ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 1999 թվականի թիվ 3
i
Ղեկավարվելով ՀՀ Դատարանակազմության մասին օրենքի 27, 28 հոդ. հոդ., և ի կատարումն այդ օրենքի պահանջների, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհրդի աշխատակազմի Կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՄԱՄԲ
«30» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ դատարանների նախագահների Խորհրդի (այսուհետև` Խորհուրդ) աշխատակազմը կոչված է աջակցելու Խորհրդին` վերջինիս օրենքով նախատեսված լիազորությունները իրականացնելու համար:
2. Խորհրդի աշխատակազմը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության Դատարանակազմության մասին» օրենքով, այլ օրենքներով, Խորհրդի Կանոնակարգով և որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:
3. Խորհրդի աշխատակազմի Կանոնադրությունը հաստատվում և փոփոխվում է Խորհրդի որոշմամբ:
4. Խորհրդի աշխատակազմը որպես առանձին կառուցվածքային միավոր, ստեղծվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում:
5. Խորհրդի աշխատակազմը աշխատում է իր աշխատանքային ծրագրին համապատասխան, որը հաստատում և փոփոխում է Խորհուրդը:
6. Խորհրդի աշխատակազմի աշխատանքը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը, որը նշանակվում և ազատվում է Խորհրդի որոշման հիման վրա` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով:
7. Խորհրդի աշխատակազմի աշխատողները համապատասխան պաշտոնի են նշանակվում և ազատվում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
8. Խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, հաստատվում և փոփոխվում է Խորհրդի որոշմամբ:
9. Խորհրդի աշխատակազմը ունի իր անվամբ բլանկ:
10. Խորհրդի աշխատակազմը տեղավորված է ՀՀ Վճռաբեկ դատարանի շենքում` ք. Երևան, Խորհրդարանի 6:
ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
i
11. Խորհրդի աշխատակազմը, պատասխանատու լինելով Խորհրդի բնականոն գործունեության իրականացումն ապահովող կազմակերպական բոլոր հարցերի համար`
- նախապատրաստում և կազմակերպում է Խորհրդի նիստերը. - Խորհրդի կողմից հաստատված աշխատանքային ծրագրին համապատասխան, ինչպես նաև
Խորհրդի կամ Խորհրդի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրում է Հայաստանի
Հանրապետության դատարաններում աշխատանքի կազմակերպման հարցերը` ըստ
բնագավառների, ամփոփ ուսումնասիրությունների արդյունքները և դրանք
համապատասխանաբար ներկայացնում կամ Խորհրդին, կամ Խորհրդի նախագահին. - ուսումնասիրում է հանրապետության դատական պրակտիկան` ըստ իրավունքի
ճյուղերի, հանցագործությունների և քաղաքացիական վեճերի առանձին
կատեգորիաների, ուսումնասիրությունների արդյունքներով կազմում տեղեկանքներ
և դրանք ներկայացնում Խորհրդի նախագահին կամ վերջինիս մատնանշած
պաշտոնատար անձին. - կազմում է օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ
առաջարկությունների նախագծեր և ներկայացնում Խորհրդի նախագահին կամ
վերջինիս մատնանշած պաշտոնատար անձին. - կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում Հանրապետության Նախագահին`
օրենքի, Ազգային Ժողովի որոշման, Հանրապետության Նախագահի հրամանագրի,
կարգադրության, կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարան
դիմելու միջնորդության նախագիծը. - վարում է հանրապետության դատական վիճակագրությունը. - կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում «Դատավորի վարքագծի
կանոնագրքի» և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
որոշումների նախագծեր. - մշակում և Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջին ատյանի դատարաններում
գործերի բախշման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և նախագահների
նշանակման, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանների նախագահների
և դատավորների փոխարինման կարգերի նախագծերը. - կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում դատարանների բյուջետային
ֆինանսավորման հայտերը` ըստ առանձին դատարանների. - կազմակերպում է դատարանների (ըստ առանձին դատարանների) ֆինանսատնտեսական
գործունեության աուդիտ և արդյունքները ներկայացնում Խորհրդի նախագահին. - մշակում և Խորհրդի նախագահին է ներկայացնում դատարանների (ըստ առանձին
դատարանների) նյութա-տեխնիկական ապահովվածության հարցերի վերաբերյալ
եզրակացություններ. - կազմակերպում է դատարանների (ըստ առանձին դատարանների) շենքերի կապիտալ
շինարարության, կապիտալ վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային
փաստաթղթերի պատրաստումը. - ուսումնասիրում է դատարանների կահավորման և տեխնիկական հագեցվածության
վիճակը: Ըստ դատարանների կազմում և Խորհրդի նախագահին է ներկայացնում
տեղեկանքներ` կահույքի և ժամանակակից տեխնիկական միջոցների անհրաժեշտ
քանակի, դրանց ձեռքբերման աղբյուրների, պահանջվող ծախսերի մասին. - մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների աշխատակազմերի`
օրենքով չնախատեսված աշխատողների նորմատիվները, նրանց ծառայողական
պարտականությունների շրջանակները. - մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում առաջին ատյանի, վերաքննիչ և
Վճռաբեկ դատարանների գործավարության կարգի մասին հրահանգներ. - մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում թարգմանիչների, այլ
մասնագետների վարձատրության նորմատիվները. - ապահովում է դատավորների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործի
կազմակերպման հարցերի լուծումը. - նախապատրաստում է Խորհրդի որոշումների նախագծերը. - ապահովում է Խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը. - Խորհրդի լիազորությունների շրջանակներում կատարում է Խորհրդի կամ Խորհրդի
նախագահի այլ հանձնարարություններ:
ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
12. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը անմիջականորեն ենթարկվում է Խորհրդի նախագահին:
13. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը`
- իրականացնում է Խորհրդի աշխատակազմի ղեկավարումը և պատասխանատու է
աշխատակազմին տրված հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով
կատարելու համար. - մասնակցում է Խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով, տալիս է
զեկույցներ. - իրավասու է դատարաններից պահանջելու դատարանների ֆինանսատնտեսական
գործունեության վերաբերյալ տեղեկություններ. - մշակում և Խորհրդի հաստատմանն ու փոփոխմանն է ներկայացնում Խորհրդի
աշխատակազմի հաստիքացուցակը. - ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին է ներկայացնում Խորհրդի աշխատակազմում
համապատասխան պաշտոնի նշանակվող կամ ազատվող անձանց. - մշակում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Խորհրդի աշխատակազմի
աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը և աշխատակազմի
գործավարության մասին հրահանգը. - իր իրավասության սահմաններում ստորագրում է ծառայողական փաստաթղթերը:
14. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը Խորհրդի նախագահի հանձնարարությամբ ներկայացնում է Խորհուրդը պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:
15. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և Խորհրդի Կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ: