ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007
ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 10-րդ կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածի 31-րդ կետից հանել «, գլխավոր աուդիտոր» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2012 թ. օգոստոսի 31