետք է բխեն մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից և ներկայացնեն վարչական շրջանում առկա հիմնախնդիրները:

 

Գերակայությունները

1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում

2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում

3. հանգստի գոտիների և ջրավազանների ստեղծում

4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում

5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում

6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում

7. բնակչության առողջապահության որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում

8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում

9. հարթ և թեք տանիքների վերանորոգում

10. կոյուղագծի անցկացում և դիտահորերի հիմնանորոգում (Քանաքեռի 13-րդ և Քանաքեռի 12-րդ փողոց, Լեփսիուսի փողոց)

11. հենապատերի ընթացիկ և հիմնական նորոգում

12. բնակչություն, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց և վարչական շրջանի աշխատակազմ հետադարձ կապի ապահովում և առավել թափանցիկության ապահովում

13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում

 

Կրթություն, մշակույթ, սպորտ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործում է 15 մանկապարտեզ, 9 հիմնական դպրոց, 3 ավագ դպրոց, 1 հատուկ դպրոց խոսքի ծանր խանգարումներով երեխաների համար, 1 հատուկ ֆիզմաթ դպրոց, 1 կրթահամալիր և ՌԴ ՊՆ դպրոց, 1 կերպարվեստի դպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 կենտրոնացված գրադարանային համալիր` 2 մասնաճյուղով, 1 մարզադպրոց, 1 մշակութային կենտրոն, 2 մանկատուն, 5 բարձրագույն 1 մասնագիտական ուսումնական հաստատություն և 1 տուն-թանգարան:

Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

2009-2013թթ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կազմակերպվել և իրականացվել են մշակութային զանգվածային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:

2013թ. մանկապարտեզներում իրականացվել է գույքի արդիականացում և խոհանոցային պարագաների համալրում:

2009թ. վերանորոգվել է հ.150 մանկապարտեզի սանհանգույցը և խոհանոցը (Միջազգային օգնության զարգացման հայկական մասնաճյուղի հետ), իսկ 2011թ. այն կապիտալ վերանորոգվել է («Աֆալան» ՍՊԸ-ի կողմից):

2009թ. վերանորոգվել է հ.153 մանկապարտեզի 4 խմբասենյակ (Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ համագործակցությամբ): 2012թ. վերանորոգվել է խոհանոցը (IRD կազմակերպության հետ համագործակցությամբ):

2009թ. վերանորոգվել է հ.155 մանկապարտեզի սանհանգույցը, իսկ 2012թ. փոխվել են դռներն ու պատուհանները («Կամրջակ» ԲՀԿ): 2013թ. հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի միջոցներով:

2009թ. վերանորոգվել է հ. 161 մանկապարտեզի սանհանգույցը, խոհանոցը, սպասքի լվացման սենյակը (IRD կազմակերպություն): 2012թ. վերանորոգվել է 5 զրուցարան: 2013թ. փոխվել են զուգարանակոնքերը, լվացարանները:

2011թ. վերանորոգվել է 149 մանկապարտեզի սանհանգույցը («Վորլդ վիժն» ընկերություն):

2012թ. վերանորոգվել է հ. 151 մանկապարտեզի խոհանոցը, պահեստները (IRD ընկերություն): 2012թ. վերանորոգվել է 2 սանհանգույց («Վորլդ վիժն» ընկերություն): Կապիտալ վերանորոգվել է մանկապարտեզի 70%-ը Երևանի քաղաքապետարանի կողմից:

2012թ. վերանորոգվել է հ.152 մանկապարտեզի սանհանգույցը («Վորլդ վիժն» ընկերություն): 2013թ. սեփական միջոցներով փոխվել են դրսի 3 դռները:

Հ.158 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (դռներ, պատուհաններ, 1 խմբասենյակ և տանիք):

Ա. Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում 2009թ. վերանորոգվել է փոքր դահլիճի պատերը և կառուցվել է սանհանգույց:

Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցում 2010-2013թթ. վերանորոգվել է տանիքը և մի քանի դասասենյակներ (ֆրանսիական ծրագիր):

2011թ. ջեռուցման համակարգով է ապահովվել կենտրոնացված գրադարանային համալիրը: 2012թ. ջեռուցվել է նաև թիվ 2 մասնաճյուղը:

2013թ. կենտրոնական գրադարանում փոխվել են դռները, պատուհանները և վերանորոգվել է տանիքը:

Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցում 2011թ. փոխվել են պատուհանները («Վիվա-Սել ՄՏՍ»):

2012թ. հիմնանորոգվել է «Զեյթուն» մշակութային կենտրոնը:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ Ա. Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում (պարի դասարանի հատակը), Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցում, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում (մասնակի):

Կիրականացվեն կենտրոնացված գրադարանային համալիրի տանիքի, Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի վերանորոգման աշխատանքներ: Մարզադպրոցը կապահովվի լոկալ ջեռուցման համակարգով:

Կհիմնանորոգվեն հ.հ. 149, 152, 159, 161, 162 և կվերանորոգվեն հ.հ.158, 148, 157, 153, 160 մանկապարտեզները:

Հ.հ. 151, 155, 156 մանկապարտեզներում կիրականացվեն տանիքների հիմնական կամ մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Սոցիալական ապահովություն և առողջապահություն

Վարչական շրջանում գործում է 3 բարեգործական ճաշարան` Գերմանական Կարմիր Խաչի բարեգործական ճաշարանը (250 շահառու), «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի բարեգործական ճաշարանը (109 շահառու) և Հայ Առաքելական եկեղեցու «Արաբկիրի

Հայորդաց տան» բարեգործական ճաշարանը (107 շահառու): Վարչական շրջանում է գտնվում նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից սպասարկվող Սոցիալական տունը, որտեղ ժամանակավոր կացարան է հատկացված անօթևաններին:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը մի շարք բարեգործական կազմակերպությունների (Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ, «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ, Գերմանական Կարմիր Խաչ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «ԱՌԴԱ» ԲՀ, UMCOR Հայաստան և IRD Միջազգային օգնություն և զարգացում ՀԿ-ները և այլն) հետ համատեղ իրականացնում են տեղական նշանակության բարեգործական ծրագրեր:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործում է 14 առողջապահական կազմակերպություն (Երևանի ենթակայության 4):

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցիալապես անապահով բնակիչներին 2009-2013թթ. տրամադրվել է ֆինանսական օգնություն: Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին, շրջանի ամենատարեց բնակիչներին տոն և հիշատակի օրերին (Հաղթանակի օր, Տարեցների օր, Ամանոր և այլն) ցուցաբերվել է ինչպես դրամական, այնպես էլ նյութական աջակցություն, կատարվել են այցելություններ:

Անհրաժեշտությունից ելնելով վարչական շրջանի 75-85 քաղաքացի յուրաքանչյուր ամիս օգտվել են շրջանի Սոցիալական տանը գործող բաղնիքի անվճար ծառայություններից:

Վարչական շրջանի հաշմանդամ ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների և սոցիալապես առավել կարիքավոր 274 ընտանիքների ձմռանը բնակարանների ջեռուցման խնդիրը լուծելու նպատակով 2011-2013թթ. հատկացվել է վառելափայտ:

2009-2013թթ. սոցիալապես անապահով ընտանիքների 330 երեխա իրենց ամառային հանգիստը անցկացրել են Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում: Վարչական շրջանի դպրոցներին կից կազմակերպվել են բակային ճամբարներ:

Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ նպաստառու, սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների հատկացվել են պայուսակ և գրենական պիտույքներ: 2010թ. դպրոցական պարագաներ ստացել է 250 երեխա, իսկ 2011-2013թթ. յուրաքանչյուր տարի` 400 երեխա:

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում 2009-2013թթ. 123 հյուրընկալ ընտանիք ներկայացրել է հայտադիմում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելու համար: Վարչական շրջանում հյուրընկալվել է շուրջ 95 սփյուռքահայ երեխա: Վարչական շրջանում ՀՀ կառավարության 23.12.2004թ. հ.1854-Ն որոշմամբ հաստատված «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակում 2009, 2010, 2011 թվականներին ժամանակավոր աշխատանքով է ապահովվել զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված 59 քաղաքացի:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող բարեգործական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում սոցիալապես անապահով ընտանիքների համար իրականացվել են տարբեր սոցիալական ծրագրեր (սննդի, հագուստի կոշիկի, հիգիենայի պարագաների, գրենական պիտույքների բաշխում և այլն):

2009-2013թթ. վարչական շրջանի սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերին չպատկանող, սակայն կարիքավոր բնակիչներին պետական պատվերի շրջանակում կոնսերվատիվ բուժման, հետազոտման, վիրահատման նպատակով հատկացվել է 254 միջնորդագիր:

Վարչական շրջանում գործող բուժհիմնարկների հետ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվել են անվճար խորհրդատվություններ, մասնակի հետազոտություններ, ախտորոշումներ, որոնցում ընդգրկվել է շուրջ 504 քաղաքացի:

«Աճեմյան» ատամնաբուժական կլինիկայի բարեգործական ծրագրի շրջանակում շրջանի սոցիալապես անապահով 36 քաղաքացու 2009-2011թթ. մատուցվել են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ:

2012թ. շրջանի սոցիալապես անապահով 64 մարդ ստացել է անվճար դեղորայք:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

Տոն և հիշատակի օրերին սոցիալապես անապահով անձանց համար միջոցառումներ կկազմակերպվեն բարեգործական ճաշարաններում: Կցուցաբերվի դրամական և նյութական աջակցություն:

2014-2017թթ. նախատեսվում է սոցիալապես անապահով բնակիչների հիվանդանոցային անվճար բժշկական սպասարկում, անվճար դեղորայքի տրամադրում, առողջարանային ուղեգրերի տրամադրում, ինչպես նաև անվճար ատամնապրոթեզավորում: Վարչական շրջանի տարածքում գործող առողջապահական կազմակերպությունների հետ համատեղ բարեգործական ծրագրերի շրջանակներում կկազմակերպվի «Բաց դռների օր»` իրականացնելով անվճար խորհրդատվություններ, մասնակի հետազոտություններ ու ախտորոշումներ:

Շարունակական աշխատանքներ կիրականացվեն հաշմանդամների և սահմանափակ կարողություններով անձանց հասարակությանն ինտեգրման ուղղությամբ:

 

Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ունի 359 բազմաբնակարան բնակելի շենք, որում գործում է 216 վերելակ:

Վարչական շրջանն ունի 78 փողոց 68.6 կմ երկարությամբ:

Շրջանում գործող ոռոգման ցանցի երկարությունը 16170 գծամետր է (ներառյալ «Հաղթանակ» զբոսայգին):

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում առկա են սիզամարգ 7.5 հա, ծաղկանոց 0.2 հա, վարդանոց 0.03 հա, անտառներ և լանջեր 35.5 հա, պուրակ 6.8 հա:

2009-2013թթ. իրականացված աշխատանքներ

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը և տրանսպորտի անարգել երթևեկությունն ապահովելու համար 2011-2012թթ. վերգետնյա անցումներ են կառուցվել Ազատության պողոտայում Լ. Տոլստոյի անվան հ. 128 դպրոցի մոտ, Դ. Անհաղթ փողոցում Եվրոպական համալսարանի մոտ, Ազատության պողոտայի և Ներսիսյան փողոցի խաչմերուկում:

2009-2012թթ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հիմնանորոգվել է 54 վերելակ: Կատարվել է 43 շքամուտքերի նորոգման աշխատանքներ:

2009-2012թթ. իրականացվել է 110 հարթ և 122 թեք տանիքների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանք:

2009-2013թթ. ընթացքում վարչական շրջանում կառուցվել է 4 մինի ֆուտբոլի դաշտ: Բարեկարգվել և վերակառուցվել է 38 բակային տարածք և խաղահրապարակ: Վերագործարկվել է 1 շատրվան:

Բակային տարածքների և հուշարձանների բարեկարգման աշխատանքներ են կատարվել Դրոյի 16, Դրոյի 24, Դ. Անհաղթ 2,4, Դ. Անհաղթ 12-14, Սարկավագի 131 և 131/1, Սարկավագի 72, ՈՒլնեցու 1, 2, Հր. Ներսիսյան 4, Լեփսիուսի 19, Շովրոյան 14, Ռուբինյանց 2/2 հասցեներում: Բարեկարգվել են 2-րդ աշխարհամարտի հուշարձանը, Պ. Սևակի հուշարձանը, Պարոնյանի անվ. պուրակը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2010-2012թթ. ընթացքում կատարվել է 103595քմ ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանքներ:

Գյուղատնտեսական մթերքների շուկա է կազմակերպվել Ահարոնյան 10/5 հասցեի մոտակայքում:

2010-2012թթ. նոր ջրագիծ է անցկացվել «Հաղթանակ» զբոսայգում, Դ. Անհաղթ փողոցից («Լամբադա» կամրջի մոտից) մինչև Հր. Ներսիսյան փողոցի խաչմերուկ:

Գործող ոռոգման համակարգի ընթացիկ և հիմնական վերանորոգման ծավալները 2009թ. 120գծմ համեմատ 2012թ. կազմել է 865 գծմ:

2014-2017թթ. նախատեսվող աշխատանքներ

2014-2017թթ. նախատեսվում է կառուցել հենապատեր ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների հատվածում:

Կասֆալտապատվի Քանաքեռի 14-րդ, Մ.Մելիքյան, Հասրաթյան փողոցները և նրբանցքների գրունտային հատվածները:

Բակերի բարեկարգման աշխատանքներին զուգընթաց ինքնակամ ցանցապատ հողակտորների փոխարեն նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակներ և կանաչ տարածքներ: Հանգստի համար պայմաններ ստեղծելու նպատակով կավելացվեն նստարաններ, շվաքարաններ ու զրուցարաններ:

Կավարտվեն վարչական շրջանի բոլոր փողոցների և բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները:

2014-2017թթ. կիրականացվեն կանաչ տարածքների ոռոգման ցանցի ընդլայնման և վերանորոգման աշխատանքներ` հասցնելով այն 18.200 գծմ: Աշխատանքները կիրականացվեն Պ. Սևակի փողոցի մի կողմում, Ահարոնյան փողոցի երկու կողմերում, Ռուբինյանց փողոցի հարակից տարածքում, Դ. Անհաղթ-Կ.ՈՒլնեցի խաչմերուկից մինչև «Զեյթուն» մշակույթի տուն, Զ. Սարկավագի փողոցում, Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի մի կողմը: Կանաչապատաման աշխատանքների շրջանակում 2014-2017թթ. կավելացվեն սիզամարգերի մակերեսները: Աշխատանքները կիրականացվեն Պ. Սևակի փողոցում, Ահարոնյան փողոցում, Ռուբինյանց փողոցում («Ալմաստ» գործարանի հարևանությամբ), Անհաղթ-Կ.ՈՒլնեցի խաչմերուկից մինչև «Զեյթուն» մշակույթի տուն, Ահարոնյան փողոցում, Զ. Սարկավագի փողոցում:

Վարդանոցներ կստեղծվեն Պ. Սևակի, Դրոյի, Կ.ՈՒլնեցու փողոցներում, Ազատության պողոտայում:

Ծաղկապատման աշխատանքների շրջանակում կավելացվեն ծաղկային մակերեսները Հաղթանակ զբոսայգու տարածքում, Ազատության պողոտայում, Դ. Անհաղթի, Ռուբինյանց, Զ. Սարկավագի փողոցներում, Հ. Պարոնյանի և Պ. Սևակի պուրակներում:

 

pin
Երևանի ավագանի
10.12.2013
N 85-Ն
Որոշում