Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐ ...

11.02.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.1999  -ից մինչեւ   11.02.2010  -ը:
 
(ուժը կորցրել է 23.12.09 թիվ 47-Ն որոշում)

i

120.0061.290699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

5 ապրիլի 1999 թվականի թիվ 61

i

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել պետական վիճակագրական հետևյալ հաշվետվությունները և դրանց լրացման հրահանգը.

«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գների հաշվառման մասին»` ձև թիվ 1-ՄԳ

«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի իրացման գների հաշվառման մասին»` ձև թիվ 1-ԻԳ:

Հաստատված է

ՀՀ վիճակագրության, պետական

ռեգիստրի և վերլուծության

նախարարի

05 ապրիլի 1999թ.

թիվ 61 հրամանով

ՀՐԱՀԱՆԳ

«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի

մեծածախ գների հաշվառման մասին» ձև թիվ-1 ՄԳ (ամսական),

«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի

իրացման գների հաշվառման մասին» ձև թիվ 1-ԻԳ (ամսական)

պետական վիճակագրական հաշվետվությունների լրացման

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 25.05.96թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» կետի համաձայն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հրահանգը սահմանում է արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ և իրացման գների հաշվառման գծով (ձև 1-ՄԳ, ձև 1-ԻԳ) հաշվետվությունների (այսուհետ հաշվետվություններ) լրացման կարգը:

Հաշվետվությունները ներկայացնում են արդյունաբերական արտադրանքի մեծածախ և իրացման գների դիտարկման համար ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները, պետական հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գների հաշվառման մասին» (ձև թիվ 1-ՄԳ), «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի իրացման գների հաշվառման մասին» (ձև թիվ 1-ԻԳ) հաշվետվությունները ներկայացվում են ըստ վիճակագրական ձևերում նշված ժամկետի և հասցեատերերի ամսական պարբերականությամբ:

Հաշվետվությունները կազմվում են յուրաքանչյուր ամիս հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի համար:

Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:

Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ*:

_____

* (առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել

ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի

մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով)

_____

Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

Վիճակագրական հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» հաստատված ՀՀ կառավարության 15.01.99թ. թիվ 23 որոշմամբ):

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդյունաբերական արտադրանքի գների ուսումնասիրությունը կատարվում է արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար:

Արդյունաբերական արտադրանքի գների փոփոխության դիտարկումն իրականացվում է ընտրանքային կարգով ընտրված արդյունաբերության ոլորտի բազային կազմակերպությունների (իրավաբանական անձանց, հիմնարկների) տվյալների հիման վրա:

Բազային կազմակերպությունների ընտրությունը կատարվում է վիճակագրական մարմինների կողմից, խորհրդակցելով համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների հետ:

Հետազոտվող օբյեկտների կազմում ներգրավվում են արդյունաբերության այս կամ այն ճյուղի արտադրության ծավալում որոշակի կշիռ ունեցող կազմակերպությունները: Չեն ընտրվում այն կազմակերպությունները, որոնց արտադրանքը ունի ժամանակավոր բնույթ:

ԱՐՏԱԴՐԱՆՔ - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Գների դիտարկման համար արտադրանք-ներկայացուցիչներն* ընտրվում են հետևյալ սկզբունքներից ելնելով.

- արտադրանքի արտադրությունը նախատեսված պետք է լինի երկարատև ժամանակով (առնվազն մեկ տարի).

- արտադրանքը պետք է ներկայացուցչական լինի տվյալ ապրանքախմբի արտադրության ընդհանուր ծավալում: Եթե կազմակերպությունում երկու տիպի արտադրանք կա, որոնք գերակշռում են ընդհանուր արտադրության ծավալում, ապա կարող են դիտարկվել երկուսն էլ.

- ապրանքային խմբի ապախոշորացման դեպքում միատիպ ապրանքային ենթախմբերում առանձին ապրանքատեսակների գների տատանումը պետք է լինի նվազագույնը.

- ճյուղերում, որտեղ արտադրությունը բավական արագ է նորացվում (օրինակ թեթև արդյունաբերություն` կոշիկ և այլն), կարելի է անվանացանկի մեջ ներգրավել ոչ թե առանձին արտադրատեսակներ, այլ ապրանքային խմբեր:

_____

* այն արտադրատեսակներն են, որոնք ընտրվում են նույնատիպ արտադրատեսակներից

արդյունաբերական արտադրանքի մեծածախ և իրացման գների դիտարկման նպատակով:

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵԾԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԳ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Դիտարկման ժամանակ գրանցվում է արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գինն առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի: Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում արտադրված արտադրանքի վերաբերյալ կամ արտադրանքի առաքման պայմանագրերով նախատեսված գների մասին տվյալները: Եթե գների գրանցման պահին արտադրություն չի եղել, ապա վիճակագրական ձևերում գրանցվում է այն գինը, որով գրանցմանն ամենամոտ ժամանակահատվածում (նախորդ գրանցումից հետո) իրականացվել է արտադրանքի թողարկումը:

Երկարատև ցիկլով ապրանքների արտադրության համար (որոնց բեռնառաքումը մի քանի ամսվա մեջ չի կատարվել) վիճակագրական ձևում գների մասին տեղեկատվությունը լրացվում է առաքման համար կնքված փաստաթղթերում նշված գների մասին տվյալների հիման վրա:

Վիճակագրական ձևում գրանցվում է յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձևավորված արտադրված (իրացված) արտադրանքի միջին կշռված ամսական գինը, որը հաշվարկվում է արտադրանքի գնի և քանակի արտադրյալների հանրագումարը հարաբերելով քանակների գումարին:

n

E PjQj

                           -    j = 1

                           P = __________

                                n

                                E  Qj

                                j = 1

որտեղ`

-

     P    -  արտադրանքի ամսական միջին կշռված գինն է

Pj   - j-րդ արտադրանքի գինն է

Qj  - j-րդ արտադրանքի քանակն է:

Օրինակ - ենթադրենք, հաշվետու ամսվա ընթացքում արտադրվել (իրացվել) է

արտադրանք կաուստիկ սոդա երեք խմբաքանակով և ձևավորվել են

հետևյալ գները.

.___________________________________________________________.

| կաուստիկ սոդա   | չափի     | արտադրանքի   |  արտադրանքի   |

|                 | միավորը  | գինը (P)     |  քանակը  (Q)  |

|                 |          | (հազար դրամ) |               |

|_________________|__________|______________|_______________|

|  I խմբաքանակ    |    տ     |  200.0       |    200.0      |

|_________________|__________|______________|_______________|

| II խմբաքանակ    |    տ     |  225.0       |    250.0      |

|_________________|__________|______________|_______________|

|III խմբաքանակ    |    տ     |  235.0       |    400.0      |

.___________________________________________________________.

Ըստ վերը նշված բանաձևի, ձևավորված միջին կշռված ամսական գինը հաշվարկվում է հետևյալ կերպ.

       -     200.0* 200.0 + 225.0* 250.0 + 235.0* 400.0

P  = ____________________________________________ = 223.82 200.0 + 250.0 + 400.0

Ընտրված արտադրանք ներկայացուցիչների գների գրանցումը կատարվում է մշտապես, ամբողջ տարվա ընթացքում:

Դիտարկվող ապրանքատեսակի փոխարինումը համանման այլ ապրանքատեսակով իրականացվում է այդ ապրանքատեսակի արտադրության դադարեցման դեպքում: Ընդ որում դիտարկվող նոր ապրանքատեսակի համար գրանցվում է նաև բազիսային ժամանակաշրջանի (նախորդ ամսվա և նախորդ տարվա համապատասխան ամսվա) գինը:

Գների գրանցումն իրականացվում է ընտրված անվանացանկին համապատասխան, ընդ որում նախորդ ժամանակաշրջանի գների վերաբերյալ տվյալները փոխանցվում են հաշվետու ամսվա ձևի մեջ: Եթե արտադրանք-ներկայացուցիչը չի արտադրվել հաշվետու ամսում, ապա վերցվում է կազմակերպության կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկային) գինը: Վերջինիս բացակայության դեպքում օգտագործվում է հարաբերական գինը, որի հաշվարկման համար տվյալ ապրանքախմբի մյուս ապրանքների գների միջին ինդեքսն օգտագործվում է բացակա ապրանքատեսակի գնի հաշվարկման համար: Երեք ամսից ավելի արտադրանք-ներկայացուցչի բացակայության դեպքում այն փոխարինվում է նորով, եթե այն կապված չէ հանրապետությունում էներգետիկ, տրանսպորտային և ժամանակավոր այլ սահմանափակումների հետ:

Եթե ընտրված արտադրանք-ներկայացուցիչը չի արտադրվել նախորդ (բազիսային) տարում, սակայն ընթացիկ տարում այն դիտարկվում է, ապա բազիսային ժամանակաշրջանի համար կիրառվում է հարաբերական գին, իսկ ծավալը հաշվարկվում է ընթացիկ ժամանակաշրջանում ապրանքախմբի (ենթաճյուղի) մեջ նրա տեսակարար կշռով:

Գների դիտարկում և գրանցում կարող են իրականացնել նաև վիճակագրական մարմինների աշխատողներին` բազային կազմակերպություն այցելելով:

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԻԳ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի իրացման գների հաշվառման մասին» ձևում լրացվում է իրացված արտադրանքի քանակը բնաիրային արտահայտությամբ և արտադրանք-ներկայացուցչի համար ձևավորված իրացման միջին կշռված գինը: Հաշվետվությունը լրացվում է «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գների հաշվառման մասին» (ձև թիվ 1-ՄԳ) լրացման կարգին համաձայն:

Ծանոթություն: Ապրանքափոխանակման կարգով (բարտեր), աշխատողներին բնաիրային

ձևով վարձատրման (աշխատավարձի) դիմաց, կամ այլ վճարումներ

(բնաիրային ձևով) կատարելու դեպքում վիճակագրական ձևում

լրացվում է տվյալ արտադրանքի իրացման փաստացի ձևակերպման

գին, իսկ քանակը` որպես իրացված արտադրանքի քանակ բնաիրային

արտահայտությամբ:

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

|                  ծածկագրերն ըստ`             | Ներկայացվում է համաձայն` |

|______________________________________________| «Պետական վիճակագրության |

|  ՁԿԴ-ի**    |    ՊԿՄՆՀ-ի*        |  ՏԳԸԴ-ի** | մասին»  ՀՀ օրենքի, ՀՀ   |

| (Ձեռնարկու- | (Պետական կառավար-  |(Տնտեսական | կառավարության կողմից     |

|  թյունների  |  ման մարմինների    | գործու-   | հաստատված  «Պետական     |

|  կոդերի դա- |  նշանակման համա-   | նեության  | վիճակագրական աշխատանքների|

|  սակարգիչ)  |  կարգիչ)           | ընդհանուր | ծրագրի»  և   «Պետական  |

|             |                    | դասակար-  | վիճակագրական աշխատանքների|

|             |                    | գիչ)      | իրականացման համար        |

|             |                    |           | վիճակագրական             |

|_____________|________________________________| տեղեկությունների         |

| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | || ներկայացման»  կարգի     |

|______________________________________________|__________________________|

|Ում է ներկայացվում (անվանումը) ______________ |   Ձև   թիվ 1 - ՄԳ        |

|                                              |  _________________       |

|                                              |   փոստային - ամսական     |

|                                              |                          |

|                                              |                          |

|Ով է ներկայացնում  (անվանումը) _______________|   Հաստատված է ՀՀ         |

|                                              |   վիճնախարարի 1999թ.     |

|Հիմնադիրները                                  |   ապրիլի 5-ի թիվ 61      |

|(մասնակիցները)***  1 .. 2 .. 3 .. 4 ..        |   հրամանով               |

|                     ..   ..   ..   ..        |                          |

|1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ     |   Ներկայացվում է`        |

|4 քաղաքացի                                    |   վիճակագրության տեղական |

|Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրա-|   բաժանմունք կամ մարզային|

|ժեշտ է կատարել նշում .__.                     |   (Երևանի  քաղաքային)    |

|                     .__.                     |   վարչություն            |

|                                              |                          |

|Կազմակերպական-իրավական ձևը  ______________    |   Ներկայացնում են`       |

|ծածկագիրը ** ______________                   |   ՀՀ վիճնախարարության    |

|                                              |   կողմից ընտրանքային     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______|   կարգով ընտրված         |

|_______________        ծածկագիրը** ___________|   առևտրային              |

|                                              |   կազմակերպությունները,  |

|Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման     |   պետական հիմնարկները    |

|համարը ** _____________________________       |                          |

|                                              |   Հաշվետվության          |

|Նույնականացման  (իդենտիֆիկացիոն)  կոդը _______|   ներկայացման ժամկետը`   |

|                                              |  հաշվետու ժամանակաշրջանից|

|Մարզը _____________________         __________|   հետո 2-րդ օրը          |

|                                              |                          |

|Հասցեն ___________________________________    |                          |

|                                              |                          |

|*)    Ծածկագրերը լրացվում են վիճակագրական     |                          |

|      մարմինների կողմից                       |                          |

|                                              |                          |

|**)   Լրացվում է ձեռնարկությունների պետ-      |                          |

|      ռեգիստրի կողմից տրված գրանցման          |                          |

|      վկայականից  (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)      |                          |

|                                              |                          |

|***)  Մի քանի հիմնադրի  (մասնակցի)  դեպքերում |                          |

|      ..                                      |                          |

|      .. նշումները կատարվում են միաժամանակ`   |                          |

|      համապատասխաններում վանդակներում         |                          |

._________________________________________________________________________.

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵԾԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

19 _____ թվականի ____________________ ամսվա համար

(տվյալները լրացվում են առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)

._________________________________________________________________________.

|Ապրանքա- | Չափի |      Ընթացիկ ամսում     |   Նախորդ տարվա համա-| Նշում- |

|տեսակնե- | միա- |                         |   պատասխան ամսում   | ներ    |

|րի անվա- | վորը |_________________________|_____________________|        |

|նումը    |      | արտադրված  | արտադրված  |   արտա-  | արտա-    |        |

|         |      | արտադրանքի | արտադրանքի |   դրված  | դրված    |        |

|         |      | քանակը     | մեկ միավո- |   արտադ- | արտադ-   |        |

|         |      | բնաիրային  | րի գինը    |   րանքի  | րանքի    |        |

|         |      | արտահայ-   | (դրամ)     |   քանակը | մեկ      |        |

|         |      | տությամբ   |            |   բնաի-  | միավորի  |        |

|         |      |            |            |   րային  | գինը     |        |

|         |      |            |            |   արտա-  | (դրամ)   |        |

|         |      |            |            |   հայ-   |          |        |

|         |      |            |            |   տու-   |          |        |

|         |      |            |            |   թյամբ  |          |        |

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|   Ա     | Բ    |   1        |    2       |     3    |    4     |    5   |

«_______» ______________ 19 _____ թ.         Ղեկավար` __________

________________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Ցուցում.  Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում արտադրված

արտադրանք-ներկայացուցիչների վերաբերյալ գնային տվյալները (առանց

ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

«Ա» , «Բ» - բաժիններում համապատասխանաբար լրացվում է

թողարկված արտադրանքի անվանումը մակնիշը (մարկան) և չափի

միավորը:

«1» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում արտադրված արտադրանքի

քանակը բնաիրային արտահայտությամբ:

«2» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում ձևավորված

արտադրանք-ներկայացուցչի արտադրության (մեծածախ գինը` ինքնարժեք

գումարած շահույթ) միջին կշռված գինը:

«3» , «4» - բաժինները լրացվում են միայն նոր

արտադրանք-ներկայացուցչի առկայության դեպքում:

«5» - բաժնում գների նկատելի փոփոխությունների (նախորդ

ժամանակաշրջանի նկատմամբ) և այլ դեպքերում տրվում են լրացուցիչ

հիմնավորումներ:

Գների գրանցումը իրականացվում է ընտրված ցանկին խիստ համապատասխան: Եթե որևէ արտադրանք-ներկայացուցիչ չի արտադրվել հաշվետու ամսում, ապա վերցվում է ձեռնարկության կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկային) մեծածախ գինը: Երեք ամսից ավել արտադրանք-ներկայացուցչի բացակայության դեպքում, այն փոխարինվում է նորով (եթե այն կապված չէ էներգետիկ, տրանսպորտային և այլ ժամանակավոր սահմանափակումների հետ) նախօրոք տեղյակ պահելով վիճակագրական մարմիններին:

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

|                  ծածկագրերն ըստ`             | Ներկայացվում է համաձայն` |

|______________________________________________| «Պետական վիճակագրության |

|  ՁԿԴ-ի**    |    ՊԿՄՆՀ-ի*        |  ՏԳԸԴ-ի** | մասին»  ՀՀ օրենքի, ՀՀ   |

| (Ձեռնարկու- | (Պետական կառավար-  |(Տնտեսական | կառավարության կողմից     |

|  թյունների  |  ման մարմինների    | գործու-   | հաստատված  «Պետական     |

|  կոդերի դա- |  նշանակման համա-   | նեության  | վիճակագրական աշխատանքների|

|  սակարգիչ)  |  կարգիչ)           | ընդհանուր | ծրագրի»  և   «Պետական  |

|             |                    | դասակար-  | վիճակագրական աշխատանքների|

|             |                    | գիչ)      | իրականացման համար        |

|             |                    |           | վիճակագրական             |

|_____________|________________________________| տեղեկությունների         |

| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | || ներկայացման»  կարգի     |

|______________________________________________|__________________________|

|Ում է ներկայացվում (անվանումը) ______________ |   Ձև   թիվ 1 - ԻԳ        |

|                                              |  _________________       |

|                                              |   փոստային - ամսական     |

|                                              |                          |

|                                              |                          |

|Ով է ներկայացնում  (անվանումը) _______________|   Հաստատված է ՀՀ         |

|                                              |   վիճնախարարի 1999թ.     |

|Հիմնադիրները                                  |   ապրիլի 5-ի թիվ 61      |

|(մասնակիցները)***  1 .. 2 .. 3 .. 4 ..        |   հրամանով               |

|                     ..   ..   ..   ..        |                          |

|1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ     |   Ներկայացվում է`        |

|4 քաղաքացի                                    |   վիճակագրության տեղական |

|Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրա-|   բաժանմունք կամ մարզային|

|ժեշտ է կատարել նշում .__.                     |   (Երևանի  քաղաքային)    |

|                     .__.                     |   վարչություն            |

|                                              |                          |

|Կազմակերպական-իրավական ձևը  ______________    |   Ներկայացնում են`       |

|ծածկագիրը ** ______________                   |   ՀՀ վիճնախարարության    |

|                                              |   կողմից ընտրանքային     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______|   կարգով ընտրված         |

|_______________        ծածկագիրը** ___________|   առևտրային              |

|                                              |   կազմակերպությունները,  |

|Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման     |   պետական հիմնարկները    |

|համարը ** _____________________________       |                          |

|                                              |   Հաշվետվության          |

|Նույնականացման  (իդենտիֆիկացիոն)  կոդը ** ____|   ներկայացման ժամկետը`   |

|                                              |  հաշվետու ժամանակաշրջանից|

|Մարզը _____________________         __________|   հետո 2-րդ օրը          |

|                                              |                          |

|Հասցեն ___________________________________    |                          |

|                                              |                          |

|*)    Ծածկագրերը լրացվում են վիճակագրական     |                          |

|      մարմինների կողմից                       |                          |

|                                              |                          |

|**)   Լրացվում է ձեռնարկությունների պետ-      |                          |

|      ռեգիստրի կողմից տրված գրանցման          |                          |

|      վկայականից  (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)      |                          |

|                                              |                          |

|***)  Մի քանի հիմնադրի  (մասնակցի)  դեպքերում |                          |

|      ..                                      |                          |

|      .. նշումները կատարվում են միաժամանակ`   |                          |

|      համապատասխաններում վանդակներում         |                          |

._________________________________________________________________________.

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

19 _____ թվականի ____________________ ամսվա համար

(տվյալները լրացվում են առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)

._________________________________________________________________________.

|Ապրանքա- | Չափի |      Ընթացիկ ամսում     |   Նախորդ տարվա համա-| Նշում- |

|տեսակնե- | միա- |                         |   պատասխան ամսում   | ներ    |

|րի անվա- | վորը |_________________________|_____________________|        |

|նումը    |      | իրացված    | իրացված    |   իրաց-  | իրաց-    |        |

|         |      | արտադրանքի | արտադրանքի |   ված    | ված      |        |

|         |      | քանակը     | մեկ միավո- |   արտադ- | արտադ-   |        |

|         |      | բնաիրային  | րի գինը    |   րանքի  | րանքի    |        |

|         |      | արտահայ-   | (դրամ)     |   քանակը | մեկ      |        |

|         |      | տությամբ   |            |   բնաի-  | միավորի  |        |

|         |      |            |            |   րային  | գինը     |        |

|         |      |            |            |   արտա-  | (դրամ)   |        |

|         |      |            |            |   հայ-   |          |        |

|         |      |            |            |   տու-   |          |        |

|         |      |            |            |   թյամբ  |          |        |

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|   Ա     | Բ    |   1        |    2       |     3    |    4     |    5   |

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

|_________|______|____________|____________|__________|__________|________|

._________________________________________________________________________.

«_______» ______________ 19 _____ թ.         Ղեկավար` __________

________________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Ցուցում.  Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում իրացված

արտադրանք-ներկայացուցիչների վերաբերյալ գնային տվյալները (առանց

ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

«Ա» , «Բ» - բաժիններում համապատասխանաբար լրացվում է

թողարկված արտադրանքի անվանումը մակնիշը (մարկան) և չափի

միավորը:

«1» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում իրացված արտադրանքի

քանակը բնաիրային արտահայտությամբ:

«2» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում ձևավորված

արտադրանք-ներկայացուցչի իրացման միջին կշռված գինը:

«3» , «4» - բաժինները լրացվում են միայն նոր

արտադրանք-ներկայացուցչի առկայության դեպքում:

«5» - բաժնում գների նկատելի փոփոխությունների (նախորդ

ժամանակաշրջանի նկատմամբ) և այլ դեպքերում տրվում են լրացուցիչ

հիմնավորումներ:

Գների գրանցումը իրականացվում է ընտրված ցանկին խիստ համապատասխան: Եթե որևէ արտադրանք-ներկայացուցիչ չի արտադրվել հաշվետու ամսում, ապա վերցվում է ձեռնարկության կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկային) գինը: Երեք ամսից ավել արտադրանք-ներկայացուցչի բացակայության դեպքում, այն փոխարինվում է նորով (եթե այն կապված չէ էներգետիկ, տրանսպորտային և այլ ժամանակավոր սահմանափակումների հետ) նախօրոք տեղյակ պահելով վիճակագրական մարմիններին:

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «29» 06 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 120990108

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
05.04.1999
N 61
Հրաման