329.0070.210599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
23 ապրիլի 1999 թվականի թիվ 70
i
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 10.03.99 թ. «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց թողարկման ազդագրերի պետական գրանցման և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկում իրականացնող լիազորված պետական մարմին տեղեկությունները ներկայացվելու և հրապարակվելու կարգը հաստատելու մասին» թիվ 140 որոշման 2-րդ կետի դ) ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Թողարկման ազդագրում արտացոլված տեղեկությունների էական փոփոխությունների ցանկը» (կցվում է):
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ԹԻՎ 70 ՀՐԱՄԱՆՈՎ
23 ապրիլի 1999 թ.
ՑԱՆԿ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Սույն ցանկը մշակված է ՀՀ կառավարության 10.03.99 թ. «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց թողարկման ազդագրերի պետական գրանցման և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկում իրականացնող լիազորված պետական մարմին տեղեկությունները ներկայացվելու և հրապարակվելու կարգը հաստատելու մասին» թիվ 140 որոշման պահանջների և սահմանում է թողարկման ազդագրում արտացոլված տեղեկությունների էական փոփոխությունները:
1. Էական փոփոխություններ են համարվում.
1.1. թողարկողի անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունը,
1.2. թողարկողի տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) և գործադիր
մարմինների անդամների փոփոխությունը, ինչպես նաև կանոնադրական
կապիտալում նրանց ունեցած բաժնեմասերի չափի փոփոխությունները,
1.3. այն իրավաբանական անձանց փոփոխությունը, որտեղ թողարկողի բաժնեմասը
կազմում է 5 և ավելի տոկոս,
1.4. թողարկողի այն բաժնետերերի (փայատերերի) փոփոխությունը որոնց
բաժնեմասը կանոնադրական կապիտալում կազմում է 5 և ավելի տոկոս,
1.5. թողարկողի տնօրենի հետ կնքված պայմանագրի պայմանների
փոփոխությունները,
1.6. թողարկողի դուստր կազմակերպությունների, մասնաճյուղերի և
ներկայացուցչությունների փոփոխությունը,
1.7. բորսաներում, տնտեսական միավորումներում և այլ առևտրային
կազմակերպություններում թողարկողի մասնակցության (անդամակցության)
փոփոխությունը,
1.8. թողարկողի գործունեության տեսակները փոփոխությունը,
1.9. թողարկողի աշխատողների թվաքանակի փոփոխությունը,
1.10. թողարկողի նկատմամբ կիրառված պատժամիջոցների, դրանց կատարման մասին
տեղեկությունների փոփոխությունները,
1.11. թողարկողի ֆինանսատնտեսական գործունեությանը առնչվող
փոփոխությունները.
ա) հաշվապահական հաշվեկշռում
բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում
գ) սեփական կապիտալի որոշ հոդվածների շարժի մասին հաշվետվությունում
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում
ե) ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում
1.12. թողարկվող արժեթղթերի, դրանց տեղաբաշխմանը և շրջանառությանը
առնչվող փոփոխությունները.
ա) տեղաբաշխման գործընթացը ավարտելու ժամկետների փոփոխությունը,
բ) տեղաբաշխման իրականացման հասցեների փոփոխությունը,
գ) արժեթղթեր թողարկողի կողմից լիազորված և թողարկումն իրականացնող
կազմակերպությունների փոփոխությունը,
դ) թողարկվող արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցող արժեթղթերի
շուկայում գործունեություն իրականացնող անձանց փոփոխությունը:
2. Թողարկման ազդագրում արտացոլված էական փոփոխությունների ցանկի գրանցումն իրականացվում է այն կարգով, որով իրականացվել է թողարկման ազդագրի գրանցումը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
21.05.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 329990081