(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1992թ թիվ 640
i
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել պետական ծառայողի գույքային դրության վերաբերյալ հայտարարագրի կազմման և վերահսկման մասին կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության
1992 թ. դեկտեմբերի 29-ի
թիվ 640 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱԶԶՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պետական կառավարման մարմիններում աշխատանքի անցնող քաղաքացին (պետական ծառայողը) ներկայացնում է իր ընտանիքի (իր և իր հետ համատեղ ապրող ու ընդհանուր տնտեսություն վարող ընտանիքի անդամների) գույքային դրության վերաբերյալ հայտարարագիր (ձևը կցվում է):
Պետական ծառայողի գույքային դրության վերաբերյալ հայտարարագիրը համարվում է հատուկ պահպանման փաստաթուղթ:
2. Սահմանված ձևով կազմված հայտարարագիրը պետական ծառայողի անձնական գործի հետ պահվում է այն մարմնում, որի ղեկավարի իրավասության մեջ է մտնում տվյալ պետական ծառայողին աշխատանքի նշանակելը:
Պետական ծառայողին աշխատանքի նշանակող պաշտոնատար անձն իրավունք չունի հրապարակել նրա հայտարարագրում նշված տվյալները: Այդպիսի տվյալների հրապարակման դեպքում պաշտոնատար անձը կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
3. Պետական ծառայողի հայտարարագրի հավաստիությունն ստուգվում է օրենսդրությամբ սահմանված դեպքում ու կարգով և կարող է կատարվել պետական ծառայության նշանակող պաշտոնատար անձի կամ իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
Հայտարարագրում ոչ լրիվ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելն օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության հիմք է հանդիսանում:
Հայտարարագիրը ներկայացնող պետական ծառայողը պարտավոր չէ ներկայացնել դրանում նշված տվյալները հիմնավորող փաստաթղթեր:
4. Հայտարարագրի «Դրամական միջոցներ և արժեթղթեր» մասում թվարկված կետերի դիմաց գրառումներն արվում են, եթե յուրաքանչյուր տեսակի արժեթղթի անվանական (նոմինալ) արժեքը` հանրագումարով գերազանցում է հայտարարագիրը ներկայացնելու պահին հանրապետությունում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 80-ապատիկ, իսկ կանխիկ դրամը և ավանդների հանրագումարը` 120-ապատիկ գումարը (վալյուտան` Հայաստանի Հանրապետության դրամի համարժեքին համապատասխան):
Պետական ծառայողի ներկայացրած հայտարարագիրը նորոգվում է (նոր հայտարարագիր է լրացվում) տարին մեկ անգամ, ինչպես նաև պետական ծառայության մեկ պաշտոնից մեկ այլ պաշտոնի անցնելու դեպքում:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես ____________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
__________________________________________________________________________
(անձնագրի սերիան և համարը, ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրված)
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 640 որոշմամբ հաստատված պետական ծառայողի գույքային դրության վերաբերյալ հայտարարագրի կազմման և վերահսկման մասին կարգի համաձայն լրացնում եմ իմ և ինձ հետ համատեղ ապրող ու ընդհանուր տնտեսություն վարող ընտանիքի անդամների գույքային դրության վերաբերյալ սույն հայտարարագիրը.
--------------------------------------------------------------------------
Գույքի անվանումը Գույքի ձեռքբերման
աղբյուրը
--------------------------------------------------------------------------
1 2 3
--------------------------------------------------------------------------
1. Անշարժ գույք
ա) բնակարան (պետբնակֆոնդից,
սեփականաշնորհված) ______________ քառ. մ.
բ) սեփական բնակելի տուն` օժանդակ
շինություններով ________________ քառ. մ.
գ) ամառանոց _______________________ քառ. մ.
դ) հողամաս _______________________ քառ. մ.
ե) նկարներ (գեղ.), քանդակներ, արվեստի
գործեր (նշել)
զ) թանկարժեք մետաղներից և թանկարժեք
քարերից պատրաստված իրեր _________ (նշել)
է) որ ձեռնարկությունների սեփականատեր
կամ համասեփականատեր է հանդիսանում
(թվարկել)
2. Շարժական գույք (նշվում են մակնիշը,
արտադրության ժամկետը և համարանիշը)
ա) մարդատար ավտոմեքենա ____________________
________________________________________
________________________________________
բ) բեռնատար ավտոմեքենա ____________________
________________________________________
________________________________________
գ) շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա և
այլ մեքենասարքավորումներ _______________
________________________________________
________________________________________
դ) անասուններ (նշել անվանումները և
քանակը) ________________________________
________________________________________
3. Դրամական միջոցներ և արժեթղթեր
ա) ավանդներ բանկում ____________ հազ. ռուբ.
բացի այդ` վալյուտայով __________________
բ) փոխառություններ _____________ հազ. ռուբ.
բացի այդ` վալյուտայով __________________
գ) բաժնեմասեր (անվանական (նոմինալ) արժեքով)
________________ հազ. ռուբ.
բացի այդ` վալյուտայով __________________
դ) բաժնետոմսեր _________________ հազ. ռուբ.
բացի այդ` վալյուտայով __________________
ե) մուրհակներ _________________ հազ. ռուբ.
բացի այդ` վալյուտայով __________________
զ) կանխիկ դրամ _________________ հազ. ռուբ.
բացի այդ` կանխիկ վալյուտայով ___________
Սույն հայտարարագիրը կազմել եմ վերը նշված պետական ծառայողի գույքային դրության վերաբերյալ հայտարարագրի կազմման և վերահսկման մասին կարգի պահանջների հետ ծանոթանալուց հետո և ներկայացնում եմ
__________________________________________________________________________
(նշել պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը,
ում հանձնվում է սույն հայտարարագիրը)
_______________________ __________ ______________ ______________
հայտարարագրողի օրը ամիսը տարեթիվը
ստորագրությունը