(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 1992 թ. թիվ 536
i
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել գործունեության առանձին տեսակների ցանկը, որոնք իրականացնող ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա չեն տարածվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված արտոնությունները (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կառավարության
1992 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 536 որոշմամբ
Ց Ա Ն Կ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ
ՏԱՐԱԾՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հասարակական սննդի կազմակերպում
առևտուր
խաղատների և խաղային ավտոմատների գործունեություն
համակարգչային խաղեր, վիճակախաղեր, սպորտային խաղեր
տեսաֆիլմերի ցուցադրում, վարձույթով տրվող տեսաժապավեններ
շուկաներ
տուրիզմ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում տուրիստների ընդունման և սպասարկման)
վարձույթով տրվող ավտոկայան և ավտոտեխսպասարկում
բաղնիքներ, սաունաներ և կենցաղսպասարկման ոլորտի այլ տեսակներ
ոգելից խմիչքների արտադրություն
բանկային և ապահովագրական գործունեություն
աուդիտորական ծառայությունների և իրավաբանական խորհրդատվություն
բորսաներ
գրավատներ
միջնորդային և բրոկերային գործունեություն: