118.0123.280499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
30 մարտի 1999 թվականի թիվ 123
i
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1999 թ. ֆինանսական արդյունքներով
մի շարք ապահովագրական ընկերություններ նվազեցրել են իրենց զուտ ակտիվների
մեծությունը և ՀՀ «Քաղաքացիական Օրենսգրքի» 98 և 111 հոդվածների,
ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 46
հոդվածի պահանջների համաձայն, պարտավոր են հայտարարել իրենց կանոնադրական
հիմնադրամի փոքրացման մասին, և անհրաժեշտության դեպքում համալրել այն
ապահովագրական ընկերությունների լիցենզավորումը կարգավորող օրենսդրությամբ
սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի չափով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 10.12.1998 թ. թիվ 408
i
հրամանով սահմանված ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի
50 մլն. դրամի պահանջի համալրման ժամկետը սահմանել համաձայն
ժամանակացույցի`
-1999 թվականի հուլիսի մեկից 30 մլն. դրամ.
-2001 թվականի հունվարի մեկից 50 մլն. դրամ:
(1-ին կետը փոփ. 23.06.00 թիվ 123 հրաման)
2. Ապահովագրական տեսչությանը` սույն հրամանը սահմանված կարգով
ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարություն` գրանցման:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
28.04.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899064