Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇ ...

 

 

102.0786.190599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

18 մայիսի 1999 թվական թիվ  786

 

i

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի թիվ 205 որոշման 2-րդ կետի բ ենթակետի հանձնարարականի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հաշվարկման կարգը»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

18 մայիսի 1999 թվական թիվ 195

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի թիվ 205 որոշման 2-րդ կետի բ ենթակետի հանձնարարականի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հաշվարկման կարգը»:

 

      ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`                           ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`

 

  ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ           ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

  1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի              ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ

  ԹԻՎ  786   ՀՐԱՄԱՆՈՎ                 18-Ի     ԹԻՎ  195 ՀՐԱՄԱՆՈՎ

 

  ____________ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ        ______________  Է. ՍԱՆԴՈՅԱՆ

                                                                               

                                ԿԱՐԳ

                ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

                         ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի թիվ 205 որոշման 2-րդ կետի բ ենթակետի համաձայն և կարգավորում է հարկադիր կատարման ծախսերի փոխհատուցման պայմանները:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:

3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնող ծառայության կամ հարկադիր կատարողի կամ այլ անձանց կողմից ծախսվել են`

1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման համար.

2) գույքի գնահատման աշխատանքների համար.

3) փորձագետների վճարման համար.

4) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար.

5) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար.

6) գույքի պահպանության աշխատանքների համար.

7) պարտապանի գույքի և բանկային հաշիվների վրա արգելանք դնելու համար.

8) հեռահաղորդակցության (փոստային, հեռախոսային, հեռագրական և այլ) ծախսերի համար.

9) տրանսպորտային ծախսեր` այդ թվում ուղևորատար տրանսպորտային և հարկադիր կատարողի տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցների շահագործման համար.

10) բեռնափոխադրման, բեռնման, բեռնաթափման աշխատանքներ.

11) սակարկությունների կազմակերպման և գույքի իրացման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած ծախսերի փոխհատուցման համար.

12) բնակարանից վտարման կամ բնակեցման գործողությունների կատարման համար.

13) դատարան հրավիրված անձին հարկադիր բերման ենթարկելու համար.

14) դատական ակտերի հարկադիր կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացվող գրասենյակային ծախսերի փոխհատուցման համար.

15) դատական ակտերի հարկադիր կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացվող գործուղման ծախսերի փոխհատուցման համար.

16) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:

Ծախսերի մեջ են ներառվում նաև սույն կետով նախատեսված գործողությունների իրականացման համար վճարված (վճարման ենթակա) հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:

Նշված ծախսերը գանձվում են պարտապանից միայն հարկադիր կատարողի կողմից պարտապանին գրավոր նախնական զգուշացումից հետո դատական ակտի հարկադիր կատարման դեպքում` բացառությամբ սույն կետի 8 և 14 ենթակետերով նախատեսված ծախսերի, որոնք գանձվում են նաև գրավոր նախազգուշացումների համար:

4. Տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հարկադիր կատարողին` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող գործողությունների ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով իր տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցը օգտագործելու, ինչպես նաև ուղևորատար տրանսպորտային միջոցներից օգտվելու դեպքում:

5. Սակարկությունների կազմակերպման և գույքի իրացման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած ծախսերն իրենց մեջ է ներ են առնում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից այդ նպատակով իրականացվող տրանսպորտային, հեռահաղորդակցության, գովազդային, հարկադիր կատարողի անձի պաշտպանության, կոմունալ (ջրամատակարարում, աղբահանություն, էներգամատակարարում, ջեռուցում, սանիտարական մաքրում և այլն), գրասենյակային սարքավորումների ձեռքբերման, շինարարական-վերանորոգման, հրատարակչական, սակարկությունների կազմակերպման համար տարածքի վարձակալության և այլ պարտադիր ծախսերը:

Սակարկությունների կազմակերպման և գույքի իրացման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած ծախսերի համար փոխհատուցման չափը սահմանվում են սույն կարգի թիվ 1 հավելվածում:

6. Գրասենյակային ծախսերն իրենց մեջ ներ են առնում դատական ակտի հարկադիր կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ծախսված գրենական պիտույքների, ինչպես նաև գրասենյակային սարքերի ձեռքբերման ու սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը:

Գրասենյակային ծախսի չափը սահմանվում է սույն կարգի թիվ 1 հավելվածում:

7. Գործուղման ծախսերը փոխհատուցվում են կոնկրետ դատական ակտի հարկադիր կատարման նպատակով հարկադիր կատարողի և այլ անձանց գործուղումների ժամանակ առաջացած ծախսերը:

Գործուղման ծախսերը փոխհատուցվում են բյուջետային հիմնարկների աշխատողների համար սահմանված գործուղման ծախսերի վճարման կարգով և նորմերի սահմաններում:

8. Կատարողական այլ գործողություններ կատարելու համար ծախսերը փոխհատուցվում են միայն, եթե դրանք կատարվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի գրավոր հանձնարարությամբ:

9. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք ծախսերն իրականացվում են պահանջատիրոջ կողմից մուծված կանխավճարի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծախսերի համար նախատեսված դեպոզիտ հաշիվներում գտնվող դրամական միջոցների, ինչպես նաև այլ անձանցից ստացված անտոկոս փոխառություններից ստացված միջոցների հաշվին:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման պետի համաձայնությամբ հարկադիր կատարողներն իրավունք ունեն ծախսերն իրականացնել իրենց սեփական միջոցների հաշվին` հետագայում փոխհատուցում ստանալու պայմանով:

10. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`

1) համապատասխան քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրերը.

2) հարկադիր կատարողի կողմից այդպիսի գործողությունների կատարումը հավաստող և կատարողական վարույթին կցված փաստաթղթերը (հանձնարարականներ, որոշումներ, անդորրագրեր, զեկուցագրեր, ստացականներ, կտրոններ, չեկեր, արձանագրություններ և օրենքով ու նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր):

11. Սույն կարգի 3-րդ կետի 1-8 և 16 ենթակետերում նշված գործողությունները կարող են կատարել միայն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը: Նշված կետերով իրականացված աշխատանքների ծախսերը հաստատող փաստաթղթերի նկատմամբ կիրառվում են ՀՀ կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» թիվ 525 որոշման պահանջները:

Լիցենզավորման ենթակա աշխատանքների իրականացման դեպքում (աուդիտորական գործունեություն, բեռների տրանսպորտային փոխադրումներ, հրապարակային սակարկությունների իրականացում, հեռահաղորդակցության ծառայություններ և այլն) ծախսերը հիմնավորող փաստաթղթին կցվում է նաև համապատասխան լիցենզիայի պատճենը:

Սույն կարգի 3-րդ կետի 9-14 ենթակետերում նշված գործողությունները կարող են իրականացվել նաև քաղաքացիաիրավական բանավոր պայմանագրերի համաձայն:

Պայմանագրերով կարող է նախատեսվել գործողությունների (ծառայությունների, աշխատանքների) իրականացման համար տարաժամկետ կամ ապառիկ վճարման կարգ:

12. Սույն կարգի 3-րդ կետի 1-8 և 16 ենթակետերում նշված գործողությունները դիմաց վճարի չափը որոշվում է գործող սակագների կամ կողմերի համաձայնությամբ, որը չի կարող բարձր լինել համանման ծառայությունների համար սովորաբար կիրառվող շուկայական գնից:

Ծախսերը կատարվում են կանխիկ վճարով կամ փոխանցման կարգով:

13. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարված այն ծախսերի առավելագույն չափերը, որոնք իրականացվել են բանավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն որոշվում են սույն կարգի հավելված թիվ 1-ում սահմանված նորմացույցների համաձայն:

14. Սակարկությունների կազմակերպման և գույքի իրացման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած ծախսերի փոխհատուցման համար ստացված միջոցները փոխանցում են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության արտաբյուջետային հաշվին և օգտագործվում են սույն կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նախատեսված նպատակներով:

Մյուս ծախսերի փոխհատուցման դիմաց ստացված միջոցները փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների արտաբյուջետային հաշվին և օգտագործվում են միայն սույն կարգով նախատեսված նպատակներով:

15. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարվում կամ փոխհատուցվում են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի կամ ծառայության մարզային (Երևան քաղաքի) ստորաբաժանման պետի հրամանով (որոշմամբ):

16. Սույն կարգով սահմանված ծախսերը փոխհատուցվում են այնքանով, որքանով դրանք կբռնագանձվեն պարտապանից:

Բռնագանձված դատական ծախսերի գումարից ծախսերը փոխհատուցվում են հետևյալ հաջորդականությամբ`

1. Առաջին հերթին վերադարձվում է դեպոզիտ հաշվից վերցված գումարը.

2. Երկրորդ հերթին վճարվում են քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրերով

նախատեսված գումարները.

3. Երրորդ հերթին վճարվում են սույն կետում չնշված այլ ծախսերը.

4. Չորրորդ հերթին փոխհատուցվում են սակարկությունների կազմակերպման և

գույքի իրացման աշխատանքների իրականացման համար կատարված ծախսերը.

5. Հինգերորդ հերթին վերադարձվում են պարտատիրոջ կանխավճարը և

փոխառությունները.

6. Վերջում վերադարձվում է հարկադիր կատարողի կողմից ծախսված գումարը:

17. Եթե տվյալ կատարողական գործով հնարավոր չի եղել պարտապանից բռնագանձել բոլոր ծախսերը, ապա դրանք կարող են փոխհատուցվել այլ կատարողական գործով պարտապանից սակարկությունների կազմակերպման և գույքի իրացման աշխատանքների իրականացման համար բռնագանձված միջոցների հաշվին:

18. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

.______________________________________________________________________.

|Թիվ |          Աշխատանքի նկարագիրը           |ծախսերի հաշվարկի միավորը|

|    |                                        |    և  նորման           |

|____|________________________________________|________________________|

| 1  |   բեռնափոխադրման աշխատանքներ           |  մեկ տոննա/կմ 500 դրամ |

|____|________________________________________|________________________|

| 2  |   բեռնման, բեռնաթափման աշխատանքներ     |  մեկ տոննան 5000 դրամ  |

|____|________________________________________|________________________|

| 3  |   գույքի պահպանության աշխատանքների     |  յուրաքանչյուր օրվա    |

|    |   համար.                               |  համար գույքի արժեքի   |

|    |                                        |  0.05 տոկոսի չափով,    |

|    |                                        |  բայց ոչ ավելի քան     |

|    |                                        |  գույքի գնի 20 տոկոսը  |

|____|________________________________________|________________________|

|    |   Սակարկությունների կազմակերպման և     | դատական ակտով սահմանված|

| 4  |   գույքի իրացման աշխատանքների          | բռնագանձման ենթակա     |

|    |   իրականացման ընթացքում առաջացած       | գումարի հինգ տոկոսի    |

|    |   ծախսերի համար                        | չափով                  |

|____|________________________________________|________________________|

| 5  |   Յուրաքանչյուր դատական ակտի հարկադիր  |                        |

|    |   կատարման գրասենյակային ծախսի համար   |    200 դրամ            |

|____|________________________________________|________________________|

| 6  |   Գործուղման ծախսեր                    | բյուջետային հիմնարկների|

|    |                                        | աշխատողների համար      |

|    |                                        | սահմանված գործուղման   |

|    |                                        | ծախսերի վճարման կարգով |

|    |                                        | և  նորմերի սահմաններում|

|____|________________________________________|________________________|

|    |                  | Երևան  քաղաքի       |                        |

|    |                  | սահմաններում        |     500 դրամ           |

|    |                  | մեկ ուղղությամբ     |                        |

|    |                  |_____________________|________________________|

|    |                  | մարզկենտրոններում   |                        |

| 7  | տրանսպորտային    | մեկ ուղղությամբ     |     300  դրամ          |

|    | ծախսեր           |                     |                        |

|    |                  |                     |                        |

|    |                  |_____________________|________________________|

|    |                  | մարզկենտրոնի (Երևան |                        |

|    |                  | քաղաքի) տարածքից    |     մեկ կիլոմետրի      |

|    |                  | դուրս               |     համար 25 դրամ      |

|____|__________________|_____________________|________________________|

|    |                  | Երևան  քաղաքի       |                        |

|    |                  | սահմաններում        |     2500 դրամ          |

| 8  | դատարան հրավիրված| մեկ ուղղությամբ     |                        |

|    | անձին հարկադիր   |_____________________|________________________|

|    | բերման           | մարզկենտրոններում   |                        |

|    | ենթարկելու համար | մեկ ուղղությամբ     |     1500  դրամ         |

|    |                  |                     |                        |

|    |                  |                     |                        |

|    |                  |_____________________|________________________|

|    |                  | մարզկենտրոնի (Երևան |                        |

|    |                  | քաղաքի) տարածքից    |     1500 դրամ          |

|    |                  | դուրս մեկ           |                        |

|    |                  | ուղղությամբ         |                        |

.______________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

19.05.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10299079

 

 

pin
Արդարադատության նախարարություն
18.05.1999
N 786
Հրաման