Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.09.1999  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 18.09.00 թիվ 235 հրաման)

i

118.0152.120599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

15 ապրիլի 1999 թվականի թիվ 152

 

i

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» թիվ 368 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել

ա) «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» կարգը (կցվում է).

բ) «Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման հանձնաժողովի» կանոնակարգը (կցվում է):

i

2. Ստեղծել «ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Գ. Արզումանյան         ՀՀ ֆինանսների նախարարի          Հանձնաժողովի

                       տեղակալ                         նախագահ

 

Ա. Քառյան              Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       պետ                             նախագահի տեղակալ

 

Հ. Դավթյան             Իրավաբանական գլխավոր            Հանձնաժողովի

                       վարչության պետ                  անդամ

 

Ա. Մաթևոսյան           Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       կարգավորման և                   անդամ

                       վերլուծության վարչության

                       պետ

 

Ա. Մարտիրոսյան         Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       հաշվետվությունների              անդամ

                       ընդունման և վերլուծության

                       բաժնի պետ

 

Ա. Հարությունյան       Հաշվապահական հաշվառման և        Հանձնաժողովի

                       հաշվետվությունների              անդամ

                       մեթոդաբանության վարչության

                       պետ

 

Հ. Ասլանյան            Իրավաբանական գլխավոր            Հանձնաժողովի

                       վարչության փաստաթղթերի          անդամ

                       տեսչության վարչության

                       գլխավոր մասնագետ

 

Ա. Հովհաննիսյան        Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       լիցենզավորման և  վերահսկման     քարտուղար

                       վարչության առաջատար

                       մասնագետ

 

(2-րդ կետը խմբ. 04.08.99 թիվ 300 հրաման)

 

3. Հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման հանձնաժողովի նախագահին երկու ամսվա ընթացքում մշակել քննության անցկացման համար անհրաժեշտ հարցաշարը և խնդիրները:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

 

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

«15» ապրիլի 1999թ.

թիվ 152 հրամանով

 

ԿԱՐԳ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը մշակվել է ՀՀ կառավարության 1996թ. նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» թիվ 368 որոշման համաձայն և սահմանում է ապահովագրական ընկերությունների ղեկավարների (տնօրենների, կառավարիչների), գլխավոր հաշվապահների, ինչպես նաև ապահովագրական բրոքերների որակավորման պայմանները և կանոնակարգը:

1. Որակավորման քննությունը որակավորում ստանալու համար հայտ ներկայացրած, ինչպես նաև այդպիսի որակավորում ունեցող անձանց (այսուհետև` հայտատուների) գիտելիքների ստուգման ընթացակարգ է:

2. Հայտատուների որակավորման քննությունների կազմակերպումը և անցկացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):

3. Որակավորման քննությունների ծրագիրը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

Որակավորման քննությունների ծրագիրը պարբերաբար վերանայվում է` Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխան:

4. Որակավորման քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կամ մասնագիտական միջնակարգ կրթություն:

5. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում տնտեսական հանցագործություն կատարելու համար ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված, ինչպես նաև որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման ոլորտներում որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված անձանց:

6. Որակավորման քննություններին մասնակցելու համար հայտատուի կողմից ներկայացվում է հայտ, որին կցվում են`

ա) որակավորման հանձնաժողովի նախագահին ուղղված դիմում.

բ) բարձրագույն (միջնակարգ-մասնագիտական) կրթության դիպլոմի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատճենը.

գ) հայտատուի մասին տվյալները ըստ հավելված 1-ում բերված ձևի.

դ) երկու լուսանկար` «3 x 4» չափսի:

7. Հայտերն ընդունվում են հետևյալ սահմանված ուղղություններով`

ա) ապահովագրական ընկերության ղեկավար.

բ) ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահ.

գ) ապահովագրական բրոքեր:

Մասնագիտացման յուրաքանչյուր ուղղության համար քննություններն անց են կացվում առանձին` ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների համար:

8. Հայտերը քննարկվում են հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում, փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին` համապատասխան հիմնավորումներով:

9. Որակավորման քննություններն անց են կացվում պարբերաբար` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ: Որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին տեղեկացվում է որակավորման քննությունից 15 օր առաջ:

10. Հայտատուին հնարավորություն է տրվում ծանոթանալ քննության հարցերի թեմատիկ ցանկին և համակարգչի օգտագործմամբ որակավորման քննությունների անցկացման կանոններին (հավելված 2):

11. Հայտատուին թույլատրվում է մասնակցել քննությանը միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությանն ուշացումով ներկայացած հայտատուն համարվում է չներկայացած և նա կարող է մասնակցել հաջորդ քննությանը:

12. Որակավորման քննություններն անց են կացվում հայերեն լեզվով` գրավոր տեստերի ու խնդիրների և բանավոր քննությունների միջոցով: Գրավոր տեստերին և խնդրին պատասխանելու համար տրվում է երկու ժամ: Տեստերում ներառված հարցերի ցանկը կազմվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում հանձնաժողովի որոշմամբ, իսկ այդ հարցերից բաղկացած առանձին տեստերը կազմվում են յուրաքանչյուր քննությունից երկու օր առաջ և պահվում հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի մոտ` փակ, հանձնաժողովի նախագահի և պատասխանատու քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Վերջինս բացվում է քննության ժամանակ` հանձնաժողովի անդամների և հայտատուների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին տեստեր և խնդիրներ, ինչպես նաև բանավոր քննությունների հարցաթերթիկներ, երեք հարցով` նշված ծրագրի շրջանակներում:

13. Քննության ընթացքում հայտատուին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել ուրիշ հայտատուների հետ:

Կողմնակի անձանց արգելվում է ներկա գտնվել որակավորման քննությանը:

14. Քննություններն անց են կացվում երկու փուլով` տեստավորում գրավոր տեստերով կամ համակարգչի օգտագործմամբ և բանավոր, որոնց ընդհանուր արդյունքները գնահատվում են 31 միավորի սահմաններում: Գրավոր քննությունների հարցաթերթիկներում ընդգրկվում են 40-ական հարցերից բաղկացած տեստեր և 1 խնդիր: Տեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 0,5 միավոր, իսկ խնդրի պատասխանը կարող է գնահատվել 0, 0,5 կամ 1 միավոր: Գրավոր քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները (ներկա գտնվող), որից հետո նույն օրը, անց է կացվում բանավոր քննություն: Բանավոր քննությանը թույլատրվում է մասնակցել գրավոր քննության արդյունքում 18 միավոր հավաքած հայտատուներին:

15. Բանավոր քննության արդյունքները գնահատվում են 10 միավորի սահմաններում: Քննության հարցաթերթիկները կազմվում են 2-ական հարցերից: Յուրաքանչյուր հարցի պատասխանը հանձնաժողովի առանձին անդամների կողմից գնահատվում է 0, 1, 2, 3, 4 կամ 5 միավոր, որի մասին կատարվում են գրառումներ` հանձնաժողովի կողմից հաստատված ձևերում:

Բանավոր քննությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:

16. Քննության արդյունքներով 24 և ավելին միավոր հավաքած հայտատուները համարվում են որակավորված:

17. Հանձնաժողովը հայտատուի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա որոշում է ընդունում նրան որակավորում շնորհելու վերաբերյալ, հաշվի առնելով սույն կարգի 14 և 15-րդ կետերի պահանջները:

18. Քննության արդյունքները հայտարարվում են որակավորման հանձնաժողովի նիստի կողմից նույն օրը:

19. Հայտատուի կողմից որակավորման քննության արդյունքները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Հանձնաժողովի որոշման հիման վրա տրվում է համապատասխան որակավորման վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (կցվում է):

21. Որակավորման վկայականը լրացվում և տրվում է հանձնաժողովի կողմից որոշման ընդունման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

22. Որակավորող մարմինը տրված որակավորման վկայականների հաշվառման համար վարում է հատուկ գրանցամատյան, որի մեջ գրի են առնվում որակավորված մասնագետների ազգանունը, անունը և հայրանունը, որակավորման վկայականի տեսակը, տրման ամսաթիվը և հերթական համարը:

23. Ապահովագրական ընկերության ղեկավարների որակավորման վկայականների համար օգտագործվում է «ԱՂ XXXX» ծածկագիրը, ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահների համար` «ԱՀ XXXX» ծածկագիրը, իսկ ապահովագրական բրոքերների որակավորման համար` «ԱԲ XXXX» ծածկագիրը:

24. Որակավորման վկայականը կորցնելու դեպքում տրվում է նույն համարով նոր որակավորման վկայական` «Կրկնօրինակ» նշագրով:

25. Որակավորման վկայականը ուժի մեջ է երկու տարի:

 

Հավելված  1

______________

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՏՈՒԻ

 

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

1. Ազգանուն ____________________ Անուն ______________________

 

Հայրանուն ____________________

 

2. Բնակության վայր` _________________________________________

 

3. Քաղաքացիություն` _____________

 

Հեռ.` _____________________

(առկայության դեպքում,

կամ կապի այլ միջոցներ)

 

4. Ծննդյան թիվ «____»___________ 19  թ.

 

5. Անձնագրի տվյալներ` ________________________________________________

(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրվել)

 

6. Կրթություն` _______________________________________________________

(որ ուսումնական հաստատությունը, ինչ մասնագիտությամբ և

 

____________________:

երբ է տրվել դիպլոմը)

 

7. Աշխատանքային ստաժը ________________________________________________

(զբաղեցրած պաշտոնը և աշխատած ժամանակահատվածը)

 

8. Տեղեկություններ տնտեսական հանցագործություն կատարելու համար

ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու, ինչպես նաև

որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ ֆինանսատնտեսական

հարաբերությունների իրականացման ոլորտներում որոշակի

գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված լինելու

մասին: _______________________________________________________

 

9. Տեղեկություններ անվճարունակ ճանաչված կամ լուծարված

ապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական բրոքերային

կազմակերպությունը կազմում նախկինում աշխատելու մասին

 

______________________________________________________________

 

10. Տեղեկություններ նախորդ որակավորման քննություններին

մասնակցելու վերաբերյալ

 

______________________________________________________________________

(դրական պատասխանի դեպքում նշել ամսաթիվը, քննության տեսակը և արդյունքը)

 

       ________________________        «_______»______________ 199   թ.

           (ստորագրություն)

 

Հավելված 2

_____________

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Քննվողը իր անձը հաստատող փաստաթուղթը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին և մոտենում համակարգչի օպերատորին:

2. Օպերատորը` ստուգելով ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից պատրաստված ցուցակի հետ քննվողի տվյալները, մուտքագրում է համակարգիչ քննվողի մասին հետևյալ տվյալները`

ա) ազգանուն, անուն, հայրանուն.

բ) զբաղեցրած պաշտոնը.

գ) հասցեն, հեռախոսահամարը:

5. Քննվողը զբաղեցնում է իր տեղը համակարգչի առջև:

6. Էկրանին հայտնվում է առաջին հարցը և հնարավոր պատասխանների հինգ տարբերակը: Քննվողը ընտրելով ճիշտ պատասխանին համապատասխանող համարը` սեղմում է համապատասխան կոճակը (թիվը) և պատասխանը ամրագրում «Enter» կոճակի սեղմամբ:

7. Քննվողը հարցերին պատասխանում է հաջորդաբար, հնարավոր չէ որևէ հարց շրջանցել` հետագայում վերադառնալու նպատակով:

8. Քննվողը պետք է ուշադրություն դարձնի ներքևում գտնվող ժամանակաչափին, որը ցույց է տալիս մինչև քննության ավարտը մնացած ժամանակը:

9. Սահմանված ժամկետի լրանալուց հետո մնացած հարցերը համարվում են չպատասխանված:

10. Քննության ավարտից հետո, օպերատորը քննվողի ներկայությամբ տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքները երկու օրինակից, որոնց հիման վրա կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Արդյունքների մեկ օրինակը քննվողի ստորագրությամբ հանձնվում է հանձնաժողովին, իսկ մյուսը տրվում է քննվողին:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

 

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի

«15» ապրիլի 1999թ.

թիվ 152 հրամանով

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական ընկերությունների

ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների

որակավորման հանձնաժողովի

 

Սույն կանոնակարգը համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողովի) հիմնական խնդիրները, պարտականությունները, իրավունքները, անհատական կազմի ձևավորման հիմնադրույթները և աշխատակարգը:

 

I. Հանձնաժողովի հիմնական խնդիրները

 

1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) «Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման կարգի» (այսուհետև` որակավորման կարգի) պահանջներին համապատասխան, հայտատուների որակավորման քննությունների կազմակերպումը և անցկացումը.

բ) հանձնաժողովի գործունեության և հայտատուների որակավորման քննությունների (այսուհետև` քննությունների) կազմակերպման միջազգային փորձի հիման վրա որակավորման կարգի և սույն կանոնակարգի կատարելագործման և հստակեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

գ) ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման վկայականը ուժը կորցրած ճանաչելու կամ վկայականի գործողությունը կասեցնելու մասին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը:

 

II. Հանձնաժողովի պարտավորությունները և իրավունքները

 

2. Հանձնաժողովն իրավունք ունի`

ա) մերժել հայտատուի հայտը կամ պահանջել լրացուցիչ տեղեկություններ` եթե նրա ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, այդ թվում` որակավորման կարգի պահանջներին.

բ) հայտատուին համարել չորակավորված, եթե նա քննության արդյունքում չի հավաքել որակավորման կարգով սահմանված համապատասխան միավորը.

գ) որակավորման կարգի 11 և 13-րդ կետերով սահմանված դեպքերում, ընդունել համապատասխան որոշում` հայտատուին չներկայացած համարելու կամ քննությունից հեռացնելու մասին.

դ) որակավորման հանձնաժողովը ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման առաջարկությամբ, իրավունք ունի անվավեր ճանաչել նախկինում տրված որակավորման վկայականը և պարտադրել նրա տիրոջը նորից որակավորման քննություն հանձնել,

- եթե մեկ տարվա ընթացքում որակավորում ունեցող անձը պրակտիկ մասնագիտական գործունեություն չի ծավալել.

- եթե այն կազմակերպությունը, որի կազմում աշխատել է տվյալ մասնագետը ճանաչվել է սնանկ.

- եթե որակավորում ունեցող անձը աշխատել է չլիցենզավորված կամ լիցենզիան անվավեր ճանաչված ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն ծավալող կազմակերպությունում:

ե) Քննարկել և ներկայացնել առաջարկություններ` հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու մասին:

3. Հանձնաժողովը պարտավոր է`

ա) ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնակարգով.

բ) քննությունների արդյունքների հիման վրա հայտատուի որակավորման վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և հանձնել սահմանված ձևի որակավորման վկայականները.

գ) վարել հայտերի և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ.

դ) ձեռնարկել միջոցներ որակավորման կարգի 12-րդ կետի համաձայն քննություններից մեկ օր առաջ կազմված տեստերի գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

4. Հանձնաժողովի պարտականությունների բաշխումը անդամների միջև կատարվում է հանձնաժողովի որոշմամբ:

 

III. Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը

 

5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:

6. Ի պաշտոնե հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան տեղակալը:

7. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել լրացուցիչ նիստ:

8. Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

9. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանդիսանում նախագահի ձայնը:

10. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն արձանագրվում են, որի մեկ օրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

         ԱՀ                     ՎԿԱՅԱԿԱՆ                   001

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ

 

ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման հանձնաժողովի որոշմամբ Արմեն Մարտիրոսյանին (Անձնագիր` AB 0440000, տրվել է 00.00.1997թ.) տրվում է Ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի որակավորում:

 

  _________________________     Է. ՄՈՒՐԱԴՅԱՆ    Տրված է  11.02.1999թ.

Որակավորման Հանձնաժողովի

Նախագահ

 

Կ.Տ.

 

  _________________________     Ա. ՔԱՌՅԱՆ       Ուժի մեջ է

   Որակավորման Հանձնաժողովի                     մինչև

       Նախագահի տեղակալ                                       11.02.2001թ.

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

         ԱՂ                     ՎԿԱՅԱԿԱՆ                   001

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ

 

ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման հանձնաժողովի որոշմամբ Արմեն Մարտիրոսյանին (Անձնագիր` AB 0440000, տրվել է 00.00.1997թ.) տրվում է Ապահովագրական ընկերության ղեկավարի որակավորում:

 

  _________________________     Է. ՄՈՒՐԱԴՅԱՆ    Տրված է  11.02.1999թ.

Որակավորման Հանձնաժողովի

Նախագահ

 

Կ.Տ.

 

  _________________________     Ա. ՔԱՌՅԱՆ       Ուժի մեջ է

   Որակավորման Հանձնաժողովի                     մինչև

      Նախագահի տեղակալ                                       11.02.2001թ.

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

         ԱԲ                     ՎԿԱՅԱԿԱՆ                   001

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների Որակավորման Հանձնաժողովի որոշմամբ Արմեն Մարտիրոսյանին (Անձնագիր` AB 0440000, տրվել է 00.00.1997թ.) տրվում է Ապահովագրական Բրոքերի Որակավորում:

 

  _________________________     Է. ՄՈՒՐԱԴՅԱՆ    Տրված է  11.02.1999թ.

Որակավորման Հանձնաժողովի

Նախագահ

 

Կ.Տ.

 

  _________________________     Ա. ՔԱՌՅԱՆ       Ուժի մեջ է

   Որակավորման Հանձնաժողովի                     մինչև

      Նախագահի տեղակալ                                       11.02.2001թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12. 05.  1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 118990076

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
15.04.1999
N 152
Հրաման