ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.1995 թ. 27.01.1995 թ. 27.01.1995 թ.
թ. 17-6/6 թ. 10-8-7 թ. 1-9
i
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թ. 92 որոշմամբ հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի» գործողության ոլորտների հստակեցման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում են, որ վերոհիշյալ կարգը չի տարածվում պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների վրա:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ ՆԱԽԱՐԱՐ ՆԱԽԱՐԱՐ
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ