(ուժը կորցրել է 25.07.08 թիվ 265-Ն հրաման)
i
105.0073.240699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
14 հունիսի 1999 թվականի թիվ 73
i
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 261 որոշման, ելնելով Սևանա լճում ձկան արդյունագործական պաշարների վերաբերյալ արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի 08.06.99թ. որոշումից (արձանագրության քաղվածքը կցվում է) և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական հիմնավորումից (կցվում է)`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Մինչև 2000թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը և ջրային այլ կենդանիների որսը:
2. Անվերապահորեն ընդունել ՀՀ բնապահպանության, ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարների և Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված համատեղ միջոցառումների ծրագրի (կցվում է) կատարումը:
3. «Սևան» ազգային պարկին (տնօրեն` Լ. Թովմասյան).
- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.
- մինչև ս/թ հունիսի 15-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված լողամիջոցների և որսագործիքների (այդ թվում խեցգետնաորսիչների) դուրս բերումը.
- մինչև ս/թ հունիսի 20-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված ժամանակավոր կացարանների (այդ թվում` վագոն-տնակների) դուրս բերումը:
4. ԲՀՊՏ վարչությանը (պետ` Հ. Պառավյան).
- հսկողություն իրականացնել սույն հրամանի 3-րդ կետով սահմանված գործողությունների կատարման ընթացքին.
- օժանդակել ազգային պարկին` ապօրինի ձկնորսության դեմ ձեռնարկվող միջոցառումները իրականացնելուն.
- Գեղարքունիքի մարզի ազգաբնակչության շրջանում կազմակերպել բացատրական աշխատանք ձկնորսության արգելքի անհրաժեշտության վերաբերյալ:
5. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան).
- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.
- սահմանված կարգով իրականացնել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի իրականացման աշխատանքների վերահսկողություն.
- ապահովել ամենօրյա օպերատիվ տեղեկատվության ամփոփագրի ներկայացումը իրականացվող միջոցառումների վերաբերյալ.
- մշտական օգնություն ցուցաբերել և վերահսկել խախտումների հայտնաբերման դեպքում փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման և հետագա ընթացք տալու հարցերին:
6. Կենսառեսուրսների պահպանության վարչությանը (պետ` Ս. Շաշիկյան).
- մեթոդական օգնություն ցուցաբերել «Սևան» ազգային պարկին, ԲՀՊՏ վարչությանը և ՀԲՊ տեսչությանը.
- ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ 20 օրյա ժամկետում մշակել ժամանակացույց Սևանա լճում ձկնային պաշարների ուսումնասիրման վերաբերյալ, այդ նպատակով իրականացվող որսի ժամանակ ապահովել տարածքային կառավարման և իրավապահ մարմինների, ՀԲՊ տեսչության, ԲՀՊՏ վարչության և «Սևան» ազգային պարկի մասնակցությունը.
- շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել գիտական ուսումնասիրությունների մոնիտորինգ և յուրաքանչյուր 20 օրը մեկ ներկայացնել վերլուծության արդյունքներն ու առաջարկություններ.
- ՀԲՊ տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում ներկայացնել ծրագիր և նախահաշիվ ՀՀ ջրավազաններում (գետերում, լճերում, ջրամբարներում) ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական, որոշման համար:
7. ՀԲՊ տեսչությանը, ԲՀՊՏ վարչությանը և «Սևան» ազգային պարկին.
- առգրավված և գիտական նպատակներով որսված ձուկը իրացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Տնտեսագիտական վարչությանը (պետ` Ա. Հարությունյան).
- ՀԲՊ տեսչության և ԲՀՊՏ վարչության հետ համատեղ 15 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ձկնորսության արգելքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալների, դրանց աղբյուրների և ֆինանսավորման ժամկետների վերաբերյալ:
9. Հասարակայնության հետ կապերի վարչությանը (պետ` Ա. Պեպանյան).
- հանրապետության լրատվական միջոցներով ապահովել ձեռնարկվող միջոցառումների անհրաժեշտության և ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:
10. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան) և ԲՀՊՏ-ի վարչությանը (պետ` Հ. Պառավյան).
- ապահովել ձեռնարկվող միջոցառումներին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը:
11. Սույն հրամանով նախատեսված գործընթացի համակարգումը դնել նախարարի տեղակալ Ս. Բալոյանի վրա:
12. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
_________
Ուղարկել - Նախարարի տեղակալներին, ՀԲՊ տեսչությանը, ԲՀՊՏ, կենսառեսուրսների
պահպանության, տնտեսագիտության և հասարակայնության հետ կապերի
վարչություններին, «Սևան» ազգային պարկին, իրավախորհրդատուին,
նախարարի խորհրդականներին, աշխատակազմի ղեկավարին` ի
պատկանելություն և կցել գործերին:
ՔԱՂՎԱԾՔ
ՀՀ բնապահպանության նախարարության «Սևանա լճում
արդյունագործական ձկնորսության թույլատրագրային
հանձնաժողովի» 1999 թվականի հունիսի 8-ի
նիստի թիվ 2 արձանագրությունից
Լսեցին. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի մասին:
Որոշեցին.
1. Հաշվի առնելով Սևանա լճում ձկան պաշարների և պոպուլյացիաների ներկա վիճակը` 1999թ. հունիսի 15-ից մինչև 2000թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը:
2. Հանձնարարել «Սևան» ազգային պարկի տնօրինությանը և ԲՀՊՏ վարչության ու ՀԲՊ տեսչության պետերին`
- Սևանա լճում իրականացնել ամենօրյա հսկողություն.
- խստիվ պահպանել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հետ կապված հարցերը և բնապահպանության նախարարության հանձնարարականները այդ ուղղությամբ.
- մշակել շահագրգիռ կազմակերպությունների հետ արգելքն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիր:
3. Նախարարի տեղակալ` Ս. Բալոյանին.
- հիմք ընդունելով Սևանա լճում արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի որոշումը` կազմել հրամանի նախագիծ և սահմանված կարգով ներկայացնել:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՀԷՁԻ)
Հ. 99/67 11. 06. 1999թ.
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`
ՊԱՐՈՆ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը ներկայացնում է 1999-2000թթ. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի գիտական հիմնավորումը:
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ` Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1999-2000 ԹԹ. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը օգտագործելով ժամանակակից մեթոդները, յուրաքանչյուր տարի կանխորոշում է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի չափը: Ինստիտուտի կողմից վերջին տարիներին իրականացված ձկնային պաշարների հետազոտման արդյունքների հիման վրա, բացահայտվել է սիգի պոպուլյացիայի թվաքանակի և կենսազանգվածի կտրուկ անկման, ինչպես նաև նրա վտառի երիտասարդացման տենդենց: Այսպես, վերջին տարիների հաշվարկային ցուցանիշների հիման վրա 3-4 անգամ նվազել է միավոր որսամիջոցի որսված ձկան քանակությունը, սիգի միջին չափսերը որսաբաժնում 32 սմ-ից նվազել են մինչև 28 սմ, իսկ 1999թ. տվյալներով` մինչև 26 սմ: Զգալիորեն փոխվել է նաև սեռերի հարաբերակցությունը:
Ըստ որում նկատվում է լճում սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացում, ինչը արտացոլվում է ոչ միայն ձկների աճի (նույն չափի ձկները դարձել են ավելի յուղալի և բտված), այլև լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա: Վերջինս իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, ինչը, լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, էլ ավելի է խորացնում էվտրոֆացման պրոցեսը: Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները նրա պաշարների անխնա շահագործման հետևանք են:
Չնայած, ՀԷՁԻ-ի կողմից յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը նրա պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն սիգի, այլև Սևանա լճի մյուս ձկնատեսակների պաշարների կրճատմանը:
Ելնելով վերոհիշյալից ինստիտուտը բազմիցս նախազգուշացրել է Սևանա լճի արդյունագործական ձկնատեսակների պաշարների հնարավոր խզման մասին: Այսօր մենք արդեն կանգնած ենք արժեքավոր ձկնատեսակներից` Սևանի իշխանի և կողակի պաշարների խզման փաստի առաջ: Հաջորդը Սևանի սիգն է, որի պաշարներին, ինչպես ցույց են տվել 1998-99 թթ-ի ձկնաբանական հետազոտությունները, նույնպես սպառնում է խզման վտանգը:
Այսպես, վերջին գիտարշավի արդյունքների վերլուծությունը, որը իրականացվել է 1999թ. մայիսի վերջին, ցույց է տվել, որ որսաբաժնում 60 օ/օ կազմում են 1+տարեկան ոչ արդյունագործական չափի ձկները, իսկ միավոր որսամիջոցի որսաչափը 1996թ. նույն սեզոնի հետ համեմատած, կրճատվել է մոտ 3 անգամ:
Ուստի, ՀԷՁԻՆ անհրաժեշտ է համարում դադարեցնել բոլոր ձկնատեսակների, մասնավորապես սիգի որսը Սևանա լճում, առնվազն մինչև 2000թ-ի ապրիլի 30-ը: Որսի արգելքի պահանջը պայմանավորված է.
- Սիգի բազմացող և նախաբազմացող վտառների և նրանց բնական վերարտադրության հնարավորությունների պահպանման անհրաժեշտությամբ:
- Սիգի պոպուլյացիայի, որի հիմքը այսօր կազմում են 1+տարեկան ձկները, պահպանումը մինչև ապրիլի 30-ը թույլ կտա այդ սերունդին հասնել մինչև արդյունագործական չափերի, վերջիններս ոչ միայն հաջորդ տարվա լրացուցիչ սերունդն են, այլև սիգի բազմացող վտառի հիմքը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ արգելքի ողջ ժամանակահատվածում ինստիտուտը պետք է շարունակի սիգի արդյունագործական պաշարների, ինչպես նաև լճային էկոհամակարգի գիտական հետազոտությունները:
Ստացված արդյունքների հիման վրա, որսի արգելքի ավարտի փուլում ինստիտուտի կողմից կներկայացվեն առաջարկներ արդյունագործական որսի կազմակերպման կամ արգելման վերաբերյալ:
ՀԷՁԻ-Ի ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ` Բ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Հաստատում եմ» «Հաստատում եմ» «Հաստատում եմ»
ՀՀ բնապահպանության ՀՀ ներքին գործերի Գեղարքունիքի
նախարար` նախարար` մարզպետ`
__________ Գ. Վարդանյան _________ Ս. Աբրահամյան _________ Վ. Հակոբյան
ԾՐԱԳԻՐ
1999թ. հունիսի 15-ից մինչև 2000թ. ապրիլի 30-ը
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելման
ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների
._________________________________________________________________________.
| Հ/հ | Միջոցառումների անվանումը | Կատարող | Կատարման |
| | | | ժամկետը |
|______|____________________________________|______________|______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|______|____________________________________|______________|______________|
| 1. | «Սևան» ազգային պարկում տեղա- |ԲՀՊՏ-ի վարչ. | 15.06.99 - |
| | մասային ծառայության աշխատողների | |30.04.2000թթ. |
| | մասնակցությամբ անցկացնել խորհըր- | | |
| | դակցություն (պարբերաբար) | | |
| | | | |
| 2. | Գեղարքունիքի մարզպետարանում հրա- |ՀՀ բնապահպա- | 14.06.99թ. |
| | վիրել խորհրդակցություն շահագրգիռ |նության նա- | |
| | կողմերի մասնակցությամբ |խարարություն, | |
| | |ՀՀ ներքին | |
| | |գործերի նա- | |
| | |խարարություն, | |
| | |Գեղարքունիքի | |
| | |մարզպետարան | |
| | | | |
| 3. | Սևանա լճում գոտևորող մայրուղու, |ԲՀՊՏ վարչ., | 15.06.99 - |
| | Ծովազարդ, Նորատուս, Շորժայի կամրջի |«Սևան» |30.04.2000թթ. |
| | հատվածում, Մարտունի-Եղեգնաձոր |ԱՊ, ՀԲՊՏ, ՆԳ | |
| | հատվածում և |մարզային վարչ.| |
| | Սևանի պետավտոտեսչության հենակետում|Գեղարքունիքի | |
| | հսկիչ շարժական կետերի |մարզպետարան | |
| | տեղադրում | | |
| | | | |
| 4. | Սևանա լիճը գոտևորող բոլոր |«Սևան» | 15.08.99 - |
| | անտառային ճանապարհները փակել |ԱՊ, ԲՀՊՏ |30.04.2000թթ. |
| | և տեղակայել հսկիչ կետեր |վարչ. | |
| | | | |
| 5. | Հսկիչ կետերում «Սևան» ԱՊ |ԲՀՊՏ վարչ., | 15.06.99 - |
| | և ԲՀՊՏ վարչությունում սահմանել |«Սևան» ԱՊ |30.04.2000թթ. |
| | շուրջօրյա հերթապահություն | | |
| | պահպանելով մշտական կապ | | |
| | իրավապահ մարմինների հետ | | |
| | | | |
| 6. | Իրականացնել ձկնորսության համար |ԲՀՊՏ վարչ., | 15.06.99 - |
| | նախատեսված ժամանակավոր կայանների |«Սևան» ԱՊ |20.06.99թթ. |
| | (այդ թվում վագոնտնակների) դուրս | |
| | բերումը (անհրաժեշտության դեպքում | | |
| | վերացումը) | | |
| | | | |
| 7. | Ապահովել «Սևան» ազգային |ԲՀՊՏ վարչ., | 15.06.99 - |
| | պարկի տարածքից ձկնորսության |«Սևան» ԱՊ |20.06.99թթ. |
| | համար նախատեսված լողամիջոցների | | |
| | և որսագործիքների (այդ | | |
| | թվում խեցգետնաորսիչների) | | |
| | դուրս բերումը | | |
| | | | |
| 8. | Երևանի և մարզերի շուկաներում |Ներքին | 15.06.99 - |
| | սիգ ձկնատեսակի վաճառքի |գործերի |30.04.2000թթ. |
| | կանխարգելմանն ուղղված |նախարարություն| |
| | ստուգայցների կազմակերպում | | |
| | | | |
| 9. | Ստուգայցերի կազմակերպում |Ներքին | 15.06.99 - |
| | Սևանա լճի վրա և «Սևան» |գործերի |30.04.2000թթ. |
| | ԱՊ տարածքում |նախարարության,| |
| | | | |
| | |«Սևան» | |
| | |ԱՊ, ԲՀՊՏ | |
| | |վարչ., | |
| | |ՀԲՊՏ Գեղար- | |
| | |քունիքի | |
| | |մարզպետարան | |
| | |(պարբերաբար) | |
| | | | |
| | | | |
| 10. | Նախապատրաստվող աշխատանքների |ՀՀ բնապահ- | 15.06.99 - |
| | և իրականացնող միջոցառումների |պանության |30.04.2000թթ. |
| | լայն լուսաբանում Հանրապետական և |նախարարություն|
| | մարզային լրատվամիջոցներով | | |
| | |ներքին | |
| | |գործերի | |
| | |նախարարություն| |
| | | | |
| | |Գեղարքունիքի | |
| | | | |
| | |մարզպետարան | |
| | | | |
| | | | |
| 11. | Յուրաքանչյուր ամիս անցկացնել |ՀՀ բնապահ- | 15.06.99 - |
| | համատեղ խորհրդակցություններ` |պանության |30.04.2000թթ. |
| | կատարված աշխատանքների |նախարարություն| |
| | ամփոփման նպատակով | | |
| | |ներքին | |
| | |գործերի | |
| | |նախարարություն, |
| | | | |
| | |Գեղարքունիքի | |
| | |մարզպետարան | |
| | | | |
._________________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 06 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 105990103