Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98Թ ...

11.04.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.1999  -ից մինչեւ   11.04.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)

i

103.0110.290699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

9 հունիսի 1999 թվականի թիվ 110

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999թ. հունիսի 7-ի թիվ 8 որոշումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ (ցանկը կցվում է):

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`

2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Հաստատված է

ՀՀ արդյունաբերության

և առևտրի նախարարության

1999թ. հունիսի 09-ի

թիվ 110 հրամանով

 

Համաձայնեցված է`         Համաձայնեցված է`          Համաձայնեցված է`

ՀՀ ֆինանսների և          ՀՀ հարկային               ՀՀ փոստի և

էկոնոմիկայի              տեսչություն               հեռահաղորդակցության

նախարարություն                                     նախարարություն

 

«14» հունիսի 1999թ.    «14» հունիսի 1999թ.     «18» հունիսի 1999թ.

 

          Համաձայնեցված է`               Համաձայնեցված է`

          ՀՀ կենտրոնական բանկ            ՀՀ կառավարությանն առընթեր

                                         ստանդարտացման, չափագիտության

                                         և սերտիֆիկացման վարչություն

 

          «18» հունիսի 1999թ.          «17» հունիսի 1999թ.

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98թ. ՀՀ կիրառման

i

համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատման

մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 39,

40,41 և 42 տողերով, հետևյալ բովանդակությամբ`

 

._________________________________________________________________________.

|հ/հ| ՀԴՄ-ի մոդելների| Խումբը  |          Կիրառման ոլորտները              |

|   | անվանումը      |         |__________________________________________|

|   |                |         | Առև-  | Սպասար-  |Նավթա-  | Հյուրանոցնե- |

|   |                |         | տուր  | կում-    |մթերքի  | րի և  հանրա- |

|   |                |         |       | ներ      |վաճառք  | յին սննդի    |

|   |                |         |       |          |        | ձեռնարկու-   |

|   |                |         |       |          |        | թյուններ     |

|___|________________|_________|_______|__________|________|______________|

|39 | ԷԼՎԵՍ-ՄԻԿՐՈ-Ֆ  | Ինք-    |       |          |        |              |

|   |                | նա-     |       |          |        |              |

|   |                | վար     |   +   |   +      |        |     +        |

|___|________________|_________|_______|__________|________|______________|

|40 | ՄԻԿՐՈ-105 Ֆ    | Ինք-    |   +   |  + բացի  |        |              |

|   |                | նա-     |       |  երկա-   |        |              |

|   |                | վար     |       |  թուղա-  |        |              |

|   |                |         |       |  յին     |        |              |

|   |                |         |       |  տրանս-  |        |              |

|   |                |         |       |  պորտից, |        |              |

|   |                |         |       |  կապից   |        |              |

|   |                |         |       |  և       |        |              |

|   |                |         |       |  փոստից  |        |              |

|___|________________|_________|_______|__________|________|______________|

|41 | ՅՈԼԿԱ micro    | Պասիվ   |    +  |    +     |      + |      +       |

|___|________________|_________|_______|__________|________|______________|

|42 |  ՅՈԼՏԱՔՍ 40 Ֆ  |  Ինք-   |       |  + միայն |        |              |

|   |                |  նա-    |       |  տրանս-  |        |              |

|   |                |  վար    |       |  պորտում |        |              |

._________________________________________________________________________.

 

Ցանկի 33, 34 և 35 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

._________________________________________________________________________.

|հ/հ| ՀԴՄ-ի մոդելների| Խումբը  |          Կիրառման ոլորտները              |

|   | անվանումը      |         |__________________________________________|

|   |                |         | Առև-  | Սպասար-  |Նավթա-  | Հյուրանոցներ |

|   |                |         | տուր  | կում-    |մթերքի  |    և  հանրա- |

|   |                |         |       | ներ      |վաճառք  | յին սննդի    |

|   |                |         |       |          |        | ձեռնարկու-   |

|   |                |         |       |          |        | թյուններ     |

|___|________________|_________|_______|__________|________|______________|

|33 | ԷԼՎԵՍ-01-03-Ֆ  |         |       |          |        |              |

|   |                |         |       |          |        |              |

|   |                | Պասիվ   |   +   |   +      |   +    |     +        |

|___|________________|_________|_______|__________|________|______________|

|34 | ԷԼՎԵՍ-ՄԻՆԻ-Ֆ   | Պասիվ   |   +   |   +      |   +    |     +        |

|___|________________|_________|_______|__________|________|______________|

|35 | ՅՈԼԿԱ 801 Բ-Ֆ  | Ինքնավար|   +   |   +      |   +    |     +        |

._________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«29» «06» 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 103990110

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
09.06.1999
N 110
Հրաման