(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
109.0006.270599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
1 հունիսի 1999 թվականի թիվ 7-Ս
i
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998թ. դեկտեմբերի 18-ի թիվ 739 որոշմամբ ստեղծված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի 1999թ. մայիսի 12-ի նիստի թիվ 2 արձանագրության.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) «Iridium» նոր շարժական կապի համակարգին միանալու րոպեի սակագինը`
- գլոբալ ծառայություն - 8,9 ԱՄՆ դոլար
- սահմանափակ ծառայության - 5,5 ԱՄՆ դոլար
բ) Հայաստանում «Iridium» նոր շարժական կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով`
- հաճախությունների օգտագործման տարեկան վարձավճարի չափը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
- գրանցման համար միանվագ վարձավճարի չափը` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Սույն հրամանի 1-ին կետով նախատեսված սակագները սահմանված են առանց ավելացված արժեքի հարկի: Հաշվարկները և վճարումները կատարվում են դրամով` հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
08. 06. 1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 109990094