ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 1999 թվականի թիվ 7
i
ՀՀ դատարանների նախագահների Խորհրդի 1999 թ. հունվարի 12-ի թիվ 2 որոշումը լրացնելու մասին
ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
«Դատական նոր համակարգի գործունեության անհետաձգելի մի քանի խնդիրների մասին» ՀՀ դատարանների նախագահների Խորհրդի 1999 թ. հունվարի 12-ի թիվ 2 որոշումը լրացնել 8-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«8. Մինչև դատարանների նախագահների Խորհրդի կողմից համապատասխան կարգի մշակումն ու հաստատումը` առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի և դատավորների փոխարինման հարցերի լուծումը լիազորել դատարանների նախագահների Խորհրդի նախագահին: