110.0091.300499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
22 մարտի 1999 թվականի թիվ 91-Մ
i
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 28-ը հոկտեմբերի 1998 թ. «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հանրակրթական հաստատության խորհրդի ընտրության» կարգը: 2. Նախարարության իրավաբանին (Վ. Սարգսյան) փաստաթուղթը սահմանված կարգով
ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման: 3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ
Ա. Թոփուզյանին:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ կրթության և գիտության
նախարար Լ. Մկրտչյան
22.03.1999 թ.
կոդ 110
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Հանրակրթական հաստատության խորհրդի (այսուհետև` խորհուրդ) ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 15-ի թիվ 150 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 11 հուլիսի 1997 թ. թիվ 263 և ՀՀ Կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661 որոշումների հիման վրա:
1. Հաստատության խորհուրդ ստեղծելու որոշումը ընդունում է պետական կառավարման վերադաս մարմինը, համապատասխանաբար ըստ հաստատության ենթակայության մարզպետը, Երևանի քաղաքապետը, համայնքում համայնքի ղեկավարը կամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` վերադաս մարմին):
2. Վերադասը հաստատության խորհուրդ ստեղծելու մասին որոշումը ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում կազմակերպվում է խորհրդի ընտրության գործընթացը:
Խորհրդի անդամների թեկնածություններ են առաջադրում
- հաստատության մանկավարժական խորհուրդը
- հաստատության ծնողական խորհուրդը
- վերադաս մարմինը:
3. Խորհրդի անդամների թվաքանակը և բաշխումն ըստ հաստատության մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի և վերադաս մարմնի կատարվում է (5=2+1+2, 7=2+2+3, 9=3+3+3) տարբերակներով:
ա) Հաստատության մանկավարժական խորհրդի նախագահը հրավիրվում է մանկավարժական խորհրդի նիստ, որտեղ քվեարկությամբ առաջադրվում են հաստատության խորհրդի անդամների թեկնածություններ:
բ) Հաստատության ծնողական խորհրդի նախագահը հրավիրվում է ծնողական խորհրդի նիստ, որտեղ քվեարկությամբ առաջադրվում են հաստատության խորհրդի անդամների թեկնածություններ:
գ) Վերադասը առաջադրում է հաստատության խորհրդի անդամների թեկնածություններ:
4. Վերադասը ներկայացված թեկնածուներից հաստատում է հաստատության խորհրդի անհատական կազմը:
5. Հաստատության խորհրդի առաջին նիստը գումարվում է համայնքի ղեկավարի կողմից` խորհրդի անհատական կազմը հաստատելուց հետո 15 օրվա ընթացքում:
Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:
Խորհուրդն առաջնորդվում է ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 15-ի թիվ 150 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 11 հուլիսի 1997 թ. թիվ 263 որոշման դրույթներով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
30.04.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11099066