329.0072.210599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
23 ապրիլի 1999 թվականի թիվ 72
i
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 10.03.99 թ. «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց թողարկման ազդագրերի պետական գրանցման և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկում իրականացնող լիազորված պետական մարմին տեղեկությունները ներկայացվելու և հրապարակվելու կարգը հաստատելու մասին» թիվ 140 որոշման 2-րդ կետի ե) ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Արժեթղթերի տեղաբաշխման մասին ամփոփ տեղեկանքի ձևը և բովանդակությունը» (կցվում է):
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ԹԻՎ 72 ՀՐԱՄԱՆՈՎ
23 ապրիլի 1999 թ.
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ 1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՄԱՍԻՆ
1.1. Թողարկողի լրիվ և կրճատ անվանումները (անհատ ձեռնարկատիրոջ
անունը), գտնվելու վայրը, փոստային հասցեները, կապի միջոցները:
1.2. Ընկերության (անհատ ձեռնարկատիրոջ) պետական գրանցման վկայականի
համարը, կոդը, գրանցման ամսաթիվը (եթե թողարկողը գրանցվել է մի քանի
անգամ, ապա վերջին գրանցման ամսաթիվը):
ԲԱԺԻՆ 2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2.1. Արժեթղթերի պետական գրանցման ամսաթիվը, համարը, ծածկագիրը:
2.2. Թողարկման ծավալը (արժեթղթերի անվանական արժեքը, քանակը և
գումարը):
2.3. Մինչև տեղաբաշխումը հայտարարված արժեթղթերի ծավալները` առանձին
նշելով տեսակները, քանակը, անվանական արժեքը:
2.4. Չտեղաբաշխված արժեթղթերի այն քանակը, որի դեպքում տեղաբաշխումը
թողարկման որոշմամբ համարվում է չկայացած (եթե սահմանվել է):
2.5. Թողարկման ազդագրի հրապարակման մամուլի միջոցը, մարմինը,
հրապարակման ամսաթիվը, համարը:
2.6. Տեղաբաշխման ժամկետները (սկզբի և ավարտի ամսաթվերը):
2.7. Արժեթղթերի իրացման փաստացի գինը (գները) և ըստ յուրաքանչյուր գնի
(գների) իրացված արժեթղթերի քանակը:
2.8. Տեղաբաշխված արժեթղթերը և դրանց դիմաց փաստացի վճարումները`
ՀՀ արժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
արտարժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
գույքով` _______________ դրամ, ___________ հատ,
այդ թվում արժեթղթերով` _________ դրամ, ___________ հատ,
2.8.1. Թողարկման կազմակերպության (անդերռայթերի) միջոցով տեղաբաշխված
արժեթղթերը և դրանց դիմաց փաստացի վճարումները`
ՀՀ արժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
արտարժույթով` _______________ դրամ, ___________ հատ,
գույքով` _______________ դրամ, ___________ հատ,
այդ թվում արժեթղթերով` _________ դրամ, ___________ հատ,
2.9. Տեղաբաշխված և լրիվ չվճարված արժեթղթերի քանակը, գումարը:
2.10. Չտեղաբաշխված արժեթղթերի քանակը, գումարը:
ԲԱԺԻՆ 3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3.1. Տեղաբաշխումից հետո, հաշվարկված 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք
տվող արժեթղթերի սեփականատերերի անվանացանկը:
.____________________________________________________________________.
| Ֆիզիկական անձանց | Արժեթղթերի|Տոկոսը ընդհանուրի| Վճարման |
| դեպքում` Ա.Ա.(Հ.), | քանակը | մեջ | չափը |
| կազմակերպությունների | | | (տոկոսով) |
| դեպքում` լրիվ անվանումը| | | |
|__________________________|___________|_________________|___________|
.____________________________________________________________________.
3.2. Տեղեկություններ թողարկողի կառավարման մարմինների անդամների մասին
(այս կետի դրույթները լրացվում են ըստ թողարկողի
կազմակերպական-իրավական ձևի առանձնահատկությունների).
ա) թողարկողի տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամների
անվանացանկը` նշելով ԱԱ(Հ), տվյալ կազմակերպությունում և այլ
կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնները, այդ
կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում մասնակցության
չափը (գումարը և տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ):
բ) թողարկողի գործադիր մարմնի անդամների անվանացանկը` նշելով ԱԱ(Հ)
եթե գործադիր մարմնի գործառույթներն իրականացնողը
կազմակերպություն է, ապա նշվում է կազմակերպության անվանումը),
տվյալ կազմակերպությունում և այլ կազմակերպություններում
զբաղեցրած պաշտոնները, այդ կազմակերպությունների կանոնադրական
կապիտալներում մասնակցության չափը, տեսակարար կշիռը ընդհանուրի
մեջ (եթե գործադիր մարմնի ֆունկցիաներն իրականացնում է
առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, ապա նշել
կազմակերպության (ձեռնարկատիրոջ) անվանումը, այն
կազմակերպությունների անվանումները, որոնցում այն իրականացնում է
գործադիր մարմնի ֆունկցիաները):
գ) ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների
անվանացանկը` նշելով ԱԱ(Հ) (եթե վերստուգող հանձնաժողովի
գործառույթներն իրականացնողը կազմակերպություն է, ապա նշվում է
կազմակերպության անվանումը), տվյալ ընկերությունում և այլ
ընկերություններում զբաղեցրած պաշտոնները (վերջին երեք տարում),
այդ ընկերությունների կանոնադրական կապիտալներում մասնակցության
չափը, տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ:
ԲԱԺԻՆ 4. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4.1. Տեղաբաշխման հետ կապված խոշոր գործարքները, շահագրգռվածություն
պարունակող գործարքները, ինչպես նաև գործարքների վերաբերյալ
որոշումը ընդունող լիազորված մարմնի անվանումը, որոշման
արձանագրության համարը, ամսաթիվը:
4.2. Գույքային ներդրումները գնահատող կազմակերպության (անձի) անվանումը,
գտնվելու վայրը, կապի միջոցները: Գույքի գնահատման վերաբերյալ
եզրակացությունը (եզրակացությունները):
4.3. Արժեթղթերի ձևաթղթեր պատրաստող կազմակերպության անվանումը և
գտնվելու վայրը, կապի միջոցները (տպագրական եղանակով պատրաստված
արժեթղթերի (փաստաթղթային) թողարկման դեպքում):
4.4. Ռեեստր վարող մասնագիտացված կազմակերպության (առկայության դեպքում)
անվանումը և գտնվելու վայրը, կապի միջոցները:
4.5. Արժեթղթերի թողարկման կազմակերպության (առկայության դեպքում)
անվանումը և գտնվելու վայրը, կապի միջոցները:
4.6. Արժեթղթերի թողարկման երաշխավորի (առկայության դեպքում) անվանումը
և գտնվելու վայրը, կապի միջոցները:
ՂԵԿԱՎԱՐ` __________________________
ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ ԿԱՄ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՕՐԵՆ` __________________________
«___________» «___________» Թ. Կ.Տ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
21.05.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 329990083