(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
109.0004.250399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
11 մարտի 1999 թվականի թիվ 4-Ս
i
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 739 որոշմամբ ստեղծված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թվականի մարտի 10-ի նիստի թիվ 1 արձանագրության.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Intelset - 359 սեգմենտի և արբանյակային կապի վերգետնյա կայանին հատկացված հաճախականությունների միջակայքում գործող միջազգային թվային կապուղիների ամսական վարձակալության սակագները (առանց ԱԱՀ) Հայաստանի մասի համար, ըստ տարբեր թողունակությունների`
64 Կբիտ/վրկ - 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
128 Կբիտ/վրկ - 4850 -»-
256 Կբիտ/վրկ - 9350 -»-
512 Կբիտ/վրկ - 17500 -»-
1024 Կբիտ/վրկ - 30000 -»-
2048 Կբիտ/վրկ - 40000 -»-
2. ՀՀ ռեզիդենտները վճարումները կատարում են ազգային դրամով` հիմք ընդունելով վճարման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
15.03.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11990042