(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում զինվորական դատախազություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը`
i
մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կանոնադրությունը:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ լուծել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության ֆինանսավորման և նյութատեխնիկական հարցերը:
25 հուլիսի 1992 թվական: