ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2012 թվականի N 557-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՏՈՒՐՔԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղի տուրքերի 2013 թվականի հետևյալ դրույքաչափերը.
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, ընդ որում`
ա. մեկ ժամվա համար ավտոկայանատեղում տուրքը հաշվարկվում և վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար.
բ. ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչև 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանատեղի տուրք չի գանձվում.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ.
3) մեկ շաբաթվա համար` 1000 դրամ.
4) մեկ ամսվա համար` 2000 դրամ.
5) մեկ տարվա համար (մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 դրամ.
6) հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական տուրքը գանձվում է.
ա. յուրաքանչյուր ժամի համար` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափի եռապատիկը.
բ. յուրաքանչյուր օրվա համար` սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափի եռապատիկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: